adj.

traversing, moving, flying in the air.

adj.

ἁερόπορος aerius. Որ գնայ ընդ օդս. օդախաղաց. օդաթռիչ. օդապարիկ. օդային. արագաթռիչ.

Արագ, եւ օդագնաց։ Թռչու՛ն եւ օդագնաց։ Ոչ օդագնաց եղեալ։ Ի յօդագնացից զցինն։ Մի մի ցամաքայնոց՝ ջրայնոց՝ օդագնացաց. (Փիլ.։)

Թռչնոց եւ օդագնացից. (Պղատ. տիմ.։)

Օդագնացից տիրեալ։ Օդագնաց թռչնոց. (Պիտ.։ Կոչ. ՟Թ։)

Ձիոց երկուց լեալ թեթեւ առաւել քան զպիդասոս երագութեամբ անբաւ, զորս ոչ երկրակոխս, այլ օդագնացս համարէին։ Երիվարս իբրեւ օդագնացս իմն. (Խոր. ՟Բ. 59։ Յհ. կթ.։)

տեսեալ զօդագնաց նաւավարն փութալով՝ ի նաւահանգիստն՝ զերկիրս բանայ նմա. (Ճ. ՟Ժ.։)

Կամ իբր Օդագնացական. թռչական.

Օդագնաց սլացութեամբն թեթեւս թռուցեալ. (Թէոդոր. խչ.։)