priesthood;
hierarchy.
ἰερατεία, ἰεροσύνη sacerdotium. Քահանայութիւն՝ պաշտօն եւ գործ քահանայի. երիցութիւն. եւ Քահանայապետութիւն. (եբր. քէհհօնա, քահէն ).
Եղիցի նոցա այն՝ ինձ ի քահանայութիւն յաւիտենական։ Պահեսջիք զքահանայութեան ձերոյ։ Զպատմուճանս քահանայութեան։ Յանձն արարին նմա զքահանայութիւնն (այսինքն զքահանայապետութիւն)։ Ի փոփոխել քահանայութեանն՝ հարկ էր եւ օրինացն փոփոխումն լինել.եւ այլն։
Ոչ ոք է արժանաւոր մեծին Աստուծոյ զենման եւ քահանայութեանն, որ ոչ յառաջագոյն զինքն յանդիման կացոյց Աստուծոյ պատարագ կենդանի. (Առ որս. ՟Բ։)
Ուխտին, եւ քահանայութեանն (այսինքն դասուց քահանայից)։ Ամենեցուն իշխանութիւն է միաբանել ի բաղմոսն, եւ զաւարտումն՝ քահանայութեանցն հաւատալ։ տայ ապա եւ եպիսկոպոսն զխաղաղութիւն, զի նա է գլուխ քահանայութեան. (Ագաթ.։ Խոսր.։)
Քահանայութիւն ըստ ասորւոց լեզուին հարստութիւն թարգմանի, որ է փարթամութիւն երկնաւոր եւ հոգեւոր բարեաց. իսկ ըստ հայոց լեզուիս՝ քաւիչ թարգմանի. (Միխ. ասոր.։)
ՔԱՀԱՆԱՅՈՒԹԻՒՆ. որպէս Քահանայապետութիւն կամ դասակարգութիւն հրեշտակաց.
Ո՛վ քահանայապետ սուրբ (գրիգոր), վերնոյն եւ հրեշտակական քահանայութեանն կարդակից։ Միջին եւ վերջին քահանայութիւն անմարմնոցն. (Երզն. լս. եւ Երզն. ՟ժ. խորան.։)
Ըստ հեթանոսաց՝ Քրմութիւն արանց եւ կանանց. ἰεροσύνη sacerdotium.
Տաճարացն քահանայք, որոց իսկ իցեն ազգաւ քահանայութիւնք. (Պղատ. օրին. ՟Զ։)
Singulier | Pluriel | |
---|---|---|
nominatif | քահանայութիւն | քահանայութիւնք |
accusatif | քահանայութիւն | քահանայութիւնս |
génitif | քահանայութեան | քահանայութեանց |
locatif | քահանայութեան | քահանայութիւնս |
datif | քահանայութեան | քահանայութեանց |
ablatif | քահանայութենէ | քահանայութեանց |
instrumental | քահանայութեամբ | քահանայութեամբք |