s.

fugitive, deserter, runaway;

adj.

fugitive, fleeing;

fig.

fleeting, transient;
— ծառայ, runaway slave;
— առնել, արկանել, հանել, վարել, տալ, to put to flight;
— լինել, գնալ, երթալ, դառնալ, անկանել, դիմել, to take to flight, to turn tail, to run away.

adj.

φυγάς (յորմէ լտ. fugax ). fugitivus, profugus. Փախուցեալն. որ փախչի. փախստեայ. փախչօղ.

Պանդխտեսցին առ քեզ փախստականքն մովաբու։ Մինչեւ յե՞րբ տեսանիցէք փախստականս։ Ընդ հրէայսն փախըստականս առ քաղդէացիսն։ Փախստական է յերկրէս եւ ի թագաւորութենէ իւրմէ.եւ այլն։

Փախստականք ի յաւիտենական տեսչութենէն անկեալ դնէին. (Իմ. ՟Ժ՟Է. 2։)

անցցէ յամուրս փախստականաց. յն. ապաստանաց. (Դան. ՟Ժ՟Ա. 39։)

Ըմռնեցաւ ի պորտ կիտին փախստականն. (Լմբ. իմ.։)

Եկն փախթստական ի հրէաստանէ (այսինքն փախստեամբ). (Տոբ. ՟Ա. 21։)

Եկին փախստական առ մեզ. (Խոր. ՟Ա. 20։)

ՓԱԽՍՏԱԿԱՆ. φευκτικός fugax, fugitivus. Որպէս Փախչելի, այսինքն վաղանցուկ. անցաւոր.

Իբր ի կայունս եդեալք ի փախստականսն։ Ի փառս՝ որ փախստական է, եւ ոչ կայ ի հաստատութեանն. (Ածաբ. ի կիպր.։ Իգն.։)

ՓԱԽՍՏԱԿԱՆ ԱՌՆԵԼ, ԱՐԿԱՆԵԼ, ՎԱՐԵԼ, ՏԱԼ. φυγαδεύω, διώκω fugo, persequor. Որպէս Փախուցանել, ի փախուստ դարձուցանել.

Արասցէ զնոսա փախստականս։ Զբազումս փախստականս առնէին ընդ երեսս դաշտին. (Ես. ՟Խ՟Ա. 3։ ՟Ա. Մակ. ՟Դ. 15։)

Զզօրս յունաց փախստական արարեալ։ Զմնացեալսն փախստականս արարեալ ցրուէին աստ եւ անդր. (Խոր. ՟Բ. 73։ Փարպ.։)

Փախստական արկանելով ի կղզի ինչ. (Խոր. ՟Ա. 13։)

Զմնացեալսն ցրուեալ յիւրաքանչիւր տեղիս փախստական. (Ճ. ՟Բ.։)

Տաց զամենայն հակառակորդս քո փախստական. (Ել. ՟Ի՟Գ. 27։)

ՓԱԽՍՏԱԿԱՆ ԼԻՆԵԼ, ԳՆԱԼ կամ ԵՐԹԱԼ, ԴԱՌՆԱԼ, ԱՆԿԱՆԻԼ, ԴԻՄԵԼ. φυγαδεύομαι, φεύγω fugio διασώζομαι servor καταφεύγω confugio. որպէս Փախչել. եւ ապաւինիլ. զերծանիլ. ապրիլ.

ՓԱխստական լինէր առաջի նորա։ Փախստական լինի կադմոս առ հայկ. (՟Ա. Մակ. ՟Ա. 19։ Խոր. ՟Ա. 10։)

Վասն Աստուծոյ փախստական լինիմ ի քէն. (Վրք. հց. ՟Ժ՟Թ։)

Ինքեանք գնացին փախստական ի հայս։ Ամենայն իսկ գունդքն դիւաց ի պահոց եւ յաղօթից փախստական գնան. (Ես. ՟Լ՟Է. 38։ Եզնիկ.։)

Յորդանան լուեալ՝ փախստական դառնայր. (Տաղ.։)

Թողեալ զթագաւորութիւնն՝ փախստական անկանի ի կրիտէս. (Խոր. ՟Ա. 16։)

Փախստական անկանի ի զօրութիւն այնորիկ, որ զայս կատարելոց էր. (Ոսկ. ես.։)

Յերկրէն եգիպտացւոց փախստականդիմէր առ եղբայրն իւր։ Ի պարտութիւն մատնեալ Դեմետրի՝ փախստական դիմէր ի տիւրոս (այսինքն փախստեամբ). (Եւս. քր. ՟Ա։)

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Փախստականութիւն, ութեան

Voir tout