ἱλυώδης limosus. Ուր իցէ տիղմ բազում. (իրօք կամ նմանութեամբ). ցեխոտ. չամրոտ.
Ի տղմուտ վայրս։ Ի տղմուտ եւ ի մօրական գուբս։ Էր տղմուտ տեղի մի. (ՃՃ.։ Վրք. ոսկ.։)
Յորժամ երկիր տղմուտ լինի, ոչ կարէ բխել ջուր յստակ եւ սրբահամ. (Անան. զղջ.։)
Անհնար է տղմուտ տեղւոջ անուշահոտութիւնս բուրել. (Սարգ. ՟ա. պետ. ՟Թ։)
Նոցա տղմուտ չարութեան։ Զտղմուտ վարս թողեալ. (Յհ. կթ.։ Մխ. առակ.։)
Հա՛ն զիս ի գբոյ տառապանաց՝ տղմուտ կաւոյ, հայցմամբ նոցին. (Յիսուս որդի.։)