vn.

to lose strength, to become weak, to be weakened, to decay;
to become infirm, unwell, indisposed, poorly, to fall sick;
to be incapable, unable;
to have the weakness to;
to be scandalized;
— ի հաւատս, to be of little faith;
որում —նայ եւ ոչ ինչ, nothing is impossible with Him.

չ.

ἁσθενέω, ἑξασθενέω infirmor, imbecillis sum Տկար եւ անկարօղ գտանիլ. թափիլ. յուժոյ. նուազիլ. յետնիլ. լքանիլ. հիւանդանալ. ախտանալ. ուժէ ինկնալ, վատուժնալ, անճրկիլ, հիւանդընալ, զայիֆնալ.

Տկարացայց, եւ եղէց իբրեւ զմի ի մարդկանէ։ Տկարացան ձեռամբ եւ զարհուրեցան։ Աչք իմ տկարացան յաղքատութենէ։ Ծանկք իմ տկարացան ի պահոց։ Տկարացան ի նոսա լեզուք նոցա։ Աղեղունք հզօրաց տկարացան։ Տունն դաւթի երթայր եւ զօրանայր, եւ տունն սաւուղայ երթայր եւ տկարանայր.եւ այլն։

Խնամ տանել բեկելոյն, տկարացելոյն։ Զտկարանալս մարմնով ինձ յիշեցուցանէ։ Տկարացեալ է ի կանայս։ Մի՛ երկբայիր եւ տկարանար ի հաւատոց։ Տկարացան ի յօրինաց ճանապարհէն. (Խոսր. Մանդ.։ Փարպ.։ Շ. թղթ.։ Մխ. երեմ.։)

Տկարացաւ եւ նա առ օրէնս սիրոյն. (Լմբ. ատ.։)

ՏԿԱՐԱՆԱԼ. Տկարամիտ լինել. գայթակղիլ.

Եւ զի ոչ մկրտեցաւ, տկարանայր (ընդ անլուայ ուտելն)։ Մի՛ ոք տկարասցի վասն մարմնոյն. (Իգն.։)

ՏԿԱՐԱՆԱԼ. ἁδυνατέω impotens sum. ԱՆձեռնահաս կամ անբաւական լինել. անկարանալ առնել. չկարել. չբաւել.

Ոչ տկարացեալ ի պատերազմի տալ զմպարիշտս ընդ ձեռամբ արդարոց։ Եթէ աղքատայցէ եղբայր քո, եւ տկարանայցէ ձեռօք։ Ամպարիշտք տկարասցին ի չարիս.եւ այլն։

Թէ տկարասցին ոմանք իմանալ զորդւոյ ծնունդն։ Հեզ լինել տկարանան։ Տկարանայր եկեղեցին ամփոփել զնոսա. (Կիւրղ. գանձ.։ Լմբ. ատ. եւ Լմբ. պտրգ.։)

Միթէ տկարանայ առ փոխարէնսն։ Արդեօք տկարացա՞ւ զծածուկս սրտի քոյ գիտել. (Լմբ. պտրգ.։)

դիմազ. ՏԿԱՐԱՆԱՑ. դիմազ. ἁδυνάτει impossibile est, fieri nequit. Անհնարին կամ անկարելի է.

Տէ՛ր, ոչ տկարանայ քեզ ապրեցուցանել բազմօք եւ սակաւուք։ Միթէ տկարանայցէ՞ ա՛ռ զաստուծոյ բան։ Տկարանայ ինչ ոչ քեզ։ Ոչինչ տկարանայ քեզ։ Զի ոչ տկարասցի առ յաստուծոյ (կամ առ ի յաստուծոյ, կամ առ աստուծոյ) ամենայն բան.եւ այլն։

Այն՝ որում տկարանայ եւ ոչինչ. (Իգն.։)

Warning, the forms presented in the tables below may not be evidenced in classical texts. The hypothetical forms will soon be indicated as such.
—անամ, ացայ

Voix Médio-Passive

Indicatif
Présent
ես տկարանամ
դու տկարանաս
նա տկարանայ
մեք տկարանամք
դուք տկարանայք
նոքա տկարանան
Imparfait
ես տկարանայի
դու տկարանայիր
նա տկարանայր
մեք տկարանայաք
դուք տկարանայիք
նոքա տկարանային
Aoriste
ես տկարացայ
դու տկարացար
նա տկարացաւ
մեք տկարացաք
դուք տկարացայք
նոքա տկարացան
Subjonctif
Présent
ես տկարանայցեմ
դու տկարանայցես
նա տկարանայցէ
մեք տկարանայցեմք
դուք տկարանայցէք
նոքա տկարանայցեն
Aoriste
ես տկարացայց
դու տկարասցիս
նա տկարասցի
մեք տկարասցուք
դուք տկարասջիք
նոքա տկարասցին
Formes d'impératif
Prohibitif
դու մի՛ տկարանար
դուք մի՛ տկարանայք
Impératif
դու տկարացի՛ր
դուք տկարացարո՛ւք
Exhortatif (thème du passé)
դու տկարասջի՛ր
դուք տկարասջի՛ք