theatre, spectacle;
scene;
sight, the eyes;
landscape, scenery;
watch-tower;
look-out man, top-man;
vedette;
շուրջ —, amphi-theatre;
— աշխարհի լինել, to be a subject of scorn or opprobrium.
θέατρον theatrum, spectaculum. Տեսլարան. տեղի տեսանելոյ զհանդէս. կրկէս. թատրոն. սէյիրի տեղ. սեյրանկեահ, մեյտան.
Կեղծաւորելով իբրեւ ի տեսարանի։ Զորօրինակ ի տեսարանսն է տեսանել, որ ռամիկն՝ զօրավար եղեալ, եւ որ ծառայն է՝ թագ ի գլուխ ադեալ. (Փիլ. իմաստն.։ Նիւս. երգ.։ եւ Սարգ. ՟ա. պետ. ՟Գ։)
Տեսարանքն յանձայնից եղեն ձայնաւորք՝ իբր երաժշտիւք ի վերայ ածելով զգեղեցիկն եւ զոչն։ (Պղատ.օրին. ՟Գ։)
Սա շինեաց եւ զտեսարանն։ Առ թատերս տեսարանաց։ Ոչ գովութիւն բազմաց եւ տեսարանաց մոլեալ, որպէս ի տեսարանս մեզ զմարտն հրապարակագոյժ առնեն։ Ի տեսարանի աշխարհիս կթարգեաց կացոյց տէր հանդիսականս իւր անթուելիս. (Խոր. ՟Բ. 85։ Նար. ՟Լ՟Ա։ Ածաբ. կիպր.։ Առ որս. ՟Ա։ Սարկ. քհ.։)
ՏԵՍԱՐԱՆ. Բարձր տեղի. դիտանոց.
Տեսարան գլխոյն դիտակի խոնարհեցաւ. այսինքն վերին մասն կայմի նաւուն. (Նար. ՟Ի՟Ե։)
ՏԵՍԱՐԱՆ. Տեսիլ հանդիսի. տեսութիւն եւ նշանակութիւն առաջի բազմութեան.
Ողորմապէս լինէր տեսարան մեծ։ Քանզի տեսարան եղեն հրեշտակաց եւ մարդկան։ Զի՞նչ իցէ՝ տեսիլ եղեաք. գո՛յ հնար մարդկան լինել տեսարան։ Չարագանեալ եւ կործանեալ, եւ տեսարան աշխարհի եղեալ։ Որ ի տեսարան հանէ զայնոսիկ, որք պհարկեշտութեամբ եւ ամօթխածութեամբ ի տան են սնեալք. (Վրք. հց. ՟Դ։ Շար.։ Ոսկ. ՟բ. կոր.։ Լաստ. ՟Ժ՟Ա։ Լմբ. իմ.։)
ՏԵՍԱՐԱՆ. ὀρατικός sedes visus ὁφθαλμός oculus. Գործարան տեսութեան. տեսանելիք. աչք.
Յանպատկանաւորութենէ տեսարանացն. քանզի են ոմանք՝ որ առողջ ունին զտեսարանն, եւ են որ տկար։ Որ զյօնն քան զտեսարանն բարձրագոյն ունէին, կոչիլ ի մարդկանէ ռաբբի ռաբբի. (Սահմ. ՟Ը։ Սոկր.։)
Թէ գերան իցէ ի մեզ՝ մերումս տեսարանի կուրացուցիչ։ Մեղօք խաւար տեսարանին՝ ոչ նկատեմ յիս գերանին։ Համբարձմամբ տեսարանացն տեսանէ զփառս հօր. (Շ. ընդհ.։ Յիսուս որդի.։ Գանձ.։)
Զտեսարան իմ (զակն հոգւոյս) ապականեալ խաւարեցուցի. (Եփր. խոստով.։)
Առնու կաւ, եւ նկարէ աչս՝ տեսարան իմաստից հոգւոյն բանականի, եւ շնչոյն զգայականի. (Պիտառ.։)
Աջ ապաւինութեան, տեսարան լուսաւորութեան։ Ամբարձաւ մտացն տեսարանօք ի տեղի գերակայիցն։ Առ ձեզ համբառնալ զմտաց տեսարան. (Նար. ՟Ձ՟Գ։ Սարգ. ՟ա. յհ. ՟Ա։ Գանձ.։)
Singulier | Pluriel | |
---|---|---|
nominatif | տեսարան | տեսարանք |
accusatif | տեսարան | տեսարանս |
génitif | տեսարանի | տեսարանաց |
locatif | տեսարանի | տեսարանս |
datif | տեսարանի | տեսարանաց |
ablatif | տեսարանէ | տեսարանաց |
instrumental | տեսարանաւ | տեսարանաւք |