to want, to be in want of;
 to be necessary, useful.
ՊԻՏԱՆԱՄ δέομαι, χρῄζω egeo, opus habeo. որ եւ ՊԻՏԱՄ. Պէտս ունել. կարօտիլ.
Ոչ պիտանամ ոսոխաց ի դատադրութիւն, ոչ պիտանամ վկայից ի յանդիմանութիւն. (Ոսկ. ղկ.։)
Ուսուցիչ եւ յարդարողի՝ մերս պիտանան մանկունք. (Սարկ. քհ.։)
Բազում աշխատութեամբ (թեան) պիտանայ՝ որ կարասցէ հալածել զնա ի քէն. (Եփր. մաքր.։)
Զի ըստ հըզօր ցաւոց վիրին՝ հըզօր դեզոց պիտանային. (Յիսուս որդի.։)
Այլն ամենայն (յիւղոց)՝ խառնուածովք (այսինքն խառնուածոց) այլոց պիտացեալ լինի առ ի ձիթոյ ազգ. իսկ ձիթենւոյն ըստ ինքեան իսկ առանձինն. (Փիլ. ել. ՟Բ. 103։)
ՊԻՏԱՆԱԼ. δεῖ, χρή opus est. Պիտոյ լինել. պիտի. վարի ի պէտս. պէտք ըլլալ՝ բանի գալ.
Ստորոգութիւնքն արիստոտէլի պիտոյ են մեզ յամենայն իմաստասիրութիւն. իսկ ներածութիւնքս պորփիւրի պիտանան մեզ ի ստորոգութիւնքն արիստոտէլի։ Այսոքիկ առինչունակին են. յորում պիտանան յըստ միմեանց բանն. (Անյաղթ պորփ.։)
Ճրագ եւ կաւ (ձայնատու) ի միում տան բնակեն, եւ գիշերի պիտանան. իսկ ի տուընջեան ոչ են պիտոյ. (Անան. ի յհ. մկ.։)
Որ ինչ ընդ երկ նաւս պատկանաբար պիտանան՝ հաճոյ աստուածոյ եւ ընտիր մարդկան. (Արծր. ՟Ա. 3։)
Եթէ ի սակաւ ժողովս ռամկաց պիտանան տեսուչք եւ վերատեսուչք, ո՞րչափ եւս առաւել աստուածայնոյ մայրաքաղաքիս. (Գր. տղ. թղթ.)
Ես զիմ աման ձիթոյն ո բացեալ էի, այլ մախաթով ծակեալ էի ըզծեփ նորա. քանզի փոքր ինչ պիտացաւ ի նմանէ. (Վրք. հց. ՟Ե. ձ.) (տպ. տիպոյացաւ)։
| Présent | |
|---|---|
| ես | պիտանամ | 
| դու | պիտանաս | 
| նա | պիտանայ | 
| մեք | պիտանամք | 
| դուք | պիտանայք | 
| նոքա | պիտանան | 
| Imparfait | |
|---|---|
| ես | պիտանայի | 
| դու | պիտանայիր | 
| նա | պիտանայր | 
| մեք | պիտանայաք | 
| դուք | պիտանայիք | 
| նոքա | պիտանային | 
| Aoriste | |
|---|---|
| ես | պիտացայ | 
| դու | պիտացար | 
| նա | պիտացաւ | 
| մեք | պիտացաք | 
| դուք | պիտացայք | 
| նոքա | պիտացան | 
| Présent | |
|---|---|
| ես | պիտանայցեմ | 
| դու | պիտանայցես | 
| նա | պիտանայցէ | 
| մեք | պիտանայցեմք | 
| դուք | պիտանայցէք | 
| նոքա | պիտանայցեն | 
| Aoriste | |
|---|---|
| ես | պիտացայց | 
| դու | պիտասցիս | 
| նա | պիտասցի | 
| մեք | պիտասցուք | 
| դուք | պիտասջիք | 
| նոքա | պիտասցին | 
| Prohibitif | |
|---|---|
| դու | մի՛ պիտանար | 
| դուք | մի՛ պիտանայք | 
| Impératif | |
|---|---|
| դու | պիտացի՛ր | 
| դուք | պիտացարո՛ւք | 
| Exhortatif (thème du passé) | |
|---|---|
| դու | պիտասջի՛ր | 
| դուք | պիտասջի՛ք |