va. vn.

cf. Որոճիմ.

ն.

ՈՐՈՃԵՄ կամ ՈՐՈՃԱՄ կամ ՈՐՈՃԱՑՈՒՑԱՆԵՄ եւ ՈՐՈՃԻՄ. μηρυκάομαι , μηρύκω, μηρυκίζω rumino, remando, revolvo, glomero. Կրկին եւ կրկին ծասկել զկերածն (իբրեւ զորոջս). վերբերել ի բերանն ի պարկէ որկորոյն, եւ անդրէն մանրել եւ տրորել. նմանութեամբ՝ Ստէպ խորհել. պարզաբանել. եւ այլն։ ... Իբր նշխարել.

Կճղակահերձ իցէ, եւ որոճիցէ ոչ։ Որոճէ ոչ։ Որք որոճիցեն։ Որ որոճեն։ Ուղտ զի որոճայ։ Նապաստակ զի որոճայ։ Զորոճօղ յանասնոց. (եւ այլն. Ղեւտ.։ Օրին.։)

Որոճեցաք (կամ որոճացաք) ի սիրաս մեր զբանս անիրաւութեան. (Ես. ՟Ծ՟Թ. 13։)

Ուղտն նշանակ յիշատակի, վասն զի որոճայ զկերակուրն՝ վերստին աղալով եւ ծասկելով. (Փիլ. լին. ՟Դ. 92։)

Չիք ի ձկունս՝ որ որոճիցէ, բայց միայն մի ազգն՝ որ անուանեալ կոչի սկարոս. (Վեցօր. ՟Է։)

Որոճալ անդրէն՝ որ ի նմա չարութեանց էին վէրք։ Ոչ որոճայ զդժոխս։ Որոճացեալ եւ բացայայտեալ զգերակայ եւ զանհաս աւետարանութիւնս յոհաննեան. (Իսիւք.։ Վրք. հց. ձ։ Յիշատ. նանայի.։)

Զբանս կենաց որոճան յօրէնս տեառն. (Լծ. կոչ.։)

Որ զայլոց մեղս որոճիցէ, եւ զիւր ուղղութիւնս, կրկինս վնասեսցէ. (Ոսկ. փիլիպ. յորմէ եւ Սարգ. յուդ. ՟Բ։)

Ո՛վ որոճողք ստութեանցն. (Թէոդոր. մայրագ.։)

Ազգի ազգի որոճս որոճիք. (Ոսկ. մ. ՟Բ. 7։)

Ատամունք ուրեմն են եկեղեցւոյ, որ զանգործ աստուածային բանիցն զարօտ մանր առնելով մեզ որոճացուցանեն. ((յն. որոճեն). Նիւս. երգ.։)