cf. Ողորմ.

adj.

Կարի՛ ողորմ. ողորմելի յոյժ. հիքացեալ. եւ Ցաւագին. կողկողագին. խիստ խեղճ, խղճալի, ողորմուկ, կսկծալի.

Իսկ ուրեմն ողորմագին եւս քան զկաւ իցեմք։ Ողորմագին, եւ բազում ողբոց արժանի է պատմութիւնս. (Իսիւք.։ Լաստ. ՟Ժ՟Ա։)

Ողորմագին արկածիւք։ Չհանդուրժեն լերինք յողորմագին ձայնէ։ Ողորմագին ձայնիւ աղաղակել, կամ աղօթել։ Ձայն ողորմագին պաղատանաց։ Ողորմագին հեծութիւն, կամ հայեցուածք. (Պիտ.։ Արշ. ՟Ի՟Է. ՟Ի՟Ը։ Խոսր.։ Նար. ՟Կ՟Զ. ՟Հ՟Գ։)

Անդ էր տեսանել տեսիլ ողորմագին, եւ զարհուրական յոյժ. (Լաստ. ՟Ժ՟Բ։)

Յետ թանալոյ զծնօտն ողորմագին արտասուօք. (Իսիւք.։)

adv.

ՈՂՈՐՄԱԳԻՆ. մ. Ողորմ օրինակաւ. ցաւագինս. եւ Թշուառաբար. խեղճաբար, ողորմելաբար.

Աղքատքն ունայն եւ ողորմագին դառնան. (Ճ. ՟Ա.։)

Մռնչեաց ողորմագին։ Ողորմագինս կականին կողկողելով զկնի ձեր (մարք ձեր)։ Տե՛ս զիա՛րդ առաջի փրկչին արկանէր ողորմագինս զիւրոյ անձինն զթշուառութիւն. (Տէր Իսրայէլ. հոկտ. ՟Ի՟Բ.։ Ճ. ՟Բ.։ Նանայ.։)

Խոնարհեալ գորովեցայք առ ի բնութիւնս վտանգաւ չարչարեալս եւ ողորմագինս. (Բրս. ողորմ.։)

Ընդ մէջ երկնից եւ երկրի ողորմագինս յածի (սատանայ). (Իսիւք.։)