to entwine, to twist, to twine, to wreathe, to braid, to plait;
to plot, to hatch, to frame.
στρέφω torqueo, volvo τείνω tendo. Ոլորս կամ լարս առնել՝ ձկտելով. բոլորել եւ պրկել. գալարել. փաթութել. հիւսել՝ մանել՝ նիւթել՝ լարել (չարիս). եւ Փոյթ ընդ փոյթ շարժել. ոլրել.
Սատանայ ոլորօղ տոռանց է. (եւ ո՛րչափ դու թողցես, նա այնչափ ոլորել կարէ. Վրք. հց. ՟Ի՟Դ։)
Առ խորհուրդսն չարին, որ ի վերայ եղբօր իւրոյ ոլորէ. (Եւագր. ՟Ի՟Դ։)
Զքահանայի զմեղս եթէ ձաղեսցէ, ոգւոյն ոլորէ դատաստան. (Կանոն.։)
Տե՛ս, թէ ո՛րպէս ոլորէ զբանն մանուածով ... շարամանելով զհինն եւ զնորս. (Ոսկ. գծ.։)
Զյառաջագոյն ասացելոց բանիցն ստեղծանել կամ ոլորել, եւ կացուցանել տուն մի ոտանաւոր չափով. (Մագ. յիշ. ոտ.։)
Յորժամ մեկնեն ի միմեանց զօրականք զոտս, հարուստ կան ի պատերազմի. եւ յորժամ ոլորեն զընթացս, արագ հասանեն ուր եւ կամին. (Կիւրղ. թագ.։)