foolish, mad, insane, idiot, simpleton, dolt.
Բառ յն. μωρός stultus, fatuus, ineptus. Յիմար. անմիտ. խելագար. բախած. ռակայ. խենդ, խեւ, բախուկ.
Ի խորհուրդ մի՛ մտաներ ընդ առն մորոսի. (Սիր. ՟Ը. 20. եւ այլն։)
Որ ասիցէ ցեղբայր իւր, մորոս։ Մորո՛սք եւ կոյրք. (Մտթ. ՟Ե. 22։ ՟Ի՟Գ. 17։)
Ժողովուրդ մորոս, եւ ոչ իմաստուն. (Կոչ. ՟Ի՟Գ։)
Արծաթսիրութիւնն մորոսս եւ անմիտս գործէ. (Ոսկ. մտթ.։)
Եւ ընդէ՞ր արդեօք ո՛ մորոս դեւդ ոչ օգնեցեր նմա. (Ոսկ. ես.։)
Անխորհուրդ փարիսեցիքն, եւ մորոս սադուկեցիքն. (Համամ առակ.։)
Մորոսաց բան առաւել զայրացուցանէ՝ քան թէ մխիթարէ զսգաւորս. (Մխ. առակ.։)
Մորոսն՝ բառ է գաւառի հասարակաբար ասացեալ թշնամանօք առ ընտանի. (Երզն. մտթ.։)
Մերթ իբր Մորոսական.
Մինչեւ յե՞րբ զմորոս բանս բարբառիցեմք։ Մորոս բանս ասես, եւ զանօգուտս բարբառիս. (Ոսկ. եփես. ՟Դ։)