adj.

ἁεικινήτος mobilis perpetuo. Որ միշտ խաղայ կամ շարժի եւ բերի. մշտագնաց. մշտաշարժ.

Մշտախաղաց եւ նուրբ հրային բնութեանն նմանութիւն իմն բերէ օդդ։ Վասն մշտախաղաց օդոյն ի բարձրութեան նոցա շնչելոյ. (Նիւս. կազմ. ՟Բ։ Վեցօր. ՟Թ։)

Ի շարժմանէդ մշտախաղաց անկայական, զանշարժելի շարժող բնաւիցս որ այժմ կան. (Երզն. ոտ. երկն.։)

Մանկանցն բնականաբար շարժեալ ի գութ ծնողին, եւ հարկաւորաբար զբնութիւնն ունելով մշտախաղաց յայսոսիկ. (Անան. ի պետր.։)

Մեկնիչ հնոց եւ նոր կտակի՝ մշտախաղաց հոգւովն անմահի. (Գանձ.։)

Զառաջին մշտախաղաց շրջագայեալ կարգն կալեալ. (Յհ. կթ. (այն է շարժական տումարն, որպէս եւ անշարժն կոչի անխաղաց։))