չ.

ՄԵԾԱՄՏԵՄ ՄԵԾԱՄՏԻՄ. μεγαλοφρονέω, μέγα φρονέω, μέγα կամ ὐψηλά φρονέω altum sapio, majora vel magnifice de me sentio, efferor, superbio φυσώμαι inflor. Բարձրամտել. փքանալ. ամբարտաւանիլ. հպարտանալ. պանծանալ. ճոխանալ.

Հպարտացեալ մեծամտեաց ի բազուկ հետեւակացն բազմութեան։ Ի սրտի իւրում մեծամտեսցի։ Ի զուր մեծամտեաց աքաաբ՝ առնել չար առաջի տեառն. (Յուդթ. ՟Թ. 6։ Դան. ՟Ը. 25։ ՟Գ. Թագ. ՟Ի՟Ա. 25։)

Մի՛ մեծամտեր։ Մի՛ մեծամտէք. (Ոսկ. մ. ՟Ա. 3։ Բրս. հց.։)

Ի՞ւ մեծամտիցես. հոգեւո՞ր ինչ իրօք. այլ մի ինչ ուղղութիւն հոգեւորացն իսկ է չմեծամտել, եւ արդ ընդէ՞ր մեծամտիցես։ Վասն է՞ր ի վերայ խոտոյ այդպէս մեծամտես։ Եւ դու մեծամտիս, եւ զյօնսդ վեր ի վայր տանիս. (Ոսկ. եբր. ՟Բ։ եւ Ոսկ. յհ. ՟Բ. 32. եւ 25։)

Կարի իմն մեծամտէին հրէայքն տաճարաւն։ Զիա՞րդ փառաւորի ի մեզ. եթէ չմեծամտիմք տանջանօքն։ Յորժամ մեծամտէ ոք ի մեղսն, չկարէ դառնալ ի լաւութիւն. (Ոսկ. եբր.։ Ոսկ. ՟բ. թես.։ Ոսկ. հռ.։)

Մի՛ յաղքատաց մեծամըտիր, որպէս իշխան. (Երզն. ոտ. երկն.։)