s.

swallowing.

s.

ԿՈՒԼ. Ի ԿՈՒԼ. Արմատ Կլանելոյ. կլանելն.

Ի կուլ տայր զյովնան կէան այն ահագին. (Տաղ.)

Յարմար է այնմ ասել՝ կորուսեալ ի բերան, կամ լոմլոմեալ, եւ կամ ի կուլ տալ. (Մխ. ապար.։)

• «կուլ տալու գործողութիւնը». ա-ռանձին գործածուած է միայն հրմ. կո՛ւլ ձևով՝ որ ոսկեդարեան է և ի կուլ տալ «կուլ տալ» ոճով՝ որ յետին է. (ունին Տաղ. Մխ. ապար.). այս արմատից են կազմւում կլա-նել, կլնուլ «կուլ տալ» ՍԳր. Կոչ. Եփր. ծն. Եզն. Ոսկ. կլուցանել «կլլեցնել, կլանել տալ» ԱԲ. աշխարհակուլ Ագաթ. ծովակուլ Ոսկ. մ. ա. 20. և Եբր. իգ. ջրակուլ Նար. ջրհեղե-ղակուլ Ոսկ. ես. 332. դժոխակուլ Եւագր. ամենակուլ Կորիւն. գիշերակուլ Գիւտ. դժու-արակլանելի Լմբ. առակ. լեռնակուլ Բրս. ապաշխ. խաւարակուլ Ագաթ. ձկնկուլ (նոր բառ)։-2. Ըճկլճուլ «կուլ գնալ, ջրի տակ ընկղմիլ» ՍԳր. կազմուած է կլնուլ բայից ընդ մասնիկով (բաղաձայնի մօտ դարձած ըն-). որից ընկլումն Իսիւք. անցողականը՝ ընկլուզանել «ընկղմել տալ» (հմմտ. փլու-զանել, ելուզանել) ՍԳր. ընկլուզումն Կիւրղ. թգ. ընկլուզիչ Լմբ. սղ։-3. Ըճկղմել «ջրի տակ երթալ» ՍԳր. Եզն. Եփր. ծն. կազմուած է նախորդի նման ըն(դ) մասնիկով և մ ա-ճականով, որով լ գտնուելով բաղաձայնի մօտ՝ դարձել է ղ. որից ընկղմելութիւն Փարպ. ընկղմիչ, Փիլ. ընկղմութիւն Ոսկ. բ. կոր. ընկղմեցուցանել Մաշկ. (գրուած է ըն-գըղմել Անան. ժմնկ. 51)։

• = Բնիկ հայ բառ. պատկանում է հնխ. gel-«կուլ տալ» արմատին. սրա ժառանգ-ներն են հիռլ. gelim «ուտել լափել», միռլ. gil, կորն. gel «տզրուկ», սանս. [other alphabet] ǰaluka «տզրուկ», հբգ. kêla, հանգլ. ceole «կոկորդ, վիզ», հոլլ. keel, գերմ. Kehle «կո-կորդ»։ Այս *gel-արմատից տարբեր էր հնխ. g*er-«ուտել» (>հյ. կեր), որի վրայ տե՛ս կեր բառի տակ։ Երկո։ արմատները աղդելով իրար վրայ՝ ձևացաւ հնխ. g'*el-արմատը, որի ձայնդարձն է հնխ. g*'ul-։ Ա-ռաջին g*el-ձևից են գալիս յն. ὄελεαρ «խայծ», ևոլ. βλῆր «խայծ», յն. οελος, δελετρον «խայծ», βλωμός «հացի պա-տառ» ևն։ Երկրորդ *g*ul-ձևից են ծագում լտ. gula «կոկորդ», glutio «կուլ տալ», glutus «կոկորդ», հսլ. glutu «կոկորդ», glu tati «լափել», ռուս. глотать «ևուլ տաւ». гոo-токъ «մի ումպ, մի կում», սերբ. gut «կո-կորդ», չեխ. hlt «կում», սանս. gala «վիզ, կոկորդ», հյ. կուլ «կուլ տալ», որի հետ նոյն է կուլ «կոկորդ» պահուած միայն մի քանի գաւառականների մէջ (Walde 355, Boisacq 173, Berneker 309, Kluge 248, Brugmann 12 453, 604 ևն)։-Հիւբշ. 460։

• Klaproth, Asia polygl. 104 կուլ «կո-կորդ» =պրս. gelu, բենգալ. gola, լտ. gula, գերմ. Kehle։ ՆՀԲ լծ. լտ. glu-tio։ Böttich. ZDMG 1850, 357 և 139, Arica 89, 445 սանս. gar։-Müller SWAW 38, 571 ևն սանս. gar, լտ. σu-la։ Justi, Zendsp. 101 զնդ. սանս. gar, պրս. aγardan, հյ. կեր։ Հիւբշ, KZ 23, 20, 33, 35 կլանել և կեր միաց-նելով՝ լտ. deglutire ևն։ Տէրվ. Al. tarm. 9 և Նախալ. 13, 78 իրար է կր-ցում կեր, կուր, կուլ, որկոր, կոկորդ։ Բոլորն էլ դնելով gar արմատից. հմմտ. սանս. gar, յն. βιβρωσϰω, լտ. vorare, լիթ. gèrti «խմել» ևն։ Bugge, Etr. u. Arm. էջ 31 ետր. culsu «մահուան աս-տուածուհին» մեկնում է հյ. կուլ-շուն «կլանող շուն»։ Հիւնք. լտ. gula, glu tio ևն։ Meillet MSL 9, 150 և 22, 48 հյ. ընկլնում և ընկղմել ձևերի դէմ դնում է լիթ. gilus «խոր», gelmē «խո-րութիւն», որով դրանք համարում է տարբեր արմատից։ Աճառ. MSL 15, 244 միացնում է գւռ. կուլ ևն, որոնց վրայ տե՛ս տակը։ Karst, Յուշարձան 415 մոնգոլ. xogolai, բուրեատ. xoloi, kole, թունգուզ. kongolo «կոկորդ» բա-ռերի հետ։ Մառ տե՛ս կլափն բառի տակ։

• ԳՒՌ.-1. Ախց. Երև. Կր. Մկ. Մրղ. Շմ. Ջղ. Վն. Տփ. կուլ տալ, Ննխ. Սեբ. Սչ. գուլ դալ, Հմշ. գուլ դվուշ, Գոր. Ղրբ. Ոզմ. կօլ տալ, Սլմ. ղ'ուլ տալ. 2. Զթ. գօլնօլ, գօլնոլ, Հճ. գmլնուլ, Ակն. Պլ. Ռ. Սեբ. գըլլէլ, Ասլ. գըլլէ՝լ, Տիգ. գլլmլ, Խրբ. գըլլալ (թրքախօս հայերից՝ Ատն. թրք. -lemek մասնիկով՝ կլլէլլէմէք), որոնք ծագում են կլանել բա-յից՝ անցնելով կլնել ձևից։ Չորրորդ լծոր-դութեան են պատկանում Ալշ. Մշ. կլում, կկլում «կլանեմ, կկլանեմ»։ Առանձնապէս հետաքրքրական ձևեր են Ագլ. կէլ «կոկորդ», կէլ տօլ «կուլ տալ», Ղզ. կուլ, Ղրբ. կօլ «կոկորդ, ադամախնձոր», որից Ղրբ. կoլ անէլ «կոկորդը վերև տնկել,» կօ'լավ ըղնէլ «գրկախառնուիլ», կըլվըկօ՜լ անէլ «իրար փաթաթուիլ», կուլա՛տակ «խպիպ», կուլըկա՛-տըէգ՝ «ծնօտ», կօլտան «ծնօտը կապելու թաշկինակ», Ղզ. կուլ կուլի տալ «գրկախառ-նուիլ», Շշ. կուլկապ «վզի թաշկինակ» ևն։ (Ագլ. կէլ ձևի մէջ է պէտք չէ դնել իբր հնխ. e՝ gel-արմատի մէջ, որովհետև հյ. *կել պիտի տար Ագլ. *կիլ. անշուշտ Ագլ. կէլ ծա-գում է կուլ ձևից, ինչպէս կէժ՝ ծագում և կուժ ձևից)։ Նոր բառեր են կլամ կլամ անել, կլաթան «կոկորդ», կլան լինել «կորչիլ, ան-հետանալ», կլուցել «կուլ տալ», կլցնել, կուլտում։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Աշխարհակուլ

Դժոխակուլ

Դկուլ

Խաւարակուլ

Խնձորակուլ

Ծովակուլ

Կիտակուլ

Կուլ, ի — տամ ou * — տամ

Կուլակ, ի

Կուլիբայ

Կուլիվայ

Կուլմնապետ

Կուկուլ

Համակուլ

Հառաչակուլ

Ձկնկուլ

Մահակուլ լինիմ

Ոսկրկուլ

*Չորթնկուլ

Voir tout