va.

to deprive, to rob, to despoil, to commit rapine;
to defraud, to frustrate;
to vex;
to strip, to displace, to depose, to leave destitute;
— զանձն, to deprive, to debar one's self from.

ն.

Զիրկ, կամ զուրկ թողուլ, զլանալ. կարճել յիրաւանց. անիրաւել. հարստահարել. կր. նաեւ Զիրկ մնալ ի ցանկալեաց, ի սիրելեաց, եւ այլն. յետնիլ. պակասիլ. անմասն լինել.

Զրկել զընկերն, կամ զաղքատս, զոսոխ իւր։ Ոչ մեղար մեզ, եւ ոչ զրկեցեր զմեզ։ Ընկեր՝ չզրկեմ զքեզ, եւ այլն։ Զրկել զանձն ի բարութենէ. (Ժող. ՟Դ. 8. ա՛յլ ձ. զլանալ։)

Որք յաղագս առաջին անգիտութեանն զրկէին զշնորհակալութիւնն. (Փիլ. յովն.։)

Ի բազմութենէ կենաց իւրոց զրկեցաւ. (Առակ. ՟Ե. 23.) ա՛յլ ձ. արտաքս ընկեցաւ։

Զի մի՛ զրկիցիմք ի սատանայէ. այսինքն դաւիցիմք, պատրիցիմք. (՟Բ. Կոր. ՟Բ. 11։)

Մի՛ զրկիր ի լացողաց. յն. մի՛յետնիր. (Սիր. ՟Է. 28։)

Կոյր զրկի ի ճառագայթից արեգական, եւ տգիտութիւն զրկէ ի կատարեալ կենացն. (Եղիշ. ՟Բ։)

Շահէր ի նոցանէ ինն առաքինութիւն, եւ զրկէր զմինն։ Շահէր ութ, եւ զրկէր զերկուս. այսինքն կորուսանէր. ըստ յն. ոճոյ, կասեցուցանէր, յետնէր. (Վրք. հց. ՟Ը։)