va.

cf. Զուգաւորեմ;

math.

to sum up;
— զկերակուրս, to season, to flavour;
— զսապատ, to make basket-work;
— զոք ընդ աշխարհ, to join in wedlock.

ն.

Ըստ որում ի բառէս Զոյգք. ζευγνύω, συζευγνύω jungo, conjugo, conjungo, computo συνάπτω comparo Լծակցել. զուգաւորել. եւ Զօդել. շաղկապել. յօդել. եւ Յարել. յարմարել. յօրինել. ընդելուզանել. ջխտել, միացընել, կապել, կցել. յարմարցընել.

Զոր Աստուած զուգեաց, մարդ մի՛ մեկնեսցէ. (Մտթ. ՟Ժ՟Թ. 6։ Մրկ. ՟Ժ. 9։)

Մի՛ զուգէք զնա ընդ աշխարհ, այլ ընդ երկնաւորին. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)

Պահք զուգէ ո՛չ ընդ Ռեբեկայ ողջախոհի, այլ ընդ զգաստութիւն պարկեշտութեան. (Տօնակ.։)

Զուգեցան ընդ հեթանոսս. (՟Ա. Մակ. ՟Ա. 16։)

Միշտ խառնիմ զուգել, եւ ոչ եւս միանամ։ Իբր ի գոյից երկուց զուգելոց։ Առ մի կերպարան տեսակի զուգեալ. (Նար.։)

Եւ զիղձս փափագանաց ընդ աղօթելն ոչ զուգեսցուք. (Լմբ. պտրգ.։)

Ցուցանէ զինքն զուգեալ ընդ ծնողին, եւ ոչ բնաւ լինել խտրոց ի միջի. (Ոսկ. յհ. ՟Ա. 28։)

Զուգելով զերկրորդ հնգեակն ընդ առաջինն. (Վրդն. ել.։)

Առաջին վեցակն յիւրոցն զուգի մասանց. (Փիլ. ել.։)

Զմարմնաւոր հիւանդութիւնս պէսպէս տեսանեմք, եւ զուգեմք նմա դեղս։ Արար զկէս ձկանն խարշատեալ, եւ զկէսն կարի ազնիւ, եւ յուտելն՝ ասաց աւերելոյն, լա՛ւ է հա՛յր. եւ երբ զազնիւ զուգեալն ուտէին, ասաց. կարի զազիր եւ աւե՛ր է հա՛յր. (Վրք. հց. ձ։)

Այս չափաւոր եւ սակաւ կենօքս իմաստունք յաւիտենից հանգիստ զուգեն. իսկ տխմարք եւ ծոյլք դառն տանջանք զուգեն. (Տօնակ.։)

Փոխեցին զնշխարսն յարծաթի տապանի զուգեալ ոսկւով եւ արծաթով եւ ակամբք. (Հ=Յ. մարտ. ՟Ժ՟Է.։)

ԶՈՒԳԵՄ. ἱσόω, ἑξισόω aequo συμφωνέω consono ըստ որում ի բառէս Զոյգ. Հաւասարել. զուգակշռել. չափել, չափակցել. համեմատել. համաձայնել.

Որք այնպէսն զուգեցին զհիւղէ՝ աստուծոյ, համեմատել զաննմանն ընդ մեծասքանչ իմաստութեանն. (Վեցօր. ՟Բ։)

Ո՛չ զուգեսցի ընդ նմա ոսկի եւ ապակի. (Յոբ. ՟Ի՟Ը. 17։)

Զոր օրինակ ի կշիռս զմիտսն զուգելով. (Բրս. յուդիտ.։)

Ծով ասեն զուգեալ կայ յաւելլոյ գետոց եւ ուղխից. (Շիր.։)

Եւ գետք նմանեալ զուգին մեծի լայնութեան ծովուդ։ Սպասաւորացն՝ ի պաշտօն տիրասէր. եւ տերանց՝ ի հեզութիւն եւ ի զգօնութիւն. ի ձեռն որոյ զուգի անզոյգն. (Փիլ. բագն. եւ Փիլ. ՟ժ. բան.։)

Այսմ երանութեան զուգեալ ինչ ոչ կարասցէ. (Ոսկ. յհ. ՟Ա. 4։)

Զայն մրցումն զուգեալ ընդ այս փառս՝ փոքր եւ խոնարհ տեսանէ. (Լմբ. սղ.։)

Ո՛չ թագաւորութեան քո հաւասարին թագաւորք ազգաց, ոչ ընդ իմաստութեան քո զուգին. (Մխ. երեմ.։)

Թեթեւ եւ ըմբռնելի՛ յանցանք. զուգեսցի՛ եւ ապաշխարութիւն (ըստ նմին չափոյ). (Բրս. հայեաց.։)

Մի՛ աղօթեր քոց կամացդ կատարել. քանզի ո՛չ իսկ զուգին կամացն Աստուծոյ». յ. ձայնակցիլ. (Նեղոս.։)