to deny, to retract, to refuse, to deprive, to rocain.
ԶԼԱՆԱՄ կամ ԶԸԼԱՆԱՄ. ἁποστερέω, στερίσκω , στερέω, ἁδικέω, πλεονέκτω privo, spolio, orbo, fraudo, injuriam facio συκοφαντέω defraudo (Արմատն է յայլազգականն, զիւլ, զուլմ, կամ ի հյ. ծոյլ՝ ի լնուլ զիրաւունս) Որպէս Զրկել. անիրաւել. դրժել. հատանել զիրաւունս. անտես առնել. յետնել. պակասեցուցանել. մերկել. կողոպտել. նենգել. խարդախել. զրկանք ընել.
Մի զլասցիս զվարձս տնանկին. (Օր. ՟Ի՟Դ. 14։ Ո՛րդեակ, զկեանս աղքատաց մի՛ զըլանար. Սիր. ՟Դ. 1։)
Զլանամ զանձն իմ ի բարութենէ. այլձ. զրկեմ. (Ժող. ՟Դ. 8։)
Հեղու արիւն, որ զըլանայ զվարձս վարձկանի. (Սիր. ՟Լ՟Ա. 27։)
Անձամբ անձին զանձինս ի սրբութենէ պարգեւաց անտի զլանան։ Ա՛յր դու, չզըլանամ ինչ զքեզ, բայց կամիմ տալ սմա՝ որպէս եւ քեզդ. (Ոսկ. յհ. ՟Ա. 6. եւ 8։)
Եթէ զուրուք ինչ զլացեալ իցեմ, հատուցից չորեքպատիկ. (Բրս. հց.։)
Զանձն իւր զրկէ եւ զլանայ, ո՛չ զԱստուած ... զրկել եւ զլանալ. (Փիլ. այլաբ.։)
Զտաճարն տեղի արարին վաճառոյ, եւ աւազակօրէն զլանալոյ. (Իգն.։)
Զառաջին մարդն խաբեցի, եւ յանմահութենէն զլացայ. (Վանակ. յոբ.։)
Զլացեալ զրկեցաւ ի սքանչելի կենաց անտի. (Եւս. պտմ. ՟Ա. 2։)
Բերան օձին զլացեալ զրկեցաւ ի պատասխանի տալոյ. (Եփր. ծն.։)
Ոչ զլանայր զծառայակիցս իւր ի տէրունեացն աւանդից ոգւոյ կերակրոց. (Սկեւռ. լմբ.։)
ԶԼԱՆԱԼ. ἁρνέομαι nego, recuso, inficior Ժխտել, ուրանալ զիրաւն եւ զիրաւունս. ապախտ առնել. յուլանալ ի ճանաչել զերախտիս եւ զպարտս.
Որ յոյժդ ես մարդատեաց՝ զլանալով զԱստուծոյ մարդասիրութիւնն. (Յհ. իմ. երեւ.։)
Բաժակ մի ցուրտ ջուր տալ հրամայէ, եւ ոչ զայնորիկ զվարձս զլանայ. (Ոսկ. յհ. ՟Ա. 1։)
Զլանան զմարդեղութիւնն Քրիստոսի. (Շ. ՟բ. յհ.։)
Զտասանորդացն ասէ, զոր զլանային տալ ի տաճարն՝ ղեւտացւոց. (Մխ. երեմ.։)
Զնորա պատուիրանաւն զլացաք։ Զլացան զտէր այգւոյն. (Սարգ. ՟ա. պ. ՟Ժ՟Ա։ Սարգ. յուդ. ՟Ա։)
Զփրկականն ոչ զլանայ մերձ դնել զբանս. (Իգն.։)
Ի ժամանակս սերմանելոյ արդեանց ոչ ոք զլանայ ի սերմանելն. (Եփր. պհ.։)
Ո՞ր ազգ զլացաւ զերախտիս տեառն իւրոյ մարդկութեանն։ Զլանամ զնոյն եւ ո՛չ բնաւ. (Լմբ. ատ. եւ Լմբ. սղ.։)
Զլացան զպատիւ նորա. (Վրդն. ծն.։)
Զանզբաղութիւն անապատին զլանալ ոչ յօժարէր. (Սկեւռ. լմբ.։)
Թաքուցանել երկուցեալ, զի մի՛ երբէք իբրեւ զըլացօղ պատուհասեալ դատեցայց. (որպէս զծոյլ եւ զապաշնորհ ծառայն քանքարաթաքոյց) (Փարպ.։)
Այլ դու կարօղ ես սովորաբար եւ առ զըլացօղս բարեգործել. (Նար. ՟Ի՟Է։)
Զժողովուրդն զլացօղ ի ժողովրդենէ իւրմէ եհան. (Եփր. ել.։)
Նման Յուդայի, որ ժողովեաց ի վերայ տեառն իւրոյ զգունդս զլացողացն այսինքն ապերախտից. (Վանակ. յոբ.։)
Présent | |
---|---|
ես | զլանամ |
դու | զլանաս |
նա | զլանայ |
մեք | զլանամք |
դուք | զլանայք |
նոքա | զլանան |
Imparfait | |
---|---|
ես | զլանայի |
դու | զլանայիր |
նա | զլանայր |
մեք | զլանայաք |
դուք | զլանայիք |
նոքա | զլանային |
Aoriste | |
---|---|
ես | զլացայ |
դու | զլացար |
նա | զլացաւ |
մեք | զլացաք |
դուք | զլացայք |
նոքա | զլացան |
Présent | |
---|---|
ես | զլանայցեմ |
դու | զլանայցես |
նա | զլանայցէ |
մեք | զլանայցեմք |
դուք | զլանայցէք |
նոքա | զլանայցեն |
Aoriste | |
---|---|
ես | զլացայց |
դու | զլասցիս |
նա | զլասցի |
մեք | զլասցուք |
դուք | զլասջիք |
նոքա | զլասցին |
Prohibitif | |
---|---|
դու | մի՛ զլանար |
դուք | մի՛ զլանայք |
Impératif | |
---|---|
դու | զլացի՛ր |
դուք | զլացարո՛ւք |
Exhortatif (thème du passé) | |
---|---|
դու | զլասջի՛ր |
դուք | զլասջի՛ք |