subject.
ὐποκείμενος, -ον subjectus, -um Որ ինչ ի ներքոյ կամ առաջի կայ. ստորակայ. առարկայ.
Եօթնադիսակ վարս գլխոյ նորա՝ նշանակ ենթակայ եօթնարփի շնորհացն աստուծոյ. (Եղիշ. դտ.։)
Արդարեւ խորիսխ մեղու են բանքն քրիստոսի, որ ի մարմնի կալով յենթակայոջ. (Համամ առակ.։)
Գետող ասեն զանձն, իսկ գիտելի զենթակայ իրն։ Աստեղաբաշխութիւն ենթակայ ունի զերկնային մարմինն. (Սահմ. ՟Ա. եւ ՟Դ։)
Աչք բազում անգամ ... ի ստոյգ ենթակային գիտութենէ սխալեալք. (Փիլ. ՟ժ. բան.։)
Դիտեցեր զենթակայ առաքինութեան սանդուղքն. (Կլիմաք.։)
ԵՆԹԱԿԱՅ. գ. Անձն կամ իրն, յոր յենուն ձիրք անհատին. գոյացութիւն՝ յոր յարին պատահմունք.
Մարդ զենթակայէ ասի՝ զումեմնէ մարդոյ, եւ նենթակայում ոչ յումեք է ... մակացութիւն նենթակայում է անձին, եւ զենթակայէ ասի զքերականութենէ ... Գոյացութիւն (անհատ) ո՛չ նենթակայում է, եւ ոչ զենթակայէ է. իսկ պատահումն ի հարկէ գոլ նենթակայումն. քանզի թարց ենթակայի ել անկար է. (Արիստ. ստորոգ.։)
Պատահումն է, որ լինի եւ բացալինի՝ առանց ենթակային ապականութեան. (Պորփ.։)
ԵՆԹԱԿԱՅ. ըստ տրամաբանից, Եզրն՝ զորմէ ստորոգի ինչ. որպէս եւ ստորոգեալ կոչի՝ որ ինչ ասի զենթակայէ.
Նախադասութիւնքն (բաղկանան) ի ստորոգելոյ եւ յենթակայէ։ Ունի նախադասութիւն՝ ենթակայ եւ ստորոգեալ. (Անյաղթ պորփ.։)
Այլ զայլմէ ստորոգիցի իբր զենթակայէ. (Արիստ. ստորոգ.։)