talisman, amulet, phylactery.
ἵαμα sanatio, remedium, ἁλεξιφάρμακον, περίαμμα amuletum, ligamen որ եւ ԲԺԻԺ. Սուտ դեղ բժշկութեան. կախարդանք. ծրարք եւ արարք վհկաց ի սուտ կարծիս բուժելոյ զախտս, կամ պահելոյ ի պատահարաց. է՛ որ տխմարական, եւ գործ սնապաշտութեան, եւ է՛ որ դիւթական եւ դիւական. հա մայիլ.
Գտանէին ի ներքոյ հանդերձից նոցա յուռութուլունս, եւ բժժանս յամենայն կռոց. (՟Բ. Մակ. ՟Ժ՟Բ. 40։) Ուր որպէս յուռութուլունք՝ ի յն. է ἰερώματα այսինքն նուիրականք, կամ սրբազան կարծեցեալ իրք հեթանոսանկանք. նոյնպէս եւ բժժանք՝ է ἱαμνεία (իբր յատուկ անոճն). զոր թարգմանիցն մեր առնու իբր ἵαμα , որ է բուժումն, բժշկութիւն։ Վասն որոյ բժժանքն լինի որպէս Բուժանք. այսինքն իրք բժշկարարք եւ ազատարարք՝ ստութեամբ.
Եւ ոմանց քերել բերել ի ծեփածոյ նաւին նաւթոյ՝ ի բժշկութիւն եւ ի ջնջոց ցաւոց ինչ բժժանաց. (Եւս. քր. ՟Ա։)
Զծրարս բժժանաց ի ձեռին եւ ի յարկին եւ ի պարանոցի կապել. (Մանդ. ՟Ժ՟Զ։)
Դիւթութեամբք եւ բժժանօք. (Ոսկ. ՟ա. թես.։)
Եւ եթէ այլ ոք ի ձէնջ գիտէ առ նոսա դիւական ինչ բժժանք, եւ զայնոսիկ յայտնեցէ՛ք նոցա, եւ ասացէ՛ք թողուլ, եւ ի բաց կալ. (Շ. թղթ.։)
Եթէ բժժանօք ինչ յուռթից կախարդել խորամանկեսցէ. (Նար. ՟Կ՟Զ։)
Ի բամբասելն զկուսութիւն իմ յուռթի բժժանօք. այսինքն իբր կախարդական դեղովք կամ հնարիւք լեալ. (Լմբ. համբ.։)
Կախարդութեամբ, եւ հնարիւք բժժանաց։ Առանց ամենայն բժժանաց կատարին ի Քրիստոսէ բժշկութիւնքն. (Բրսղ. մրկ.։)
Պատրաստեաց կերակուր բժժանօք կախարդութեամբ։ Ճ. (՟Ա.։)
Դեւն ունէր բարձեալ յամենայն անդամս իւր բժժանս դեղոց։ Բելիար ունէր յամենայն անդամս իւր բժըժանս դեղոց բարձեալ. (Վրք. հց. ՟Ի՟Զ։ Հ. մարտ. ՟Ի՟Դ.։)
Singulier | Pluriel | |
---|---|---|
nominatif | բժժանք | |
accusatif | բժժանս | |
génitif | բժժանաց | |
locatif | բժժանս | |
datif | բժժանաց | |
ablatif | բժժանաց | |
instrumental | բժժանաւք |