ն.

ἁποτίθημι depono, ἑκτίθημι expono Ի բաց դնել, մերկանալ, որոշել, հեռացուցանել. փարատել. մէկդի դնել կամ ընել.

Զբոլոր հին մարդն բացադրել հանդերձ գործօք իւրովք. (Մաքս. եկեղ.։)

Մովսէս յորժամ ի խորանն մտանէր, բացադրէր զքօղն յերեսաց։ Իմացաւ եւ զբարս մարդկան, եւ բացադրեաց ի միմեանց. (Լմբ. ժղ.։)

Բացադրեա՛ վերնային՝ զմոլելոյն մառախուղ. (Նար. ՟Ժ՟Բ։)

Կամ Յանդիման եւ բա՛ց դնել.

Տեսարանականն խորան բացադրեալ. (Ճ. ՟Գ.։)

Եւ Մեկնել. բացատրել, բա՛ց եւ յայտնի դնել առաջի։

Սա իսկ զհետեւանս բանի զրուցացս այսոցիկ մեզ բացադրէ մի ըստ միոջէ. (Յհ. կթ.։)

Որոց ետուր իշխանութիւն բացադրել զիջումն քո յաշխարհս. (Շար.։)

cf. ԲԱՑԱՏՐԵԼ. զի դ եւ տ են լծորդ։