Definitions containing the research պետ : 2788 results

Միջասահման

adj. s.

middling, intermediate;
middle, centre.

· Calfa

NBHL (1)

Նմանութիւն ինչ միջասահման (կամ միջնասահման) ստութեան եւ ճշմարտութեան։ Միջասահման կացոյց իմանալեացն եւ զգալեացս զփոքր կենդանիս զայս մարդ. (Սարգ. յկ. ՟Ե։ Սարգ. ՟ա. պետ. ՟Թ։)


Միջատութիւն, ութեան

s.

interruption.

· Calfa

NBHL (1)

Ընդհատութիւն. անջրպետութիւն. միջահատութիւն.


Միջնապարիսպ, րսպաց

s.

partition wall;
rampart.

· Calfa

NBHL (1)

διατείχισμα maceria, murus intergerinus. Ընդ մէջ անկեալ պարիսպ, ցանկ. միջնացանկ. միջնորմ. խտրոց. անջրպետ.


Կողմնապահ

cf. Կողմնակալ.

· Calfa

NBHL (1)

στρατηγός dux, praepositus. Իշխան եւ ոստիկան գաւառի՝ իբրու զօրավար եւ պահապան արքունի յերեսաց թշնամեաց. կողմնապետ. կողմնակալ.


Կողոպուտ, պտից

s. adj.

spoils, plunder, booty, pillage, sack, robbery;
spoiled, destitute;
մերկ — կացուցանել զոք ի հանդերձից՝ յիշխանութենէ ի զինուց, to despoil of one's clothes, of one's authority, to disarm, to strip off.

· Calfa

NBHL (1)

Զնա մերկ կողոպուտ արար ի զնուցն. (Սարգ. ՟ա. պետ. ՟Ժ՟Բ։)


Կոճոպեմ, եցի

va.

tolop off, to trim;
to pluck or root up;
to cut off, to break in pieces, to shatter, to smash.

· Calfa

NBHL (1)

Կոճոպէին զոստս բարեպաշտութեան ձերոյ։ Զառաքինութեան ոստս մի՛ կոճոպեսցուք սնափառ ախտիւ. (Շ. ՟բ. պետ. ՟Ծ՟Բ։ Երզն. մտթ.։)


Կոմս, ի

cf. Կոմէս.

· Calfa

NBHL (1)

ԿՈՄՍ որ եւ ԿՈՄԷՍ. բառ լտ. գօմէս. κόμης . Բառ լտ. գօ՛մէս. comes. որպէս Ուղեկից կամ սեղանակից եւ բարձակից արքայի. աւագ իշխան. քաղաքապետ. բդեաշխ. կուսակալ. զօրաւար. տ. գօնդէ. conte. թ. պէկ, պէյ, միրզա. cf. ԳՈՒՆՑ, եւ cf. ԳՈՒՆԴՍՏԱՊԼ.


Կոյտ, կուտից

s.

heap, mass, pile;
great crowd, throng;
flock, herd, drove;
meadows, grazing grounds;
— ձիոց, paddock.

· Calfa

NBHL (1)

Ամենեցուն խմբեալ կուտիցն արանց եւ կանանց՝ զբանն (վարդապետութեան քրիստոս). (Խոսր. պտրգ.։)


Կոշկոճեմ, եցի

va.

to beat, to strike, to bemaul, to beat to death, to torture, to put to the rack, to murder, to slay, to massacre, to butcher, to kill in a violent cruel manner.

· Calfa

NBHL (1)

Կոշկոճիցի, հոգայցէ, եւ կրթիցի (վարդապետն). (Ոսկ. ՟ա. տիմ. ՟Ժ՟Ե։)


Կոչական, ի, աց

s. gr. vocative.

· Calfa

NBHL (1)

κλετικός vocativus. Յայտարար կոչման, կամ ձայնելոյ զոք յանուանէ, կամ կարդալոյ առ նա. որպիսի է վերջին հոլովն. ո՛վ պետրէ. ա՛յր դու՞ ո՛ արք. տէ՛ր իմ, տեա՛րք.


Կորակնեմ, եցի

vn.

to have the eyes cast down with shame or confusion, to be humiliated.

· Calfa

NBHL (1)

Ի սոցա վարդապետական հանդիսիցս կորակնեալք։ Յորոց կորակնեալք. (Լաստ. ՟Բ. եւ ՟Ժ՟Է։)


Կորովութիւն, ութեան

s.

ability, dexterity, address;
cf. Կորովամտութիւն;
— բանից, eloquence, fluency of speech;
— բբաց, piercing sight.

· Calfa

NBHL (1)

εὑστοχία, ἑπιτυχία dexteritas, sollertia. Ճարտարութիւն. աջողաձեռնութիւն. անվրէպ կշռութիւն ըստ արուեստի. ճարպկութիւն, վարպետութիւն.


Կուսակալ, աց

s.

governor, prefect, pacha;
փոխանորդ —ի, lieutenant governor, sub-prefect.

· Calfa

NBHL (2)

Արար սպարապետ (եւ) կուսակալ. (՟Ա. Մակ. ՟Ժ. 65։)

(Ի կոյս բառէ, որպէս կողմն, մասն երկրի) μεριδάρχης , μεράρχης, τοπάρχης praefectus regionis, vel exercitus provinciae, toparcha, loci praeses. Կողմնակալ. կողմակալ. նախարար. բդեաշխ. սատրապ. իշխան եւ ոստիկան միոյ կողման տէրութեան. կողմնապետ.


Կուսակալութիւն, ութեան

s.

government of a province or department, prefecture.

· Calfa

NBHL (1)

Ըստ ամենայն կուսակալութեանց։ Ի կուսակալութեան պետութեան իւրոյ։ Առաքէ զնա յառաջին գահ կուսակալութեան իւրոյ. (Յհ. կթ.։)


Կուսամայր, մօր

s.

Virgin-Mother.

· Calfa

NBHL (1)

Յակոբ նահապետն զքեզ կուսամայր ետես կանխաւ իբրեւ սանդուխք. (Ժմ. յն.։)


Կուտակ, աց

s.

heap, pile, accumulation, mass;
vault, roof;
swelling;
wave, surge;
globe, globule.

· Calfa

NBHL (1)

Զեռալ սկսանի (ծովն), եւ բարձրադեզ կուտակս յարուցնել. (Սարգ. ՟ա. պետ. ՟Ժ։)


Կուրծք, կրծից

s.

breast, bosom, chest;
heart, mind;
ուշ ի կուրծս անկանել՝ առնել, to reflect well on, to recollect, to remember;
մօտ առ կուրծս, to be imminent, near to, to impend;
զձեռն ի վերայ կրծից հանգուցանել, to fold the arms in repose;
մաքրել զ—ծս, to expectorate, to spit.

· Calfa

NBHL (1)

Սակաւ մի զձեռսդ ի վերայ կրծիցդ հանգուցանիցես. (Սարգ. ՟բ. պետ. ՟Ե։)


Կուրտ, կրտաց

adj. s.

castrated, gelded;
eunuch.

· Calfa

NBHL (1)

Այր ներքինի՝ կուրտ գոլով։ Կուրտզօրապետօք։ Ի կրտէն իւրմէ սպանեալ եղեւ ի գիշերի. (Ուռհ.։)


Կոփ

cf. Կուռ.

· Calfa

NBHL (1)

Առաջի արկանել իբրեւ զյօնս ինչ զգեստ զաստուածային վարդապետութեանցն, եւ ի վերայ ծածկել նուաստութեամբ իբրեւ կոփովք ոմամբք զգեստուք զմաքուր եւ զվճիտ առաքինութեան իրս. (Նիւս. երգ.։)


Կռապաշտեմ, եցի

vn.

to worship idols, to give up to idols;
to idolize.

· Calfa

NBHL (1)

Մի՛ ագահութեամբ կռապաշտեսցուք։ Մի՛ խաբեսցէ զմեզ բանսարկուն՝ ի պատճառս ոգէսիրութեան կռապաշտել ագահասիրութեամբ. (Սարգ. յկ. ՟Ժ։ եւ Սարգ. ՟ա. պետ. ՟Ժ։)


Կռապաշտութիւն, ութեան

s.

idolatry;
heathenism, paganism.

· Calfa


Կտաւեայ, էի, ից

adj.

of linen, linen.

· Calfa


Կտաւեղէն, ղինի, նաց

cf. Կտաւեայ.

· Calfa


Կտաւի, ւեաց

cf. Կտաւեայ;
շապիկ —, linen shirt;
—ք, linen.

· Calfa


Կտտեմ, եցի

va. fig.

to torture, to excruciate, to tear, to lacerate, to set on the rack, to torment atrociously;
to abuse, to harass, to ill-treat, to vex, to outrage;
to play on, to touch;
to ring;
— զդաշնակ, to play on the piano;
կտտած գինի, soured wine.

· Calfa

NBHL (1)

Զոր այլ վարդապետք մանր կտտեն, ես համառօտեմ. (Նար. երգ.։ եւ Վստկ.։)


Կտրեմ, եցի

va.

to cut, to cut off, to lop, to cut down;
to divide, to separate;
to take away, to discontinue, to retrench;
to shear sheep;
to cut hair;
to castrate, to geld;
— ընդ մէջ or յերկուս, to divide in halves;
— ի չորս մասունս, to cut in quarters, to quarter;
— զանդամս մարմնոյ, to cut off, to amputate, to maim, to mutilate.

· Calfa

NBHL (1)

Կտրեալ զնա ի զօրաց իւրոց՝ փախստական արար։ Ի մէջ անցեալ կտրեաց զքրմապետն, եւ փախստական տարաւ. (Զենոբ.։)


Կտրոց, աց

s.

knife;
scissors;
— դահեկանաց, clippings, shearings of coins, sizel.

· Calfa

NBHL (1)

Կտրեաց կտրոցաւ դպրապետին. (Մխ. երեմ.։)


Կրեմ, եցի

va. fig.

to bear, to carry;
to convey, to transport;
to carry, to wear, to have on;
to hear, to sustain, to support, to endure, to suffer, to undergo;
— դժնդակս, to be pained, grieved, to suffer cruelly, to support ill treatment, to be very ill used, to be treated severely;
— զպատուհաս յանցանաց, to pay dear for, to smart for, to bear the consequences, to suffer the punishment of one's crime;
— զծանրութիւն գործոց, to bear the burden of affairs;
— անուն գեղեցիկ, to hear a distinguished name, to be renowned;
զամօթ —, to remain confused;
ընդ կրելոյն, in name only.

· Calfa

NBHL (1)

Ի մոգացն եւ ի մոգպետացն զնոյն պատիւ կրեսցեն. (Եղիշ. ՟Ը։)


Կրթական, ի, աց

adj.

instructive, adapted to exercise.

· Calfa

NBHL (1)

ԿՐԹԱԿԱՆՆ գ. Կրթութիւն. վարդապետութիւն. եւ Արուեստ ըմբշաց, եւ այլն. ջ Աւետարանին հետազոտեալ կրթականին՝ մի՛ բազմել յառաջին բազմականին. (Արծր. ՟ա. 14։)


Նենգաբար

adv.

"cf. Նենգաւ."

· Calfa

NBHL (1)

Եհարց քահանայապետն՝ թաքուն եւ նենգաբար. (Ոսկ. յհ. ՟Բ. 37։)


Նեռն, ռին, ռինք

s.

antichrist.

· Calfa

NBHL (1)

ἁντίχριστος antichristus. Դերաքրիստոս. անտիքրիստոս. այսինքն հակառակ Քրիստոսի՝ կամ փոխանակ Քրիստոսի սուտ Քրիստոս. վերջին սուտ մեսիայն, եւ կարապետք նորա. ի մեղ Նեռն՝ կարծի առեալ յանուանէ Ներոն կայսր՝ նախկին հալածչի, առ որով եւ Սիմոն կախարդ գտաւ առաջին նեռն.


Ներանձնաւոր

adj.

living retired, solitary, secluded;
devoted, spiritual;
contemplative.

· Calfa

NBHL (1)

Տեառն Գրիգորի ներանձնաւոր քահանայից, եւ հոգեշնորհ վարդապետի. (Վերնագր. Նար. երգ.։)


Ներեմ, եցի

va.

to grant pardon for a fault, to pardon, to excuse, to forgive, to be indulgent;
to permit, to allow;
to tolerate, to endure, to suffer, to support;
ներեցէք, beg pardon;
pardon me;
զայս ասեմ ներելով, I speak this by permission.

· Calfa

NBHL (1)

Ոչ ներեմք լսել ինչ յասացելոցն։ Ընդէ՞ր են վաստակք. քանզի զներեցաք չվաստակելոյն։ Զայս եւ աստուած կամեցաւ, բայց ոչ ներեցեր։ Իբրեւ մթնացաւ, ոչ ներէին չխնդրել զվարդապետն. (Ոսկ. յհ. ՟Ա. 30. 35. 42։)


Ներտրամախոհական, ի, աց

adj.

fictitious.

· Calfa

NBHL (1)

զռասպելս եւ զբարբաջմունս սնոտիս ներտրամախոհական բանիւ պաճուճեն, եւ մանուածով բառիցն պատեն. (Շ. ՟բ. պետ. ՟Ժ։)


Ներքնական, ի, աց

adj.

inferior, interior.

· Calfa

NBHL (1)

Անջրպետեմ զջուրսն վերին եւ ներքնական. (Շ. իմ. եղակ.։)


Ներքս, ի ներքս

adv.

in, into, inside;
մտանել ի —, to go in, to enter;
ընկալաւ զնա ի —, he took him in, he received him;
եդաք ի — ի սենեակն, we placed it in the room.

· Calfa

NBHL (1)

Մտեալ ի ներքս՝ նստէր։ Տարան զնա ի ներքս ի գաւիթն։ Մինչեւ ի ներքս իսկ ի գաւիթ քահանայապետին։ Որ ինչ ոչ եւս արժան ինչ էր, զայն ի ներքս համարձակ տանէին։ Ի ներքս ի տունս կրեցէք։ Տարցես ի ներքս քան զվարագոյրն։ Ի ներքս կոչել, մատուցանել, դիմել, ընթանալ.եւ այլն։


Ներքսագոյն

adj.

interior, internal, innermost.

· Calfa

NBHL (1)

Քան զպետրոս ներքսագոյն էանց։ Գնալ ի բաց հրամայիմք, եւ ելանել աստի. եւ դու ի ներքսագոյննլ ընթանաս։ Մի՛ մտցէ յամենայն ժամ ի սրբութիւնն ներքսագոյն վարագուրին (այսինքն քան զվարագոյրն)։ Տեսիլն ներքսագոյն վարագուրին էր. (Ոսկ. յհ. ՟Բ. 37։ եւ Ոսկ. ՟ա. կոր.։ եւ Ոսկ. ի ծն. քրիստոսի.։)


Նժդեհ

cf. Պանդուխտ.

· Calfa


Նիկողայեցիք

cf. Նիկողայիտք.

· Calfa

NBHL (1)

Ունիս զվարդապետութիւնն նիկոլայեցեաց, զոր ես ատեամ. (Յայտ. ՟Բ. 15։)


Նիկողայիտք

s.

Nicolaitans.

· Calfa

NBHL (1)

Ունիս զվարդապետութիւնն նիկոլայեցեաց, զոր ես ատեամ. (Յայտ. ՟Բ. 15։)


Նիշ

s. geom.

sign, mark;
spot, speckle;
point;
այս —, այն —, such a one, such;
so and so;
յայս — աւուր, in such a day;
բանից նիշ, cf. Նշանաբան.

· Calfa

NBHL (1)

Ետ բանից նիշ ի զօրապետն եւ առ իշխանսն։ Ետ գրել ողջոյն, եւ բանից նիշ (ա՛յլ ձ. նշանաբան). (Մամիկ.։)


Նիստ, նստի

s.

sitting posture;
position, situation;
seat, residence, abode;
property, possession;
sitting, session, meeting;
— արքունական, seat of Government, capital city;
— բանակի, encampment;
ի — լինել, to sit up, to sit down, to be seated;
ի — ննջել, to sleep in a sitting posture;
— առնուլ, to be tranquillized, allayed, lulled into security;
ի — գումարիլ, to hold a sitting;
ի նստի անդ, during the sitting, forthwith, before separating;
երեք նստիւ նկարել զկենդանագիր, to paint a portrait in three sittings.

· Calfa

NBHL (1)

Զնախագահութեան զնիստ հրամայեցին գէորգեայ՝ շաղատոյ վարդապետի։ Նստոյ դարպաս արարեալ ազատաժողով արեաց գնդին. (Ուռպ.։)


Նկարակերտութիւն, ութեան

s.

painting;
embroidery.

· Calfa

NBHL (1)

Ո՞վ ետ կանանց իմաստութիւն ոստայնանկութեան, կամ հանճար նկարակերտութեան։ Որ ճարտարապետէր զոստայնանկութիւն, եւ զասղնագործութիւն, եւ զնկարակերտութիւն ի կապուտակէ եւ ի ծիրանւոյ. (Յոբ. ՟Լ՟Ը. 36։ Ել. ՟Լ՟Ը. 23։)


Նհանգ, աց

s.

alligator, cayman.

· Calfa

NBHL (1)

Զվիշապացն եւ զնհանգացն համբաւեն. վիշապք ասեն եւ նհանդք կեղծս ի կեղծս լինին։ Ոչ նհանգ ինչ անձնաւոր գոյ։ Նահանգք ինչ իցեն գետոց, եւ շահապետք վայրաց։ Ի վիշապի կերպարանս, կամ ի նհանգի իմն, եւ ի շահապետի. (Եզնիկ.։)


Նմանակերպութիւն, ութեան

s.

similarity, conformity, uniformity, resemblance, analogy.

· Calfa

NBHL (1)

Ըստ նմանակերպութեան պատկերի իւրոյ։ Աստուածպետականին պատկերի նմանակերպութեամբ։ Ծանիցէ զնոսա, զորս ծանեաւ մաքուր ընդունարանս իւրոյ նմանակերպութեան. (Արծր. ՟Ա. 1։ Շ. հրեշտ. Տօնակ.։)


Նշաձէթ, ձիթոյ

s.

almond-oil.

· Calfa

NBHL (1)

Իւղ նշի. նշի եղ. պետէմ եաղը.


Նշանակական, ի, աց

cf. Նշանական.

· Calfa

NBHL (1)

Նշանակական իմն է։ Նշանակական վարդապետութիւն, եւ այլն. (Դիոն. եկեղ. եւ Դիոն. թղթ.։)


Նշանակիր

s.

ensign, ensignor standard-bearer.

· Calfa

NBHL (1)

Եւ նշանակիրք ոչ առաքեալքն իցեն, եւ ոչ մարգարէք, այլ հրեշտակապետք. (Սեբեր. ՟Զ։)


Շնչաւոր

adj. fig.

respiring, breathing, living, animal;
carnal, sensual, gross;
spiritual;
— գործիք, wind instruments.

· Calfa


Շնչեմ, եցի

va. vn.

to breathe, to respire, to puff;
to blow;
to inspire;
to exhale, to emit;
— զօդ, to breathe, to take breath, to respire;
զհուր —, to send forth or emit fire, to break into a volcanic eruption;
— չարախօսութիւն, to whisper in the ears, to accuse in secret;
շնչեսցեն հողմք, let the winds blow;
let the storm rage;
շնչէ հողմն ուժգին, the wind blows hard;
շնչեաց հողմն աջողակ, a fair or favourable wind arose.

· Calfa

NBHL (1)

Չարասէր մոգապետն հանդերձ մեծ հազարապետաւն շնչեաց չարախօսութիւն, եւ բորբոքեաց զթագաւորն իբրեւ զհուր անշիջանելի. (Եղիշ. ՟Բ։)