Definitions containing the research ուր : 10000 results

Հարսնութիւն, ութեան

s.

marriage, wedding;
wedlock;
ածել հարսնութեան, to marry, to wed, to espouse;
գնալ ումեք ի հարսնութեան, to be married.

· Calfa

NBHL (3)

Խօսեցայ զքեզ հարսնութեան իբրեւ կոյս մի սուրբ։ Փեսայ հարսնութեան սորա որդի աստուծոյ կենդանւոյ։ Ո՞ւր է պաճուճեալ հարսնութիւն քո. (Ագաթ.։ Նար. ՟Հ՟Ե։ Եփր. ծղկզրդ.։)

Տեղայր մարգարիտ ի հարսնութեան սաթինկանն։ Այսոքիկ յաւուրս հարսնութեան վայելեն. (Խոր. ՟Բ. 47։ Ոսկ. յհ. ՟Բ. 14։)

Յորժամ առն թագաւորի հաճոյ լինիցի ի հարսնութիւն, եւ չգտանիցէ հանդերձս արժանիս հարսնութեան յիւրմէ ուրոյն կազմել. (Ոսկ. ես.։)


Հարստահարեմ, եցի

va.

to oppress, to subdue by violence, to vex, to molest, to crush, to overburden, to surcharge, to extort, to maltreat;
— զիւր կամս, to persist doggedly, to be obstinately resolved, to be stubborn.

· Calfa

NBHL (1)

Հարստահարեալ սուսերն ի գետին։ Հարստահարեալ սուրն յողն երիվարին. (Մեսր. երէց.։)


Հարստանամ, ացայ

vn.

to become powerful, to be predominant, to domineer, to lord it, to rule over, to reign;
to get or grow rich, to prosper, to thrive;
to abound;
— զբարեպաշտութիւն, to be rich in piety, to be very pious.

· Calfa

NBHL (1)

Ոչ ապականացու եւ այլայլելի բնութիւնս, այսինքն եղականքս հարստասցի էապէս զանփոփոխութիւն։ Ոչ մեք զնորայսն հարստացաք։ Զմէ՞ անպատշաճ ասես աստուծոյ զտնանկութիւնն, որով աշխարհ հարստանայ զբարեպաշտութիւնն. որով աղքատացաւ բանսարկուն հարստացեալն զմոլորութիւն. (Պրպմ. (ուր հյց. խնդ. է ոճ յն. որպէս թէ լինէր ըստ հյ. յարստանալ. իսկ յն. փարթամանալ))


Հարստութիւն, ութեան

s.

dynasty;
power, sway, rule, domination;
riches, wealth, opulence, fortune;
abundance.

· Calfa

NBHL (1)

Թէ զաւուրցս հարստութիւն համառօտեսցես. (Նար. ՟Ժ՟Թ։)


Հարցափորձեմ, եցի

va.

to interrogate, to question, to examine, to inquire.

· Calfa

NBHL (1)

Զամենայն իսկ զերեւոյթսն շուրջ հարցափորձեա՛. (Ոսկ. մրգր. ՟Բ։)


Հարցաքնին լինիմ

sv.

cf. Հարցաքննեմ.

· Calfa

NBHL (1)

Աւելորդ է ուրեմն հարցաքնին լինել։ Առաջի՛ կայ հարցաքնին լինել. (Պրպմ. ձ։)


Հարցն, ցին, ցիցն

s.

the Song of the Three Children.

· Calfa

NBHL (1)

ՀԱՐՑՆ կամ ՀԱՐՑ. Երգն երից մանկանց, օրհնեալ ես տէր աստուած հարցն մերոց. եւ Շարականն՝ որ ի նոյն խորհուրդ.


Հաց, ից

s.

bread;
food, victuals, livelihood;
meal, repast, table;
— առաջաւորութեան, առաջադրութեան or երեսաց, show-bread;
— կենաց, երկնաւոր —, the bread of life;
the Eucharist;
— սգոյ, նեղութեան, the bread of pain, of affliction;
թարմ, կակուղ, քաջեփ or կսկուծ, ջերմ —, new, soft, well baked, hot bread;
օթեկ՝ գահ or քարտու, կարծր, անեփ —, stale, hard, half-baked bread;
սպիտակ, սեաւ or թուխ —, white, brown bread;
տան, հացագործի —, household, baker's bread;
— համեմաւոր, gingerbread;
անխմոր —, unleavened bread;
գետնոյ —, hog's-wort, sow-bread;
կեղեւ —ի (կողինձ), bread-crust;
ներքին կամ վերին կեղեւ, under-crust or upper-crust;
միջուկ —ի, crumb;
շերտ —ի կոգեզանդ, slice of bread and butter;
կոտոր —ի, a morsel of bread;
փշրանք —ի, crumbs;
— յարգանակի, sopped bread, panado;
— խորովեալ, toast, slice of toast;
քրտամբք երեսաց իւրոց գտանել զ— իւր, to get one's bread by the sweat of one's brow;
— թրել, գործել, to make, to bake bread;
— ունել, to have bread;
առանց —ի լինել, not to have bread to eat;
չոր — ուտել, to eat dry bread;
թանալ զ— իւր արտասուօք, to eat the bread of affliction;
—ի բերան վարձու գործել, to serve for his bread;
ի — կոչել զոք, to invite to dinner;
— մեծ գործել, to give a grand dinner;
հաղորդլ ընդ ումեք —իւ, to eat with one;
արկանել —, to serve up;
to give to eat;
— կտրել, բեկանել, բրդել, to cut or break bread;
to crumble, to crum;
կեղեւել զ—, to cut off the crust, to chip it off;
հատանել զ— քաղցելոց, to keep the bread from the hungry;
անարժան է —ին զոր ուտէ, he is not worth his salt.

· Calfa

NBHL (3)

Հաց կենաց։ Երկնաւոր հաց. (Շար.) այն է կենարար մարմինն քրիստոսի, կամ սուրբ հաղորդութիւնն։

ՀԱՑ ԱՌԱՋԱՒՈՐՈՒԹԵԱՆ, կամ ԱՌԱՋԱԴՐՈՒԹԵԱՆ, կամ ԵՐԵՍԱՑ. որ էր ի հնումն օրինակ սուրբ հաղորդութեան. cf. ԱՌԱՋԱՒՈՐՈՒԹԻՒՆ, եւ այլն։

ՀԱՑ ասի լայնաբար եւ ամենայն Կերակուր. ճաշ. ընթրիք. սեղան. σιτίον, σίτον, πέμμα cibus, cibarium եւ այլն.


Հացագործ

cf. Հացարար.

· Calfa

NBHL (1)

Ետ զմանուկն ի տուն հացագործին (ուր էր ջեռեալ փուռն). (Վրք. հց. ՟Ժ՟Ե։)


Հացալից

adj.

abounding in bread, in victuals;
sated.

· Calfa

NBHL (1)

Լցեալ կամ առաւելեալ հացիւ. (որպէս դնի ի յն) այս է՝ որ ունի զհաց անպակաս, կամ զկերակուր առատ. յագ. կուշտ. եւ Հացաշատ.


Հացանամ, ացայ

vn.

to become bread, to be made into bread.

· Calfa

NBHL (2)

Հաց լինել կենաց կամ խորհրդաբար. ընդ տեսակաւ հացի լինել եւ ճաշակիլ. որ սեպհական սուրբ մարմնոյն քրիստոսի.

Մի օր հացացաւ ի վերնատանն, եւ հանապազ հացանայ յեկեղեցիս ի վերայ սուրբ սեղանոյն. (Եղիշ. հայր մեր.։)


Հացաշատ

cf. Հացամոլ.

· Calfa

NBHL (1)

Որպէս պարզաբանութիւն բառիս Հացամոլ. ուր իցէ շատ հաց, կամ առատութիւն հացի կամ ցորենոյ.


Հացաւէտ

adj.

producing corn in abundance.

· Calfa


Հացիկ, ցկան

s.

roll, small loaf;
morsel of bread.

· Calfa

NBHL (2)

Վասն օր ըստ օրէն հացկան։ Զհացիկն միայն եւ զջուր։ Ոսն հացիկ եւ աղիկ եւ այլն։ (Ոսկ.մ. ՟Ա. 19։ եւ Ոսկ. եբր. ՟Բ։ եւ Ոսկ. ՟ա. տիմ. ՟Ժ՟Դ։)

Զաւուրն հացիկն ... հացկունք. (Վրք. հց. ձ՞։)


Հացուտ

adj.

abounding in ash-trees.

· Calfa

NBHL (1)

Ի հացուտ պուրակին, որում անուն տեղւոյն իսկ հացեաց դրախտ կոչեն. (Բուզ. ՟Գ. 14։)


Հացտու, աց

adj.

bread or dinner giving.

· Calfa

NBHL (1)

Զկամաւոր օրինացն ուտեն կերակուրս ... ի կոչողէն եւ ի հացտուէն աստուծոյ. (Փիլ. լին.։)


Հացքուլեփ, ի

adj.

gluttonous, insatiable, insatiate.

· Calfa

NBHL (1)

ἅπληστος insatiabilis. Կլանօղ եւ լափօղ զհաց եւ զկերակուր (կամ զկուլիփա). անյագ. (իսկ գաղմ. քլեպ կամ խլեպ, է հաց)


Հաւալուսն, լսան

s.

pelican;
onocrotalus.

· Calfa

NBHL (2)

Չղջիկանք եւ բու եւ հաւալուսն. (Վեցօր. ը՝. (ըստ այսմ լինի իբ Հաւ անլոյս, կամ լուսն ունօղ յաչս. որպէս ռմկ. հաւկուր )։)

Ասեն զհաւալսան որդեսէր, մինչ չերթալ ի բունոյն բերել որս. եւ ի նեղել ձագուցն՝ սպանանէ կտցով, եւ ապա հանէ արիւն ի լանջացն, եւ առնու ջուր ի բերանն, եւ սրսկէ, եւ պակէ, յետ երեք աւուր, եւ կենդանանան. (Վրդն. սղ.։)


Հաւակեր, ի

s.

food for birds;
ի —երի դնել, ի սատակումն գազանագէշ —երի նուիրել, to give a prey to the fowls of heaven.

· Calfa

NBHL (1)

οἱωνόβροτος ab avibus comestus, depastus. Կեր կամ կերակուր հաւուց եղեալ՝ կամ լինելի. կուր լինելն թռչնոց.


Հաւամրգի

s. bot. heath.

· Calfa

NBHL (1)

Բոյս նման մրտի, յորմէ կազմի աւել. եւ սերմն նորա լինի միրգ հաւուց, այսինքն ուտելի ամենայն թռչնոց։ Մխ. առակ.։ Եւ լայնաբար՝ Ամենայն տունկ վայրի, որոց ունդն է կուր թռչնոց, կամ այլոց կենդանեաց։ Գաղիան. իբր յն. βαλανηρά եւ այլն.


Հաւանական, ի, աց

adj.

persuasible, likely, probable, plausible;
— է, չէ —, it is likely;
unlikely.

· Calfa

NBHL (4)

Քահանայական շնորհի հաւանական կամօք արժանի լինել։ Անխզելի պահել զմիաբանութիւն եղբայրութեան հաւանական սուրբ սիրովն. (Յճխ. ՟Դ. ՟Ի՟Գ։)

Միաձայնեալ ժողովուրդն՝ զամէնն եւ զհաւանականն ասիցեն. (Խոսր. որպէս թէ զայոն. (զի եւ արմատն Հաւան ձայնիս, երեւի այո՛. հա՛)։)

Հանուրց հաւանական. (Եւկղիդ.։)

ՀԱՒԱՆԱԿԱՆ. πειθανός, πειθός probabilis, acceptus, persuasorius. Հաւանելի, ընդունելի, վասն որոյ եւ հաւանեցուցիչ, համոզիչ, կամ պատիր. հրապուրիչ.


Հաւանեցուցանեմ, ուցի

va.

to persuade, to induce to believe, to convince;
to advise, to induce to do.

· Calfa

NBHL (2)

Այնու հաւանեցուցեր զթշնամիսն մեր, եթէ դու ես՝ որ փրկես զմեզ։ Հաւանեցո՛ զկինն հեբրայեցի ուտել եւ ըմպել ընդ մեզ։ Հաւանեցուցին զժողովուրդն, զի խնդրեսցեն զբարաբբայ։ Հաւանեցուցանէին զնոսա կալ մնալ ի շնորհսն աստուծոյ.եւ այլն։

πείθω persuadeo. Հաւան առնել. ի հաւան ածել. հաճել. յօժարեցուցանել. խելամուտ առնել. ամոքել. համոզել. հաւատացուցանել. եւ Հրապուրել. հաւնեցընել, հաւտացընել, խօսք հասկըցընել, որսալ.


Հաւանիմ, եցայ

vn.

to be persuaded, convinced;
to acquiesce, to hear, to consent, to agree, to condescend;
to accept, to admit, to approve;
չ-, to disapprove;
որպէս —եալ եմ, as I believe, as I think;
որ լռէ՝ —ի, silence gives consent;
—իմ, —իմ ընդ այս, I agree to it.

· Calfa

NBHL (1)

Հաւանին տեսլեամբն, թէ բարւոք են երեւելիքս։ Ստիպեաց զնա առնուլ, եւ ոչ հաւանեցաւ։ Հաւանեցան նմա։ Որ ընդ նմայն հաւանեալ էին։ Մի՛ հաւանիցիս նմա, եւ մի՛ լուիցես նմա։ Հաւանեալ մեզ՝ լե՛ր ընդ մեզ։ Մի՛ հաւանիցիս ընդ անիրաւի լինել վկայ անիրաւ։ Ճշմարտութեանն չհաւանել, եւ այլն։ Ես՝ ո՛վ արք աթենացիք, համբուրելով սիրեմ զձեզ, բայց հաւանիմ աստուծոյ մանաւանդ՝ քան եթէ զձեզ. (Պղատ. սոկր.։)


Հաւասարակից, կցի, կցաց

s.

companion, fellow, comrade, mate, partner.

· Calfa

NBHL (2)

(Հոգին) սուրբ աստուած հաւասարակից իսկութեանդ հօր։ Զհաւասարակիցն իւր զսուրբ հոգին. (Նար. ՟Լ՟Դ։ Ճ. ՟Ա.։)

Հաւասարակից եւ հանդիսակից մաքուր մրցանաց նոցա. (Ճ. ՟Ա.։)


Լօռաւէտ

adj.

mossy.

· Calfa


Խ (khé)

s.

the thirteenth letter of the alphahet, and the eighth of the consonants;
forty, fortieth.

· Calfa

NBHL (2)

Առ եբրայեցիս եւ արաբացիս խէ կամ խը թանձր հնչի ի խորութենէ կոկորդին. այլ առ պարսիկս եւ թուրքս եւ ի հյ. փափկիկ, մինչեւ մերձենալ ի հ. վասն որոյ եւ ի լծորդ է նմին ի մեզ. զի գրի՝ հաղբք եւ խաղբք. հոյակապ եւ խոյակապ. խրասախ, եւ հրասախ, եւ այլն. որպէս եւ նահապետ՝ է նախապէտ, կամ նահանգապէտ։ Իսկ անունս Ռախաբ գրի եւ ռահաբ, եւ ռաքաբ կամ հռեքաբ։

Խէն՝ խրատէ խաղալ ընդ սուրբ գրոց, ընդ անմիտն տղայոց։ Խէն խորհրդակից բարի եղեալ, մերժէ զխորհուրդ խորամանգեալ. (Շ. այբուբ.։)


Խաբեղայ, ից

s.

wicked monk.

· Calfa


Խազեմ, եցի

va.

to draw lines, to roll;
to mark out, to delineate, to outline;
to mark, to brand.

· Calfa

NBHL (1)

Հարօրով ակօս խազեցին շուրջ զքաղաքաւն ի նշան պարսպի, եւ հրաման հանին ոչ ումեք իշխել քայլել ի վերայ խազածին. (Մարթին.։)


Խաթարեմ, եցի

va.

to damage, to spoil;
to corrupt;
to ruin, to shatter;
to rumple, to crumple.

· Calfa

NBHL (1)

Տեսին զվարագուրաձիգսն խաթարեալս. (՟Ա. Մակ. ՟Դ. 38։)


Խալամ, ի

s.

skull of animals.

· Calfa

NBHL (1)

κεφαλή caput. Գանկ անբանից. գլուխ կենդանեաց հատեալ եւ չորացեալ. (յն. գէֆալի, գլուխ, եւ քալամի՛, որպէս դի, կմախք. գուրու կէմիք ).


Խախալ

s.

coarse sieve, corn sieve.

· Calfa

NBHL (1)

Առեալ խախալ՝ ելից ջուր եւ կաթ մի ոչ կաթեցաւ ՝՛ նմանի ջուր. (Ոսկիփոր.։)


Խախացոց, ի

s.

first stomach, ventricle.

· Calfa

NBHL (2)

ἕνυστρον ventriculus. Պարկ որովայնի կամ ստամոքս գառանց եւ այլոց որոճօղ կենդանեաց, ուր մակարդի կացն կամ խախացն. խախցոց. խաղցոց.

Խախացոց, կամ խաղցոց. (Գաղիան. ըստ այլ եւ այլ գրչաց. որպէս եւ ի սուրբ գիրս։)


Խախտեմ, եցի

va.

to remove, to displace, to dislodge;
to move, to change;
to shake, to cause to totter;
to ruin;
to refute, to confute;
to emigrate;
— զոսկերս, to dislocate, to disjoint, to put out of joint;
— բանիւք, to tease, to annoy, to torment with idle gossip.

· Calfa

NBHL (3)

Խախտեցին խորտակեցին զորդիսն իսրայէլի։ Խախտէք զիս բանիւք։ Խռովեցուցին զձեզ բանիւք՝ խախտել զանձինս ձեր։ Խախտեցաւ երկիր յերեսաց նորա։ Խախտեցան եւ գնացին։ Տառապեալդ եւ խախտեալդ։ Ժամանակ խախտողաց քոց։ Խախտեցար ի տեղւոջէ քումմէ։ Խախտիցեմ զքեզ գնալ ընդ մեզ։ Ոչ եւս խախտացից զժողովուրդ իմ լիսրայէլ յերկրէ՝ զոր ետու նոցա։ Զկտակն յառաջագոյն հաստատեալ ոչ կարեն խախտել.եւ այլն։

Բայց ի շինուածոց մծբին քաղաքին, զի ի շարժմանէ խախտեալ քակեաց. (Խոր. ՟Բ. 33։ Խելք շրթանցն եզերաց) (նաւուն) խախտեալ ոստեաւ։ Կամուրջ խախտեցեալ. (Նար. ՟Ի՟Ե. 48։)

Խախտել զիմացուածս նոցա, կամ զնոսա, կամ զամենեսեան, կամ զամենայն. (Ոսկ. յհ. ՟Բ. 27. 29. 32։ ուր եւ 31. խախտելիք, իբր խախտօղք։)


Խածանեմ, ծի

va. fig.

to bite;
to chew, to gnaw, to tear in pieces;
to nettle, to sting, to snarl at, to revile;
— զմիմեանս, to bite one another.

· Calfa

NBHL (2)

Ի սուր եւ ի հուր դիմէին, եւ ի գազանաց խածանէին. (Եփր. պհ.։)

Համակէր միշտ ի չար խորհուրդս՝ խածանել չար թունովք իւրովք զթագաւորն գագիկ։ Իբրեւ զգազան չար ի խածանել զնա զարթուցեալ. (Յհ. կթ.։)


Խածի, ծւոյ

s.

gizzard.

· Calfa

NBHL (1)

Կազմեաց եդ ի փորի թռչնոյն երագահալ խածիս։ Եւ քանզի նուրբ կոկորդս ունին, եւ նեղ խածիս (կամ խամծիս) զոր ինչ կլանեն՝ վաղվաղակի հալեն. (Վեցօր. ՟Ը. եւ ՟Ե։ Վրդն. ծն.։)


Խակախորհութիւն, ութեան

s.

immature judgment, puerility.

· Calfa

NBHL (1)

Ոչ հեթանոսօրէն ուրուաձայն հնչման, եւ կամ հրէաբար խակախորհութեան. (Նար. ՟Ղ՟Բ։)


Խահ, ից

s.

dish, viand, mess;
meat, cooked meat.

· Calfa

NBHL (1)

ἑδώδιμος esculentus, edulio, cibus (լծ. եւ լտ. գօ՛քուօ. գերմ. գօ՛խէն. այսինքն եփել). Կերակուր եփեալ. խորտիկ. համադամք հանդերձեալ ըստ արուեստի խոհակերաց. կեր կերակուր. թաամ. խօրտ. խօր.


Խահագործեմ, եցի

va.

to cook.

· Calfa

NBHL (2)

Զայսպիսի խոհագործել կերակուր՝ արանց է բարեաց. (Սարկ. քհ.։)

ԽԱՀԱԳՈՐԾԵՄ ἕψω, μαγερεύω coquo, coquito, coquinor. որ եւ ԽՈՀԱԿԵՐԵԼ. Եփել զկերակուր. խորտիկս յօրինել. (իրօք կամ նմանութեամբ)


Խահամոք

cf. Խահակեր.

· Calfa

NBHL (1)

μάγειρος coquus. որ գրի եւ ԽԱԽԱՄՈՔ. Ամոքիչխահից. խահարար. խոհակեր՝ հանդերձ խորակաց. կերակուր եփօղ. (լտ. գօ՛քուուս. գերմ. գօխ)


Խահարան, ի

s.

kitchen;
աղախին ի —ի, kitchen-maid;
լուացաջուր —ի, dishwater.

· Calfa


Խահրեմ, եցի

va.

to overdo, to cook too much, to burn, to spoil;
to corrupt, to ruin.

· Calfa

NBHL (1)

Եթէ խահրեալ եւ աւերեալ է (կերակուրն), բարւօք է հեղուլ արտաքս, զի մի՛ ճաշակեալ հիւանդասցին. (Վրք. հց. ՟Ժ՟Ա։)


Խաղալիք, լեաց

s. anat.

plaything, toy, knick-knack, trinket;
trifle, trash, thing of nought;
game, play;
touch, feeling;
վաճառող —լեաց, toy-man;
մի ժամավաճառ լինիր ի —լիս, do not waste your time with trifles. joint, articulation, socket.

· Calfa

NBHL (1)

Այսմիկ խաղալեաց սկիզբն, զի բնութեամբ վազել սովորեալ է ամենայն կենդանի. իսկ մարդկայինս ծնաւ զկաքաւսն. եւ ի միմեանց իսկ հաղորդեալ՝ յորժամ ի միասին եկեսցեն, ինքեանք գրեթէ (մանկունք) վերստին գտանեն։ Սակաւ ինչ առնել օրինադրեն զխաղալիսն ինչ, զ՝ի հուր գզելն, եւ բազումս այլս այսպիսիս անկատար գործեալս. (Պղատ. օրին. Բ. Է. Զ։ Իսկ անդ. Ը.)


Խաղախ

s.

boat, barge;
*raw hide, skin.

· Calfa

NBHL (1)

Բառ այլազգեաց. քիլէք, գաայըգ, գալեօն եւ այլն. այսինքն նաւակ. նաւ։ Հին բռ. Ուր ի զուր յաւելու ոմն ի գրչաց.


Խաղաղ

adj. adv.

calm, tranquil, serene, peaceful, undisturbed, quiet;
— միտք, serene mind;
—, —աբար, placidly, peacefully, calmly, quietly, serenely.

· Calfa

NBHL (1)

Զջուրն սելովայ որ գնայ խաղաղ. (Ես. ՟Ը. 6։)


Խաղաղանամ, ացայ

vn.

to be appeased, tranquillized, to grow calm.

· Calfa

NBHL (1)

Անդ խաղաղանայր գրաւորական ժողովուրդն ի պատուիրանազանցութենէ՝ քաւեալք ի ձեռն քահանայութեանն. (Մամբր. յորմէ եւ Երզն. մտթ.։)


Խաղաղասիգ

adj.

mild, soft, gentle.

· Calfa


Խաղաղացուցանեմ, ուցի

va.

to pa cify, to calm;
to conciliate, to reconcile.

· Calfa

NBHL (1)

παύω. sedo, եւ այլն. խաղաղել. հանդարտել. զիջուցանել. հուզուր վէրմէք.


Խաղաղեմ, եցի

va.

to pacify, to appease, to calm, to allay, to assuage;
to conciliate, to reconcile, to accommodate, to adjust;
to hide, to conceal, to keep secret.

· Calfa

NBHL (1)

Խաղացք ջուրցն ցածնուցուն, եւ խաղաղեալ խորն հանդարտիցէ. (Եւս. քր. Ա։)


Խաղաղիմ, եցայ

vn.

to become calm, to be pacified, tranquillized;
to be reconciled;
խաղաղեաց, be quiet, be tranquil, compose yourself.

· Calfa

NBHL (1)

Խաղացք ջուրցն ցածնուցուն, եւ խաղաղեալ խորն հանդարտիցէ. (Եւս. քր. Ա։)


Խաղաղութիւն, ութեան

s.

peace;
calm, tranquillity, quiet, rest, repose;
pacification, conciliation;
— ընդ ձեզ, peace be with you;
— ոգւոյ, մտաց, peace of mind;
այր խաղաղութեան, angel or messenger of peace;
քաղցր՝ խորին՝ անդորր —, perfect peace, profound tranquillity, sweet repose;
— առնել, to make peace;
կեալ ի խաղաղութեան, to live in peace;
առնել — ընդ ումեք, to make one's peace with;
խաղաղութեամբ լինել ընդ ումեք, to be at peace with;
վայելել ի խոր՝ յանվրդով խաղաղութեան, to enjoy profound peace;
to live in comfort;
աղմկել զ—, to disturb, to break the peace;
աղաչել, խօսել ի -՝ ի հաշտութիւն խաղաղութեան, to sue for peace;
մերժել զբան խաղաղութեան, to refuse terms of peace, to reject means for reconciliation, to be opposed to conciliatory measures;
խաղաղութեամբ, peaceably, peacefully, in peace;
արարտասուահայց խաղաղութիւն, խաղաղութիւն ըղձիւք ըղձացեալ, the longed for peace;
խաղաղութիւն է ինձ, I am happy and contented;
խաղաղութիւն պարգեւեսցէ նմա Տէր, God rest his soul;
peace to his soul;
ե՛րթ ի խաղաղութիւն, երթայք խաղաղութեամբ, go in peace;
God be with you;
մնա՛, մնայք խաղաղութեամբ, goodbye! adieu!

· Calfa

NBHL (3)

Έιρήνη, γαλήνη. Pax, tranquillitas. ἡσυχία. quies. Խաղաղ եւ անխռով գոլն. հանդարտութիւն. անհողմութիւն. անդորրութիւն. ապահովութիւն. հանգիստ. ողջութիւն. առողջութիւն. լռութիւն. դադարումն. էմինլիք. հուզուր. ասուտելիք. սուլհ. սելամէթ. սազլըգ. ըռահաթլըգ.

Խաղաղութեան. Ստէպ դնի ի մեզ վայելչապէս, ուր յն. է խաղաղական, եւ լտ. խաղաղարական. Έιρηνιχὁς. Pacifivus.

Բան կամ խորհուրդ խաղաղութեան. (Օր. Բ. 26։ Ի. 11։ Աւակ. Ե. 14։ Միք. Է. 8։ Զաք. Զ. 13։ Ը. 16։ Ա. մկ. Ա. 31։)