Definitions containing the research ոյ : 10000 Results

Կերպարանաւոր

See full entry →

adj.

feigned, disguised, counterfeited;
figured.

NBHL (1)

Եւ Ունօղ զտեսակ գոյացական. գոյաւոր. ձեւացեալ. ենթակայացեալ.


Կերպարանեմ, եցի

See full entry →

va.

to give form to, to form, to figure, to shape, to fashion, to model;
to represent.

NBHL (3)

Տեսակարար տարբերութիւն եղուտ գալով՝ զմեր գոյացութիւնս կերպարանէ. (Անյաղթ պորփ.։)

Զանազան օրինակօքս զստուեր եւ զունայն եւ զոչինչ կեանս կերպարանէ։ Զմեղսն որպէս զկամսն աստուծոյ կերպարանէ. (Լմբ. իմաստ. եւ Լմբ. հայր մեր.։)

Ոչ միայն առ յովհաննէս կերպարանէ զնա, այլ առ մովսէս համեմատէ։ Ոչ զպատկեր առ պատկեր կերպարանէ, այլ զնոյն իսկ զգործսն. (Ոսկ. յհ. ՟Ա. 13։)


Կերպարանիմ, եցայ

See full entry →

vn.

to conform;
to take the form, to put on or assume a look, state, manner or appearance, to give oneself airs;
to affect, to pretend, to simulate, to feign, to counterfeit, to give oneself out for, to set up as, to pass oneself off for;
զառաքինութիւն —, to simulate virtue or probity, to affect a sanctimonious exterior;
— զանմեղութիւն, զտղայութիւն, to put on a look of innocence;
to play the child;
զխլութիւն՝ զառատաձեռնութիւն —, to give a deaf ear to;
to pretend to be generous, liberal;
cf. Խելք.

NBHL (1)

Յանարգ եւ յանազգայ նիւթոյ գոյացեալ կերպարանեցայ. (Պիտ.։)


Կերպարանութիւն, ութեան

See full entry →

s.

cf. Կերպարան;
fiction, fraud, feint, deceit.

NBHL (1)

Զմարդոյ կերպարանութիւնս ունի. (Ճ. ՟Գ.։)


Կերպացուցանեմ, ուցի

See full entry →

va.

cf. Կերպարանեմ.

NBHL (2)

Վերստին կերպացուցեալ զմեզ ի սրբութիւնն առաջին։ Վերստին կերպացոյց զմեզ յանապականութիւն. (Պրպմ. ՟Ի՟Է։)

Կերպացո՛ զքո նշանդ ի հետս ելից մաղթողիս։ Ընդ կերպացուցանելոյն եւ քաւիչ Տպաւորեալ կերպացոյց. (Նար.։)


Կերպաւոր

See full entry →

adj.

formed, figured;
resembling, like, conformable.

NBHL (2)

Ոչ արարին զայլ ինչ ի կերպաւոր նմանութեանց յերկրպագութիւն իւրեանց. այլ զնմանութիւն որթոյ. (Մծբ. ՟Ժ՟Ա։)

Եւ հասարակաց գոյի նիւթաւոր, մարմնացելոյ բանին կերպաւոր. (Նար. մծբ.։)


Կերպաւորեմ, եցի

See full entry →

va.

cf. Կերպարանեմ;
cf. Կերպաձեւեմ.

NBHL (1)

Զաներեւոյթսն կերպաւորեաց (յաչս մտաց)։ Հաստիչ ժամանակաց, եւ որ ի ժամանակի են կերպեւորեալք։ Խորհրդոց կերպաւորեցար անորակ։ Զանիմանալին ի դէմս բերեալ կերպաւորեցար։ Զիա՞րդ զերջանկին պարծանս թշուառացելումս կերպաւորեցից. (Նար.։)


Կերպաւորութիւն, ութեան

See full entry →

s.

form, formation;
conformation.

NBHL (1)

Քան զնիւթեղէն կերպաւորութիւնս վերագոյն. Անվրէպ նմանութեամբ կերպաւորութիւն։ Հրեշտակականացն կերպաւորութեանց (յերեւման իւրեանց). (Դիոն. երկն.։)


Կեցուցանեմ, ուցի

See full entry →

va.

to cause to live, to vivify, to give life to, to animate, to prolong life, to bring to life again, to reanimate, to revive, to revivify;
to save;
հաւատք քո կեցուցին զքեզ, thy faith hath saved thee.

NBHL (2)

Տէր մեռուցանէ, եւ կեցուցանէ։ Խօսեցաւ եղիսէէ ընդ կնոջն, զորոյ կեցոյց զորդին։ Ի Ճանապարհս քո, կամ յարդարութեան, կամ յանուան քում կեցո՛ զիս։ Կեցո՛ զիս աջով քով։ Կեցոյց զնոսա ի ձեռաց ատելեաց նոցա։ Հաւատք քո կեցուցին զքեզ։ Կեցո՛ զմեզ տէր, եւ կեցցուք.եւ այլն։

Աղարտել եւ հայհոյել եւ չարցարել զկեցուցանողն աշխարհի. (Պիտառ.։)


Կթեմ, եցի

See full entry →

va.

to milk;
to gather, to reap, to get in, to harvest, to get in the harvest, to collect the fruits;
to win at play;
— զկովն, to milk the cow;
— զայգի, to gather the grapes;
ի քարէ կաթն —, to skin a flint.

NBHL (1)

Ըստ առաջնոյն. ἁμέλγω mulgeo


Կթոտ

See full entry →

adj.

tottering;
staggering;
lingering, languishing, languid, feeble, weak.

NBHL (1)

παραλελυμμένος dissolutus. Իբր Գթոտ, որ ստէպ գթէ. գայթ. դիւրագլոր. տկար. թոյլ. լուծեալ. լքեալ. կթուցեալ. կթատեալ.


Կթոց, աց

See full entry →

s.

fruit-basket.

NBHL (2)

Աման՝ յոր ժողովեն զկութս այգեաց. կողով կթելոյ զխաղաղ եւ զպտուղս. (Վստկ.։)

Պարունակ, (որպէս) կթոցն զընդունելութիւն պտղոյն. (Երզն. քեր.։)


Կիզական, ի, աց

See full entry →

adj.

burning, caustic.

NBHL (2)

Ունօղ զզօրութիւն կիզանելոյ. կիզանողական. կիզիչ. եւ Վառեալ. բորբոքեալ. էրօղ, եւ վառած.

Զեթերն ոմանք վասն հրատեսակ լինելոյն կիզական գոլ զնա ասացին. (Արիստ. աշխ.։)


Կիզելի, լւոյ, լոյ

See full entry →

adj.

burning, scorching;
cf. Կիզանուտ.

NBHL (3)

Այրումն կիզելի սգոյ. (Ոսկ. յհ. ՟Բ. 15։)

Աստուած հոգի կենդանի է, հուր կիզելոյ. (Ագաթ.։)

Ո արար զպաշտօնեայս իւր ի հուր կիզելոյ (կամ կիզելոյ). (Սղ. ՟Ճ՟Գ. 4։)


Կիզեմ, եցի

See full entry →

va.

cf. Կիզում.

NBHL (2)

Կիզաց զթշնամիս տան հօր իւրմոյ։ Կիզելով զթշնամին ի վերայ երկրի. (Արծր. ՟Ե. 2։ Շար.։)

Զմթերս աներկիւղութեան յարգին արծարծեալ կիզէ։ Քչոցն ճարճատելոյն ի մէջ հրոյն. Զի այս նիւթ ի կիզելն (իլն) ձայն հանէ. (Լմբ. սղ. եւ Լմբ. ժղ.։)


Կիզիչ, չի, չաց

See full entry →

adj. s.

combustive;
canstic;
incendiary

NBHL (1)

Ճրագ լուսատու է աչաց, եւ կիզիչ սողնոց. սոյնպէս եղիա լուսատու արդարոց, եւ կիզիչ մեղաւորաց. (Անան. ի յհ. մկ.։)


Կիզողական, ի, աց

See full entry →

adj.

incentive;
caustic.

NBHL (1)

Ունօղ զզօրութիւն կիզելոյ. կիզիչ. որ եւ ԿԻԶԱՆՈՂԱԿԱՆ. ԿԻԶԱԿԱՆ.


Կիզումն, ման

See full entry →

s.

causticity;
ignition;
combustion;
burning;
conflagration.

NBHL (3)

Ըզճարպ հրոյն կիզման. (՟Ա. Եզր. ՟Ա. 14։)

Անքուն որդանցն, եւ կիզման հրոյն. (Յճխ. ՟Ի։)

ԿԻԶՈՒՄՆ. որպէս Հրային երեւոյթ յօդս. cf. ՊՌԵՍՏԵՐ. πρηστήρ.


Կիզողութիւն, ութեան

See full entry →

s.

cf. Կիզումն.

NBHL (1)

Զի արգելցէ զկիզողութիւն հրեղէն երկնից։ Ի բնութենէ չունին կիզողութիւն, այլ հրամանաւ աստուծոյ. (Վրդն. պտմ. եւ Վրդն. սղ.։)


Կիզում, կիզի

See full entry →

va.

to burn, to set on fire, to set fire to, to fire;
— արեգական, to tan, to brown, to make swarthy.

NBHL (3)

Իջոյց եղիա հուր, եւ եկեզ զյիսուն զօրականսն. (նխ. ՟Դ. Թագ.։)

Աստուածային բարկութեամբ հրոյ քո քրիստոս կիզեր զդժոխս. (Շար.։)

ԿԻԶՈՒՄ ἑπυρίζω, κατακαίω incendo, uro, comburo. որ եւ ԿԻԶԱՆԵՄ, ԿԻԶԵՄ. Այրել. տոչորել. Խանձել. հրդեհել. լափել հրոյ. էրել.


Կինճ, կնճաց

See full entry →

s. zool.

wild boar;
— մատակ, wild sow.

NBHL (1)

Ի փոյթ կնջանն մտեալ՝ զիւր դէմս երեսացն ծածկէր՝ քնոյ պատճառ եղեալ. իմա՛, կամ իբրու խոզի, եւ կամ կնջման, որպէս ի ձայն խոզի, այսինքն խորդելոյ։


Կիսաբաց

See full entry →

adj.

half open.

NBHL (1)

Թերաքամ կիսաբաց զլոյսն փայլեաց. (Վանակ. յուրախացիրն.։)


Կիսաբոլոր

See full entry →

s.

hemicycle, semicircle, half-circle.

NBHL (3)

Զերրորդն՝ կիսաբոլոր երկրորդին, եւ եռապատիկ առաջնոյն. (Պղատ. տիմ.։)

Եթէ դարձեալ պարտեսցի, զկիսաբոլորն գնոյն բացատրիցէ (այսինքն ի բաց տացէ)։ Պարտեալ՝ որպէս ասացաք, զկիսաբոլորն. եւ որ հալածէն, զկէսն գնոյն հատուսցէ. (Պղատ. օրին. ՟Ժ՟Բ։)

ԿԻՍԱԲՈԼՈՐ. ἠμιόλιος, -ον sescuplus, sesquialterum. Քանակ կամ թիւ, որ ունի ի վերայ երկմասնեայ բոլորին իւրոյ եւ զկէսն բոլորին. որպէս ի ՟ժե կայ ՟ժ, եւ կէս նորա է.


Կիսագիր

See full entry →

s.

half a line.

NBHL (2)

Կէս տողն գրուածոյ.

Կիսագիր կարգին մինչեւ ցմիջոց գրոյն՝ եւս առաւելագոյն՝ էր ոսկւով. (Փարպ.։)


Կիսագունդ, գնդի

See full entry →

s.

half-sphere, hemisphere.

NBHL (4)

Զերկին ի կիսագունդսերկուս բաժանեալ։ Հա՛րկ է կիսագնդիցն. Ցոյց են կիսագնդացն. (Փիլ. ՟ժ. բան. եւ Փիլ. քհ.։)

Բարձրագոյն քան զերկնից երկինս, եւ խոշորագոյն քան զներքին կիսագունդն. (Գիւտ թղթ. առ վաչէ։)

Արեգական (լուսոյն) գիշերաւ ծածկիլ, ի ներքնումն գոլով կիսագնդին. (Սարկ. հանգ.։)

ἠμισφαίριον dimidiata sphaera, dimidium globi. որ եւ ԿԻՍԱԳՈՒՆՏ. Կէսն գնտոյ կամ շրջանակի երկնի, երկրի, աշխարհի.


Կիսագօս

See full entry →

adj.

half-withered;
half-paralytic.

NBHL (1)

Գօսացեալ ըստ կիսոյն. խեղանդամ.


Կիսադիք, դից

See full entry →

s.

demi-god;
a hero.

NBHL (1)

Որոյ կերպարանք կիսադից դիւցազանցն էին. (Եւս. քր. ՟Ա։)


Կիսաժամ, ու

See full entry →

s.

half an hour.

NBHL (1)

Տասներորդ մասն կիսաժամու միոյ. (Նիւս. բն.։)


Կիսակ

See full entry →

s.

sharp, diesis;
cf. Կիսակատար.

NBHL (1)

Երեսուն զաւուրս մի լուսին ասէ, որ ի պակասեցուցանել զվերադիրսն եւ զկիսակսն՝ զծնունդ լուսնին յայտ ածէ։ Կիսակ ամսոց այսպէս արա՛. կա՛լ զնաւասարդի ամիսն, եւ ե՛րթ ՟Ի՟Թ, եւ կէս, մնայ կէս. եւ կէս օրն՝ կիսակ է հռւոյ։ Նորէ, եւ լնի լուսինն ի նորէ նոր՝ ՟Ի՟Թ աւուր եւ կիսոյ. եւ կէս օրն՝ կիսակ կոչի. (Տօմար.։)


Կիսակատար

See full entry →

adj.

half done, unfinished, imperfect, incomplete.

NBHL (3)

Անմարթ էր թերի եւ կիսակատար լինել լուսնի յաւուր լինելութեան իւրոյ։ Եթէ ամենայն արարածք լիուլի ստեղծման, ապա եւ ոչ լուսին. թերի եւ կիսակատար. (Շիր. զատիկ.։)

Զայսպիսի կիսակատարսն ի պատուիրանսն աստուծոյ՝ յանցաւոր օրինացն ցուցանեն. (Սարգ. յկ. ՟Զ։)

Այնու զկիսակատար սիրտ առն ի կատարելութիւն ածցէ։ Շինեալ ի վերայ կիսակատար հաւատոյն. (Երզն. մտթ.։)


Կիսակեր

See full entry →

adj.

half eaten.

NBHL (1)

ἠμιβρώς semesus. ըստ կիսոյն կերեալ. կէս կերած.


Կիսակուժ

See full entry →

s.

half a jug or jarful.

NBHL (1)

Չափ կէս կժոյ.


Կիսահագագ

See full entry →

adj.

half uttered;
— բերան, half-open mouth.

NBHL (1)

Թերի ըստ հագագի եւ հնչման բարբառոյ.


Կիսահասակ

See full entry →

adj.

young.

NBHL (1)

Տղայոյն կիսահասակ մահն, խեցիցն առողջութիւն. (Անյաղթ հց. իմ.։)


Կիսահաւ

See full entry →

s.

harpy, monster half bird half human.

NBHL (2)

Ըստ կիսոյն նման հաւու.

Կիսահաւք, կիսագազանք. (Եպիփ. բարոյ.։)


Կիսաձայն, ից

See full entry →

s. mus.

half-tone;
semi-vowel;
diesis, semi-tone;
flat.

NBHL (1)

ἠμίφωνος dimidiatam vocem edens, semivocalis. Բաղաձայն տառ՝ որ ըստ իմիք կարծի տալ յիւրմէ զձայն, իբրու կէս ձայնաւոր։ Այսպիսի են կրկնակ կոչեցեալքն, եւ ոյք շչիւն իմն կամ սուլումն կամ մրմռումն ցուցանեն ինքնին. զոր օրինակ ըստ յն. կրկնակք են. ζ, ξ, ψ եւ կիսաձայնք ζ, ξ, ψ, λ, μ, ν, ρ, ς . այլ ի հյ. թարգ. Քեր. թրակ. կրկնակ կոչին սոքա, գ, լ, խ, չ, ջ, ռ, ղ, չ, ց, եւ վասն կիսաձայնից գրի այսպէս.


Կիսաձի

See full entry →

s.

mule.

NBHL (1)

Կիսէշ ասեմք զջորի՝ զյոռեգոյնն անուանելով. (եւ ո՛չ, կիսաձի. Սահմ. ՟Գ։)


Կիսամասն

See full entry →

adj. s. adv.

half.

NBHL (2)

Իսկ ի դիրս Դամասկ. վրիպակաւ Կիսամասն, կիսամասունք, դնի, իբր Նմանամասն, նմանամասունք. ընթերցեալ ի յն. իմիմէրի՛ս, փոխանակ ընթեռնելոյ միօմէրի՛ս։

Զկիսամասն տպտղոյն ճաշակելով (եւայ) .. . եւ ադամայ առեալ ի ձեռանէ նորա զկէս պտղոյն՝ եկեր. (Եպիփ. ծն.։)


Կիսամասնեայ

See full entry →

adj.

half, in part, imperfect.

NBHL (2)

ἠμερινής dimidiae partis Կիսաբաժ. թերի. անկատար. դոյզն. մասն մասն.

ԿԻՍԱՄԱՍՆԵԱՅ մ. ἑξ ἠμισείας dimidia ex parte. Կիսով մասամբ. ըստ կիսոյն. յն. ի կիսոյ կամ ի կիսութենէ.


Կիսամեռ

See full entry →

adj.

half dead.

NBHL (2)

Ի սեռն լուսոյնյերկիր անկեալ թմբրէաք՝ կիսամեռք եղեալ. (Սարգ. ՟բ. պ. ՟Բ։)

Դանդաչեն իբրեւ զկիսամեռն ասել կենդանւոյն՝ սակաւ ինչ նուազ է ի մեռելութենէ. (Նար. ՟Ժ՟Դ։)


Կիսայար

See full entry →

adj.

partly raised, half afoot, halt up.

NBHL (1)

Իբր Կիսայարոյց. ըստ իմիք յարուցեալ. կէս մը ոտք ելած.


Կիսայր

See full entry →

cf. Կիսամարդ.

NBHL (1)

Ապտակեալ կամելով կուրացոյց. Քար արձաւեաց՝ կարծեցեալ կիսայր գոլ. (Նիւս. բն.։) cf. ԿԻՍԱՄԱՐԴ։


Կիսանուն

See full entry →

adj.

mutilated (word).

NBHL (1)

Զանուանս անգամ զգրոյն չհամարձակի երկրորդել՝ որ ուսուցանելն կամիցի, այլ խեցխեղեփօք կիսանուն եւ բեկբեկելով. (Մանդ. ՟Ժ՟Ը։)


Կիսապատկեր, ի

See full entry →

cf. Կիսանկար.

NBHL (1)

Ըստ կիսոյն գոգցես նմանեալ սկզբնատպին.


Կիսաչափ

See full entry →

s.

half-measure.

NBHL (4)

Փորեցին գուբ մի խոր մինչեւ ի կիսաչափ առն մարդոյ. (ՃՃ.։)

Անկաւ փոշի յերկնից ... լեալ կիսաչափ թզոյ (այս ինքն կէս թզաչափ) մոխիր. (Հ=Յ. նոյ. ՟Զ.։ եւ Հ. կիլիկ.։)

Կիսաչափ արարեալ (այս ինքն բաժանեալ) զջուրս՝ զկէսն կամար յօրինեաց ի վերայ հաստատութեանն, զի արգելցէ զանշէջ տոչորումն վերին արփոյն, եւ զկէսն եթող ի պետս աշխարհի. (Մխ. այրիվ.։)

ἠμίμετρον dimidium mensurae. Կէս չափոյ իրիք. մեջք.


Կիսասարկաւագ, աց

See full entry →

s.

subdeacon.

NBHL (1)

Ողջոյն տամ սարկաւագաց, եւ կիսասարկաւագաց, եւ դպրաց. (Ածազգ. ՟Ը։)


Կիսաստուած

See full entry →

cf. Կիսադիք.

NBHL (1)

Իցեն քոյով բանիւդ ի կիսածոցն, որչափ ի տրովադա վախճանեցան մատիւ. (Պղատ. սոկր.։)


Կիսասեռ

See full entry →

adj.

epicene.

NBHL (3)

Հոտոցն ամենայն կիսասեռ է. եւ տեսակի եւ ոչ միոյ պատահեալ է զուգաչափութիւն առ ի ունել զիմն հոտ. (Պղատ. տիմ.։)

Որ եւ անբանք սովաւ պարծին, որ են ազգակից կիսասեռիս (այս ինքն կենդանութեան մարդոյ). (Հին քեր.։)

ἠμιγενής semigenitus, imperfectum genus habens. Անկատար ըստ սեռի. ըստ իմիք ի նոյն սեռէ. Հոտոցն ամենայն կիսասեռ է. եւ տեսակի եւ ոչ միոյ պատահեալ է զուգաչափութիւն առ ի ունել զիմն հոտ. (Պղատ. տիմ.։)


Կիսենթամնայ

See full entry →

s. gr.

division.

NBHL (2)

Կէս կամ փոքրիկ ենթամնայ՝ դնելի ի վերջ տողին, ուր անկատար մնայ, բառն. զոր օրինակ. ա-ռա-ւօտ. առ-նել, ա-սել. ե-ղեւ. ճա-նա-պարհ եւ այլն։ Իսկ մեծ կամ կատարեալ ենթամնայն դնի ի ձեռագիրս՝ ի ներքոյ բարդ բառից, որոյ մասունքն են նշանական. զոր օրինակ, բարձ--ընտիր, նոր--ընծայ. եւ այլն։

Ի վերջո տողին պարտ է կիսենթամնայ դնել ի ներքոյ։ Օրինակ եւ ձեւ կիսենթամնային։ Կիսենթամնայս զտառսն ի հոգսն կցէ. որպէս կատարեալ ենթամնայն զկատարեալ բառսն. (Երզն. քեր. եւ Նչ. քեր.։)


Կիսէշ, իշոյ, ոց

See full entry →

s.

mule, half ass.

NBHL (2)

Խառնուրդ կենդանւոյ ի հնարից մարդկան. այն է ջորի, ոյր հայրն է սովորաբար էշ, եւ մայրն ձի.

Ուրուք շարաբարձեալ ի վերայ կիսիշոյ. (Մագ. ՟Ե.)