Definitions containing the research հայերէն : 909 results

Հաշ

adj.

lean, lank;
wasted, languid.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ լծ. թրք. աշընմագ «մաշիլ»։-Մորթման ZDWG 26, 571 բևեռ. kha. sivami «վախենալ» և գնչ. khasovāvā «երդնուլ» բառերի հետ։ Lidén, Յուշար-ձան 387 հնխ. *nçuo-արմատից. հմմտ. սանս. náçyati «անհետանալ, կորչիլ», nācáyati «անհետացնել, փճացնել, կոր-ծանել», զնդ. nasyeiti «կործանիլ», na-su-«դիակ», յն. νέϰυς, νεϰρός «դիակ» լտ. neco «սպանել» և յատկապէս հիռլ. èc, մկիմր. angheu, կորն. ancow «մահ». հայերէնի մէջ հ յաւելուած է, հնխ. *nçu-տուած է նախ անշ-, ուր ն կորչելով՝ դարձել է աշ->հալ-։ Karst. Յուշարձան 420 թթր. as, az, aš «պա-կասացնել», օսմ. asənmaq «մաշիլ», նաև aš, eš, kaš «քորել» և aš, as «ու-տել»։


Պապկայ, ից

s.

parrot;
էգ —, hen-parrot;
cf. Թութակ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Ասոր. փոխառութիւն է. հմմտ. [syriac word] napgā, papagā (գրուած է [syriac word] papā) Պտմ. աղէքս. կամ [syriac word] babgā «թութակ» (Գալիլ. և Դիմնա). այս բառի հետ նոյն են նաև արաբ. [arabic word] babγā (Կամուս, թրք թրգմ. Բ. 801), պրս. [arabic word] bapγā, թրք. [arabic word] papaγan, յն. παπαγά́λλος, իտալ, pappagallo, papagallo, սպան. papagayo, հֆրանս. papegai, ռոմանականից փոխա-ռութեամբ՝ գերմ. Papagei, հոլլ. papegaai, անգլ. popinjay (Kluge 360), գերմանակա-նից էլ ռուս. naпуraй ևն։ Այս բոլորի առա-ջին աղբիւրը յայտնի չէ, բայց անշուշտ արե-ւելեան է։ Հայերէնը ծագած է ասորերէնից, ինչպէս ցույց է տալիս -այ վերջաւոբութիւ-նը. կ ձայնը (ասոր. g-ի դէմ) անշուշտ յա-ռաջացած է նախորդ պ-ի ազդեցութեամբ։-Հիւբշ. 315։


Պառաւ, ոյ, աւունք, անց

s.

old woman, beldam.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Պհլ. *pārav հոմանիշ ձևից, որ ցոյց է տալիս պրս. [arabic word] pā̄rāv «ծեր կին, պա-ռաւ»։ Այս բառը կարելի էր հայերէնից փո-խառութիւն համարել, եթէ չլինէին պրս. ❇ pīr, պհլ. pir «ծեր», pīrak «պառաւ», բե-լուճ. pirūk «պապ» ևն բառերը, որոնք բոլոր պատկանում են զնդ. parō «նախ, վաղ» ձևին և ծագում են հնխ. per-արմատից (Horn § 270, 350). հայերէն ցեղակիցներն են հեռի, հերու, առ, եր-(Pokorny 2, 38) -Հիւբշ. 221։

Brosset, JAs. 1834, 377 հայերէնից է դնում վրաց. փերի և պրս. pīr «ծեր»։ Böttich. ZDMG 1850, 360 և Arica 81, 365 սանս. pūrva, զնդ. paourva «նախ-կին, վաղեմի»։ Lag. Urgesch. 208 զնռ. paourva, պրս. pir։ Müller SWAW 38, 575, 588 սանս. purāna։ Նոյն, 43, 30Ո և 136, էջ 13 պրս. pārāy։ Պատև Иасcлед. զնդ. paourva, սանս. purāna։ lusti Zendsp. 181 զնդ. paurva, սանս. бū̄rva, պրս. pūrau։ Lag. Btrg. bktr. Lex 30 պրս. pārāw։ Justi, Dict. Kur-de 70 քրդ. paraw և պրս. pārāv։ Հիւնք. պրս. բարավ։


Պատառ, աց

s.

bit, slice;
mouthful;
piece, shred, strip;
պատառ պատառ, in pieces, in rags;
piecemeal;
— մի հացի, a bit or piece of bread;
բրդել —ս —ս, to cut in pieces or in bits;
ի մի — կլանել, to devour, to take in one mouthful;
— — կոտորել, to be lacerated, torn or cut to pieces, butchered;
— — երկիր անկանիլ, to fall off bit by bit, to decay gradually.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Վրաց. ბატარა պատարա «մի քիչ, քիչ, փոքր, մանուկ, սակաւ ժամանակ» (ճիշտ այս նշանակութեամբ նաև Գոր. Ղրբ. պա՛տառ). მატარა მური պատարա պուրի «մի քիչ հաց», მატარება պատարեբա «քչացնել, նուազեցնել», ჩაბატარავება չապատարավեբա «պակասեցնել, փոքրաց-նել», სიმატარავე սիպատարավե «փոք-ռութիւն»։-Ըստ Bugge IF 5, 168-80, թրգմ. ՀԱ 1895, 231 հայերէն պատառել բա-յից է (պա-մասի կրճատմամբ) գոթ. tarmei «գոչեա՛» Գաղ. դ. 27։-Ուտ. պատար «կը-տոր»։


Պատասխանի, նւոյ, նեաց

s.

answer, response, reply;
return, repartee, rejoinder;
account, reason, defence, apology, excuse, justification;
հրաման —նւոյ, oracle;
համարձակ, յանդուգն, խուսափական, նպաստամատոյց, հաւաստի, դրական, ժխտական, լակոնական, աննշան, չոր, անմիտ, կարճ —, haughty or imperious, impertinent, evasive, favourable, certain, positive, negative, laconic, insignificant, dry, foolish, curt or short reply;
— առնել, to answer, to reply, to make answer to;
— տալ, to answer for;
to defend, excuse or justify oneself;
տալ վասն անձին —, to plead one's own cause;
ընդունել զ—, to receive the reply;
ի — նամակիդ, in reply to your letter;
չընդունել զ—, to receive no reply;
սպասել —նւոյ, to await a reply;
չիք —, there is no reply, no answer;
cf. Ընդդէմ.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Պհլ. *pāt-saxuan ձևից, որ հայերէնի մէջ դարձել է նախ *պատսախան և յետոյ, շրջուելով՝ պատասխան. հմմտ. պհլ. [other alphabet] pasaxv, pasaxv (ըստ Թիրեաքեան, Կար-նամակ, էջ 8 ծան. կայ նաև պհլ. pāsxan), սոգդ. patšukwān, պրս. [arabic word] pāsux, որից յետնաբար փոխառեալ է վրաց. მახუხი պա-սուխի «պատասխան»։ Հայերէնի -ի վերջա-ւորութիւնը ըստ Bailey JRAS 1930, էջ 19 համապատասխանում է քրիստ. սոգդ. ուղ. հյց. [other alphabet] (=i) վերջաւորութեան. ըստ այսմ քրիստ. սոգդ. ուղ. հյց. p'čγny «աատաս-խան». այսպէս են նաև արժանի, կարի բա-ռերը։ Իրանականի հնագոյն ձևն է հպրս. ուղ. *pātisa(h)uvā-, հյց. *pātisa (hjuva nam-, որից պհլ. *patsaxuan>պատասխան. (Ըստ Gauthiot, Gram. sogd. 83 կազմուած է pati-մասնիկով sak արմատից, որ գըտ-նում ենք նաև լիթ. sakyti «խօտիլ» բառի մէջ)։-Հիւշ. 222։

ԳՒՌ (dialectal) Ագլ. Ախց. Երև. Կր. Մրղ. պատաս-խան, Մկ. պmտmսխան, Ալշ. Մշ. պադաս-խան, Ննխ. Շմ. Սչ. Սեբ. բադասխան, Տիգ. բmդmսխmն, Զթ. բադասխօն, բադասխոն.-Միջին հայերէնի ձևն էր պացխուն (Սմբ. ատմ. 79, 90, Անսիզք 13, 15, 51, Կոստ. երզն. 158), որ ծագում է պատասխան բա-ռից միջին ա-ի ջնջումով և տս ձայնախում-բը վերածելով ց (հմմտ. արտառուք>արտ-ռուք>արցունք). կրճատ պատըսխուն ձևը երկու անգամ ունի Քուչակ 121. վերջավան-կի ա ձայնաւորը դարձած է ու՝ յաջորդ ռըն-գականի պատճառաւ, ինչպէս ընդհանուր օրէնք է Ագուլիսի բարբառում (տե՛ս իմ Հայ բարբառագիտութիւնը, էջ 93)։ -Թաւրիզի գաւառականով պատասխանել նշանակում է «ճանապարհ դնել, դուրս հանել, գործից վտարել». սրա հին վկայութիւնը գտնում եմ Մտթ. ևագր. 49. Ասէ դևն... մի՛ տալ յաղ-քատն... և կամ ասէ՝ թէ այսօր պատասխա-նէ, վաղիւն երբ գայ՝ յայնժամն տաս։


Պատուհաս, ից

s.

punishment, chastisement, pain, correction;
scourge, revenge;
threat, threatening tone;
reprimand, reproach, rebuke;
պատիժ —ի, severe punishment;
— մահու, sentence or punishment of death, capital punishment;
տեղի —ի, exile;
ազգի մարդկան, the scourge of human kind;
— կապել ի վերայ, to inflict a punishment;
կրել խիստ —, to be severely punished;
առնել —, to threaten.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. [other alphabet] ︎ pātūfrās «չար հա-տուռումն, պատիժ» բառից. այս ձևը, որ հա-յերէնի համար յարմարագոյնն է, ունի Sa-lemann ЗAH 8 (1908), 108. այլուր գըտ-նում ենք սովորաբար [arabic word] pātfrās, որ Nyberg, Hilfsbuch d. Pehlevi 1, 52 կարդում է pā̄tifrās։ Սրա միւս իրանեան ձևերն են մանիք. պհլ. p'dyfr'h, հարաւ-արևմ. պհլ. h'tfr'' (=pātfrāh), պազ. ba-dafrāh, որ bādāfarā, bādāfarāh, bā-dafrāh. bādāfarās (ուղղելի pādafrāh) «հա-տուցումն չար գործոց, պատիժ» (Horn § 154), զնդ. ❇ paitifrasa։ «հարցաքննութիւն, պատիժ», հպրս. *nāti. frāϑa-։ Այս բոլորը կազմուած է pat-, paiti-նախդիրով pares<հնխ. prek'->հյ. հարց արմատից, որ այստեղ դատական հարցա-քննութեան նշանակութեամբ է առնուած. հմմտ. նոյն արմատից հպրս. avam ufras-tam aprsam «պատժեցի, լաւ պատժեցի». զնդ. frašna-«դատարանով լուծելու հարց», սոգդ. Br's կամ Br''s (=frās) «պատիժ», քուչ. prekse «դատաւոր» ևն։ Հայերէնի մէ։ պհլ. fr դարձած է մր (հմմտ. աւրհնել, հբա-պարակ) և յետոյ ր ընկած է։-Հիւբշ. 226։


Պար, ու, ուց

s.

dancing, dance;
ball;
ballet;
choir, chorus;
company, assembly, circle;
troop, band;
herd, drove, flock;
— աստեղաց, chorus of the stars;
cf. Ատամն, cf. Մեղու;
— առնուլ, to dance;
to surround, to encompass, to encircle;
— առնուլ, գալ, յօրինել, խմբել, —ս բոլորել, տալ or պարել, ի — անցանել, to dance, to leap, to hop, to jump;
to caracole;
— արկանել, to surround, to environ;
—ս տալ, to gather together.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

զնդ. pairi ձևի տակ։ Տէրվ. Մասիս 1882 սեպտ. 2 և Canini, Etudes étym. էջ 196 զնդ. pairi-«շուրջ»։ Տէրվ. Նախալ. 92 զանազանում է պար «խումբ» լտ. per, զնդ. pairi, հպրս. pariy, յն. περι, ալբան. per, լիթ. ner, հսլ. prè, գոթ. fair, հբգ. far, նբգ. ver)։ Karst, Յուշարձան 403 պար (ոռ-յականը) սումեր. bar «հաւաքել, դիզել, միասին», իսկ պար «շուրջ» (մասնիկը) սումեր. bar «շրջափակ, շրջապատել». 428 թթր. qar, kor «շուրջ»։ Մառ, Хxрист. Bocт. 2 (1913), էջ 27 պար= վրաց. უერკი փերխ'ի «ոտք», փերխ'ու-լի «պար», մինգ. պորկի «ոտք» բառերի հետ. հայերէն ձևն էր նախ պար1, սխալմամբ ք յոգնակիի նշան համա-րուեց և դարձաւ պար։ Պատահական նը-մանութիւն ունի կամիս. piran, biran, որ թէև ըստ Hrozny, Die Sprache der Hethiter 181 նշանակում է «շուրջը». բայց ըստ Sommer, Hethitisches (Boghaz-koi-Studien лe 4), էջ 7 նշա-նակում է «առջևը» =հյ. առ, լտ. prae։


Պարաւանդ, ից, աց

s.

tie, rope, cord, bonds, iron, fetters.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *pāδawand ձևից, իբր հպրս. *na-dabanda=սանս. pādabandha «ոտնա-կապ», բարդուած pāda-«ոտք» և banda-«կապ» բառերից։ Սրանց նոր ձևն է պրս. [arabic word] pāy-band կամ ︎ pāband «ոտնա-կապ, յատկապէս ձիու ոտնակապ»։ Իրան-եան փոխառութիւն է նաև վրաց. գւռ. უარ-მანდიփարմանդի «ձիու ոտնակապ» (Бepи-дəe, Гpузинcк. rлоcc. nо имерcк. и pa-ս'ичրx говорамъ CI. 1912, էջ 44), թերևս հայերէնի միջոցով՝ ր-ի պատճառաւ. m ձայ-նը՝ փոխանակ v, յառաջացած է յետոյ՝ ւ-ջորդ n-ի ազդեցութեամբ։-Հիւբշ. 227։


Կամար, աց

s. phys.

vault, arch, arcade;
porch, portico;
girdle, belt;
soundwave;
— սրոյ, baldric, sword-belt;
— յաղթութեան, triumphal arch;
կապուտակային —, the arch, vault or canopy of heaven, the vaulted sky.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն. ϰαμάρα «կամար, կամարաձև ծած. քով որևիցէ շէնք, կամարաւոր սենեակ» բառից փոխառեալ։ Այս բառը շատ հին է Հեռռռոտոս Ա. 199 գործածում է ϰαμάρη ձե-ւով. փոխառութեամբ անցել է շատ բառմա-թիւ լեզուների, ինչպէս լատ. camera, ca-mara «կամարաւոր ծածք, կամար, սենեա-ևի կամար», իտալ. camera «սենեակ», սպան. cámara, ֆրանս. chambre, հիռլ. camra. հբգ. chamara, գերմ. Kammer (բո-լորովին ուրիշ բառ է և սրանց հետ կապ չունի Zimmer «սենեակ» Kluge 544, Walde 242, որի հին ձևն է հհիւս. timbr, գոթ. timr-ǰan «կառուցել»), հսլ. komara, բուլգար. kemer (ուրիշ բազմաթիւ սլաւական ձևեր տե՛ս Berneker 556), լիթ. kamara, ալբան kamare, վրաց. კამარა կամարա և թրք, kemer «կամար»։ Վերջիններիս, ինչպէս նաև հայերէնի մէջ, ծագումով տարբեր եր-կու բառեր մէկ ձևի են յանգել պատահա-բար, այն է կամար «գստի» և կամար «ա-դեղնաձև», որոնք պէտք չէ շփոթել իրար հետ։ Յոյն բառը, որ այս բոլորի աղբիւռն է, ըստ վերջին գիտական բացատրութեան, հնդևրոպական ծագում ունի. ցեղակիցներն են լտ. čamurus «կոր, կամարաձև», սանս. kmárati «կորանալ», հբգ. himil «սենեակի կտուրը, երկինք», գերմ. Himmel «եռևենօ» հոլլ. hemel «կտուր» ևն (Walde 120, Boi-sacq 401-2, Kluge 238, Pokorny I aae՝ հնխ. qam-, qem-«կորացնել, ծռել» արմա-տի տակ)։-Հիւբշ. 164։


Կամն, մին, մունք

s.

flail, roller to thrash corn or beat out grain.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Հիւնք. կամ բայից։-Մեր բառին շատ մօտ են հնչում հսլ. gumino, ռուս. гумнó, գւռ. rувнó, ուկր. humnó, պո-լաբ. g'ä'umnó, լեհ. gumno «կալ» ևն։ Ըստ Pogodin (տե՛ս Berneker 362) այս բառերը ներկայացնում են *gu-mino-բարդութիւնը, ուր gu-<հնխ. gϰōus «կով, եզ», ming meti=լիթ. minu, minti «կոխոտել»։ Հայերէնի հետ համեմատութիւնը առաջարկեցի Meillet-ին, որ մերժեց ընդունել (21 աար. 1927)։


Կամուրջ, մրջաց

s.

bridge;
պսակ կամրջի, parapet —.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Patrubány SA 1, 311 հունգ. Kar-macs տեղական յատուկ անտւնր հայերէնից է դնում։-Бeридзe, Tpyз. rлоcс. nо имep. и paчин. говор. 1912, էջ 23 հայ բառին է միացնում վրաց. գւռ. կիպորճի «կամրջի տեղ ծառայող գերան», որ ըստ իս հայերէ-նից փոխառութիւն է և պահում է նախաւոր շրթնայինը (փոխանակ մ)։


Կայ, ք, ից

s. adj.

posture, position, standing still;
stage, pause, rest, stop, halt;
dwelling, lodge, seat;
situation, state;
conduct, customs;
being, substance existing, existent;
զ— առնուլ, to stop, to pause, to halt, to rest, to cease;
կալ յուղիղ —ի, to remain in uprightness;
ոչ լինիցի — թաթից ոտից քոց, neither shall the sole of thy foot have rest;
կաց ի —ի քում, stand upright !

· Calfa

Etymologies (1) · Adjarian

րի հետ։ Գ. Փառնակ, Անահիտ 1906, 233 հայերէնից փոխառեալ է դնում ալ-բան. kam «եմ, ունիմ» ապառնի կազ-մող օժանդակը։ Karst, Յուշարձան 404 սումեր. gar, gal «կանգնիլ, կալ», 405 ik «ևանգնիլ, կալ»։ Թիրեաքեան. Ա-րիահայ բռ. 196 պրս. ❇ gāh «տեղի, տեղ», հմմտ. [arabic word] istgāh «կա-յարան»։


Կայծ, ից

s.

spark;
cf. Կարկեհան.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Գ. Փառնակ, Անահիտ 1906, 233 հայերէնից փոխառեալ է դնում ալբան. gadz «կայծ, կրակ»։-Գւռ. կայծառ ձևից է կապադովկ. յն. ϰαίζάρ «երկաթագործի ու-նելի» Karolides, Iλ. συγϰρ, էջ 61, 85 և 165 (ի զուր Karolides ստուգաբանում է այս բառը յն. ϰαίω «վառել»+սնս. dhar, պրս. dar «կրել, ունել» բառերից)։ Հայերէնից է դարձեալ կապադովկ. ϰϰσϰάρα «կայծքար» (որի առաջին մասի մէջ Karolides, էջ 82 ուզում է տեսնել սանս. kas «փայլիլ», ա-ռանց մեկնութեան թողնելով երկրորդ մա-սը)։ Առաջին ձևի մէջ հյ. ծ տուել է Հ իսկ միւսի մէջ σ՝ յաջորդ ք-ի պատճառաւ։


Կայսր, սեր, սերք, սերաց

s.

emperor, caesar;
Վեհափառ —ն, His Imperial Majesty.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն. ϰαῖσαρ, սեռ. ϰαίσαρος «կայսր» բառից, որ ծագում է լտ. Caesar, սեռ. Cae-saris յատուկ անունից։ Յուլիոս Կեսար ե-ղաւ առաջին հռովմայեցի մեծ ինքնակալը. որից այս անունը դարձաւ հասարաև անուն՝ «մեծ թագաւոր» նշանակութեամբ, ճիշտ ինչպէս Charlemagne յատուկ անունից կազմուեցաւ հսլ. krali, թրք. qraliča, ռուս. «ороль, լիթ. karālius «թագաւոր» հառա-րակ անունը։ Լտ. Caesar ձևը զուտ հռով-մէական չէ, այլ բարբառային. բուն լտ. ձևն է Caeso (Meillet, Esquisse ə'une hist. de la lanque latine. 102), որ մակդիր է և բուն նշանակում է «վիրաբուժական գործո-ղութեամբ ծնուած մօրից»։ Այնուհետև բա-ռը փոխառութեամբ տարածուեցաւ ամէն տեղ. հմմտ. գոթ. kaisar, հբգ. keisur, գերմ. Kaiser, հսլ. cšsari, ռուս. царь, լիթ. ceso-rus, հունգ. császár, արաբ. [arabic word] qaisar, արամ. qaisar ևն (Berneker 127, Kluge 236)։ Հայերէնի մէջ կայսր հին ժողո-վըրդական փոխառութիւն է (հմմտ. նոյն իսկ Յուլիոս կայսր ձևը Եւս. քր. տպ. 1818, Ա. 9), իսկ միւս ձևերը գիտական ձևեր են։ -Հիւբշ. 354։


Կանեփ, ի

cf. Կանափ.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Հնդևրոպական և ոչ-հնդևրոպական լեզուների մէջ տարածուած մի բառ է. ա-ռաջիններից ունինք պրս. [arabic word] kanab [arabic word] kanav, յն. ϰάνναβις, ϰάνναβος (գոր-ծածուած Հերոռոտոսի մէջ՝ Դ. 74), լտ cannabis (>իտալ. canapa, canape, ռում, kanabiu, konabiu, ֆրանս. chanvre), ան-գըսք. haenep, հիպլ. hampr, անգլ. hemp, հբգ. hanai, գերմ. Hanf, հոլլ. hennep, հպրուս. knapios, լիթ. kanāpés, հսլ. konop-lja, ռուս. конопля, коноno, լեհ. konop, ալբան. kanəp, kərp ևն։ Ոչ-հնդևրոպա-կաններից ունինք մորդվին. kane'f, kanjtf, թրք. kenevir, հնգ. kanaf, ասոր. [syriac word] qənapā, արաբ. [arabic word] qinnab. ա-սուր. qanapu, qanabu, qunupu ևն։ Այս ռուորը ո՛չ թէ ցեղակցութեամբ, այլ փոխա-ռութեամբ են ծագած արևելեան մի լեզուից։ Schrader, Reallex. և Hehn, Kulturpfl էջ 188 մայր աղբիւտը ուզում են դնել ֆին-Արմատական բառարան-33 նական *kana-pis բարդութիւնը. հմմտ. չե-րեմիս. ken'e, kin'e «կանեփ» և սիրյէն-վօտ-յաք piš, puš «կանեփ, եղիճ»։ Բառս Սկիւ-թացոց միջոցով և հարաւային Ռուսաստա-նի վրայով անցել է մի կողմից գերմաննե-իին և միւս կողմից յոյներին. յոյներից ան-ցել է լատիններին և գերմաններից էլ սլաւ-ներին, որոնցից էլ լիթուանացոց։ Կանեփից պատրաստւում էր մի տեսակ ոգելից ըմպե-լիք, որ գինու նախակարապետն է եղած. այսպէսով սանս. çaná-«կանեփ» (որ միև-նոյն կանեփ բառն է, փոխառութեամբ Հընդ-կաստան հասած) և օսս. san «գինի» իրար են մեանում։ Թերևս նաև սանս. bhanga-«կանեփ», զնդ. banha-«կանեփ և սրանից պատրաստուած թմրեցուցիչ ըմպելիքը», ռուս. peniká, լեհ. pienka «կանեփ» ծագած ևն շրջմամբ միևնոյն բառից (Walde 123, Boisacq 407, Berneker 559, Kluge 202)։ Ինչպէս վերինների, նոյնպէս և հայերէն բառի բուն աղբիւրը յայտնի չէ. ամէնից ա-ւելի մերձաւոր ձևն է պարսկերէնը, որ սա-կայն ամբողջապէս չի՛ յարմարւում հայե-րէն բառին. հայ բառի բուն աղբիւրը լինի թերևս պահլաւականը, բայց այս ձևն էլ ան-ծանօթ է։

ՓՈԽ (borrowing) ъՈԽ.-Գ. Փառնակ, Անահիտ 190հ. 23։ ալբան. kanep (իմա՛ kanəp) և Ղ. Աղա-յեան, Աղբիւր 1889, էջ 6 վրաց. կանափի հայերէնից փոխառեալ են դնում։ Առաջինի համար առանձին պատճառ չկայ, երկրորդը թերևս վերջաձայնի պատճառով։


Կանկար, ոյ

s.

thistle-head;
ընտանի —, artichoke;
տակ —ի, bottom of an artichoke;
միս —ի, artichoko-chard;
—ի խէժ, cf. Կինաբարիս.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Հայերէնից է փոխառեալ կատա-դովկիական յն. ϰαγϰαρι «մի տեսակ բոյս, որի արմատից ծամոն են պատրաստում, իսկ պտուղը իբրև սուրճ գործածում» (Ka-rolides, (ρ. συγϰρ. 84). չի կարող բառո թուրքերէնից լինել փոխառեալ, որովհետև ձայնաւորները համապատասխան չեն։


Կապար, աց

s. bot.

lead;
caper;
caper-bush.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

Klaproth, Asia polygl. 99 արաբ. և պրս. [arabic word] abār։ ԳԴ պրս. abār «հա-լած կապար»։ ՆՀԲ սրա հետ նաև եբր-օֆրէթ, ափէրէթ «կապար»։-Lag. Arm. Stud. § 1103 արաբ. abār, ibbār «կա-աար»։ Պասմաճեան, Մասիս 1893, 251 համարում է տուրանեան բառ՝ իբր ակ-կադ. abar։ Հիւբշ. 306 յիշում է ասոր. արամ. [syriac word] awārā, եբրայեց. [hebrew word] 'ofereϑ, ասուր. abaru, արաբ. և պրս. [arabic word] abār «կապար», բայց մերժում է սրանց հետ կապել հայերէն բառը, որ եթէ ասորերէնից փոխառեալ լինէր, *ա-բար ձևը պիտի ունենար։ Jensen սր-րանց յարաբերութիւնը մերի հետ ըն-դունում է և ազդեցութիւնը վերագրում է հաթեան շրջանին։ Հիւնք. հանում է կարապ թռչունից։ Karst, Յուշարձ. 401-2 դարձեալ սումեր. abar «ևա-պար» բառի հետ։ Մեր բառին աւելի նման են հնչում լտ. cuprum, հբգ. cup-far, գերմ. Kupfer, անգլ. copper, ֆը-րանս. cuivre, սերբ. kupor ևն, որոնք բոլոր նշանակում են «պղինձ»։ Այս բո-լորի հնագոյն ձևն է լտ. aes cyprium «մետաղ Կիպրոտի», որ փոխառեալ է յն. ϰύπριον «կիպրական, Կիպրոսի պղինձ» բառից. միւսները փոխառեալ են լատինից։ Ըստ այսմ լտ. cuprum և ամբողջ ընտանիքը կապ չունին հա-յերէնի հետ։

= Թերևս պհլ. *kapar հոմանիշ ձևից փոխ-առնուած։ Այս բուսանունը գտնւում է բաղ-մաթիւ լեզուների մէջ. ինչ. պրս. [arabic word] ka-bar, արաբ. [arabic word] ︎ qabbār, ասոր. ❇ qa-pār, յն. ϰάππαρις, լտ. capparis, ֆրանս. cáprier, գերմ. Kapern, Kapernstrauch, հունգ. kaporna, լեհ. kapary, սերբ. kapa-ra, ռում. kapre, թրք. gebere, keber, kipri otə, քրդ. keber, վրաց. կապարի ևն։ Յայտ-նի է, որ այս բոյսը Միջերկրականի առևե-լեան երկիրներից է տարածուած դէպի արև-մուտք, բայց բառի բուն ծագումը և ստու-զաբանութիւնը յայտնի չէ (Boisacq 409)։ Ատոյգ չէ նոյնպէս հայերէն բառի մայրր. Հիւբշ. 165 դնում է ուղղակի յունարէնից, բայց որովհետև հայերէնը միայն մի պ-ով է, ուստի պէտք է դնել կա՛մ ասորերէնից և կամ աւելի հաւանաբար պահլաւերէնից, որ աւանդուած չէ։ Իսկ յետին կապպար փոխա-ռեալ է արաբերէնից։


Կապելայ

s.

tavern, public-house;
eating-house;
brothel.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Ասոր. [syriac word] ︎ qapēlā «գինեպան, պան-դոկապետ» բառից, որ իր հերթին փոխա-ռեալ է յն. ϰαπηλεία, ϰαπηλεῖον, ϰαπήλιον «մանրավաճառի կրպակ, գինետուն» բառից։ Հունարէնի արմատն է ϰαπη «մանը կտոր, մանրուք» (Boisacq 408)։ Հայերէնի մէծ կապելայ և կապեղայ ասորերէնից են, իսկ միւսները յունարէնից։


Կապերտ, ից

s.

piece of linen or of cloth;
— հնոտի, tatter, rag.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Հալերէն գաւառական ձևի հետ բոլորովին նոյն են անգլ. carpet «գորգ». հՖր. carpite, ֆրանս. carpette «սենեակի քառանկիւնի գորգ», գերմ. Karpet, իտալ. carpita «մի տեսակ թաւ կերպաս», հունգ. kärpit «վարագոյր», սերբ. karpit «վա-րագոյր», krpèta «սեղանի վրայ փռելու գորգ» (Berneker 628), որոնք բոլոր հանում են եւրոպացիք ստ. լտ. carpita «բրդէ ձորձ» բառից, իսկ այս էլ ծագած լտ. carpo «բուրդ կամ թել մանել» բայից. բայց դեռ քննելի է թէ արդեօք նոյն իսկ այս ստ. լատ. բառը փոխառեալ չէ՞ յետին հայերէն կարպետ ձևից, նիւթի հետ վաճառականու-թեամբ անցած Եւրոպա։-Օրբէլի (տե՛ս Մառ, Teксть и paз. no Kав. Փոл. հտ. I (1925), էջ 111) հայերէնից փոխառեալ է համարում նաև ռուս. ковëръ «գորգ»։ Այս բառը՝ որի ցեղակիցներն են ուկր. kóver., kovérec, չեխ. koberec, լեհ. kobierzec, բուլ-զար. guber և սերբ. guber, դեռ բացատրը-ւած չէ։ Ըստ Berneker 592 ոմանք փոխա-ռեալ են դնում անգլ. čover «ծածկոց» բա-ռից, ուրիշներ հիսլ. kggurr «գորգ» բառից, ուրիշներ էլ ֆրանս. couvrir, սպան. cobrir. իտալ. coprire, ռում. cóper «ծածկել» բա-ռից։ Սակայն բոլորն էլ անճիշտ են»


Կապոյտ, պուտոյ

adj. s.

blue, sky-blue, cerulean, aznre;
light blue;
գորշ —, dark blue;
— դաշտ, the liquid plain, the watery way, the main, the sea.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Վրաց. კაάოეტი կապոետի «մի տեսակ քար. 2. մի տեսակ բոյս. 3. մի տե-սակ ձուկ. 4. միամեայ թռչուն», კამიტო կապիտո «մի տեսակ խաղող», კამოეტობა կապռետոբա «թռչունների փետրաւորումը», კვაკაძოეტი քվա-կապոետի «զմրուխտ». վրացին փոխառեալ է հայերէնից, ինչպէս ցոյց է տալիս ե ձայնը՝ որ մեր յ ձայնն է փոխանակում։ Նշանակութեանց կողմից էլ հմմտ. կապուտակ «յակինթ», գւռ. կապտա-քար, կապոյտ «մի տեսակ ձուկ», կապոյտ կռիկ «ներկարար թռչունը», կապտախոտ, կապուտկենի «մի տեսակ խաղող» ևն։


Կառք, ռաց

s.

coach, carriage;
car, chariot;
երկանիւ՝ քառանիւ —, two wheeled carriage, four wheeled carriage;
— քառաձի, վեցձիան —, a coach and four, and six;
համաշխարհիկ —, — կառանոցի, երագընթաց —, omnibus;
hired-coach;
stage-coach;
վարձուոր, հասարակաց, առանձնական —, hackney-coach;
cab;
private coach;
հովանաւոր —, carriage with awning or curtains;
կայարան կառաց, cab-stand;
աստիճանք, դռնակ, աթոռակ, կուրծք, կոնք կառաց, foot-board of a carriage;
carriage-door;
coachman's box;
carriage-seat;
hood of a carriage;
վարձ, սակ կառաց, coach-hire, fare;
ելանել՝ մտանել ի կառս, to get into the coach;
օգնել, տալ բազուկ յելեւէջս ի կառաց, to help into, or down from the coach;
երթալ կառօք, to go or ride in a coach;
կացուցանել զկառսն, to stop the carriage.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

Նախ Schrōder, Thesaur. էջ 58 կը-ցեց գերմ. Karren բառին, վերջինը դը-նելով հայերէնից։ Klaproth, Asia po-lygl, 106 գերմ. Karre։ ՆՀԲ լծ. լտ. currus իտալ. carro, carrozza, պրս. вardī̄n։ Windisch. 8 լատ. currus։ Böttich. Arica 56, 14 համեմատում է սկիւթ. ϰαραρύες «սայլ» և ϰοράμη «սայլի ծածկոց»։ Նոյն, Kudīm. 53, 225 ասոր. qarūq (իմա՛ qaruxa)։ Riggs Քեռաևան. 1856, էջ 61 անգլ. car. Տէրվ. Altarm. 14 սանս. car «երթալ» լատ. čallis «ճամբայ» բառերին է կը-ցում քայլ, կառք, լտ. currus, currere, գալլ. carrus։ Նոյն, Նախալ. 69 հնխ-kar արմատից լտ. currere, currus, հյ. կառք, որ «սակայն կարելի է որ Հո-ռոմք պարգև ղրկած ըլլան Հայոցս carrus գաղղիական-լատինական բա-ռըն»։ Պասմաճեան, Մասիս թ. 1893 էջ 251 իբր թուրանեան բառ կցում է ակկադ. քար «սայլ» ձևին։ Հիւնք. լտ. carrum։ Հիւբշ. 458 կարծում է որ թեր-ևս Գաղատացիներից է փոխառեալ՝ նոյն իսկ Փոքր-Ասիայում։ Սրան հա-մամիտ էր Meillet MSL 10, 280, բայց MSL 18, 349 հաստատեց, որ փոխա-ռեալ էլատիներէնից՝ վերի ձևով։ Schef-telowitz BВ 26, 68 ասոր. yərux4 ձևից է առնուած՝ սրա վերջաձայն x

ՓՈԽ (borrowing) Գ. Փառնակ, Անահիտ 19րճ 22։ հայերէնից փոխառեալ է դնում ալբ. karr «կառք», որ անշուշտ զուտ լատինական փո-խառութիւն է։ Պէտք չէ հայերէնից կարծել նաև պրս. ❇ gāri «ձիասայլ, ֆուրգուն» (չունի ԳԴ. գործածական է այժմ Թեհրանի պրս. բարբառում և այլուր), որի հետ առ առաւելն կապ կարող է ունենալ սումեր. gar «սայլ»։


Կասկ, ի

s.

pearl barley;
malt;
chestnut.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Lag. Arm. Stud. § 1115 սրանից փո-խառեալ է համարում յն. ϰάστανος,, իսկ Göttingen-ի Nachrichten թերթի մէջ՝ 1889 մայ" 29՝ (հայ թրգմ. ՀԱ 1889, 159) ընդհակառակը հայ. կասև հանում է յն. ϰαστανὲα «շագանակ» բառի՞ց։ Հիւբշ. 166 նկատելով որ բառը գործա-ծական չէ հայերէնի մէջ, մերժում է իբր մայր ընդունիլ յն. բառին, իսկ էջ 394 կասկածով հանում է յն. ձևից։ Bugge, Lyk. Stud. 1, 13 Փոքր-Ասիոյ Kέσϰιος և Հռոդոսի Keskinda քաղաքների ա-նուան մէջ է տեսնում։ Pedersen, Հայ. դր. լեզ. 217 կցում է կասկ-ար-այ բա-ռին և հայերէնից փոխառեալ է դնում յն. ϰαστανέα (<հյ. *կասկեանեա) և ասոր. kaskəra «կողով»։ Հետևելոմ Lagarde-ի Walde 138 և Berneker 492 դեռ շարունակում են հայերէնը մայր համարել յունարէն ϰαστανον բառի, ո-րից էլ փոխառեալ են բազմաթիւ ուրիշ լեզուներ (տե՛ս կաստանայ բառի տակ)։ Boisacq յոյն ձևը դնում է Արևելքից ե-կած և նրա հետ համեմատում է հյ. կասկենի (էջ 420)։


Կասկարայ, ից

s.

gridiron;
trivet, tripod;
խորովել՝ եփել ի վերայ —ի, to broil, to grill, to cook upon the gridiron;
միս ի —է, broiled meat.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ թրք. իսգարա և յն. էսխա՛րա ձևերին է կցում։ Lag. Arm. St. § I116 դրաւ ասորի բառի հետ։ Տէրվ. Altarm. 106 և Նախալ. 112 յն. ἐσχάαα բառի և ուրիշ ձևերի հետ՝ դնում է հնխ. skar «խարել» արմատից. իբր բնիկ հայ (սրա վրայ տե՛ս խարել բառի տակ)։ Pedersen, Հայ. դր. լեզ. 225 ասորի բառը դնում է հայերէնից փոխառեալ, իսկ կասկարայ կցում է կասկ «շագա-նակ» բառին։


Կատու, աց

s.

cat, puss;
— արու, tom-cat;
— էգ, she-cat;
— ոչ մալեալ, he-cat;
ձագ —ի, kitten, young cat;
— քաջ մկնորս, a good mouser;
— վայրի, cat-o-mountain;
նուալ՝ մլաւել —ի, to mew, to caterwaul;
մլաւիւն —ի, mewing;
երաժշտութիւն —աց, caterwauling;
ցնկնիլ —ի, to kitten, to bring forth kittens.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Աշխարհիս գրեթէ ամէն կողմը տարա-ձուած մի բառ է. հմմտ. յն. ϰάττα, նյն. ϰάτα, γάτα, լատ. cattus, մլատ. catus, հֆրանս. cat, ֆրանս. chat, իտալ. gatto, սպան. gato, անգլ. cat, հբգ. chazzá, գերմ. Katze, հոլլ. kat, katte, շվէդ. katt, katta. հսլ. kotuka, բուլգ. kotka, ռուս. котъ, кошкa, ուկր. kit, լիթ. katé, լեթթ. kak'e, հպրուս. catto ևն. այս բոլորը հնդևրոպա-կան լեզուների մէջ։ Միւս լեզուախմբերից աւնենք՝ արաբ. [arabic word] gitt, ասոր. ❇ qattu, ն. առոր. katu, ֆինն. kissa, katti, էստն. kas, kat, վօթ. katti, վեպս. kaši, լիվ. kasi, լապոն. katto, gatto, չերեմիս. koti, վոտյակ kotsis, սիրյ. kas, վօգուլ. kadi, kiskä., օստւաև. ka-ti, մորդվին։ kata, թրք. kedi ևն։ Հին դա-սական աշխարհը ընտանի կատու չէր ճա-նաչում և չգիտենք թէ այս բոլորը ի՛նչ ճամ-բով յառաջացած ու տարածուած են (Meillet, Esq. latine 277)։ Նախապէս գիտունները կարծում էին թէ կատուի հայրենիքը Եգիպ-տոսն է, որտեղից բերուել է Եւրոպա և այդ-տեղից էլ տարածուել ամէն կողմ. հմմտ. նուբիական kadis և արաբ. qitt (վերջինը ժԴ դարից աւանդւած)։ Արդի լեզուաբաններից ոմանք այն կարծիքն ունին թէ կատուն հնդևրոպական բառ է. բուն արմատն է հնխ. qat, որ նշանակում է «ցնկնել». հմմտ. ռուս. котитьcя «ցնկնել», գւռ. котъка «դառնուկ», սերբ. kot «թուխս», kotiti «ցընկ-նել», լտ. catulus «ձագուկ և յատկապէս շան լակոտ», հիսլ. haδna «ուլ», մբգ. ha-tele և միռլ. cadla, cadhle «այծ»։ Այս ար-մատից է ծագել հնխ. qatos, որ նախապէս նշանակում էր ընդհանրապէս «ընտանի և ենռանեների ձագ», իսկ յետոյ զանազան լեզուների մէջ յատկացուեց մի որոշ ա-նասունի ձագին։ Առաջին անգամ կելտա-կան լեզուաճիւղում ստացաւ «կատու» նշա-նակութիւնը. հմմտ. գալլ. cattos, միռլ. catt, Գերմաններին, Սլաւներին, մտաւ Արևելք և տարածուեցաւ ամէն կողմ։ Այս կարծիքը սակայն ամէնքից ընդունուած չէ և կան տարբեր ենթադրութիւններ (Հմմտ Hehn, Kulturpflanzen6 452, 477, 589, Pictet I ❇81, A. Ahlquist, Die Kulturwörter der westfinn. Spr. Տէրվ. Երկրագունտ 1894, էջ 100, Thurneysen, Keltoromanisches, էջ 62, Reallexicon 412, Walde 141, Berne-ker 590, Trautmann 120, Kluge 246, Po-korny 1, էջ 338-9 ևն)։ Հայերէնի մէջ կա-տու բառը գործածուած է յետ-ոսկեդարեան շրջանին. (Ոսկեդարում ընտանի կատուն կոչւում էր կուզ). և յայտնի չէ թէ ո՞ր լե-զուից է փոխառեալ։ Մեր բառին ամենամօ-տիկ ձևերն են լատինը և ասորին. և հաւա-նական է որ հայ ձևը փոխառեալ է ասորե-րէնից և մեզնից էլ տարածուած է ամբողջ կովկասեան լեզուների մէջ։-Հիւբշ. էջ 307։


Կար, ոյ, ով

s.

cord, line, string, packthread, twine;
needlework;
sewing;
seam;
—ս հարկանել, to sew, to seam.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Հաստատապէս հայերէնից են փո-խառեալ բոշայերէն կարխը «կար, կարկա-տան». կարխըկարիչ «թել, մանած» (այս խը և իչ մասնիկների մասին տե՛ս նաև ծածկել, ծամել, քարշել և քսել բառերը)։-Հյ. գւռ. կարափէտ ձևից է գւռ. վրաց. ❇რა-ბეტი կարապետի «եռանկիւնի փայտէ պրիզմա, որի վրայ կօշկակարը կարելիք կաշին է ամրացնում» (տե՛ս ბერიძე, bიტვ ვის-კონა, Бepидзe, Гpyə. rлоccаpiи nо имеp-гкому и paч'инскому говорамъ. CI. 1912, էջ 20)։-Հայերէնի հետ շատ նման են, բայց չենք կարող փոխառեալ համարել վրաց. კერვა կերվա «կարել, եզերքը երիզել, կար-կըտել, միասին կարել, նորոգել», გაკერვა գակերվա «կարել, նորոգել», ვადაკერება զադակերեբա «միասին կարել», ինգիլ. მეკერვაς շեկերվայ «կար կարել»։ Բոլորի պարզ արմատն է կեր։ Արդեօք այս երկու-սի մէջ նախնական կապակցութիւն կա՛յ։


Կար, ի, իւ

s.

force, vigour;
power;
means, faculty, capacity, ability;
— է, it is possible;
ոչ է —, it is impossible;
ըստ կարի, as much as possible;
ըստ կարի փութով, with all possible speed;
ըստ կարի նուազ, as little as can be;
իւրաքանչիւր ըստ իւրում կարի, every one according to his ability;
որչափ իկարի քում իցէ, as much as you can or as lies in your power;
ըստ իւրում կարի— զօրութեան իմոյ, to the utmost of my power, the best I can, all I can;
ոչ գոյ ի ձեռս մեր —, it is not in our power, we cannot;
իվեր քան զկար իւրեանց, beyond their strength.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Հաստատապէս հայերէնից են փո-խառեալ բոշայերէն կարխը «կար, կարկա-տան». կարխըկարիչ «թել, մանած» (այս խը և իչ մասնիկների մասին տե՛ս նաև ծածկել, ծամել, քարշել և քսել բառերը)։-Հյ. գւռ. կարափէտ ձևից է գւռ. վրաց. ❇რა-ბეტი կարապետի «եռանկիւնի փայտէ պրիզմա, որի վրայ կօշկակարը կարելիք կաշին է ամրացնում» (տե՛ս ბერიძე, bიტვ ვის-კონა, Бepидзe, Гpyə. rлоccаpiи nо имеp-гкому и paч'инскому говорамъ. CI. 1912, էջ 20)։-Հայերէնի հետ շատ նման են, բայց չենք կարող փոխառեալ համարել վրաց. კერვა կերվա «կարել, եզերքը երիզել, կար-կըտել, միասին կարել, նորոգել», გაკერვა գակերվա «կարել, նորոգել», ვადაკერება զադակերեբա «միասին կարել», ինգիլ. მეკერვაς շեկերվայ «կար կարել»։ Բոլորի պարզ արմատն է կեր։ Արդեօք այս երկու-սի մէջ նախնական կապակցութիւն կա՛յ։


Կարագ, ի

s.

butter;
թարմ, ընտիր, ծթրեալ —, fresh, best, rancid -.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Կապառովկ. յն. karáki, karáγi, որ Karolides, Γλ. συγϰο 41, 167 այսպէս է ռազատրում. «ὸ ἐν Καππαδοxια ἐς ὄէυγαλαϰτος διαϰρινύμενος ϰαύαμωτατος ϰαὶ αρίστης ποιότητος βούτυρος». տրեմն պատրաստութեամբ հան-դերձ ճիշտ մեր կարագն է. ուստի ի զուր Karolides հանում է բառս սանս. ghr «մաք-րել, aghāra «կարագ», քրդ. ghert, իռլ. gert «կաթ» ևն բառերից, փոխանակ դներո ուղղակի հայերէնից, ինչպէս են նաև վրաց. კარაკი կարաքի «հացի վրայ քսելով ուտելու կարագ», սվան. կարաք, ինգիլ. կարաղ, կայ. կարագսակ, քրդ. fune k'värak «կարագ-եղ» (Աճառ. MSL 16, 365), ուտ. karak «կա-րագ»։


Կարակին, կնաց

s.

compasses;
arch, vault;
— հիւսանց, mason's plummet, level.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Վրաց. კარაკინი կարակինի «կար-կին» փոխառեալ է հայերէնից՝ ըստ Ղ. Ա-ղայեան, Աղբիւր 1889, էջ 6, յունարէնից՝ ըստ Չուբինով 594։ Ձևի նմանութիւնը մի-այն առաջինի կողմն է։


Կարաս, ոյ

s.

large jar for wine, cask, barrel;
tun;
cf. Ծակ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Աւգերեան, Բցտր. չփ. և կշռ. էջ 110 յն. ϰεραμος «բրուտի կաւ, պտուկ» բառի հետ։ Հիւնք. դնում է պրս. քիւ-րաս «ազգ ինչ խեցեղէն անօթոյ յառ-տընին պէտս»։ (ԳԴ չունի այսպիսի բառ. պէտք է հասկանալ պրս. [arabic word] kurāz «նեղաբերան կուժ», որ Հիւնք. հայերէնին աւելի մօտեցնելու համար, ըստ իր սովորութեան, ուզած ձևին է վերածել։ Բայց այս բառը զուտ իրա-նեա՞ն է արդեօք։ Սրա դէմ ունինք ա-րաբ. [arabic word] kurāz կամ [arabic word] kurraz (յոգ. kirzān) «նեղաբերան կուժ», որ նոյն է պրս. բառիս հետ։ Թւում է թէ պրս. բառը փոխառեալ է արաբերէնից մանաւանը եթէ սրա արմատը համա-րենք krz, որից արաբ. ❇ kiruz «պահվտիլ», [arabic word] mukāraza «վազե-լով մի տեղ երթալ պահվտիլ», թերևս նաև [arabic word] kurz «քուրձ» (տե՛ս Կամուս, թրք. թրգմ. Բ. էջ 197)։ Ըստ այսմ ա-րաբ. և պրս. բառերը պատահական նը-մանութիւն ունին, ինչպէս նաև արաբե-ռենիո փոխառեալ սպան. alcarraza, որից էլ ֆրանս. alcarraza «մի տեռաև արևելեան հողէ աման՝ ջուրը հով պա-հելու համար»։ Արաբերէնից ուշ ժամա-նակի փոխառութիւն է հյ. քռազ «գինու թակոյկ», որ իբբև գաւառական բառ յիշում է Նուպարեան, Բառ. ֆրանս. էջ 119 ա ֆր. broc բառի տակ։ Պատահա-կան նմանութիւն ունին նոյնպէս արաբ.


Կարգ, աց

s. adv.

order, rank, rule, class, series, arrangement, disposition;
turn, succession, sequel, train, concatenation;
rank, state, condition;
religious order, institution, congregation;
orders, ordination;
hierarchy;
rank, line, battle-array;
stratum, layer, bed;
կարգաւ, ըստ —ի, — ըստ կարգէ, — ըստ կարգի, in order, orderly, regularly, systematically, by turns;
one after another, each in his turn, successively;
արտաքոյ —ի, extraordinary;
— բնութեան, order of nature;
—ք ուղղութեան, the laws of probity;
դաշնակեալ կարգք, harmony;
— կանանց, the menses;
— բանից, train, style;
անդրէն ի — բանին ի վեր ելանել, to return to one's subject, to take up a discourse anew;
դնել ի կարգի, ի — արկանել՝ ածել, to put or set in order, to set to rights, to order, to arrange, to settle, to regulate, to dispose;
to enumerate, to run over;
խանգարել, վրդովել զ—, to trouble, to disturb, to disarrange (the order);
զանձն ի —ի ունել, ի — գալ, to regulate oneself, to become discreet, orderly, methodical;
ի — անկանիլ, to prepare, to dispose oneself;
ի — անկեալ պատմել, to relate or narrate methodically;
դնել ի վերայ —, to impose penitence;
ի — աշխարհի մտանել, to get married;
եւ որ ի —ին, and so forth.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Muller, Kuhns ս. Schleich. Btrg. 5. 141 սանս. varga «կարգ» բառի հետ։ (Սրա հետ է կցւում լտ. volgus, vul-gus «ժողովուրդ», որով հայերէնի հետ համեմատութիւնը ձայնապէս բոլորոժ վին հեռանում է)։ Եազըճեան, Արևելք 1884 նոյ. 16 սանս. varga «կարգ»։ Հիւնք. կարճ բառից։ Արշէզ, ՀԱ 1896, 268 եբր. [hebrew word] aug «կարգ» բառից (որ Gesenius-ի բառարանի մէջ գոյութիւն չունի. չկայ նաև [hebrew word] arg ձևով)։ Patrubány ՀԱ 1908, 85 դնելով <*գարկ, կցում է սանս. várgas բա-ռին, որից բաժանում է լտ. vulgus։


Չում, չմոյ

s.

cf. Հոյն.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

patrubany ՀԱ 1908, 277 հայերէնից փոխառեալ է դնում հունգ. som։


Պալատն, տան, տանք

s.

palace, hall;
court;
hotel.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն. παλάτιον, παλάτιν հոմանիշից, որ փոխառեալ է լտ. palatium բառից. սա նա-խապէս Հռովմի Պալատինեան լեռան անունն էր. թերևս ծագում է լտ. pālus «ցից» բառիս և նշանակում է բուն «ցցապատ տեղ» (Wal-de 554). յետոյ ստացաւ «արքունիք» նշա-նաևութիւնը. անցած է նաև շատ ուրիշ լե-զուների ինչ. իտալ. palazzo, ֆրանս. palais, անգլ. palace, հբգ. phalanza, pfalanza, մ. բ. գ. palas, նբգ. Palast, Pfalz (Kluge 365), հսլ. polata, ռուս. палата, հունգ. palota, վրաց. ბალატი պալատի, արաբ. [arabic word] balāt, ասոր. [other alphabet] palātī̄n ևն։ Հայերէնի «վը-րան» նշանակութեան համար հմմտ. ռուս. nалаткa «վրան»։-Հիւբշ. էջ 370։


Պակ

s.

female jewelry.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ պախիլ բառի հետ? Հիւնք. պրս. bāk «վախ» ձևից։ Scheftelovitz BВ 28, 309 յն. φέβομαι «վախենալ, փախ-չիլ», հսլ. bèg «փախուստ» ևն բառերի հետ՝ իբր բնիկ հայ։ (Ճիշտ չէ, որովհե-տև այս բառերի արմատը դրուելով հնխ. bhega-(տե՛ս Boisacq 1019, Berneker 55), սպասելի էր հյ. նախաձայնբ և ո՛չ թէ պ)։ Թիրեաքեան, Կարնամակ ծան. 41 և Բաոմ. 1912, էջ 263 պրս. bak և հյ. պախ, վախ, ահ բառերի հետ։ Կուր-տեևեան (տե՛ս Յ. Գ. Մ., Պատմ. գրակ. 17) պրս. ինչ որ պուք ձևից, որ է թերևս՝ պաք=bāk։ Ղափանցեան ЗВО 23, էջ 356 պրս. bāk և հյ. վախ բառերի հետ միասին հնխ. vak արմատից. (բայց պրս. bāk<արիական *bhāyaka-ձևից, արմատը bhay-(Horn § 170), որ պի-տի տար հայերէնի մէջ գոնէ բայ), պա-տահական նմանութիւն ունի ասուր. pakū «վախ, վախենալ» (Muss-Arnolt, Ass. Handwb. 801ա)։


Պակաս, ից

adj. adv.

defective, imperfect;
ի՞ւ իւիք — իցեմ, զի՞նչ եւս — իցեմ, what do I still want for ?
զի՞նչ — է քեզ, what do yon want for ?
— առնել, to do without, to dispense with;
to diminish;
to deprive of;
to destroy, to kill;
less;

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Թրք. գւռ. Կս. bagas «պակասա-միտ, անխելք». օր. sen-de bagas bir adam san «դու էլ անխելք մի մարդ ես» (Բիւռ. 1898, 713). հմմտ. էնկիւրիի թրքախօս հա-յոց բարբառով bagas «փախուկ, խենթուև» (Բիւր. 1898, 865)։-Գ. Փառնակ, Անահիտ 1906, 233 հայերէնից փոխառեալ է դնում ալբան. paké «քիչ»!


Պահապան, աց

s.

guard, guardian, inspector, superintendent, overseer;
sentry, sentinel;
—ք, guard, guards, garrison;
cf. Հմայեակ;
— այգեստանի, vineyard-keeper;
cf. Հրեշտակ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Նոյն է պարտէզ բառի հետ և ծագում է կա՛մ պհլ. գւռ. մի ձևից, և կամ հայերէնի մէջ րտ>հ ձայնափոխութեամբ (իբր եր-թալ>էհա*լ)։-Աճ.


Պաճոյճ

adj. s.

adorned, beautified, set off, decked, elegant;
jewel, trinket;
cf. Պաճուճան.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Հաւանաբար իրանեան փոխառութիւն է, ինչպէս ցոյց են տալիս կրկին ճ-երը. հմմտ. նոգդ. p'γwch «պաճուճեալ»։ Այս բառի ստու-գաբանութիւնը ծանօթ չլինելով՝ յայտնի չէ թէ ինչի՞ց է յառաջ գալիս այս երկուսի մէջ շ և ճ ձայների տարբերութիւնը և հետևաբար ի՞նչ է հայերէն բառի բուն մեկնութիւնու


Պան, ից

s. bot.

round loaf, bread;
honeycomb;
hen-bane.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Schröder, Thesaur. 58 մեզանից է դնում լտ. panis, ՆՀԲ լծ. լտ. ձևը, իսկ Հիւնք. հայերէնը լատիներէնից փոխառ-եալ։ Չէ յիշած Հիւբշման։


Պանիր, նրոյ, նրի

s.

cheese;
գործել մածուցանել —, to make cheese;
to curdle milk.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Աժտարխանի հայոց մէջ հոմանիշ-ների տարբերացմամբ ռուս. սիր նշանակում է «եւրոպական պանիր», իսկ պանիր «Կով-կասեան սպիտակ պանիր»։ Այսպէս են նաև տեղական ռուսներն ու թաթարները, որոն։ հայերէնից փոխ առնելով գործածում են naнūp, [arabic word] panīr ձևերը՝ «Կովկասեան կամ հայկական պանիր» նշանակութեամբ։


Ռեմոն

s.

earnest, pledge.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Արդեօք հայերէնի միջոցո՞վ է վո-րաց. არამონი արամոնի «գրաւ»՝ նախաձայն յաւելուածական ա-ի պատճառաւ (իբր. հյ. ըռամոն)։


Ռոճիկ, ճկաց

s.

appointment, salary, pension, pay, hire, wages;
maintenance.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

-Պհլ, *rōčīk «օրական պարէն» բառից, որ կազմուած է պհլ. [other alphabet] roc, պրս. ❇ rōz, rūz, հպրս. rauča «օր» բառից։ Թէև պհլ, *rōčīk ձևը չէ աւանդուած, բայց նոյնն են հաստատում հայերէնի հետ նաև պրս.. rōzi, rūzi «օրական ուտեստ, պարէն, ուտե-լիք», փոխառութեամբ ասոր. [arabic word] σνrōzīqā «օրապահիկ», արաբ. ❇ rizq «ուտեստ, պարէն», սելջուք. թրք. uruzī «օրապա-հիկ» (Horn § 629)։ Նոյն արմատից ուրիշ մասնիկով կազմուած է պհլ. [other alphabet] točīh >պազ. rōžiī «օրապահիկ»։ Սրանց բուն ծագման, հնդևրոպական ցեղակիցների, ինչ-պէս նաև համապատասխան բնիկ հայ ձևե-րի վրայ տե՛ս Լոյս բառի տակ։-Հիւբշ. 234։


Ռօշնա

s. bot.

marcasite, iron-pyrites;
matricaria, feverfew, cardiaca, mother-wort.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պրս. [arabic word] rōšanā «լուսաքար», ծա-գում է ❇ rōšan «լուսաւոր, պայծառ» բառից, որից և նախորդ ռօշան «պայծառ» բառը։ Սրա ընկերներն են ռոշնական, ռո-ճիկ։ Բուն ծագման, հնդևրոպական ցեղա-կիցների և հայերէն համապատասխան բը-նիկ ձևերի վրայ տե՛ս լոյս բառի տակ։-Հիւբշ. 275։


Սաբաւովթ, այ

cf. Սաբաւօթ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Եբր. [hebrew word] sābā «բանակ, զօրք» բառի յգ. [hebrew word] səbāōϑ ձևն է, որ Ս. Գրրև ռառոմանութեան ժամանակ յն. σαβαώϑ տառադարձութիւնից անցել է հայերէնի. հմմտ. նաև լտ. sabaoth, ֆր. sabaoth ևն։ Եբր. բառի միւս ցեղակիցներն են եթովպ. [ethiopian word] daba «պատերազմ վարել», արաբ. [arabic word] δaba «հետապնդել», ասուր [other alphabet] sa-a-bu և՝ կամ գաղափարագրով [other alphabet] sabu «մարդիկ, ժողովուրդ. 2. մարտիկներ, կրռ-ւողներ. 3. բանակ» (Delitzsch, Assyr. Han-dwb 557. Strassmaier, Alphabetisches Verz d. Assyr. u. Akkad. Wörter, էջ 865), եգիպտ. sab(i?)ā, saba('?)o «բանակ» (Gesenius17, 670 համարում է սեմակա-նից փոխառեալ)։


Սաբեկ, այ

s. fig.

thicket;
pardon.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Եբր. [hebrew word] səbak «ծառի իրար անց կացած թաւ ու խիտ ճիւղերը» բառն է, որի նշանակութիւնը չիմանալով Եօթանասունք՝ անփոփոխ պահել են յն. σαβέϰ տա-ռադարձութեամբ, որից նաև հայերէն ձևը (Gesenius17, 535)։


*Սալա

s.

basket.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Արաբ. [arabic word] ︎ sala «մէջը հաց ևն դնելու կողով» (Կամուս, թրք. թրգմ. Գ. 248). այս բառը բնիկ սեմական է. հմմտ. եբր. [hebrew word] sal, արամ. sallā, ասոր. [syriac word] salā, ասուր. sella «կողով». բայց հայերէնը չի կարող գալ ա-սոր. salā ձևից, որովհետև, նախ այս պա-րագային սպասելի էր *սաղայ և երկրորդ՝ որ բառը շատ յետին է։-Արաբերէնից է փոխառեալ նաև թրք. [arabic word] sele «կողով»։-Հիւբշ. 276։


Սակռ, կռուք

s. zool. saker, goshawk;
bittern.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«մի տեսակ ագռաւ» Մխ. առակ, ճիա։ Բառիս համար մի հին վկայութիւն էլ է տալիս Սոփոն. բ. 14. «Գազանք գոչեսցեն ի նկուղս նորա և սակռուք (իմա՛ սակռունք) ի դրունս նորա» (եբր. տարբեր է այստեղ. հայերէնի համապատասխանն է յն. ϰόραxες որի համեմատ էլ մեր հատուածում այլ ձ. ագռաւք՝ փոխանակ սակռուք ձևի)։

=Գտնւում է մի խումբ լեզուների մէջ. ինչ. արաբ. [arabic word] yaqr «որսի բազէ. շա-հէն» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 938), քրդ. sakkar «որսկան մի թռչուն» (Justi, Dict, Kurde 270), արևել. թրք. ❇ soqur «վայրի բադ», իտալ. sagro, ֆր. sacre «մի տեսակ մեծ շահէն», մբգ. sackers, մյն. σάϰρε, մլտ. sacer, որոնց վրայ տե՛ս Hehn, Kulturpfl. 3, 537։ Յայտնի չէ թէ հայերէնը ի՛նչ ճամբով հասած է մեզ։ Հիւբշ. Ուս. փոխ. բառից 66 և Arm. Gram. 276 մեր բառը հա-մարելով շատ յետին (Սոփոն. բ. 14 սակ-ռուք համարում է սխալ ընթերցուած՝ փո-խանակ ագռաւք), դնում է փոխառեալ արա-բերէնից։


Սաղարթ, ու, ուց, ի, ից, աց

s. fig.

leaf, leafy branch;
long hair.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«նետ», իռլ. cail «նիզակ», հին պրուս. kelian «նիզակ» ևն. -արդ մասնիկ է հայերէնի մէջ։ Կրկնում են Boisacq 448 և Pokorny 1, 431 կասկածով։


Սաղաւարտ, ից

s.

casque, helm, helmet, head-piece, morion;
Armenian mitre.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Հիւս. պհլ. *sārawart(i) «գլխանոց»< հպրս. *sāravarti-«գլխի ծածկոց» բառից փոխառեալ. (հայերէնի մէջ իրան. r-r տա-րանմանութեամբ դարձել է ղ-ր). այս իրան-եան ձևերը աւանդուած չեն, բայց նոյնն են հաստատում ասոր. փոխառեալ ❇ sanvartā «սաղաւարտ» և առանց -ti մաս-նիկի իրանեան ձևերը, զնդ. ❇ sāravāra-և պհլ. [arabic word] sarvar «սաղա-ւարտ»։ Բոլորն էլ ծագում են sar «գլուխ» և var-«ծածկել» բառերից. -ti մասնիկը գտնում ենք նաև վարտիք բառի մէջ (տե՛ս անդ)։-Հիւբշ. 235։


Սամիթ, մթի, մթոյ

s.

anise, dill;
fennel;
— վայրենի or ծովային, samphire, crithmum.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

=Հմմտ. պրս. [arabic word] šibit, դւռ. šivid արաբ. ❇šibiϑϑ, ասոր. [syriac word] šəbeϑϑā որոնք բոլոր նշանակում են «սամիթ» և ան-շուշտ պատկանում են նոյն ընտանիքին։ Յիշուած ձևերի հետ նոյն են նաև ասուր. ši-be-tūm=եբր. šəbitā «anethum gra veo, lens» ըստ Muss-Arnolt. Ass. Handwb 1оов. (Կայ նաև արաբ. [arabic word] sannūt Կա-մուս, թրք. թրգմ. Ա. 309-310, նոյն նշա-նակութեամբ)։ Բայց ի՞նչ է հայերէն ձևի ծագումը, որ ո՛չ կարող է պարսկերէնից և ո՛չ էլ ասորերէնից ուղղակի փոխառեալ լի-նել։-Հիւբշ. 236։


Սայր, ից

s.

edge, sharpness;
cf. Սար;
սատակել ի — սուսերի, to put to the edge of the sword.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Մառ, Иппoл. 65 հայերէնիր է հա-մարում վրաց. სერი սերի «լեռ», իբր այ>է ձայնափոխութեամբ։


Պարզ, ի, ոյ

adj. adv. s.

simple;
serene, calm;
pure, clear, clean;
simple, sincere, genuine;
clear, evident;
simply;
ի —ի, ի —ոյ, with a clear sky;
serenity, sereneness, fine weather, clear sky, serene atmosphere;
evening stillness;
morning freshness.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Klaproth, As. pol. 103 յն. φῶς, վօ-գուլ. pos, bos, անգսք. beorte ձևերի հետ։ Peterm. 23 սանս. mrǰ «մաքրել» արմատի հետ։ Müller, Kuhns u. Schl. Btro. 4. 255 սանս. brh «փայլիւ» և թերևս յն. βρέχειν «թրջել»։ Նոյն, Ben-feys Orient u. Occ. 3, 348 աֆղան. barçēr «պարզ, յայտնի», սանս. bhrāj և յն. φλεγ-«այրել, վառել»։ Հիւնք. զա-նազանում է պարզ «ցուրտ»=պոս. իպիրզէ, իպիրտէ «ցուրտ» և պարզ «մաքուր» =պրս. իպրիյզ, բէրիյզէ «զուտ ոսկի»։ Müller WZKM 9. 370 ուղիղ համեմատեց պրս. palūdan «մաքրել» ձևի հետ, որ չի ընդունում Հիւբշ. 514 և IF Anz. 8, 49, հայերէնի մէջ սպասելով 'պարզայել ձևը։-Փառ-նաև. Անահիտ 1903, 730 սանս. bhras, հսլ. bliske, գոթ. bairnts «փայլուն» բառերի հետ՝ իբր բնիկ հայ։ Սոգդ. ձևի գիւտով վերի մեկնութիւնը տւաւ Meillet MSI I, 244, որ ընդունում է նաև Bartholomae IF 38, 13։ Մառ ИАН 1920. 106 նոյն ընդ պայծառ։ Պատա-հական նմանութիւն ունին ասոր. ❇ parres, եբր. pāras «պարզել, տարա-ծել, մեկնել»։