Definitions containing the research խառ : 2563 results

Դարաստան, աց

s.

garden;
orchard, place planted with trees.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *dārisfān=պրս. [arabic word] *dāris, tān «ծառաստան» կորած ձևից, որ կազ-մուած է պհլ. dar, պրս. [arabic word] dār «փայտ (ծառ)» և stān բառերից. հմմտ. պրս. gulis-tān «վարդանոց», diraxtislān «ծառան-տան» ևն։ Ածանցումը չի կարող հայերէնի մէջ կատարուած լինել, որովհետև հայերէնի մէջ չկայ դար «ծառ» բառը. այլ ամբողջը պատրաստ փոխառեալ է իրանեանից։-Հիւբշ. 137։


Դարիճակ, աց

s.

pattern, model.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *daričak ենթադրեալ ձևից, որ կազմուած է dar «դուռ» բառից՝ -īčak նւա-ղական մասնիկով և բուն նշանակում է «դռնակ», բայց նաև «կաղապար». հմմա-պրս. [arabic word] darīča «մեծ դռան վրայ շի-նուած ոռնակ, պատուհան, կաղապար, for-ma fundendi aurifabri ոսկեղչաևան ձա-յիչ կաղապար»։ Այս բառից փոխառեալ են նաև արար. [arabic word] daraja և ղւո. թրք. [arabic word] tereje «կաղապար»։-Հիւբշ. 132։


Դարիճենիկ

s.

cinnamon.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *dar-i-č̌ēnik «կինամոն», որ բուն նշանակում է «Չինաստանի փայտ». պահ-լաւ բառը աւանդուած չէ, բայց կայ պրս- [arabic word] dār-i-čīnī կամ darčinr «կինամոն». որից փոխառեալ են արաբ. ❇ ︎ dār-i-sini, բելուճ. աֆղան. dār-čini, քրդ. dār-čin, թրք. darčin, զւռ. tarčin, վրաց. դա-րիճինի, դարիչինի, թուշ. դարիչի, սերբ. darčin ևն. հակառակ դիրքով է ասոր. ❇ sīndarūg «կինամոն»։ Հալերէն ձևերից առաջինը ուղղակի պահլաւերէնից է, իսկ միւսները արաբերենից են։-Հիւբշ. 137։


Դարման, ոց, ից

s.

cure, dressing;
culture;
remedy, reparation;
refreshment;
provender, provision, victuals;
subsistence, nourishment, maintenance;
— տամ, cf. Դարմանեմ.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Պհլ. [arabic word] darmān «բժշկութիւն, դեղ», պրս. [arabic word] darmān «ճար. ճարակ, դեղ», սանս. dhεrman-«յենարան, նեցակ»։ Պարսկերէնից փոխառեալ են նաև աֆղան. րելտճ. darmān, քրդ. darman, ասոր. [syriac word] ︎ darmānā, թրք. derman, սերբ. derman, վրաց. დარმანი դարմանի, ավար. darman. ուտ. därman, այսպէս նաև գրեթէ բոլոր կովկասեան լեզուների մէջ։ Իրանեան բառի արմատն է dar<հնխ. dhar «պահել, պահպանել» (Horn, § 554). հմմտ. նոյն արմատից զնդ. drva «առողջ», պհլ. dāruk, պրս. [arabic word] dāru «դեղ, դարման» (Horn, § 523), ուրիշ ածանցներ են հյ. դարան, դա-րիլ (տե՛ս այս բառերը)։ Հայերէն բառը բնիկ լինելու պարագային էլ պիտի ունե-նար վերի ձևը, բայց -սան մասնիկը և բա-ոի նոր նշանակութիւնը՝ որ միալն իրանե-աններիոն է յատուկ, ցոյց են տալիս, որ բառը փոխառեալ է։-Հիւբշ. 138։

ԳՒՌ (dialectal) ՒԻՌ.-Պահուած է «1. դեղ, ճար» և 2. «լարդ» իմաստով. -առաջին իմաստով են՝ Երև. Տփ. դարման, Ախց. Մշ. Ջղ. դ'արման, Ալշ. Մկ. Վն. դmրման, Հմշ. դէրմօն, իսկ երկրորդ իմաստով են՝ Ննխ. Տփ. դարման, Ալշ. Ախց. Երև. Կր. Մշ. դ'արման, Ոզմ. դ'mր-ման, Ագլ. դm՛րմmն, Մկ. տmրման, Գոր Շմ. Սլմ. տmրմmն, Ղրբ. տե՛րման, Մրղ. տmռմmն, Հմշ. տարմօն։ Նկատելի է սրանց մէջ յատկապէս նախաձայնի տարբերութիւ-նը. «դեղ» իմաստով դ, իսկ «յարդ» իմաս-տով դ՝ կամ տ. սրանից հետևում է, որ դար-ման «դեղ» նոր փոխառութիւն է գաւառա-կաններում, իսկ դարման «յարդ» բնիկ է։ Նոր բառեր են՝ դարմանագող «յարդգող, ծիր կաթին», դարմանանոց «յարդանոց», դար-մանել «ձիին յարդ տալ»։ Բառի այս նշանա-կութեան հնագոյն վկայութիւնները հետև եալներն են. «Իբրև ոչ գտաւ խար երիվարաց զօրուն բազմութեան դարման կերակրոյ մին-չև ի մէջգիշեր» Ագաթ. § 42 (Meillet, JAs. 1910, 465 դարման կերակրոյ բառերը հա-մարում է յետին միջարկութիւն, իբրև բառա-տրութիւն խար երիվարաց բառերի. յունարէ-նում այս միջարկութիւնը չկայ).-«Ի խոտոյ է դարման չորքոտանեաց» Վեցօր. 83.-«Որ ռարօտն արմոջ նախ ինքեանք ուտէին... և զմնացեալն յինքեանց զընդ գետինս հարեալ-սըն զդարմանսն... թողուին հօտին» Նար. երգ. 330.-«Եւ զդարման երիվարացն, զոր ընկենոյր» Ուխտ. Ա. էջ 82։ Այս իմաստից է նաև դարմանոց «յարդանոց» Անկ. գիրք ա-ռաք. 125, 127։


Դարում, այ

s.

end, term, limit.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

-Եբր. [hebrew word] darōm «հարաւ» բառն է. հմմտ. Եզեկ. ի. 46 «Հաստատեա՛ զերեսս քղ ի Թեման և հայեաց ի Դագովն (եբր. ի դա-րու «հառաւ»)։ Բառս յոյն թարգմանութեան մէջ տառադարձուած է Ἀαρωμας և իբր յատուկ աւնուն առնուելով՝ հասկացւում է «հարաւա-յին Պաղեստին»։ Նարեկացին դիմել է բուն աղբիւրին և գործածում է բառը բուն «հարաւ» նշանակութեամբ, ինչպէս ունինք թեման «հարաւ»՝ փոխառեալ նոյնպէս եբրայեցերէ-նից։


Դաւ, ոյ, ով

s.

stratagem, fraud, contrivance, machination, cheat, circumvention, deceit, trick, imposture, plot, snare, trap, device;
— գործել, to conspire, to circumvent, to plot, to lie in wait;
— անձին առնել, to kill one's self;
—ով, deceitfully, treacherously.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Այս բառի հետ համեմատւում են սանս. dabh «վնասել, դաւել, խաբել». dabhnoti «խաբում է», dabhati նոյն նշ., զնդ. dab «խաբել, նենգել», davaiti «խաբում է», dava «նենգ, յոռի», a-δзvi «անխաբ», daiwi «խաբէութիւն», օսս. dawun, dawun «գողանալ»։ Սրանց արմատը համարւում է հնխ. dhabh-, որ պիտի տար ուղղակի հ,, դաւ։ Այս պարագային հայերէն դաւ բնիկ է, Բայց դաւ կարող էր նաև իրանեանից փոխա-ռեալ լինել։ Թէև պարսկերէնում և պահլաւե-րէնում մի այսպիսի բառ չկայ, բայց կարող էր գոյութիւն ունեցած լինել հին պարսկերէ-նում՝ dav ձևով, ինչպէս մատնանիշ են ա-նում վերի իրանեան ձևերը։ Այսպէսով, հյ. ղաւ բառի ծագումը (բնիկ թէ փոխառեալ) մնում է անորոշ։-Հիւբշ. 138, 438։


Դդմաճ, ի

s.

macaroni, macaroon.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Թրք. [arabic word] tutmaǰ կամ [arabic word] ︎ tudmai «քառանկիւնի կտրուած մի տեսակ թե-լահայս և նրանով պատրաստուած ապուր» (Будаговъ, 1, 342), «páte en forme de tils (թելահա՞յս)» (P. de Court.), որից փոխառեալ են նաև պրս. [arabic word] tutmāǰ, ռուս. tukmač̌i, նյն. τὸ μάτσι «մի տեսակ կերակուր», քրդ. dutmaǰ «դդմաճ, macaroni» (տե՛ս Շւոտ, Քրդերը Տաճկաց Հայաստ. Ա. 183)։-Հիւբշ. 264։


Դելփին, փինաց

s.

dolphin, porpus.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն. δελφίς (սեռ. δελφῖνος), δελφίν «դըլ-փին» (ծագում է δελφύς «արգանդ» բառից. Boisacq, 174-5)։ Առաջին ձևից յառաջա-նում է դելփիս, միւսներից՝ դելփին. մնա-ցեալ բոլոր ձևերը յառաջացել են ե-ի սրղ-մամբ և նոր տառադարձութեամբ, Յունա-րէնից փոխառեալ են նաև լտ. delphinus, գերմ. անգլ. delphin, հսլ. oolufinū, ռուս. neлфин, մբգ. talfin, têlքin, ֆրանս. dau-phin, սերբ. ouplin, խրվաթ. oupin, պրս. արար. [arabic word] dalfīn ևն։-Հիւբշ. 345։


Դեկան

cf. Դահեկան.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Դահեկան բառի կրհատ ժողովրղական ձևն է. միջին աստիճանը ներկայացնում է վրաց. დაეკანი դաեկանի, որ փոխառեալ է հյ, դահեկան բառից՝ հ-ի սովորական սրղ-մամու-Հմմտ. նաև ստակ, որ սղուած է սպիտակ հոմանիշից։-Աճ


Դեկտեմբեր, ի

s.

december.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Գրականից փոխառեալ են Սչ. դեգ-դէմբ'եր, Երև. դ'էկտէմբէր, Ննխ. Պլ. թէգդէմ-փէր ևնս

ՓՈԽ (borrowing) Ուտ. dektember հոմանիշը մեզնից է փոխառեալ,


Դեհպետ

cf. Դեհկան.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. ❇ dehəpat (WZKM. 25 248), մանիք. պհլ. [hebrew word] dh bzd (Sale-mann, Manich. Stud. ЗAH, 8, 67), պա-ռենդ. dehvaδ, փարսի dahivad, զնդ. dan-hupaiti-, որոնք կազմուած են deh և pat բառերից և նշանակում են «գաւառի կամ երկրի պետ» (տե՛ս նաև առանձին դեհ և պետ բառերը)։ Իրանեանից փոխառեալ է նոյնպէս արաբ. [arabic word] dahufaδrya «նա-հանդապետութիւն»։-Հիւբշ. 139։


Դեն, ից

s.

religion, faith, sect, belief (of infidels).

· Calfa

Etymologies (2) · Adjarian

-Պհլ. dēn կրօն, հաւատք», որի հետ նոյն են պազենդ. dīn, պրս. [arabic word] dīn, զնդ. daēnā «կրօն»։ Իրանեանից փոխառեալ են նաև ս.-սոր. dēn, եբր. արամ. [hebrew word] dīn «օրէնք» օրդ. թրք. din, չէրքէզ. din, սերբ. din ևն բոլորն էլ «կրօն, հաւատք (մահմետական կամ քրիստոնէական)»։ Հմմտ. նաև դենպ'տ, դենիմազդեզն բառերը։-Իրանեան բառի օա-գումը հետևեալ ձևով է բացատրւում.-կայ զնդ. daena-«կրօն» և daēnā-«ներքին էակ, հոգեղէն եսը, անձնականաթիւն կամ հոդի». Bartholomae, 662 և 665 այս երկա-սը իբր առանձին բառ է համարում. այս-պէս նաև Hlorn, որ առաջինից դնում է պրս. [arabic word] dīn «կրօն», իսկ երկրորդից պոս-❇ jān «հոգի» (տե՛ս § 597 և § 413). Geldner, BВ, 15, 261 երկուսը միացնելով դնում է dāy «տեսնել» արմատից. Jensen (տե՛ս Horn, էջ 133 ծան.) փոխառեալ է համարում ասոր.-բաբել. dinu «օրենք» բառից՝ ելամ. den-ձևի միջոցով, որի հետ Autran, Sumér. et ind. էջ 153 նոյն է դնում սու հեր. di «օրենք, արդարաթիւն» բառը։-*իւբշ. 139։

Schrōder, Thesaur. 15 եբր. din սա-ռից փոխառեալ։ Ուղիղ մեկնես ՆՀԲ.-Peterm. 20 արաբ. dīn լառի հետ։ Möttich. Horae aram. 44, 105 սեմա-կանից փոխառեալ է համարում։ Lag. Urgesch. 309 dhyai արմատից է դնոմ հյ. դեն, զնդ. daēna և եբր. dīn։ Սրանց նման նաև միւսները։


Դենար, ի

s.

penny, denier, denarius.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն. δηνάριον հոմանիչից, որ փոխասեալ է լատ. dēnārius «աասանոց (դրամ և կ-իռ)» բառից. այս էլ ծազամ է čeni «տասնեակ» բառից։ Յունարենից փոխառեալ են նոյնպէս արաբ. պրս. [arabic word] dīnār, վրաց. დინარი դինարի, ֆրանս. denier, սպան. dinero, պորտ. dinheiro, իտալ. danaro, denaro, ռում. denariu, հսլ. dinaro, նսլ. denar, սերբ. dinar, պհլ. denār «դենար» (Nyberg, Hilfsb 1, 38 և 2, 55), մինչև սանս. dina-ra և թոխար. քուչ. tinar։ -Հիւբշ. 346։


Դեսպակ, աց

s.

litter, palankeen.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Տէրվ. Մասիս, 1881, մայիս 8 օտար փոխառութիւն է համարում։ Հիւնք. դես-աան բառից։


Դեսպան, աց

s.

ambassador, messenger, envoy;
legate.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. dēspan հոմանիշ բառից, որ թէև ա-ռանձին գործածութեամբ աւանդուած չէ, բայց պահուած է պհլ. ❇ ︎ bagdēs-pān «արքայական տուրհանդակ» բարդի մէջ (Stackelberg, WZKM, 17 (1903), 50)։ Նոյնն են հաստատում նաև իրանեանից փո-խառեալ վրաց. დესάანი դեսպանի «ռես-պան» (որ սակայն կարող է և հայերէնի մի-ջոցով փոխառեալ լինել) և արաբ. [arabic word] dusfan. որ Կամուս, թրք. թրգմ. Բ. 759 ա՛յս-պէս է մեկնում. «Դեսպանի նման մարդու են ասում՝ որ մէկի կողմից մի բան ուզելու հա-մար ուղարկւում է. կամ թէ ինքնաբերաբար է գնում. մասնաւորապէս «կաւատ» է նշանա-կում. յոգնակին լինում է [arabic word] dasāfī առում են նաև disfan և այս պարագային յոգնակին լինում է [arabic word] dasafīu»։ Կա-մուս այս բառերը դնում է dsf արմատի տակ, որից նաև ունի [arabic word] ︎ dusafa կամ [arabic word] dusfān «կաւատութիւն», [arabic word] idsar «կա-ւատութեամբ դրամ շահիլ, ապրիլ»։-Հիւբշ. z4ը,


Դերձակ, աց

s.

maker of clothes, tailor;
shoemaker.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

= Բառիս պարզ արմատն է դերձ, որ գըտ-նում ենք նաև դերձան և հանդերձ բառերի մէջ (տե՛ս այս բառերը)։ Խնդիր է թէ այս բա-ռևոր ռնիկ հա՞յ են, թէ՞ իրանական փոխա-ռութիւն։ Իրանեան լեզուներում ունինք՝ պհլ. darzīk, պրս. [arabic word] darzī, քրդ. derzi, terzi, darzī «դերձակ» (որոնցից փոխառեալ են ասոր. [arabic word] ︎ darzīqā և թրք. terzi «դերձակ»), պրս. ❇ darz, [arabic word] darza «կար», [arabic word] darzan «ասեղ», [arabic word] darz-man «ասեղին անցուած թել», քրդ. [arabic word] dezi «բամբակեայ թել, դերձան», զնդ. darəz-«ամրացնել», handarəza «իրար կապուած տրցակ», օսս. dares «զգեստ»։-Հիւբշ. 14Ո իրանեան այս բառերը կցելով սանս. drh «ամրացնել, պնդել» արմատին, գտնում է, որ արմատի երկրորդական «կարել» նշանակու թիւնը զուտ պարսկական է, հետևաբար նաև հայ բառերը պարզապէս փոխառութիւն են։ Այսպէս՝ դերձակ գալիս է պհլ. երկրորդա-կան *darzak ձևից (պհլ. darzīk ձևի դէմ կարող ենք դնել արդի գաւառական դերձիկ բառը, որ աւելի հնից էլ աւանդուած է), ղեր. ձան ռայիս է պհլ. *darzan ձևից, իսկ հան-դերձ<պհլ. *handarz ձևից։ Սակայն սրանց փոխառեալ լինելու դէմ դժուարութիւն են յա-ռուռանում հանոերձ բարի միւր նշանակըւ-թիւնները («պատրաստութիւն» և «միասին») որոնք իրանեանում չկան և չեն կարող «կա-րել» գաղափարից յառաջացած լինել։ Պրս. ❇arz>հյ. -երձ ձայնափոխութիւնը նոյնպէս դժուարութիւն է հանում, որովհետև ուրիշ օ-րինակներում սրա տեղ գտնում ենք -արձ. հմմտ. վարձ, անդարձ, մարձել, մարձիկ (Ունինք միայն անդերձապետ, որ ցոյց է տա-լիս -երձ ձևը, բայց այս էլ հանդերձ բառից ազդուած յետին մի ձև պէտք է լինի. հմմտ. դերանդարձապետ գրչութիւնը)։-Ահա այս-պիսի պատճառաբանութիւններից դրդուած է, որ Lidén, Arm. Stud. էջ 103-4, հակառակ է փոխառութեան և վերի դերձակ, դերձան և հանդերձ բառերը բնիկ հայ է համարում։ Lidén-ի կարծիքով (որ ընդունում է նաև Walde, 310) իրանեան բառերը երկու տար-բեր արմատներ են ներկայացնում. զնդ. darəz-«տրզակ կապել, ամրացնել», han-darəza-«տրցակ», dərəzra-«հաստատաւն», drazaite «հաստատ բռնել» կցւում են սանս. drhati «ամրացնել», drdhá-«հաստատուն». նալ», հսլ. drūžati «բռնել», ռուս. дepжать «բռնել, պահել» բառերին և սրանց հետ միասին ծագում են հնխ. dherg'h-«ամրաց-նել» արմատից։ (Այս արմատի dherēugh-ձևափոխութիւնից են ըստ Walde՝ հիսլ. driugr «լիքը, ուժեղ», driugum «յոյժ», հշվէդ. drygher «մեծ, ուժեղ», հպրուս. druktai «հաստատուն», լիթ. druktos «հաստ. ուժեղ»)։ Միւս իրանեան ձևերը գալիս են հնխ. dherg'h «կարել» արմատից։ Այս վեր-ջինը համեմատւում է ալբան. dreδ-«դարձ-նել, ոլորել, գալարել, մանել» և հյ. դարձ «դառնալ» բառերի հետ, որոնք նոյնպէս ծագում են հնխ. dherg'h-արմատից։ Լե-զուների մէջ նկատելի է, որ «կարել» և «մանել» զաղափարները յառաջանում են «դառնալ» գաղափարից. հմմտ. յն. νὲω, լտ neo «մանել», յն. νήμα «թել», հբգ. nāan «կարել», գերմ. Nadel «ասեղ», հսլ. niti «թել, դերձան» և հհիւս. snúa «դարձնել, ոլորել», միռլ. snim «մանուած, դարձ». այսպէս նաև հյ. մանել «թել մանել», մա-հած «թել» և ման գալ «պտտիլ, դառնալ»։ Հնխ. oherg'h «դարձնել» արմատը, որ ալ-բաներէնի մէջ տուաւ «դարձնել, ոլորել և մանել» նշանակութիւններըը, իսկ իրանեա-նի մեջ «կարել» նշանակութիւնը, հայերէնի մէջ էլ երկո տարբեր ձայնդարձներով տու-աւ դարձ «ղառնալ» և դերձ «կարել» (տե՛ս նաև դարձ բառը), Pokorny, 1, 859։

Առաջին անգամ ԳԴ դնում է պրս. darzi բառից փոխառեալ։ Պրս. և ասորի ձևերին են կցում Böttich. Horae aram 29, 40, Arica, 76, 250, Lag. Urgesch. 943, Տէրվ. Նախալ. 87 ևն։ Հիւբշ. Arm. Stud. 26 վարանման մէջ է դերձակ, դերձան, բայց մանաւանդ հանդերձ բա-ռը բնիկ, թէ փոխառեալ ընդունելու հա մար, իսկ Arm. Gram. 140 համարում է փոխառեալ։

ՓՈԽ (borrowing) Վրաց. e რციკი ղերցիկի «դեր-Արմատական բառարան-42 ձակ». ունի Գրիշաշվիլի, Չվելի քալաքիս բո-հեմա, էջ 238 (հաղորդեց Գ. Ասատուր). բա-ռը փոխառեալ եմ համարում հայերէնից, իր ց ձայնի համար (փոխանակ զ). և որովհետև հին վրացերէնում չկայ (չունի Չուբինով), վրացին յայտնի կերպով Տփխիսի հայ գւռ. ղէրցիկ ձևից է։


Դեւ, դիւաց

s.

demon, devil, evil spirit;
gnome, spirit, genius.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. dēv, զնդ. [arabic word] daēva-պրս. [arabic word] dēv «դև, չար ոգի, սատանաւ». [arabic word] dēvāna «յիմար, խենթ, դիւահար». քրդ. [arabic word] dev, զազա. dau, déwi «դև, սա-տանալ», təblu «դիւահար», [arabic word] dini «յի-մարութիւն» (Horn, § 598)։ Իրանեանից փոխառեալ են նաև վրաց. φევი դեվի, սերբ. div,, նյն. ντιβι, ալբան. def, ասոր. [syriac word] ։ dīvā, ն. ասոր. devä «սատանայ, դև»։ Բա-ռիս ծագման վրայ տե՛ս տիւ։ Պարսկերէնից է փոխառեալ ուտ. gōv «դև. 2. անյաղթ. 3. սարդ»։ Վերջին նշանակութեան համար հմմտ. գւռ. սատանայ «սարդ»։-Հիւբշ. 140։


Դէզ, դիզի, ոյ

s.

heap, assemblage, collection, confused collection, mass, pile.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Առաջին անգամ Lag. Urgesch. 633 սանս. dih. զնդ. diz։ Նոյնը Lag. Le-sam. Abhd. 31, 76, Justi Zendsp. 156, Հիւբշ. K7, 23, 15, 18, 25, 34։-Lag. Arm. Stud. § 630 համարում է և նեան փոխառութիւն՝ զ-ի պատճառաւ՝ փխ. ձ։-Տէրվ. Նախալ. 87 վերի մեկ-նոթեան պէս։-Դաւիթ-Բէկ, Յաշարձ. 397 նգալլ. das, իռլ. dais, հրրըտ. das, dsl «դէզ»։


Դէտ, դիտի, տաց

s.

guard, guardian, inspector;
spy;
sentinel, sentry;
informer, emissary;
examiner;
object, design, end;
observatory;
— ունել, առնել, to look, to observe attentively.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

յն. ϑέαομαι, սանս. dhi ձևերը դնում է հնխ. dhi «դիտել» արմատից։ Հիւբշ. Arm. Stud. 27 դեմ, դետ թէև դնում է հայերէնի բնիկ բառերի շարքը, սա-կայն կարծում է, որ փոխառեալ լինին, իսկ Arm. Gram. 141, զուտ իրանեան փոխառութիւն է համարում։


Դժոխ

adj.

hard, harsh, austere, vexatious, difficult.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Իրանեան փոխառութիւն է. հմմտ. զնդ. daožahva. dužañhav «դժոխք», պհլ. dō-šax*, արձանագրութեանց մէջ dōšaxvī (կարդա՛ dsžax՝, dožax), պազենդ. dožax, պրս. [arabic word] dōzax, աֆղան. dōγax, քրդ։ օკ» dúžē, արևել. քրդ. duzax, բելուճ. dōzak, dozē «դժոխք» (Horn, § 581)։ Բուն նշանակում է «վատ կայան» և ծագում է զնդ. duž «դժ-, վատ»+añhav «լինել, էու-թիւն, գոյութիւն, կեանք» բառերից (Bar-tholomae, 675, 756)։ Հայերէն ձևը ծագում է իրանեան *dužax'a ձևից, ուր a դարձել է o՝ յաջորդ * ձայնի ազդեցութեամբ, որով բառը եղել է *dužox*a>*dužox>դժոխ։ Սրա հետ հմմտ. թուրֆանեան պհլ. dwšwx, որ պետք է կարդալ *dušox կամ *dōšox. առաջին ձևի հետ նոյնանում է հայերէնը, իսկ երկրորդի հետ վրաց. ჯოჯოხეთი ջոջոխեթի «դժոխք», որ նոյնպէս իրանեան փոխառու-թիւն է (հմմտ. հյ. ճուճաղ, ճուճաղխք գըր-չութիւնները)։ Վրաց. ջոջոխեթի գայիս է հնագոյն *դոջոխեթի ձևից, որի արմատն է *դոջոխի (-եթի տեղական մասնիկ է)։ Նա-խաւոր ատամնականի քմականի վերածուե-լու համար հմմտ. վրաց. չեչխլի «կրաև»< *թեչ խլի, ինչպէս ցոյց են տալիս մինգ. dačxiri և լազ. թաշխիրի «կրակ»։ (Նոյն երևոյթը գտնում եմ նաև Ղզլարի հայոց մօտ՝ Ջարջումանեան ազգանուան մէջ, փո-խանակ Թարջումանեան, որ է «թարգմա-նեան»)։ Վրացի ձևից յառաջացած են թուշ. ջօջխեթա, չեչէն. ջուեմիխաթ «դժոխք»։-Հիւբշ. 142-3։


*Խաւիծ

s.

hasty-pudding.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Ասոր. [other alphabet] xəwīsā «մի տեսակ խմորեղէն». առաջին նշանակութիւնն է «թան-ձըր» (Brockelm. Lex. syr. 102 ա). բառիս հետ նոյն է արաբ. [arabic word] xabis «արմաւով և իւղով կամ թէ ալիւրով և մեղրով պատ-րաստուած մի տեսակ հրուշակ». ծագում է ❇ xabs «մի բան մի ուրիշ բա-նի մէջ լցնելով խառնել» արմատից, որից նաև ունինք ❇ xabs «խաւիծ եփեւ». [arabic word] maxhasa «խաւիծը խառնելու և դարձնելու յատուկ շերեփ», taxbis, taxab-bus, ixtibās «խաւիծ պատրաստել» (տե՛ս Կամուս, թրք. թրգմ. Բ. 371)։ Արաբերէնից ևն ռխառեալ նաև քրդ. [arabic word] xabis «խաւիծ», xabisa Sekeri «անուշեղէն»։-Աճ.


Խեճեպ

s.

egg-shell or nut-shell;
հանել ի —ոյ, to shell, to husk.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բառիս հետ յայտնապէս նոյն են վրաց եეჭბი խենբի «շագանակի կեղև, պատեան», კუჩუბო քուչուբո «կեղև, ք.և», լազ. խեճե-պա «կաղինի կամ ընկոյզի կեղև», մինգր. ნეაჭო խեպնո «ձուի կճեպ» (Бepидзe, Гpуə. глоcc. nо имеpcк. и paч'инcк. говорамъ 1912, էջ 69). բայց կարելի չէ որոշել թէ ո՛րը որից է փոխառեալ։-Աճ.


Խիզան, աց

s.

a hut & its inhabitants.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

-Վրաց. ხიზანი խիզանի «թշնամու յար-ձակման կամ հիւանդութեան պատճառով մի տեղից փախչելով մի ուրիշ տեղ ապաստա-նած մարդ», որից էլ ունինք Տփ. խիզան «մէկի մօտ ժամանակաւորապէս բնակւող անձ» (օր. Սա նրա խիզանն է)։ Այս իմաս-տից էլ հեշտութեամբ անցել է «կին, աղ-ջիկ, ընտանիք» իմաստին։-Բայց արդեօք վերի վրաց. բառն էլ փոխառեալ չէ՛ պրս. [arabic word] xizān «վեր կացող (իմա փախչող)» րառից (ներկայ դերբայ՝ [arabic word] xīzidan «վեր կենալ» բայից)։-Աճ.


Խիլայ

cf. Խլայ.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Ասոր. [arabic word] xil'ā ձևից, որ թէև աւան-դուած չէ, սակայն հմտ. արաբ. [arabic word] xi l'at, որից փոխառեալ են նաև քրդ. xelat «վերարկու», xalāt «նուէր», զազա. xalat «իբրև պարգև տրուած թանկագին շոր», թրք. xalat, ռուս. xалатъ, լեհ. chalat, chylat «գիշերը կամ սենեակում հագնելու վերար-կու» (Berneker 383)։

ԳՒՌ (dialectal) Ալշ. խալաթ «իբրև նուէր տրուած թանկագին զգեստ կամ շալ», Մշ. խալըտել «մի թանկագին նուէր տալ», Սչ. հալաթ «սենեակի մէջ հագնելու բարակ և երկար ոգեստ».-այս բառերը նոր փոխառութիւն-ներ են։


*Խիկար, ի

adj.

learned, wise;
pedantic.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Խիկար իմաստունի անունն է՝ հասարակ անուան վերածուած. բնաձևն է արաբ. [arabic word] Hīqār, Haiqar, ասոր. Axikar, ո-րոնցից փոխառեալ են նաև եթովպ. xekar, յն *Ἀγειϰάρ, *Aχ'ϰαρος, սլ. Akyrios, լտ. Achicarus, Achior.-Հիւբշ. 268։


Խիր

s.

white violet.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Արաբերէնից փոխառեալ բառ է. Stein-schneider-ի հաւաքածոյի մէջ (WZKM 12. 333) նոյն kamkām բառի դէմ գտնում եմ [arabic word] samγ-el-δiru? «դիրո՞ւի խէժ».-երկու ձևերից (❇ δiru կամ [arabic word] xiru) մին կամ միւսը սխալ ընթերցուած է։-Աճ.


Խիւս, ի

s.

hasty-pudding;
gruel;
paste;
starch.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ալշ. Ախց. Բլ. Կր. Հմշ. Խտջ. Մշ. ննխ. Սեբ. Վն. խուս, Արբ. Խրբ. խիս. նոր բառեր են խիւսել Հմշ. «խիա շինել», Խտջ. «ալիւրի կամ շաքարի փոշին ջրի մէջ խառ-նել», խիւսուշ «ալիւրով, ջրով ու իւղով պատրաստւած մի տեսակ կերակուր» Հմշ., թանխիւս Հզ. Վն. թանհուս Խտջ. «թթու խա-ւիծ»։


Խլայ, ից

s.

robe of honour.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Ասոր. [arabic word] xil'ā ձևից, որ թէև աւան-դուած չէ, սակայն հմտ. արաբ. [arabic word] xi l'at, որից փոխառեալ են նաև քրդ. xelat «վերարկու», xalāt «նուէր», զազա. xalat «իբրև պարգև տրուած թանկագին շոր», թրք. xalat, ռուս. xалатъ, լեհ. chalat, chylat «գիշերը կամ սենեակում հագնելու վերար-կու» (Berneker 383)։

ԳՒՌ (dialectal) Ալշ. խալաթ «իբրև նուէր տրուած թանկագին զգեստ կամ շալ», Մշ. խալըտել «մի թանկագին նուէր տալ», Սչ. հալաթ «սենեակի մէջ հագնելու բարակ և երկար ոգեստ».-այս բառերը նոր փոխառութիւն-ներ են։


Խլուրդ, լրդից

s.

mole.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Ասորերէնից փոխառեալ բառ. հմմտ. ասոր. [other alphabet] xuldā «խլուրդ», որի հետ նոյն են արաբ. ❇ xulud «խլուրդ» (Կա-մուս, թրք. թրգմ. Ա. 604), եբր. [hebrew word] *oleδ «խլուրդ»։ Այս ձևերը չեն կարող տալ հյ. խլուրդ, որի մէջ ր ձայնի համապատաս-խանը չկայ։ Մեր բառը յառաջացած է ասո-րի գաւառական մի ձևից, որ աւանդուած չէ, բայց որի գոյութեան իբրև ապացոյց կարող է ծառայել ասոր. ( xaldūdā «դաշտային մուկ» (Brock. Lex. syr. 497ա) երկրորդական ձևը։-Աճ.

ՆՀԲ խլիրդն «քաղցկեղ» հանում է խլուրդ և խլրտել ձևերից։ Böttich. Ari-ca 8, 9 խլիրդն=սնս. kulīra, որ մեռ-4ում է Lag. Arm. Stud. § 989։-Lag. Urgesch. 752 խլուրդ համեմատում է հսլ. krutoruiia, լիթ. kurmis բառերի հետ։ Bugge, Etr. u. Arm. էջ 114խուլ բառից՝ -ուրդ մասնիկով։ Müller WZKM 8, 281 (հայ. թրգմ. ՀԱ 1894, 294) հա-մեմատում է պրս. [arabic word] xuld? բառի հետ, որ փոխառեալ է արաբերէնից, ինչպէս ցոյց է տալիս արամ. [syriac word] xulda «խլուրդ» բառը. Müller հարցը-


Խծուծ, խծծոյ

s. mar.

tow, hards of flax or hemp;
լնուլ խծծով, to stop with tow;
to calk.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Կովկասեաններից փոխառեալ բառ է. պարզ արմատը (խիծ) պահում է վրացին. հմմտ. վրաց. ხვეწა խվեծա «թելը մաքրել, սերիչով հարթել», ხვეწი խվեծի «մկրատով կտրտած կտորտանք»-Աճ.


Խղունջն, աց

s.

snail;
sea-shell, purple shell-fish.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) ԽՈԽ.-Վրաց. ღვინჭილა ղվինճիլա կամ ოურინჭილა ղուրինճիլա «օրոճիկ, մի տեսակ խխունջ» փոխառեալ է թւում հայ. խռնջայլ կամ խոնչող ձևից։-Կայ նաև ուտ. միլղոնչ «խղունջ», որի հետ համեմատելի է գւռ. կոխլանճ։


Ծծումբ, ծծմբոյ

s.

sulphur, brimstone;
պտաել, օծանել ծծմբով, to dip in, or to mix with sulphur.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. «քուքուրդ» ՍԳր. Յհ. կթ. գրուած է նաև ծծում Մեկն. ղկ. Իրեն. ցոյցք 33, Վրք. և վկ. Ա. 650. Կնիք հաւ. էջ Չ ბրծում Ճառընտ. որից ծծմբաբեր (գը-րուած ծծմաբեր) Շնորհ. Եդես. ծծմբախառն Նչ. եզեկ. (գրուած ծծմախառն Եփր. խոստ. Արծր.), ծծմբածին Յս. որդի. ბծմբահամ Մխ. երեմ. ծծմբաքար Վրդն. ծն. ծծմբեայ, Մագ.-նոր բառեր են ծծմբահոտ, ծծմբա-յին, ծծմբափոշի, ծծմբաթթու, ծծմբատ ևն։-Երեք ձևերից հնագոյնը կարծում եմ ծծում, որի վրայ ետոյ աւելացել էբ, ինչպէս բեմբ, պատշգամբ բառերի մէջ։


Ծմել

s. bot. spinage;
beetroot.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«սպանախ կամ շո-մին. 2. վայրի փրփրեմ» Բժշ. Մխ. բժշ. կայ նաև զիմել ձևը՝ ըստ ՀԲուս. էջ 170.-Seidel, հրտր. Մխ. հեր. § 41 այս բոյսը համարում է «amaranthus blitum L.» և ո՛չ թէ blitum virgatum L կամ chenopodium čapitatum, ինչպէս ունին ՀԲուս. և Տիրա-ցուեան, Contributo § 104. -այս բոյսերը ուրիշ լեզուների մէջ էլ խառնուած են ի-րար հետ. հմմտ. ֆր. blette, épinard-frai-❇ ռերմ. Erdbeerspinat։

= Փոխառեալ է կովկասեան լեզուներից. հմմտ. վրաց. ժუმელა ձումելա «aмарантъ, ueтущiи rpeбeнь բոյսը». թերևս նաև վը-րաց. წამალი ծամալի «դեղ, թոյն, դարման, ներկ, թունա։որ խոտ» և թուշ. წამალ ծո-մալ «բժշկութիւն, դեղ, փոշի» (նախապէս «խոտ»)։ Փոխառութեան ապացոյց է այն՝ որ բառը մեր մէջ միայն շատ ուշ է գոր-ծածուած և այժմ էլ գտնւում է միայն Կով-կասեան շրջանում։-Աճ.


Ծոմ, ոյ

s.

fast, fasting, abstinence;
— կարգալ, to ordain a fast;
— ունել, to fast, to abstain from food;
լուծանել զ—ն, to break one's fast.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Ամէնից առաջ Schroder, Thesaur. 45 դրաւ եբրայեցերէնից փոխառեալ։ ՆՀԲ. եբր. ձօմ, ասոր. սաւմ և արաբ. սէվմ ձևերի հետ։ Եբր. ձևից են ռնում նաև Peterm. 23, 38, Lag. Prov. 26, 8, Müller SWAW 41, 12 (կասկածով) և Հիւնք։


Ծուխ, ծխոյ

s. fig.

smoke;
fume, vapor, exhalation;
tobacco;
սիւն, ստեղն ծխոյ, — ծառացեալ, pillar of smoke;
մրրիկ ծխոյ, clouds or masses of smoke;
ընդ — գալ, to be in tbe smoke;
—ս արձակել, to emit smoke;
— ծխել, ձգել զ—, to smoke tobacco;
— որ ընդ մէջ մօրուին եւ ըրջուաց ծխիցի, unpleasantness or discord engendered between step-mother & step-children. family, hearth, home.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

, ո հլ. «մուխ. 2. գոլորշի, շոգի» ՍԳր. Ոսկ. մ. ա. 2. Եզն. որից ծխել, ծխիլ ՍԳր. ծխալից Եփր. օրին. էջ 265. ծխա-խառն Ագաթ. ծխահանք Սիր. ժդ. 24. ծխան Վիպաս. (առ Մագ.). ծխհելոյզ Հին բռ. ծխո-տիլ Եղիշ. ծխաշունչ Ոսկ. յհ. ա. 1. ბխանե-լիք «խունկ, կնդրուկ ևն» Պտմ. վր.-ծուխ նշանակում է նաև «տուն, երդ» (հմմտ. պհլ. dūtak=պրս. [arabic word] dūda «ծխնելոյզ. 2. գերդաստան», պրս. [arabic word] dūd «ծուխ». dud-mān «ընտանիք, ազգատոհմ» Horn § 597 և Թիրեաքեան, Կարնամակ, ծան. 20), որից ծխատէր կամ ծխակեր «ժողովրդապետ» Մաշտ. ջահկ.-հետաքրքրական ձև է ծխո-յել «պատուհան» Բառ. երեմ. էջ 150 (եռռ ծխոյ-ել՝ ծուխը դուրս ելնելու տեղ)։-Նոր բառեր են ծխախոտ, ծխաձուկ, ծխամորճ, ծխափայտ, ծխաքարշ, ծխաբաժանութիւն. ծխահամար, ծխատուփ, ծխավաճառ, ծխա-փող, ծխական, անծուխ ևն։

= Փոխառեալ է կովկասեան *ծուխ ար-մատից, որ նշանակում է «մուր, ծուխ, մութ»։ Նոյն արմատի ժառանգներն են վը-րաց. წუხვა ծուխվա «ցաւ, տրտմութիւն» (իբր սրտի ծուխ. հմմտ. պրս. [arabic word] dūd «ծուխ, տրտմութիւն»), მომδუხარება մոմ-ծուխարեբա «տխրիլ, տրտմիլ», მომწუხრება մոմծուխրեբա «երեկոյանալ», მწუხრი մը-ծուխրի «աղջամուղջ, երեկոյ», შემ-წუხრება շեմծուխրեբա «երեկոյեան մութը», წუხე-ლის ծուխելիս «երէկ» (իմաստի զարգաց-ման համար հմմտ. հյ. երեկ և երէկ. ռուս. вецepь «երեկոյ» և вцepa «երեկ»)։-Բա-ռիս բուն հայերէնն է մուխ, որ հնդևրոպա-կան ծագում ունի։-Աճ,

բառի՞ց։ Muiller, Kuhns u. Schleich. Btrg. 5, 383 արաբ. [arabic word] duxan «ծուխ. ծխախոտ» ձևի հետ է համեմա-տում և կարծում է թէ արաբ. բառն էլ հնդևրոպականից է փոխառեալ։ Տէրվ. Նախալ. 89 հնխ. dhu «փչել, ծխել» արմատից է դնում հյ. ծուխ, ծծումբ, ւն. Սόւϑ. սանս. dhu, dhuma, լտ. fa-mus «ծուխ», յն. ϑέειον «ծծումբ»։ Մաα ЗВО 7, 73 պրս. [arabic word] dūd «ծուխ» բառից։ Հիւնք. ածուխ բառից։ Գ. Փառ-նակ, Անահիտ 1903, 130 սանս. dhu, յն. მόω բառերի հետ։ Patrubány ՀԱ 1908, 247 հնխ. ag'e «բերել» արմա-տից։ Karst, Յուշարձան 425 թրք. թթր. tong «մթութիւն»։ Petersson, Ar. u. Arm. Stud. 83 հնխ. g'eu-արմատից, որից նաև սանս. ǰválati «բոցավառիլ, փայլիլ», ǰvala-«բոց», ǰvāla «լոյս, բոց, ջահ», պալի jaro «ջերմ», հյ. ծա-րաւ ևն։ Պատահական նմանութիւն ու-նին արաբ. [arabic word] daxx, duxx «ծխա-խոտ», [arabic word] duxān «ծխախոտ», [arabic word] daxdaxa «ծուխը վանել», [arabic word] duxxax «ծխագոյն, թուխ գոյնով» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 5401։


Ծուծ, ծծոյ

s.

sucking, suction;
marrow, pith;
essence;
ուղ եւ ծուծ, quintessence.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Փոխառեալ է կովկասեան լեզուներից. հմմտ. վրաց. ժუժუ ձուձու «ծիծ, ստինքի պտուկ», ժუժუთა ձուձութա, ժუժუ-ზწოვარი ձուձու-մծովարի, მმუძებიანი մձուձեբիա-նի «դիեցիկ մանուկ», მამა-მძუაე մամա-մձուձե «հայր սնուցիչ, կառավարիչ, երախա-յի վերակացու», დედა-ბძეძე դեդա-մձեձե «ստնտու, ծծմայր», ἀიძა ձիձա «ստնտու», წოვა ծովա, წოვნა ծովնա «ծծել, ծծումն», წუწნა ծուծնա «ծծել», ვამოწუწვა գամո-ծուծվա «ծծելով դուրս քաշել», წვა ծու-ծընվա «ծծելով հանել», წუწვა ծունվա «խոնաւացնել, թրջել», წოვება ծովեբա «ծիձ տալ», წუწი ծուծի «արատ», ἀუძγὸ ბაჭოεხ ձուձուո հոծովս «ծիծ է ուտում», მეძუბური մեձուձուրի «դիեցիկ մանկիկ». ნთა ձուա «հիւթ, հոյզ», լազ. ձու «ծծել», ծուծոնոր «ծծել», ցիցի, ցիցիլի «ծիծ», ավար. ծօէզէ «ծծել» ևն։ Նման հնչիւնով բառեր շատ կան զանազան լեզուների մէջ. հմմտ. նբգ. zitze, հիւս. գերմ. titte, հգերմ. tutta, tuta. ան-գըսք. tit, յգ. tittas, իտալ. tetta, zizza, zez-zolo, լեհ. cyc, խրվաթ. czeczek, դալմատ. czicza. հունգ. tsets, օսթյաք. tJuti ոն։ ցիցա, ռում. titä, օսս. ջէջէ, ցիցի, քրդ. [arabic word] čičik (Աւետարանի թարգմանութեան մէջ ջըջըք. ինչ. Ու ժը աւ. ջրջրքռա քօ ժը դառա շիր տան «Եվ ստեանցն որ դիեցուցին զքեզ» Ղուկ. ժա. 27), ալբան. ցիցէ, յն. τιτϑός, եբր. [hebrew word] zīr, արաբ. օ ︎ zīzat, ասուր. zizē «ծիծ, ծծել». ինչպէս նաև ա-րաբ. [arabic word] days «կնոջ ստինք» (որի հա-մար Կամուս, թրք. թրգմ. Բ. 242 ասում է թէ հարազատ արաբերէն չէ) ևն։ Այս բա-ռերից ոմանք բնաձայն են, ոմանք պատա-հական նմանութիւն ունին և ոմանք էլ փո-խառեալ (Berneker 129)։ Հայերէնը կով-ևասեան ընտանիքից փոխառեալ ենք դնում այն պատճառով, որ այստեղ ենք գտնում զարզական արմատը (ծու) և նախնական նշանակութիւնը։-Աճ.

ՆՀԲ լծ. թրք. սիւզմէք, լտ. sugo, վը-րաց. ձուձու։ Justi, Kurd. Gram. I17 քրդ. čičik, պրս. [arabic word] čačū, օսս. ձինի և հյ. ծոց (իմա՛ ծիծ) և ծծել իրար հետ է դնում։ Նոյն հեղինակը՝ Litt. Blatt 1883, էջ 64 ծուծ =լիթ. zisti «ծծել». ռուս. жижа «հիւթ, արգանակ» բառե-րի հետ։ Տէրվ. Նախալ. 43, 88 ծիծ, ինչպէս նաև տիտ՝ կցում է դիել բա-յին՝ իբր կրկնական. այսպէս է դնում նաև յն. τιτՅός «ծիծ», τίτβη «ստոն։ տու», սանս. dadhan «կաթ»։ Հիւնք. հծը-ծել բայից։ Bugge, Etrusk. u. Arm. 93 ծծել= ետրուսկ. sce. իսկ էջ 85 հյ. տիտ «ծիծ» բառի հետ է համեմատում անգսք. tit, յգ. tittas, գերմ. Zitze «ծիծ»։ Հիւբշ. 498 այս և վերի բոլոր ձևերը համարում է բնաձայն. իր կարծի-քով ծիծ բառն էլ կապ չունի ծուծ, ծծել ձևերի հետ։ Գ. Փառնակ, Անահիտ 1906, էջ 233 հայերէնից փոխառեալ է դը. նում ալբան. ցիցէ «ծիծ»։


Ծրար, ից

s.

packet;
package;
roll;
envelope, cover;
bag of money;
—ք կախարդաց, fascination, talisman;
cf. Թուղթ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Փոխառեալ է ասոր. ბ︎ sərār կամ [arabic word] sərārā «քսակ» բառից. հմմտ. եբր. [hebrew word] sərōr «կապոց, տրցակ», արաբ. [arabic word] šurra «դրամածրար, միջին դրամ փաթաթած շորի կտոր». բոլորն էլ ծագում են ընդհանուր սեմական srr կամ sor «կա-պել, փաթթ, կապոց շինել, քսակի մէջ գրամ կապել» արմատից։-Հիւբշ. էջ 306։


Կաթն, թին, թանց

s.

milk;
— կովու, այծու, մաքեաց, իշոյ, cow's, goat's, ewe's, ass's;
— ձկան, soft roe;
շիճուկ —ին, butter -;
whey;
թարմ՝ թթու —, fresh, sour -;
կաթամբ սնանիլ, to live on milk;
— տալ, to suckle;
գրել զ—, to suck;
կթել —, to milk;
ամջատել ի կաթանէ, to wean.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ, որ ծագում է հնխ. g2a։ lakt-ձևից. սրա միակ ժառանգներն են յն։ γάλα (սեռ. γάλαϰτος), հոմեր. γλαγος-երետ. ϰλαγος և հլտ. lacte, lacti, լտ. lac (սեռ. lactis) «կաթ». լատինականից են փոխառեալ իռլ. lacht, կորն. lait, կիմո. llaeth. իսկ լատիներէնի ածանցներն են ֆրանս. lait, իտալ. latte, սպան. leche ևն։ Հնխ. g2alakt-տուել է նախ յն. *ϰαλαντ' (որ պահուած է սեռականում) և սրանից՝ վերջաձայնի անկումով *γάλαϰ-> γάλα (հմմտ. Gauthiot, La fin de mot, էջ 124. տե՛ս և Boisacq 139, 1102)։ Նոյնպիսի ան-կումով և առաջին ձայների կորուստով ձևա-ցել է լտ. *glact>lact>lac (հմմտ. Solm-sen IF Anz. 19, 31 և Walde 403)։ Հայերէ-նի մէջ հնխ. g2alakt-նման սղումներով տուել է նախ g2alt> *կաղթ, որ աւելի կըր-ճատուելով դարձաւ կաթ և -ն մասնիկով՝ կաթն։ Հնագոյն *կաղթ ձևը պահում է դեռ Ագլ. կախց, որի մէջ վերջաձայն թ փոխուած է ց-ի (հմմտ. խեղդ-հեղձ, խայտ-խայծ, փոխինդ-փոխինձ, Ղրբ. կլոնդրակ, կլպընդ-րիկի=Դոր. կլոնձրակ, կլպնձրիկի, երև լոդ-լոձ «դեղձի մի տեսակ» ևն), սրա մօտ միանգամայն թրթռուն ղ՝ դառնալով խուլ խ. Pokorny 1, 659 (նախաձևը դնում է g2lag-կամ g'lak-, չեզոք սեռի ուղղական հոլով՝ glak-t). հայերէնը չի կարող լինել այս ձե-ւից, որովհետև այս ձևը պիտի տար *լաթն, այլ միայն g'alakt-։ Նոյն բառի աւելի յե-տին ձևափոխութիւնն է Հւր. կախս։-Աճ.


Կաթողիկէ, էի

adj. s.

cf. Կաթողիկեայ;
cathedral, basilic.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն. ϰαϑολιϰή «ընդհանրական, տիեզե-րական (առաքելական թուղթ կամ եկեղեցի), մայր եկեղեցի». կազմուած է ϰαβά «ըստ» և ὄ'ος «ամենայն» բառերից. փոխառու-թեամբ անցել է բոլոր քրիստոնեայ. ազգե-րի լեզուներին. ինչ. լտ. catholicus, ֆրանս. čatholique, վրաց. კათოლიკე կաթոլիկե ևն. նոյն իսկ տճկ. ասւում է ❇ ︎ qa-tolik «կաթոլիկ հայ»։-Հիւբշ. 353։


Կաթողիկոս, աց

s.

an oriental ecclesiastical dignity, patriarch of a people;
— Հայոց, Catholicos, Patriarch of the Armenian Church.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն. ϰαϑολιϰός «ընդհանրական, տիե-զերական» ածականն է՝ գոյականաբար գոր-ծածուած. որից փոխառեալ են նաև լտ. catholicus. արաբ. [arabic word] ǰāϑalīq կամ [arabic word] jatalīq, ասորի տառադարձութեամբ [arabic word] katulīka (Մառ. Гpaм. др.-apм. էջ 18), վրաց. კათოლიკოზი կաթոլի, կոզի (թերևս հայերէնի միջոցով)։ Տե՛ս նաև երը՝ կաթողիկէ բառը։-Հիւբշ. 353։


Կաթսայ, ից

s. mech.

copper, caldron, kettle, pot;
boiler.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Ասոր. [syriac word] qadsa բառից փոխա-ռեալ. այս ասորի ձևը ծագում է յն. ϰάδος բառից, որ նշանակում է «գինու կամ ջրի մեծ աման, 32 լիտր պարունակութեամբ մի չափ». յոյն բառն էլ ծագած է փիւնիկերէնից (Boisacq 398). հմմտ. եբր. [hebrew word] kaδ «դոյլ, կուժ, ջրաման», բաբել. kandu, ե-գիպտ. qd «պտուկ» (BSL հտ. 27, ж 21 էջ 88), արամ. [hebrew word] kaddānā հր. [hebrew word] kadda «փոքր կուժ»։ Նոյնից փո-խառեալ են նաև լտ. cadus, հսլ. kaϑι ռռւս. кадь, кадка, кадочка, кадушка, кадущечка, ուկր. кадкa, բուլգար. кána. kádos, kaca, սերբ. kärd, չեխ. kád', լեհ. kadz' «ևիսատակառ, կոնք կամ նմպն ա-մաններ», ռուսերէնից էլ վերջապէս լիթ. kodis «ջրի կուժ» (Berneker 467)։ Յունա-րէնից է դարձեալ արաբ. [arabic word] qadas «պղնձէ դոյլ, փարխաճ» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 274)։ Հայերէնի մէջ ասորի բառը տուել է նախ *կադսայ, ուր դ ձայնը աց-ղուելով յաջորդ ս-ից՝ վերածուած է խու-լի։-Հիւբշ. 306։


Ընդիկտիոն, ի

s.

indiction;
շրջան —ի, cycle of -.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն. ὶνδιϰτιών, որ փոխառեալ է նոյն-պէս լտ. indictio բառից. այս բառը նշանա-կում է բուն «ցուցում» և ծագում է լտ. indi-cere «ցոյց տալ, նշանակել» բայից. լատին բառից փոխառեալ են նաև ֆրանս. indic-tion. գերմ. Indiction, ռուս. индиктъ, վրց. რნდიკტიონი ինդիկտիոնի, բոլորն էլ նոյն նշանակությամբ։-Հիւբշ. 518։


Ընկոյզ, կուզից

s.

walnut;
— մշկահոտ, nutmeg;
— հնդկաց, cocoa-nut;
— արքայական, the finest quality of -;
— ործացուցիչ, nux vomica;
կեղեւ ընկուզի, nut-shell;
cf. Կորճ, cf. Փեճեկ;
կանանչ կեղեւ ընկուզի, green husk of -;
cf. Կղեղ, cf. Ոզոխ;
(ներքին) մաշկ ընկուզի, epidermis or brown cuticle of -;
cf. Պոպոկ, cf. Փեճեկ;
միջուկ ընկուզի, the kernel of -;
cf. Կթուն;
ծառ ընկուզի, — tree;
cf. Ընկուզի;
փայտ ընկուզի, — wood;
ի գոյն ընկուզի, nut-brown;
cf. Ընկուզագոյն;
քազել —ս, to nut;
երթալ ի քաղել —ս, to go a nutting;
գաւազան ի ժողովել —ս, nut-hook;
cf. Թափիչ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Առաջին անգամ Schroder, Thes. 45 եբր. բառից փոխառեալ համարեց։ ԳԴ կցում է պրս. gavz ձևին։ ՆՀԲ «վրաց. նիկօզի, լտ. nux, որ մերձի ի ձայնս նուշ, որպէս և եբր. ղաքէտ՝ է ընկոյզ և նուշ»։ Böttich. Rudimenta 31, Lag. Urgesch. 829, Arm. Stud. § 825 և Հիւբշ. Ուսումն. փոխ. բառից, էջ 20 տրամադիր են հայերենը մայր համա-րելու։ Tomaschek, Deut. Lilterat. 1883, էջ 1254 կովկասեան բառ է համարում. հմմտ. վրաց. նիգոզի։ Հիւբշ. Armen. Gram. 393 դնում է ծագմամբ անյայտ բառերի շարքը։ Jensen, Hitt. u. Arm. 210 հայ. և եբր. բառերի նմանութիւնը հաթեան շրջանի արդիւնք է դնում։-Հիւնք. պրս. էնկէզ, էնկեազ «գործիք կամ առնացի անդամ»։ ՀԲուս. § 742 արաբ. և եբր. ձևերի հետ նաև հռեամ hnuz։-Patrubány ՀԱ 1906, 346 հնխ. geu. gu «կլորացնել» արմատից՝ ընդ մասնիկով և զ աճականով. հմմտ. լտ. vola «ափ», յն. γυαλον «կամարաձևութիւն», γυάλος «բաժակ», զնդ. gava «երկու ձեռքը», հիսլ. kula «գնդակ» ևն։ Wink-ler, Das Baskische und der vordera-siatisch-mittellándische Volker-und


Զգենում, գեցայ

vn.

to clothe, to dress one's self, to put on one's back, to put on, to wear, to put on clothes;
— հանդերձ սգոյ, to put on mourning;
— հանդերձս ուրախութեան, to put on garments of gladness;
մի զգեցցի այր զգեստ կանացի, man shall not put on the garments of woman;
բարւոք զգենու, he dresses well, with taste;
մարմին —, to incarnate, to take on himself human nature;
— զարգարութիւն, to clothe one's self with justice;
to do good works;
փառս եւ պատիւ —, to clothe one's self with glory and honour;
զօրութիւն —, to clothe one's self with strength, to gather strength;
— զպատկեր ուրուք, to assume the appearance of another person, to resemble;
զգենում բանին զմարմին, cf. Մարմնանամ, cf. Մարդանամ.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Իր շատ ճոխ գործածութիւնից դատելով՝ պէտք է լինի բնիկ հայ։ Բայց որովհետև զ ձայնով սկսող հայերեն բառերը կա՛մ փո-խառութիւն են և կամ դեռ մեկնուած չեն, ուս-տի յայտնի չէ թէ ի՛նչ պիտի լինէր սրա հնխ. ձևը։ Սակայն որովհետև հնխ. g'h երկու ձայ-նաւորի միջև տալիս է հայերեն զ և բառի սկզբում տալիս է հյ. ձ, իսկ ձ դառնում է բաղաձայնի մօտ զ, ուստի կարելի է ենթա-զրել՝ որ զ ձևն էլ ծագել է հնխ. g'h-ից (այս-պէս դարձած նախ բաղաձայնով սկսող բա-ռերի մօտ և յետոյ ընդհանրացած)։ Այս մը-տածումով կարելի է մեր բառի հետ համե-մատութեան առնել հսլ. za մասնիկը, որի գործածութեան եղանակը մերին շատ է մօ-տենում. այսպէս՝ za n je= զ-ի. jetu ja za raka =կալաւ զձեռանէ նորա. za utra=զա-ռաւօտու.-հսլ. za սեռականով ցոյց է տալիտ ժամանաև և որրծողութեան պատճառը (տե՛ս Miklosich, Vergl. Gram. IV, էջ 527 ևն), հայցականով՝ գործողութեան տևողութիւնը (անդ, էջ 410 ևն), գործիականով՝ «ետևը» (հմմտ. հյ. զերիս աւուրս, զհետ, զկնի ևն)։ Թերևս սլաւական za բառին կցելու է նաև արևել. լիթ. azլ լեթթ. uz «վրայ», aiz ռետևը, պատճառաւ, յայնկոյս»։ Իսկ գոթ. ga-մասնիկը (ինչ. ga-laubǰan=գերմ. glau-ben «հաւատալ») սրանցից բաժանելով՝ կը-սում են սովորաբար լտ. com, cum, հիռլ. com, cum, con, կիմր. cyf, գալլ. com «ընդ, հետ» ձևերին. հնխ. kom (տե՛ս Walde, էջ 180)։

sacā? Muller, SWAW, 44, 555 պհլ. ոռռ. -ghan մասնիկի հետ։ Բառիս վրայ ընդարձակ խօսած և վերի ձևով մեկնած է Meillet, MSL, 9, 52-55։ Հիւբշ. 446, կարելի, բայց ոչ ապահով է գտնում այս մեկնութիւնը, որովհետև նշանա-կութեանց տարբերութիւններ, աւելի մեծ են, քան նոյնութիւնները, և երկրորդ՝ որ հյ. նախատառ զ ձայնի ծագումը անրս-տոյգ է ընդհանրապէս։ Աւելի մանրա-մասն խօսում է Հիւբշ. Armeniaca. IF 19, 457-480, թրգմ. ՀԱ, 1907, 183-? որ քննելով բոլոր զ-ով սկսող հայերէն ռառեռր. հաստատում է, որ սրանք կա՛մ փոխառութիւն են և կամ՝ եթէ փոխառու-թեամբ մեկնուած չեն, մթին են մնում։ Pedersen, Հայ. դր. լեզ. 158-161 ձև-վացած է դնում ըստ նախդիրից՝ տ-ի անկումով և ս վերածուելով զ-իւ


Զեան

s.

damage, loss, prejudice;
— առնել, to damage, to injure.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Պհլ. [arabic word] ziyān, պրս. [arabic word] ziyān զնդ. zуāna, բոլորն էլ «զեան, վնաս»։ Իրա-նեանից են փոխառեալ նաև թալմ. [hebrew word] zīyanā, մանդ. [hebrew word] zāyinā, քրդ. աֆ-ղան. ziyān, բելուճ. ziyānī օսս. zián, žián ուտ. zуan, ուկրաին. izjan, ռուս. изъянъ (Berneker, 440),-իրանեան ձևերի արմա-տըն է զնդ. zyā, հպրս. diyā «վնասել», որ կցւում է սանս. [other alphabet] jya «ճնշել, ընկձել, նուաճել, կեղեքել» արմատին (Bartholomae 1700). հմմտ. յատկապէս սանս. [other alphabet] jyāna «ճնշում, սեղմում» (Horn, § 619)։-Հիւբշ. 150։

ԳՒՌ (dialectal) ԳԻթ.-Սչ. զեն, Ռ. զէն, Պլ. զէն (հին լեզ-ւով), իսկ նոր լեզւով, ինչպէս և այլուր, նոր փոխառութեամբ թուրքերէնից՝ զիյան։-Նոր բառ է Սեբ. անզէն «անվնաս»։


Զեն

cf. Զոհ.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Փոխառեալ է իրան. *zуān կամ *ziyān հոմանիշ մի ձևից, որ չէ աւանդուած, բայց նոյնն է հաստատում նորագիւտ սոգդ. ož yān «զոհ» (Gauthiot, Gram. sogd. էջ 72). հմմտ. զնդ. zуāna=պհլ. ziyān>հյ. զեան «վնաս», գւռ. և բարդութեանց մէջ՝ զեն-. ինչ. զենարար ևն։-Աճ.

ՆՀԲ (պատրուճակ բառի տակ) լծ. եբր. ծօն և հյ. ձօն։ Böttich. ZDMG, 1850, 354 սանս. han, պրս. zadan «մոր-թել, զարնել, զենուլ»։ Lag. Urgesch. 446, Müller, SWAW, 42, 253 և 48, 425, lusti, Zendsp. 114 սանս. han, զնդ. zan, jan, պրս. zadan։ Bopp, Gram. comp. III, 106 սանս. hánmi։ Տէրվ. Նախալ. 80 գան, գանել, զատիկ, սանս. han, հպրս. jan, պրս. zan, zadan ձևե-րի հետ՝ հնխ. ghan արմատից։ Canini, Et. étym. 91 յն. δόνω։ Հիւբշ. Arm-Stud. 30 անյարմար է գտնում թէ՛ իռա-նեան փոխառութիւն և թէ՛ բնիկ հայ համարելու, իսկ Arm. Gram. 446 ուղ-


Զերծ

adj. s.

exempt, frauk, free;
safe, sure;
deliverance, safety;
— առնել, cf. Զերծանեմ;
— կալ, լինել;
to be secure from, sheltered from, exempt from;
— կացուցանել, to shelter, to secure, to screen;
to exempt, to free, to dispense from.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ. կազմուած է զ մասնի-կով՝ *երծ արմատից, որ հայերէնի մէջ պարզ ձևով գործածուած չէ. հմմտ. սանս. [other alphabet] srǰ, [other alphabet] sarǰ «արձակել, ազատել, ձեռքից բաց թողնել, նետել, դուրս գցել, թափել» զնդ. harəz «արձակել, թողնել», պհլ. hirz, պրս. [arabic word] hištan «արձակել». բոլորի արմատն է հնխ. serg', srg'. իրանեաններից փոխառութեամբ նոյն արմատից ունինք նաև հյ. արձակ և ապա-հարզան բառերը, որ տես առանձին։-Հիւբշ. 446։


Զէն, զինուց

s.

arm, weapon;
armament, armour, munition, harness;
հին —ն, woman, female;
— եւ զարդ, armour, arming;
— ի ձեռին, in arms;
armed, arms in the hands;
զինու զօրութեամբ, with arms;
hy main strength;
—ս կրել, to carry, to bear arms;
ի — գնալ, ընթանալ, դառնալ, — առնուլ, զգենուլ, ի վեր առնուլ, ի — վառիլ, to fly to arms, to buckle on one's armour, to take up arms, to arm one's self;
— առնուլ ընդդէմ, to bear arms against;
ի — վառել, to put under arms;
ի բաց թողուլ զ—ս, to lay down one's arms;
հրաման կրելոյ —ս, license to shoot;
հրաթափ —ք (հրազէնք), fire arms, guns, muskets, rifles;
հատու —ք (սուսեր սուին), side arms, weapons, cutting, edge;
վառեալ ի — եւ ի զարդ, armed from head to foot;
առաջին փորձ զինուց, one's first passage in arms;
այր զինու, man at arms;
ազգ կիրթ ի հրահանդս զինուց, a nation inured to war;
ի — ! ի -! to arms! — ի վեր ! — յառաջ ! — ի վայր ! carry, present, ground arms ! կազմ ի — ! ready ! — կալէք, — առէք, — ի ձեռս ! support arms! սպանամել զինուք, to put the sword;
ելանել ընդ —ս, cf. Ելանեմ;
դուլ զինուց, a truce;
սահմանք քաջաց —ն իւրեանց, the arms of the brave decide the limits of their power.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Պհլ. [arabic word] zen, պազենդ. zin, զնդ. zae-na «զէնք», որոնց հետ նոյն են պհլ. azena-var «անզէն», *zēnā̄var «զինուած», զնդ. zayan «զինեալ», zayōtəma «սպառազէն», zaya «կահ և կազմած, կռուողի զէնքերը» (Bartholamae, էջ 1650, 1666), սանս. [other alphabet] hi, [other alphabet] hinoti, դերբ. [other alphabet] hitá «ար-ձակել, նետել, քշել», [other alphabet] heti «արձակե-լու բան, նետ, սլաք և ընդհանրապէս զէնք» աւելի հեռաւոր համեմատութիւնները տե՛ս գայիսոն բառի տակ (Walde, 331)։ Իրա-նեանից փոխառեալ են նաև ասոր. [arabic word] zai-nā, ն. ասոր. zeinā «զէնք»։-Հիւբշ. էջ 151։

իրանական ծագումից, Բ. Խալաթեան, ՀԱ, 1902, էջ 309 ասոր. zainā «զէնք», որ սակայն ըստ Lag. Gesam. Abhd, 43 պարսկերէնից է փոխառեալ։


Զիլ

s. mus. first string;
treble voice, soprano.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Պրս. [arabic word] zir և սրանից փոխառեալ թրք. [arabic word] zil հոմանիշից. հնագոյն հայերէն ձևն է զիր, յետոյ թուրքական ազդեցութեամբ ռարձած զիլ. (տարբեր են պրս. [arabic word] zī̄r «սուր ձայն» և [arabic word] zer «տակը». հմմտ. աֆղան. zēr «տակը», zir «զիլ» Հիւբշ. Pers. Stud. էջ 71)։ Պարսկականից են նաև արաբ. [arabic word] zīr «զիլ, կիթառի բարակ թելը, իբր հակառակ բամբի», վրաց. ზილი զիլի, աֆղան. zīr, ǰīr (Horn, Grdr. էջ 258, л 680)։-Հիւբշ. 265։

ՆՀԲ համարում է «բառ այլազգական»։ Հիւբշ. ZDMG, 36, 129 և 46, 259 դնում է նոր պարսկերէնից։ Kraelitz-Grei-fenhorst, ՀԱ, 1911, էջ 262 հայ բառը ըստ Հիւբշ. պարսկերէնից փոխառեալ դնելուց յետոյ, հայերէնից փոխառեալ է դնում թրք. zil «ծնծղայ»։ (Բայց հայե-րէնի մէջ չկայ այսպիսի նշանակութիւն)։


Զինահար

adj.

struck by love, or sadness.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պրս. [arabic word] zinhār «անձնատուր լինելը. 2. ուխտ և դաշինք. 3. ահ և երկիւղ. 4. գան-գատ. 5. զգուշութիւն, զգո՛յշ եղիր. 6. ափ-ծոս, աւա՛ղ». նոյնը պհլ. ❇ zinhar (ծագման մասին տե՛ս Horn, § 527)։ Ծագում է եռան. *zǰvan-hār <*ǰīvana-hara «կեան-քի պահպանութիւն» ձևից (Nyberg, Hilfsb. 2. 256)։ Իրանեանից է փոխառեալ նաև վրաց. (ու բացասականով) უზენაარო ուզե-նաարո «անողորմ, անգութ»։ -Աճ.