Definitions containing the research թթու : 132 results

Կորեակ, եկաց

s.

millet;
սեաւ —, lin-seed.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Քրդ. քօրէկ «կորեկ». հանռաձւ-նօթ առած է՝ Տէ՛օվէ թըռշ, նա՛նէ քօրէկ «Թթու թան և կորեկ հաց» (Շւոտ, Քրդերը Տաճկաց. Հայաստ. Ա. 183)։


Չոր, ոց

adj.

dry;
dried, arid, parched, dead;
— հաց, dry bread;
— ճաշակել, to fast on lenten diet.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Նոր փոխառութիւններ են քրդ. [arabic word] čortan «կակուղ պանիր» (ըստ Justi, Dict. Kurde 133) կամ «չորթան» (ըստ Հայաստան 1917, л 90).-Սղերդի արաբա-խօս քրիստոնէից բարբառով էլ šərtan «չոր-թան» (հմմտ. էնկիւրիի հայոց բարբառով čörten հոմանիշը. Բիւր. 1898, 865), čortətu «չորթթու, շողգամի կամ կաղամբի թթու» (Բիւր. 1899, էջ 116)։-Patrubány SA 1, 222 հայ. չորենի ձևից է դնում հունգ. Surá-ny տեղանունը (1)։


Շարագոյր, գուրի

s.

cover;
veil;
— գրոց, cover or binding of a book, book-cover.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(որի ռմկ. ձևն է շարգոյր) «գդակի վրայ գցելու կանացի քօղ» Մաղաք. աբ. 7 (այսպէս ըստ տպ. Եմի. իսկ Պատկ. վարագոյր). «գրքի տուփ, կող կամ պատ-եան» Մաշտ. Վրք. հց. բ. 614. «գիրքը մէջը փաթթու շոր» Յիշատ.։ Հմմտ. նաև շագոյր.


Խակ, աց

s. fig.

unripe, immature;
sour, bitter, harsh;
harsh, rugged, rough, unkind, cruel, inhuman;
inexpert, unpractised, ignorant;
ill-bred, boorish, awkward, rude.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Հիւնք. խաղող բառից։ Karst, Յու-շարձ. 427 թթր. ak, ek, as, az. aē «թոյն, դառն, թթու, խակ»։


Խարձ, ից

s.

cane-brake, reedy fen;
thorny brake.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) ՀԲո։ս. § 1034 յիշում է խարձի Խտջ. «անպտուղ ծառեր, մանաւանդ անոնք՝ որոնց կը փաթթուի որթն»։-Նուպարեան, Բառ. ֆրանս. էջ 469 իբրև գւռ. բառ գիտէ խարձ «կանաչագեղ գուղձ հողի, gazons», բայց կարծեմ թիւրիմացութեան արդիւնք է։


Կիծ

s.

burn, ustion;
smart;
crumb, bit, piece.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. այս արմատի ընդհանուր իմաստն է ճխածնել, կծել, փրցնել, պոկել, խայթել, կճել, ցաւացնել, մարմաջեցնել», որոնցից ծագում են՝ կծաճել «կծել, խածնել» Ա. մակ. թ. 8. «բրդել, հացը կտրատել և բա-ժանել» Եփր. բ. թես. և ա. կոր. 72 (կտ. եզ. գ. դէմք կիծ «ուտելու համար բաժա-նեց»). կծել «մարմաջել, խայթոց զգալ» Եզն. «տանջել, չարչարել» Լմբ. ժբ. մարգ. էջ 213 (Զաք. ժա. 11) (Կապել կծել տանջա-նօք). «խայթել» Վրք. հց. Բ. 16. կիծ «եռք, սաստիկ քոր գալը» Շիր. Վրք. ոսկ. «կտոր, բրդուճ» Հին բռ. կծատել «խածնել» Ոսկ յհ. ա. 3. կծեցուցանել Երզն. մտթ. կծտալ «խածնել» Ոսկ. յհ. ա. 3 (էջ 57). ջերմակիծ Հկիղիչ» Վեցօր. 115. Ագաթ. Շիր. 56. բո-ցակիծ Նար. 177. գաղտակծութիւն «ծածուկ ցաւ» Յհ. կթ. զաղտակիծ «չհաջելով կծող (շուն)» Ոսկ. եփես. 836. կսկծակիծ Ոսկ. յհ. ա. 28. կծու (իբր *կիծու. կազմուած է ու մասնիկով. հմմտ. հատու, աղու, թթու, ազղու) «բարկ, դառն, դաժան» (բուն նշա-նաևում է «խայթող, կծող». նախ համի հա-մար ասուած և յետոյ փոխաբերաբար) Կոչ. Ոսկ. յհ. ա. 9. Եփր. աւետ. որից կծուու-թիւն Ոսկ. յհ. ա. Եղիշ. կամ կծութիւն Նիւս. բն. Վրք. հց. կծուագոյն Բրս. մախ. Խոսը կծուակիծ Եւագր. 267 ( կծուակիծ առնել «կսկծացնել»). կծուագին Տօնակ. կծուահամ Վստկ. կծուին Մագ. ևն. այսպէս է նաև կծուել «պտուղ քաղել, փրցնել» Ածաբ. Պրպմ. 329. Սարգ. բ. պետր. գ (էջ 431), որի համար էլ հմմտ. կծանել «բրդել»։-*կծիլ (կազմուած զ սաստկականով) «սիր-տը ղառնանալ, բարկանալ, զայրանալ» Փարպ. «կատաղիլ, կրքով ջեռնուլ» ՍԳր. զկծեցուցանել «սիրտը ցաւացնել, մորմո-քեցնել, զայրացնել» Յոբ. ժզ. 5. Հռ. ժ. 19. Ոսկ. ես. Եզն. զկծագոյն «սաստիկ կծու» Փիլ. իմ. զկծանք «սրտի ցաւ, կսկիծ» Խոր. ևն.-կսկիծ (կազմուած կիծ արմատից կոր-կընութեամբ, իբր *կիծկիծ>*կծկիծ, ուր ծ յաջորդ բաղաձայնի պատճառաւ ատամնա-կան մասը կորցնելով՝ կսկիծ) «ցաւ» Եփր. գաղ. Ոսկ. մ. բ. 18. որից կսկծեցուցանել Տոբ. ժա. 8. Ես. ժը. 3. Ոսկ. մ. ա. 19 կսկծիլ Ոսկ. մ. բ. 15 և յհ. բ. 21. կսկծա-կան Ոսկ. ես. կսկծակիծ Ոսկ. յհ. ա. 28. կսկծանք Բուզ. կսկծելի Բ. մակ. ժ. 34. ժբ. 14. չարակսկիծ Ճառընտ. Ոսկիփ. շատակըս-կիծ Սարգ. դառնակսկիծ Շար. ևն։-տիճ «կարիճի՝ մեղուի խայթոցի սուր ծայրը՝ որ խայթած տեղը՝ վէրքի մէջ է մնում. աւան-դուած չէ հին գրականութեան մէջ, բայց գտնւում է արդի բարբառներում. յիշում է նաև Բառ. երեմ. էջ 137. որից կազմուած են կճել «խայթել», կճան «եղիճ», կճաւոր «խայթող», կճիկ «սիրտ կսկծացնող», կնիչ «խայթոց». կճի «ատամ», որոնք բոլոր ռա-ւառական բառեր են և չեն աւանդւած հին մատենագրութեան մէջ։ Նոյն բառն է նաև Երև. ճիճ «մոծակի խայթոց» (տես Պռօ-շեան, Կռուածաղիկ ա. տպ. 175, բ. տպ. 306)։-Վերի կիծ և կին արմատներից կազ-մուած ձևեր են դարձեալ կծմթել «մատնե-րով մորթը ճմլել» միջին հյ. բառ, որ ունի նորայր, Բառ. ֆր. 943բ (pincer բառի տակ) և կճմթել, որի շրջուած կմճթել ձևի հնագոյն վկայութիւնը ունի Կ. Սարաֆեան, Բանալի գիտ. Սանկտպետ. 1788, էջ 69։


Կնճիռն, ճռան

s.

knot, tie;
pucker, wrinkle;
frowning, frown;
embarrassment, entanglement, complication, intrigue, scrape, difficulty, hinderance, hitch;
— ծնանել յերեսս, to contract or knit one's brows, to frown;
to look gruff, to put on a surly look;
to turn up one's nose, to make wry faces;
հատանել՝ բառնալ զ—, to decide a question, to solve or set at rest a disputed point;
— կտաւոյ, plaits, folds;
— խաղողոյ, husks of pressed grapes;
cf. Կոխած.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ջղ. կնջեռ «խաղողի չանչ», Երև կնջէռ «խաղողը ճմլելուց յետոյ մնացած մասերը, խաղողի թթուած շրուանդ», Ալշ. Մշ. կռինջ և Խրբ. գռինջ «կապի՝ թելի խառ-նուք, ոլորք», Պլ. գռինջ «ճակտի կնճիռ»։ Նոր բառեր են կնճռակալել «երեսը խորշոմ-ներով լցուիլ», կնճոնած, կնճռնոտ «խոր-շոմներով ծածկուած», կնճռնոտացնել «դէմ-քը թթուեցնել», Ոզմ. կըռըմջվիլ «թելը՝ կա. պը խառնուիլ», նաև կռնճիլ, կռնճմիլ, կը-ռընճմոտիլ Խրբ., կռնճմտիլ Ակն., կռնչմտիլ Արբ. «կաշին կծկուիլ», Հմշ. գոինջ «թելի ոլորք»։ Էնկիւրիի թրքախօս հայոց բարբա-ռով՝ գըռինջլի «կռինճ ունեցող» (Բիւր. 1898, 790)։


Մած

adj.

glued together, joined;
adhesive, sticking, adherent;
curdled, coagulated;
dense, compact.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Հնեռեռ Մագ. քեր. 228= Երզն. քեր. ճիշտ են ստուգաբանած մածուն բառը. «Մածուն՝ քանզի մածեալ է, սոյնպէս և անուանի»։-Müller SWAW 42, 254 սանս. maii արմատի հետ։ Պատկ. Изсльд. 15 նոյն ընդ մատզիլ և պոս māst «մածուն»։ Lag. Arm. Stuo. § 1406 յն. πήγμα «մակարդ» և հյ. մակ-մասնիկը։ Canini, Et. étym. էջ 157 մածնուլ=պրս. makhīdan «կցել, միա-նալ»։ Հիւբշ. Arm. Stud. էջ 41 և Arm Gram. 471 պատահական է համարում սանս. mástu-«թթու սեր», պրս. māst «մածուն». māsīdan «մակարդել», հյ. մազտիլ ևն։ Horn § 959 ասում է թէ հյ մածուն, մածանիմ, ինչպէս և բելուճ. maδaγ «մակրդել», որ Հիւբշ. ZDMG 44, 561 համեմատում է պրս. māst «մածուն», māsīdan «մակարդիլ». սանս. mástu-«թթու սեր» բառերին, ձայնապէս չեն համապատասխանում։ Ուղիղ մեկնութիւնը առաջին անգամ մը-տածեց Lidén BВ 21 (1896), 99, որ մածանել և մածուն միացնում է հբգ. mahhō̄n, հանգլ. macian ձևերին. այս բառերը պատկանում են հնխ. mag'-արմատին։ Հսլ. mažo, mazati ձևերին միացրեց յատկապէս Meillet MSL 10 (1898), 279։ Հիւնք. մակարդ բառից։ scheftelowitz BВ 29 (1905), 30 բե-լուճ. madaγ «մածուն», մբգ. matte, matz, ֆրանս. maton «լոռ», լտ. madeo, յն. μαδάω «թրջուիլ, խոնաւանալ» բա-ռերի հետ։ Charpentier KZ 46. 38 ա-սում է թէ մածուն=պրս. māst ևն խումբը, որ Հիւբշ. 472 մերժում է, պէտք է ընդունիլ։ Առանձին յօդուած ունի ռա-ռիս վրայ Meillet MSL 19, 122-3, ուր հաստատում է նորից վերի մեկնու-թիւնը, հնխ. mag'-արմատից։ Այնու-ամենայնիւ Pokorny 2, 226-7 մեռժև-լով թէ՝ Meillet-ի այս մեկնութիւնը և


Մաճառակ

s.

new-cheese, curd;
cheese-cake.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ թուի հանել մածեալ բառից։ Հիւնք. մածուցանել բայից։ Patrubány SA 1, 223 հանում է Մաճառ ազգի ա-նունից, իբրև «հունգարական պանիր»։ Պատահական նմանութիւն ունին ուտ. մուճանաղ՝ «կաթ» և արաբ. [arabic word] ma' δar «կաթը թթուելով մածնանալ» (Կա-մուս, թրք. թրգմ. Բ. 110). առաջինը ստուգաբանւում է մուճա «անուշ, քաղ-ցըր» և նաղ՝ «թան» բառերից և բուն նը-շանակում է «քաղցր թան»։


Մաճար, աց

s.

wine made of sour grapes.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«օաղզու, խակակութ գինի, շի-րա». ունի միայն Բառ. երեմ. էջ 203.-մէկ անգամ գտնում եմ գործածուած Տաթև. ամ. 267. «Խաղող էր և եղև քաղցու և մաճար և գինի և քացախ»։ (Այս օրինակից երևում է, որ քաղցուն բոլորովին նոր քամուածն է, իսկ մաճարը՝ մի քիչ թթուածը)։

ԳՒՌ (dialectal) Երև. Ղզ. Տփ. մաճար՝ նոյն նշ.-նոյն բառն է նաև մաճառ Բս. Շիր. «ճակըն-դեղի թթու, հասուրիկ»։


Մամուխ, մխոյ

s. bot. sloe, wild-plum.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Երև. մամուխ «մի տեսակ թթու-անպէտք պտուղ է», Արբ. մամուխ «թրք. ճան էրիյի կոչուած սալորը», Ղզ. Պրտ. մա-մուխ «վայրի սալոր», Ակն. մամօխ, Ասլ. մամէօ՛խ, Սվեդ. մmմէօխ «վայրի սալոռ». Մշ. մամոխ «խակ» (օր. Կեռասը մամոխ է). Ատ. մամուգ-սալօր (<մամուկ-սալոր, իմա-մամուխ-սալոր) «դամոն», որից Ղք. մա-մըխկի «մի տեսակ ծառ, մամխի»։-Մա-մուխ «սալոր» բառից որոշ պատկերաւո-րութեամբ յառաջացած է Ննխ. մամուխ «բունոց», որի համար հմմտ. Ղրբ. ծիրան և թրք. շէֆթալի «դեղձ» պտղանունները, որոնք փոխաբերաբար ստացել են նաև «բու-նոց» նշանակութիւնը։


Հոյն, հունի

s.

cornel, cornelian cherry;
cornel-tree.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ղզ. Տփ. հուն, Գոր. Ղրբ. հիւն, Հճ. հին, Երև. ֆօն, որից Ղրբ. հի՛ւնի, Հճ. հնընի, Երև. ֆօ՛նի «հունի ծառը». նոր բառեր են հունոտ, հունաթթու, հոնեսպաս։


Հում, հմոյ

adj. fig.

raw, unripe, sour, hard;
half-cooked;
cruel, ruthless, inhuman.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

=Բնիկ հայ բառ՝ հնխ. omo-ձևից. հմմտ. սանս. [other alphabet] āmá̄-, յն. ὥμός, հիռլ. om, կիմր. of «հում». -Իրանեան ընտանիքում աւնինք աֆղան. ōm, um, կամ h, ձ նախա-ձայնի յաւելումով՝ բելուճ. hāmag, օսս. xóm, պրս. [arabic word] xam, քրդ. xāv «խակ» (Horn § 463)։-Նոյն արմատին են պատկանում նաև լտ. amārus «դառն», հոլլ. amper «կր-ծու, դառն, խակ», հիսլ. apr «կծու», հին շվ. amper «թթու, կծու, դառն», սանս. am-lá-, ambla-«թթու», հբգ. ampfaro, անգսք. ompre, գերմ. Ampfer «թրթնջուկ», ալբան. ámbel'e, emble «քաղցր», tembl'ε «լեղին» (Walde 31, Boisacq 1082, Kluge 16, Ber-neker 426, Pokorny 1, 179)։ Հայերէնի մէջ հ յաւելուած է, ինչ հաւ։-Հիւբշ. 468։

ԳՒՌ (dialectal) Ալշ. Ախց. Գոր. Երև. Զթ. Խրբ. Կր. Հճ. Հմշ. Ղրբ. Մշ. Ննխ. Շմ. Պլ. Ռ. Սեբ. Սչ. Տիգ. Տփ. հում, Սվեդ. հօմ, Ասլ. հիւմ, Ագլ. Մկ. Մրղ. Ջղ. Սլմ. Վն. խում, Ոզմ. խօւմ։ Նոր բառեր են հումահում, հումահոտ, հում-լում, հումի, հումովի։-Ախք. և Կր. հում նը-շանակում է նաև «հում կաթի թթուած սե-րը»։


Մուզ, մզոյ

s.

juice, extract, any liquid expressed, squeezed or obtained from fruits.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«թթուի և քաղցրի միջին համն ու-նեցող, մարխօշ». Պատեհ է տալ մուզ նռան ջուր. Մխ. հեր. էջ 7, Բժշ. ևն։

ԳՒՌ (dialectal) Ակն. մուզ «թթու՝ տտիպ և լեղի համ»։


*Մուստառ

s.

must.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պրս. [arabic word] mustār «քաղցու. 2. թթու գինի», որ և արաբ. [arabic word] mustār «թթու գինի. 2. ըստ այլոց՝ քաղցր գինի» (Կամուս թրք. թրգմ. Բ. 110)։


Խում

s. mus.

drinking, eating;
tin drinking pot;
an Armenian note.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«խմորուիլ, թթուիլը». տե՛ս խմոր բառի տակ։


Թիւ, Թուոց

s. gr.

number;
enumeration;
list, order, rank;
quantity;
era, epoch;
number of chapters (in a book);
—ք, arithmetic;
վերացեալ —, abstract number;
—ք or Գիրք Թուոց, Book of Numbers;
ոչ էր or ոչ գոյ նոցա —, բազում էին քան զ—, their multitude was innumerable;
թուով ամք, մարդիկ, few years;
few men, persons;
թուով են առաքինիք, virtuous people are rare;
ի թուոյ փախչել, to be innumerable, numberless;
անցուցանել ընդ —, ի — արկանել or — համարոյ առնել, to number, to count, to calculate;
to range, to set in order;
ի — արկանել զզօրս, — համարոյ առնել զօրաց, to review the troops;
ի — or ընդ — մտանել, ի — անկանել, to be of, or among the number;
կարգել ի — այլոց, to reckon or rank among;
կարգել զոք ի — սրբոց, to canonize, to number among the saints;
ի — ասել, to recite;
ի — գիտեմ, ուսեալ եմ, I know by heart, memory or rote;
— համարուց, — համարոյ ամենայնի, the detail;
the sum total;
cf. Ոսկեթիւ. number.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

լորդ էր այլոցն թիւ»։ Boрp, Gram. comp. IV 365 համեմա-տում է վեդ. tuvi «շատ», távas «ուժ», tu «մեծանալ», լտ. tumulus «բլուր», կելտ. tywu «մեծանալ» ևն բառերի հետ։ Müller, Armen. VI յն. στῖφος «կոյտ, խումբ»։ Հիւնք. պրս. du, լտ. duo, յն. ბόο «երկու» բառից։ Patrubány SA 1, 211 սանս. tu, taviti «ուժ, արժանիք ունենալ»։ Մառ. ЗВO 22, 94 ելամ. itu, լազ. թութա, վրաց. թթուե «լուսին, ամիս »բառերի հետ՝ իբր յաբեթական ձև։ Petersson, Ar. u. Arrn. Stud. էջ 135 ռուս. за-тeвать, зa-тeять «հնարել, մտքումը մի գաղափար յղա-նալ» = ուկր. vyt'ivaty, յն. τημέλη. τημέλεια «խնամք, ուշադրութիւն» են բառերի հետ հնխ. tē, tēi, tēv, tēm ար-մատից։ Պատահական նմանութիւն ու-նին վրաց. თვლა թվլա, თულა թուլա «համարել, համրանք», թթր. [arabic word] too «թիւ, համրանք, պատիւ», [arabic word] too-lo «թուել, համրել» (որովհետև գտնւում է նաև մոնղոլերէնում՝ ըստ Будaговъ 1, 808)։-Թուելեաց երգի համար տրու-ած բացատրութիւններն են. Էմին, Վեպք հնոյն Հյստ. 20 «ժամանակագրական երգ», Դիւլորիէ JAs. 1852, 27 «չափա-կան երգ», Մխիթարեանք՝ lomaseo-ի թարգմանութեան մէջ (էջ 82 ծան.) «յանգական երգ, rimato od in versi». բնագրում թարգմանուած է «canta del-la tradizioni, աւանդական երգ». Նաւա-սարդեան, Մուրճ 1894, 443 հասկանում է «գիշերային հսկման երգ», հանելով թևել «հսկել, գիշերը հսկել» բայից (հմմտ. գւռ. թև տալ «հօտի շները պա-հապան նշանակել» և վրաց. თევა թե-վա «գիշերային հսկում»). Խալաթեան, Aрм. ənocъ, էջ 197 «այլաբանական եոգ», իբր թուիլ «երևալ» բայից. Մառ. ЗВО 11, 300-2 հանում է թովել բա-յից. հմմտ. պրս. [arabic word] afsāīdan «թովել» և [arabic word] afsāna «պատմութիւն,


Թուխ, թխոյ

adj.

brown, tawny, swarthy, dark;
— հաց, brown bread;
— or —ս զգենուլ, ի —ս համակիլ, to wear mouraing, to dress in mourning, to put on mourning;
to be in mourning;
to be plunged in grief;
— զգեցուցանել, ի —ս համակել, to clothe in mourning, to dress in black, to put into mourning;
to throw into mourning, to plunge in grief;
ի —ս համակեալ, in deep mourning;
—ք, brood, covey;
ի —ս նստել, to brood;
cf. Թխեմ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

[arabic word] taxx «թթխմոր», [arabic word] taxuxa «խմորը թթուեցնել»։


Պատ, ի

s. adj.

wall;
turn, round;
— ի —, — ի —է, — ի —ու, complicate, intricate, knotty, ambiguous, dark, obscure;
— ի — բանք, ambages, compass of words, circuit, roundabout way, shifts;
— առնուլ, — գալ, to surround, to environ, to encompass, to hem in, to beset, to encircle, to gird, to inclose;
— ի — բանիւք խօսել, to make use of circumlocutions, to periphrase, to speak periphrastically, to beat about the bush;
— ի — խաղան գետք, the rivers seem to delight in a thousand windings.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«բոլորտիքը, չորս կողմը, շրջան, պտոյտ». ընդարձակ զարգացում կրած ար-մատ, որի ածանցներն են. ՊԱՏ «շրջան», որից պատ առնուլ «շրջապատել» Խոր. Շիր. Վրդն. ծն. «փաթաթուիլ, շրջան կամ ոլորք կազմել (օձի)» Եղիշ. յես. էջ 176. Խաչել. 280. «նաւի ճամբորդելը զիգզագներով» Ոսկ. գծ. 372. պատ գալ «չորս կողմը ման գալ՝ դառնալ» Յայսմ. պատ «որմ, որ շէնքի չորս ևողմն է պատում» Բրս. մրկ. Գր. երէց։ Վստկ. 154. Մխ. այրիվ. պատել «փաթթ, շրջապատել, ման ածել» ՍԳր. Եւս. պտմ. պատ ի պատ «երկար բարակ՝ մանուածա-պատ ձևերով» Նիւս. բն. պատ ի պատէ Եփր. թգ. 437. պատ ի պատու Կիւրղ. ծն. միջա-պատ «գոգնոց՝ որ մէջքն է պատում» Ոսկ. ես. մառախլապատ Ագաթ. միգապատ Ա. գաթ. մարմնապատ Եզն. Վեցօր. Ոսկ. մ. բ. 19. կամարապատ Եզեկ. խ. 22. զրահապատ Ոսկ. մտթ. գ. 16. երկաթապատ Դան. դ. 12 20. երիզապատ Առակ. ե. 16. Մծբ. Ոսկ. եփես. թակարդապատեալ Կորիւն, էջ 8. Եւ-թաղ 165. դիապատութիւն Ոսկ. յհ. բ. 38 շրջապատել Խոր. Շիր. պատկողանոց «նաւի կողերը պատող տախտակները» Ոսկ. կողոս-տարեաատ «տարին բոլորուելու՝ լրանալու ժամանակը, տարեվերջ» Ուռհ. 371. պատ-ռւած «ոլորք» Նար. Առ որս. պատուածոյ Եզեկ. խգ. 17. պատուածել «վրայէ վրայ ընել, պատել» ԱԲ. «մանր քարերով հիւսել շարել» Օրբել. 164 «Կանգնէ.. սիւն մի զար-մանալի... ի մանր քարանց պատուածեալ ի չափ երեսուն կանգնոյ.-Տաթևի շարժական սիւնի համար է ասում)։ ՊԱՏԱՆ, ի-ա հլ. «փաթթու շոր, յատկապես վէրքի կապ և կամ մեռելը մէջը պատատելու սաւան»։ ՍԳր. Եփր. ծն. որից պաճուճապատանք «տիկնիկ, խամաճիկ» Ա. թագ. ժթ. 13, 15. նոր գրականի մէջ՝ պատանել, պատանքել կամ պատնել «մեռելը պատանքի մէջ փա-թաթել»։ ՊԱՏԵԱՆ, ի հլ. «պտուղը պատող արտաքին կեղևը» Ես. զ. 13. Վեզօր. է« 82-88 (տպ. պատկան. և այս ձևով էլ դնում է ԱԲ՝ իբր անստոյգ բառ). «խեցեմորթի կեղև» Եփր. էջ 352, 358. «սուրի կամ ուրիշ զէնքի ամանը» ՍԳր. «զրահ, լանջապանակ՝ որ մարմինն է պատում» Ա. մկ. զ. 2. Յոբ. խա 4. Եւս. պտմ. Սեբեր. որից զինապատեան Պտմ. աղէքս. ոսկեպատեան Բուզ. ողորկա-պատեան Վեցօր. պատենիկ Անյ. պորփ պատենազէն Ա. մկ. զ. 39. Եփր. վկ. արև Բուզ. 208 (ձ. պատեզէնք). պատենաթև Վեցօր. պատենաւոր Նիւս. կազմ.։ ՊԱՏԱԿ առանձին չէ գործածուած. որից խելապա-տակ «խելքը՝ ուղեղը պատող մաշկը. լյնբ։ ուղեղ, գլուխ» Նիւս. կազմ. Պիտ. (գրուած է խելապտակ Շիր. քրոն. 51)։ ՊԱՏԻԿ «փա-թաթող կամ փաթաթուածք». առանձին չէ գործածուած. առաջին իմաստով ունինք դիապատիկ «մեռել պատանող մարդ» Ծն. ծ. 3 (հմմտ. դիապատութիւն Ոսկ. յհ. բ. 38). երկրորդ իմաստից փխբ. յառաջացել է «անգամ» նշանակութիւնը (հմմտ. գւռ. փաթ «փաթաթուածք, պտոյտ, շրջան, անգամ») և այս նշանակութեամբ են ձևացած՝ եօթնպա-տիկ ՍԳր. բազմապատիկ ՍԳր. Եզն. բազ-մապատկել Դիոն. ածայ. և երկն. Վրդն. ծն բիւրապատիկ ՍԳր. Եզն. Ագաթ. Մծբ. երկ-պատիկ Փիլ. երկպատկութիւն Նիւս. կազմ. պատկութիւն «կրկնութիւն» Ոսկիփ. պատ-կական «տեսակ տեսակ» ԱԲ. պատկել «բազմապատկել» (չունի ԱԲ) Տաթև. ձմ. ճժէ։ ՊԱՏԻՃ (կագմուած -իճ մասնիկով. հմմտ. ուտին) «ցորենի կճեպ» (որ և պատ-3-2045 եան) Վեցօր. 87. Ոսկ. հերոդ. 618. «սոնա-պան՝ որ սրունքն է պատում» Մաշտ. ջահկ. «փղի կնճիթ» Վեցօր. 194. Փիլ. լիւս. 13? (վերջին իմաստի զարգացումը դժուար է բացատրել. տե՛ս նաև առանձին)։ ՊԱՏԱՏ, ի-ա հլ. «կապոց, բեռ» Ծն. լա. 34. Ոսկիփ. որից պատատել «փաթթ» Ոսկ. ա. կոր. Եւագր. փիլ. պատատուկ «բաղեղ». Մեսր. եր. Բժշ. պատատանք Բարուք. զ. 7։


Սեր, ից

s. gr.

kind, race, species;
sex;
cream;
— գինեմրրոյ, cream of tartar;
gender;
գեղեցիկ —, the fair sex, womankind;
գալ ի ծնունդեւ ի —, to increase and multiply.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳԴ պրս. ❇ ❇sar-šīr «սեր» (բուն նշ. «գլուխ կաթի»)։ ՆՀԲ սրա հետ նաև լտ. serum «շիճուկ»։ Տէրվ. Altarm. 99 սանս. sā̄ra «թթու սեր, սեր»։ Հիւնք. պրս. šir «կաթ» և sar-i-šīr «րեռ». Գաբրիէլեան, Բազմ. 1908, 501 նոյն ընդ. հյ. կեղ «վէրք», լտ. cera «մոմ»։ Pictet բ. տպ. Բ. էջ 39 սանս. sara «սեր» կամ kšira, պրս. ❇ šir «կաթ»։


Պղպջակ, աց

s.

air-bubble or water-bubble, globule, froath, foam.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի-ա հլ. «ջրի երեսին ձևացած բշտիկ» Վեցօր. գ. էջ 47. Պիտ. Շիր. որից պղպջակաձև Յայսմ. պղպջակել «ջերմուկի ջրի դուրս բխիլը» Պիոն. 383 (ոսկեդարեան բառ), «ջրի երեսին պղպջակ կազմել» Յհ. կթ. Ճառընտ. պղպջակիչ Պիտառ. գրուած է նաև բղբջակ Զքր. կթ. պաղպաջակ Եփր. խչ. 77. պարզ արմատն է *պղպուջ, ինչպէս ցոյց են տալիս պղպջանալ «խմորի ուռչիլը» Փիլ. ել. (որ և փղփջանալ Կիւրղ. թգ.), պղպջաձև Յայսմ. պղպջումն Փիլ. բագն. միջին հյ. բխբուճ «գիրգ» Տաղ. հրտր. Չօպանեան, Հայ էջեր, էջ 28. գւռ. բխբճալ, բղբնջիլ, պխպճալ, փխպճիլ և մանաւանդ բխբուճ, բղբունջ, փխպուճ «փափուկ ուռած հաց», պղպու «պղպջակ»։ Նոյն բառի այլայլուած ձևը (գուցէ և տպագրական սխալ) եմ համարում աղպկալիլ «խմորի թթուելով պղպջալը», որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Ջա-րօն. Ա. § 97, էջ 202. «Պղպկալելն և ուռչիլն խմորոյն և թթուութեամբ քացախիլն»։

ԳՒՌ (dialectal) Ջղ. պրպճել «մածնի թթուելով պճպճալը», փխպուճ «փափուկ՝ ուռած (հաց)», Երև. փխպուճ, փխպուջ՝ նոյն նշ. Դվ. պխպճալ «հացի լաւ եփուելով ուռչի-լը».-անփոփոխ կրկնութեամբ Եւդ. բղբղիլ «օճառի լաւ փրփրիլը» (<պուլպուլիլ).-պողոճ, պղոճ «միջատ» բառի նմանութեա՞մբ ևն Մկ. պօղօճակ «ջրի պղպջակ», Ալշ. պօ-ղօջգել «մարմնի վրայ բշտիկներ դուրս գալ», որի հետ նոյն են Թեհ. Վն. պօղօճկել, Աա. պղոճկիլ, Ապ. Վն. օղօճկել «մարմնի վրայ բշտիկներ դուրս գալ, այրուելով կամ հա-րուելով կոշտ կապել» ևն, արմատը պղոնակ Բլ. «աշխատելուց յառաջացած կոշտեռ»։-Այս բոլորի մէջ կարելի էր պ, բ, փ ձայների փոխանակութիւնը վերագրել հնխ. b, bh, ph ձայներին, բայց աւելի բանաւոր է վերագրել բաղաձայնների յարմարեցման, ինչպէս են նաև խ, ղ և ճ, ջ ձայներու


Տակ, ի, ից, աց, ուց

s. bot.

bottom, under part or side;
root;
beet;
— առնուլ, to take root, to be rooted;
մամլոյ —, in the press;
race, row, range, string;
խոտս —աւ մեծաւ, great provision.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) ԱխԽռ. Գոր. Երև. Կր. Ղրբ. Մկ. Մրղ. Շմ. Ոզմ. Ջղ. Սլմ. Վն. Տփ. տակ, Ալշ. Մշ. տագ, Խրբ. Հմշ. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. Սչ. դագ, Ասլ. դագ (դայ, դա*), Տիգ. դmգ, Ագլ. տօկ Հճ. դօգ, Զթ. դօք, դոք, Սվեդ. դիւք, բոլորն էլ «յատակ, տակ»։ Այլ նշանակութիւններով են Վն. «արմատ», Արբ. Երև. Եւդ. Զթ. Հճ. Չմ. Ղզ. Ղրբ. Մշկ. Ջղ. Սեբ. Վն. Ք. «ճակըն-դեղ», Տփ. «ցեղ, ազգատոհմ» (օր. ասկ ու տակը, ասկօվ տակօվ կու ճանչնամ)։ Նոր բառեր են անտակ, տակաթեր, տակաթթու-տակալաչակ, տակահալաւ, տակահան. տա-կանց, տակաշոր, տականք, տակապուր, տակաքար, տակափչեչ, տակետակ, տակնու-վրայ, տակտիք, տկիչք, տկմանց, տկուք, տկուկ ևն։


Սղանգն

s. bot. birth-wort or hard-wort.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Մշ. Բլ. Վն. սղանգ «բոյս որ թթու համ ունի. կերակրի վրայ են լցնում. նրանով կաշի են աղաղում»։ (ՆՀԲ դնում է ռմկ. սը-ղանկ, սղնկան. տե՛ս և Արև. մամուլ 1896, էջ 63 և Ամատունի, Հայոց բառ ու բան, էջ 593)։


Դդում, դդմոյ

s. bot.

pumpion;
calabash, gourd;
— դառն, colocynth, colo-quintida.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ախց. Խրբ. Կր. Մշ. Սեբ. դ'դ'ում, Ալշ. դ'տում, Երև. դ'ըթում, Հմշ. տրթում, տընթում, Ասլ. դ'թիւմ, Տիգ. թթում, Ռ. թու-թում, Ոզմ. դ'ըդ'ում, Հճ. դ'ը'դ'դ'ում, Զթ. դօ-դ'օմ, դ'օդ'ոմ, Մկ. Սլմ. Վն. տտիւմ, Մրղ. տիւ-տիւմ, Ագլ. դընդո՛ւմ, Ջղ. դ'ընդում, Հին Ջղ. դընդըմ։-Նոր բառեր են՝ դդմակ, դդմոց, դդմիլ, դդմեցնել։


Դժնեայ, էի, ից

cf. Դժնեակ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Արմատն է *դուժն, որ ծագում է պհլ. *dužn ձևից. հմմտ. պրս. [arabic word] dužn «սուր. և առազեալ լինի սա յաճախ զօրութենէ թթու ի-րաց». կազմուած են duž «վատ» արմատից, -Աճ.


Խիւս, ի

s.

hasty-pudding;
gruel;
paste;
starch.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ալշ. Ախց. Բլ. Կր. Հմշ. Խտջ. Մշ. ննխ. Սեբ. Վն. խուս, Արբ. Խրբ. խիս. նոր բառեր են խիւսել Հմշ. «խիա շինել», Խտջ. «ալիւրի կամ շաքարի փոշին ջրի մէջ խառ-նել», խիւսուշ «ալիւրով, ջրով ու իւղով պատրաստւած մի տեսակ կերակուր» Հմշ., թանխիւս Հզ. Վն. թանհուս Խտջ. «թթու խա-ւիծ»։


Ծծումբ, ծծմբոյ

s.

sulphur, brimstone;
պտաել, օծանել ծծմբով, to dip in, or to mix with sulphur.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. «քուքուրդ» ՍԳր. Յհ. կթ. գրուած է նաև ծծում Մեկն. ղկ. Իրեն. ցոյցք 33, Վրք. և վկ. Ա. 650. Կնիք հաւ. էջ Չ ბրծում Ճառընտ. որից ծծմբաբեր (գը-րուած ծծմաբեր) Շնորհ. Եդես. ծծմբախառն Նչ. եզեկ. (գրուած ծծմախառն Եփր. խոստ. Արծր.), ծծմբածին Յս. որդի. ბծմբահամ Մխ. երեմ. ծծմբաքար Վրդն. ծն. ծծմբեայ, Մագ.-նոր բառեր են ծծմբահոտ, ծծմբա-յին, ծծմբափոշի, ծծմբաթթու, ծծմբատ ևն։-Երեք ձևերից հնագոյնը կարծում եմ ծծում, որի վրայ ետոյ աւելացել էբ, ինչպէս բեմբ, պատշգամբ բառերի մէջ։


Կաթ, ից

s.

drop;
— մի, a —, a little;
— մի ջրոյ, a — of water;
— մի քուն, a nap, short sleep.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

գութուր, թէգէթթուր «կայլակել, կաթկը-թիլ» (արմատը gatra «կաթիլ»)։ Pe-term. 20, 22 լծ. հյ. շիթ և լտ. gutta։ Հիւնք. կաթ և կաթիլ հանում է լտ. gut-ta բառից, իսկ կաթոտ, կաթոգին, սրտակաթ ևն կատաղի բառից։ Հիւբշ. ZDMG 35(1881), 660 և Arm. Gram 162 պրս. [arabic word] kāt «կաթիլ» բառին է կցում, իբրև իրանական փոխառու-թիւն։ (Այս բառը թէև ո՛չ ԳԴ գիտէ և ոչ Horn, բայց կայ Բուրհանի մէջ «կա-թիլ» նշանակութեամբ)։ Patrubány ՀԱ 1908, 188 կաթն «կաթ, lac, γάλα» բառից՝ -իլ նուազականով։ Մառ ЗВО xIx, 0157 յաբեթական ղյթ արմատից. հմմտ. վրաց. ბվեթի «կայլակ», ծթոլա «կայլակում», որի տուբալկ. ձևը պիտի լինէր *ճվիթի>*ճիթ, որից փոխառեալ է հյ. շիթ։ Պատահական նմանութիւն ունի սանս. gad «մզիլ, կաթիլ կաթիլ վազել»։ Meillet BSL 21, 201 կարծում է որ նոյն է լտ. gutta բառի հետ. բայց այս մասին վճռական բան չի կարելի ասել, որովհետև լտ. բառի ստուգաբպ-նութիւնը յայտնի չէ. տե՛ս Walde 357։ Petersson, Heteroklisie 62 և LUA 1922, 11 (չեմ տեսած) հնխ։ g2et-ար-մատից է հանում հյ. կաթ, կաթն, լիթ. gintarās «սաթ», յն. δετή «ջահ», սանս. játu «խէժ», լտ. bitumen «ձիւթ» ևն (տե՛ս Pokorny 1, 672)։ Meillet, Dict. etym. It. էջ 420 կրկնում է իր մևևնութիւնը, լատին բառի նախաձևը դնելով g29t-, որին կցում է հյ. կաթ։


Զկեռ

s.

medlar;
medlar-tree.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ագլ. զըկէ՛ոնը, Գոր. Ղրբ. զըկըէռ, զըկըռ (մնկ. զի՛կի), Տփ. զկիր, Խտջ. զղէր, Հմշ. զղիռ. (ծառը՝ Ղրդ. զկէռնի, Հմշ. զղռէ-նի). նոր բառեր են զկռաջուր, զկռթթու, զկռի, զկռմածուն, զկռուտ։


Ցմախ, ի

s. bot. water-parsley, apium palustre;
white hellebore, veratrum.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Վրաց. წმახი ծմախի «թթու դրած բան-ջարեղէն», დაწმახება դածմախեբա «թթու-իլ». ընդհանուր նշանակութիւնը (թթու) գըտ-նուելով վրացերէնի մէջ, հայերէնը փոխա-ռեալ եմ համարում։-Աճ,

ԳՒՌ (dialectal) Խտջ. ցմախ «օղի պատրաստելու համար թթուեցրած խմորուած թութ ևն»։-Խալաթեան, Ծր. ազգագր. 24 գիտէ նոյնպէս (իբրև գւռ. բա՞ռ) ցմախ և ցմախտակ «մի տեսակ վայրի ծառ և նրա տերևը, որ տեղ տեղ կանայք դնում են իրենց ստինքների վրայ, երբ մանուկին կաթից կտրեն» (այս-պէս նաև Վրք. հց. ա. 688)։


Փուք, փքոց

s. fig.

breath, wind;
intestinal gas, fart, wind, flatulency, windiness;
swelling, puffiness;
turgidness, bombast;
— հպարտութեան, gust or fit of pride;
անձայն —, noiseless fart, fizzle, foist;
—ս արձակել, հանել —ս, to fart, to let a fart, to break wind;
(անձայն) to fizzle, to foist;
— արձակող, farter;
fizzler, foister.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. «փչած շունչը, փուքսից դուրս եկած օդը» Յոբ. է. 7. Սեբեր. Եզն. «հպարտութիւնից ուռիլը» Լմբ. ատ. Ներս. մոկ. «փորի քամի» Բրս. մրկ. 28. Յայսմ որից փուքք (անեզական) «կրակը հրահրե-լու գործիք, քէօրիւկ» Յոբ. լբ. 19. Երեմ. զ. 29. Ետ. ծդ. 16. «նուագելու տիկ» Սեբեր. «ընդեղէնի կճեպ», Բժշ. փքալ, փքանալ, «ուռիլ, տկռիլ» (հպարտութիւնից) Բ. մկ. թ. 4. Ագաթ. «փուք արձակել» Մանդ. փըք-նուլ Փիլ. լին. փքռիլ «ուռչիլ» (թթուած խմո-րի համար ասուած) Տարօն. Ա. § 96, էջ 196, «ուռիլ» Ձիաբուծութիւն (Ձեռ. Թաւրիզի, էջ 110). փքուն, փքոց (նոր բառեր), փքո-ցուռոյց Ագաթ.։


Քթան

s.

flax, linen.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Հնից կան Խրբ. Ննխ. Պլ. քթան, Մկ. ք'ըթան, Ախց. քթան, Ասլ. քթա, Մշ. քտան, իսկ նոր փոխառութեամբ թուրքե-րէնից կամ պարսկերէնից՝ Երև. Ղրբ. Ջղ. Տփ. քաթան, Սեբ. քmթmն, Շմ. ք'mթmն, Ագլ. քա՛թուն, Սվեդ. ք'mթթուն։