Definitions containing the research ընթեր : 464 results

Չորեքշաբաթի, թւոյ

NBHL (1)

Ի չորեքշաբաթսն եւ յուրբաթսն։ Չորեքշաբաթուն ընթերցուածք։ Չորեքշաբաթքն եւ ուրբաթքն։ Յուրբաթու եւ ի չորեքշաբաթւոջ։ Ի չորեքշաբաթուն։ Յաւուր չորեքշաբաթու։ Գտանես չորեքշաբաթ զօրն՝ աւետեաց. եւ այլն. (Արշ. ստէպ։)


Աստուած, տուծոյ

s.

God, the Supreme Being.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

հին և ընտիր բառ, որից ունինք մի քանի հարիւր ածանցներ. հնագոյններից յիշենք հետևեալները. աստուածառարռառ Ագաթ. Վեցօր. Կորիւն. աստուածաբեր Կո-րիւն Ագաթ. աստուածագէտ Ոսկ. Ագաթ. աս-տուածագիր Բուզ. աստուածախուი Եռն աս-տուածախօս Սեբեր. Ագաթ. աստուածախօ-նել Ոսկ. ա. տիմ. աստուածահար կոչ. աս-տուածանշան Եւս. քր. աստուածեղէն ՍԳր. Իւեռ ձն. Բուր. աստուածական Ագաթ. Եզն. Ոսկ. ես. անաստուած Եփես. բ. 12. Կոչ. բազ-մաստուածեան Եզն. Սեբեր. երեքաստուա-ծեան Սեբեր. չաստուած ՍԳր. Եզն. Սեբեր. յետին են աստուածունի «աստուածային» ևնևր հաւ. 315. աստուածարել, աստուածա-րեալ ևն՝ ար մասնիկով. հմմտ. մեծ-ար-ել, հրաժ-ար-իլ։-Մեր քերականութիւնները սո-վորեցնում են թէ Աստուած բառը նշանակե-բով «ճշմարիտ Աստուածը», հոլովւում է Աս-տուծոյ, յԱստուծոյ, Աստուծով, իսկ «չաս. ռուած» նշանակութեամբ հոլովւում է աո-տուածոյ, աստուածոց, աստուածով ևն (տե՛ս Բագրատունի, Քերակ. զարգաց. էջ 24), բայց այս կանոնը սխալ է։ Ստոյգն այն է, որ ա-ռաջին նշանակութեամբ բառս երբեք ամ. բողջովին չէ գրուած մեր ձեռագրերի մէջ, այլ միշտ պատուվ՝ Ած, Այ, յԱյ, Ավ։ Օրինակի համար կրկնագիր Ագաթանգեղոսի մէջ ած, ოծն. ιծ, զածս պատահում է 10 անգամ, իսկ բարդութեանց մէջ 20 անգամ և միշտ գրուած է ած. սեռական այ՝ 20 անգամ. բա-ցառական յայ՝ 3 անգամ. ընդամէնը 53 ան-գամ և միշտ պատուով (տե՛ս իմ յօդուածը ՀԱ 1913, էջ 4)։ Այսպիսի համառօտագրու-թիւններով ի հարկէ կարելի չէ իմանալ բառի ճիշտ ընթերցումը. բայց կարելի էլ չէ առանց պատճառի պնդել թէ հին հնչումն էր Աստու-ծոյ։ Ընդհակառակը՝ յոգնակի հոլովները, չաստուածոյ սեռականը, անաստուած, ան-աստուածի, անաստուածիւ ձևերը և հայերէ-նի ընդհանուր ձայնափոխութեան օրէնքները ցոյց են տալիս թէ հին հայերէնի մէջ աստու-ծոյ ձևով մի բառ չէր կարող գոյութիւն ունե-նալ և թէ աստուած՝ ամէն նշանակութեամբ էլ հոլովւում էր աստուածոյ, աստուածով ևն. Մեր ձեռագրերում կան արդէն մի քանի դէպ-քեր, որոնք վերի կանոնին հակառակ են. այս-պէս՝ էջմիածնի Կարինեան թ. 526 ձեռագրի (ՋՉ=1457 թուից) մագաղաթեայ պահպա-նաևում գտնում ենք աստուծոյն ամբողջա-կան գրութիւնը (Գրծ. ե. 43, որ տպագրում աստուածոյն է. Մ. վրդ. Մաքսուդեանց ՀԱ 1913, 312). կրկնագիր Ագաթանգեղոսում՝ էջ 52բ գրուած է աստուծոց և 30 ա աստու-ծոցն (Աճառ. ՀԱ 1913, էջ 4). բայց երեք պա-րագային էլ խօսքը չաստուածների վրայ է և հետևաբար՝ ըստ ենթադրեալ կանոնի՝ պիտի լինէր աստուածոյ, աստուածոց։-Աստուծոյ, ձևը միջին հայերէն է, որ կանոնասորապէս յառաջացած է հնագոյն *աստուածոյ սեռա-կանից, միջին ա-ի անկման օրէնքը հաստա-տուելուց յետոյ. *աստուածոյ ձևը տառացի գրուած չլինելով անհետացել է և ժողովրդա-իսկ հնագոյն բնագրերի մէջ։ (Այս գաղափա-րը յայտնած և պաշտպանած է Meillet. վեր-ջին անգամ տե՛ս իր Altarmenisches Fle-mentarbuch1913, էջ 20. Հիւբշման ևս համա-ձայն է նրան (անձնական). միայն Pedersen ծում է թէ աստուծոյ հին հայերէնի յատուկ մի ձև է և յառաջացած է երաժշտական շեշ-տի պատճառով *աստուածոյ նախաձևից։ Բայց այս պարագային ինչո՛ւ «չաստուած» նշանակութեամբ մնաց աստուածոյ։


Ապփովթ

s.

pail, vessel to hold water.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Եբր. [hebrew word] saf «կոնք» բառի յգ. [hebrew word] siffōϑ ձևից այլափոխուած։ Եբրայական բնագրում մեր բառի դէմ այժմ գըտ-նում ենք [hebrew word] has-siffim «կոնքերը». որ յիշեալ [hebrew word] sat բառի յոգնակին է. բայց Եօթանասնից գործածած օրինաևում անշուշտ եղել է [hebrew word] sirtod ձևը՝ որ նոյնպէս յիշեալ [hebrew word] sat բառի յոգնակին է։ Հունարէն թարգմանութեան ժամանակ այս բառը տառադարձուել է σαφφωმ, որ յետոյ եղել է ἀφφϑ0 և άπφωϑ. առաջին երկու ընթերցուածները մնում են զանա-զան ձեռագրերում, իսկ վերջինը ընդու-նուած է իբրև մայր ձև։ Նոյնը ունեցել են նաև մեր թարգմանիչները իրենց օրինակում, որից և տառադարձրել են հայերէնը։ Այս ռառի դէմ ունինք վրաց. საბფოთი սապ-փոթի «կոնք», որ ենթադրում է յն. σαπσωϑ. այս էլ բռնում է միջին տեղը σαφφωϑ, 32-φωϑ և ἀπσωϑ ձևերի։


Աղխ, ի, ից

s.

buckle, ring;
button;
lock;
baggage, equipage;
goods and chattels.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. ի հլ. «փականք. 2. օղակ. 3. կահ-կարասիք, ունեցած-չունեցածը. վաճաս-քի բեռներ. 4. ճամբորդների բազմութիւն, ամբոխ» ՍԳր. Ագաթ. «5. ցեղ, զարմ, ժողո-վուրդ» Սամ. անեց. 42 (Մեռանի Հայկ յանձն առնելով զաղխն՝ Արամանեկայ). «6. մարմնի յօդ» Մագ. որից աղխել, ախել «կողպել» Դատ. գ. 6. Ագաթ. աղխիլ «կողպուիլ» Բ. թագ. գ. 34. (տե՛ս և ախաղել Ոսկ. բ. տիմ. 241), ախեալ «փակուած, կողպուած, կոյս» (Ս. Կոյսի համար ասուած՝ ի կուսական ար-զանդէ և յախեալ մօրէ) Յհ. իմ. խոստ. 2 աղխամաղխ (կրկնութեամբ և մ յաւելուա-ծով. հմմտ. արհամարհ) «հակ հուկ ապրանք, բազմութիւն ընչից» ՍԳր. աղխազուր «կոշտ» (գրուած նաև ալխազուր) Խոր. աղխատրոյզ (կամ ախատրոյզ, աղխատրոյժ) «աւազակ» Յհ. կթ. ախատրուզել «կողոպտել» Պտմ. առ Լհ. բազմաղխաղխ «բազմախուսն» Սեբեր. գ. (ինչպէս պէտք է կարդալ ըստ Հիւնք. էջ 182՝ ձեռագիրների բազմախաղաղ ընթեր-ցուածը). «Որք զայսպիսի ինչ բանս և զանուանս և զկարգս ընդ միմեանս խառ-նեալ չզատանիցեն ի միմեանց, բազ-մաղխաղխ ինչ նիւթոց ընդ միմեանս խառնելոց նման են... գտանիցես այ-նուհետև զբազմաղխաղխ նիւթս ընդ մի-մեանս խառնեալ». աղխաղխակոյտ «բեռան հակերի պէս դիզուած» Մծբ. ը (երկիցս), Կոչ, ժղ. Ասող. Գ. խբ. Անան. ժմնկ. էջ 18 (առա-ջինների մէջ գրուած խաղաղակոյտ, վերջին երկուսի մէջ խաղխաղակոյտ. բոլորն էլ ոս-կորների դիզուած կոյտի համար է ասուած. ՆՀԲ մեկնում է «խաղաղ անշարժ մնացած կոյտ», որ յարմար իմաստ չէ. ըստ իս պէտք է ուղղել աղխաղխակոյտ). ճարտարաղխ Ոսկ. Ես. (անստոյգ և սխալ գրչութիւն). աղխաղ-խել «դիզել, կուտել, խռկել» Բ. մակ. ժա. 4. Ոսկ. Վեցօր. 129. աղխեալ գանձ (ուղղել աղ-խաղխեալ գանձ «դիզուած գանձ»՝ ըստ Նո-րայր, Հայկ. բառաքն. էջ 57) Սեբ. էջ 40։ ՆՀԲ լծ. տճկ. հալխա, հալվա «օղակ»։


Ամուսին, սնի, սնոյ, աց

s.

consort, husband;
wife, spouse.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

նիլ արմատից)։ Lagarde, Urgesch. Arm. 535 սանս. paç «համաձայնիլ» առմատին է կզում։ Evald, KZ 6, 12 և Müller SWAW 38, 583 ամ=sam(կից) + սանս. vas «բնակիլ»։ Müller, Orient und Occident 3, 347 զնդ. ham-vas = սանս. sam-+vaç «համամիտ, համա-խորհուրդ»։ Lagarde, Baktr. Lex 14 պրս. [arabic word] āmusni (այսպէս նաև Պատկ. Marep. I 7, Հիւնք. և Թիրեա-քեան, Պատկեր աշխ. գրակ. Ա 192, Արիահայ բռ. էջ 25). բայց Lagarde ենքը Arm. Stud. § 85 մերժում է։ (Այս պարսիկ բառը գրւում է āmusnī, asni, asi. նշանակութիւնը ԳԴ հետևեալ ձե-վով է բացատրում. «ի Պարսիկս ընդ միով արամբ կանայք երկու կամ երեք՝ զիրեարս ասի կոչեն»։ Այս նշանակու-թիւնը յարմար չէ մեր բառին և հե-աևաբար նմանութիւնը պատահական է)։ Bugge, Lyk. Stud. 1, 56 իբր հնխ. səm-euk'inā «համաբնակ, ընակակիռ». հմմտ. սանս. ökas «բնակութիւն» և լիւկ. eus «բնակիչ»։ Pedersen, Հայ. դր. լեզ. 191 ուսանիմ բայի հետ։ Ճիշտ մեկնութիւնը տուաւ Meillet, նախ MSL 9, 50 (հաղորդեց Հայկ Պէրպէրեան. նամակ 21 փետր. 1933) և յետոյ BSL 95, 8, Ernout-Meillet 1100։ Նոյնն են ակնարկում նաև Bugge և Pedersen, տե՛ս վերը։ Այս մասին տե՛ս նաև Ben-veniste BSL, հտ. 35. ж 104, էջ 104։ ԱՄՈՒՏ «լուծ, joug». գիտէ միայն Քա-ջունի, հտ. Գ. էջ 8 բ. նման մի բառ չկայ պարսկերէնում կամ արաբերէնում (չունին ԳԴ և Կամուս). ամոլ բառի սխալ մի ընթերցուա-ծը չէ՞ արդեօք (և կամ խամութ ըստ Աղասի Չթչեանի)։


Ախ, ի, ից

s. int.

cf. Աղխ. Ah ! Alas !

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. ի հլ. «փականք. 2. օղակ. 3. կահ-կարասիք, ունեցած-չունեցածը. վաճաս-քի բեռներ. 4. ճամբորդների բազմութիւն, ամբոխ» ՍԳր. Ագաթ. «5. ցեղ, զարմ, ժողո-վուրդ» Սամ. անեց. 42 (Մեռանի Հայկ յանձն առնելով զաղխն՝ Արամանեկայ). «6. մարմնի յօդ» Մագ. որից աղխել, ախել «կողպել» Դատ. գ. 6. Ագաթ. աղխիլ «կողպուիլ» Բ. թագ. գ. 34. (տե՛ս և ախաղել Ոսկ. բ. տիմ. 241), ախեալ «փակուած, կողպուած, կոյս» (Ս. Կոյսի համար ասուած՝ ի կուսական ար-զանդէ և յախեալ մօրէ) Յհ. իմ. խոստ. 2 աղխամաղխ (կրկնութեամբ և մ յաւելուա-ծով. հմմտ. արհամարհ) «հակ հուկ ապրանք, բազմութիւն ընչից» ՍԳր. աղխազուր «կոշտ» (գրուած նաև ալխազուր) Խոր. աղխատրոյզ (կամ ախատրոյզ, աղխատրոյժ) «աւազակ» Յհ. կթ. ախատրուզել «կողոպտել» Պտմ. առ Լհ. բազմաղխաղխ «բազմախուսն» Սեբեր. գ. (ինչպէս պէտք է կարդալ ըստ Հիւնք. էջ 182՝ ձեռագիրների բազմախաղաղ ընթեր-ցուածը). «Որք զայսպիսի ինչ բանս և զանուանս և զկարգս ընդ միմեանս խառ-նեալ չզատանիցեն ի միմեանց, բազ-մաղխաղխ ինչ նիւթոց ընդ միմեանս խառնելոց նման են... գտանիցես այ-նուհետև զբազմաղխաղխ նիւթս ընդ մի-մեանս խառնեալ». աղխաղխակոյտ «բեռան հակերի պէս դիզուած» Մծբ. ը (երկիցս), Կոչ, ժղ. Ասող. Գ. խբ. Անան. ժմնկ. էջ 18 (առա-ջինների մէջ գրուած խաղաղակոյտ, վերջին երկուսի մէջ խաղխաղակոյտ. բոլորն էլ ոս-կորների դիզուած կոյտի համար է ասուած. ՆՀԲ մեկնում է «խաղաղ անշարժ մնացած կոյտ», որ յարմար իմաստ չէ. ըստ իս պէտք է ուղղել աղխաղխակոյտ). ճարտարաղխ Ոսկ. Ես. (անստոյգ և սխալ գրչութիւն). աղխաղ-խել «դիզել, կուտել, խռկել» Բ. մակ. ժա. 4. Ոսկ. Վեցօր. 129. աղխեալ գանձ (ուղղել աղ-խաղխեալ գանձ «դիզուած գանձ»՝ ըստ Նո-րայր, Հայկ. բառաքն. էջ 57) Սեբ. էջ 40։ ՆՀԲ լծ. տճկ. հալխա, հալվա «օղակ»։


Ակքան

s. bot. thistle.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= եբր. յն. և հայերէն սխալ ընթերցուած. ներից յառաջացած մի բառ է։ Ս. Գրքի եբրա-յական բնագրում 4 տեղումն էլ գրուած է [hebrew word] haxux, որի ուղղականն է [hebrew word] xuϰ «մի տեսակ հաստ և ուժեղ ուղտափուշ, char-don, լտ. notobasis syriaca L»։ Յոյն թարգ-մանութեան մէջ եբր. բառի դէմ գրուած է առաջին և երկրորդ անգամ ἀϰαν, երրորդ անգամ ἀϰχουγ (այլ ձեռ. ογος) և չորրորդ անգամ άϰχουχ (այլ ձ. αχουχ)։ Յունարէ-նում այսպիսի բառեր չկան, ոատի յայտնի է, որ եբր. haxux բառի տառադարձութիւն-ներն են։ Ուրեմն ուղիղ ձևն է αχουχ, միւս-ները այլափոխեալ։ Իրօք էլ յունարէնի մէջ կայ ἀϰανϑα «փուշ» բառը, տրի պատահա-կան նմանութիւնը թելադրել է գրիչներին αχουγ ձևը դարձնել վերջապէս ἀϰαν։ Հայ թարգմանիչը տառադարձրել է յունարէնից ա՛յն ձևերը, որ գտել է իր գործածած ձեռա-գրում. այսպէս ογος ընթերցուածը պահել է ոքոզ, իսկ միւսները ակքան, եկքան։ Սրանք յունարէնի երեք ձևերից ո՛չ մէկի հետ չեն նոյնանում. այլ ներկայացնում են նրանց խառնուրդը։ Այսպէս, ակքան կրում է երկրոր-դի առաջին մասը (αϰχ) և առաջինի երկ-րորդ մասը (αν)։ Սրանից հետևցնում եմ, որ կա՛մ յն. բառը ունէր ուրիշ երկրորդական ընթերցուածներ և յատկապէս մեր թարգման-չի գործածած ձեռագրում αϰχαν, εϰχαν ձևե-րը և կամ հայերէնը պէտք է կարդալ ակքուն, իբր յն. *αϰχουν փխ. αϰχονχ ընթերցոածե։-Աճ.


Բոչոյ

s.

nag.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«փոքրիկ ձի» Մագ. 241= Երզն. քեր. երկու տեղն էլ գտնւում է միայն հոմա-նիշների մի շարքի մէջ։ (Ադոնցի հրատարա-կութեան մէջ ունինք միայն բոչոյ ձևը. ՆՀԲ յիշում է բոչոյ և բռչոյ ընթերցուածները, ո-րոնցից լաւագոյնն է համարում բոչոյ, իսկ ՋԲ՝ բռչոյ)։


Դկուղ

s.

kidney-bean.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«լոբի» մէկ անգամ ունի Ազաթ. գրուած է նաև ղկուլ, այլ ընթերցուած՝ ղկուդ։


Գեդդուր

cf. Հէն.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Եբր. [hebrew word] gədūd «յարձակող թըշ-նամի բանակ, աւազակների խումբ» բառն է, որ Ս. Գրքի յոյն թարգմանութեան մէջ սխալ ընթերցմամբ տառադարձուած է γεδδούρ, իբր թէ բնագրում լինէր [hebrew word] gədur և այստեղից էլ անցել է մեր թարգմանութեան։ -Նուն բառը սակայն Ա. մնաց. ժբ. 21 հիշտ տառադարձուած է γεδδούδ, ուրիշ ձեռադիր-ներ ունին στρατια, որից էլ հայերէնում նոյ-նը թարգմանուած է «հէն»։


Գզիր, աց

s. bot. rush;
cf. Գեղջաւագ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«խոչ». որից գզրել «խոչել». եր-կուսն էլ ունի Բառ. երեմ. էջ 64-65. ո՛չ բառն է յայտնի և ո՛չ տրուած բացատրու-թիւնը։ Բայց տե՛ս վարը գզրել։ marisr» Բժշ. ունի. միայն ՀԲուս. § 474։ Սրա սխալ ընթերցուածն է կաղմաշուն։


Գչիր

s.

wimble, auger;
— փոքրիկ, small auger;
— տակառաց, piercer, gimlet.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

գչրօք, որից՝ ծակոտեցին բառի յարա-դրութեամբ՝ կարելի էր դիւրութեամբ հետևցնել անգոյ գչիր «ծակիչ» ձևը։ Հ. Ակինեան, որից խնդրած էի ստուգել այս բանը, յայտնում է (նամակ 1927 յունիս 23), որ էջմիածնի գրադարանի թ. 1506-1516 Յայսմաւուրքներում այսպիսի մի սխալ ընթերցուած չէ գը-տած յիշեալ հատուածում։ Շատ կարե-վոր է քննել Վենետիկի ձեռագիրները։


Դաբիր, այ

s.

sanctuary;
altar of the oracle.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Եոր. [hebrew word] dəbir, dəwīr նոյն նշ.։ Բուն իմաստն է «յետևը» և ցոյց է տալիս աաճարի յետևի սենեակը. ցեղակից է ոսա այսմ արաբ. [arabic word] d'abara «յետ երթալ» ❇ dubur «յետոյք, նստոյ տեղի» բառերին։ Մեր բառը ծագում է եբրայեցերէնից լն։ δαβίρ տառադարձութիւնից՝ Ս. Գրքի թարգ-մանութեան միջոցով (Sophocles, 343). կայ նաև δαβείρ ընթերցուածը։-Հիւբշ. 345։


Դաշն, շին, շանց

s. adj. adv.

contract, convention, bargain, treaty, engagement;
condition, capitulation;
compact, agreement;
concurrence, alliance;
harmony;
sweet, agreeable to the ear;
with a low voice;
դաշինս կռել՝ հաստատել, ի — մտանել, to contract, to make an agreement;
to stipulate, to transact;
to confederate;
— խօսիլ, to speak very mildly;
— նայիլ, to look tenderly, affectionately, or sweetly on one;
անցանել զդաշամբ, to break the conditions, the alliance or faith;
անցանել զամուսնութեան զառն դաշամբք, to be unfaithful to the marriage-bed;
— հաւատոյ, the Creed;
— քաղաքական, civil contract.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. dašn հոմանիշից, որ աւանսո ած է մէկ անգամ սխալագիր [arabic word] pašn գրչու-թեսմբ և որ Nyberg, Hilfsbuch, 2, 173 մեկնում է ❇etwa Vertrag, Vereinbarung' Այս մեկնութիւնը ճշտիւ նոյն է հյ. դաշև «պայման, համաձայնութիւն» նշանակութե-ան հետ։ Nvberg ասում, է թէ իր ընթեր» ցումը ենթադրական է (meine Lesung ist hypothetisch), ուստի ուղղոմ եմ փոքրիկ աարբերությամբ [arabic word] dašn (» d փոխանակ ❇)։ Սրանց հետ նոյն է նաև վրաց. დამნი ռաշնի «coучacтникъ, cоумышлениикъ, մասնակից. խորհրդակից», որ փոխառեալ է իրանեանից։-Ոճ


Դոյլ, դուլից

s.

pail;
tub;
— կաթի, churn;
cf. Խնոցի.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի, ո հլ. (երկուսն էլ յետնաբար) «ջուրի աման» Ես. խ. 15. Յհ. դ. 11. Իսիւք. Վանակ. Վրք. հց. (վերջին երկուսում կան նաև դոլ, դօլ ընթերցուածները)։ Այս բառից է դուլել, որ գրուած է դուղել «հորից ջուր քա-շել. 2. ըմպել, խմել». վերջին իմաստով ունի մէկ անգամ Տիմոթ. էջ 93 «Շնորհել Սամա-րուհեայն կենդանի ջուր, ուստի դուղելով նե-մայ գոյր ոչ ևս ծարաւել (տպ. ծառայել)». (տե՛ս իմ Հայ. նոր բառեր Տիմոթ. կուզի մէջ, էջ 72). ըստ Տոմար Լևոնի, տպ. Վենետ. 1805. էջ 20 ծանօթ. գրուած է դուլել, որի դէմ յոյն բնագիրն էլ ունի άρυσαμένη (էջ 21, տող 7), որ է յն. ὰ́ρύω, ἀρνσσω «ջուր քաշել հորից, գե-տից ևն». հմմտ. άρυσάνη «ջուր քաշելու պ-ման, դոյլ». -ըստ այս համեմատութեան դու-լել կամ դուղել պիտի նշանակէր «ջուր օա-շել», ինչպէս պահանջում է և ստուռառանու-թիւնը, բայց գործածութեան տեղը պահան-ջում է «խմել»։ Մենք դրինք երկու իմաս-տով էլ։


Դռոյթ

cf. Գռոյթ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ կերևայ թէ լաւագոյն ձևն է հա-մարում դրուղ, որ դնում է «արմատ դրդելոյ»։ Lag. Btrg. bktr. Lex. 21 կցում է ենթադրական զնդ. *draoϑra, *draoϑi, *draoϑa ձևերին, որոնք ածան-ցում է dru «վաղել» արմատից։ Նո-րայր, Հայկ. բառաքն. էջ 9 հարազատ ընթերցուածը համարում է դռոյթ կամ դռոհ, որ ըստ Ս. Եազրճեանի համե-մատում է սանս. տրու, դրու «ընթա-նալ, ճեպով ընթանալ», տրուդա, դրու-դա «ընթացք» բառերի հետ։ Տէրվ. Նա-խալ. 30, 89 դռոհ և դռոյթ կցում է սանս. dhvar, զնդ. dvar, պրս. dava-ridan, լն. ϑόρνυμι ձևերին, իբր հնխ. dhvar, dhru «դիմել, թափառիլ» ար-մատից։ Պատահական նմանութիւն ունի սանս. druta «արագ»։


Դրոշմ, ից, աց

s.

character, mark, print, note, impression, stamp;
seal;
bodkin;
blemish;
confirmation.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. ի-աչ հլ. «կնիք, խարան, նշան» ՍԳր, «օրինակ, նշան» Յայսմ., «մեռոնով օծում» Ադաթ. Մաշտ., «նամակի վրայ կնիք, ստորագրութիւն» Եւս. պտմ., որից դրոշմել ՍԳր. Եւս. քր. և պտմ. Եզն. Ագաթ., դրոշմիչ Վեցօր., դրոշմաբար Ոսկ. յհ. ա. 45, դրոշմաւրութիւն Եւս. քր., անդրոշմ Սեբեր.. դրոշմաճառ դրոշմ Վեցօր. 162 (լաւագոյն ընթերցուածն է դրոշմած առ դրոշմ), խա-չադրոշմ Անան. եկեղ., ձուլադրոշմ Շար., նկարադրոշմ «գիր, նշանագիր» Յերոն., նը-շանադրոշմ Սեբեր.։ Նոր բառեր են՝ դրոշմա-թուղթ, նամակադրոշմ, դրոշմանիշ։


Երաստ, ից

s.

assembly, company.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *rast, որ հաստատում է պրս. [arabic word] ︎ rast «դաս, խումբ», որից էլ [arabic word] rasta «վաճառատեղի, ուր լինի տուրևառութիւն. 2. արահետ կամ արքունի ճանապարհ. 3. դաս կամ շարիշար կարգումն». նոյնի արաբա-ցեալ ձևն է [arabic word] razdaq «դաս կամ կարո. գոր օրինակ մարդիկ առընթեր իրերաց կա-ցեալք. և ծառք կարգաւ շարիշար տնկեալք. որ և յայլ նման իրս ի գործ ածի»։


Թեպեկ

s.

monkey, ape.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«կապիկ». ունի միայն ԱԲ, որ և տալիս է թեբեկ ընթերցուածը. մի անգամ մի-այն գտնում եմ գործածուած Ոսկ. ճառք 789 «Թեպեկի վասն է՞ր երկիր պագանէին» (յոյն բնագիրն ունի «կապկի», որով և ճըշտ-ւում է ռառիս իմաստը)։-Կերևի թէ սրա հետ նոյն է թոբէկ «գիշատիչ մի անասուն», որ նույնպէս մի անգամ գործածուած է Մխ. առակ. ճժա.-«Թոբէկ թախանձէր զոզնի, թէ զորդիդ քո սան առից... մերկացո՛ զնա, զի դիւրին իցէ ի գգուել. և իբրև ետ զնա, սկսաւ ուտել»։ (Այս բառը ՆՀԲ գրում է թոբէկ, ԱԲ թոբեկ, ՓԲ թոփէկ)։


Միահանէք

s.

buffoonery, drollery.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. անստոյգ բառ, որ մէկ անգամ գործածում է Բուզ. Զ. 10. «Զանձն իւր կըր-թէր յագահութեան, որում ծարաւեալ աառ-քեալ փափագէր, սակայն միհանէս։ այն էին նորա»։ Այսպէս Պատկ. և Վենետ. 1889. իսկ Պատկանեանի ձեռագիրը, ՆՀԲ, ՋԲ և ԱԲ ունին միահանէք։ ՆՀԲ մեկնում է «Որպէս թէ միակ հանակ, այսինքն խաղ, կատակ, մի-մոսութիւն կամ կեղծաւորութիւն՝ առ ի հա-նել և քաղել ինչ մի յայլոց. լծ. թրք. միւտա-հանէ» (իմա՛ արաբ. [arabic word] mudāhana «շողոքորթութիւն»)։ Այսպէս նաև ՋԲ և ԱԲ։ Երկուսն էլ ընտրած են միահանէք ընթերց-ուածը։ Բառը անշուշտ յոգնակի է. ինչպէս ցոյց է տալիս էին յոգնակի բայը. եզակին պիտի լինի միահանէ կամ միհանէս։ Ինչ-պէս պէտք է կէտադրել նախադասութիւնը։ Վենետկի և Պատկանեանի հրատարանու-թիւնները վերինին պէս են. մինչդեռ ՆՀԲ «-փափագէր։ Սակայն միահանէք այն էին նորա, ի չորք անկեալ յոտս և ի ձեռս սո-ղէր...»։ Երևի նախկին ձևն է ուղիղ, որով. հետև երկրորդ պարագային սպասելի էր «զի ի չորք...»։ Առաջին ձևով կէտադրելով նա-ևառառութիւնը, անյարմար է գալիս «կա-տակ» նշանակութիւնը և աւելի յարմար է գալիս «փորձանք, վտանգ, փորձութիւն»։ Բուզանդ ուզում է ասել թէ «Յովհանը ագա-հութեան ծարաւի էր. սակայն այդ ագահու-թիւնը իր գլխին փորձանք էր բերում» (ինչ-պէս այգեպանի դէպքում. հմմտ. Բուզ. Զ. 9)։


*Կոտոշ

cf. Եղջիւր.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Անշուշտ փոխառեալ է յետնաբար, բայց բուն մայր ձևը յայտնի չէ. հմմտ. պրս. [arabic word] gadas «եղջիւր» (ընթերցումը տա-լիս է ԳԴ այս ձևով՝ բայց ըստ գրութեան՝ կարելի էր նաև կարդալ kudās), վրաց. კო-ტომი կոտոշի «արիւն առնելու եղջիւր», թրք. [arabic word] qodoš «կաւատ» (Աբիկեան, Ընդ. բառ. տճկ.-հյ. 1892, էջ 459. չունի Буда-говъ)։-Աճ.


Կորիւն, րեանց

s.

a cub or whelp of any wild beast;
— առիւծու, lion's whelp;
— շան, puppy, pup, whelp.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(սեռ. -րեան, -րեանց) «ձագ (ա-ռիւծի, վիշապի, իժի, գայլի, շան, կէտի)» ՍԳր. Եզն. Եփր. դտ. 341. Վեցօր. 190. փո-խաբերաբար «սօսի, կնձնի և այլ ծառերի տերևների տակ ծածկուած պտղանման բռն-դակներ» Վեցօր. էջ 93 (այս երկրորդ նշա-նակութիւնը երևան հանեց Ս. Վ. Նաղարէ-թեան, Պատկեր 1893, էջ 56, մի ընտրելա-դոյն ձեռագրի ընթերցուածի համաձայն. «Կերպարանք ինչ իցեն սերման և պտղոյ, և զնոյն որ երևին ի ծառ կորիւն կոչեն... Ապա ուրեմն զօրութիւն իմն սերման է ի կորիւնսն՝ որ երևին ընդ տերևօք ծառոյն»). «դդումի, վարունգի և նման բոյսերի արձա-կած թևը» Եփր. նին. 121 (մէկ անգամ գոր-ձածուած. Զկորիւն դդմենւոյն և զծաղիկն նորա պատուես քան զանմեղ տղայսն). նշանակութեան զարգացման համար հմմտ. որթ և երինջ)։ Այս արմատից են առիւծակո-րիւն Վեցօր. 192. գայլակորիւն Մամիկ. ի-ժակորիւն Վեցօր. էջ 192. կորնակ «բորե-նու փոքր ձագ» Վրք. հց. Բ. 433 (չունի ՆՀԲ)։


Նեսար, ի, աւ

s.

neessarian.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Եբր. [hebrew word] nesār բառից, որ գործած-ուած է բնագրի համապատասխան տեղը. այս բառը թէև ընդհանրապէս «ծածկուիլ, բռնուիլ, սեղմուիլ, դադրիլ» իմաստն ունի, բայց վերի հատուածում անստոյգ է (ըստ Gesenius17, 612)։ Բողոքականների անգլե-րէն թարգմանութեան մէջ (New Vork, 1894) դրուած է «detained». Եօթանասնից մէջ թարգմանուած է «συνεγὄμενος -նեղեալ» և կողքին էլ մեկնութեան ձևով եբրայեցի բառը դրուած է նոյնութեամբ՝ իբրև փակագծի մէջ։ Ձեռագիրների տուած ընթերցուածներն են νεσσαρ, νεσσαράν νεεσσαράν, νεεσάρ։ Հայ թարգմանը հետևել է յոյնին և այս բառը ուղղակի տառադարձրել։-Հիւբշ. IF Anz. 10. 42։


Շումրայ, ից

s.

wild fennel.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«վայրի սամիթ, ռազիանէ կամ ռեսէնէ». մէկ անգամ ունի Վեցօր. թ. 186՝ բացատրութեամբ հանդերձ. «Շումրայ, այս-ինքն է սամիթ վայրենի»։ Լաւագոյն ձեռա-գիրն ունի շամրայ ընթերցուածը (այլ ձ ջամրա)՝ ըստ Նորայր ՀԱ 1923, 162։-Մի Աղօթագրքում գրուած է նոյնը շամրաս և համարուած է ծաղիկ. և սրա հետ էլ թերևս նոյն է շամրաշ ծաղիկը՝ ըստ Նորայր (անդ)։ -Տե՛ս նաև շիմար.


Ոքոզ, ի

s.

thistle.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն. οχος ընթերցուածից, որ ունի մի ձե-ռագիր՝ բնագրի համապատասխան տեղում։ -Աճ.


Կինաբարիս

cf. Խրուկ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«մի տե-սակ կարմիր ներկ» Խոր. աշխ. 597. ուրիշ վկայութիւն չկայ.-ՀՀԲ ունի նաև տինա-բառիս ձևը, որ սխալ ընթերցուած չպէտք է համարել, այլ տե՛ս տակր։


Կղմուխ

s. bot. elecampane, star-wort.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Արաբ. [arabic word] qalmūh կամ qulmuh (չունի Կամուս Ա. 509 և 556, գիտէ միայն Будaговъ 1, 101, առանց ձայնանիշների որով ընթերցումը ճիշտ յայտնի չէ) «ան-տուզ խոտը»։ Եթէ արաբ. բառի վրայ աւե-լացնենք մի կէտ՝ կդառնայ [arabic word] qul-mux, որից էլ հյ. կղմուխ։-Աճ.


Մախիզ

cf. Մախիզեալ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«տգեղ» Փիլ. լին. 308, 323. Անյ. ստոր. Մագ. որից մախիզեալ Մագ. առաջին բառի «տգեղ» նշանակութիւնը պարզ երևում է հետևեալ օրինակից. «Եթէ մախիզ, ոչ ևս գեղեցիկ» Անյ. ստոր.-Հին Բռ. դնում է մա-խիզ, մախիզեալ «անտեղեակ, անյայտ, աներևակ», Բառ. երեմ. էջ 202 մահիղ «տգեղ», բայց և մախաղ (էջ 201) «անյայտ. զաշաւակ, զազիր, սով»։ ՆՀԲ մեկնում է «զզուելի, գարշ, աղտեղի, զազիր, անարգ». այսպէս և ՋԲ. բայց ՋԲ (ինչպէս նաև ԱԲ) աւելացնում են տմախիզ «յօժարութեամբ», որ սխալ ընթերցման արդիւնք է։ Նորայր, Բանաս. 1900, 138 մախիզ և մախազ իրար է միանցում և սխալ գտնելով մախաი «ա-նառակ» նշանակութիւնը, երկուսն էլ մեկ-նում է «տգեղ». բայց միևնոյն ժամանակ մախիզ, մախիզեալ հասկանում է «անյայ-տական, աներևակ»։ Մէնէվիշեան, Մագ. գա-մագտ. էջ 26, 98, 129 դնում է մախիզ «ան-յայտ», մախիզեալ «անտեղեակ», որից նաև Ար. ՀԱ 1929, 253։


Հեգենայ, ից

s.

syllable.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Ասոր. ❇ heγyānā «կարդալ, հեգել, ընթերցում, արտասանութիւն» բառից։ Ասորի բառը դարձել է նախ *հեգիանայ, որից *հեգեանայ և սրանից էլ հեգենայ։ Ար-մատը բնիկ սեմական է. հմմտ. եբր. [hebrew word] h gh «բզզալ, մրմնջել, մռմռալ, առիւծի մռնչելը, մտածել, ճառել, խօսիլ», [other alphabet] hege «որոտ, հեծեծանք», ասոր. [syriac word] hə-γā «կարդալ», արաբ. [syriac word] hāǰa «վանկ, հեգել». տե՛ս նաև հյ. հեգ ձևի տակ։-Հիւբշ. 309։


Մաքման

s.

handkerchief;
thick cloth.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Եբր. [hebrew word] makbār, որ գործածուած է Ս. Գրքի նոյն տեղում. բառիս իմաստը անստուռ է, սովորաբար հասկացւում է «ան-կողնի ծածկոց, վերմակ», յունարէն թարգ-մանութեան մէջ բառը տառադարձուած է յն. μαχβαρ ձևով (այլ ձեռ. ναβρα). պետք է ենթադրել անշուշտ որ մեր թարգմանիչները ունեցել են յն. *μαχμαν ընթերցուածը, որից և տառադարձրել հայերէնը։


Մորէ

s.

cf. Թառափ;
myrtle-tree.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. «ձկան ընդերքով և աղաջրով պատրաստուած մի տեսակ համեմանք՝ որ հների մօտ յարգի էր. լտ. garum». իւղ, ձու, ձուկն, պանիր, կոգի, կաղտի, բածին, շճուկ, կաթն, խեր և ձկանմորէ. Մանդ. էջ 210= Գիրք թղ. 239=Մանդ. սիր. էջ 13. Մեղու և մորէիւ թացեալ՝ ի պիծակաց և ի մեղուաց գօշեալ լինէր ի միջօրէին (յն. γάβις, լտ. garum). Գր. Նազիանզ։ Նշանակում է նաև «մի տեսակ ջրալի նիւթ՝ որ պատրաստում էին գարու ալիւրով, աղով, ջրով, սև գնդի-կով, ռազանայով և մեղրով. գործածւում էր հին բժշկութեան մէջ իբր մարսողական» Բժշ. Մխ. հեր. 89. Վստկ. ճհր. 115. այս վերջին իմաստով գրուած նաև մուռի Ամիրտ. 209 (մեկնում է իբր պրս. ābgāma, որ այս նշա-նակութիւնն ունի իրօք) կամ նաև մոռի Բառ. երեմ. 203, 215.-տե՛ս դարձեալ մորէ կիւռս աղէք. (Դ. թագ. ժդ. 9), որի ընթերցուածն անորոշ է։


Մարմենի

s.

distaff.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. անստոյգ բառ. մէկ անգամ ու-նի Արիստ. աշխ. «Երեք մասունքն ի մար-մենին (կամ ի մարմնենին) ի նա լինին հա-յեցեալ, ըստ երից ամանակաց բաժանեալ»։ ՆՀԲ մեկնում է «մանելիք, գործի մանելոյ, աղեկատ», իսկ ԱԲ ջնջած է։ Արդեօք ստուգ-ուած է որ սխալ ընթերցուա՞ծ է։ Քաջունի, Գ. 160 դեռ շարունակում է գրել «quenouille, իլ»։ +ՄԱՐՄԻՆ, ո հլ. «միս, փխբ. մարդ, նիւթ, իր» ՍԳր. որից ունինք բազմաթիւ ա-ձանցներ. յիշենք նրանցից մի քանի հնա-ռոյնները. -մարմնագեղ Ոսկ. ես. մարմնա-ծին Ագաթ. մարմնակից Եփես. գ. 6. Ագաթ. մարմնահար Բուզ. մարմնապատ Եզն. Վեց-օր. Ոսկ. մ. բ. 19. մարմնապէս Սեբեր. Եւս. պտմ. Եփր. ծն. Ագաթ. բառավերջում՝ թանձ-րամարմին Եզն. զովամարմին Եփր. մնաց. չորեքմարմին Եւս. քր. քաջամարմին Ոսկ. յհ. ա. 3. յետիններից յիշենք մարմնապա-հեստ Պտրգ. 261, մարմնացի «մարմնով» Լծ. պրպմ. 742 (երկուսն էլ նորագիւտ բառ), գե-ղեցկամարմին Փիլ. երկմարմին Փիլ. բուլա-մարմին Կանոն լերկամարմին Նար. խոտա-մարմին Ոսկիփ. բազմամարմին Նիւս. կազմ. մարմնամարց. մարմնամարզութիւն, մարմ-նամարօական (նոր բառեր) ևն։


Լեփ, առ —

s.

declivity, incline, slope;
steepness, a steep & profonnd declivity;
adv. adj. առ —, — առ —, precipitous;
in a sloping manner, downwards.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«շեղ, զառիվայր». գործածուած է մի-այն Բ. մակ. ժգ. «Եւ դուռն առ ի շեղ ի ներքսակողմն ի մոխիր անդր առ լեփ շի-նեալ» (ձեռ. ընթերց. առ լեգ, առ լեբ)։


Խոռապետ, աց

s.

prime minister.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«կիւրապաղատ, իշխան յար-քունիս». մէկ անգամ գործածում է Բ. թագ. ը. 18. սրանից է բարդուած շահխոռապետ «արքայական իշխան» Եղիշ. ե. (այս վեր-ջինը ՆՀԲ ուղղում է շահ ախոռապետ, մինչ Մոսկուայի տպագրութիւնը պահում է ա-ռաջին ընթերցուածը)։


Թոյր, ից

cf. Երանգ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի հլ. ըստ ՆՀԲ, թէև առանց վկա-յութեան) «գոյն, երանգ» Ոսկ. ա. տիմ. Պիտ. որից գեղեցկաթոյր Պիտ. սպիտակաթոյր Նև-մես. էջ 105. լուսաթոյր Պիտ. ծիրանաթոյր Թէոդ. կուս. ձիւնաթոյր Պիտ. արջնաթոյր Նար. 177. քաջաթոյր Ոսկ. պօղ. ա. ნծ, թոյրաթուխ «թխագոյն» Ոսկ. կող. ժբ. (Անկ գիրք հին կտկ. Ա. էջ 165 ունի թիւրաթուխ. թարաթուխ ընթերցուածները, որ պետք է ուղղել թուրաթուխ՝ որ է «թխագոյն»)։


Պատճէն, ից

cf. Պատճեան.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *patčē̄n ձևից, որ ծագում է հպրս. *patičayana-ձևից. բուն նշանակութիւնն է «հակընթերցումն» (հմմտ. յն. ἀντίγραφον «ընդօրինակութիւն, արտագրութիւն»)։ Թէև պհլ. *patčen աւանդուած չէ, բայց կայ նպհլ. [other alphabet] pačen «ամբողջական ընդօ-րինակութիւն», որից hampačen «կատարե-լապէս ընդօրինակեալ»։ Հին պհլ. ձևից են փոխառեալ հյ. պատճէն, արամ. [hebrew word] naršeγen, եբր. [hebrew word] paϑšeγen, ասոր. [syriac word] ❇ paršaγnā «ընդօրինակութիւն, օրինակ, պատճէն», իսկ նոր պհլ. ձևից են հյ. պաճէն, վրաց. ბაჭენისი պաճենիսի «ընդօրինակութիւն, պատճէն»։ Հյ. պատ-հեան, պաճեան ծագած են սխալ ենթադրու-թեամբ պատճենի ևն ձևերից. իսկ պաճիկ, պատճիկ անծանօթ են։-Հիւբշ. 224։


Կայտառ, աց

adj. s.

healthy;
active, agile, lively, brisk, sprightly;
swift, quick, diligent;
gay, merry, jocose, facetious;
pretty, pleasing, prepossessing;
fish;
reptile;
— առնել, —ս յօրինել, to reanimate, to revive, to comfort, to invigorate.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «աշխոյժ, առոյգ, ե-ռանդուն» ՍԳր. «ջրի և ցամաքի ամէն տե-սակ կենդանի», բայց մանաւանդ «ջրային կենդանի» Դան. գ. 79. Շար. Նար. Արծր. (իմաստի զարգացման համար հմմտ. եռալ և զեռուն). որից կայտառական «խայտա-ցող» Ոսկ. յհ. ա. 31. կայտառութիւն Կորիւն։ Այս արմատի երկրորդ ձևն է կայտիռ, ո-հլ. (յետնաբար ի-ա հլ.) «ուրախութիւն, ու-րախութիւնից խաղալ ցատկռտելը» Ա-զաթ. Փիլ. յովն. Յհ. կթ. «ծովային կամ ցամաքային անասուն» Սեբեր. 74. Ճառընտ, որից կայտռալ «ուրախ ուրախ վազվռտել, եռալ զեռալ» Ագաթ. § 239 (ձեռ. տարբ. կտռային, կըտռային, կրկը-նագիրը ունի կտռային՝ ՀԱ 1913, 18) Արծր. հրտր. Պատկ. էջ 161 Ագաթանգեղո-սից փոխառեալ հատուածում ունի սրա տեղ կոտռային. հմմտ. նաև Սարգ. յկ. է, էջ 106 Իբրև զճճիս ի տղմի կապտռէի (առաջին տը-պագրութեան մէջ կայտռայի). կամ ա. պե-տըր. է. էջ 313 Զօրէն ճճեաց ի տղմի կաւտ-ռին (ա. տպ. կայտռան). որ և կայտռել Իմ. ժէ. 18. Ես. ծե. 12. կայտռեցուցանել Իսիւք կայտռական Փիլ. կայտռունակ Նար. խչ. 374. կայտռիկստակ (թերևս ուղղելի կայտ-ռիկատակ) «աքացի, ոտքով հարուած» Վրք. հց. Ա. 73 (ըստ ԳԲ սխալ գրչութիւն որպէս կայտռիք ստահակ ջորիներու. լաւագոյն ձե-ռագրում ունի «կայտռիքն ստահակ ջորւոզ» ընթերցուածը. տե՛ս Զարբ. թրգմ. էջ 286 ըստ Երևակ ամսագրի, 1858 Բ. էջ 43= Ա-թան. 604)։


Ռահ

s.

way, road;
— գործել, հորդել, to travel, to go on a journey.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Ուղիղ մեկնեց նախ ՀՀԲ. նոյնը ԳԴ, ՆՀԲ (աւելացնում է եբր. [hebrew word] orax հո-մանիշը, որի նմանութիւնը աատահա-կան է), Müller SWAW 38, 588 ևն։ ՌԱՀ «պիտոյք, գոյք, իրեր» Անսիզք 45 (Չարթէլ է պառիկելեցն և ի բաղնեց ըռահէն և յայտ ցեղ սարութենէդ.-բացի անկողնի և բաղնիքի պարագաներից և նման կազ-մածներից), Սմբ. դատ. 60, 62 (Հալաւն, սօլերն և գօտին և այլ այսպիսի ըռահ). որից ըռահեղէն «տան իրեր» Սմբ. ղատ. էջ 151 (մի ձեռագրի ընթերցուած է)։


Ռասիմ

s.

troop of explorers.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«սուրհանդակների զինւորական զունդ». ունի միայն ԱԲ. երկու անզամ գըտ-նում եմ գործածուած Դ. թագ. ժա. 4, 19, «Առ զհարիւրապետսն և զքոռին և զռասիմ և ած զնոսա ի տուն Տեառն. Եւ առ զհարիւրա-պետսն և զքոռին և զռասիմ և զամենայն ժողովուրդ երկրին»։-Հին բառարանների մէջ էլ գտնում ենք ռասիմ «գզիր, սուրհան-դակ, շքրիկ», ռասմիմ «սուրհանդակ», որոնց հետ Մէնէվիշեան ՀԱ 1911, 558 միացնում է Մագ. գամագտ. 13 ռասիմալ բայը՝ ոռ շատ զանազան ընթերցուածներ ունի և որ մեկնում է «օգնել»?


Սաբեկ, այ

s. fig.

thicket;
pardon.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Հները հասկացել են զանազան ձևե-րով. այսպէս Վրդն. ծն. մեկնում է «Աաբեկն ոստ մի ծառոյ թարգմանի, կամ երկճղի ծառ. իսկ առ ի միտս՝ թո-ղութիւն կոչի... ոմանք ասեն թոյլ գոլ». (ՀԲուս. § 2676 վերջընթեր բառը հաս-կանում է թայլ բոյսը)։ Առանձին բոյ-սի տեսակ է հասկանում նաև Թովմաս վրդ. Կիլիկեցի, որ գրում է «թուզ, նու-ռըն և սաբեկ» (տե՛ս ՀԲուս. անդ)։ Տունկ է նաև ըստ Եփր. երաշտ. «Ջոր և տունկ անուանեաց սաբեկ.-Տնկեսցէ զտունկս զայս սաբեկ.-Անուն տնկոյն սաբեկ ասի»։-Բառ. երեմ. էջ 278 դը-նում է «սաբեկայ. բարձր»։ Իբր եբր. բառ յիշում են ՀՀԲ և ՆՀԲ՝ զանազան մեկնութեամբ։


Սակռ, կռուք

s. zool. saker, goshawk;
bittern.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

=Գտնւում է մի խումբ լեզուների մէջ. ինչ. արաբ. [arabic word] yaqr «որսի բազէ. շա-հէն» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 938), քրդ. sakkar «որսկան մի թռչուն» (Justi, Dict, Kurde 270), արևել. թրք. ❇ soqur «վայրի բադ», իտալ. sagro, ֆր. sacre «մի տեսակ մեծ շահէն», մբգ. sackers, մյն. σάϰρε, մլտ. sacer, որոնց վրայ տե՛ս Hehn, Kulturpfl. 3, 537։ Յայտնի չէ թէ հայերէնը ի՛նչ ճամբով հասած է մեզ։ Հիւբշ. Ուս. փոխ. բառից 66 և Arm. Gram. 276 մեր բառը հա-մարելով շատ յետին (Սոփոն. բ. 14 սակ-ռուք համարում է սխալ ընթերցուած՝ փո-խանակ ագռաւք), դնում է փոխառեալ արա-բերէնից։


Պարիկ, րկաց

s. zool.

siren, mermaid;
fairy;
tom-tit, tit-mouse, mesengia, muskin.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «առասպելական մի ոգի» Եզն. Փիլ. լին. Լծ. փիլ. (վերջին երկու-սի մէջ նաև պարեկ, պարակ ընթերցուածնև րով). որից առիւծապարիկ (նորագիւտ բառ) Բար. 171. տե՛ս նաև յուշկապարիկ։


Պրակ, աց

s.

wood, thicket, grove, bush;
work, writing;
chapter, paragraph or article;
— թղթոյ, ream of paper;
— կտաւոց, չուխայից, entire piece of linen or woollen cloth, bale, pack;
—ք ուսման, lesson;
acts;
—ք առաքելոց, the Acts of the Apostles.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն. πραԷις, յգ. πραζεις «գործք, գործառ-նութիւնք», յատկապէս πράζεις τῶν ἀποστόλων «Գործք առաքելոց». իսկ «գլուխ, հատուած» նշանակութեամբ առնուած է πραζις «ընթեր-ցուածք, հռետորի բանախօսութիւնը» ձևից։ Մագում է πράσσω «ընթանալ, գործադրել, վերջացնել» բայից։-Հիւբշ. 315, 375։


Սիւնհոդոս, աց

s.

synod.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Ասոր. ❇ sunhodos, որ և [syriac word] ︎ sunodos ձևից (կէտադրեալ չլինելով ընթերցանութիւնը անորոշ է), որ իր հերթին փոխառեալ է յն. σύνοδος «ժողով, մա-նաւանո ռիտական կամ եկեղեցական ժողով» բառից։ Սրանից են նաև լտ. sуnodus, ֆը-րանս. գերմ. Sуnode, վրաց. სინოდი սինոդի, ռուս. cииодь (որից և արևելեան գրաևանև մէջ՝ սինօդ «էջմիածնի Սինօդը»), և մինչև իսկ քրդ. ❇ sinodus (Justi, Dict. Kurde 246)։ Հայերէնը ուղղակի յունարէնից չէ՝ հ ձայնի պատճառաւ, որ չկայ յունարէ-նում, բայց գտնւում է ասորերէնում։ (Այս հ ო ձայնը Յակոբ Եդեսացին (+708) պա-տուիրում է չգրել՝ համաձայն յունարէնի Brockelm. Lex. syr. 231ա)։ Յառաջացած է անշուշտ յն. բառը ստուգաբանելով σύν «կից» +ὄδός «ճանապարհ» բառերից. հմմտ. Կնիք հաւ. էջ 58 «Սիւնհոդոս, որ է ժողով, որ թարգմանի զուգաճանապարհք», նաև Յհ. իմ. խոստ. 12 «Սիւնհոդոս ժողովոյն, որ անուա-նի զուգաճանապարհ»։


Սպայ, ից

s.

army, troops, warriors, cavalry;
officer;
—ք զօրուն, the officers of an army.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. «գունդ, զօրք, բանակ» ՍԳր. Կոչ. Խոր. Յհ. կթ. որից սպայազօր Յհ. կթ. սպայակոյտ Յհ. կթ. սպայապետ Կորիւն. սպայասալար Լմբ. առ լև. (յետնաբար կազ-մուած հայերէնի մէջ՝ փխ. սպասալար բառի, որ զուտ իրանեան բարդութիւն է).-բառիս ընթերցման համար կարևոր է սըպայութիւն գրչութիւնը մի ոտանաւորի մէջ՝ Նոր վկ. էջ 509 (Ժէ դարից)։ Նոր գրականում սպայ իր իմաստը փոխելով դարձել է ո՛չ թէ «զօրք կամ բանակ», այլ «զօրքը վարող աստիճա-նաւորներից մին, օֆիցեր, officier», որից և ենթասպայ։


Ստի, ստուոյ

s.

honour.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Ստի բառը ունի միայն ԱԲ, որ մեկ-նում է «պատիւ, բարեկրթութիւն»։ Բա-ցասականը գիտեն անստի «անպատիւ. անկիրթ» ԱԲ, անստու կամ անտուս «անկարգ կամ անհամ» Բառ. երեմ. էջ 24, 25, որից և ՀՀԲ։-Վեցօրէից վկա-յութեան մէջ Վենետկի օրինակն ունի անօտու, որ հրատարակիչը ուղղում է անյօդ. Վիեննայի Մխիթարեանց թ. 249 ձեռագիրն ունի նոյնպէս անօտու, թ. 612 ձեռագիրը անոտու. իսկ Ամմատևա-նի ձեռագիրը (Մասիս 1853, թ. 11-60) անստու, որ Այվատեան կցում է Հին բառարանի անստու ձևի հետ։ Այվա-տեան այս ընթերցուածը ուղղում է ան-ստև «անմազ, լերկ», որ գոնէ արջի հա-մար յարմար ածական չէ։ Բառիս ուղիղ մեկնութիւնը վերի ձևով տուաւ Հ. Ա. Վարդանեան, ՀԱ 1911, 303 և 1914 643, Բառաք. դիտ. Բ. 87։


Վաղր, ղեր

s.

sabre, cutlass, hanger;
cf. Սակր.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

և ինչպէս որ ունինք արդէն հյ. վարգ< պհլ. vazr. ըստ այս ենթադրութեան՝ վաղր ձևը գոյութիւն չունի և յետնա-բար միայն ծագած է տառերի շփոթու-թեամբ։ Հիւբշման (անձնական) այս բացատրութիւնը վերջնական չի համա-րում։ Նոյն նիւթի վրայ խօսում է Վար-դանեան, ՀԱ 1922, 293 և Եփր. վկ. արև. =Սոփերք Ի. 127 գտնելով վազրա-մոր ընթերցուածը, վաղր և վաղրաւոր ձևերը ջնջել է հրամայում։-Թոփճեան, Mitteilungen des Semmars f. orieni Spr. Berlin 1904, էջ 138 պրս. [arabic word] vaqra բառի հետ, որ մեկնւում է ըստ ԳԴ «է այն հատու կտրիչն երկաթեայ, որով անկանողք, այսինքն գործողք ռա-դիֆէի («թաւիշ»), զխաւն նորա նովին հառանեն»։ (Վաղր բառի ղ ձայնը՝ որ է 1 ընդդէմ զ-ի, չի թոյլ տալիս ընդունել այս ստուգաբանութիւնը)։


Վարդապետ, աց

s.

vartabed, doctor;
lecturer, professor;
master, preceptor;
school-master;
archimandrite;
— օրինաց, doctor of laws, cf. Օրէնսուսոյց;
— աստուածաբանութեան, doctor in divinity;
— բժշկութեան, doctor in physic;
cf. Թեկն;
cf. Օրէնսգէտ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. (հարաւային արևմտեան բարբառ) *varda=հպրս. -varda «գործ, աշխա-տանք»-+պետ (pati) բառից, որով ամբողջը լինում է *vardapati։ Այս արմատի այլ ձե-վերն են զնդ. varz «աշխատիլ եռանդուն կերպով», պհլ. varz, պրս. ❇varz «ցանք». varza «սերմանում», varzand «սերմնացա-նութիւն և շահ օգտութեան, և ուսումն», varzidan «ջանալ, գուն գործել, նկրտիլ, սո-վորութիւն առնել զգործ ինչ, սերմանել», varzi «սերմանացան»։ Առաջին ձևը պահում են հպրս. Artavardiya (յատուկ անուն, բուն նշ. «բարին գործող») և քրդ. ward «a patch of ploughing»։ Հին պարսկականից տառա-դարձւած ձև է ելամ. ir-du-mar-ti-va։ նա-խաւոր «գործ, աշխատանք» իմաստը աւևւև յետոյ ձևափոխուելով դարձել է Աւեստայում «եռանդուն աշխատանք ուղղափառ հաւատ-քի համար» (հմմտ. varəzəmča haomanafi-həmča «գործունէութիւն և բարի խորհուրդ») և մասնաւորուել է երկրազործական աշխա-տանքի համար (հմմտ. զնդ. aiwi-var»։ «հողի վրայ գործել, երկրագործութիւն ա-նել», և վերի պրս. ու քրդ. երկրագործական բառերը)։ Պահլաւերէնի մէջ կար նաև «ուս-ման աշխատանք, ուսումնասիրութիւն, ու-սում» իմաստը, որին ապացոյց է պրս. yar-zand «ուսում»։ Այս նշանակութիւնից է փոխառեալ արաբ. ❇ vird (կարդալու է vard) «աշակերտ կամ ընթերցուածք» (տե՛ս Բուրհանի Կաթի և Ջօնսընի բառագիրքը. չունին Մենինսկի, Vullers և ԳԴ)։ Այս ի-մաստը գտնում ենք նաև հայերէնում, որով վարդապետ<իրան. *vardapati լինում է «աշակերտապետ կամ գործապետ»։