Definitions containing the research է : 10000 results

Բազմամասնեայ

cf. Բազմամասն.

· Calfa

NBHL (2)

Եւ է բազմամասնեայ. բայց մեք նրբագոյնս արասցուք. (Ճ. ՟Ա.։)

Խոհերս բազմամասնե այս։ Զերծումն բազմամասնեայ մահուն։ Բազմամասնեայ յաճախութեան մեծիդ երախտեաց։ Զբազմամասնեայ գումարս դասուց յանուն քո ժողովելոցս։ Բազմամասնեայ շնորհիւ լցեալք։ Բազմամասնեայ օրինակ կերպից ի նոյն տեսութիւն բոլոր էութեան. (Նար.։)


Բազմամարդ

adj.

populous;
— առնել, բազմամարդացուցանել, to people.

· Calfa

NBHL (3)

Տեսեալ զքաղաքն մեծ եւ բազմամարդ։ Բազմամարդ է քաղաքն. (Ոսկ. կոր.։ Փիլ. իմաստն.։)

Բազմամարդ է տօնս. (Առ որս. ՟Ժ՟Բ։)

Ի բազմամարդ սպասաւորութենէ ծառայիցն՝ երկուս զերիցագոյնսն ... առեալ ընդ իւր. (Փիլ. իմաստն.։)


Բազմամարդութիւն, ութեան

s.

state of an inhabited town;
great population.

· Calfa

NBHL (6)

πολυανθρωπησία hominum multiplicatio, propagatio Բազմաւորութիւն մարդկան. որպէս բազմանալն եւ աճումն սերնդեամբ.

ԲԱԶՄԱՄԱՐԴՈՒԹԻՒՆ. որպէս Բազմութիւն, կամ ամբոխ մարդկան. πολυανθρωπία multitudo hominum

Փառք քաղաքի՝ ժողովուրդն. տէր՝ որ ետ, զբազմամարդութիւն խնդրէ. (Մխ. երեմ.։)

Ճշգրտեսցէ ոք յազգին բազմամարդութիւն։ Հայր ո՛չ միոյ, այլ՝ բազմութեան. եւ բազմութեան՝ ոչ ըստ մասանց, այլ՝ բազմամարդութեանն ազանց. (Փիլ. քհ. եւ Փիլ. լին.։)

Փթթեալ էր եւ ծաղկեալ բազմամարդութեամբ ժողովն հրէից. (Լծ. կոչ.։)

Որ ի ժողովի՝ բազմամարդութեամբ զուրախականսն ոչ փափագէ գտանել. (Յհ. իմ. ատ.։)


Բազմամբոխ

adj.

peopled;
of great concourse, numerous;
tumultuous.

· Calfa

NBHL (10)

πολύοχλος, πολυπληθής, πλῆθος multus numero, fequens Ուր է ամբոխ բազում. բազմաժողով, խուռն. շատւոր.

Հեզութիւն՝ պատկառէ ի մէջ բազմամբոխ հրապարակաց. (Յճխ. ՟Ժ՟Ա։)

Զխաղաղասէր շինութիւն մարդաշատութեան, հոծ բազմամբոխ լիութեամբ պարարտութեամբ. (Ագաթ.։)

Քսերքէս բազմամբոխն ոչ ուրեք գոյ (այժմ). (Փիլ. նխ. ՟ա.։)

Կամ որպէս Բազմավրդով. փոփոխական.

Ծաղր առնէ զբազմամբոխ քաղաքաց. (Յոբ. ՟Լ՟Թ. 7։)

Յամօթ առնիցէ զքեզ ի բազմամբոխի. (Սիր. ՟Խ՟Բ. 11։)

Ոչ որ իշխանն է ի մեզ, այլ իշխեցեալն եւ բազմամբոխն. (Փիլ. այլաբ.։)

Ի դէպ էր հպարտացուցանել զնոսա բազմամբոխիցն տսիլ. (Ոսկ. մ. ՟Ա. 15։)

Գայ աղուէսն ի մէջ բազմամբոխին. (Վրդն. առակ.։)


Բազմամբոխութիւն, ութեան

s.

great multitude of people;
tumult, great noise with confusion and disorder.

· Calfa

NBHL (1)

Յաճախութիւն ամբոխի, եւ ամբոխիչ իրաց. Նա ինքն ամբոխի առ ինքն բազմամբոխութեամբն եւ ախտիւք, եւ այլոց զնոյն զայն գործէ. (Առ որս. ՟Ժ՟Գ։)


Բազմամեայ

adj.

old, aged, ancient, of old date.

· Calfa

NBHL (5)

Դատապարտէ ... մանկութիւն վաղվաղակի վախճանեալ՝ զբազմամեայ ծերութիւն անիրաւի. (Իմ. ՟Դ. 15։)

Ծերունիս ո՛չ զբազմամեայս եւ զհինսն համարին։ Բազմամեայ չարութիւն մարդկան՝ ի ծննդենէ մինչեւ ցծերութիւնն ձգտեալ. (Փիլ. տեսական. եւ Փիլ. լին.։)

Մի՛ հայիր տէր ի բազմամեայ ամբարշտութիւնս իմ. (Եղիշ. ՟Ը։)

Յերկարաձգեալք ի բազմամեայ տեւողութիւնս յազգէ յազգ. (Պիտ.։)

Բազմամեայն (ցաւ) անբժշկելի է. (Վրք. հց. ՟Դ։)


Բազմամեան

adj.

cf. Բազմամեայ.

· Calfa

NBHL (2)

Սիմէոն յարանց լինի քարոզ, եւ Աննա ի կանաց բազմամենից. (Բրս. տեառնընդառաջ.։)

Ըմպէ մեծատունն զգինի բազմամեան. (Մծբ. ՟Ժ՟Թ։)


Բազմամեղ, աց

adj.

burdened with many sins, great sinner.

· Calfa

NBHL (2)

Որպէս տէր ոք խնամակալ, որ ի բանտէ զբազմամեղս հանել կամիցի. (Ոսկ. ես.։)

Զբազմամերաց յիրաւի ոք ասիցէ զայն. (Ոսկ. մ. ՟Ա. 9։)


Բազմամետաքս

adj.

abounding in silk.

· Calfa

NBHL (1)

Աշխարհն ... քրքմաւէտ, եւ բազմամետաքս. (Խոր. ՟Բ. 78. կամ 81։)


Բազմամթեր

cf. Բազմահամբար.

· Calfa

NBHL (2)

Ուր բազում ինչ մթերեալ եւ ամբարեալ իցէ. մէջը շատ բան դիզած՝ պահած.

Ծակոտէր զբազմամթեր աման խորհրդոցն. այսինքն զմիտսն լի բազում նենգանօք. (Եղիշ. ՟Բ։)


Բազմամիտ

adj.

wise, learned.

· Calfa

NBHL (2)

Առատ մտօք. հանճարեղ. մտացի. հնարագէտ. շատ խելացի.

Այրն ինքն քաջ է, եւ բազմամիտ է. (Փարպ.։)


Բազմամուսին

adj.

who has had many wives or husbands;
polygamist.

· Calfa

NBHL (1)

Զսադուկեցւոց բազմամուսինն, զոր նենգութեամբ հարցանէին. (Յիշատ.։)


Բազմամուսնութիւն, ութեան

s.

polygamy.

· Calfa

NBHL (1)

Ոչ մանկունքն ծնեալք ի բազմամուսնութիւն կնոջն՝ կարեն զհայրն ճանաչել, եւ ոչ նա ի նոսին պահէ զգութն ամբողջ՝ այսու կասկածանօք. (Լմբ. առակ.։)


Բազմայեղց

adj.

plentiful, abundant.

· Calfa

NBHL (7)

ԲԱԶՄԱՅԵՂ ԲԱԶՄԱՅԵՂԱՆԱԿ. πολύτροπος multis modis, multifariam, diversus Պէսպէս յեղեալ՝ յեղյեղեալ. բազմօրինակ. բազմազան. ազգի ազգի.

Բազմայեղ ձեւով՝ յոլովակի անուամբ ստորոգէ զնա. (Ոսկիփ.։)

Բազմայեղ այլայլութիւնս դաւանէին. (Կանոն.։)

Բազմայեղ չարութեամբ. (Մէկն. Ղեւտ.։)

Յորմէ անկեալն զանազան եւ բազմայեղանակ հիւանդութեամբ ախտացաւ. (Բրս. չար.։)

Կարգել մի ըստ միոջէ զիրս եւ զգործս, զբազմայեղանակ դիպմունս Հայաստան աշխարհիս. (Փարպ.։)

Բազմայեղանակ նախագուշակ մարգարէիցն քարոզութեամբ. (Թէոդոր. ի կոյսն.։)


Բազմայորդ

adj.

copious.

· Calfa

NBHL (1)

Լուծանէ զղամեքայ զբազմայորդ անմտութիւն. (Եփր. աւետար.։)


Բազմայորդոր

adj.

active, very diligent.

· Calfa

NBHL (2)

Յայնժամ երկրագործք մեր բազմայորդոր էին ի վաստակս ձեռաց. (Յհ. կթ.։)

Բազմայորդոր փութով հաւանեցարո՛ւք ի շնորհավաճառութիւն այսր աւուր. (Թէոդոր. ի կոյսն.։)


Բազմայր

adj.

who has many husbands;
populous (town).

· Calfa

NBHL (3)

πολύανδρος femina, quae saepius nupsit Մակդիր կնոջ՝ որ լեալ է բազում արանց հետ զհետէ. որ եւ ասի ԲԱԶՄԱՆԿՈՂԻՆ. շատ մարդու կնիկ եղած.

ԲԱԶՄԱՅՐ. որպէս Բազմամարդ. πολύανδρος viris frequens

Ի բաց փախչին գազանք իբրեւ ի բուն իշխանէ ի մարդկանէ. վասն որոյ յորժամ բազմայր լինին՝ ոչ գան ի քաղաքսն։ Մեղուք եթէ առաւելեալ լիցին զօրէն բազմայր քաղաքի՝ գաղթեալք յայլ վայր փոխին. (Փիլ. ել. եւ Փիլ. լիւս.։)


Բազմայօդ

adj. adv.

that has many joints;
false;
Piecemeal.

· Calfa

NBHL (5)

Զի չէ՛ մարդ, թէ մի գնացք լինիցին բազմայօդ յօդուածոց նոցա։ Բազմայօդքն լքեալք անկանէին, եւ յօդակոտոր ի միմեանց յօդքն քակտէին. (Վեցօր. ՟Ա. եւ ՟Թ։)

Բնութիւնս մեր նոյնպիսի է բազմայօդ եւ կցկցելով. (Վրդն. ծն.։)

Որով խորտակի բազմայօդ՝ ի վերայ շրջեալ մարդկային բնութեանս չարութիւն, զոր նաւս թարսշայ մարգարէն անուանէ. (Նիւս. երգ.) յն. բազմահե՛րձ. πολυσχιδῶς

ԲԱԶՄԱՅՕԴ. ա. որպէս Ստայօղ, պաճուճեալ. ...

Զբազմայօդս զայս եւ զշնչականս ստորին խաբէութիւնս. (Սարկ. լս.։)


Բազմանամ, ացայ

vn.

to increase, to grow in great numbers, to shoot, to multiply, to enlarge;
to abound, to overflow.

· Calfa

NBHL (3)

Աճեցէք եւ բազմացարո՛ւք եւ լցէ՛ք զերկիր ... եւ թռչունքն բազմասցի՛ն ի վերայ երկրի։ Բազմանայ յոյժ ժողովուրդն յերկրիս։ Բազմանայր թիւ աշակերտելոցն։ Ի բազմանալ աշակերտացն.եւ այլն։

Եւ բազմացաւ ձայն կանչողին՝ փոխան սրբոյ ժամահարին. (Գր. տղ. յերուսաղէմ.։)

Բազմացաւ ջուրն։ Բազմանայր յոյժ յոյժ։ Բազմացան չարիք մարդկան ի վերայ երկրի։ Վասն բազմանալոյ անօրէնութեանն։ Ողորմութիւն ձեզ, խաղաղութիւն եւ սէր բազմասցի։ Եկեղեցին՝ մխիթարութեամբ հոգւոյն սրբոյ բազմանայր. եւ այլն։ Որպէս եւ յայլ գիրս ասի.


Բազմանիւթ, ից, աց

adj.

that abounds in materials;
that contrives in several ways.

· Calfa

NBHL (1)

ԲԱԶՄԱՆԻՒԹ. πολύπλοκος valde implicatus, versatus Որ նիւթէ զբազում ինչ. բազմահնար. նենգաւոր. չարարուեստ.


Բազմանկար

adj.

provided with many pictures;
various

· Calfa

NBHL (1)

Պէսպէս նկարուք. բազմերանգ. գունագոյն. գունզգուն.


Բազմանկողին

adj.

prostituted, whoremonger;
prostitute;
cf. Բազմայր.

· Calfa

NBHL (4)

Զբազմանկողին կինն զայն, որ եօթանցն եղեւ եղբարց, յառաջ մատուցանէին. (Նիւս. բն.։)

Թէ ո՛րպէս իցէ յարուի կնոջն բազմանկողնոյ. (Կիւրղ. ղկ.։)

Զոր ընդդէմ սադուկեցւոցն ասաց յաղագս բազմանկողին կնոջն. (Շ. մտթ.։)

Ստեղծանեն զբազմանկողին զոմն կին, որոյ էութիւն բնաւ ուրեք ոչ է. (Իգն.։)


Բազմանշան

adj.

that has many significations, equivocal, ambiguous;
that has many marks.

· Calfa

NBHL (2)

Մի խաբեսցէ ոք զքեզ բազմանշան բանիւ. (Տօնակ.։)

Ոչ ըստ միում օրինակի ... կարելն, եւ ոչ կարելն, այլ՝ բազմանշանակ է. (Առ որս. ՟Է։)


Բազմանշանակ

cf. Բազմանշան.

· Calfa

NBHL (2)

Մի խաբեսցէ ոք զքեզ բազմանշան բանիւ. (Տօնակ.։)

Ոչ ըստ միում օրինակի ... կարելն, եւ ոչ կարելն, այլ՝ բազմանշանակ է. (Առ որս. ՟Է։)


Բազմանշոյլ

cf. Բազմաճաճանչ.

· Calfa

NBHL (1)

Երկանունն, եւ բազմանշոյլն՝ յաւազանէ, եւ ի կոչմանէ (Ստեփաննոս պսակ՝ եպիսկոպոս). (Նար. խչ.։)


Բազմանուն

adj.

that has many names.

· Calfa

NBHL (4)

Մի գոլով (Աստուած) բազմանուն է ըստ կրիցն. (Արիստ. աշխ.։)

Իսկ բազմանուն , ասելով, ես եմ որ էն , կեանք, լոյս, Աստուած, ճշմարտութիւն. (Դիոն. ածայ.։)

Բազմանուն՝ Քրիստոս, եւ մի որդի. մի, եւ բազմանուն։ Մարմին եղեալ՝ բազմանուն եղեւ։ Ըստ տնօրէնութեանն բազմանուն է (Քրիստոս). (ՃՃ.։ Ոսկիփոր.։ Լմբ. յայտն.։)

Բազմանուն ասէ զչարն՝ ըստ զանազան գործոցն անուանելով. (Նիւս. երգ.։)


Բազմաշահ

adj.

very useful, profitable;
բազմաշահ լինել, cf. Շահել, cf. Ճոխանալ, cf. Հարստանալ.

· Calfa

NBHL (3)

πολυκερδής multum quaestuosus, multum lucri adferens Որ ինչ բազում շահս ունի կամ բերէ. շահաւէտ. խիստ շահաւոր.

Նաւ բարձեալ բերիցէ զբազմաշահ վաճառասն, կամ զբազմաշահն վաճառս. (Վեցօր. ՟Զ. յորմէ եւ Շիր.) յն. լոկ՝ բիւրաբեր. μυριόφορος

Բամբակ՝ թէպէտ փանաքի եւ տկար, այլ բազմաշահ. (Մխ. առակ.։)


Բազմաշարժ

adj.

trembling;
mutable.

· Calfa

NBHL (3)

πολυκίνητος qui multiplici motu agitatur, volubilis Որ ստէպ շարժի կամ փոփոխի. դիւրափոփոխ.

Իշխելն (առ մարդիկ) ե՛ւ բազմաշարժ, եւ բազմացնոր. իսկ նորայն (այսինքն Աստուծոյ՝) անաշխատ ... անշարժ ... զամենայն շարժէ. (Արիստ. աշխ.։)

Ի տեղւոյ ի տեղի շրջին բազմաշարժ աչօք՝ շուրջ հայեցուածովք խնդրեն զտենչալին. (Ոսկ. ի զաքէոս.։)


Բազմաշխատ

adj. adv.

laborious, that loves work, that has worked much;
laborious, painful, heavy, difficult, hard;
laboriously, with much difficulty and work.

· Calfa

NBHL (3)

Ուր իցէ աշխատութիւն շատ. բազմավաստակ. շատ աշխատանքով.

Բազմաշխատ քրտամբք փայլէր։ Բազմաշխատ քրտամբք երկոց զհարկաւոր պէտս մարմնոցնվճարէին. (Յհ. կթ.։)

Որպէս այն առաջին շինուածն անմտութեան բազմաշխատն եւ դիւրակործանն. (Լաստ. ՟Ի՟Դ։)


Բազմաշնորհ

adj.

that does many favours, that gives bountifully;
that abounds in favours.

· Calfa

NBHL (2)

Որ բազում ինչ շնորհէ. բազմապարգեւ. շատ պախշիշ տւօղ.

ԲԱԶՄԱՇՆՈՐՀ. Բազում շնորհօք ճոխացեալ. շնորհալի. պէսպէս շնորհաց ընդունօղ կամ պարունակիչ.


Բազմաչար

adj.

very wicked.

· Calfa

NBHL (2)

κάκιστος, κακοήθης pessimus, malignus Բազում չարեաց առիթ կամ գործօղ. կարի յոյժ չար. լի չարեօք. շատ գէշ. չարիքը շատ, չարին չարը.

Բազմաչար է պոռնկութիւն. (Յճխ. ՟Ը։)


Բազմաչեայ

adj.

furnished with many eyes.

· Calfa

NBHL (2)

Բազմաչեայ քերովբէք. (Շար.։ Դիոն.։)

Կոյր է բազմաչեայն, որ ի սնոտիսն բազում աչօք հայի. (Նիւս. երգ.։)


Բազմաչեան

cf. Բազմաչեայ.

· Calfa

NBHL (2)

Յաճախք ի գիտութիւն իմաստալից ըստ բազմաչեան գոլոյ։ Բազմաչեան գոլ, եւ ի թիկանց կուսէ ունել զաչս. (Շ. հրեշտ.։)

Աթոռք անքընին, քրովբէք բազմաչին, սրովբէք սրբային. (Գանձ.։)


Բազմապայծառ

adj.

very clear, brilliant, most illustrious.

· Calfa

NBHL (1)

Կամ πολυτελής sumtuosus Մեծաշուք, հոյակապ, շքեղ, բազմածախ. փառաւոր, մեծաշէն, շատ ծախքով.


Բազմապատիկ

adj. adv.

multiple;
diverse, much, several;
magnificent;
— առնել, to multiply, cf. Բազմացուցանեմ, cf. Բազմապատկացուցանեմ, cf. Բազմապակեմ;
— լինել, to multiply, cf. Բազմանամ, cf. Շատանամ, cf. Բազմապատկանամ;
more, moreover

· Calfa

NBHL (15)

ԲԱԶՄԱՊԱՏԻԿ. մ. πολυπλασίως, -σία, πολλαχῶς, ἑπί πολύ multipliciter եւ այլն. Բազմապատկաբար. եւ բազմամասնաբար. բազմօրինակ. պէսպէս օրինակաւ. եւ Առաւելագոյն. բազումս. յոյժ, մեծապէս.

Այր երկայնամիտ՝ բազմապատիկ է խորհրդով. (Առակ. ՟Ժ՟Դ. 29։)

Ընդ բազմապատիկ ախտի (հակառակի՛) բազմապատիկ առաքինութիւն. (Փիլ. այլաբ.։ Այսպէս ասի յամենայն գիրս.)

Բազմապատիկ բարիք, բարութիւնք, չարիք, թշուառութիւնք, հիւանդութիւն, պարէնք, վայելմունք, երկչոտութիւն, ընթացք, տանջանարանք.եւ այլն։

Դնեմ ի հիմունս սիոնի վէմ բազմապատիկ. (Ես. ՟Ի՟Ը. 16. (որ ի ՟Ա. Պետր. ՟Բ. 6. գնի՝ ընտիր)։)

Որ է առաջի Աստուծոյ բազմապատիկ. (՟Ա. Պետ. ՟Գ. 4։)

Երկիր բարի զսերմն բարի ընկալեալ՝ բազմապատիկ առնէ զարդիւնս արմտեացն. (Յճխ. ՟Ժ։)

Զի կեցցէք, եւ բազմապատիկ լինիցիք. (Օրին. ՟Ը. 1։ ՟Ժ՟Ա. 8։)

Կամ Բազմապատկել թուաբանօրէն զթիւ ինչ այլով.

Ի միեկէն մինչեւ ի տասնեակն բազմապատիկ արարեալ՝ շարադրեսցես զարարեալ թիւն։ Վեցակ իմն բազմապատիկ յինքեան եղեալ ... ծնանի զերեսուն եւ զվեց. (Փիլ. ՟ժ. բան.։)

Բազմապատիկ անդրէն դարձուցանել (զառեալն). (՟Բ. Մակ. ՟Թ. 16։)

Զի բազմապատիկ թողցէ զանօրէնութիւնս մեր. (Ես. ՟Ժ՟Է. 7։)

Բազմապատիկ ... զԱստուած ի վեր օրհնէին. (՟Գ. Մակ. ՟Զ. 24։)

Հատուցանել ի վերայ նոցա (զվրէժս մահու) ե՛ւս բազմապատիկ քան զմահապարտացն. (Պիտ.։)

Այն՝ որ յետոյն, լինի բազմապատիկ քան զայն՝ որ ի սկզբանէն էր, լի. (Փիլ. լին.։)


Բազմապատիւ

adj.

much honoured, very honourable, respectful.

· Calfa

NBHL (2)

Այնպէս բազմապատիւ ճանապարհ լեալ նոցա՝ գնային հասանէին ի քաղաքն. (Կաղանկտ.։)

Որքան սակաւու գնոյ զբազմապատիւն դնէ, այնքան խնդայ։ Հանդերձիւ բազմապատուով ոչ զգեցուցանես զքեզ. (Բրս. ապաշխ.։)


Բազմապատկեմ, եցի

va.

to multiply;
to repeat.

· Calfa

NBHL (7)

ԲԱԶՄԱՊԱՏԿԱՑՈՒՑԱՆԵՄ ԲԱԶՄԱՊԱՏԿԵՄ. որ եւ ԲԱԶՄԱՊԱՏԿԵՑՈՒՑԱՆԵՄ. πολλαπλασιάζω multiplico Բազմապատիկ առնել. բազմացուցանել իւրք օրինակաւ. առաւելուլ. յաճախել. շատցնել, էւելցնել, վրայ դնել.

Առ ինքն բոլոր միանայ, եւ ոչ յինքն՝ մտեալ, եւ բազմապատկացուցեալ զինքն նուազէ զիւրն միութիւն. (Դիոն. ածայ.։)

Քրիստոս վէմ բազմապատիկ, որ բազմապատկեաց զինքն՝ վէմ կոչելով զՍիմոն, եւ նա զամենայն հաւատացեալսն. (Տօնակ.։)

Հատուցանէ բազմապատկելով։ Զբազմապատկեալ չարութիւն նոցա. (Վրդն. ծն.։)

Հազարս հազարաց ասեն, եւ բիւրս բիւրոց գոլ, զառ ի մէնջ ծանրագոյնս թիւս զինքեամբ շուրջ պատեալ եւ բազմապատկեալ. (Դիոն. երկն.։)

Կամ Բազում անգամ կրկնել, երկրորդել, յեղյեղել. ստէպ ասել եւ յիշատակել.

Ամենայն թիւ բազմապատկելով՝ մեծ թիւ բացակատարէ, քան զշարադրելով (գումարմամբ). ո՛րդոն, երիցս երեք՝ ինն, եւ երեք եւ երեք՝ վեց. ահաւադիկ բազմապատկելով՝ մեծ թիւ արար՝ ինն. քան թէ զշարադրելով՝ որ է վեց։ Իսկ երկեակդ ո՛չ այդպէս. քանզի բազմապատկելով եւ շարադրելով՝ զնոյն թիւ բացակատարէ զչորս. երկիցս երկու՝ չորք. երկու եւ երկու՝ չորք. (Սահմ. ՟Ժ՟Դ։)


Բազմապատկեր

cf. Բազմանկար.

· Calfa

NBHL (3)

πολυπρόσωπος multas habens facies, multiformis Իբրու Բազմադիմակ. բազմադիմի. բազմադէմ. բազմօրինակ. շատ երեսով՝ կերպարանքով, շատ կերպ.

Բազմապատկերք են, զի այսպէս ասասցուք, արիոսի եւ եւնոմիոսի աղանդոցն մոլորութիւնք. (Կիւրղ. գանձ.։)

Զի ի դէմս բազմած բազմասեզեխն րահաբու ... նկարագրեսցի խորհուրդ բազմապատկեր եկեղեցւոյ ... որ հանդերձեալ էր օտարանալ յամենայն կռոց. (Եփր. յես.։)


Բազմապատկութիւն, ութեան

s.

multiplication

· Calfa

NBHL (5)

πολυπλασιασμός multiplicatio Բազմապատիկն գոլ կամ բազմապատիկն առնել որ է եւ օրինակաւ.

ԲԱԶՄԱՊԱՏԿՈՒԹԻՒՆ. որպէս Բազմապատիւն գոլ, եւ մեծագին. պատուականութիւն. ազնուութիւն. πολυτέλεια sumtuositas, lautitia

Զմիեղէն նորա բազմապատկութիւն. այսինքն զօրութեամբ բազմապատիկն լինել. (Դիոն. ածայ.։)

Վաշխից եւ տոկոսեաց օրէնք եդան, եւ ցորենոյ բազմապատկութիւն. (Լաստ. ՟Ժ՟Բ։)

Յերիկեանն բազմապատկութենէն (խորտկաց) փոքր ինչ վարելով առից նշխարս. (Առ որս. ՟Դ։)


Բազմապարգեւ

adj.

that gives or is given abundantly.

· Calfa

NBHL (1)

Եւ Առատապէս պարգեւեալ. առատ.


Բազմապարունակ

adj.

that contains much;
multitudinous, much.

· Calfa

NBHL (2)

Որ բազում ինչ պարունակէ. բազմապատիկ.

Եւ սա (Կայէն) առաջնորդ բազմապարունակս չարեաց եղանի. (Պիտ.։)


Բազմապարտ

adj.

that owes much;
much obliged.

· Calfa

NBHL (1)

Որ ունի զբազում պարտիս. պարտապան բազմօք. բազմամեղ. շատ պարտքի տէր.


Բազմապետութիւն, ութեան

s.

polyarchy.

· Calfa

NBHL (1)

Առաջինն՝ յաղագս միայնապետութեան ... իսկ սակաւապետութիւն եւ բազմապետութիւն՝ ի վնաս քաղաքավարութեան բուսան ի մարդկանէ. (Փիլ. ՟ժ. բան.։)


Բազմապիսի

adj.

of many forms or fashions, diverse, various, many.

· Calfa

NBHL (1)

Բազմազան, զանազան. պէսպէս.բազմապատիկ. շատ կերպ.


Բազմապտուղ

adj.

that abounds in fruit, that produces much, fruitful.

· Calfa

NBHL (2)

πολύκαρπος fructuosus, faecundus Որ բերէ պտուղ բազում. բերրի. պտղալից. պտուղը շատ.

Ծառ մի ձիթենի ... որոյ բերն էր բազմապտուղ եւ ատոք. (Փարպ.։)


Բազմառատ

adj.

superabundant.

· Calfa

NBHL (2)

Բազմառատ շնորհօք իւրովք՝ յերանելի հանգիստն ժողովէ. (Յճխ. ՟Գ։)

Սփռել անանկաց մի՛ խնայեսցուք, զի առցուք ի տեառնէ բազմառատս պարգեւօք զարքայութիւնն երկնից. (Եփր. պհ.։)


Բազմասեղեխ

adj.

prostitute.

· Calfa

NBHL (1)

Զի ի դէմս բազմաստուած բազմասիզեխն րահաբու նկարագրեսցի խորհուրդ. (Եփր. յես.։)


Բազմասերեմ, եցի

va.

to multiply, to increase by propagation.

· Calfa

NBHL (1)

Ի սմանէ լցին. եւ այլն։


Բազմասխալ

adj.

subject to many faults.

· Calfa

NBHL (1)

Որ բազումս սխալէ. սխալական. բազմավրէպ.


Բազմաստեղն

adj.

that has many branches, boughs or parts.

· Calfa

NBHL (2)

Թէ զբազմաստեղն գնդաձեւ տեսանես. (Շիր.։)

Ուստի բազմաստեղն եւ յոքնուղէշ ընձիւղեալ բողբոջք. (Սկեւռ. աղ.։)