Definitions containing the research եր : 10000 results

Գուսանական, ի, աց

adj. s.

musical;
theatric;
song, ballad.

· Calfa

NBHL (4)

Գուսանական գործիք, կամ երգք, կամ դայլայլիկք. (Եւս. քր. ՟Բ։ Բրսղ. մրկ.։ Երզն. քեր.։)

Ի գուսանականէն այս գտանի ժողովեալ ի դիւանի արքունեաց. (Խոր. ՟Ա. 13.) իմա՛ յերգոց արձանագրելոց։

Մերթ Կատակերգական.

Յոյժ սիրէին զնա վասն գուսանական երգոյ նորա. (Հ=Յ. դեկտ. ՟Ժ՟Զ.։)


Գուսանամուտ

adj.

where a singer or musician enters;
— առնել, to receive opera-singers into one's house;
— լինել, to visit the opera-singers.

· Calfa

NBHL (2)

Մի՛ գուսանամուտ լինել քահանայից, թողեալ զերգս աստուծոյ. (Կանոն.։)

Մեղայ կատակերգութեամբ, մեղայ գուսանամուտ լինելով. (Մաշկ.։)


Գուսանութիւն, ութեան

s.

music, drama, comedy, ballad.

· Calfa

NBHL (2)

Երաժշտութիւն. մանաւանդ Արհեստ գուսանական, իբր աշխարհական երգոց եւ խաղուց ի թատրոնս՝ խեղկատակութեամբ հանդերձ.

Երգք գուսանութեան. (Երզն. քեր.։)


Գուրպայ, ի, ից

cf. Գուլպայ.

· Calfa

NBHL (2)

ԳՈՒՐՊԱՅ որ եւ ԳՈՒԼՊԱՅ. Զանկապան. ներքին ծածկոյթ ոտից ցսրունս. գուրպէ, գուլպէք, չօրապ.

Որպէս գուրպայ, ասեմք գուրպայարար. (Յկ. ղրիմ.) թերեւս գրելի է, ի գուրպայէ գուրպայարար։


Գուցէ

adv.

perhaps;
for fear of, lest.

· Calfa

NBHL (2)

ԳՈՒՑԷ, ԳՈՒՑԷ ԵՐԲԷՔ, ԳՈՒՑԷ ԹԷ. Առեալ ի բայէս՝ Գոլ. Առ նախնիս հասարակօրէն նշանակէ, Մի՛ գուցէ. մի՛ արդեօք. զի մի՛. զի մի՛ երբէք. զգուշանիլ, զի մի՛ լիցի. չըլլայ թէ ... որպէս յն. μήπως, μή ποτε, μή ne

Զերծի՛ր ի լեառն, գուցէ ընդ նոսա ըմբռնիցիս։ Գուցէ երբէք յափշտակիցէ։ Զահի հարեալ, թէ գուցէ։ Զգո՛յշ լերուք, գուցէ, եւ այլն։ Երկնչիմ ի ձէնջ, գուցէ թէ եւ այլն։ Դուն ուրեք վարի իբր երկբայական. (Թերեւս.) կրնայ ըլլալ որ. ... ἵσως, τάχα forte


Գռեհիկ, հկաց

adj. s. plebeian, clownish, rude, coarse;
peasant, clown.

· Calfa

NBHL (3)

Սկսանին որք ընդ իւր գռեհիկքն գովել զնա։ Ուտելով եւ ըմպելով, եւ խառն ընդ գռեհիկս կալով։ Ես այր գռեհիկ եմ, եւ բանջարս գնեմ եւ ծախեմ։ Մերկացեալ զզգեստ կրօնաւորութեան՝ եղեւ գռեհկ. (Վրք. հց.։)

Մերթ իբր Գռեհկական, ռամկական.

Է գռեհիկ իմն (մարագրէութիւն), որպէս՝ յետ երից ամսոց ձմեռն լինի. (Մխ. երեմ.։)


Գռոյթ

cf. Գռոհ.

· Calfa

NBHL (2)

Գռութ սպայից յինքեանս կուտեալ։ Գռոյթ իմն ի վերայ զօրու հագարացւոցն տուեալ. (Յհ. կթ.։)

Գունդք հրեշտակաց ... գռոթ տուեալ ի վերուստ խուսափելով անդ հասանեն ի սպասաւորութիւն. (Կանոն.։)


Գտակ, աց

s. adv.

cap, bonnet;
calix, flower-cup;
inventor, author;
— լինել, to invent;
—աւ, exactly, surely, precisely.

· Calfa

NBHL (8)

Խնդրեալ դահեկան մի՝ եդ ի ներքոյ գտակին ի պահեստի. (Հ=Յ. նոյ. ԻԹ.։)

Մակեդոնական գդակ ի վերայ գլխոյ նորա. (Պտմ. աղեքս.։)

Առակեցաւ նա ի գանձ եւ ի մարգարիտ, եւ մեք գտակք նորա ըստ կամաց արարչին մերոյ զուարճանամք ի նա. (Եփր. համաբ.։)

Ճշդիւ գտակաւ հասանել համարոյ ժամանակացն։ Զնոյնս գտակաւ զբերոսսայն առընթեր կարգեցից։ Զոյդ կշիռ գտակաւ գտանես. (Եւս. քր. Ա։)

Ճշդիւ գտակաւ ի հանդիսի անցուցանել. (Սեբեր. Թ։)

Եղջերուաց գտակաւ զժամանակ խառնիցն իմանալոյ. (Եզնիկ.։)

Ստոյգ գտակաւ յանդիմա՛ն կացուցէք մեզ. (Սիւն. առ գերմ.։)

Տեսաք գրեալ սորին ձեռօք ստոյգ գտակաւ. (Սամ. երէց.։) (վրիպակ է գրելն երբեմն, գիտակաւ)։


Գտանեմ, տի

va.

to find, to invent, to discover, to find out;
to gain, to have;
to meet;
— շնարհս առաջի ուրուք, to gain or acquire the heart, friendship, goodwill of some one;
to regain the favour of some one.

· Calfa

NBHL (8)

εὐρίσκω invenio, reprio, compeio, assequor Ի ձեռս բերել զխնդրելին գիւտ. ստանալ զկորուսեալն կամ զպակասեալն. հնարել. հանդիպել, հասանել իմիք. գտնել, գտնալ.

Գտին դաշտ մի՝ յերկիրն սէնաար։ Եգիտ զնա հրեշտակն յաղբիւր ջուրց յանապատի անդ։ Որ հայցէ, գտանէ։ Գտի զդրամն իմ զոր կորուսի։ Գտան հանգիստ, զիմաստութիւն, շնորհս առաջի տեառն (այսինքն հաճոյ լինել)։ Որչափ ինչ եգիտ ձեռն նորա։ Եթէ աղքատ իցէ, եւ չգտանիցէ ձեռն իւր (այսինքն ձեռնահաս լինել)։ Իմաստութիւն ուստի՞ գտաւ։ Ադամայ ոչ գտաւ օգնական ( ի կենդանիս) նման նմա.եւ այլն։

Զոր ինչ գտեալ է յերուանդայ։ Զայս ի նոցանէ գտեալ։ Զբզնունեաց եպիսկոպոսութիւն ի պարսից արքայէն եգիտ. եւ այլն. (Խոր.։)

ԳՏԱՆԻԼ. իբր Լինել. գոլ. կալ. երեւել. ցուցանիլ.

Ունէիր ազգայինս յերկրի, եւ գտար եղբարս ի յերկինս. (Գիւտ թղթ. առ վաչէ։)

Ցաւոց սրտի ձեր ուրախութիւն եւ մխիթար գտայք. (Լմբ. սղ.։)

(Զտէր) ոչ խնդրեցին, եւ ոչ գտան. (Մխ. երեմ.։)

Ի վերայ բարեգործաց, եւ բարի գտելոց (ամենայն գտողաց). (Փիլ. ՟ժ. բան.։)


Գտիչ

s.

finder, inventor.

· Calfa

NBHL (1)

Գտիչ կորուսելոց, կամ ամենայնի։ Ո՛չ ես կորուսիչ, այլ գտիչ։ Խայտառակիչ կախարդաց, գտիչ աղանդից (այսինքն ի վեր հանօղ զխաբէութիւն նոցա). (Նար.։)


Գրագիր, գրաց

s.

copier, transcriber;
author, writer;
secretary.

· Calfa

NBHL (3)

Մուսիանոս՝ մեր (այսինքն քրիստոնեաղ) գրագիր ճանաչէր։ Ղեւոնիդէս հայր որոգէնի գրագիր վկայեաց. (Եւս. քր. ՟Բ։)

Քերականն, (այսինքն) գրագիրն. (Լծ. փիլ.։)

Նկարագրօղ պատկերաց, եւ գրագիր. (Հ. կիլիկ.։)


Գրադեղ

s.

ink.

· Calfa

NBHL (1)

Դեղ՝ այսինքն ներկ գրոյ. սեւադեղ. սեւակ. մելան. թանաք.


Գրակ, աց

s.

small writing.

· Calfa

NBHL (1)

Սակաւ գրակօք զամենայն հրամանսն հաւատոց ի ներքս առաք. (Կոչ. ՟Ե։)


Գրակալ, ի

s.

desk;
reading desk.

· Calfa

NBHL (2)

Կազմած՝ որ բարձեալ ունի յինքեան զգիրս. եւս եւ Տախտակ՝ յորոյ վերայ գրեալ իցէ ինչ.

Գրեցաւ ի տախտակ վերնագիր գրակալի կենսաբար խաչին. (Մխ. ապար.։)


Գրական, ի, աց

cf. Գրագէտ.

· Calfa

NBHL (5)

γραμματριστής elementorum praeceptor, magister Գրագէտ. հմուտ գրոց. ուսեալ. եւ Ուսուցիչ քերականի. վարժապետ քերականութեան. մակացու գրոց.

ԳՐԱԿԱՆ. մերթ՝ Փորագրական. գծագրական. քերածոյ. դրօշեալ. քանդակեալ. իբր յն. γραφικός

Եւ իբր Գրաւոր. գրչական. քերականական.

Գրական արուեստս ձեւանայ ըստ նմանութեան մարդոյ կենդանւոյ. (Երզն. քեր.։)

Կուռք, որոց գրական նկարչութիւն եւ ստեղծական՝ վնասակար արարիչք եղեն։ Գրական գործք եւ ստեղծականք յերկաքանչիւր արուեստի կազմեալք. (Փիլ. ՟ժ. բան. եւ Փիլ. իմաստն.։)


Գրականութիւն, ութեան

s.

literature;
grammar

· Calfa

NBHL (4)

γραμματεία, γραμματική litteratura, grammatica Գրաւոր արհեստ. դպրութիւն. քերականութիւն.

Անուն իսկ քերականութեանս գրականութիւն ասի. (Մագ. քեր.։)

Գրականութեամբն հաստատեցին զքերականութիւն։ Եւ այսպէս գտեալ եղեւ գրականութիւն. (Երզն. քեր.։)

Զի՞նչ է անուն քերականիս. գրականութիւն, քերթողութիւն, քերականութիւն. (Հին քեր.։)


Գրակարդաց

s.

reader.

· Calfa

NBHL (2)

ἁναγνώστης lector Կարդացօղ գրոց. ընթերցօղ. վերծանօղ. դպիր. որ եւ յն. բառիւ Անագանոս, որ ի վայր է քան զկիսասարկաւագ.

Սաղմոսերգօղք եւ գրակարդաց իւրաքանչիւր կարգեալ. (Եղիշ. ՟Ե։)


Գրակէս

cf. Գրախեց.

· Calfa

NBHL (3)

Իբր Կէս գրոյ. նշանախեց. գրախեց. որպիսի է առ եբր. եօտ, կամ յովտ, փոքրագոյն նշանագիր՝ կոտորակ այլոց տառից կարծեցեալ իբր չակերտ. եւ ի մեզ սիւնն (), կամ պատիւն (ւ).

Խերեւէշ մի, որ է գրակէս մի, ոչ կորիցէ յամենայն օրինակաց եւ ի մարգարէից. (Եփր. յղ. գող.։)

Գրակէս մի ի պատուիրանացն աստուծոյ պատուականագոյն է քան զերկինս եւ զերկիր. (Խոսր.։)


Գրակոնտիկոն, ի

s.

enamel.

· Calfa

NBHL (3)

ԳՐԱԿՈՆՏԻԿՈՆ կամ ԴՐԱԿՈՆՏԻԿՈՆ. Բառ անյայտ ըստ ձայնին, յայտնի ըստ իրին. Նիշ գունոյ գծագրեալ եւ դրոշմեալ հաստատութեամբ ի վերայ իրիք ի բնէ կամ արուեստիւ որպէս երակ ինչ.

Սակաւ ինչ արեան նիշ ունելով յաչսն, որպէս գրակոնտիկոն ի վերայ ոսկւոյ. (Խոր. ՟Բ. 49։)

Բազում անգամ վերստին հարցանելովն՝ իբրու նշանակք ինչ դրոկոնռիկոնով անջինջ գրոյ յարատեւականք եղեն առ իս բանքն։


Գրամարտիկոս, աց

cf. Գրամարտիկ.

· Calfa

NBHL (4)

Բառ յն. ղրամմադիգօ՛ս γραμματικός. grammaticus այսինքն Գրական. քերական. կիրթ ի քերականութեան. դպիր, գրագէտ.

Արիստարքոս գրամարտիկոս։ Քաջ գրամարտիկոսք։ Քան զամենայն հռետորական անուանսն ... քան զգրամարտիկոսացն, եւ զարուեստականացն. (Եւս. քր.։ Կոչ. ՟Ժ՟Ե։ Սեբեր. ՟Դ։)

Գրամարտիկոսաց եւ քերթողաց՝ կամ վերջանողաց. (Մագ. ՟Ա. ՟Ի՟Ե։ Երզն. քեր.։)

Ամենայն իմաստասիրական եւ գրամարտիկոս արհեստից. (Սամ. երէց.) իմա՛ գրամարտիկոսական։


Գրանոց, աց

s.

library.

· Calfa

NBHL (3)

Գտելոց ի հին գրանոցսն. (Անյաղթ վերլծ. արիստ.։)

Ընկեցաւ ի խաղս գրանոցիս։ Շրջելով առ եզերբ գրանոցիս. (Արշ.։)

Ի մերոց գրանոցաց տացի քեզ սահմանադրութիւն կանոնացն. (Մաշտ. ջահկ.։)


Գրապանակ, աց

s.

phylactery, amulet;
letter case;
pocket;
ephod.

· Calfa

NBHL (1)

Մերթ որպէս Գրապան, ըստ որում Վակաս քահանայապետի կից ընդ տախտակի դատաստանաց՝ Բանակ կոչեցելոյ.


Գրասէր, սիրաց

adj.

studious, that loves study, bibliophilist.

· Calfa

NBHL (1)

Սիրօղ գրոց, դպրութեան. ընթերցասէր.


Գրաւական, ի, աց

s.

pledge, assurance;
earnest money;
mortgage.

· Calfa

NBHL (2)

ἁρραβών arrhabo, arrha, pignus Իրն եդեալ ի գրաւի, տուեալ որպէս գրաւ. նշանակ ապահովութեան խոստմանց եւ դաշտանց. առհաւատչեայ, երաշխաւորութիւն. պատանդ. եւ Փրկանք. փէյ, փէյման ուստի լտ. բիկնուս. (եբր. արաբ. էռէպուն, առապօն. ուստի յն. լտ. առռավօն, առռապօ, առռա).

ԳՐԱՒԱԿԱՆ ասի նաեւ Գրաւան բախտի. գրաւադրութիւն. թերեւս եւ գրաւադիրն. պէ՛ս, եւ պէ՛ս բռնօղ.


Գրաւեմ, եցի

va.

to hire, to engage, to secure;
to redeem;
to hold, to detain, to usurp, to occupy, to seize, to appropriate, to encroach;
to stride;
to prepossess, to preoccupy;
— յարքունիս, to confiscate.

· Calfa

NBHL (3)

Մի՛ գրաւէք ի ձեզ զխորհուրդս տեառն աստուծոյ մերոյ. (Յուդթ. ՟Ը. 15։)

Ընդ սահմանաւ, կամ ընդ գրով, կամ ընդ մասամբ ախտից գրաւիլ։ Ի մահ գրաւեցայ։ Շահավաճառութիւնք ողբոց զերկինս գրաւեն։ Գործովք միայն գրաւի, եւ ոչ ստեղծաբանութեամբ կաշառի. (Նար.։)

Մի՛ ընդ հովտիս վշտաց հեծութեան զանախտական զկեանսն գրաւեր։ Գրաւեալ զիմս դաժանութիւն ընդ քում համեղութեան։ Մի՛ զգրաւեալս արեամբ հզօրիդ կորուսաներ։ Զարծաթ փրկանաց անցաւոր վարձու ոչ գրաւեաց. (Նար.։)


Գրաւորական, ի, աց

cf. Գրաւոր.

· Calfa

NBHL (1)

Գրաւորական վերծանութեամբ, կամ կտակաւ։ Գրաւորական գիրք խրատու, կամ յիշատակ. (Խոր. ՟Գ. 61։ Պիտ.։ Սհկ. կթ.։)


Գրգամ, ացայ, ացի

vn.

to cluck;
to cocker.

· Calfa

NBHL (5)

θάλπω, ἑπωάζω, κλώζω foveo, gloceo, glocito որպէս ռմկ. գուրգուրալ. Կղկաթիլ. խնամ տանել գթով, որպէս հաւ ի վերայ ձուոց եւ ձագուց. հովանի լինել.

Գրգայր ի վերայ նորա հոգին ճշմարտութեան. (Ճ. ՟Ա.։)

Ընդունիս (զզղջացեալս), եւ գրգաս. իբրեւ զհայր կաթոգին ի վերայ միածնի իւրոյ. (Բենիկ.։)

Ոչ եթէ լոկ ինչ շրջէրն նշանակէ յեբրայեցի բարբառն, այլ՝ ողոքէր, գրգայր, շարժէր, շրջեր ի վերայ. (Կիւրղ. ծն.։)

Հոգի աստուծոյ շրջէր եւ գրգայր ի վերայ ջուրց. (Եփր. ծն.։)


Գրգեմ, եցի

va.

to fondle, to treat delicately or effeminately, to caress;
to feed delicately.

· Calfa

NBHL (3)

Գրգեցեր եւ խնամարկեցեր։ Տածեալ գրգեցէք։ Գրգեալ պարարես։ Զ ի ծոց իւր գրգեալս։ Գրգեալս փափկութեամբ։ Գրգել տրտնջօղ. (Նար.։)

Հոգին իջանէ, եւ գրգի ի վերայ ջուրցն. (տպ. գրգէ. Մծբ. ՟Զ։)

Հոգին գրգէր եւ գթայր։ Ի գթութիւն գրգելոյ հոգւոյն սրբոյ։ Իբրեւ գրգելով ի վերայ շրջել՝ զհոգւոյն սրբոյ ասէ. (Եփր. ծն.։)


Գրգիմ

vn.

cf. Գրգամ.

· Calfa

NBHL (2)

Հոգին իջանէ, եւ գրգի ի վերայ ջուրցն. տպ. գրգէ. (Մծբ. ՟Զ։)

Հոգին գրգէր եւ գթայր։ Ի գթութիւն գրգելոյ հոգւոյն սրբոյ։ Իբրեւ գրգելով ի վերայ շրջել՝ զհոգւոյն սրբոյ ասէ. (Եփր. ծն.։)


Գրգիչ

adj.

caressing.

· Calfa

NBHL (1)

Վերօրհնեալոյն գրգիչ. (Նար. կուս.։)


Գրգլեակ

s.

old dress, rag

· Calfa

NBHL (3)

ԳՐԳԼԵԱԿ ԳՐԳԼԻ. ῤάκος lacera vestis, detritus panniculus Հանդերձ աղքատի հին եւ գծուծ, կարկատուն, պատառոտեալ. կապերտ. գրչլակ. քուրջ.

Տաս զանպիտան քեզ զգրգլին, եւ զանմահութեան հանդերձն զգենուս. (Մանդ. ՟Ժ՟Ա։ եւ Բրս. ողորմ.։)

Չհամարի՞ս զամենայն երեւելիսս քան զգրգլիս մուրողին վատթարագոյնս. (Ոսկ. մ. ՟Ա. 12։)


Գրգութիւն, ութեան

s.

cf. Գրգանք.

· Calfa

NBHL (1)

Տու՛ր յոյս քաղցրութեան ... գրգութիւն խառնեալ ընդ աղերս. (Նար. ՟Զ՟Գ։)


Գրգռեմ, եցի

va.

to irritate, to excite, to provoke;
to incite, to alarm, to inflame, to instigate, to move, to foment, to nettle, to urge, to rekindle, to revive, to rouse, to rebel.

· Calfa

NBHL (2)

Ո՞ նախ գրգռեսցէ զպատերազմն. (՟Գ. Թագ. ՟Ի. 14։)

Ընդէ՞ր գրգռեցեր զպատերազմ ի մէջ իմ եւ կայսեր։ Յայտնի այնուհետեւ գրգռէր խազմն։ Ի մարտ պատերազմի ընդ նմա գրգռելով։ Գրգռեալ զնա կորստեանն իւրոյ՝ հալածեաց զտերենտիանոս. (Խոր. ՟Ա. 5. 28։ ՟Գ. 39. 42։)


Գրգռիչ, չի, չաց

adj.

exciter, provoker.

· Calfa

NBHL (1)

Հանդերձեալ էր յանցանել առանց գրգռիչն. (Եփր. համաբ.։)


Գրգռութիւն, ութեան

s.

incitement, impulse, provocation;
contest, quarrel.

· Calfa

NBHL (1)

Գրգռութիւն ընդ միմեանս ի ձեռն կանանցն։ Նախանձ բերելով ընդ նմա եղբարցն ի գրգռութենէ կանանցն իւրեան. (Խոր. ՟Բ. 46. 50։)


Գրեան, րենոյ, եանք, ենոց

s. pl. books;
writings.

· Calfa

NBHL (2)

βίβλοι, βιβλία libri, codices, γράμματα litterae Յոքնականն բառիս Գիր, որպէս Գիրք. մատեանք. գրքեր.

Եւ այլ եւս այնչափ գրեան ... Եթէ մնացեալ էին գրեանն. (Նար. երգ.։)


Գրեղէն, ղինի, նաց

adj.

written.

· Calfa

NBHL (1)

Որ առաքէր ընդ ծով պատանդս, եւ թուղթս գրեղէն ի վերայ ջուրց մկանաց ... եւ թուղթս գրեղէնս ի վերայ ջուրց. (Ոսկ. ես.։)


Գրեմ, եցի

va.

to write, to compose;
to engrave, to carve;
to paint;
to esteem, to value;
ոչ ինչ —, to despise, to disesteem.

· Calfa

NBHL (18)

γράφω scribo Դրոշմել զգիր ի վերայ թղթոյ, տախտակի, քարի, եւ այլն. գծել. ծրել զնշանագիրս. շարադրել զբան գրաւոր. Ընդ գրով արկանել զբան.

Գրեաց Մովսէս զամենայն պատգամսն տեառն։ Տախտակս քարեղէնս գրեալս մատամբն աստուծոյ։ Գրեսցէ քահանայն ի մատենի։ Գրեալ է ի գիրս ուղղութեան։ Գրել զբանս իմ գրչաւ երկաթեաւ։ Գրեաց առ ամենայն ազգս.եւ այլն։

Գրեաց գրչաւ քերոբս եւ արմաւենիս. (՟Գ. Թագ. ՟Զ. 29։)

Առցես երկուս ականս զմրուխտս, եւ գրեսցես ի նոսա զանուանս որդւոցն իսրայէլի. (Ել. ՟Ի՟Ը. 9։)

Գրել նոյնպէս եղնգամբք իւրովք արծուիս ( ի վերայ վիմի). (Խոր. ՟Բ. 7։)

Ի պատկեր գրեալ գեղեցիկ նայեսցի. (Կիւրղ. գանձ.։ ՃՃ.։)

ԳՐԵԼ. որպէս Վերագրել. ընծայել. յանուն ուրուք վերաբերել, տալ.

ԳՐԵԼ. որպէս Վերագրել, այսինքն առդնել. համարել. դատել. դասել ի կարգ ինչ. առ մեծ կամ առ փոքր ունել զիմն. սեպել. սայմագ. Հրամայէ գրել զնա արշակունի. (Խոր. ՟Բ. 80։)

Գրել ի դստերս։ Գրեցաւ յորդիս. (Խոր. հռիփս.։)

Ոչ ի թիւս մարդկան գրիլ։ Գրեալս ընդ անմարդիս։ Որդիս թշնամի գրեցայ։ Իբր զայր մի ի նզովս գրեալ։ Զվնասն մեր քեզ գրեցեր։ Զվիմին գթել ոչ գրեցեր։ Որ է աստուծոյ մեծ գրեցեալ. եւ այլն. (Նար.։)

Զոգւոցն գիւտք ջերմագոյնս գրեն. (Փարպ.։)

Գրեսջի՛ր թէ զայլսն ամենեսեան ունէիր իբրեւ զպատժապարտս մեղաց. յաստուծոյ որդին զիա՞րդ իշխեցեր ժտել։ Գրեսջիր թէ զնա ի խաչ հանէք, ի կայսր զի՞ խրախուսէք. (Ոսկ. ես.։)

Ո՛չ չոքան առ նա, եւ այն՝ գրէ՛, թէ վասն երկիւղի հալածանացն. բայց ... եւ այլն. (Խոր. ՟Բ. 77։)

Գրէ՛, թէ այնպէս ասաց, որպէս դուք կարծէ՛ք. զի՞նչ վնաս բերէ այդ. (Երզն. մտթ.։)

Այլ գրէ ակնյայտ երեւակի. (Խոր. վրդվռ.։)

Եւ կամ գրեթէ որպէս զերքունի գործակալութիւն նմա հաւատացեալ. (Խոր. ՟Գ. 65։)

Գրէ՛ իսկ թէ զիս բախելով զարթուցեր. (Պղատ. օրին. ՟Թ։)

Արտօսր ինչ թորեալ, գրէ՛ եթէ կերտարեան որակացեալ արտահոսեաց. (Մագ. ՟Ի՟Թ։)


Գրթիչ

s.

cheater, sharper.

· Calfa

NBHL (1)

Մի՛ գուցէ ի քումմէ հրամանէ յանդուգն ոք հոլովեալ գրթի քարանց իջանիցէ. (Արշ. վերջ։)


Գրթցեմ, եցի

va.

to knock, to strike.

· Calfa

NBHL (2)

(ի բառէս կռթունք. թ. սըրթ. յորմէ ռմկ. կռթնիլ ). διωθέω impello, perpello Ուսովք կամ թիկամբք մղել, վանել, մերժել, խթել. թօթվել, հրել, զարնել.

Կողամբք եւ ուսովք ձերովք գրթցէիք, եւ ոգորէիք ... եւ ի բաց մերժէիք. (Եզեկ. ՟Լ՟Դ. 21։)


Գրկալիր

adj.

full bosomed;
— աղեղն, a bow well drawn.

· Calfa


Գրկախառն

adj. adv.

embraced;
"with embracements;
— սիրով ողջունել զմիյեանս, to salute by embracing each other;
— լինիմ, to embrace;
cf. Գիրկ ընդ խառն լինիմ."

· Calfa

NBHL (1)

Սոքա երկոքեան (հինն եւ նորն) ընդ միմեանս կապեալ, ընդ միմեանս գրկախառն են. (Ոսկ. մ. ՟Բ. 22։)


Գրկախառնութիւն, ութեան

s.

embracement, embrace.

· Calfa

NBHL (1)

Աներկիւղ գրկախառնութեամբք զախոյանիցն մերկացուցանելով յարդարէ զգործ. (Պիտ.։)


Գրկակից

cf. Գրկախառն.

· Calfa

NBHL (1)

Իբր գրկակից, կամ հաղորդակից. (Երզն. քեր.։)


Գրկակցութիւն, ութեան

s.

familiarity, union of love;
consubstantiality.

· Calfa

NBHL (1)

Ի գրկակցութենէ երրորդութեանդ անկայ կամաւ ի ժանիս հանցեալ օձին։ Գրկակցութիւն գերակայիդ ընդ գերալրական տէրութեանդ։ Վասն գրկակցութեան գերագոյիդ ընդ անհաս էութեան առաքչին քո, եւ ներգործողի քո հոգւոյդ. (Բենիկ.։)


Գրկանք

s.

embrace.

· Calfa

NBHL (1)

Մեղայ գերունակ գոգոյդ գրկանաց. (Նար. ՟Ի՟Է։)


Գրոհեմ, եցի

vn.

to assault, to storm.

· Calfa


Գրոց

s.

burin

· Calfa

NBHL (2)

γραφίς stylus Գրիչ, եւ քերիչ. գործի քանդակելոյ, դուր, եւ այլն. գալէմ.

Աներկեղ գրեա՛ ի գրոցէս հարցմամբ այսպիսի բանս. (Մխ. ապար.։)


Գրուան, ի, աւ

s.

bushel.

· Calfa

NBHL (1)

Զի մի՛ ի ներքոյ գրուանին ստորածածկեցայց. (Նար. ՟Լ՟Ե։)


Գրութիւն, ութեան

s.

writing.

· Calfa

NBHL (1)

Ի գրութիւն մատենի բանին։ Գրութեան նամակի ձերում պատճենի։ Յարմարական գրութեանդ։ Յամենասուրբն գրութեան աւետարանական պատմաբանութեան. (Նար.։)