mast;
sail;
weaver's beam;
— դրօչու, flag-staff;
կանգնել զ—ն, to raise a —;
խոնարհեցուցանել զ—ն, to unmast;
to dismast.
· Calfa
(ի հլ. ըստ ՆՀԲ, թէև առանց վկա-յութեան) «նաւի մէջ տնկուած սիւնը՝ որի վրայ առագաստ են պարզում» Ես. լգ. 53. Եզեկ. իէ. 5. «առագաստ» Ոսկ. մ. բ. 1 և ես «ոստաւնանկի եղէգ, ջուլհակի ճնճղուկ» (ըստ ԱԲ) Ոսկ. եփես. 806. (այս վերջին նշանակութիւնը թարգմանաբար յունարէ-նից, ուր ἰετός նշանակում է «կայմ նաւու-2. ոստայնանկի առէղ»)։ Նոր բառեր են՝ երկկայմ, եռակայմ, անկայմ։
rule, regulation;
order, method, law, ordinance, precept, statute, regimen;
model, example;
canon;
հանրական —, as a general rule;
ըստ —ի, according to rule;
strictly, regularly;
ըստ —աց, canonically;
— լինել, to serve as a rule or precept;
պահել, լուծանել զ—, to keep, to break the rules or regulations;
— երից, rule of three, proportion.
· Calfa
= Յն, ϰανών (ϰανόνος) բառից, որ նշա-նակում է «եղէգի ցօղուն» և հետզհետէ նոյն նախնական իմաստից բխելով՝ «որևէ ուղիղ փայտ կամ ձող, փայտէ քանոն, ուդիղ գիծ, վանդակի ճաղ, սահմանագիծ, օրինակ, ձև, օրէնք (և յատկապէս եկեղեցական օ-րէնք), կանոն, ցուցակ»։ Յոյն բառը ծագում է ϰννα (< լտ. canna) «եղէգ» բառից, իսկ սա էլ ասորաբաբելական kanu ձևի մի-ջոցով սումեր-ակկադ. gin «եղէգ» բա-ռից (Boisacq, էջ 406)։ Փոխառութեամբ անցել է շատ լեզուների. ինչպէս՝ լտ. čanon, հպլ. kanonū, արաբ. [arabic word] qānūn «օ-րէնք», թրք. qanun «օրէնք, ոստիևան» վրաց. კანონი կանոնի «եկեղեցական կա-նոն, յանցաւորների վրայ դրուած ապաշ-խարանք» ևն։ Նշանակութեան կողմից շատ զարգացում է կրած սլաւական լեզուների մէջ. հմտ. ռուս. канбнъ «առաւօտեան ևամ երեկոյեան եկեղեցական արարողութեանց երգերը և աղօթքները», кануиъ «երեկո-յեան ժամերգութիւն, նախատօնակ, ընո-հանրապէս նախորդ օրը (нaкauунe), մե-ռելոց հոգեհանգիստ, այս առթիւ պատրաս-տուած գանազան ուտելեղէններ, մեղրով գաթայ, տօնական մեղրաջուր կամ գարեջուր ևն» (Berneker 481)։-Հիւբշ. 355։
Հներից Տաթև. հարց. 538 գրում է «Ստուգաբանութեամբ կոչի կանոնն քանոն, այսինքն ուղղութիւն և կարգ և օրէնք»։ Ուղիղ մեկնեց նախ Schröder, Thesaur. 47։ ԳԴ դնում է արաբ. գա-նուն (բառ յն.)։ ՀՀԲ, Աւգերեան, Բցտր. չփ. և կշռ. 107 և ՆՀԲ յն. ձևից։ Հիւնք. յն. ϰάννα «եղէգ» բառից։
cudgel, stick, wand.
· Calfa
ՆՀԲ լծ. գան։ Հիւնք. պրս. ճիւնաղ «փոկ»։ Karst, Յուշարձան 404 սումեր. gin, gi «եղէգ, ձող»։ Ուղիղ մեկնեց նախ Patrubány KZ 37 (1904), էջ 428, որ համեմատում է հյ. գան և յն ϑείνω բառերի հետ։ Սրանից անշուշտ անկախաբար Scheftelovitz BВ 29 (1905), I7, որ յիշում են Walde 224 և Boisacq 336, և որ կրկնում է Ղափան-ցեան ЗВО 23, 354։ Ընդունում է Meil-let (նամակ 21 ապրիլ, 1927 թ.)
flute;
flageolet;
fife;
syringe;
— հաւորսաց, bird-call;
— հովուական, shepherd's pipe, reed;
նուագել սրնգաւ, to play the flute;
to pipe.
· Calfa
= Թուի թէ փոխառեալ է փռիւռաևանեռ. որից փոխառութիւն պիտի լինի նաև յն. օն-թιγί «սրինգ, սուլիչ», որից συρίγγιον «փոքր սրինգ». σύριγμα կամ συριγμός «շչիւն, սոյլ», συρίζω «սրինգով նուագել»։ Յունական երա-ժըշտութիւնը և շատ յունական երաժշտական գործիքներ իրենց անուններով հանդերձ փոխառեալ են Փոքր-Ասիոյ փռիւգացինե-րից։ Այսպէս Ստրաբոն (Գիրք ժ, գլ. գ, § 10-17) բաւական երկար խօսելուց յետոյ, յոյն երաժշտութեան թրակիական և ա-սիական ծագման վրայ, աւելացնում է ϰαὶ των ὄργάνων ἔνια βαρβάρως ωνόμασται ναβ-λας ϰαὶ σαμβύϰη ϰαὶ βάρβιτος ϰαὶ μαγάδις ϰαὶ ձλλα πλείω -եռաժշտական գործիքներից շա-տերը կրում են բարբարոսական անուններ, ինչպէս նաբլաս, սամբիակէ, բարբիտոս, մագադիս և այլն»։ Չէ յիշուած σῦριγς, բայց երկար խօսւում է մի ուրիշ տեսակ սրինգի մասին (αῦλός), որի ծագումը նոյնպէս փռիւ-գական է դնում։ Կայ σῦριγζ-ի մասին հե-աևեալ առասպելը. «Սրինգը փռիւգացի մի նիմֆայ էր. Ապոլլոնը սիրահարուեց նրան. Սրինգը փախաւ. Ապոլլոնը վազեց ետևից. Սրինգը տեսնելով որ հասուեհաս է, կանգ, նեց և եղէգ դարձաւ։ Ապոլլոնը կտրեց եղէգը և իբր սրինգ նուագեց»։ Այս առասպելը ցոյց է տալիս, որ սրինգը փռիւգական ծագում ունի։ Բայց բառի ձևը այնպէս է, որ նա չի կարող լինել հնդևրոպական։ «Յն. σῦριγς, ինչպէս նաև φόρμιγς «քնար», անպայման փոխառեալ են. և եթէ իրօք փռիւգական լի-նին, այդ նոյն փռիւգական բառն էլ փո-խառեալ է ոչ-հնդևրոպական մի լեզուից» (Meillet, նամակ 1931 դեկտ. 4)։ Տե՛ս նաև փանդիռն։
empty, void;
hollow;
vain, useless;
idle, indolent, unoccupied, lazy;
— ինչ, in vain.
· Calfa
ԳՒՌ (dialectal) ԱԽ. Երև. Կր. դ'արտակ, Ողմ. դ'mրտակ, Տփ. դա՛րդակ, Մշ. դ'արդակ, Ննխ. դարդագ, Սեբ. դ'արագ, Ռ. թարդագ, Գոր. տmրտmկ, Սլմ. տmրտmկ,, Շմ. տmրտmգ'. Ասլ. դ'արդագ, դ'արդայ, Ալշ. դ'առդագ, Ջղ. դ'առդ'ակ, դ'առդ'ափ, Ագլ. դmռդmկ, Մկ. Վն. տառտակ, Մրղ. տmռտmկ, Տիգ. թmր-դmգ, Ղրբ. տէ՛րտակ, Ակն. դ'արդագ, ղ'այ-դագ, Հմշ. տայդագ. այս բոլորը նշանակում են «դատարկ, պարապ» և ծագում են շրջմամբ՝ դարտակ ձևից (հմմտ. կամուրջ-կարմունջ, կապերտ-կարպետ, փիփերդ-փիրփեղ)։ Նոյն բառը ուրիշ գաւառականներում փոխե-լով իր իմաստը, եղել է՝ Զթ. Ջղ. «եղեգ», Ատն. «մէջը պարապ եղէգ», Զթ. «եղէգից շի-նուած սրինգ», Ակն. Այն. Արբ. Զթ. Խրբ. (դ'արդագ), Մրշ. Սթ. «ջուլհակի մասուրայ փոքրիկ եղէգներ, որոնց վրայ թելացու մա-նած են փաթաթում՝ գործելու համար»։ Նոր բառեր են՝ դատարկել, դատարկուիլ, դա-տարկովի, դատարկուրախ։
ՓՈԽ (borrowing) Անգորայի թրքախօս հայերը, թուրքերն ու յոյները գործածում են terdek «դատարակ» (Բիւրակն, 1898, 789)։ Նմա-նապէս Ատանայի հայերը, թուրքեռն ու յոյները գործածում են derdek «մէջը պա-րապ եղէգ» (Արևելք, 1888 նոյ"9)։
inkstand;
— ձուկն, cuttle-fish
· Calfa
= Յն, ϰαλομάριον, նյն. ϰαλομάριν «զըր չաման», որից փոխառեալ են նաև լտ. ca-lamarium ետալ. calamaio, հսլ. kalamari, ուկր. katamar, չեխ. kalamar, լեհ. kala-marz, սերբ. kalämār, հունգ. kalamaris, ռուս. գւռ. каламарь (Berneker 471), ռում. cálāmér, ասոր. [syriac word] qalamarā? հր. [hebrew word] qalamar? Յոյն բառը ծագում է ϰλομος «եղէգ» բառից, որից փոխա-ռեալ է նաև արաբ. [arabic word] qalam (ռմկ. ղա-լամ, խալէմ) «գրիչ», բուն նշ. «եղէզ» (Կա-մուս, թրք. թրգմ. Գ. 542)։ Նկատի պէտք է առնել որ հին ժամանակի գրչամանները միանգամայն թանաքաման էին (տճկ. տի-վիթ-խալէմ)։-Հիւբշ. 353։