Definitions containing the research ել : 10000 results

Երկեցուցանեմ, ուցի

va.

to intimidate, to frighten, to terrify, to cast down;
to startle.

· Calfa

NBHL (1)

φοβερίζω, ἑκφοβέω terreo, terrefacio, exterreo Ահացուցանել. զարհուրեցուցանել. վախցընել.


Երկեւան

s.

doubt, suspicion, fear.

· Calfa

NBHL (3)

Երկեւան ի ճշմարտութիւն դատաստանին մուծանել. (Սեբեր. ՟Թ։)

Չտալ թոյլ երկեւանն ինչ երկմտութեան ի ներքս մտանել. (Ոսկ. եփես. ՟Ի։)

Ոչ եթէ այնպէս սրբեաց, եթէ երկեւանն ինչ մնայր առ ի քննել զբորոտութիւնն։ Մեկնութեամբն փարատիցի երկեւանն։ Մեղմով յայտ ածէր զնոցա մտացն երկեւանսն. (Ոսկ. մ. ՟Ա. 25։ ՟Բ. 26. եւ 11։)


Երկթեւեան

cf. Երկթեւ.

· Calfa

NBHL (1)

Եւ մարդիկ երկթեւեանս ծնանել, եւ զայլս չորեքթեւեան. (Եւս. քր. ՟Ա։)


Երկիցս

adv.

twice;
— անգամ, two times.

· Calfa

NBHL (3)

Եւ փոխանակ գրելոյ՝ Երկիր, այսինքն երկրորդ. (Մագ. ՟Կ՟Բ։ եւ իբր Երկիցս. Պղատ. օրին. ՟ժբ։)

Այս երկիցս խաբեաց զիս։ Արդ երկիցս իսկ դարձեալ էր այսրէն։ Միանգամ եւ երկիցս։ Եհար զվէմն երկիցս անգամ։ Վասն կրկնելոյ երազոյն փարաւոնի երկիցս անգամ.եւ այլն։

Փոխանակ ասելոյ կամ գրելոյ, Երկուց. (Մագ. ՟Ի՟Է. եւ ՟Ի՟Ը։)


Դաշտեմ, եցի

va.

cf. Դաշտացուցանեմ.

· Calfa

NBHL (2)

cf. Դաշտացուցանել.

Դաշտել յատակել զպարիսպս աշտարակացն. (Եփր. թագ.։)


Դառնաբարոյ

adj.

vexatious, proud, tiresome, crabbed, cross.

· Calfa

NBHL (2)

Դառն արտասուել. (Շար.։ Մաշկ.։)

Դառնաբար ի վերայ նորա սաստկացուցանել զաշխարհն. (Նիւս. կազմ. ՟Ի՟Է։)


Դառնաբեր

adj.

that produces bitterness.

· Calfa

NBHL (1)

Զսատանայի զդառնաբեր եւ զվնասակար բոյսն հրով ծախել. (Ոսկ. ղկ.։)


Դառնագոյն

adj. adv.

very bitter;
—, —ս, bitterly.

· Calfa

NBHL (1)

πικρότερος amarior, δεινότερος dirior, durior, acerbior Առաւել կամ յոյժ դառն. դժնդակագոյն. աւելի լեղի, գէշ.


Դառնադեղ

s.

bitter remedy.

· Calfa

NBHL (1)

Ըմպել զդառնադեղսն. (Ոսկ. ապաշխ. ՟Ե։)


Դառնաթորմի

adj.

furnished with, or full of bitterness, very bitter

· Calfa

NBHL (1)

Եւ զսպունգն դառնաթորմի ընդ ախորժելի քաղցր ճաշակմանն. (Նար. խչ.։)


Դառնահամբոյր

adj.

inhuman, cruel.

· Calfa

NBHL (1)

Որոյ համբոյրն է դառն. կամ Որ սիրէ համբուրել զդառնութիւն. (այր) ժանտ. դաժան.


Դառնահաւ

adj.

thoroughly bitter, or bitter indeed.

· Calfa

NBHL (1)

Թողութիւն գտանել ի դառնահաւ հոգւոյս. (Յիշատ.։)


Դառնահոտ

adj.

that stinks.

· Calfa

NBHL (1)

Ի ցրտանալ հիւսիսոյ, եւ ի դառնահոտ փչելոյ։ Ի դառնահոտ փչմանէ հիւսիսոյ պաղացեալ ձուլեալ վտակն. (Խոր. ՟Բ. 6. 36։)


Դառնաճաշակ

cf. Դառնահամ;
— լինիմ, to taste gall or anything bitter.

· Calfa

NBHL (2)

դառնաճաշակ լինել. Ճաշակել զլեղի.

Կուսածինն ադամ դառնաճաշակ ի քեզ (ի խաչիդ) լինելով. (Անյաղթ բարձր.։)


Դառնամ, դարձայ

vn.

to turn, to turn about, to return, to go or come hack again;
to repair;
to be converted;
— յետս or ընդ կրունկն, to recede;
ընդէմ —, to object, to resist, to oppose;
— ի քրիստինէութիւն, to become a christian;
— առ Տէր, to repent, to reform;
— յաստուծոյ, to rebel against God;
— աւուր, to draw towards night;
ի — տարւոյն, the year after;
ի ղէն —, to arm one's self, to take arms.

· Calfa

NBHL (2)

(յորմէ իտալ. դօռնա՛րէ). ἁναστρέφομαι revertor, redeo Գալ անդրէն՝ ուստի եղեւ մեկնիլ. շրջել զերեսս եւ զգնացս յայլ կողմն.

ԴԱՌՆԱԼ. τρέπομαι, στρέφομαι vertor եւ այլն. Փոխիլ կամ շրջիլ յայլ ինչ. լինել.


Դառնամահ

adj.

of a painful or violent death.

· Calfa

NBHL (1)

Դառնամահ տանջանք։ Զդառնամահ սատակումն։ Ի դառնամահ որոգայթս։ Դառնամահ մեռանել. (Եփր. խոստ. եւ այլն։ Մանդ. ՟Ժ՟Զ. ՟Ժ՟Է։ Լմբ.։ Հց. աթ. կիւրղ.։)


Դառնանամ, ացայ

vn.

to become bitter, to turn sour;
to be offended, irritated;
to be tired, displeased.

· Calfa

NBHL (2)

Դառնացաւ ցքի ըմպելեաց. (Ես. ՟Ի՟Դ. 9։)

πικραίνομαι amaresco, exacerbor Դառն լինել. փոխիլ ի դառնութիւն. եւ Զգալ զդառնութիւն. լեղենալ


Դառնապէս

adv.

bitterly, harshly, sourly, painfully.

· Calfa

NBHL (2)

Գոչել դառնապէս. (Փիլ. լին.։)

Դառնապէս տանջանս մատուցանել, կամ պատուհասել. (՟Բ. Մակ. ՟Է. 39։ ՟Գ. Մակ. ՟Ե. 9։)


Դառնատեսիլ

adj.

of a horrid aspect.

· Calfa

NBHL (1)

Դառն տեսլեամբ. դժնեայ. դժնդակ. քստմնելի. ահագին.


Դառնացող, աց

adj.

vexatious, offensive, irritating, maddening.

· Calfa

NBHL (1)

Ազգն դառնացօղ եւ անօրէն ժողովուրդն իսրայէլի (զայս անուն էառ վասն դառնացուցանելոյ զաստուած յանապատի զամս քառասուն. (Ագաթ.։)


Դառնացուցանեմ, ուցի

va.

to imbitter;
to sour, to irritate, to offend, to tire, to displease.

· Calfa

NBHL (4)

Զճաշակելիս մտացն դառնացուցանելով ի ձեռն սաստկական բանիցն յանդիմանութեան. (Սարկ. քհ.։)

Նմանութեամբ, Վշտացուցանել. զայրացուցանել անհնազանդութեամբ, եւ այլն. սիրտը էրել. նեղացընել. բարկացընել.

Դառնացուցանէին զիսահակ եւ զռեբեկա. Փորձեցին դառնացուցին զաստուած բարձրեալ։ Դառնացուցանել զիս գործովք ձեռաց իւրոց։ Դառնացուցեր զբանն տեառն (այսինքն հեստեցեր ի բանէն). եւ այլն։

πικραίνω, παραπικραίνω exacerbo Տալ դառնանալ. լնուլ դառնութեամբ. դառն ճաշակ տալ քմաց կամ մտաց. լեղացնել.


Դառնիճ, նճի

adj.

s. bot. endive;
wild lettuce;
bitter.

· Calfa

NBHL (2)

Դառնիճն զդառնութիւն (յայտնէ)։ Դառնիճն յայտնութիւն հոգեկան գաղթին է. (Փիլ. ել.։)

Բաղարջ ընդ դառնըճաց կերիջիք ... Դառն եւ տարժանելի կրիւք կալ ի ժամանակեանս. (Իգն.։)


Դառնութիւն, ութեան

s.

bitterness, disgust, sharpness, gall, distaste;
grief, displeasure, vexation;
rigour;
enormity;
mordacity.

· Calfa

NBHL (1)

Ըմպել զդառնութիւն մաքրական դեղոց. (Վրք. հց. ՟Բ։)


Դասագլուխ

s.

chorister, master of the choir.

· Calfa

NBHL (1)

Դասագլուխ ունելով զնա՝ զնորայսն ասեմք (երգով) ուղղութիւնս. (Ճ. ՟Գ.։)


Դասագրիմ, եցայ

vn.

to enrol ones self.

· Calfa

NBHL (1)

Գրիլ ի դաս ինչ. մտանել ի համար խմբի.


Դասալքութիւն, ութեան

s.

desertion

· Calfa

NBHL (1)

λειποταξία desertio ordinis Լքանելն զիւր դաս եւ զկարգ.


Դասախումբ

adj.

ordered, assembled.

· Calfa

NBHL (1)

Դասախումբ ժողովոյն ի քեզ հաւատացելոց. (Թէոդոր. խչ.։)


Դասակարգեմ, եցի

va.

to put in order, to associate, to enrol.

· Calfa

NBHL (2)

Դասակարգել ընդ զօրս անմահից. ընդ անմարմնական բազմութիւնսն. ի դասս մատենագրի. (Զքր. կթ.։ Շար.։ Նար. գանձ.։)

συντάττω coordino Կարգել ի դաս. անցուցանել ի կարգ եւ ի համար. դասաւորել. դասակցել.


Դասակցիմ, եցայ

vn.

to be in the same class or society, to enrol one's self.

· Calfa

NBHL (2)

ԴԱՍԱԿՑԵՄ ԴԱՍԱԿՑԻՄ. Դասակից լինել. համադասիլ. պարակցիլ.

Հրեշտակացն պարք պաշտպանեալ, ընդ առաքելոցն գումար դասակցեալ. (Նար. կուս.։)


Դասակցութիւն, ութեան

s.

admission, company.

· Calfa

NBHL (1)

Դասակիցն լինել. համադասութիւն. եւ Դաս. խումբ. ժողով.


Դասապետ, աց

s.

the first of an order or class;
chorister, precentor, master of the choir.

· Calfa

NBHL (2)

Դասք եւ դասապետք վայելչական պարուց։ Դասապետք հրեշտակացն անեղծից. (Նար. առաք. եւ Նար. խչ.։)

Զօրավարք, հեծելապետք, եւ ազգագլուխք, եւ հետեւակ ցեղիցն դասուց զարդարողք ... որպէս եւ բազումք, դասապետս մականուանեն զսոսա սոցունց։ Զօրավարացն եւ դասապետացն, եւ այլն. (Պղատ. օրին. ՟Զ։)


Դասապետեմ, եցի

vn.

to be the first or chief in an assemblage.

· Calfa

NBHL (2)

Դասապետ լինել իմիք խմբի.

Ոյց ի ճահ դասապետելն հաւատացաւ. (Պիտ.։)


Դասաւորեմ, եցի

va.

cf. Դասեմ.

· Calfa

NBHL (4)

Դասել. դասակարգել. դասակցել. համադասել.

Դասաւորեա՛ զսա վերնոց։ Դասաւորելով յաջակողման դասուն։ Դասաւորեցայք ընդ հրեշտակս ի յերկինս. (եւ այլն. Շար.։)

ԴԱՍԱՒՈՐԵԼ. Ի կարգ արկանել. ի համար արկանել.

Ըստ որում մարգարէն դասաւորէ՝ ասելով. ժողովեցարո՛ւք ի լեառն սիոն քահանայք եւ ծերք. (Յհ. կթ.։)


Դասաւորութիւն, ութեան

s.

order, ordonnance, arrangement;
system;
— բառից, syntax.

· Calfa

NBHL (1)

Նահանջել զդասաւորութիւն դիտաւորութեանն. (Մագ. ՟Կ՟Դ։)


Դասեմ, եցի

va.

to put in order, to order, to arrange, to distribute;
to enrol, to associate.

· Calfa

NBHL (3)

(լծ. յն. դա՛սսօ. թ. տէզմէք ... ). τάσσω, τάττω ordina, colloco, constituo Կարգել ի մի դաս. կարգաւորել. զետեղել. ի համար անցուցանել. դասաւորել. դասակարգել, դասակցել. շարադասել.

Դասել ընդ բարիսն։ Ի մի շար, կամ ի սոյն կարգ դասեալ։ Դասիմ ի պարս հեզոց։ Նախնի դասեցի զթշնամեացն իմոց աղերսանս։ Առաջին դասեալ զմարդասիրութիւնն. (Նար.։)

Առաջին, կամ ի վերջէ դասել. (Սահմ. ՟Բ. եւ ՟Զ։)


Դաստակ, աց

s.

wrist;
hand, palm;
— սրոյ, hilt of a sword;
—ս դնել, to haft, to set in a handle.

· Calfa


Դաստակետղ, ետեղ

s.

place where one rests the wrist or hand.

· Calfa

NBHL (1)

Տեղի դաստակաց, կամ ձեռաց տարածելոց ((ի խաչին).


Դաստիարակեմ, եցի

vn.

to bring up, to educate, to instruct, to train up, to discipline.

· Calfa

NBHL (5)

Դաստիարակել պարտ է հրահանգիւք զայսպիսիքս. (Պղատ. տիմ.։)

Ծնելոցն ոչ ոք դաստիարակէ զսնունդ օրինացն. (Երզն. լս.։)

Որք ոչ այսպէս զանձնէ դաստիարակեսցեն, ոչ իշխեն տիրապէս սաստել (դիւին). (Կիւրղ. ղկ.։)

Ակամբ դաստիարակեցելով վարել. (Բրս. թղթ.։)

παιδαγωγέω, παιδεύω instruo pueros, instituo, eudio, moderor, deduco Կրթել որպէս դաստիարակ. հրահանգել. ուսուցանել. խրատել. առաջնորդել իբր ձեռամբացի. ուղղել. ուսումն եւ մարդավարութիւն սորվեցընել, ճամբա բերել.


Գալարեմ, եցի

va.

to roll, to roll up;
to twist, to writhe, to bend;
to shrivel;
to curl.

· Calfa

NBHL (4)

λυγίζω flecto, torqueo, complico, ἐλίττω convolvo Ոլորել. գլել կամ գլորել հոլովմամբ. բոլորել կուղ կուղ. փաթութել. եւ Գելուլ. գորովել զազիս, ճմլել զսիրտս. ոլրել, խաթ խաթ փաթթել. պիւքմէք, էյիշտիրմէք.

Զսիրտ իմ գելու, եւ զորովայն իմ գալարէ. (Մանդ. ՟Ա։)

Մատեան է (մագաղաթեայ) գալարելով գրել զքարտն. (Մխ. երեմ.։)

Իբրու շարժմամբ առ միմեանս՝ գալարելով զսոսա, եւ գալարեալ շուրջ զմիմեամբք եւ ի յիրար մտանելով. (Պղատ. տիմ.։)


Գալարեցուցանեմ, ուցի

va.

cf. Գալարեմ.

· Calfa


Գալարումն, ման

s.

roll;
fold, contraction, shrink;
wrench, sprain, distortion, twisting, tortuosity.

· Calfa

NBHL (2)

Գալարելն, իլն. ոլորք. խառնուրդ.

Պէսպէս գոյնքս գալարմամբս այսուիկ լինելով. (Պղատ. տիմ.։)


Գալուստ, գալստեան

s.

arrival, approach, accession.

· Calfa

NBHL (1)

Վասն երկուցս այսոցիկ գալստեանց ասէ մաղաքիա ժոյժ ունել. (Կոչ. ՟Ժ՟Է։)


Գահագլխութիւն, ութեան

s.

cf. Գահերիցութիւն.

· Calfa

NBHL (1)

Գահագլխութիւն խնդրել. (Իգն.։)


Գահագլուխ

s.

first rank, head, first place;
president.

· Calfa

NBHL (3)

(առաւել յոքնակի). πρωτοκλισία primus in convivio locus Գահերիցութիւն. յառաջագահք. առաջին բարձ.

Խնդրել ... զգահագլուխս յընթրիս. (Մրկ. ՟Ժ՟Բ. 39։)

Զգահագլուխ աթոռոցն կամէին ունել. (Ոսկ. մտթ.։)


Գահակալեմ, եցի

vn.

to succeed to the throne, to take the place of some one in dignity.

· Calfa

NBHL (1)

ԳԱՀԱԿԱԼԵԼ կամ ԳԱՀԱԿԱԼԻԼ. Ունել զաթոռ իշխանութեան.


Գահակցիմ, եցայ

vn.

to sit on the same throne, to have the same dignity as another.

· Calfa

NBHL (1)

Աթոռակից լինել.


Գահավիժեմ, եցի

va.

to precipitate.

· Calfa

NBHL (2)

ԳԱՀԱՎԻԺԵՄ ԳԱՀԱՎԻԺԻՄ. κατακρημνίζω praecipito Հոսել, հոսիլ ի բարձանց կամ ի դարէ ի վայր. ուչուրումտան աշաղը պրագմագ՝ տիւշմէք.

Ածին զնա մինչեւ յարտեւան լերինն ... գահավէժ առնել զնա. (Ղկ. ՟Դ. 29։)


Գահավիժութիւն, ութեան

s.

precipitation;
high precipice.

· Calfa

NBHL (1)

κατακνρήμνησις praecipitantia, praecipitatio Գահավէժն լինել. անկումն ի բարձանց.


Գահաւանդ, աց

s.

cf. Գահաւանդակ.

· Calfa

NBHL (1)

Որ բազում գահաւանդակօք բաժանեալ է։ Զառաջին գահաւանդակն ելանիցէ։ Եօթն գահաւանդակօք. (Սարգ. ՟ա. յհ. յռջբ. եւ վջ։)


Գահաւանդակ, աց

s.

cap, height, ele vation, precipice, very high and steep place.

· Calfa

NBHL (1)

Որ բազում գահաւանդակօք բաժանեալ է։ Զառաջին գահաւանդակն ելանիցէ։ Եօթն գահաւանդակօք. (Սարգ. ՟ա. յհ. յռջբ. եւ վջ։)