Definitions containing the research գամ : 2354 results

Դեղեխ

cf. Դաւաճան.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«ջուրը շարժելով պղտորելը». ար-մատ առանձին անգործածական, որից ու-նինք հին և ընտիր մի բառ՝ ղեղեխեալ «ծր-փուն, շարժելով պղտորուած (ջուր)». մէկ անգամ գործածում է Վեցօր. գ. էջ 62 «Որ ի ներքո երկնից մնացին ջուրքն... պղտո-րեալք և դեղեխեալք են... և այսք չարք գան (տպ. գոն) հանգչին ի վերայ նոցա» (յն. ախ-տից յուզմամբք ծփեալ)։ Նոյն բառը ունի նաև Վրդն. ծն. «Ջուրքս որ առ մեզ են, դեղե-խեալք են և դիւաբնակք»։ Վրդն. սղ. ճխը. էջ 503 գրում է դեխեխեալ. «Կարծեցին ոմանք ռանական գոլ զջուրն զայն և լուսափայլ, և ղներքինս ջուր դեխեխեալ և դիւաբնակ»։ Այստեղ են պատկանում նաև ղեղեխանք «անհանդարտութիւն, տան մէջ խռովութիւն» Կոստ. երղն. 150 (ըստ ՆՀԲ նոյն վկայութիւ-նը կայ նաև դեխեխանք գրչութեամբ՝ Ոս-կիփ.), դեղեղ «դաւաճան, նենգաւոր» Բառ. երեմ. 76, դեղեխ «դաւաճան» ԱԲ, դեղեխի։ «կրքոտ՝ անհանդարտ բնաւորութիւն ունենալ» Վրք. հրց. (Որ սեաւ մաղձն յոլով է՝ սեաւ ն պրնկնոտ լինի երեսն... դեխեխի յոյժ և քինա-կան լինի), դեղեխիչ «խռովարկու» Մանդ. էջ 217։ Նորագիւտ բառ, որ մէկ անգամ գործա-ծաւած եմ գտնում վատ ածականների մի շար-բում. «... ուռուցկոտ, դէղաւոր, դեղամոր, դե-ղեխիչ, գոռոզ...» (տպ. դեղխիչ, իսկ նոյնը Մանդ. սիր. 23 գեզախին, այսպէս ուղղելի՝ ըստ Նորայր, Կոստ. Երղն. 194)։


Դերձակ, աց

s.

maker of clothes, tailor;
shoemaker.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Առաջին անգամ ԳԴ դնում է պրս. darzi բառից փոխառեալ։ Պրս. և ասորի ձևերին են կցում Böttich. Horae aram 29, 40, Arica, 76, 250, Lag. Urgesch. 943, Տէրվ. Նախալ. 87 ևն։ Հիւբշ. Arm. Stud. 26 վարանման մէջ է դերձակ, դերձան, բայց մանաւանդ հանդերձ բա-ռը բնիկ, թէ փոխառեալ ընդունելու հա մար, իսկ Arm. Gram. 140 համարում է փոխառեալ։


Դզի

s.

courser.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«ձևի». երկու անգամ ունի Սիւն. քեր. 209, 241= Երզն. քեր. իբրև հոմանիշ ձի բա-ռի։


Դէզ, դիզի, ոյ

s.

heap, assemblage, collection, confused collection, mass, pile.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Առաջին անգամ Lag. Urgesch. 633 սանս. dih. զնդ. diz։ Նոյնը Lag. Le-sam. Abhd. 31, 76, Justi Zendsp. 156, Հիւբշ. K7, 23, 15, 18, 25, 34։-Lag. Arm. Stud. § 630 համարում է և նեան փոխառութիւն՝ զ-ի պատճառաւ՝ փխ. ձ։-Տէրվ. Նախալ. 87 վերի մեկ-նոթեան պէս։-Դաւիթ-Բէկ, Յաշարձ. 397 նգալլ. das, իռլ. dais, հրրըտ. das, dsl «դէզ»։


Դէտ, դիտի, տաց

s.

guard, guardian, inspector;
spy;
sentinel, sentry;
informer, emissary;
examiner;
object, design, end;
observatory;
— ունել, առնել, to look, to observe attentively.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Առաջին անգամ ԳԴ համեմատեց պրս. dīda=հյ. դիտակ։ Brosset, JAs. xlV (1834), 383 ևն պրս. dīdan, յն. ἔδειν, լտ. videre «տեսնել» և վոաց. վիցի «գիտեմ»։ ՆՀԲ և Uiefenbach. Berl. Jahrbl. 1843, 445 պրս. dīdan ևն։ Böttich. ZDMG, 1850, 353 դեմք և դեն բառերի հետ սանս. dhyāl, զնղ. dōiϑra, պրս. dīdan։-Böttich. Arica, 70, 147 սրանց հետ նաև յն. ϑεασϑαι ևն։ Müller, SWAW, 42, 251 պրս. dīdan։ Justi, Zendsp. 156 վերինների հետ զնդ. dī, did «տեսնել» արմատի տակ։ Հիւրշ. KZ, 23, 18 ևն dhī ար-մատից։ Lag. Arm. Stud. § 634-6 դիտակ=պրս. dīda, դիտանոց՝ պհլ. an լոգնակերտ մասնիկով կառմա ած Տէրվ. Մասիս, 1881 մայ՛՛ 8 հան-դես և դետ բառերի արմատը դիում է դի, դիս=յն. ϑέασμε, ϑεσπίζω։ Նոյն, Նախալ, 89 հայ. դեմք=պրս. dīm, դիմակ = պրս. dīma, դետ, դիտել=պրս. dīdan,


Դժոխ

adj.

hard, harsh, austere, vexatious, difficult.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Առաջին անգամ ուղիղ մեկնեց ԳԴ, յետոյ ՆՀԲ։-Windisch. 10 դժոխ ստու-գաբանում է դժ մասնիկով ոխ բառից։ Böttich. Arica, 80, 323 պրս. duzax։-Müller, SWAW, 38, 575 զնդ. dužaka ևն։ Ճայնական բացատրութեան համար Հիւբշ. ենթաղրում է, որ իրան. döžax՝ ձայնաւորների տեղափոխութեամբ հա-յերէնի մէջ դարձած լինի dažox և յետոյ՝ բազմաթիւ դժ-մասնիկով սկրս-ւող բառերի նմանութեամբ՝ դժոխ։ Վե-րի ձևով մեկնեց Meillet, MSL, 17, 249.


*Խաւիծ

s.

hasty-pudding.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«ալիւրով պատրաստուած՝ խիւսի նման մի կերակուր». ունին միայն ՀՀԲ և ՋԲ. գաւառական բառ է, բայց ձևը ցոյց է տալիս, որ հին է. իրօք էլ մէկ անգամ գըտ-նում եմ գործածուած Վստկ. 213 «Գարէ ա-լիւր և մուստառ և հոռոմ ձէթ խաւիծ արա՛»։


Խբարդեայ

s.

incense-box, censer.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, գրուած նաև խմբարդեայ «տուփ, խնկաման, խնկարան». մէկ անգամ ունի Ա. եզր. բ. 13 «Խմբարդեայք արծա-թիք քսան և ինն, և ափսէք ոսկիք՝ երե-սուն». ուրիշ վկայութիւն չկայ։


Խեղ, աց

adj.

crippled, maimed;
infirm, helpless;
bad, wicked;
ugly;
filthy;
— ձեռօք, crippled in the arm;
— ստիւք, lame, crippled in the feet;
handy-legged.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «հաշմ, պակասաւոր, մէկ ոտքով կաղ» ՍԳր. Ոսկ. յհ. ա. 21. «ցաւոտ (աչք)» Վանակ. յոբ. «պիղծ, գարշ, զազիր» Ոսև. կող. Փիլ. Պիտ. (այս նշանակութեամբ գրուած նաև խիղ Փիլ. էջ 197). որից խեղու-թիւն Ղևտ. իբ. 25. իդ. 20. Ագաթ. Ոսկ. խե-ղել Ղևտ. իդ. 19. Ոսկ. ես. և մ. խեղաթիւր Իմ. ժգ. 13 (փայտի կտորի համար ասուած՝ «ծուռումուռ»), Փիլիպ. բ. 15 (բարոյական իմաստով՝ «ծուռ բարքով»). խեղախեռ Ոսկ. յհ. ա. 38. Ճառք 674. խեղանդամ Մանդ. խեղանք Փարպ. խեղակատակ Ոսկ. եփես. ժև. կամ խեղկատակ Սարգ. խեղկատակել Ոսկ. խեղկատակութիւն Եփես. ե. 4. Կող. գ 8, Ոսկ. կողոս. խեղանցեալ «զառանցեալ» Բառ. երեմ. էջ 140. այստեղ է պատևանում նաև խեկբեկ «ծուռումուռ, կաղալով», կազ-մուած խեղ և բեկ բառերից, իբր *խեղբեկ. յետոյ դարձած խեկբեկ. մէկ անգամ ունի Փարպ. էջ 102 «Տեսեալ... զի երթայր խեկ, բեկս յընթացի». սրանից՝ կ աճականով՝ խեղկ-, որից խեղկիլ «չարաչար խեղիլ» Մագ. թղ. 133, 204. Պղատ. օրին. 17. խեղ-կութիւն Մագ. անխեղկեալ Մագ. թղ. 22, 136, 164։


Խեշակ

s.

a good horse.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«ազնիւ ձի». ունի միայն ԱԲ. մէկ անգամ գտնում եմ գործածուած Մագ. քեր. էջ 241 «Ջեզոքն՝ որպիսի քուռակ, բաշա-հատ. մատաղաձի, խեշակ, դզի, բռչու. անո-բավար, փալանիկ»։ Ըստ իս պէտք է նշա-նակէ «քուռակ», ինչպէս են յիշուած հոմա-նիշներից շատերը.


Խեչ

s.

spot on grapes;
cf. Խէչ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«խաղողի չորացած կուտ». մէկ ան-գամ ունի Կղնկտ. «Զչոր խեչ խաղողոյ տայր անձանց թշուառականացն աղալ և ուտել»-(հրտր. Էմ. էջ 129, Շահն. Ա. 278,


Խեր

s.

dish made from the first milk of a cow.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«մի տեսակ կաթնեղէն ուտելիք». մէկ անգամ ունի Մանդ. էջ 210=Գիրք թղ. 239 = Մանդ. սիր. 13 ուտեաց ուտելեղէնների մի շարքի մէջ,-«իւղ, ձու, ձուկն, պանիր, կոգի, կաղտի, բածին, շճուկ, կաթն, խեր (այլ ձ. խէր) և ձկանմորէ». (Շողակաթ՝ էջ 127 հեր ձկան, մորէ)։ ՀՀԲ մեկնում է «եփոց դայլոց», այսինքն «եփած դալ», ՋԲ «կե-րակուր ի դալէ», ՆՀԲ (գաւառական բառերի շարքում) «եփոց կաթին», ԱԲ «տեսակ մը մածուն»։


Խիզան, աց

s.

a hut & its inhabitants.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«պանդուխտ». մէկ անգամ ունի այս նշանակութեամբ՝ Ճառընտ. «Որպէս ի տաղաւարի եմք ի մարմնի բնակեալք, և ի խիզանի եմք բնակեալ յայս կեանքս»։ Նոյն իմաստով է երևում նաև Սասն. 26 «Յօտա-րըս և յանկայունս, ի խիզանս և յանիրաւս»։ Արևելեան քաղաքավարական ոճով ստացել է յետոյ «կին, աղջիկ» նշանակութիւնը, ինչ-պէս գտնում ենք արդի գաւառականներում և որի աւելի հին գործածութիւնն ունի Դրնղ. էջ 27։


Խիլ

s.

search, perquisition, investigation, strict inquiry;
plucking up, snatching away;
— արկանել, to search out, to investigate, to rummage, to inquire into.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«փնտռտուք, որոնում, խուրառևու-թիւն» Եւս. պտմ. որից խիլ արկանել «ման-րակրկիտ զննել, որոնել, քարուքանդ կամ տակնուվրայ անելով խուզարկել» Եւս. պտմ. 156. խլել «կորզել, պոկել. տեղից հանել քանդել» ՍԳր. Կոչ. Ագաթ. Եփր. Բուզ. խլիչ Ագաթ. խլխլել «պատճառներ փնտռտել» նսկ. յհ. ա. 3. «տնտնալ, դանդաղիլ» Ոսկ. ես. 388 (երկիցս), խլխլական «ողորմելի» Ոսկ. ես. 340. խլումն Եփր. թգ. խլոցք «խլումն, յափշտակութիւն» (չունի ԱԲ) Ան-սիզք 27. արմատախիլ Ոսկ. յհ. ա. 38, բ. 8, 9. արմատախլել Մծբ. թիկնախիլ «մեջքը թերթուած» Տօնակ. Տաթև. ձմ. ճե. լարախիլ «խամաճիկ՝ տիկնիկ խաղացնող» Արիստ. աշխ. դժուարախիլ Ոսկ. յհ. ա. 29. տաշտա-խիլ Եղիշ. տակախիլ «արմատախիլ» Մար-թին. փշախիլ Ոսկ. յհ. ա. 1. նոյն է նաև գլխլել «ամբողջովին խլել», որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Ոսկ. ճառք, էջ 144. «Որ ի խորոջն արմատն է՝ ի վեր գլխլել ա-խորժիմ»։


Խիլայ

cf. Խլայ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Առաջին անգամ Sէ Martin, Mémoi-res s. l'Arm. II, էջ 257 դրաւ արաբերէ-նից։ Նոյնը նաև ԳԴ և ՆՀԲ (վերջինս պատմուճան բառի տակ կցում է նաև յն. γλαῖνη «վերարկու»)։ Lag. Arm. Stud. § 988 հիմնուելով ՆՀԲ-ի վրայ՝ դնում է ասոր. xil'a ձևից, բայց մեր-ժում է, որովհետև ասորի ձևը չէ աւան-դուած։ Հիւբշ. չէ իսկ յիշում այս մեկ-նութիւնը։ Petersson, KZ 47, 282. հյ. խուղ բառի հետ միասին կռում է սանս. khola-«սաղաւարտ, գդակ», ռուս. chata «հիւղ, հիւղակ» ևն ձևերին։


Խիճ, խճից

s.

small stone, pebble, gravel;
— նաւու, ballast.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Չուբինով, Dict. Géorg. համեմատում է վրաց. կաժի «գայլախազ, հրահան» բառի հետ։ Հիւնք. հանում է ցեխ բա-ռից։ Հ. Ս. Երեմեան, Բազմ. 1900, էջ 8 ևռում է գերմ. Kies «խիճ» բառին։ Ա-ճառ. ՀԱ 1909. 160 խ և կ ձայների լծորդութեամբ միացնում է կիճ, կուճ «մարմարիոն» բառին։ Մառ, ИАН, 1917, 316 հյ. կիճ, ավար. գամած «քար» ևն բառերի հետ։ Ղափանցեան, Տեղեկ. ինստիտ. 2, 104 վրաց. խվինջի և կեն-ճի հոմանիշների հետ։ Պատահական նմանութիւն ունի փռիւգ. γίσσα «քար»։


Խինձ

cf. Խինծ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ներգ. ի խնձի) «գոգ, ծալք, խորշ, անկիւն, ծոց» Բուզ. 148. Պտմ. աղէքս. 170. Նիւս. բն. Երզն. մտթ. 403.-Նորայր, Բառ. ֆր. 605բ մեկնում է «նեղ անցք ի մէջ երկուց լերանց».-ՆՀԲ առաջին նշա-նաևութեան վրայ աւելացնում է «2. խեց կամ խեշեր, իբր ծայր՝ մասն կամ կոտոր և կերուք իրաց. 3. գրախեց» (առանց վկայու-թեան). (ԱԲ չէ դրած այս վերջին նշանա-կութիւնը)։ Առաջին նշանակութեան հետ նոյն է «հագուստի առաջակողմը կամ գոգնոցը վեր բռնելով ձևացրած փոսը». այս գեղեցիկ նշանակութիւնը մէկ անգամ գտնում եմ գոր-ծածուած Կղնկտ. հրտր. Էմինի, էջ 58 «նաև բարեսէր և յոյժ հաւատացեալ թագուհին զխինձ մատուցեալ թագաւորական զգեստու՝ ի հողոյն կրէր փութապէս». հմմտ. նաև Փիլ. տես. 20։ Գրուած է նաև խինծ «արգանդի ներքին խորշերը» Տաթև. հարց. 785։


Խիշտ

s.

lance, spear;
—ք, խշտաց, cf. Խշտիք.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«տէգ, նիզակ». նորագիւտ բառ, որ մէկ քանի անգամ գործածուած եմ գտնում յետնաբար. ինչ. Շապհ. էջ 61 (Չգեց այռն այլազգի զխիշտն իւր... ի վերայ խշտին). Մխ. դատ. էջ 263 (տես իմ Հայ. նոր բառեր հին մատ. Ա. էջ 60). «Ջոսկի տէգսն ունին, այսինքն՝ զոսկով կազմած խիշտս». տե՛ս նաև Տաթև. ամ. 286, Վրք. և վկ. Ա. 648. Ամբ. դատ. 87։ Այս արմատից ունինք խշտա-ւոր «նիղակաւոր» Վանակ. հց։


Խիր

s.

white violet.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«մի տեսակ զարդեղէ՞ն է». ան. ստոյգ բառ, որ մէկ անգամ գործածում է Բառ. երեմ. էջ 246՝ շինք բառի բացատրու-թեան ժամանակ. այսպէս՝ «շինք. խիր կամ թիկնակիք կանաց» (իմա՛ շինգղ «խիր կամ թիկնագիք կանանց»)։

«բևեկնի ծառը». մէև անգամ ունի Ամիրտ. խիրու ծառ ձևով՝ իբր համապատասխան արաբ. [arabic word] kamkām բոյսի, որ համարւում է «մի տեսակ բևեկնի» (տե՛ս Կամուս, թրք. թրգմ. Գ. էջ 553)։


Խլայ, ից

s.

robe of honour.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Առաջին անգամ Sէ Martin, Mémoi-res s. l'Arm. II, էջ 257 դրաւ արաբերէ-նից։ Նոյնը նաև ԳԴ և ՆՀԲ (վերջինս պատմուճան բառի տակ կցում է նաև յն. γλαῖνη «վերարկու»)։ Lag. Arm. Stud. § 988 հիմնուելով ՆՀԲ-ի վրայ՝ դնում է ասոր. xil'a ձևից, բայց մեր-ժում է, որովհետև ասորի ձևը չէ աւան-դուած։ Հիւբշ. չէ իսկ յիշում այս մեկ-նութիւնը։ Petersson, KZ 47, 282. հյ. խուղ բառի հետ միասին կռում է սանս. khola-«սաղաւարտ, գդակ», ռուս. chata «հիւղ, հիւղակ» ևն ձևերին։


*Խծիպ

s.

quilting;
— առնել, to quilt, to stitch.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«մի տեսակ կար՝ ոլորելով և ամփո-փելով կտորը». կենդանի է միայն գաւառա-կաններում, հնից ունինք խծպիլ «ինք իր մէջ ամփոփուիլ, պարուրիլ» Ոսկ. ես. և ճառաք. էջ 416 (մի մի անգամ)։-ՀՀԲ գրում է խձիբ. խձբել։


Խծուծ, խծծոյ

s. mar.

tow, hards of flax or hemp;
լնուլ խծծով, to stop with tow;
to calk.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ո հլ. ըստ ՆՀԲ, թէև առանց վը-կայութեան) «գզած վուշի կամ սանտրած կանեփի թափթփուքը» Դատ. ժե. 14. Սիր. իա. 10. Վրդն. լս. 60. Վստկ. 182։ Սրա հետ նոյն է խզուզ «կալի մնացորդ, ցորենի աւե-ւորդ մասերը». նորագիւտ բառ, որ մէկ ան-գամ գտնում եմ գործածուած Կիր. էջ 193 «Իսկ եթէ ոք և որ ի ձեռն հաստատութեան է յօժար առ ի քաղել, ամառան խզուզին հան-դիպիլ սիրելի է և թէ հասկի» (տե՛ս Աճառ. Հայ. նոր բառեր հին մատ. Ա. էջ 76)։ Առա-ջին ձևից է խծծել «մարմինը կտրտել, պա-տաւռռտեւ». նորագիւտ բառ՝ որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Նոր վկ. էջ 511 (Ժէ դար). «Տարեալ ի մի ոտիցն կախեցին զնա, ռուսերօք և զինուք խըծըծէին զնա, հարկա-նէին քարիւ և փայտիւ նմա»։


Խղունջն, աց

s.

snail;
sea-shell, purple shell-fish.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Նման են հնչում հրէական արամ. [hebrew word] xalazōn, ասոր. [arabic word] xalazōnā կամ [arabic word] xlīzonā, արաբ. [arabic word] ha-lazūn, որոնք միևնոյն նշանակութիւնն ու-նին մեր բառի հետ։-Բայց այս բառերի ծա-զումը անծանօթ է. ձևը ցոյց է տալիս՝ որ բնիկ սեմական չեն։ Muller WZKM 2, 285 ուզում է հանել յն. άλίζωος «ծովակեաց, ծովի մէջ բնակող» բառի ռամկական ἅλίζωω ձևից. բայց այս կարծիքն էլ ընդունած չէ։ Ըստ այսմ անորոշ է նաև հայերէն բառիս ծագումը։ Թերևս բոլորը միասին փոխ են առնուած մի անծանօթ լեզուից, և յատկապես ա՛յն ազգից՝ որ առաջին անգամ խեցեմորթից ծիրանի ներկը պատրաստելու արհեստը գտաւ։

ՆՀԲ խլինք և ունչ բառերից է հանում՝ հետևելով թրք. sumuklu «խխունջ» (բուն նշանակում է «խլնքոտ») բառի կազմութեան։ Վերի սեմական ձևերի հետ համեմատեց Հիւբշ. ZDMG 36 (1882), 130. բայց նմանութիւնը մերժեց ինքը (տե՛ս Հիւբշ. Սեմ. փոխ. բառեր, K 42)։ Սակայն Müller WZKM 8, 285 (հյ. թրգմ. ՀԱ 1894, 295) ընդունում է։ Վերջին անգամ մերժում է Հիւբշ. Arm. Gram. 305։ Հիւնք. դնում է խնջել բա-յից։ Ղափանցեան, տե՛ս խլէց։


Խնամ, ոց

s.

care, attention, solicitude;
nursing, attendance, duty, task;
mindfulness, diligence, assiduity;
—ով, carefully, mindfully, attentively;
— ածել՝ ունել՝ տանել, to take care of, to be mindful of, to look after;
to nurse, to tend, to attend;
to provide, to procure;
զամենայն փոյթ եւ զ— ունել զումեքէ, to take every care of;
to take great pains with;
տարածել ի վերայ ուրուք քլխնամս իւր՝ զգութ խնամոց, to surround with loving cares or kind offices, to be particularly attentive to, to wait assiduously upon;
հաստատեալ ի խնամս չարին, prone to evil.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

խնայել բառի հետ. հմմտ. անզգամ և ան-զգայ։ Հիւնք. նոյնպէս խնայել բա-յից։ Paturubány SA 2, 242 նոյն է դը-նում խուղ, խուց բառերի հետ։ Peder-sen, Հայ. դր. լեզ. էջ 80 խնայել բառի հետ մեասին կցում է լտ. conor «ջա-նալ, փորձել» բառին, խնամ և խնայ ձևերին համապատասխան դնելով cona-mei, conātus։-Այս մեկնութիւնը մեր-ժում է Walde, էջ 187։


Ծծումբ, ծծմբոյ

s.

sulphur, brimstone;
պտաել, օծանել ծծմբով, to dip in, or to mix with sulphur.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. «քուքուրդ» ՍԳր. Յհ. կթ. գրուած է նաև ծծում Մեկն. ղկ. Իրեն. ցոյցք 33, Վրք. և վկ. Ա. 650. Կնիք հաւ. էջ Չ ბրծում Ճառընտ. որից ծծմբաբեր (գը-րուած ծծմաբեր) Շնորհ. Եդես. ծծմբախառն Նչ. եզեկ. (գրուած ծծմախառն Եփր. խոստ. Արծր.), ծծմբածին Յս. որդի. ბծմբահամ Մխ. երեմ. ծծմբաքար Վրդն. ծն. ծծմբեայ, Մագ.-նոր բառեր են ծծմբահոտ, ծծմբա-յին, ծծմբափոշի, ծծմբաթթու, ծծմբատ ևն։-Երեք ձևերից հնագոյնը կարծում եմ ծծում, որի վրայ ետոյ աւելացել էբ, ինչպէս բեմբ, պատշգամբ բառերի մէջ։


Ծղխնի, նւոյ, նեաց

s.

hinge;
pivot;
— տփոց, hinges.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(-նւոյ, -նեաց) «դռան երկաթէ կրունկները» (տճկ. րէզէ) Գ. թագ. զ. 33. Առակ. իզ. 14. նորագիւտ Ա. մնաց. իբ. 3. Լմբ. առակ. գրուած է նաև ծխանի Լմբ. առակ. ծխղնի Տիմոթ. կուղ. էջ 75, ճխնի նորագիւտ Ա. մնաց. իբ. 3 (մէկ ձե-ռագրի մէջ միայն), ծղին Բառ. երեմ. էջ 150. ճղան Տաթև. ամ. 389։-Այս բառից պէտք է լինի ծխողնիլ «դառնալ», որ մէկ անդամ գործածում է Մագ. գամագտ. Բ (ըստ նորայր, Բանաս. 1900, էջ 133). հմմտ. «Որ-պէս դուրք (որ) շրջին ի ծղխնւոջ, նոյնպէս վատ ի մահիճս իւր». Առակ. իզ. 14 «Զվատն օրինակէ դրանն, որ միշտ ի շարժ է և ի ծղխնոջն». Էմբ. առակ. այսպէս են հասկա-նում նաև Հին բռ. և Բառ. երեմ. էջ 150. ծըղխնիլ, ծղխնել «երևութանալ կամ շըր-ջապատիլ» (տե՛ս ՆՀԲ ծղխնի, որից Մէնե-վիշ. Գամագտ. 24)։


Ծնկասէր

adj.

modest, bashful, retiring, timid, shy.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«պարկեշտ, ընտանեսէր». մէկ անգամ ունի Գ. մակ. դ. 6 «Ամրածածուկ թօղաձիգ ծնկասէր հարսունք վարսս մեր-կացեալ»։


Ծուծ, ծծոյ

s.

sucking, suction;
marrow, pith;
essence;
ուղ եւ ծուծ, quintessence.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Փոխառեալ է կովկասեան լեզուներից. հմմտ. վրաց. ժუժუ ձուձու «ծիծ, ստինքի պտուկ», ժუժუთა ձուձութա, ժუժუ-ზწოვარი ձուձու-մծովարի, მმუძებიანი մձուձեբիա-նի «դիեցիկ մանուկ», მამა-მძუაე մամա-մձուձե «հայր սնուցիչ, կառավարիչ, երախա-յի վերակացու», დედა-ბძეძე դեդա-մձեձե «ստնտու, ծծմայր», ἀიძა ձիձա «ստնտու», წოვა ծովա, წოვნა ծովնա «ծծել, ծծումն», წუწნა ծուծնա «ծծել», ვამოწუწვა գամո-ծուծվա «ծծելով դուրս քաշել», წვა ծու-ծընվա «ծծելով հանել», წუწვა ծունվա «խոնաւացնել, թրջել», წოვება ծովեբա «ծիձ տալ», წუწი ծուծի «արատ», ἀუძγὸ ბაჭოεხ ձուձուո հոծովս «ծիծ է ուտում», მეძუბური մեձուձուրի «դիեցիկ մանկիկ». ნთა ձուա «հիւթ, հոյզ», լազ. ձու «ծծել», ծուծոնոր «ծծել», ցիցի, ցիցիլի «ծիծ», ավար. ծօէզէ «ծծել» ևն։ Նման հնչիւնով բառեր շատ կան զանազան լեզուների մէջ. հմմտ. նբգ. zitze, հիւս. գերմ. titte, հգերմ. tutta, tuta. ան-գըսք. tit, յգ. tittas, իտալ. tetta, zizza, zez-zolo, լեհ. cyc, խրվաթ. czeczek, դալմատ. czicza. հունգ. tsets, օսթյաք. tJuti ոն։ ցիցա, ռում. titä, օսս. ջէջէ, ցիցի, քրդ. [arabic word] čičik (Աւետարանի թարգմանութեան մէջ ջըջըք. ինչ. Ու ժը աւ. ջրջրքռա քօ ժը դառա շիր տան «Եվ ստեանցն որ դիեցուցին զքեզ» Ղուկ. ժա. 27), ալբան. ցիցէ, յն. τιτϑός, եբր. [hebrew word] zīr, արաբ. օ ︎ zīzat, ասուր. zizē «ծիծ, ծծել». ինչպէս նաև ա-րաբ. [arabic word] days «կնոջ ստինք» (որի հա-մար Կամուս, թրք. թրգմ. Բ. 242 ասում է թէ հարազատ արաբերէն չէ) ևն։ Այս բա-ռերից ոմանք բնաձայն են, ոմանք պատա-հական նմանութիւն ունին և ոմանք էլ փո-խառեալ (Berneker 129)։ Հայերէնը կով-ևասեան ընտանիքից փոխառեալ ենք դնում այն պատճառով, որ այստեղ ենք գտնում զարզական արմատը (ծու) և նախնական նշանակութիւնը։-Աճ.


Կազմ, ոյ, ի

s. adj.

construction;
preparation, furniture, ornament;
— գրոց, binding of books;
ready, quite ready, prepared;
active, diligent;
disposed;
— լինել, to be ready, prepared;
to be disposed to.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Վրաց. ❇მა կազմա, კაზმვა կազմվա, ამა ակազմա «զարդարել, պատրաստել, յարդարել, ձին թամբել», დაკაზმა դակազմա «ձին թամբել, նաւր յարդարել ևն», გამოკაზმება գամոկազմե-բա «ճանապարհ ընկնել», φეკაზმული շե-կազմուլի «զարդարուած», აღკაზმულობა աղկազմուլոբա «պճնանք, զարդարանք», რხენის აკაზმულობა ցխենիս ակազմուլոբա «ձիու զարդ, կազմած», տեղափոխութեամբ նաև յმაზვა կմազվա «կազմել», შეკმაზული շեկմազուլի «պատրաստ՝ թամբած ձի»։


Կաթն, թին, թանց

s.

milk;
— կովու, այծու, մաքեաց, իշոյ, cow's, goat's, ewe's, ass's;
— ձկան, soft roe;
շիճուկ —ին, butter -;
whey;
թարմ՝ թթու —, fresh, sour -;
կաթամբ սնանիլ, to live on milk;
— տալ, to suckle;
գրել զ—, to suck;
կթել —, to milk;
ամջատել ի կաթանէ, to wean.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ, որ ծագում է հնխ. g2a։ lakt-ձևից. սրա միակ ժառանգներն են յն։ γάλα (սեռ. γάλαϰτος), հոմեր. γλαγος-երետ. ϰλαγος և հլտ. lacte, lacti, լտ. lac (սեռ. lactis) «կաթ». լատինականից են փոխառեալ իռլ. lacht, կորն. lait, կիմո. llaeth. իսկ լատիներէնի ածանցներն են ֆրանս. lait, իտալ. latte, սպան. leche ևն։ Հնխ. g2alakt-տուել է նախ յն. *ϰαλαντ' (որ պահուած է սեռականում) և սրանից՝ վերջաձայնի անկումով *γάλαϰ-> γάλα (հմմտ. Gauthiot, La fin de mot, էջ 124. տե՛ս և Boisacq 139, 1102)։ Նոյնպիսի ան-կումով և առաջին ձայների կորուստով ձևա-ցել է լտ. *glact>lact>lac (հմմտ. Solm-sen IF Anz. 19, 31 և Walde 403)։ Հայերէ-նի մէջ հնխ. g2alakt-նման սղումներով տուել է նախ g2alt> *կաղթ, որ աւելի կըր-ճատուելով դարձաւ կաթ և -ն մասնիկով՝ կաթն։ Հնագոյն *կաղթ ձևը պահում է դեռ Ագլ. կախց, որի մէջ վերջաձայն թ փոխուած է ց-ի (հմմտ. խեղդ-հեղձ, խայտ-խայծ, փոխինդ-փոխինձ, Ղրբ. կլոնդրակ, կլպընդ-րիկի=Դոր. կլոնձրակ, կլպնձրիկի, երև լոդ-լոձ «դեղձի մի տեսակ» ևն), սրա մօտ միանգամայն թրթռուն ղ՝ դառնալով խուլ խ. Pokorny 1, 659 (նախաձևը դնում է g2lag-կամ g'lak-, չեզոք սեռի ուղղական հոլով՝ glak-t). հայերէնը չի կարող լինել այս ձե-ւից, որովհետև այս ձևը պիտի տար *լաթն, այլ միայն g'alakt-։ Նոյն բառի աւելի յե-տին ձևափոխութիւնն է Հւր. կախս։-Աճ.


Ընկոյզ, կուզից

s.

walnut;
— մշկահոտ, nutmeg;
— հնդկաց, cocoa-nut;
— արքայական, the finest quality of -;
— ործացուցիչ, nux vomica;
կեղեւ ընկուզի, nut-shell;
cf. Կորճ, cf. Փեճեկ;
կանանչ կեղեւ ընկուզի, green husk of -;
cf. Կղեղ, cf. Ոզոխ;
(ներքին) մաշկ ընկուզի, epidermis or brown cuticle of -;
cf. Պոպոկ, cf. Փեճեկ;
միջուկ ընկուզի, the kernel of -;
cf. Կթուն;
ծառ ընկուզի, — tree;
cf. Ընկուզի;
փայտ ընկուզի, — wood;
ի գոյն ընկուզի, nut-brown;
cf. Ընկուզագոյն;
քազել —ս, to nut;
երթալ ի քաղել —ս, to go a nutting;
գաւազան ի ժողովել —ս, nut-hook;
cf. Թափիչ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Առաջին անգամ Schroder, Thes. 45 եբր. բառից փոխառեալ համարեց։ ԳԴ կցում է պրս. gavz ձևին։ ՆՀԲ «վրաց. նիկօզի, լտ. nux, որ մերձի ի ձայնս նուշ, որպէս և եբր. ղաքէտ՝ է ընկոյզ և նուշ»։ Böttich. Rudimenta 31, Lag. Urgesch. 829, Arm. Stud. § 825 և Հիւբշ. Ուսումն. փոխ. բառից, էջ 20 տրամադիր են հայերենը մայր համա-րելու։ Tomaschek, Deut. Lilterat. 1883, էջ 1254 կովկասեան բառ է համարում. հմմտ. վրաց. նիգոզի։ Հիւբշ. Armen. Gram. 393 դնում է ծագմամբ անյայտ բառերի շարքը։ Jensen, Hitt. u. Arm. 210 հայ. և եբր. բառերի նմանութիւնը հաթեան շրջանի արդիւնք է դնում։-Հիւնք. պրս. էնկէզ, էնկեազ «գործիք կամ առնացի անդամ»։ ՀԲուս. § 742 արաբ. և եբր. ձևերի հետ նաև հռեամ hnuz։-Patrubány ՀԱ 1906, 346 հնխ. geu. gu «կլորացնել» արմատից՝ ընդ մասնիկով և զ աճականով. հմմտ. լտ. vola «ափ», յն. γυαλον «կամարաձևութիւն», γυάλος «բաժակ», զնդ. gava «երկու ձեռքը», հիսլ. kula «գնդակ» ևն։ Wink-ler, Das Baskische und der vordera-siatisch-mittellándische Volker-und


Զեն

cf. Զոհ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«զոհ». մէկ անգամ ունի Մծբ. 27 ըստ մէկ ձեռագրի (որ Վարդանեան, ՀԱ, 1914, 124 ասորի բնագրի և միւս հայ ձեռագրերի համեմատ ուղղում է եզն), որից՝ զենուլ «ա-նասունը կտրել, մորթել, զոհել» ՍԳր., զե-նումն Ղևտ. ժե. 5. Սղ. խգ. 22, զենլի «մա-տաղացու» ՍԳր., զենագործութիւն Փիլ. ի-մաստն., զենածոյ Կանոն., զենարան Խոր. Փիլ. բագն., զենել Անան. յհ. մկ. Վրք. հց., անզեն Փիլ. ել., անզենլի Ածաբ. ծն., գառ-նազեն Անյ. բրձր. Թէոդ. խչ., մարդազեն Ոսկ. եփես., մշտազեն ԱԲ, հայզեն «հայա-մորթ» Տաթև. տճկ.։


Զերծ

adj. s.

exempt, frauk, free;
safe, sure;
deliverance, safety;
— առնել, cf. Զերծանեմ;
— կալ, լինել;
to be secure from, sheltered from, exempt from;
— կացուցանել, to shelter, to secure, to screen;
to exempt, to free, to dispense from.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Առաջին անգամ ուղիղ մեկնեց Lag. IIroesch. 381՝ համեմատելով սանս. sr) և զնդ. uz-harez ձեւերի հետ։ Մորթ-ման, ZDMG, 26, էջ 517 բևեռ. is-zari համարում է «զոհ զերծանելոյ», այսին-քըն «հաշտութեան»։ Տէրվ. Լեզու, 1887, 18 զգերծուլ կամ զքերծուլ ձևից է հա-նում։ Հիւնք. գերծուլ բայից։ Տե՛ս նաև արձակել բառի տակ։ Pokorny, 2, 508 դնում է հնխ. selg'-, որի ժառանգներն է համարում սանս. srǰ-, զնդ. harəz «արձակել» ձևերից դուրս նաև հիռլ. selg «որս», մբգ. selken «կաթկթիլ», անգլսք. šolcen «ծոյլ, հեղգ» ևն։ Մերժում է հյ. զերծ բառի համեմատութիւնը։-Եթէ արմատը դրուի selg-, բնականաբար կարելի չէ այլ ևս կցել հյ. զերծ (ր-ի պատճառաւ՝ փոխանակ ղ)։ Բայց ի՞նչ կապ կայ «արձակել» և «որս» կամ «ծոյլ» բառերի միջև։ Պէտք է բաժանել կելտական և գերմանական խմբերը ա-րիականից, որ միանալով հայերէնի


Զիգն

s.

hammer-headed shark.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«մի տեսակ ձուկ» ԱԲ, «սեղակաց դասէն աճառուտ ձկանց սեռ, վագերաձկանց և շանաձկանց շատ մօտ, որուն գլուխը մուր-ճի ձև ունի. ֆրանս. marteau» ԳԲ. նոյնը նաև Նորայր, Բառ. ֆր. էջ 787 բ. մէկ ան-գամ գտնում եմ գործածուած Վեցօր. էջ 153 «Որ անուանեալ կոչի քսիփիէ, պրիոնէ և շնջրիք և կեփաղք և զիգն իցեն ահագինքն և ահարկուքն» (ձեռ. զի դնիցեն)։


Խոխ

s.

dressed victuals;
cf. Խահ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«դեղձ». նորագիտ բառ, որ մէկ այնգամ գտնում եմ գործածուած Վրդ. բար. 110՝ այսպէս՝ «Խոխիկտի ձիթով ի ճրագն վառէ». իմա՛ խոխի կտի «դեղձի կորիզի»։


Խոհ, ից

s.

cf. Խոկ;
meat, victuals.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ըստ ՆՀԲ ի հլ. բայց վկայութեանց մէջ կայ միայն սեռ. ի) «կերակուր, խոր-տիկ» Մագ. որից խոհակեր «կերակուր եփող» ՍԳր. Ոսկ. եփես. և յհ. ա. 2. խոհակերել Ողբ. բ. 25. Ոսկ. եփես. ժգ. խոհակերոց Ե-զեկ. խզ. 23. Եփր. աւետ. խոհակերութիւն Ոսկ. մ. բ. էջ 705. խոհկերութիւն Փարպ. խո-հեակ Ոսկիփ. խոհանոց Վրք. հց. խոհավա-ճառ Պղատ. օրին. խոհապետ «խոհարարա-պետ» (նորագիւտ բառ) Անկ. գիրք հին կտ. Ա. էջ 141. խոհագործ Գր. հր. Զքր. սարկ. Ա. 35. -խոհակեր «խոհարար». բառը նշանա-կում է նաև «դահիճ». այսպէս ունին Եփր. մատ. դ. էջ 109, Վրք. հց. որից խոհակերա-պլետ «դահճապետ» Նչ. եզեկ. բայց այս ա-ռումները զուտ հետևողութիւն են ասորերէ-նի, ուր «խոհարար» բառը նշանակում է նաև «դատաւոր» և «դահիճ» (տե՛ս Հ. Գ. Նահա-պետեան, Բազմ. 1926, 75 և Աճառ. Հաւ նոր բառեր հին մատ. Բ. 271)։-Նոր բառեր են խոհարարապետ, խոհարարարուհի, խո-հարարութիւն, խոհարարական։ Բառս ունի նաև հետևեալ ձևերը. խոխ «կերակուր» Ճառընտ., որից խոխկեր «կերակուր եփող, խոհարար» Ճառընտ.-խահ, ի հլ. «կերա-կուր» Փիլ. նխ. ա. 30. Խոսր. 145. Պիտ. Նիւս. կազմ. որից խահարար Ոսկ. յհ. ա-30. Մագ. Լմբ. խահարարութիւն Լմբ. Խոսր. Վրք. հց. Շնորհ. խահամոք Եղիշ. ը. էջ 156. Փիլ. խահակերութիւն Փիլ. խահագործել Նո-նըն. Սարկ. խահագործութիւն Նոնն. բազմա-խահ Ոսկիփ. համախահ Փիլ.-խախ՝ ո-ռից խախամոք Եղիշ. ամոխախ կամ ամող-խախ «սննդակից, համախահ ընկեր» Սե-բեր. 22. Ոսկ. մ. ա. 16. Գաղ. և Եբր. 467. (պէտք է մեկնել իբր ամ-ո-խահ, այն է համ-ա-խահ. -ամ՝ փոխանակ համ, խիստ քիչ անգամ գործածուած է. ինչպէս ամ-փոփ, ամ-բառնալ)։


Խոհեր, աց

s. fig.

filth, dirt, muck, mire, mud;
filth, obscenity, villany, wantonness;
ի —ի՝ ընդ — թաւալիլ, to get splashed, to be bemired, covered with mud;
—ք պղծութեանց, defilement;
—ք միմեանց, sodomites.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. (գրուած նաև խոխեր, խո-հեպ) «տիղմ, հոտած ցեխ» Կոչ. 100, 101, 106, 118. Ոսկ. յհ. ա. 2. Խոր. բ. 24 «դան-դիռ, գերեզմանի մութը» Եփր. վկ. արև. 20, 482 «գարշելի, զազրելի բան» Խոր. հռիփ. Յհ. իմ. Նար. որից խոհերական Կոչ. 124. Սեբեր. խոհերիմաց Համամ առ։-Նոյն խո-հեր բառը մէկ անգամ էլ գտնում եմ գոր-ծածուած «անդունդ, վիհ» նշանակութեամբ, ի-ա հլ. «Առ որ կայն ևս բարձրութիւն կաս-եալ, ոչ իջանել համարձակին առ տեսիլս խոհերաց խելագարեալք ցնորիւք».-յն. πρός τὴν ὄώιν τῶν γασμάτων ιλιγγιῶντες, ուր խոհեր բառի համապատասխանն է γάσμα «վիհ, անդունդ» (Փիլ. նխ. Բ. էջ 65)։


Խոճկոր, աց

s.

sucking-pig, porker.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «խոզի ձագ» Եւս. քր. ա. 387-8. գրուած նաև խոչքոր Մանդ. (հրտր. Շողակաթ, էջ 126). Մարթին. խոճ. քոր Վրք. հց. Բ. 262. որից նուազական՝ խոճ-քորակ Թր. քեր. գրուած է նաև խոչքորակ, խոճքորակ, խոչկորակ Գիրք առաք. 558-9 (երկու անգամ)։ Շատ հետաքրքրական և խոզքորակ գրչութիւնը, որ սակայն տպա-գրական սխալ է թւում (տե՛ս ՆՀԲ այրիկ բառը). կայ և հողքուրակ Բառ. երեմ. էջ 185. Այստեղ է պատկանում նաև խոճկորակ (կամ նաև խոճիկ?) «փրփրեմ, անմեռուկ, pour-pier, դանդուռ» Գաղիան. իմաստի զարգազ-ման համար հմմտ. իտալ. porcellana և հին ֆր. pourcelaine, որոնք նշանակում են «փրփրեմ», բայց բուն իմաստն է «խոզի ձագ».-սխալ գրուած ձև է կոճկորակ ՀԲուս. § 1467։


Խոյ, ոց

s. ast. mech. mar.

zool, ram;
Aries, -;
battering -;
windlass, capstan;
ջրաբաշխական —, hydraulic -.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի, ո հլ. (մէկ անգամ յգ. գրծ. խո-յօգ Ս. Գրքի մէջ) «անմալ արու ոչխար» ՍԳր. նմանութեամբ «խոյի աստեղատունը» Եզն. Պիտ. Շիր. «մի տեսակ պատերազմա-կան մեքենայ» Բ. մկ. ժբ. 15 (ուր գրուած է նաև հոյ)։ Սրանից խոյակ «սիւնագլուխ» ՍԳր. Ագաթ. «նման մի զարդ դռան կամ վա-րագոյրի վրայ» ՍԳր. խոյակաւոր Ճառընտ. խոյօղ «ճարմանդ, մի տեսակ զարդ (խոյա-ձև օղ)» ՍԳր. խռյանալ «յարձակիլ, խոյի պէս վրայ վազել» Օր. իը. 49. Ագաթ. Մծբ. եզնախոյ «եզան և խոյի նման մտացածին մի կենդանի» Պտմ. աղէքս. խոյեանք կամ խոյանք «խոյեր» Մխ. ապար. խոյաքիթ կամ խուաքիթ «մեծ կամ ոչխարի նման քիթ ու-նեցող» ԱԲ. խոյեղջիւր «խոյի եղջիւր ունե-ցող» ԱԲ։


Կակժիրակ, ի

s. med. cassia;
conserve of cassia;
cassia-tree.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Բառարանները մեկնած էին այս բա-ռը շատ զանազան ձևերով. ինչպէս «կասիա, խաչափայտ, ասպուրի հունդ. խիարշամպա, սալիխա ևն»։ Առաջին անգամ Նորայր. Բազմ. 1905, 227 հա-մեմատեւով պրս. քեաժիյրէ ձևի հետ-դրաւ «ասպուր, carthame», որից յե-տոյ նոյնը Արթինեան, Տունկերը էջ 3-7 և Ածաշնչի տունկերը, էջ 75։


Կաղաղ, ոց

s.

den, lair, haunt.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

(ներգ. ի կաղաղի) «գազանի որջ» Փիլ. նխ. բ. 113. Իրեն. ցոյցք 44. Խոր. Վրդն. ծն. որից կաղաղանք «որջանոց» հաստ. ժգ. ժէ. կաղաղացեալ «որջացեալ. բունեալ» Փիլ. լիւս. կաղաղոց «ամբարոց» Բառ. եռեմ. էջ 153. թւում է թէ բուն նշա-նակում է «հանգիստ», ինչպէս ցոյց է տալիս կաղաղանալ «հանգստանալ, խաղաղիլ» նո-րագիւտ բառը, որ մէկ անգամ գործածուած եմ գտնում Տիմոթ. էջ 93 «Եւ ի վերայ մկա-նանց ծովու ճեմեալ՝ ոտիցն ոչ գնացելոց, իսկ զկոհակացն այտմունս վերասաստելով մրրկին կաղաղանալ, աներկբայապէս է (գործ) Աստուծոյ»։ (Գիրք թղ. էջ 285 Սա-հակ վարդապետ առ Փոտ թղթի մէջ վկա-յութեան կոչելով Տիմոթէոսի յիշեալ խօսքը՝ գրում է «Վերասաստելով մըրկին խաղաղա-ցուցանել». այսպէսով կաղաղանալ «հան-գըստանալ» բառի գոյութիւնը կասկածելի է դառնում. սակայն շատ աւելի բնական էր կաղաղանալ հազուագիւտ բառը վերածել խաղաղանալ, քան ընդհակառակը։ Բացի սրանից «որջ» և «հանգստանալ» համապա-տասխան գաղափարներ են. հմմտ. դադա-րել «հանդարտիլ» և դադարք «որջ»)։

= Բնիկ հայ բառ՝ հնխ. g2el-արմատից. հմմտ. յն. γωλεός «որջ», լիթ. gulis «անա-ռունի որջ կամ մարդու պառկելու տեղ». guliu, gulti «պառկիլ», լեթթ. gúl'a «դա-դարք, բոյն», gulta «անկողին», gul'u, gulu, gult «պառկիլ՝ քնելու համար, անկողին մտնել», նորվ. hold, հշվէդ. kolder «մի ա-նասունից մի անգամից ծնուած բոլոր ձագե-րը, մի բոյնի մէջ գտնուած բոլոր թռչուն-ներն ու ձուերը» (Boisacq 159, Trautmann 94, Pokorny, 1, 639)։ Այս բոլորի մէջ հնխ. g2el-արմատը ներկայանում է զանազան ձայնդարձներով, որոնցից հայերէնը պահել է կրճատ g2l-ձևը։ Ըստ այսմ մեր բառի արմատն է կաղ-, մասնիկ է -աղ. հմմտ. կենց-աղ, կախ-աղ-ան ևն։


Կաղամար, աց

s.

inkstand;
— ձուկն, cuttle-fish

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն, ϰαλομάριον, նյն. ϰαλομάριν «զըր չաման», որից փոխառեալ են նաև լտ. ca-lamarium ետալ. calamaio, հսլ. kalamari, ուկր. katamar, չեխ. kalamar, լեհ. kala-marz, սերբ. kalämār, հունգ. kalamaris, ռուս. գւռ. каламарь (Berneker 471), ռում. cálāmér, ասոր. [syriac word] qalamarā? հր. [hebrew word] qalamar? Յոյն բառը ծագում է ϰλομος «եղէգ» բառից, որից փոխա-ռեալ է նաև արաբ. [arabic word] qalam (ռմկ. ղա-լամ, խալէմ) «գրիչ», բուն նշ. «եղէզ» (Կա-մուս, թրք. թրգմ. Գ. 542)։ Նկատի պէտք է առնել որ հին ժամանակի գրչամանները միանգամայն թանաքաման էին (տճկ. տի-վիթ-խալէմ)։-Հիւբշ. 353։


Կաղանդ, ի

s.

calends, first day of month or year;
new-year's day;
շնորհաւոր -! a happy new-year to you, & many of them.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«կոտրած անդա-մի կապ». մէկ անգամ ունի Լաբուբ. 4Ո «Դնել կաղանդս բեկելոցն և պահել անա-րատ զողջսն». որից կալանդել կամ կաղան-


Ըմբռնաղ

s.

23rd. November (the day on which sheep are folded).

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Ալիշան, Հին հաւ. 131 հնագոյն ձեւր դնում է բռամաղ, բռումաղ «քաղդէա-կան մի տօն, որ 5 տարին մի անգամ է պատահում» և կցում է հնդ. peronmal «Վիշնու Աստուած» բառի հետ։ Գաբ. Բառ. լտ. hibernalis «ձմեռնային» բա-ռից. այս ստուգաբանութիւնը ուղիղ է երևում (հայերէնի մէջ կարող էր բառը ըմբռնել ձևին կցուելով՝ այսպիսի ձևա-փոխութիւն ստանալ), բայց դժբախտա-բար միջնորդ յունարէն ձևը պակա-սում է։


Խրատ, ուց

s.

admonition, reprimand, reproof;
advice, counsel;
caution, remonstrance;
discipline, instruction;
correction, punishment;
—ք ուղղութեան, moral maxims;
— չար, bad advice;
evil counsel;
— տալ, to give advice;
to lecture, to admonish;
տալ խրատս բարեաց, to give good advice;
ի — ածել, to educate, to discipline.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Առաջին անգամ ԳԴ համեմատեց պրս. խիրէտ ձևի հետ։ Ուղիղ մեկնեցին նաև Soiegel, Huzw. Gr. 187, Böt-tich. Arica 76, 257, Lag. Urgesch. 459, Muller SWAW 38, 582, Տէրվ. նախալ. 144 ևն։ Թօփուզեան, Արծիւ Վասպ. էջ 43 իբր խոր ատել։ Հիւնք. պրս. հիրատէ «փայտ, գաւազան»։


Խրխոր

s.

fragment, relic.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«փշուր, փոքրիկ կտոր» Փարպ. ծ, սրա հետ նոյն է նաև խրխիր «մանր մունը չնչին բան» ԱԲ. մէկ անամ գտնում եմ գործածուած Ոսկ. պօղ. ա. 255 «Զմեզ ոչ կամի եթէ յայնպիսի ինչ ի խրխիրս ան-կանիցիմք», որից՝ խրխրել «ձեռքով փշրել» նորագիւտ բառ, որ մէկ անգամ գտնում եմ ւռռծածուած Եւս. երուս. մեկն. ղևտ. (տե՛ս Զարբ. թրգմ. էջ 433). «Յորժամ ի հասեալ հասկիցն առեալ խրխեսցէ ոք ձեռօք»։


Զկրկտանք

cf. Զգայռ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. անստոյգ բառ. մէկ անգամ ու-նի Փիլ. նխ. բ. (տպ. Վենետ. 1822, էջ 106). «Քանզի ահա զանցեալք շուայտեալք փափ-կութեամբ և զկրկտանօք՝ այն որ ի խրախու-թիւնս անուշաբոյր հոտք զանազանք են»։=-Աւգերեան այս հատուածը թարգմանում է այսպէս. «Excessus enim crapularum, ex-quisitorumque conviviorum sunnetit tum iragrantia odoris diversi generis», ուր զկրկտանք բառի վրայից լռութեամբ է անց-նում. ՆՀԲ մեկնում է «իբր ձգռտանք, զգայ-ռումն, կերածը վեր տալը» (գւռ. զկռտոց)։ Սակայն այս իմաստը յարմար չէ տեղին և սպասելի է «կերուխում, խրախճան, վայելք» կամ նման նշանակութիւն։


Փակ, ոյ, ի

s. adj.

fastening, lock, padlock;
stick;
shut;
— արկանել, to lock, to padlock, to latch, to bolt, to shut.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

Peterm. 259 լծ. բակ։ Pictet 2. 25։ պրս. bazang, bažang «սողնակ, նիգ». լտ. re-pag-ulum «սողնակ» ձևերի հեա։ Տէրվ. Altarm. 58 հյ. սփածանել, փա-փագիլ, փունջ, սպանդ, գերմ. sparren, յն. οφηϰώ ևն ձևերի հետ հնխ. snak արմատից։ Bugge, Btrg. 20-21 յն, οφηϰδω «սեղմել, պնդել, գամել» բառի հետ հնխ. sph.. ձևից։ Այս մեկնութիւնը անապահով է գտնում Հիւբշ. 500։ Հիւնք. թրք. գաբամաք «փակել»։ Scheftelovitz BВ 28, 305 և 29, 56 հբգ. spanga, հհիւս. sрong, անգսք. spang «նիգ. կեռ կոճակ», յն. φάϰελος «կապոց, տրցակ» բառերի հետ։ (Այս բառերը յիշում է Pokorny 2, 651 հնխ. spaq-. spag-«կապել, կցել» արմատի տակ, որի ժառանգներն է դնում և յն. օφὴς, դոր. იφας «պիծակ», σφηϰόω «պինդ ռեոմել, փակել, խցկել», σφάϰελος «ջղաձգութիւն», գերմ. Spachen «մկան-ների ձգտում» ևն։ Այս բոլորը սակայն շատ կասկածելի է. յն. σφηϰόω «սեղ-մեւ. փակել» յառաջացած է համար-ւում աւելի σφῆς «պիծակ» բառից և ո՛չ թէ հակառակը, որով თφῆς պիտի լինէր բուն «կապեալ, մէջքից սեղմու-ած». գերմաներէն ձևերը ունենալով

«գաւազան, ցուպ».. մէկ անգամ գործածել է Վրք. հց. ձ. «Ունէր աղաբա-ղովն և փոքր մախաղ՝ բաբելոնացի փա-կովք». (այլուր՝ ցուպ բաբելոնացի)։


Փահլ

s.

horse, stallion.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«արու ձի». ունի միայն-ԱԲ. մէկ անգամ գտնում եմ գործածուած Մագ. քեր. 240, հոմանիշների մի շարքի մէջ. «Եւ ձիոց՝ յովատակ, նժոյգ, փահլ, երիւար, գե-դազատ. այսոքիկ արականք են»։


Փաղ, ից

s. zool. phalarope, sea-duck.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«մի տեսակ թռչուն». մէկ անգամ ունի. Ոսկ. փիլիպ. «Որպէս սոխակն և ճը-պուռն և փաղն և յուշկապարիկն» (յն. կա-րապ և սոխակ)։

«կից, յար, միացած». արմատ ա-ռանձին անգործածական. սրանից են կազ-մըւած փաղել «միացնել, յարել, շարակցել» Մագ. և Երզն. քեր. փաղութիւն «պարբե-րութիւն, շաղկապումն» Մագ. ի փաղ գալ «ոչխարների զուգաւորիլը» Վստկ. 216 (Ա-լիշան՝ Վստկ. 262 հասկանում է «յղանալ». ըստ իս «զուգաւորիլ». հմմտ. շան կցուիլ), աւելի յաճախ գործածւում է իբր նախա-մասնիկ՝ համապատասխան բաղ, համ, նոյն մասնիկներին. օր. փաղանուն «հա-մանուն» Անյ. պորփ. Արիստ. ստոր. Թր. և Երզն. քեր. փաղակերպ «համատեսակ, նոյնակերպ» Դամասկ. փաղասեռ «նոյնա-ռեռ» Նիւս. բն. փաղառութիւն «վանկ» (ըստ յն. συλλαβή «միասին առնելը») Փիլ. ել. Պղատ. տիմ. ևն։ Ըստ իս այստեղ են պատ-կանում նաև 1) կաւափաղաղ «կաւով շա-դախուած» Յհ. կթ. 277. հմմտ. տակը գւռ. փաղաղել բառը. 2) փաղփիլ (ուղղել *փաղ-ղիլ=փաղաղիլ) «շաղախիլ, ապականիլ», նորագիւտ բառ, որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Լմբ. մատ. 184. «Նոյնպէս և փռանգք, զի տեսին զժառանգաւորս ի կանայս գիճութեամբ փաղփեալ, և զնուէրս եկեղեցւոյ ի պէտս որդւոցն ծախեալ, բար-ձին զունելն նոցա կանայս». (տե՛ս իմ Հյ. նոր բառեր հին մատ. Բ. 124). 3) փաղել «լարմարել, յօդել, տարքել»։ Նորագիւտ բառ, որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Սոկր. էջ 451. Այլ զի և եկեղեցւոյն հայհո-յութիւն և թշնամանս փաղեաց։ Բնագիրն ունի ձλλ' ὅτι ϰαὶ τῆ ἐxϰλησια βλασφημίαν ή πραςίς ϰαὶ δβριν προύš ένησεν (Socr. Eccl. hist. Oxford 1893. էջ 234), ուր առո-րագծեալ բառը (προζενὲω) թէև հին լեզւով նշանակում է «հիւրընկալել, հիւրընկալուիլ, միջնորդել, առաջնորդել, հայթայթել, մե-քենայել», բայց բիւզ. յն. նշանակում է «պատճառել, առթել, անել, to cause, to ef, fect, to do» (Sophocles 933)։-4) փաղա-զան (նորագիւտ բառ. չունի ՆՀԲ) «համա-սեռ, համածնունդ» Պղատ. տիմ. 90 (բնա-գիրն ունի հυγγενες, որ է συγγενὴς, տե՛ս platonis onera paris 1883 հտ. 2, է, 206, տող 47), որի դէմ յետոյ գտնում ենք բա-ղազան Պղատ. տիմ. 115 (յոյնն ունի նոյն բառը՝ էջ 216, տող 31), որով իմացւում է փաղ-բաղ մասնիկների նույն լինելը։