Entries' title containing ա : 10000 Results

Դորակ, աց

s.

jar, pitcher;
half a bushel.

Etymologies (5)

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, սակայն աանց վկայութեան. Ս. Գրքի վկայութեանց մէջ գտնում ենք միայն սեռ. դորակի, իսկ Յհ. ի-մաստ. տպ. Վենետ. էջ 112 ունի սեռ. դորա-կից, որից հետևում է ի հլ.) «մի տեսակ չափ է (ջուրի, իւղի, գինիի ևն)» ՍԳր. Եղիշ. ը. էջ 112, որից՝ դորակաձև Վեցօր. 166։

• = Պհլ. dorak, dolak «բաժակ, պարունա-կութեան մի տեսակ չափ է», պրս. օკ» dō-ra «սկահակ գինւոյ, սկաւառակ»։ Իրանեա-նից փոխառեալ են նոյնպէս ասոր. [syriac word] dauraqā «amphora ansata, ունկնաւոր մեծ աման». արաբ. [arabic word] dauraq, յոգնակին da-variq (տե՛ս Իբն-ի Բատուտա, Ա. 319), վրաց. დორა դորա «հեղուկների մի չափ է, որ պարունակում է 30 շիշ կամ 54 ֆունտ», დორაკი դորակի «15 շիշ առնող հեղուկաափ», დურაკი դուրակի «կաթ կթելու աան»։-Հիւբշ. 144։

Առաջին անգամ ուղիղ մեկնեց Աւգե-րեան, Բացատրութիւն չափուց և կշռոց, էջ 79, որ դնում է պրս. (իմա՛ արաբ.) տէրուգ։ ՆՀԲ «կայ պրս. տուրէ՝ իբր սկաւառակ և թրք. տօրուգլու «անօթ ո-

• ղորկ և չափաւոր չափ»։ Lag. G.sam. Abhd. 21. պրս. dōra, արաբ. dauraq. Հիւնք. թորել բայից։

• ԳՒՌ.-Ջղ. դ'որակ, Երև. դ'օրակ, Ալշ. ո'օ-րագ, Ղրբ. տէօրակ. բոլորն էլ նշանակում են «ջրի փոքր կուժ, կուլայ, փարչ»։

NBHL (3)

որ ի սուրբ գիրս ասի եւ ՀԻՄԷՆ. եբր. հին. ἴν, ugr-SmCi;
ν hin, in Անօթ ջրոյ, գինւոյ, իւղոյ, եւ այլն. եւ Սահմանեալ չափ ինչ.

Չորրորդ դորակի։ Կէս դորակին։ Զվեցերորդ մասն դորակի միոյ. (եւ այլն. Ել. ՟Ի՟Դ. 40։ Թուոց. ՟Ի՟Ը. 5. 7. 14։ Ղեւտ. ՟Ի՟Գ. 13։ Եզեկ. ՟Դ. 11։)

Դորակ եւ եւ կէս ջուր. (Եղիշ. ՟Ը։ (Կայ պրս. տուրէ, իբր սկաւառակ. եւ թ. տօրուգլու, անօթ ողորկ, եւ չափաւոր չափ։))


Դուար, ի, աց

s.

cattle.

Etymologies (1)

• տե՛ս Տուար։

NBHL (4)

ταῦρος taurus եբր. դօր. թ. տէվար, տավար. որ եւ ՏՈՒԱՐ. Զուարակ, եւ երինջ. արջառ, եւ ոչխար. անդեայք. խաշն.

Ի պատարագս որոշեալք, արջառ, այծ, դուար։ Ետ նմա դուարս, եւ որթս. (Փիլ. լին. ՟Գ. 3։ ՟Դ. 121։)

Խոյ, գոնչակ, վիդոն, դուար, (կամ դւաչ), մալ. այսոքիկ արականք ի վերայ հօտից ասացեալ են նշանակութեամբ. ագ. քեր. եւ Երզն. քեր.։)

Դուար եւ հօրան, ոչխարաց բոյլ։ (Հին բռ.)


Դուդաք

cf. Թութակ.

Etymologies (1)

• տե՛ս Թութակ։

NBHL (2)

ԴՈՒԴԱՔ որ եւ ԹՈՒԹԱԿ. ψιττάκος psittacus Պապկայ. իտ. բաբակա՛լլօ թռչուն հնդկային՝ գեղեցկախայտուց, եւ տգեղ ձայնիւ՝ ձեւացուցիչ զբարբառ մարդկան.

Այլք ի զուարճումն հրճուանաց, որպէս մամունդ կապիկ, դուդաք, եւ այլն. ամասկ.։)


Դուզնաբանեմ, եցի

vn.

to make short discourse.

NBHL (2)

եւ չ. ԴՈՒԶՆԱԲԱՆԵԼ. βραχυλογέω breviter loquor Սակաւ ինչ ասել. համառօտիւ ճառել.

Դուզնաբանել ըստ կարողութեան. (Պրպմ. լ։)


Դուզնաքեայ, քէից

adj.

little, very little, moderate, small, light, thin.

NBHL (12)

βραχύς, -ύτερος, -ύτατος, ἕλαττος, ἕλασσος, ἤττον, τυχόν minor, brevior, tenuis, vilis, vulgaris Դոյզն եւ չնչին. փանաքի. փոքր. թեթեւ. սուղ. յետին. նուաստ. հասարակ. սոսկական. հարեւանցի. սակաւագին. գծուծ. աննշան. անշուք (իր, եւ անձն).

Ասել դուզնաքեայ իմն թուի, բայց գործով հաստատել մեծ է։ Դուզնաքեայ գործ։ Կերպարանաց դուզնաքեայց։ Ի դուզնաքեայսն վարիցի խորհուրդսն։ Դուզնաքեայ զգեստ, նիւթ, շահ, պատճառք։ Դուզնաքեայք ոք։ Ոչ ի դուզնաքւոյ (ուստեք)։ Ո՛չ ի դուզնաքոյ ումեքէ։ Դուզնաքեացն՝ նուազք։ Դուազնաքեօքն շատին։ Դուզնաքեա՞յց լինի պատճառք չարեաց. (Փիլ.։)

Ոչ դուզնաքեայ ինչ ոք։ Ոչ իբրեւ զմարդ ոք դուզնաքեայ. (Եղիշ. ՟Ը։ Կոչ. ՟Ժ՟Գ. եւ այլն։)

Ոչ լինէր նմա բաւական ընթերցումն դուղնաքեայ. (Եւս. պտմ. ՟Զ. 3։)

Կարճամտաց, եւ խորհրդով դուզնաքեայց յաստուածաբանութիւնս։

Զվարուց նոցա նմանութիւն գոնէ դուզնաքեօք ոչ կամեցաք բերել. արկ. հանգ.։)

Զբազումսն դուզնաքեօք (այսինքն սակաւուք) առաջի դիցուք. (Դիոն. ածայ.։)

Զկնի դուզնաքւոյ հանդերձեալ էր ի կոչումն գալ. (Բրս. սղ.։)

դուզնաքեայ. մ. Սակաւուք. դոյզն ինչ. թեթեւաբար.

Յաղագս տօնից դուզնաքեայ իմաստասիրեսցուք. (Ածաբ. պենտեկ.։)

Երերեալ դողացին ոչ դուզնաքեայ, այլ յոյժ սաստիկ եւ ահագին։ Ոչ դուզնաքեայ պատմէ զառնս լաւութիւն, այլ ուժգին եւ մեծապէս. (Եղիշ. խաչել. եւ Եղիշ. թաղմ.։)

Դուզնաքեայ ինչ վասն նորին ասասցուք. (Կլիմաք.։)


Դուկան

s.

beam.

Etymologies (1)

• «գերան». ունի միայն ՋԲ, իբրև ևասկածական բառ, որից ԱԲ՝ առանց կաս-կածականի. նոյնը գիտէ Բառ. երեմ. էջ 77 դակոն «գերան» ձևով, որ էջ 79 դառնում է դոկան։


Դունոյ հատիկ

s.

kidney-bean.


Դուռայ

s.

coat, dress.

Etymologies (4)

• «ասիական իշխանների լայն և հաստ հագուստը» Լմբ. առ Լև. տա. Վենետ 1865, էջ 239. Երզն. քեր. -ըստ իս այսպէս պէտք է ուղղել նաև Դաշանց թղթի դուղայ ձևը, որ տե՛ս վերը։

• = Արաբ. [arabic word] durrā'a «բրդեայ մի տե-սակ հագուստ, այն է արաբական լայն ֆաաջան» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 570). թուի թէ սրանից ձևափոխուած է պրս. ❇ durrāja «լօդիկ»։-Հիւբշ. 264։

• Հներից Մագ. քեր. 229=Երզն. քեր. արդէն գրում է. «Իսկ մեր ի Պարսից բա-զում ինչ ընտանեբար ուսեալ զգեստս, որպէս դուռայ և ռիտդէ»։ ՆՀԲ սխալ է մեկնում «բառ ռմկ. դիւռէ, թէօրէ, ձև, կերպ զգեստուց»։ Նոյնը կրկնում է Թի-րեաքեան, Բազմ. 1913, 341 դնելով թրք. թէօրէ «ձև, կերպ»։ Ուղիղ մեկնութիւնը

• տուաւ նախ Հիւբշ. ZDMG, 35(1881), էջ 658։

NBHL (3)

Բառ ռմկ. դիւռէ, թէօրէ. Ձեւ. կերպ զգեստուց. հանդերձ.

Զգեցի՛ք դուռա լայն եւ թաւ. (Լմբ. առ լեւոն.։)

Իսկ մեր ի պարսից բազում ինչ ընտանեբար ուսեալ զգեստս. որպէս դուռնայ, եւ ռիտդէ. (պ. ռիտա, ուսանոց) (Երզն. քեր.։)


Դպրանոց

cf. Դպրոց.

NBHL (2)

Իբր ի դպրանոց տան. (Ոսկ. յհ. ՟Բ. 24։)

Ուղղիչ դպրանոցի, այսինքն է ուսուցիչ տղայոց. արթին.։)


Դպրապետ, աց

s.

protonotary;
chancellor;
chief lecturer.

NBHL (2)

Գլուխ դպրաց, եւ գրչաց. ատենադպիր. տե՛ս (՟Բ. Թագ. ՟Ը. 17։ ՟Ի. 25։ ՟Դ. Թագ. ՟Ժ՟Բ. 10։ ՟Ի՟Բ. 3։ ՟Ա. Մնաց. ՟Ի՟Է. 32։)

Դպրապետ եղեւ արեաց. արպ.։ սըրր քեաթիպի։)


Դպրատուն

s.

school;
college;
տալ (զոք) ի —, to send to a boarding-school.


Դպրոցական, ի, աց

adj.

school;
of a scholar, of a school-boy.

NBHL (3)

σχολαστικός scholaris Ուսեալն ի դպրոցի. գիտնաւոր.

Դպրոցական մանկուկք. (աշակերտք. Ճ. ՟Զ.։ Վրդն. սղ. եւ քարոզ։ Տօնակ.։)

Հրաման ետ եւ զդպրոցականսն կոտորել. այսինքն զիմաստունս եւ զգէտս. (Վրդն. դան.։)


Դպրոցակից, կցի, կցաց

s.

school-fellow.

NBHL (2)

Ուսումնակից ի դպրոցի. աշակերտակից.

Ուսուցանէր մամաս զդպրոցակիցսն (կամ զդպրոցակից մանկունսն) ի բաց կալ ի սնոտի կռապաշտութենէն. (Հ. կիլիկ.։ Հ=Յ. սեպտ. ՟Բ.։)


Դռնակ, աց

s.

wicket;
door of a carriage, etc.

NBHL (2)

Դուռն փոքրիկ. պահարան տփոյ.

Դռնակ մի երկբացիկ քանդակագործ, յորում կայր խաչ մի արծաթեղէն. (Կաղանկտ.։)


Դռնահար

s.

knocker of a door.


Դռնապահ

s.

porter, usber, door-keeper.

NBHL (6)

cf. Դռնապան.

Կոտորէր զգիշերապահ դռնապահսն (կամ դռնապանսն). (՟Բ. Մակ. ՟Ժ՟Գ. 15։)

Ո՞ւր դռնապահքըն տաճարին. (Գր. տղ. յերուսաղէմ.։)

Բարկութիւն հոգւոյն դռնապահ կացեալ՝ կատաղել ընդդէմ օտարին սատանայի. արգ. յկ. ՟Դ։)

Մտանէին ընդ դուռն քաղաքին. հարցին դռնապահքն, եւ նոքա զճշմարիտն ասացին. (Հ=Յ. փետր. ՟Ժ՟Զ.)

Յընտիր հեծելոց թիկնապահաց եւ դռնապահաց իւրոց. (Կաղանկտ.։)


Դռնապան, աց

cf. Դռնապահ.

NBHL (7)

θυρωρός janitor, ostiarius պ. տէրպան. Պահապան դրան. բարապան. եւ Փակակալ. ... Տե՛ս Ա. Մնաց. եւ ՟Բ. Մնաց.։ ՟Բ. Եզր. եւ Նեեմ. ստէպ։ Մրկ. ՟Ժ՟Գ. 38։ Յհ. ՟Ժ. 3։ ՟Ժ՟Ը. 16։)

Սաստիւ հրաման ի վերայ դռնապահացն առնէին. (Եղիշ. ՟Բ։)

Ածէ՛ք առ դռնապանն պետրոս. այսինքն փակակալ երկնից. արպ.։)

Դրախտի հոգւոց այս փափկութեան՝ պահոց եդաւ նա դռնապան. անձ.։)

ԴՌՆԱՊԱՆ. πυλωρός ostiarius Մի ի չորից փոքր աստիճանաւորաց.

Ո՛չ կէս սարկաւագ, դռնապան. (Լմբ. պտրգ.։)

Ողջոյն տամ սարկաւագաց, եւ կիսասարկաւագաց, եւ դպրաց, եւ ընթերցողաց, եւ դռնապանաց. (Ածազգ. ՟Ը։)


Դռնապանութիւն, ութեան

s.

porter's office or employment.


Դռնապանուհի, հւոյ

s.

portress.

NBHL (2)

Կին կամ աղջիկ դռնապան.

Ասաց զդռնապանուհին, եւ եմոյծ ի ներքս զպետրոս. (Բրսղ. մրկ.։)


Դռնափակ, աց

s.

latch, suiallbolt;
lock, bar.

NBHL (5)

μοχλός vectis, repagulum Աղխ փակելոյ զդուռն. նիգ, փակաղակ, պարզունակ.

Քաղաքք ամուրք դրամբք եւ դռնափակօք. (Օր. ՟Գ. 5։)

Մտեալ ի քաղաք դրանց եւ դռնափակաց. Ա. Թագ. ՟Ի՟Գ. 7։)

Զդրունս քաղաքին սեմօքն եւ դռնափակօքն հանդերձ ա՛ռ ըստ անձին, եւ բարձ գնաց. (Եփր. դտ.։)

Յարկս ունայն ի դռնափակաց ամրութեանց. ար. ՟Լ՟Թ։)


Դռներակ

s.

the vena portae.


Դռնչեցուցանեմ, ուցի

va.

cf. Դռնչեմ.

NBHL (2)

ԴՌՆՉԵՄ կամ ԴՌՆՉԵՑՈՒՑԱՆԵՄ. κρούω, κατακρούω repello Բախելով թնդեցուցանել, եւ Զխիստն կակղել.

Վին (կամ գավին) հարկանել, եւ զքարինս դռընչեցուցանել. քանզի էին ապուշք ոմանք լսօղքն. (Եւս. քր. ՟Ա։)


Դռոհ՞՞՞տամ

cf. Գռոհ.

NBHL (3)

ԴՌՈՀ ՏԱԼ. συρρέω confluo, συντρέχω concurro հորդան տալ. համագունդ կամ խուռն դիմել. խուժել. յորդել.

Դռոհ տուեալ հասանէին բազմութիւն ժողովոյն. (Ճ. ՟Ա.։)

Դռոհ տային։ Դռոհ ետուք խուռնընթաց դիմեալ։ Ամենեցուն դռոհ տալն յանապատն. (Ոսկ. մ. ՟Բ. 5. 12։)


Դռոյթ՞՞՞տամ

cf. Գռոհ.


Դստերագիր

s.

adopted daughter.

NBHL (2)

ԴՍՏԵՐԱԳԻՐ կամ ԴՍՏՐԱԳԻՐ. Որդեգրեալ աղջիկ. դուստր որբ մնացեալ, եւ որդեգրեալ ումեք. հոգեզաւակ աղջիկ.

Որդէգրօղն ոչ կարէ առնել պսակ ընդ դստերագրին։ Որդէգիրն եւ դստրագիրն ոչ կարեն առնել պսակ ընդ միմեանս. (Մխ. ապար.։)


Դսրովանք

s.

cf. Դսրով.

NBHL (6)

ԴՍՐՈՎԱՆՔ կամ ԴՐՍՈՎԱՆՔ. cf. Դսրով.

Անդուստ առնու զդսրովանացն զկոչումն. (Խոսր.։)

Փոխանակ երկիր պագանելոյ՝ դսրովանս եւ նախատինս. (Կոչ. ՟Ժ՟Գ։)

Բազումս ունին դսրովանս, որք յայլոց իրաց զպէտս իւրեանց վճարեն, եւ ոչ յիւրեանց վաստակոց. (Ոսկ. ՟ա. թես.։)

Զդսրովանսն ի դպրացն, եւ զփորձանսն ի փարիսեցւոց. (Յհ. գառն.։)

Դրսովանք. ((երկիցս գրեալ) Ճ. ՟Ա. եւստրատ.։)


Դրագմէ

s.

drachm, dram;
penny.

NBHL (2)

ԴՐԱԳՄԷ կամ ԴՐԱՔՄԱՅ. Բառ յն. տրախմի՛. δραχμή Դրամակշիռ. դրամ. եւ Տրամ. տիրհէմ, տրէմ. որպէս եւ Դիդրաքմայ՝ է երկդրամեան. այլ քանզի առ աղեքսանդրացիս կրկին էր կշիռ եւ արժէք սոցա քան առ ատտիկեցիս, ըստ այսմ ասի.

Դրագմէն երկու դրամակշիռ է. (Անան. չափ եւ կշռ.։)


Դրազարկու

s.

that knocks at a door.


Դրախտ, ից, աց

s.

paradise;
garden, orchard;
— կորուսեալ, Paradise Lost.

Etymologies (4)

• , ի-ա հլ. (յետնաբար ի հլ.) «ծաո-նոց, պարտէզ» ՍԳր. Վրք. հց. Վրդն. ծն., «Ադամի պարտէզը, Եդեմ» ՍԳր. Եզն., «երկ-նային արքայութիւն» Ղկ. իգ. 43. Բ. կոր-ժբ. 4, որից՝ դրախտաբաց Փարպ., դրախ-տապան «պարտիզպան» Եփր. ծն. քս. 31, դրախտատունկ Վրդն. յանթառ., դրախտա-ճուն Պիտ. դրախտանալ Արշ. Լծ. Կոչ. Յայսմ. Նոր բառեր են՝ դրախտաբնակ, դրախտահաւ, դրախտային. դրախտանման ևն.-հին գաառական մի ձև էր դրաստ «ծառաստան, պարտէզ» Պիտ. Փիլ. այլաբ. (գրուած ղաաստ Բառ. երեմ. էջ 74), որի վրայ աւելի ընդարձակ տե՛ս բախտ։

• = Պհլ. պազենդ. [other alphabet] ︎ draxt «ծառ». պրս. [arabic word] diraxt «ծառ», բելուճ. dračk. drāč, քրդ. derext «ծառ»։ Իրանեանից է փոխառեալ նաև արամ. drht' «գերեզմանի առաջ շինուած պարտեզ», որ գործածուած է Սարդիկէի լիւդերէն և արամերէն երկլե-զուան արձանագրութեան մէջ (Meillet, KEA, 7(1927), 315)։-Հիւբշ. 145։

• Հներից Վարդան, Մեկն. ծննդ. բ. 8 մեկնում է. «Դրախտ, որ է դիր աւտ մար-դոյն և կամ դիրք խիտ ծառոց և կամ դրեալն Ադամ անդ ախտացաւ զառա-ջինն»։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ նախ Շրէօդէր, Thesaur. 47, համեմատելով պրս. dirext բառի հետ։ Ինճիճեան, Ե-ղան. Բիւզանդեան, 1820, էջ 210 դերև յախտից։ Նոյն, Հնախ. Գ. 17 մեկնում է «տեղի անախտութեան»։ ՆՀԲ դարաս-տան և պրս. տիրէխթան «ծառեր»։ Lag Urgesch. 636 դրաստ ձևի հետ՝ լիթ. daržas«պարտեզ» և պրս. diraxt «ծառ»՝ իբր drh «աճիլ» արմատից։ Մ. Մսե-րեանց, Ճռաքաղ, 1859, 426-430 մէջ է բերում մինչև այն ժամանակ առաջար-կուած ստուգաբանութիւնները, և ծաղ-րելով պրս. dirext ձևից հանել ուզողնե-րին՝ մեկնում է «եդեմականն, ասեն, դրախտ՝ վայր երջանիկ էր և տարախտ», Müller SWIAW. 38, 577 սանս. dru Նոյն, kuhns u. Schleich. Btrg. 3, 82 արս. diraxt։

• ԳՒՌ.-Տփ. դրախտ, Ալշ. Ախց. Երև. Կր. Մշ. Ջղ. դ'րախտ, Խրբ. Սեբ. դ'րախտ, Պլ. Ռ. թրախդ, Գոր. Ղրբ. Շմ. տրախտ, Ոզմ. դ'րmխտ, Մկ. Սլմ. Վն. տրmխտ, Զթ. դ'օ-րօխդ, բոլորն էլ «Ադամի դրախտը կամ երկ։ նային արքայութիւն»։

NBHL (11)

παράδεισος paradisus որ եւ ԴՐԱՍՏ. Դարաստան. պարտէզ. բուրաստան. տեղի պտղատու ծառոց, եւ ծաղկանց. որպէս եւ պ. տիրէխթան, ծառք, ծառատունկք։ Առանձին անուամբ՝ Աստուածատունկ վայրն եդեմական, որ եւ ԴՐԱԽՏ ՓԱՓԿՈՒԹԵԱՆ, օրինակ վերին դրախտին, այսինքն արքայութեան երկնից. եւ լայնաբար՝ որ եւ է պարտէզ. ճէննէթ եւ պաղ, պաղչէ. պ. ֆիրտէվս. եբր. կան, կանա. եւ ֆարտէս։

Տնկեաց աստուած զդրախտն յեդեմ։ Եւ զծառն կենաց ի մէջ դրախտին։ Արձակեաց զնա ի դրախտէ անտի փափկութեան։ Իբրեւ զդրախտ աստուծոյ էր։ Դրախտս տնկեցէ՛ք, եւ կերա՛յք զպտուղս նոցա։ Պահապան դրախտին արքունի։ Պարտէզս եւ դրախտս։ Դրախտ նռնենեաց.եւ այլն։

Դրախտն թաւ վայր է ամենապատիկ ծառովք լի. (Փիլ. լին. ՟Ա. 6։)

Դրախտ, որ է դիր աստ մարդոյն, եւ կամ դիրք խիտ ծառոց, եւ կամ դրեալն ադամ անդ ախտացաւ զառաջինն. (Վրդն. ծն.։)

Բնակեա՞լ իցեն մարդիկ առ դրախտաւն ... Ադամ առ դրախտաւն բնակեցաւ։ Կիւրղ. (ծն.։)

Իբրեւ զծաղիկս մատաղատունկ դրախտաց. (Ճ. ՟Ա.։)

Գայր երբեմն ի դրախտից հայրն մակար։ Ի դաշտ մի մեծ, որ լի էր բազմազան դրախտիւք. (Վրք. հց. ՟Ժ՟Զ. ՟Ժ՟Թ։)

Դրախտից եւ ծաղկոցաց. (Վրդն. ծն.։)

Նմանութեամբ ասի.

Այսօր ընդ իս իցես ի դրախտին. այսինքն ի փափկութեան երանաւէտ կենաց. (Ղկ. ՟Ի՟Գ. 43։)

Յափշտակեցաւ ի դրախտն. (՟Բ. Կոր. ՟Ժ՟Բ. 4։ Տե՛ս եւ Յայտ. ՟Բ. 7։)


Դրախտահաւ, ու

s.

bird of paradise.


Դրախսաճուն

adj.

grown or born in paradise, in the garden.


Դրախտապան, աց

s.

gardener.

NBHL (2)

Պահապան եւ խնամատար դրախտի. պարտիզպան.

Դարձաւ որոշեալ դրախտապանն ի ժառանգութիւն իւր. (Եփր. ծն.։)


Դրական, ի, աց

adj.

positive.

NBHL (6)

θετικός positivus Յայտարար դնելոյ, եդելոյ, եւ դնելւոյ. իբր տեղական. եւ իրական, եւ անուանադրական. եւ Յետոյ եդեալ, ստացական. եւ Զոր պարտ է ի գործ դնել. եւ այլն.

Դրական. (որպէս) զանգն ունել առ վայր՝ որ զուարճացոյցն, ի բնակութիւն, ի փառս։ Դրական. (որպէս՝) եդ անուանս, սիմովնի՝ պետրոս, եւ որ այսպիսիք. (Երզն. քեր.։)

Բնութեան անուն ոչ գիտեմք աստուծոյ. իսկ դրական անուանցն ոչ գոյ բաւ. վասն զի կոչի տէր եւ աստուած, արարիչ, թագաւոր, լոյս. (Խոսր.։)

Ոչ վայրապար ինչ դրական ունակութեամբ ունելով զբնակութեան գերակայութիւն. (Անան. եկեղ։)

դրական մակբայ կոչի ըստ յն. Ապառնի դիմազուրկն. զոր օրինակ.

Դրականն. ամուսնանալի՛ (է). (Թր. քեր.։)


Դրականաբար

adv.

positively.


Դրականապէս

adv.

cf. Դրականաբար.

NBHL (2)

Դրական օրինակաւ. դրութեամբ. ո՛չ ի բնէ, այլ յետոյ յաւելեալ.

Դրականապէս անունադրութեամբ (կամ անուանադրութեամբ) մռայլ առձայնի (մեռոնն). ար. ՟Ղ՟Գ։)


Դրականօրէն

adv.

cf. Դրականաբար.


Դրակից, կցի, կցաց

adj. s.

neighbour;
that resides near, that dwells in the neighbourhood.

NBHL (4)

γείτων vicinus, propinquus Կից դրամբ ընդ այլս. դրացի. այլ առաւել նմանութեամբ՝ որպէս Մերձաւոր. մօտաւոր.

Աշխարհն հայոց սահմանակից եւ եւ դրակից է յունաց իշխանութեանն. արպ.։)

Իննսուն եւ ինն՝ դրակից է հարիւրեկին. (Փիլ. լին. ՟Գ. 39։)

Գարնանայինս (եղանակ) ի ջերմագոյնն կանխաւ հասեալ տեղիս. իսկ սորուն դրակցին (այսինքն աշնայնոյն) ձգեալ ի հիւսիսայինն կողմն. (Պիտ.։)


Դրակոնդիկոն

s. bot.

dragons wort, grass plantain;
cf. Շաւաշարիւն;
cf. Նուիճ.

Etymologies (3)

• , ո հլ. (գրուած է նաև զաազան սխալագիր ձևերով. ինչ. դրոկոնռի-կոն (Ռ<Դ), գրակոնտիկոն, գրագոնտիկոն) «ոսկու վրայ կիտուած, մինէ» Խոր. բ. 49. Մագ. թղ. 203, «խարելով փորագրութիւն» Պղատ. տիմ. 89, «շաւաշարիւն, նուիճ խոտր (որձայի վրայ օձանման պուտ պուտ նշան-ներ ունենալու պատճառաւ)» ՆՀԲ և ՋԲ (աանց վկայութեան), «եղնգնաքար, sardo-nуx» ZDMG, 40, 193։

• = Յն. *δραϰοντιϰὸν բառն է, որ սակայն չկայ Bailly-ի հոյակապ բառարանի մէջ, ինչպէս նաև Sophocles-ի մոտ, բալզ հմմտ. δραϰόντειος «վիշապաձև», δραϰοντίας «մի տե-սակ ազնիւ քար», δραϰόντιον «նուիճ խոտը», որոնցից փոխառեալ են լատ. dracunculus «նուիճ», draconitis, dracontia «վիշաաաար, որ ըստ հնոց դանւում էր վիշապի գլխում», dracontium «նուիճ», dracunculus «փոքր վիշապ, torsade en or, ոսկեայ ոլո-րուն զարդեր, ծոպ»։-Հիւբշ. 347։

• ՆՀԲ գրակոնտիկոն ձևի տակ գրում է «բառ անյայտ ըստ ձայնին», բայց շաաշարիւն բառի տակ՝ յն. δραϰόντιον բառի մօտ դնում է դրակոնտիոն։ Broc-kelmann, Ուս. փոխ. բառից, թրգմ. Տա-շեան, էջ 99 վերի յն. բառերի հետ։ Թոռնեան, ՀԱ, 1922, 597 յն. τραγοντιϰόν «թեթևօրէն փորագրելով արծնուած», τραχύνω «անհարթ ընել, արծնել թե-թևօրէն փորագրելով» բայից։ (Այսպի-սի նշանակութիւն չգիտեն ո՛չ Builly, էջ 1953, ո՛չ Sophocles, էջ 1088 և ոչ էլ նոր յունարէնը. չկայ նաև Pape-ի յն. -գերմ. երկհատոր բառարանում, 1888. հտ. Բ. էջ 1136)։


Դրակցութիւն, ութեան

s.

neighbourhood.

NBHL (6)

γειτνίασις, γειτονία vicinitas, propinquitas Դրակիցն գոլ. մերձաւորութիւն. կցորդութիւն. եւ Դրակիցք.

Հրէայ ոմն էր բնակեալ դրակցութեամբ ընդ քրիստոնէի ումեմն. (Ճ. ՟Բ.։)

Յարանան առ միմեանս ընտանեբար դրակցութեամբն. (Պիտ.։)

Ի սկզբնատիպ գեղեցկութենէն օտարացեալ վատթար դրակցութեամբ չարին. (Նիւս. երգ.։)

Զի՞նչ դրակցութիւն տաճարի աստուծոյ եւ կռոց. (Ճ. ՟Գ.։)

Խուճապօղ է, եւ դժուարահաճոյ այնոցիկ՝ որ զյապահով հանդարտութիւնն սիրեցին, դրակցութիւնքն. (Փիլ. տեսական.։)


Դրամ, ոց

s.

drachm;
coin, money;
penny;
—ովք վճարել, to pay ready cash — հատանել, հարկանել, կոփել, գրել զ—, to coin, to make money.

Etymologies (5)

• , ի, ո? հլ. «դիրհամ, երկու ունկի, կէս սիտղ» Ել. լը. 25. Տոբ. ե. 29, «դրամ, ստակ, փող» Ղկ. ժե. 6. Եղն. Խոր. բ. 10, որից՝ դրամաժողով Բ. մակ. ժա. 3, դրամակշիո Անան. շիր. Ճառընտ., դրամակոփ Մխ. դտ.։ դրամել Վրք. հց., դրամիկ Օրբ. հկճռ. ժբ. Անան. գիտ. 23, երկդրամեան ՍԳր, չորեք-դրամեան Յոբ. խբ. 11, կնքադրամ Կանոն., խոստովանադրամ Կիր. Երզն. խր.։ Նոր բա-ռեր են՝ դրամագլուխ, դրամանենգ, դրամա-տուն, դրամարկղ, ոսկեդրամ, դրամատէր, դրամափոխութիւն, դրամագետ, դրամագի-տութիւն, դրամաշորթ, դրամապանակ ևն։

• = Պհլ. dram, պրս. [arabic word] diram «մի փոքրիկ կշիռ, դրամ. 2. դրամ, փող», քրդ. dirāw «փող»։ Իրանեան բառը փոխառեալ է յն. ὄραχμή բառից, որ նշանակում է «մի փոքր քաշ. 2. մի տեսակ դրամ, որ արժեր 6 օբոլ, մօտ 1 ֆրանկ». (անցել է *draxm, *drahm միջին ձևերից. հմմտ. արաբ. [arabic word] dirham).-յոյն բառը բուն նշանակում է «բուռ, մի բռան պարունակութիւնը (լատ-կապէս մետաղեայ ցպիկների մի բուռը)» և կցւում է δρασσομαι «բռնել, բուռով վերցնել» բային (Boisacq, 198-9)։-Հիւբշ. 145։

• Հներից Անան. շիր. (հրտր. Պատկ. էջ 28) գիտէր բառի ուղիղ ծագումը և ա-ռում է. «դրամ ըստ պարսկական լե-զուին անուանեցաւ»։ Այլուր գտնում ենք համեմատուած մարդ բառի հետ. «Անդրադարձելով (հակառակ կարդա-լով) մարղ=դրամ վերընդարձակի վեր-ծանութեամբ» Կամրջ. «դրամն օրի-նակ բնութեանս մեր, զի մարդ տա-ռիւքն է անդրադարձութեամբ». Մխ. դտ.։ Ուղիղ մեկնեց նախ Շրէօդէր. չփ. և կշռ. էջ 79, ԳԴ, ՆՀԲ։-Feterm. 68 արաբ. dirham։ Windisch. 10 յն. δραχμή։-Müller, SWAW, 38, 576 աաբ. dirham։

• ԳՒՌ.-Տիգ. prmմ, Զթ. դ'ը'րօմ։ Շմ. տրէմ. միւսները զանազան օտար բառերով։

• ՓՈԽ-Վռար. თრამა« դրամայ կամ დრამი դրամի «դրամ» (Մառ, Teксть и paзc. IV յաւել. և VII էջ կդ. համարում է հալե-րէնից փոխառեալ). ըստ Չուբինով, էջ 48։ կայ նաև დრამა ղրամա «մի տեսակ հին դրամ. 2. պտղի կոչուած տուրքը, որ էր 2112 փութ ալիւր»։

NBHL (11)

δραχμή drachma ռմկ. տրամ տրէմ, տիրէմ, տէրահիմ, տիրհէմ. Ըստ ինքեան է չափ կշռոյ՝ երկու ունկի. կէս սիկղ, կամ կէս սատեր. յորմէ եւ դենար արծաթի կամ ոսկի նովին կշռով.

Դրամ մի առ գլուխ՝ կէս սկեղ. (Ել. ՟Լ՟Ը. 25։)

Դրամ մի յաւուր. (Տոբ. ՟Ե. 29։)

Դրամն վեց դանգ է, եւ դանգն՝ ժբ գարի. (Անան. չափ եւ կշռ.։)

Իբրեւ մէտ մի ի կշռոց՝ թեթեւ առ ի բառնալ, կամ կշիռ մի դրամի. (Լծ. կոչ.։)

Ա՛րկ դրամ մի մեղր ի ծովն. (Ոսկիփոր.։)

ԴՐԱՄ. δραχμή denarius, solidus Որպէս դենար, փող, լոմայ, դահեկան, եւ այլն. այսինքն դրամ կնքեալ այլ եւ այլ չափով եւ կշռով. ստակ.

Դրամ առանձին զիւր պատկերն հարկանէր։ Զդրամ գտեալ ի գանձս արքունի. (Խոր. ՟Բ. 10։)

Աւգոստոս կայսր զիւր պատկերն գրէր զդրամն. եւ քրիստոս զիւր պատկերն զմարդն. անդրադարձելով մարդ դրամ վերընդարձակի վերծանութեամբ. (Կամրջ.։)

Դրամն օրինակ բնութեանս մեր, զի մա՛րդ տառիւքն է անդրադարձութեամբ. (Մխ. դտ.։)

Գալ ի խնդիր կորուսեալ ոչխարին եւ դրամին։ Յոչխարէն եւ ի դրամէն յայտ է։ Յառակ դրամիցն։ Ի դրամիցն տասանց։ Ոսկւով եւ արծաթով եւ դրամիւք. (Իգն.։ Եզնիկ.։ Լմբ. սղ.։ Շ. հրեշտ.։ Վրք. հց. ՟Ժ՟Դ։)


Դրամագէտ

s.

numismatist.


Դրամագիտական, ի, աց

adj.

numismatic.


Դրամագիտութիւն, ութեան

s.

numismatics.


Դրամագլուխ, գլխոյ

s.

funds, capital.


Դրամագործութիւն, ութեան

s.

act of coining money.


Դրամագրութիւն, ութեան

s.

numismatography.


Դրամաթուղթ, թղթոյ, թղթի

s.

bill of exchange;
banknote, bankbill.


Դրամաժողով

adj. s.

that amasses money;
collector, gatherer;
tributary;
collection;
առնել, լինել, to collect money.

NBHL (2)

ἁργυρολόγητος Իբր ներգ. լինի Հաւաքօղ դրամոց, հարկահան։ Այլ իբր կր. է Հարկատու, յասելն.

Եւ զտաճարն սրբութեան դրամաժողով ի վարձու կացուցանել. (՟Բ. Մակ. ՟Ժ՟Ա. 3։)


Դրամական, ի, աց

adj.

numismatic;
pecuniary;
nummary.


Դրամակէս

s.

half-penny;
half a drachm;
two pence half-penny.

NBHL (2)

ἠμισίκλιον dimidiatus siclus Կէս տրամ արծաթ կամ ոսկի. կէս սկեղ.

Տայր տասն փող, եւ յետ ժամու ինչ տայր դրամակէս, եւ երկու դրամս. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)