Entries' title containing ա : 10000 Results

Թերթաքար

s.

slate.


Թերիակէ

cf. Թիւրակէ.

Etymologies (3)

• «դեղթափ» Եզն. այս ուղղա-գոյն ձևի դէմ կան նաև թիրակէ (ըստ ՆՀԲ թերակէ) Յճխ. էջ 29. թիւրակէ Բուզ. ե. իղ. Կանոն. Նար. մծր. 449. Երզն. մտթ. 307. Վրդն. ծն. թրակէ Պտմ. ներս. 23. թրակէս Վստկ. 8, 131. թրեակէսի Վստկ. 131. թու-րիախ Վստկ. էջ 8. թրիախ Յայսմ. մրտ. 22 թրհաղ Տաթև. ձմ. ճժդ (երիցս)։

• = Յն. ϑηριαϰή «անդեղայ, դեղթափ», որ ձառում է ϑηρίον «գազան» բառից և նշանա-կում է բուն «գազանական». -յոյնից փոխա-ռեալ են լտ. theriaca, հֆրանս. triacle, ֆրանս. thériaque, գերմ. Theriak, սպան, atriaca, լեհ. tyrjaka, ռուս. тepiáкъ, ասոր. [arabic word] ︎ teryaqē, պրս. թրք. [arabic word] tiryāk, արաբ. [arabic word] tiryāq ևն։ Պրս. բառը երկու իմաստով է. առաջին իմաստն է «մի տեսակ դեղթափ, որ կազմւում է ծովային սոխի, զմուռսի, կինամոնի, քրքումի, ափիոնի, մեղ-րի, գինիի, բևեկնի և իժի մսի խառնուրդով» (Будaговъ I, 353). սրա համար է որ Եզնիկ, էջ 63 գրում է. «Ջի՞նչ չար քան զօձ կայցէ, և ի նմանէ թերիակէ. և ի սպանող դեղոց, որք ի նենգութենէ մարդկան կազմեցան, չև հա-սուցեալ և անդէն բուժէ»։-Երկրորդ իմաս-տըն է «ափիոն». այս իմաստով և այս ձևից են մեր էլ յետնադարեան ձևերը։-Հիւբշ 350։

• Ուրեղ մեկնեց նախ ՆՀԲ։

NBHL (2)

cf. ԹԻՒՐԱԿԷ. թիրեաք.

Զի՞նչ չար քան զօձ կայցէ, եւ ի նմանէ թերիակէ. (Եզնիկ.։)


Թերխաշ

adj.

boiled soft;
— ձու, boiled egg.


Գովաբան

adj. s.

that praises, praiser.


Գովաբանեմ, եցի

va.

to praise.


Գովաբանութիւն, ութեան

s.

praise, eulogy.


Գովանք

s.

cf. Գովասանութիւն.

NBHL (3)

Գով, գովք. գովեստ. գովասանք. մետհ.

Նմա տալ իմաստասիրութեան գովանաց մրցանակ. (Պիտ.։)

Ճնշի եւ անիրաւն, յորժամ արդարութիւն գովանս կրէ. յն. գովի. (Փիլ. իմաստն.։)


Գովասան, ից

s.

that praises, praiser.

NBHL (5)

ԳՈՎԱՍԱՆ. գ. որպէս Գովասանութիւն.

ἑπαινετής laudator, autor laudis Գով ասօղ. գովասաց. գովաբանօղ, բարեբանօղ.

Փո՛րձ արա յառաջագոյն դասել զգովասանն (կամ զգովասանականն) արամազդայ. (Պղատ. օրին. ՟Ա։)

Գովասան եւ ներբողիչ լինի նմա օրհնութեամբ երգոյս. (Լմբ. պտրգ.։)

Եւ զոր սկըսայ, դարձայց յիմացըս գովասան. (Շ. իմ. եղակ.։)


Գովասանական, ի, աց

adj.

of praise.

NBHL (2)

Գովեստական. գովական. ներբողական.

Գովասանական ձայնիւ, բանիւ. ար.։ Կիւրղ. խչ.։ Սարգ. յկ. ՟Թ։)


Գովասանեմ, եցի

va.

to praise.

NBHL (2)

Գովել, գովաբանել. հռչակե գովասանութեամբ.

Պարառեալ երգօք ... գովասանեցէ՛ք զարի եւ զյաղթող վկայսն. աղ. ի յակոբայ։)


Գովասանութիւն, ութեան

s.

praise, eulogy.

NBHL (8)

ἕπαινος, ἑγκώμιον laudatio, laus, praeconium Ասելն զգով. եւ Ասացուած կամ ճառ գովութեան. գով. գովութիւն. գովեստ. ներբող.

Այս է գովասանութիւն սքանչելի։ Գերազանցութիւն գովասանութեան. (Պղատ. մինովս.։)

Յաղագս բարուցն գովասանութեան եւ պարսաւի. (Պղատ. օրին. ՟Է։)

Զօրինակն անգիտանան գովասանութեան. այսինքն ներբողելոյ. (Մխ. աղօթ.։)

Ոչ իսկ եմ արժանի գովասանութեան. այսինքն խօսելոյ զճառ գովութեան. ագ. ՟Ժ՟Դ։)

Ձեռնարկել յաստուածազանիցն այնոցիկ գովասանութիւն։ Ներբողեանն գովասանութիւն վերակոչի. (Շ. հրեշտ. եւ Շ. բարձր.։)

Զգովասանութիւն թշնամութիւն համարէր ինքեան. (Վրք. հց. ՟Ժ՟Զ։)

Մեծ է խլել յանձնէ զգովասանութիւն մարդկան. (Կլիմաք.։)


Գործադիր

s.

actor, executor.


Գործադրեմ, եցի

vn.

to execute;
to practise.


Գործադրութիւն, ութեան

s.

execution;
practice.


Գործած, ոյ

s.

work, manufacture;
web, weaving.

NBHL (6)

ἕργον opus Գոծուած. շինուած. կերտուած. բանուածք, շէնք.

Եւ ընդ ոտիւք նորա իբրեւ զգործած աղիւսոյ շափիղայ. (Ել. ՟Ի՟Դ. 10։)

Եւ գործ անուոցն իբրեւ զգործած անուոց կառաց. (՟Գ. Թագ. ՟Է. 35։)

Շինեաց ի նմա բիւրազգի գործած ապարանից. յն. բնակութիւն. Ա. Մակ. ՟Ժ՟Գ. 48։)

Արար նա կապ քանդակածոյս ի պէսպէս գունակ գործած ճարտարաց. (Եփր. մնաց.։)

Գործած աստուծոյ. (Վրդն. ծն.։)


Գործածական, ի, աց

adj.

usual.


Գործածեմ, եցի

vn.

to use, to employ


Գործածութիւն, ութեան

s.

use, employ, practice, exercise, management.


Գործակ, աց

s.

maker, worker.

NBHL (3)

δημιουργός, ποιητικός auctor, effector Գործօղ. գործիչ. հեղինակ. առիթ. պատճառ.

Ամբարհաւաճութիւն եւ բազում այլոց չարեաց գործակ է։ Գործակքն ցանկութեան՝ ոսկի, արծաթ, փառք, պատիւք։ Անպաճոյճն առ ի պէտս կերակրոց՝ առողջութեան է գործակ. (Փիլ. ՟ժ. բան. եւ Փիլ. այլաբ. եւ Փիլ. ել.։)

Սա առաւելապէս իմաստութեան է գործակ։ Կենցաղօգուտ լինելով՝ միշտ խաղաղութեան է գործակ. (Պիտ.։)


Գործակալ, աց

s.

officer, minister, commissary, commissioner;
manager, agent, factor, negotiator;
attorney.

NBHL (3)

τοπάρχης, ἠγεμών, ἑπἑξουσειῶν praefectus, praeses, dux Որ ունի զգործ վերակացութեան աշխարհի. ոստիկան. կուսակալ. տեղակալ, իշխան. եւ Տնտես. վերակացու. տե՛ս (Ծն. ՟Խ՟Ա. 34։ ՟Ա. Եզր. ՟Զ. 7։ Դան. ՟Գ. 2. եւ 3։)

Գործակալաց եւ վերակացուաց աշխարհիս։ Պարսիկ գործակալք. (Խոր. ՟Ա. 20։ ՟Բ. 74։ Փարպ.։)

Ամենեցուն գործավարաց եւ գործակալաց ( ի վանս) սկիզբն վերստին յերկիւղ տեառն լիցի. (Յճխ. ՟Ի՟Գ։)


Գործակալութիւն, ութեան

s.

place, office;
agency, business of an agent;
procuration.

NBHL (8)

Վերակացութիւն. ոստիկանութիւն.

Որք կարգեալ են ի գործակալութիւն ասորւոց. Ա. Եզր. ՟Զ. 27։)

Իշխանք որ իցեն յիւրաքանչիւր գործակալութեանց. (Ագաթ.։)

Արքունի գործակալութեան. (Խոր. ՟Գ. 65։)

Յինէն կալեալ է զայս գործակալութիւն. արպ.։)

Պայազատել զգործակալութիւն հայաստանեայցս. (Յհ. կթ.։)

ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹԻՒՆ. իբր Գործառնութիւն. գործ.

Եդ աստուած զտիւն ի գործակալութիւն, եւ զգիշերն քնոյ ի դարմանս աշխատութեան. (Յճխ. ՟Է։)


Գործական, ի, աց

adj.

practical, active.

NBHL (12)

որ եւ ԳՈՐԾՆԱԿԱՆ. πρακτικός practicus, effectivus Որ ինչ լինի կամ պարտի լինել գործով, եւ ոչ լոկ բանիւ կամ մտօք.

Քաջ կենացն գործականին եւ տեսականին։ Ոմանք յարուեստիցն տեսականք են, այլ ոչ գործականք. առաքինութիւն եւ՛ տեսական է, եւ՛ գործական. (Փիլ.։)

Պիտոյիցս ոմանք են բանականք, եւ ոմանք գործականք. (Պիտ.։)

Գործական առաքինութիւն. (Լմբ. սղ.։)

Վայելեսցուք ի բանական եւ ի գործական պատմութեան արարչին. (Վրդն. ծն.։)

Խորութեամբ խորհրդոց, եւ գործական շինուածոցդ. (Արշ.։)

Բուռն հարից զնորին գործական հրամանաց. (Պիտ.։)

ԳՈՐԾԱԿԱՆ. πρακτικός aptus ad ad agendum, agilis, efficax, expeditus Արդեամբք գործօղ. գործօնեայ. աջողակ. ներգործական.

Գործական է գործիս այս. (Նիւս. կազմ. ՟Լ՟Բ։)

Զնաւավարացն դասս, եւ զոմանս ի գործականացն. (Պիտ.։)

Գործական, իբրեւ զուարակ. ար. առաք.։)

Գործական ձանիւ աւերէ զերիքով. (Եղիշ. յես.։)


Գործականապէս

adv.

practically.


Գործականեմ, եցի

vn.

to make, to operate.

NBHL (2)

Գործել արդեամբք. առնել իրօք.

Զերկինս գործականեցեր անճառապէս. (Ճշ.։)


Գործականութիւն, ութեան

s.

act, deed, action, operation.

NBHL (3)

Արարուած. կազմութիւն. գործ արուեստի.

Կազմուածոյ թմբկիս գործականութեան. ար. ՟Զ՟Գ։)

Չունիմք արուեստ գործականութեան հնարից ինչ առ ի պատրաստել նոքօք զպարէն ռոճկաց. (Կանոն.։)


Գործակատար, ի

s.

diplomatic agent.


Գործակից, կցի, կցաց

s.

cooperator;
associate, coadjutor;
— լինել, to cooperate;
to contribute, to concur.

NBHL (13)

συνεργός cooperator, cooperarius, socius բայիւ συνεργέω, συμπράττω cooperor. Համագործ. օգնական. ձեռնտու. աջակից. վաստակից. կցորդ գործոց այլոյ. սատար. պաշտօնեայ. հաղորդ. մասնակից.

Տիմոթէոս եղբայր եւ գործակից իմ։ Պրիսկեայ եւ ակիւղեայ գործակցաց իմոց։ Գործակից եմք շնորհացդ ձերոց։ Գործակից լիցուք ճշմարտութեան։ Աստուծոյ գործակից եմք, աստուծոյ արդիւն էք, աստուծոյ շինած էք.եւ այլն։

Գործակցաւն իւրեանց սատանայիւ. (Յճխ. ՟Զ։)

Զոր եգիտ սատանայ իւր գործակից։ Հանդերձ ամենայն գործակցօք քովք. (Եղիշ. ՟Ա. ՟Բ։)

Որպէս զգործակցէ եւ զհաւասար ճգնողէ. (Խոր. ՟Բ. 89։)

Գործակից լինին այնոցիկ, որ մեղանչենն։ Ո՛չ ընդ այնոսիկ որ մեղանչեն՝ գործակից լինել. (Փիլ. ՟ժ. բան.։)

Ամենայն արուեստաւոր այլոց գործակցաց կարօտանայ. (Մխ. երեմ.։)

Բժշկացն պաշտօն զի՞նչ գործոյ գործակից հանդիպիցի գոլով պաշտօնական. (Պղատ. եւթիփռոն.։)

Նմանութեամբ ասի.

Մանաւանդ զգիշեր եւս իւր օգնական գործակից գտանէր. (՟Բ. Մակ. ՟Ը. 7։)

Հաւատքն եղեն գործակից գործոց նորա. ակ. ՟Բ. 22։)

Անհնազանդքն եւ անառակքն գործակից են սպառնալեացն տեառն ( ի վերայ իւրենաց). (Յճխ. ՟Է։)

Ձէթ՝ արեգական է գործակից ( ի գիշերի). ամբր.։)


Գործակցութիւն, ութեան

s.

cooperation, concurrence, coadjuvancy.

NBHL (5)

συνέργεια, συνεργία cooperatio, auxilium Գործակից լինել. ձեռնտուութիւն. աջակցութիւն.

Քարոզէին ընդ ամենայն երկիր, տեառն գործակցութեամբ. յն. գործակցելովն. (Մրկ. ՟Ժ՟Զ. 20։)

Աղբերս առանց մարդկան գործակցութեան բղխեցոյց ի վեր. (Փիլ. լին.։)

Իրերաց գործակցութեամբ. (Եզնիկ.։)

Պանծացեալ յաստուծոյ գործակցութիւն։ Փառաւոր արար զայաջածանօթս ինքեան աստուած առաքելական գործակցութեամբն. արկ. քհ.։)


Գործանոց, աց

s.

workshop, laboratory.

NBHL (2)

Գործարան. գործատուն.

Հարկանէին զլանջսն որպէս զչար խորհրդոց գործանոց. (Ճ. ՟Բ.։)


Գործառնութիւն, ութեան

s.

act, affair, work, enterprise, business, office, place, employment.

NBHL (8)

πράξις, πράγμα, ἕργον ous, operatio, officium, negotium Առնելութիւն գործոյ, եւ գործ առնելի. յանձնառութիւն, եւ աշխատասիրութիւն. պաշտօն. ծառայութիւն. արարք. իրք. գործք.

Գործառնութիւն գործէ քան զայն՝ յորոց ի սակս ասացեալ է. (Պղատ. տիմ.։)

Յիսկզբան մերոյ գործառնութեանս. (Խոր. ՟Ա. 2։)

Գործառնութիւն բարեաց. (Յհ. կթ.։)

Չի՛ք ինչ հոգեւոր գործառնութիւն կամ բարեկարգութիւն, թէ առանց գրոց լինիցի. (Խոսր. ժմ.։)

Տնտեսութիւն՝ գործառնութիւն է. վասն զի առ յանձն որդին աստուծոյ զայս գործել, ի կուսէն որդի մերդոյ լինել. (Խոսր. պտրգ.։)

Բանականին գործառնութիւնք։ Հիացուցանելի գործառնութիւն։ Ազատել զիս յայսպիսի գործառնութեանց։ Զպատկառելիսն գործառնութիւն (այսինքն գործելի). ագ. քեր. եւ Մագ. թղթ.։)

Գործառնութեան եղանակք. (Արծր. ՟Դ. 11։)


Գործառու, աց

s.

centractor;
master-builder.


Գործասէր

adj.

laborious, active, diligent.

NBHL (5)

Աշխատասէր. երկասէր. փո՛յթ.

Գործասէրն մեղու. (Ածաբ. նոր կիր.։)

Զօրէն գործասէր մեղուի. ագ. ՟Ի՟Ե։)

Էր եւ գործասէր յոյժ, եւ առատ յողորմածութիւնս. (Հ. կիլիկ.։)

Ընդդիմադրեն օրինացն քրիստոսի գործասէրք մահու եւ կենաց։ Ե՛րթ առ մեղուսն գործասէրս, որք բժշկեցին զհիւանդութիւն բնութեանս քաղցրախօս քարոզութեամբն. ամամ առակ.։)


Գործասիրութիւն, ութեան

s.

activity, love of work or labour.

NBHL (6)

Սէր եւ փոյթ գործոյ. աշխատասէրն լինել. վաստակասիրութիւն.

Հնազանդութիւն, գործասիրութիւն։ Փոյթ յառաքինութեան գործասիրութիւն։ Անգործութեան՝ զգործասիրութիւն. (Յճխ. ՟Ե. ՟Ժ՟Ա. ՟Ի՟Բ։)

Ուստի՞ մեղուացն եւ սարդիցն գործասիրութիւն. (Առ որս. ՟Է։)

Ե՛րթ զօրաւորդ առ անզօրն (մրջիւն), եւ տե՛ս զիմաստութիւն գոծասիրութեան նորա. ամամ առակ.։)

Ընդդէմ դնելով պարապ կալոյն զգործասիրութիւն. (Ոսկիփոր.։)

Զի մի՛ զփոյթն զգործասիրութեան խափանիցեմք. (Բրս. հց.։)


Գործավար, աց

s.

intendant, officer;
foreman, overseer.

NBHL (4)

ἑργοδιώκτης, ἑπιστάτης qui uret opus, praefectus Ոստիկան, որ յառաջ վարէ զգործն, կամ զգործավարս ի գործ. վերակացու. հարկապահանջ. եւ այլն. տե՛ս (Ել. ՟Ա. 11։ ՟Ե. 6. 7. 10. 13։ ՟Ա. Մնաց. ՟Ի՟Գ. 4։ ՟Բ. Մնաց. ՟Բ. 18։ ՟Գ.)

Եղեւ հաւասարութիւն վարձուն. եւ զիա՞րդ բամբասեն զգործավարն իբրեւ զութութիւն յանզուգութեան։ Ըստ ծանրասրտին փարաւոնի եւ դառն գործավարի. յն. գործատուի. (Ածաբ. մկրտ. եւ Ածաբ. կարկտ.։)

Տեսուչք (վանաց) ուշ կալցին, որպէս աստուծոյ գործավարք, եւ իմաստուն մշակք։ Ամենեցուն գործավարաց եւ գործակալաց եւ այլն. (Յճխ. ՟Ի՟Գ։)

Արգելեալ տեսանեմք զգործ մշակութեան ի բռնագոյն գործավար իշխեցողացն որ ընդ մեզ են եպիսկոպոսաց. (Կանոն.։)


Գործատեաց

adj.

hazy, idle

NBHL (2)

ἁεργός, μίσεργος otiosus, piger, laborum osor Ատեցօղ զգործ աշխատութեան. դատարկասէր. անգործ. ծոյլ. թէմպէլ.

Անձն գործատեաց քաղցիցէ. (Առակ. ՟Ժ՟Թ. 15։)


Գործատուն, տան

s.

manufactory.

NBHL (1)

Որպէս թէ Տուն գործոյ. գործանաց, գործարան. քէրխանէ։ Բայց Գործատունք կոչին Հարցին՝ քանի մի տունք շարականի ի վերայ այնր, օրհնեցէ՛ք ամենայն գործք տեառն, եւ այլն։ Ի գիրս խոսր.։


Գործարան, աց

s.

manufactory;
instrument;
organ

NBHL (17)

ἑργαστήριον officina, taberna Գործանոց. տեղի իրիք գործոյ, արուեստի, վաճառի. եւ Ընդունարան. բնակարան. խանութ. տիւքքեան, քէրխանէ, եւ մէքեան.

Եթէ ոք առ այն՝ որ զանուշահոտ խունկս կազմէ, անաշխատ մերձ նստի նորա ի գործարանն, ակամայ լցեալ լինի անուշահոտութեամբ։ Ի ձիընթացսն ամենայն քաղաքն ընթանայր, եւ ի գործարանացն արգելուին. (Ոսկ. յհ. ՟Բ. 6։ եւ Ոսկ. անոմ. ՟Գ։)

Եւ զի՞նչ արդեօք (է) գործարան տնտեսութեանս այսորիկ. սրբոյ կուսին մարմինն. (Բրս. ծն. քրիստոսի.։)

Յարգանդին ի բնութեան գործարանի կենդանաստեղծեն. (Փիլ. ՟ժ. բան.։)

Ի սրտին գործարանի երեւութացեալ։ Գործարան գոյութեան լուսատու մարգարտին. (Խոր.։ Նար.։)

ԳՈՐԾԱՐԱՆ. ὅργανον instrumentum որպէս Գործի. գործիք. ալաթ.

Արարեալ լինին մեծ արհեստքն ի ձեռն միոյ գործարանի. (Արիստ.։)

Ճախարակօք եւ այլով գործարանօք. ագ. ՟Ի՟Ե. եւ Մագ. քեր.։)

Որ առ բժշկարան գործարանօք (ըստ յն. դդմովք) ոմամբք՝ արեան կամ այլոց նիւթոց ձգմունքն են. (Պղատ. տիմ.։)

Գործարանօք եւ ձեռօք հպել. (Կիւրղ. գանձ.։)

Ձեռք գործարան են մտաց եւ մարմնոց. (Յճխ. ՟Ժ՟Ա։)

Ի ձեռն գործարանաց նկատելով զնշոյլս արեգական. (Խոր.։)

Զձեռս իմ՝ որ է գործարանք բարւոյ, չարեաց եւ մեղաց գործարան կազմեցի. (Եփր. խոստով.։)

Զհոգին ոչ կարէ վնասել, այլ զգործարանն նորա զմարմինն. ահմ. ՟Ժ՟Ա։)

Ընթացից ձերոց գործարանք (ստք). ար. առաք.։)

Սուր սպանութեան է գործարան. (Ճ. ՟Թ.։)

Գործարան մահու (փայտ խաչին). ար. Նար.։ Գանձրն.։)


Գործարանական, ի, աց

adj.

organical.

NBHL (3)

ὁργανικός organicus, instrumentalis Իբրու Գործարանաւոր. ունակ գործիական կամ մեքենական մասանց.

Գործարանական մարմին. (Նիւս. բն.։ Աթ. ՟Դ։)

Մերթ եւս՝ πρακτικός operativus, effectivus Գործական. գործողական։ (Աթ. դ։)


Գործարանաւոր

cf. Գործարանական.


Գործարար, աց

s.

negotiator, correspondent, agent.


Գործարարութիւն, ութեան

s.

negotiation, agency.

NBHL (2)

Իբր Գործառնութիւն. եւ Առնելն գործարանաւ.

Գոչօղն (ձայն) նման է հոսման ի ձեռն բերանոյ եւ լեզուի ի բնական գործարարութեան լսելեօք յինքն պեղեալ. (Փիլ. լիւս.։)


Գործաւոր, աց

s. adj.

maker, workman, labourer, worker;
husbandman, farmor;
efficacious;
— օրական, journeyman;
դաս —աց working-class.

NBHL (15)

Յամենայն արհեստաւոր գործաւորաց. (Խոր. ՟Ա. 15։ ՟Բ. 24։)

ἑργαζόμενος, ποιῶν qu operatur, artifex, officialis Գործօղ. շինօղ. արուեստաւոր. պաշտօնաւոր. բանօղ, բանւոր, գործք մը ընօղ.

Գործէր ամենայն իմաստուն սրտիւ ընդ գործաւորսն զգործ խորանին։ Տային զարծաթն՝ տալ գործաւորաց գործոյն. (Ել. ՟Լ՟Զ. 8։ ՟Դ. Թագ. ՟Ժ՟Բ. 15։)

Զդաստասցին ամենայն գործաւորք ի ժամ աղօթիցն. (Յճխ. ՟Ի՟Թ։)

ԳՈՐԾԱՒՈՐ. γεωργός agricola, operarius Երկրագործ. այգեգործ. արդիւնարար. մշակ. որպէս եւ թ. ըրղադ է բառ յն. էրղադի՛ս, այսինքն գործօղ.

Բնակիչքն հրէաստանի ամենայն քաղաքօքն իւրեանց եւ գործաւորօքն՝ յղփասցին հօտիւքն. (Երեմ. ՟Լ՟Ա. 24։)

Ճարտարապետն, եւ գործաւորն՝ երթան եւ ապականին. (Ոսկ. ՟ա. տիմ.։)

Գործաւորք երկրի, որ են մշակք. (Մխ. երեմ.։)

Անդաստանի գործաւոր ասէ զաստուած. (Լմբ. ժող. ՟Ե. 8։)

Օրինացն գործաւոր. (Փիլ. նխ. ՟ա.)

Հոգեւորիս եմ գործաւոր. (Լմբ. պտրգ.)

Չարութեան գործաւոր. (Վրք. հց. ՟Ի՟Զ.) անխտիր հայի ի նշ. ՟Ա եւ ՟Բ։

ԳՈՐԾԱՒՈՐ. ἑνεργός efficax Գործունեայ. ներգործական. աջողակ. զօրաւոր.

Բանի ազգակից է խոյն. նախ առաջին՝ զի արու է եւ զի գործաւոր է. (Փիլ. լին.։)

Ըստ իւրում առանձինն ընդելուզմանն յաջողեցելոց բնութեան՝ եւ միտքն գործաւոր լինի։ Ամենայն ուստեք զնա գործաւոր գոլ ուժգնական զօրութեամբն՝ ստեղծիչն մեր արար. (Նիւս. կազմ.։)


Գործաւորութիւն, ութեան

s.

work;
labour.

NBHL (15)

ἕργον, ἑργασία opus, elaboratio, officium Ներգործութիւն գործելոյ. գործառնութիւն. երկք. մշակութիւն. աշխատասիրութիւն. ծառայութիւն. պաշտօն. գործ.

Որչափ էր ի զօրութեան նոցա, ետուն ի կազմած գանձու գործաւորութեան. (՟Բ. Եզր. ՟Բ. 69։)

Որ զհետ երթայ գործաւորութեան, անկցի ի դատաստան. (Սիր. ՟Ի՟Թ. 26։)

Շարժեաց զնա ի գործաւորութիւն. (Դիոն.։)

Ձեռք ի խնամս տեսչութեան գործաւորութեան առ ի պտղաբերութիւն յարդարեսցին. (Յճխ. ՟Ի։)

Ձեռք պատրաստեալք յառաջագոյն, որ նոցա ա՛նկ իցէ գործաւորութիւն. (Փիլ. լին.։)

Մի՛ եւ մի՛ իւիք սխալեսցես յաշխատասէր գործաւորութենէ. (Ճ. ՟Ա.։)

Հեղգացեալքն ի բարւոյն գործաւորութենէ. (Երզն. խրատ.։)

Քահանայութեան գործաւորութիւն եւ պատիւ ո՛չ ի փրկութիւն ունի դիտաւորութիւն. արկ. քհ.։)

Թէ յամուսնութենէ, ի մսոյ եւ ի գինւոյ, ոչ վասն ճգնաւորութեան ի բաց մեկնի, այլ հայհոյելով անգոսնեսցէ զգործաւորութիւն. (Կանոն.։)

Կամ որպէս πράξις Պրակ. գործ գրաւոր. ճառ. եւ Գլուխ բանից.

Առաջիկայ գործաւորութիւնս (Արիստակ. նաւակատ.։ եւ Անյաղթ պորփ.։)

Ընդ այսորիկ հանդերձ աստուծով՝ եւ առաջիկայ գործաւորութիւն. ահմ. ՟Ա։)

Կամ որպէս ἑνέργεια energia, efficacia, facultas, actio Ներգործականութիւն. ազդուութիւն. կարողութիւն, եւ ներգործութիւն նորին.

Կրկնակ է ի գործւոջն (զգայարանաց) գործաւորութիւն. է՛ որ առ գործաւորութիւն շնչոյն, եւ է՛ որ առ ընդունելութիւն յարտաքուստն իմանալեաց։ Կայ մնայ ի գործաւորութեան, յորում կարգեցաւ ի բնութենէն։ Գործաւորութիւն իմն կենդանական։ Զգայական գործաւորութեամբ. եւ այլն. (Նիւս. կազմ.։)


Գործիական, ի, աց

adj.

instrumental.

NBHL (13)

ὁργανικός organicus, instrumentalis Իբր Գործիքական, եւ գործարանական, մեքենական.

Կայր ի սպասու օրապահացն հանդերձ գործիական տանջանարանօքն. (Եղիշ. ՟Ը։)

Գործիական, որպէս քնար երաժշտականի. (Վրդն. ծն.։)

Ոչ գործիական ի սկսմանն եցոյց (զլոյս յամանի արեգական). (Ածաբ. նոր կիր.։)

Ի նմանամասնեայցն զգործիականսն, եւ ի գործիականացն զմարդկային մարմինս. ահմ. ՟Ժ՟Ա։)

Զամենայն գործիական անդամսն. (Վրդն. ծն.։)

Ազգակից է գործիական կենդանեացն շարժմանց. քանզի վեցկին գործիական մարմինն բնաւորեցաւ շարժիլ, յառաջ եւ ի վերջ, ի վեր եւ ի վայր, յաջ եւ յահեակ. (Փիլ. այլաբ.։)

ԳՈՐԾԻԱԿԱՆ. πρακτικός, ἑνεργικός practicus, activus, effectivus, efficax իբր Գործական, գործնական, եւ ներգործական. ո՛չ անգործ, եւ ո՛չ լոկ տեսական.

Ո՞ տայր ինձ թեւս որպէս զաղաւնոյ՝ թռչել ի գործիականն, եւ հանգչել ի տեսողականութիւն խոնարհութեամբ. (Կլիմաք.։)

Գործիական է առաքինութիւն. ներգործէ եւ աճէ օրըստօրէ։ Գործիական կամք, կամ ձեռք։ Գործիական եղեւ (ահիւն աստուծոյ). (Շ. ՟ա. յհ. եւ Շ. ՟բ. յհ.։)

Տեսողականին պայծառանալն, եւ գործիականին պակասելն։ Գործիական առաքինի, առաքինութիւն, վարք։ Առատանալ գործիականաւն. (Լմբ. սղ. եւ Լմբ. առակ. եւ Լմբ. ժղ. եւ Լմբ. իմ.։)

Մտաց զսպասաւորական կարգ բաշխեալ իւրաքանչիւր գործիականացն մասանց. արկ. քհ.։)

ԳՈՐԾԻԱԿԱՆ հոլով, չի՛ք ի Հին քեր. զի յն. եւ լտ. չունին զայն, այլ վարեն փոխանակ այնր զբացառականն աննախտիր, կամ զներգոյականն, եւ կամ կազմեն նախադրութեամբս ի ձեռն. διά per


Գործնական, ի, աց

cf. Գործական.

NBHL (5)

πρακτικός cf. ԳՈՐԾԱԿԱՆ, որ եւ ԳՈՐԾԻԱԿԱՆ՝ իբրու հակադրեալ Տեսականի. (որպէս թէ գործունէական).

Գործնական եւ տեսական քննութիւն. (Կլիմաք.։)

Յերկուս բաժանի իմաստասիրութիւն, ի տեսականն ասեմ, եւ ի գործնականն։ Ի ձեռն տեսականին զգիտնական զօրութիւնսն հոգւոյն զարդարեսցէ. իսկ ի ձեռն գործնականին զկենդանականսն. ահմ. ՟Ժ՟Ե։)

Գործնականացն գործի սովորութեամբն կարեաց կապեալ։ Զգործնականացն տնօրինեալ զտնտեսութիւն. ար. ՟Ի՟Գ. ՟Խ՟Զ։)

Ի գործնական եւ ի տեսական ընթացիցն կասեալ. արգ. յռջբ.։)


Գործուած, ոց

s.

fabrication, work.

NBHL (3)

ποίησις, ἑργάσις factura, ous Գործած. արարուած. յօրինուած. գործ. գործուած. շէնք, բանուածք, բան.

Ըստ իւրում գործուածոյ։ Ըստ ամենայն գործուածոյն։ Յաւուր գործուածոյ իւրոյ. (Ել. ՟Լ՟Թ. 5։ ՟Դ. Թագ. ՟Ժ՟Զ. 10։ Եզեկ. ՟Խ՟Գ. 18։)

Ազգի ազգի գործուածք ամբարշտաց։ Գործուած սատանայի. ար. երգ.։ Տօնակ.։)


Գործունեայ

s. adj.

workman, maker;
minister;
active, busy;
efficacious.

NBHL (12)

ԳՈՐԾՈՒՆԵԱՅ ԳՈՐԾՕՆԵԱՅ. ἑργαζόμενος , ἑργάτης operans, operarius Նոյն ընդ վերնոյն (=ԳՈՐԾՈՒՆ) ըստ ամենայն նշ. որպէս Գործօղ. գործաւոր. ժիր մշակ. կամակատար. պաշտօնեայ. աշխատասէր. գործասէր. գործիչ. կատարիչ.

Գործօնէիցն, որք հատանեն զփայտն. (՟Բ. Մնաց. ՟Բ. 10։)

Ե՛րթ առ մեղուն, եւ ուսիր, զիա՛րդ գործօնեայ (կամ գործօն) է. (Առակ. ՟Զ. 8։)

Եթէ զդատարկսն ապրեցոյց, ո՞րչափ եւս առաւել գործօնեացս օգնական լինի. (Ոսկ. մ. ՟Բ. 14։ Եղբայր մի՝ յոյժ փոյթ եւ գործունեայ (կամ գործօնեայ). Վրք. հց. ՟Դ։)

Իբրեւ զգործունեայս եւ զժիր մշակս. (Իգն.։)

Ճշմարտութեան է գործօնեայ։ Գործօնեայ եւ պահապան առաքինութեանց. (Փիլ.։)

Գործօնեայ չարեաց, կամ արդարութեան, դժնդակութեանց, սատակման, իմաստութեան, այսքանեաց բարեաց. (Եզնիկ.։ Պիտ.։ Նար.։ Սարգ.։)

Գործունեայք ըստ արժանեացն ընկալցին՝ ոմն պատիժ, եւ ոմն պսակ. (Խոսր.։)

Ձեռքն են գործօնեայ գործոց. ար. երգ.։)

Ասէ ցմանուըն, որ էր գործունեայ իւր. (Վրք. հց. ՟Ի։)

Գորօնէիւքն կատարէ զխորհուրդս մեղացն. (Շ. ՟ա. յհ. ՟Խ՟Է։)

Ահ մեծ անկանէր ի վերայ գործօնէիցն եւ գործակալացն. (Ճ. ՟Գ.։)


Գործօնեայ

cf. Գործունեայ.

NBHL (1)

ԳՈՐԾՈՒՆԵԱՅ ԳՈՐԾՕՆԵԱՅ. ἑργαζόμενος , ἑργάτης operans, operarius cf. ԳՈՐԾՈՒՆ. ըստ ամենայն նշ. որպէս Գործօղ. գործաւոր. ժիր մշակ. կամակատար. պաշտօնեայ. աշխատասէր. գործասէր. գործիչ. կատարիչ.


Գորշախայտ

adj.

dapple;
grayish, grizzly.

NBHL (2)

φαιός, διάλευκος fuscus, subalbus եւ այլն. Գորշ խառն ընդ սպիտակի եւ ընդ այլ գոյնս. (վասն որոյ շփոթի ընդ Գորշ, եւ ընդ Պիսակ կամ խայտախարիւ).

Գորշախայտ յօդեաց։ Ծնանէին խաշինքն գորշախայտս եւ պիսակս եւ խայտախարիւս. (Ծն. ՟Լ. 33. 39։ ՟Լ՟Ա. 10. 12։)


Գորշախարիւ

cf. Գորշախայտ.

NBHL (2)

ԳՈՐՇԱԽԱՐԻՒ կամ ԳՈՐՇԱԽԱՐՈՒ. cf. ԳՈՐՇԱԽԱՅՏ.

Ամենայն ոչխար որ գորշախարու եւ խայտապիսակ իցէ, այն յակոբու եղիցի. (Եփր. աւետար.։)