Your research : 6 Results for այց

Entries' title containing այց : 17 Results

Definitions containing the research այց : 1369 Results

Ձող, ոյ, ով

s. adj.

bar, perch, pole, rod, vine-prop;
perch(measure);
straight.

• , ո հլ. «երկար փայտ. 2. ծառի եր-կար ճիւղ, բուն» ՍԳր. Սեբեր. «ձողի պէս ուղղորդ, շիփ-շիտակ» Ոսկ. փիլիպ. որից ձողիք «ձողերով հիւսուած ծածկոց» Ոսկ. մ. գ. 16. ձողամբարձ Ես. ե. 2=ձողաբարձ Եփր. աւետ. 288. Սարգ. յկ. դ. էջ 51. ձողա-կերտ Խոսր. ձողաձև Մագ. և Երզն. քեր. ձո-ղաչափել Գնձ. ևն։ Նոյն արմատից է նաև ձողձողեալ՝ որի իմաստը ստոյգ չէ. «Քա-ծաւարոտն ձողձողեալ այլախառն մազովն». Բառ. երեմ. էջ 326։ -Ձող բառը նշանա-կում էր նաև «կաշուց կտրուած երկար շեր-տեր, զոլ». այս իմաստը անյայտ է հին հա-յերէնում. բայց սրանից ունինք ձողաձև և ձողաձևութիւն «կաշուց զոլեր կտրելը», որոնց համար գտնում եմ հետևեայ վկայու-թիւնները. Սուսեր յաղագս խահարարաց կամ փայտահատաց կամ ի մորթս ձողա-ձևութեան յօգտակարութիւն պատշաճեալ է ի կենցաղումս. Մագ. թղ. 181. Որպէս ի ձո-ղաձևս մորթեգործք որք արտաքոյ և ներքոյ, զմորթսն կազմեն. Մագ. և Երզն. քեր.-տես և տակը գւռ։


Ճրագ, աց

s.

candle, light, flambeau;
taper;
յարդարել, լուցանել, շիջուցանել զ—ն, to snuff;
to light;
to put out, extinguish or blow out a candle or light.

• ՓՈԽ.-Վերջաձայն ք-ի պատճառով հայե-րէնից են փոխառեալ վրաց. ჭრაკი ճրաքի, թուշ. ჭრაკ ճրաք «ճրագ, լամբ» (բայց պարսկերէնից են վրաց. ჩირაღი չիրաղի, ჩօრახი չիրախի «ճրագ»).-Կարաբուլակի բարբառով կայ ճերակուի «պարարտութիւն, ճարպ» մեր ճրագու ձևից։


Ճօճ, ից

cf. Ճօճան.

• «սիրուն, գեղեցիկ», նորագիւտ բառ, որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Մխ. այրիվ. էջ 39. «Սեթայ որդիքն գունագեղք և կարճամէջք և կուռվիզք էին. իսկ Կայե-նին մեռելերեսք, բայց ճաւճք»։ Այս կտորը անշուշտ ակնարկութիւն է Ծն. զ. 2 հատ-ուածի. «Տեսեալ որդւոցն Աստուծոյ զդստերս մարդկան զի գեղեցիկ էին, առին իւրեանց կանայս յամենեցունց զոր ընտրեցին»։ Հա-կասական բայց շաղկապը՝ որ դրուած է մե-ռելերես և ճօճ բառերի միջև, ցոյց է տալիս՝ որ վերջինը լաւ մտքով պէտք է առնել։


Մագարիկոն, ի

s. bot.

s. bot. burdock, bur.

• Կայ պրս. [arabic word] māδariуūn ծա-ղիկ իմն դեղին, որոյ մէջն է սեաւ». բայց չի ծածկում վերի ձևու


Մազ, ոց

s. adv.

hair;
hair, horse-hair;
nap, shag;
թուխ, սեաւ խարտեաշ, շագանակագոյն, կարմիր, աղեբէկ, սպիտակ —, dark, black, light, chestnut-coloured, sandy, grey, white hair;
գեղեցիկ, գանգուր, բարակ, կակուղ, երկայն —, beautiful, frizzled, fine, soft, long hair;
յարդարեալ, մանեկաւոր or ոլորեալ, գալարուն, խոպոպի —, dressed, crisped, in ringlets, curled hair;
կարճ, տափակ, դիզացեալ, խառնափնդոր, կարծր, իւղոտ —, short, straight, standing up, dishevelled, stiff, greasy hair;
կեղծ —, false hair;
—ք այծեաց, goat's hair;
—իւ չափ, a hair's breadth farther;
exactly, to a hair;
ի —է ոչ վրիպիլ, to hit the mark;
cf. Հեր.

• և պհլ. [arabic word] mazia (?) «մազ» բառե-րի հետ։ Patrubány IF 14, 56 յն. μόσχος «մոզի» բառին ցեղակից՝ իբր «ճիւղ, ոստ»։ Այս մեկնութիւնը յիշում և մերժում են Boisacq 646 և Pokorny 2, 301։ Բայց Scheftelowitz KZ 54 (1927), էջ 232 նորից է դնում յն. μόσχος «ընձիւղ», լտ. merges «խուրձ», mergae «եղան»։-Բառիս նման են հրն-չում չեչէն. máz, կուբ. կայ. ակ. խիւր. muzur, վար. mučuy. արչ. boçor, ավ. meyež, migež, miš «մօրուս», դիդ. me-Sloga, անդ. mikašu, bikasu, ինգ. me-gas, սամոյէդ. munoc, mutida, monu-ča, mudut, mulsen ևն, խալխա maհ, կարաբուլակ maǰ «մօրուս», որոնց ար-մատը Klaproth, Kaukas. Spr. էջ 15 դնում է ma, me, mi, mu. բոլորն էլ պա-տահական են։ Այսպէս է նաև չին. [other alphabet] mao «մազ» հոմանիշը։


Մալ

s.

wether, mutton.

• = Արաբ. [arabic word] māl «ապրանք, ինչօ. հա-րըստութիւն» բառն է, որ յետոյ առել է «եզ, տաւար» իմաստը, ինչպէս որ կայ մինչև այսօր զանազան հայ գաւառականներում, բայց նաև թաթարական լեզուների մէջ. ինչ-պէս՝ չաղաթայ. [arabic word] mal «տնային անա-սուններ», մինչև իսկ aq mal «ձի», qara mal «ուղտ, կով, ոչխար» ևն (Будaговъ, II. էջ 199)։ Իմաստի զարգացման համար հմմտ. Ղրբ. ապրանք «ինչք. 2. արջառ», յն. ϰτήνος «ինչք, հօտ, արջառ, եզ, ոչխար», լտ. mo-bilis «շարժական իրեր, կարասիք, ապ-րանք»>ֆրանս. meuble «կարասիր» և ռո-ման. գւռ. muvel «արջառ» (MSL 21, 180)։ Չինաստանի սահմաններում ապրող կիրգիզ-ների մէջ կայ ❇ ólgōy բառը, որ նշա-նակում է չինական yamba կոչուած արծաթ դրամը և սակայն բուն իմաստն է elli qoyun 450 ոչխար» Будaговъ 2, 393)։-Աճ.

• ՓՈԽ.-Հայերէնի՞ց է արդեօք փոխառեալ արաբ. [arabic word] ma'l «մարդ կամ անասուն կռտել, ներքինացնել» (Կամուս, թրք. թրգմ. Գ. 350). բայց հմմտ. եբր. [hebrew word] mvl «թըլ-փատել»։


Մալուխ, լխոյ

s.

camel;
cable, hawser, rope;
*wedge;
դիւրին է մալխոյ մտանել ընդ ծակ ասղան, it is easier for a camel to go through the eye of a needle.

• ՆՀԲ. ՋԲ և ԱԲ բառս դնում են նա։ մալխ ձևով. սակայն սա ենթադրուած է մալխոյ սեռականից և գոյութիւն չունի. ուղղականն է միայն մալուխ, ինչպէս ունին Երզն. մտթ. Յայսմ։-ՆՀԲ և սրան հետևելով ԱԲ մալուխ բառը հասկանում են նաև «ուղտ» իմաստով։ Այսպէս նաև հներից ոմանք, ինչ. Բրս. մրկ. 83, 84. Դիւրին է մալխոյ, այսինքն ուղտու. .. Տէրն ազաց թէ մալխոն (1), որ է ուղտ. Դրնղ. 458։ Բայց այս բանը թիւր-իմացութեան արդիւնք է։ Արդարև Մտթ. ժթ. 24, Մրկ. ժ. 25, Ղուկ. ժը. 25 «Դիւ-րին է մալխոյ մտանել ընդ ծակ աս-ղան» հատուածում մալուխ բառի դէմ յոյն բնագիրն ունի ϰάμηλος, որ նշա-նակում է «ուղտ», ինչպէս գտնում ենք Աւետարանի բոլոր նոր թարգմանու-թեանց մէջ։ Ուղտը ասեղի ծակից անց կացնելու համեմատութիւնը անշուշտ ա-րևելեան ընթացիկ մի պատկեր էր, որ գտնում ենք նաև Ղուրանի մէջ (է. 38)։ Յիսուսի օրինակով Մուհամմէդ էլ ասում է. «Ամբարիշտն՝ որ հպարտութեամբն իւրով համարեսցի սուտ զվարդապե-տութիւն մեր, գտցէ զդրունս երկնից փակեալս։ Մտցէ նա անդր՝ յորժամ ուղտ մի անցանիցէ ընդ ծակ ասղան միոյ»։ Բայց մեր հայրերը նոյն յն. բառի տեղ գտնելով ϰάμιλος «չուան» կամ իրենք այսպէս կարդալով՝ թարգմանել են մա-լուխ «չուան»։ Ըստ Boisacq (էջ 403 ծան.) յունաց մէջ էլ ձգտում եղած է Աւետառանի ϰάμηλος «ուղտ» բառը կարդալու ϰαμιλος «չուան», իբրև տե-ղին աւելի յարմար։-Սխալւում են ՆՀԲ և միւսները կարծելով որ հյ. մալուխ նշանակում է «ուղտ», թէև սրանով մել

• թարգմանութիւնը ուղիղ է դուրս բեր-ւում։ Թէ մեր հայրերը յիշեալ յոյն բա-ռը «չուան» են հասկացել՝ ապացուցւում է նրանով, որ նախ՝ մալուխ բառը այլ-ուր միշտ «չուան» նշանակութւինն ու-նի. այսպէս՝ Զնաւկնեարն մալխօք իբր ի կղզւոջ կապեալ հանգուցանէին. Պտմ. աղէքս.-Կտրել զմալուխս առագաստին. Յայսմ.-մինչև ի կտրել զմալուխս (գրուած զմամուլս) առագաստին. Ճա-ռընտ.։ Երկրորդ՝ հայ մեկնիչները գի-տեն որ այս հատուածում «ուղտ»-ի մա-սին ակնարկութիւն կայ, բայց այդ վե-րագրում են ուրիշ լեզուների. այսպէս Մեկն. ղկ.-«Յոյնն ուղտ ասէ մալխոյն, որ նշանակէ զթիւրս և զկորուսեալս վատթար գործովք»։ Երզն. մտթ. 412-«Ջուղտն մալուխ կոչէ արասացին և այլք զնաւատոռն (տպ. նաւատորմիլ) նաւու ասեն մալուխ»։ Այս վկայութիւն-ները ցոյց են տալիս՝ որ հյ. մալուխ «ուղտ» ձևով բառ գոյութիւն չունի։-ՆՀԲ ստուգաբանելով բառս գրում է՝ «փոխադրութեամբ տառից լինի խամուլ, խամլ, այն է յայլ լեզուս յն. ϰάμηλος լտ. camelus, եբր. gamal, արաբ. ja-mal»։ Lag. Btrg. baktr. Lex. 46 զնդ. manōϑri «գլուխ»։ Հիւնք. թրք. մալախ «ռոմէշի ձագ»։


Մախաղ, ից

s.

sack, bag, cloak-bag, knapsack, game-bag, wallet;
basket, hamper;
leather-bottle, travelling flask;
— հովուի, shepherd's scrip, pouch, bag or satchel.

• (ի հլ. ըստ ՆՀԲ, բայց կայ մի-այն սեռ. -ի) «տոպրակ, պարկ, քուրձ» ՍԳր. «քրձեղէն շոր» Բրս. գորդ. «զամբիւղ, կո-ղով» Վրք. հց. «գինու կամ ջրի կաշեայ ա-ման» Վրք. հց. գրուած է նաև մաղախ, մաղ-խաղ։

• ՓՈԽ.-Վրաց. მახალი մախալի, მახალაკი մախալակի «մախաղ, ձիաւորի երկաչեայ պայուսակ, տճկ. հէյպէ». (վերջինը ենթադ-րում է հյ. նուազական *մախաղակ ձևը)։-Չուբինով 662 ունի նաև վրաց. მალაკი մալակի «խսիրէ փոքր տոպրակ», որ հա-մարում է հայերէնից փոխառեալ. բայց դա կարող է միայն ա՛յն ժամանակ ճիշտ լի-նեւ, եթէ մալակի կրճատուած լինի մախա-լակի ձևից։


Մախիզ

cf. Մախիզեալ.

• «տգեղ» Փիլ. լին. 308, 323. Անյ. ստոր. Մագ. որից մախիզեալ Մագ. առաջին բառի «տգեղ» նշանակութիւնը պարզ երևում է հետևեալ օրինակից. «Եթէ մախիզ, ոչ ևս գեղեցիկ» Անյ. ստոր.-Հին Բռ. դնում է մա-խիզ, մախիզեալ «անտեղեակ, անյայտ, աներևակ», Բառ. երեմ. էջ 202 մահիղ «տգեղ», բայց և մախաղ (էջ 201) «անյայտ. զաշաւակ, զազիր, սով»։ ՆՀԲ մեկնում է «զզուելի, գարշ, աղտեղի, զազիր, անարգ». այսպէս և ՋԲ. բայց ՋԲ (ինչպէս նաև ԱԲ) աւելացնում են տմախիզ «յօժարութեամբ», որ սխալ ընթերցման արդիւնք է։ Նորայր, Բանաս. 1900, 138 մախիզ և մախազ իրար է միանցում և սխալ գտնելով մախաი «ա-նառակ» նշանակութիւնը, երկուսն էլ մեկ-նում է «տգեղ». բայց միևնոյն ժամանակ մախիզ, մախիզեալ հասկանում է «անյայ-տական, աներևակ»։ Մէնէվիշեան, Մագ. գա-մագտ. էջ 26, 98, 129 դնում է մախիզ «ան-յայտ», մախիզեալ «անտեղեակ», որից նաև Ար. ՀԱ 1929, 253։


Մած

adj.

glued together, joined;
adhesive, sticking, adherent;
curdled, coagulated;
dense, compact.

• ԳՒՌ.-Բայական ձևով ունինք միայն Մշ. մաձնիլ. -այլուր գրեթէ ամէն տեղ պահուած է մածուն բառը. այսպէս՝ Ախց. Գոր. Երև. Կր. Ղրբ. Մկ. Մրղ. Շմ. Սլմ. Վն. Տփ. մա-ծուն, Ալշ. Զթ. Խրբ. Հճ. Հմշ. Մշ. Ննխ. Ռ. Սեբ. Սչ. Տիգ. մաձուն, Ասլ. մաձիւն, Ոզմ. մածօն, Սվեդ. մmձձօն։ (Պլ. այս բառը ջնջուած է՝ փոխանակուելով թրք. եօղուրտ բառով. պահուած է «մածուն ծախեմ» ման-կական խաղի անուան մէջ, բայց այստեղ էլ արտասանւում է մաջուն, անծանօթ դարձած մածունը փոխանակելով թրք. maǰun սովո։ րական բառով)։ Նոր բառեր են մածնաբըր-դուճ, մածնալաւաշ, մածնաշոռ, մածնաշոր, մածնակարագ, մածնահամ, մածնասեր, մածնապուր, մածնաքսուկ, մածնեսպաս, մտծնահար, մածնապան, մահնատուն ևն։


Մակարդակ, աց

adj. s.

plane, plain, flat, level;
plane, level surface.

• ԳՒՌ.-Գրականից է փոխառեալ Ասլ. խել-քիդ մագարթագը «խելապատա՛կդ» ծաղրա-կան բացատրութիւնը։-Բայց ինչպէ՞ս պէտք է կապել մակարդուն Եւդ. «հարթ. յղկուն» բառը։


Մահ, ու, ուան, ուց

s.

death, decease, departure from this life;
massacre, slaughter, carnage, butchery;
plague;
— անասնոց, epizooty, murrain, rot;
—ունք, mortality;
արհաւիրք —ու, pangs, terrors of death;
վճիռ —ու, sentence, decree of death;
—ու չափ, mortally, to death;
at the cost of one's life;
մեղք —ու չափ, deadly or mortal sin;
այն հիւանդութիւն չէ ի —, that illness is not to death, not mortal, or fatal;
քեւ մազապուր եղէ ի —ուանէ, I owe you my life;
բնական, երջանիկ, փառաւոր, յաւերժական —, natural, happy, glorious, eternal death;
յանկարծական, անճողոպրելի, բռնական, տարաժամ, եղեռնական, աղետալի, ողբալի, ցաւագին, ամօթապարտ, խայտառակ —, sudden, certain, violent or unnatural, untimely, tragical, sad, deplorable, painful, shameful, ignominious death;
մերձ ի — լինել, to be dying, near one's last moment, to breathe one's last, to be at the point of death, at the last gasp;
ի դրունս —ու հասանել, to be at death's door;
հիւանդանալ ի —, to be deadly sick;
բնական —ուամբ մեռանել, to die a natural death;
ընդ —ուամբ արկանել, —ու պարտ առնել, to sentence, to condemn to death;
ի — մատնել, տալ ի —, —ու սպանանել, to deliver to death, to put to death;
երթալ ի —, to go in search of death;
to rush on death;
դիմագրաւ լինել, խիզախել ի —, to face, to dare death;
խնդրել — անձին, to desire, to wish for death;
երկնչել ի —ուանէ, to dread, to fear death;
—ու հասանել, to meet death;
խոցիլ առ ի —, to be mortally wounded;
զ—ու գան հարկանել, to beat to death;
—ու վախճանիլ, ճաշակել զ—, to die, to depart from this life;
ածել —ունս, to carry or bring death.

• -Պատևանում է հնխ. mer-«մեռնիլ» ար-մատին, որի ժառանգներն են նաև մեռանիլ և մարդ (ցեղակիցները տե՛ս այս բառերի տակ)։ Սակայն շատ պարզ չէ թէ հլ. մահ բնի՞կ է, թէ իրանեան փոխառութիւն։ Իր ա-մենիղ մերձաւոր ձևերն են սանս. mրtyù-զնդ. mərəϑyu-«մահ», հպրս. uva-mršiyu «ինքնասպան», օսս. mälät' «մահ», գոթ. maurϑr, գերմ. Mord «մահ»։ Եթէ սրան» նախաձևը դնենք հնխ. mrtu-, mrtyu-, կըս-տացուի հյ. մարդ և ո՛չ մարհ։ Սրա հ ձայնը բացատրելու համար կարելի էր ենթադրել իրան. *maϑra-ձևը (հմմտ. պահ<պարհ< նդ. pāϑra-), բայց մի այսպիսի ձև չկայ իրանականում։--Հիւբշ. 472։


Մաղձ, ի, ոյ

s. fig.

bile, gall;
gall, spleen, rancour, wrath, choler;
սեաւ —, black bile, atrabiliary humour;
անցք —ի, gall-duct, gall-pipe;
աւազ —ի, gall-stone;
ի դարնութեան —ի կալ, to be in a very bad humour;
cf. Թափեմ.

• 1908, 246 հնխ. mēl-«աղտեղել» առ-մատից. հմմտ. յն. μέλας «սև» և սանս. maliná «կեղտոտ», malas «պղծութիւն» ևն։ (Մաղձը միւս հնդևրոպական լեզու-ների մէջ գոյնի համեմատ կոչւում է «դեղին», բայց ո՛չ «սև». տե՛ս Walde, էջ 279)։ Թիրեաքեան, ՀԱ 1912, 288 նոյն ընդ մաղաս։ Petersson LUA 1916, 83 (ըստ Pokorny 2, 300) հնխ. melg'h-«ուռչիլ» արմատից. հմմտ. լիթ. milžī-nas, լեթթ. mil(ens «հսկայ», ևն։


Մամ, ոյ

s.

grand-mother, grand-mamma.

• = Յն. μάμμα, μάμμη «մեծ մայր, մամ» բառից (նախապէս նշանակում էր «մայր», յետնաբար դարձաւ «մեծ մայր»). սրա հետ հմմտ. լատ. mamma, իռլ. mam. կիմր. mam, լիթ. māma, momá, ռուս. мамa, լեհ. mama աւռան. mame. meme, ռում. mamā, ֆրանս. maman «մայրիկ», հբգ. muōma, գերմ. Muhme «մօրաքոյր», պրս. [arabic word] mām «մայր», māmā «մայրիկ, տիկին», māmak «մայրիկ», māmī «տանտիկին», քրդ. mimek «մօրաքոյր» ևն։ Այս բոլորը փաղաքշական ձևեր են, կազմուած «մայր» բառից, որոնց միավանկներն էլ կան, ինչ. սանս. mā, յն. μᾱ, μαῖα։ Գտնւում են մինչև անգամ ոչ-հնդևրոպական լեզուներում, ինչ. վեպս. սիրյ. mam «մայրիկ», արև. թրք. կամ չա-ղաթ. māmā «մեծ մայր» և մինչև իսկ չին. [other alphabet] E I= má-má «մայրիկ»։ Հայե-րէնի մէջ էլ մամ կարող էր լինել մայր բա-ռից կազմուած փաղաքշական մի ձև. բայց «մայր» բառի փաղաքշականը զուգընթաց է ընթանում հայր բառի փաղաքշականի հետ. և որովհետև հայր բառից չի կարող հայերէ-նի մէջ պապ ձևն յառաջանալ և պապ փո-խառեալ է, ուստի նոյնպէս պէտք է դնել նաև մամ բառը։ (Այսպէս է նաև գերմ. papa, որ չի կարող յառաջանալ vater «հայր» բա-ռից, ուստի և փոխառութիւն պէտք է լինի. և իրօք որ փոխառեալ է ֆրանսերէնից, 18րդ դարում, ըստ Kluge 360)։ Մամ չի կարող փոխառեալ լինել պարսկերէնից, որովհետև նշանակութեամբ համապատասխան չէ. յու-նարէնը յարմարում է թէ՛ ձևով և թէ նշա-նակութեամբ. հմմտ. ապոմամ և ապոպապ (Walde 458, Trautmann 168, Boisacq 606, Pokorny 2, 221)։


Մամաց, ի

s.

chyle;
փոխարկումն ի —, chylifaction, chylosis.

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «նոր մարսուած և կաթնանը-ման մի խիւս դարձած կերակուրը ստամոքսի մէջ. ֆր. chyle» Ոսկիփ.։


Մամոնայ, ից

s. fig.

Mammon, god of riches;
riches, wealth.

• (ի հլ. ըստ ՆՀԲ, բայց կայ միայն սեռ. -ի) «ինչք, մթերեալ հարստու-թիւն» Մտթ. զ. 24, Ղկ. ժզ. 9, 11, 13. Եփր. բ. կոր. 94. Ոսկ. մ. էջ 106. Փիլիպ. 414. Կոչ. 3Ո. «սատանայ» Երզն. մտթ. 151. գրուած մամովնայ Եփր. ասաց. նիկ. (հրտր. Յուշար-ձան, էջ 207). նոր գրականում գործածւում է «դրամ» իմաստով. սրանից մամոնապաշտ «փողի գերի» Եպիփ. ծն.։


Մամուլ, մլոց

s.

press;
wine-press, cider-press, oil-press;
— պտուտակաւոր, screw press;
— կերպասուց, calender, hot press;
— տպագրութեան, printing press;
— ջրաբաշխական, hydraulic, water press;
— դրամակոփ, balancier beam.

• (ո հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «ճնշելու՝ ճզմելու գործիք՝ մե-քէնայ» Ագաթ. Շիր. Ճառընտ. որից մամուլ գրոց «գրքի բուն նիւթը՝ նպատակը» Եւագր. հմմտ. նաև «ի մամուլս գիտութեան և աշ-խատութեան» Տաթև. ամ. 114։


Մայր, մօր, մարբ, մարք, մարց

s. fig.

mother, mamma;
matrix, mould;
mother, author, cause, source, spring, rise;
cf. Մայրագիր;
— անասնոց, dam, mother;
— թռչնոց, mother, ben;
մեծ —, grand-mother;
— հասարակաց, our common mother, earth;
— եկեղեցի, եկեղեցեաց, mother church;
cathedral, basilic;
— լեզու, mother tongue;
— քաղաքաց, metropolis, capital;
— արեւու, the west, sun-set;
— վանից, մարց պետ, abbess, prioress;
— գեղեցիկ, nurse, wet nurse;
foster-mother;
անգործութիւնն է — ամենային ախտից, idleness is the mother of all vice;
ազնիւ, գորովագութ —, good, tender mother;
անպիտան, չար —, bad, ill-natured mother;
— լինել, to be a mother;
կորուսանել զ— իւր, to lose one's mother;
ի — դարձուցանել, to put out, to extinguish or blow out;
թաղիլ ի —ն ամենեցուն, to return to mother earth;
արեգակն ի —ն դառնայր or մտանէր, the sun was setting.

• «մթութիւն, խաւար». անկախօրէն գործածուած չէ, բայց պահուած է մի քանի դարձուածների մէջ. ինչ. ի մայրն դառնալ, ի մայր մտանել «արևի մայր մտնելո» Յայսմ. Եղիշ. խաչել. ի մայր դարձուցանել «ճրագը հանգցնել» Ոսկ. մ. գ. 16. մայր արևու «արևմուտք» Լաստ. որից արևմայր կամ արևմարք «վերջալոյս» Վստկ. 45, 116. մարիլ «աստղը մայր մտնել» Վստկ. 45. ան-մար (նորագիւտ բառ) «անշէջ» Ադամ. ՅՈՈ. գաւառականներում ունինք բայական ձևով մարել «հանգցնել», մարի, «հանգիլ (լոյսի, կրակի)», կրկնութեամբ՝ մարմրիլ «առկայ-ծելով՝ կամաց կամաց շիջանիլ» ևն։ Հմմտ. նաև մառ։-Ըստ՝ իս այստեղ է պատկանում նաև մայրամած Օրբել. 370. «Վասն որոյ, մայրամած դիմօք մաղթեմ զդասս սրբազա-նիցդ, զի յիշման զմեզ արասջիք արժանի»։ ՆՀԲ մեկնում է բառս «մածեալ ի մայր հա-սարակաց՝ ի հող, գետնամածեալ», որից էլ ԱԲ «հողի կպած». պէտք է հասկանալ «խա-ւառամած, մթամած»։


Մայր, ից, իւք

s. adj.

cedar;
pine-tree;
cedrine, made of cedar.

• «մթութիւն, խաւար». անկախօրէն գործածուած չէ, բայց պահուած է մի քանի դարձուածների մէջ. ինչ. ի մայրն դառնալ, ի մայր մտանել «արևի մայր մտնելո» Յայսմ. Եղիշ. խաչել. ի մայր դարձուցանել «ճրագը հանգցնել» Ոսկ. մ. գ. 16. մայր արևու «արևմուտք» Լաստ. որից արևմայր կամ արևմարք «վերջալոյս» Վստկ. 45, 116. մարիլ «աստղը մայր մտնել» Վստկ. 45. ան-մար (նորագիւտ բառ) «անշէջ» Ադամ. ՅՈՈ. գաւառականներում ունինք բայական ձևով մարել «հանգցնել», մարի, «հանգիլ (լոյսի, կրակի)», կրկնութեամբ՝ մարմրիլ «առկայ-ծելով՝ կամաց կամաց շիջանիլ» ևն։ Հմմտ. նաև մառ։-Ըստ՝ իս այստեղ է պատկանում նաև մայրամած Օրբել. 370. «Վասն որոյ, մայրամած դիմօք մաղթեմ զդասս սրբազա-նիցդ, զի յիշման զմեզ արասջիք արժանի»։ ՆՀԲ մեկնում է բառս «մածեալ ի մայր հա-սարակաց՝ ի հող, գետնամածեալ», որից էլ ԱԲ «հողի կպած». պէտք է հասկանալ «խա-ւառամած, մթամած»։


Մանգաղ, աց

s.

(ցորենոյ) sickle, reaping-kook;
(խոտոյ) scythe.

• Նախ Schrōder, Thesaur. էջ 45 եբր. ձևից փոխառեալ։ ՆՀԲ լծ. է դնում եբր. մակէլ, մէկէլլա, վրաց. մանգալի, բայց հայերէնը հանում է ման գալ ձևից։ Lag. Reliqq. gr. 83 և Arm. Stud. § 1419 ասոր. և արաբ. ձևերի հետ։ Տէրվ. Altarm. 74 քաղդ. maggāl ձևից։ Պատկ. Maтep. I, էջ 17 պրս.-ից։


Մանեակ, եկաց

s.

necklace, collar;
— երեւակի, Saturn's ring.

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց ա-ռանց վկայութեան) «վզի զարդ՝ ոսկի օղ կամ շղթայ» ՍԳր. որից մանեկաձև Պիտ. Վրդ. երգ. մանեկաձևութիւն Առ. որս. մա-նեկաւոր Մծբ. Վրք. հց. օղամանեակ ՍԳր քառամանեակ ՍԳր.-բառս նշանակում է նաև «նաւահանգիստ», ինչպէս ցոյց է տա-լիս Վրդն. երգ. էջ 90. «Ջնաւահանգիստս ի ծովեզերացս սովոր են մաճեակ կոչել, որ արդ մինա ասեն». թերևս բոլորակ ձևի նը, մանութեամբ այսպէս կոչուած լինի։


Մանկ, ի, աւ

s.

cunning, wiliness, knavery.

• = Պհլ. *mang ձևից, որ թէև աւանդուած չէ, բայց հմմտ. պրս. [arabic word] mang «նեն-գութիւն, խաբեբայութիւն», օսս. maiie, máng «խաբեբայութիւն», máng-äwdisánt'ā «սուտ վկայութիւն»։ Այս բառերը կապւում են յն. μαγγανεύω «խարղախութիւն բանեց-նել», լտ. mango «խարդախ, խանութպան», իռլ. meng «խաբէութիւն» և հպրուս. manga «բոզ» բառերի հետ և բոլորը միասին ծա-ռում են հնխ. mang-արմատից (Boisacq 596, Pokorny 2, 233 և Walde 461)։-Հիւբշ. 191. 513։


Մանկլաւիկ

s.

court-page, courtier.

• ՆՀԲ հտ. Բ. էջ 205 գ «որպէս մանուկ լաւիկ», բայց էջ 1057բ տալիս է ուղիռ մեկնութիւնը։ Նոյնը Պատկ. Maтepiаль l, 3։ Ուղուրիկեան (տես ԳԲ, էջ 893 և 1405) լտ. manus «ձեռք» + clava «մահակ» (իբր ձեռքը մի լախտ կրող արքունի սենեկապան)։


*Մանչ

cf. Մանուկ.

• = Բնեև հալ բառ՝ հնխ. mas-«տղայ» ար-մատից, որի ժառանգն է նաև լտ. նուազա-կան mas-culus «արու»։ Ուրիշ լեզուի մէջ չի գտնւում բառս։ Հայերէնի մէջ mas-պիտի տար մա, բայց արմատը չ աճականով աճե-լով դարձել է *մաչ, որից էլ ռնգականի յա-ւելմամբ՝ մանչ.-յետին շրջանի հայերէնի մէջ ռնգականից յետոյ յաճախ է լինում այս-պիսի յաւելում՝ մանաւանդ չ ձայնից առաջ. ինչ. կանանչ, ճանանչ, ամանչել, զոնքանչ, կարմունջ, մանճ, կամանց, մենծ, մենք, լինգ՝ փոխանակ կանաչ, ճանաչ, ամաչել, զոքանչ (նախ շրջուած զոնքաչ), կամուրջ, մաճ, կամաց, մեծ, մեք, նիգ։-Աճ.


Մանր, նու, նունք, նունց

adj. adv. fig.

small, minute, little, fine, subtile;
slender, thin, slight;
—, —նունս, scantily, in small portions, minutely;
in retail, in detail;
— or — հատանել, կոտորել, to cut into small bits or pieces, to mince, to hash, to divide into morsels;
to cut thin;
— փշրել, to pound, to beat small, to triturate, to grind, to crush;
— պատմել, ասել, to relate or narrate minutely, circumstantially;
— ժպտել, to smile;
— ծամել, to chew or masticate well, to chew the cud, to ruminate;
to examine, to study, to ruminate on;
—նունս դրոշմել, to write or note down in detail;
— միտ դնել, ի քնին արկանել, to ponder on, to consider or examine minutely, thoroughly.

• ՆՀԲ լծ. լտ. minor, minus, minutus։ Windisch. 23 մանուկ բառի հետ՝ հա-մեմատում է լտ. minor «փոքրագոյն» ձևի հետ։ Lag. Urgesch. 438, Müller SWAW 42, 258 և 66, 274 նոյնպէս մա-նուկ բառի հետ, սանս. manāk ևն։ Jus-ti, Dict. Kurde, էջ 406 հյ. մանուկ և քրդ. mendār «տղայ»։ Canini, Et. é́tym. 59. հյ. մանրել=իսլ. min ռա-լիւր»։ Տէրվիշ. Նախալ. 29 հնխ. ma արմատից է դնում յն. μινόω, լտ. mi-nuo «մանրել, նուազեցնել», գոթ. mins «նուաց», սանս. mīnu և հյ. մանուկ։ Müller, Armen. VI լտ. minor, գոթ. mins ձևերի հետ։ Bugge KZ 32, 18 սրանց հետ նաև յն. μάνν «փոքր», ոսկ. menvum։ Meillet MSL 8, 164 յն. μινύϑω, գոթ. minnists, լտ. minuō ձևե-րի հետ՝ հնխ. minu-արմատից, բայց յետոյ մերժելով այս, տալիս է վերի մեկնութիւնը (անձնական), որ ընդու-նում է նաև Հիւբշման։ Հիւնք. ման «մանանայ» բառից։ Սրմագաշեան, Ար-մէնիա ռում. márunt, mánunt հոմա-նիշների հետ։


Նեսար, ի, աւ

s.

neessarian.

• = Եբր. [hebrew word] nesār բառից, որ գործած-ուած է բնագրի համապատասխան տեղը. այս բառը թէև ընդհանրապէս «ծածկուիլ, բռնուիլ, սեղմուիլ, դադրիլ» իմաստն ունի, բայց վերի հատուածում անստոյգ է (ըստ Gesenius17, 612)։ Բողոքականների անգլե-րէն թարգմանութեան մէջ (New Vork, 1894) դրուած է «detained». Եօթանասնից մէջ թարգմանուած է «συνεγὄμενος -նեղեալ» և կողքին էլ մեկնութեան ձևով եբրայեցի բառը դրուած է նոյնութեամբ՝ իբրև փակագծի մէջ։ Ձեռագիրների տուած ընթերցուածներն են νεσσαρ, νεσσαράν νεεσσαράν, νεεσάρ։ Հայ թարգմանը հետևել է յոյնին և այս բառը ուղղակի տառադարձրել։-Հիւբշ. IF Anz. 10. 42։

• Ուղիղ մեկնեցին նախ. ՀՀԲ և ՆՀԲ. բայց վերի ձևով ունի Carrière (խօսեց Արևելագիտական 11ր։ ժողովին, որից էլ ՀԱ 1897, 316 և Արձագանք 1897, 107)։ Վերջին անգամ Macler ՀԱ 1927, 613։


Ներ, ի, ոյ

s. prep.

sister-in-law;
—ք, period or cycle of six hundred years, or months;
in, into;
within;
ի — անձինդ, in thyself;
— արհեստին, skilled in art.

• ՆՀԲ նուեր «նուեր, նուանք, հարսեր» ձևից։ Windisch. 23 ազգակից է դնում հյ. նու, սանս. snusā, լտ. nurus ռառե-րին։ Վերի ձևերի հետ կապեց առաջին անգամ Տէրվ. Նախալ. 163, յետոյ Bug. ge, Btrg. 37 և IF 445, 449։ Տէրվ. դը-նում է հնխ. yantar>հյ. *նատար> *Բատր>նալր>ներ։ Bugge դնում է *yineter>*նետեր>*նեյր>նէր։ Հիւբշ. Arm. Gram. 478 անապահով է գըտ-նում այս մեկնութիւնը, որովհետև հայը հասցնում է մինչև *neteri-նախաձևը. որ նախաձայնի կողմից համաձայն չի գտնում միւսներին։ Pedersen, Հայ. դր. լեզ. 191 հնխ. *eineter-ից՝ նախաձայնի անկումով։ Հիւնք. նոր բառից։ Ռ. Սեբ. Սչ. Տիգ. նէր (Խրբ. սեռ. նիրօչ), Ասլ. նէ՛ր, Հճ. Զթ. նեյ (սեռ. նիւյիւչ), Սվեդ. նիրդըգէն (որ է ներ-տիկին), բայց նաև նիր։ Նոր բառեր են ներուկ, ներանք։


Նզով, ից

s.

anathema, excommunication, malediction, curse;
imprecation, execration;
լինել ի —ս, to become anathema, to be a subject of execration;
առնել զոք ի —ս, տալ զոք ի —ս, to subject a person to execration;
ընդ —իւք կապիլ or անկանիլ, to be excommunicated or execrated;
—ս արձակել, —ս ի վերայ կարդալ, to anathematize, to curse;
—ս ի հետ արկանել or զկնի արձակել, to load with cursing, to curse, to execrate, to imprecate;
to excommunicate.

• = Պհլ. *nizav ձևից, որ աւանղուած չէ. այ ձևը կազմուած է ni մասնիկով (վերևից ցած շարժում ցույց տուող) zu «գոչել, կո-չել, կանչել» արմատից. հմմտ. զնդ. zu «գո-չել, աղոթել», zava «գոչիւն», zbā «գոչել, օարոզել», nizbayēmi «բղաւել, գոչել» = սանս. hu. haya, hvā, hváyāmi, պրս. օջl. zāva «ողբ, լալիւն»։ Ըստ այսմ հյ. նզով նշանակում է բուն «վերից ցած՝ մէկի վրայ կանչել»։ Իրանեան բառը պատկանում է հնխ g'hauā-, g'hau-«գոչել» արմատին, որի այլ ժառանգորդներն են հսլ. zova, zuvati, բուլ-ռառ. zová սերո. zδvêm. հչեխ. zovu, zváti ռուս. зовy, звaть, սլով. zδv «կոչ», լիթ. žavêti «կախարդել». լեթթ. zavεt «կախար-դել» (սակայն բուն «անիծել»), հիռլ. gutl։ «ձայն» (Trautmann 367, Pokorny 1, 222, 529 և 563)։ Հայերէնը փոխառեալ է իրան եանից, որովհետև բնիկ լինելու դէպքում պի-տի ունենայինք՝ ձաւ կամ *նձաւ, և կամ եթէ g'h համարենք երկու ձայնաւորի միջև *նզաւ, բայց ո՛չ նզով, ըստ որում հնխ. au տալիս է հյ. -աւ, իսկ իրան. -ay>հյ. -ով, հմմտ. Խոսրով<զնդ. husravah-, դսրով< կնդ. *dušsravah-, պազ. dusrav։

• Müller SWAW 42. 253 և սրանից 1 lusti, Zendsp. 127 զնդ. zbā, nizbayemi ձևերի տակ։ Հիւբշ. KZ 23, 24 յիշում է սանս. hu, զնդ. zu, հսլ. zova «գոչել»։ Lag. Arm. Stud. § 1616 մերժում է այս բոլորը՝ ձևի և նշանակութեան տարբե-րութեան պատճառով։ Տէրվ. Նախալ. 8։ ռանս. hu, զնդ. zu, հսլ. zvat,, հյ. գո-վել, գգուել, զզուել ձևերի հետ։ Հիւնք. անզովոզ բառից։ Osthoff BВ 24, 179 և Meillet MSL, 11, 395 ձևակերպում են վերի ձևով։ Meillet (անձնական) գրում է թէ Հիւբշ. Arm. Gram. բառս չյիշելը պատահական մոռացման արդիւնք է։ Ըստ Osthoff բառս բնիկ հայ է՝ ո ձայ-նի պատճառաւ, բայց ճիշտ այս ո-ի պատճառաւ է, որ բառս փոխառեալ է, ինչպէս ցոյց տուինք վերը։


Նժար, ից

s.

balance-scale.

• =Նոյն է վրաց. ნიეარი նիժարի «յախճա-պակի, ճենապակի», ნიჟარა նիժարա «եւե-ցեմորթի կեղևը կամ խեցին, մարգարտի պատեանը, սադափ» բառերի հետ։ Նահապե-տական կեանքում նժարը խեցեմորթի մի խեցի կամ մի կեղև էր. հմմտ. յն. πλαστιγὲ «ոստրէի կեղև. 2. կշիռքի նժար»։ Ըստ այսմ հայ բառի նախնական նշանակութիւնն է «խեցի»։ Բայց որովհետև այս իմաստը չը-կայ հայերէնում, իսկ վրացերէնի մէջ էլ «նժար» իմաստը գոյութիւն չունի, ուստի երկուսն էլ բխում են մի երրորդ աղբիւրից, որ կարող է լինել կա՛մ խալդերէնը և կամ թերևս (ժ-ի պատճառաւ) կորած իրանեան մի ձև։-Աճ. 224. Նորագիւտ Ա. մնաց. ժզ. 19. որից նըժ-դեհիլ Ոսկ. ես. նժդեհանալ Արծր. նժդեհա-կից Բ. կոր. ը. 19։ Հոմանիշն է պանդուխտ. երկուսի տարբերութիւնն այն է, որ նժդեն շեշտում է օտար երկրի մէջ բնակութիւն, իսկ պանդուխտ օտար տան մէջ բնակութիւն սրա համար է որ Ծն. իգ. 4 և Ա. պետր. բ. 11 յն. πάροιϰος ϰαὶ παρεπίδημος թարգման-ուած է պանդուխտ և նժդեհ. նոյնն են հաս-տատում նաև պանդխտանոց բառը և նժ-դեհ բառի ծագումը։


Նժդեհ

cf. Պանդուխտ.

• = Պհլ. *niždeh «պանդուխտ, տարաշխար-հիկ» բառից, որի հին ձևերը պիտի լինէին հպրս. *niždahyu-, զնդ. niždan'hu-, կազ-մուած niz «արտ-, դուրս» նախդիրով՝ dahyu-, dan'hu-, deh «գաւառ, երկիր, դեհ։ բառից։ Այս բառերը աւանդուած չեն իրան-եան գրականութեան մէջ, բայց կան ուրիշ մասնիկներով՝ զնդ. uz-dahyu-«տարագիր». antarə-dahyu-, ādahyu-«իր երկրում ապ-րող», սոգդ. *ntyw (=*an. dahyu-) «առ-սորական», իբր հյ. ան-դեհ։ Հյ. նժդեն իր ե ձայնաւորով մատնանշում է պարթևական բարբառային մի ձև, որ այլուստ ծանօթ չէ մեզ։-Հիւբշ. 203։


Նժոյգ, ուգից

s.

fresh horse, relay, led-horse;
prancer;
courser.

• ինճիճեան, Հնախ. Ա. 197-200 պրս. նէզիճ «cheval de main, եէտէք» և յոյն ու հռովմայեցի մատենագիրների նի-ռեան կոչած ձիերի տեսակը (նոյնը նաև Նորայր, Կորիւն վրդ. էջ 338. բայց ոչ ԳԴ և ո՛չ Կամուս չգիտեն նման մի պրս. բառ)։ Lag. Urgesch. 355 առոյգ բառի հետ սանս. ōǰas «ոյժ» ձևի հետ։ Հիւնք. ընկոյզ բառից է հանում։ Արշէզ ՀԱ 1896, 268 ն մասնիկով զոյգ բառից։ Մառ, Яфeт. cбор. 1, 49 ջորի բառին է կցում՝ իբր ն-ժորգ։ Nyberg, Hilfsbuch 2, 134 դնում է<իրան. *nižaugah-ձե-ւից, իբր «արագ, ուժեղ (ձի)»։


Նիազ

adj.

poor, necessitous, indigent;
մեզ ոչինչ — էր ի ձէնջ, we had no need of you.

• = Պհլ. [other alphabet] ︎ niyaz «պէտք, կարիք», պազենդ. nyāz «կարօտութիւն, պէտք», nyā-zidan «ցանկալ, տենչալ», պրս. [arabic word] niyāz «կարօտութիւն, պիտոյք, աղերս, աղաչանք», [arabic word] niyāzidan «կարօտիլ և հայցել ըզ-պէտս», [arabic word] niyāzī «նիազ, կարօտեալ»։ Հմմտ. նաև (ապ-բացասականով) ապե-նիազ։ Պհլ. niyāz «պակասութիւն» բառն էլ Nyberg, Hilfsbuch 2, 163 դնում է իբր զնո. ni-az «սեղմել, ճխտել». կազմուած ni մաս նիկով azah-«նեղութիւն, անձկութիւն» ար-մատից։-Հիւբշ. 105։


Նիգ, նգաց

s.

bolt, lock, padlock;
lever, bar;
traverse, cross piece of timber;
trabs, trabeculae (a meteor);
— փայտեղէն, mortar;
փակել նգօք, to bar, to bolt, to fasten with a padlock.

• Տէրվ. Altarm. 67 և Նախալ. 90 սանս. nah «կապել», nahana-«գամ, պահանգ, նիգ», լտ. necto «կապել» բառերի հետ հնխ. nagh «կապել» արմատից։ (Ըստ WIalde 512 սրանց արմատն է հնխ. neg'h-, որ պիտի տար հյ. *նեձ, նոյն իսկ ենթադրելով հնխ. (երկար ē-ով) nēg'h>*նիձ, բայց ո՛չ նիգ)։ Հիւնք. ննքել ռայիզ։ Պատահական նմանութիւն ունին արաբ. [arabic word] 'ank, [arabic word] i'nāk «դուռը փակել», [arabic word] mi'nak «դռան նիգ կամ փականք» (Կամուս, թրք. թրգմ. Գ. էջ 106)։


Նիհար, աց

adj.

thin, lean, meagre, gaunt, spare, skinny, scraggy.

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «վտիտ, լղար» Նիւս. բն. Շիր. Յայսմ. Ոսկիփ. որից նիհարումն Սոկր. ա. 4. նիհարանալ, նիհարութիւն ԱԲ։


Նիշ

s. geom.

sign, mark;
spot, speckle;
point;
այս —, այն —, such a one, such;
so and so;
յայս — աւուր, in such a day;
բանից նիշ, cf. Նշանաբան.

• = Պհլ. *niš բառից, որ թէև աւանդւած չէ իրանեան գրականութեան մէջ, բայց նրա գո-յութիւնն են ապացուցանում՝ հայերէնից ջոկ՝ իրանեանից փոխառեալ ասոր. [syriac word] nišā «նշան, դրօշ, նշանակութիւն, պատահումն, նպատակ, օրինակ, նիւթ» և քրդ.❇ [arabic word] niši «նշան, ցուցմունք»։ Սրանց հետ հմմտ. նաև նշան, նշանակ։-Ոմանք ասոր. [syriac word] nisa, [arabic word] nisā «նշան» բառը կցելով եբր. [arabic word] nēs «նշան, իբր նշան տնկուած ձող», արամ. nissā, nesā «նշան, հրաշք» բառերին, հա-մարում են բնիկ սեմական, փոխառեալ ա-սուր. nišu «կանգնեցնել, բարձրացնել (ձեռք. աչք՝ յաղօթս, յերկինս)» ձևից (տե՛ս Gese-nius17, 507, Delitzsch, Assyr. Hndwb. 485)։ Այս պարագային հայը փոխառեալ կլինի ա-սորականից։-Հիւբշ. 204, 312։


Նիրհ

s.

light sleep, drowsiness, sleepiness, dozing.

• = Իրան. *niδra-ձևից, որ թէև աւանդուած չէ իրանեան գրականութեան մէջ, բայց են-թադրւում է հյ. նիրհ = սանս. [other alphabet] nidrā-«քուն», հինդուստ. nid, nind «քուն», nindasā «քնած», գնչ. nendir, lindr «քուն» ձևերի միջոցաւ։ Չայնական փոփոխութեան համար հմմտ. հայ. մուրհակ<իրան. muhr = սանս. mudrā-։-Հիւր». 204։


Նիւթ, ոց

s.

matter, body;
element;
substance;
subject, matter;
cause, reason, grounds;
—ք, materials;
— հրոյ, matches, incentive, tinder;
— ցրիւ, diffuse matter;
— եւ տեսակ, form and matter;
խօսեսցուք զայսր —ոյ, let us discourse on this subject.

• ո, ի-ա հլ. (յետնաբար նաև ի հլ.) «տարր, բաղկացուցիչ մարմին» ՍԳր. Եզն, Ոսկ. մ. գ. 25. «իր, գոյք, ինչք» Փիլ. Վրք. հց. Լմբ. «առիթ, պատճառ, առարկայ» Երզն, մտթ. գրուած նիութ Վրդ. առ. 123. որից նիւ-թել «մանել, հիւսել» ՍԳր. «չար կամ բարի մի բան հնարել» ՍԳր. «հայթայթել, պատ-րաստել, կազմել» Առակ. ժե. 18. Ոսկ. յհ. ռ. 15. Իւս. ատմ. նիւթիչ Վեցօր. նիւթութիւն Կոչ. 151. հոգենիւթ Յհ. կթ. չարանիւթ Առակ ժբ. 20. բազմանիւթ Յոբ. ե. 15. լուսանիւթ նար. խաւարանիւթ Ճառընտ. կարծրանիւթ Անան. եկեղ. հողանիւթեայ Անյ. բարձը. հրանիւթ Կաղկանտ. հիւթանիւթ Կոչ. 50 Կիւրղ. ծն. նիւթապաշտական (նոր բառ).-սխալ գրուած մի ձև է նիւթծուն «թրծեալ (աղիւս)» Եւս. քր. Ա. 68՝ փոխանակ թրծուն (տե՛ս Վարդանեան, ՀԱ 1922, 652), բայց սա այլուր գոյութիւն ունեցող մի բառ էր (հմմտ. Գաբիկեան ՀԱ 1923, 378)։ նունդ առնել»), Սլմ. նիւթ «կերակրի համը, հիւթը», Ննխ. նիֆթ «գործի էութիւնը»։

• Brosset JAs. 1834, 369 ևն վրաց. նիվթի։ ՆՀԲ վրաց. նիվթի, հայ. հիւթ. լծ. յն. νήϑω, νέω, νηὲω, լտ. neo, nector Հիւնք. յն. νηϑω։ Վերի ձևով մեկնեց Meillet MSL 11, 396։ Pedersen, Հայ. դր. լեզ. 162 հիւթ մեկնում է ըստ Meil-let, բայց նիւթել բայը սրանից բաժանե-լով՝ կցում է հիւսել բային։


Նկան, աց

s.

hearth-cake or griddle-cake;
loaf.

• , ի-ա հլ) «մի տեսակ հաց» ՍԳր. Եփր. համաբ. 122. որից նկանակ ՍԳր. Նոնն նկանակածին ԱԲ.-սրանից պէտք է դնել նաև նկանախոր նոր բառը՝ որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Օրբել. (վկայութիւնը տե՛ս կողմն բառի տակ). սրա համապա-տասխանը դժբախտաբար չունի Կաղանևատ-ուացին, բայց թէ թւում է որ պէտք է հաս-կանալ «նենգաւոր, խարդախ», իբր նկանը կամ հացը խորող, ինչպէս պրս. nānkor (հացին կոյր նայող, ապերախտ, անաղու-հաց)։


Նկատ

s.

human respect.

• թրք. նիյաթ, նիյէթ «դիտումն», պրս. higāh «նկատ, նայուածք»։ Հիւնք. պրս. նիկեահիյտէն։ (Այս պրս. ձևը կարող էր միայն տալ հյ. նկահ, ինչպէս որ ունինք. բայց ո՛չ երբեք նկատ)։ Patrubány ՀԱ 1910, 93 ն մասնիկով հնխ. gad «նա-յիլ» արմատից. հայերէնից են փոխառ-եալ ֆինն. katso «նայիլ», հունգ. ka-csint «աչքերն ամփոփել»։


Նման, ից

adj. v. imp. adv.

like, similar, resembling, approaching;
equal, conformable, analogous;
v. imp. — է, it suits, it is proper, fit or becoming;
it seems, it appears;
ամենեւին — է նմա, he is as like him as can be;
— զ—ն սիրէ, like loves like;
similarly, in the same manner, alike, such.

• ԳՒՌ.-1. Երև. Կր. Հւր. Մկ. Ջղ. Սչ. Վն. հփ. նման, Ագլ. նմուն, Զթ. նօմօն, նօմոն, Գոր. Ղրբ. Շմ. մնան, Ախց. Խրբ. Մրղ. Ջղ. (գիւղերը), Սլմ. լման, Հմշ. լմօն, Մշ. նմա-նագ. -2. Ջղ. Սչ. Վն. նմանել, Ագլ. նմա՛նիլ, Խրբ. լմանիլ, Մրղ. Ննխ. լմանէլ, Ասլ. Պլ. Պրտ. Ռ. Սեբ. ըլմանիլ, Ալշ. Տիգ. ըլմընիլ, Հմշ. լմօնուշ, Զթ. ըյմանիլ, ըրմանիլ.-3. Ախց. Շմ. աննման, Զթ. աննօմօն, աննօմոն, Մրղ. Ռ. անլըման, Խրբ. Պլ. ալլըման, Հմշ. օնլըմօն. առաջինները նշանակում են «ան-նման, գեղեցիկ», յաճախ. հեգնաբար գոր. ծածուած, որից և վերջինը նշանակում է «այ-լանդակ»։-Նոր բառեր են՝ նմանուկ, հայր-նմանակ, մայրնմանակ։ -Հետաքրքրական մի ձև է Վն. մանիլ, Մշ. մmնիլ «նմանիլ». որ կարող է ներկայացնել բառի պարզական ձևը՝ առանց ni-նախդիրի յաւելման, բայց աւեւե հաւանաբար յառաջացած է նախա-ձայնի անկումով։


Նշան, աց

s. geom.

sign, mark;
sign, signal, character, symbol;
trace, vestige;
sign, proof, token;
omen;
miracle, prodigy, wonder;
ensign, colours, flag, standard, banner;
the Holy Cross;
betrothal, affiancing;
seal, mark;
central point, centre;
aim, butt;
point;
— կռուոյ, arms;
— յաղթութեան, trophy, triumph, victory;
— or —ս տալ, to give a sign, to beckon;
to signify, to indicate;
to affiance;
— առնուլ, to take aim at, to level at;
ոչ եւս տալ — կենաց, to give no signs of life;
— անձրեւի է, we shall have rain.

• ՓՈԽ.-Վրաց. ნიმანი նիշանի «նշան» բա-ռի երկրորդ նշանակութիւնը՝ «հրաշք», փո-խառեալ է հայերէնից.-այս նշանակութիւնը յիշում է Չուբինով 1222, բայց էջ 984 մո-ռացել է նշանակել։


Նշօշ

s. bot.

s. bot. telegonus.

• «կատաղի կոչուած բոյսը. լտ. thely-თonum» Գաղիան. նո՞յն է սրա հետ նշուշ. որ առանձին չէ գործածուած, բայց ունինք նրանից քարնշուշ «քարաննուխ, տճկ. թա-նանէսի» Բժշ. (այժմ էլ կենդանի ի Հայս) ըստ ՀԲուս. § 3178 և յաւելս


Նուագ, աց

s.

music, song, air, tune, melody, strain;
sonnet;
cup, goblet, bowl, mug;
fashion, manner;
bout, time;
երեքսրբեան —, trisagium, agiology;
յօրինել —ս, to modulate, to sing;
հեշտացուցանել զ—ս, to make a sweet concert or harmony;
զյաղթութեան —ս երգել, to sing an epinicion, a triumphal song;
fashion, manner;
bout, time;
զառաջին —ն, յառաջնում —ի, the first time;
ի բազում —ս, ի —ս բազումս, յայլ եւ այլ —ս, more than once, several or many times, over and over again;
ի միումն —ի, once, at once;
all at once;
զմի — եւս, once more;
վասն միոյ —ի, առ մի —, for once;
զայս մի եւս —, more, once again;
յերկարագոյն —օք զբանիւք անկանել, to be prolix, to prolong the discourse;
յերկարագոյն —օք, long, a great while or time;
զվեց օրն մի մի —, once a day for six days;
լուր զայս վերջին —, hear for the last time;
cup, goblet, bowl, mug;
— ոսկի, golden cup or goblet.

• = Պհլ. գւռ. մի ձևից, որ աւանդուած չէ. բայց նրա հետ հմմտ. պրս. [arabic word] ︎︎ nilāγ կամ nufā̄γ «մեծ կթղայ գինւոյ, որով ի վախճան բազմականի խրախճանութեան՝ լի ինի ըմպեն», օսս. նուազին «խմել»։


Նուաղ, ից

adj. gr.

languid, languishing, weak, drooping, feeble, faint, pining away;
less;
dark, obscure;
subtile.

• (ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «աղօտ, տկար, մեղմ (ձայն, լոյս ևն)» Շիր. Նանայ. Նար. «պակասաւոր, թերի» Եւս. պտմ. Եփր. ծն. Ոսկ. յհ. ա. 35. բ. տիմ. զ. որից նուաղիլ «լոյսը թուլանալ, հանգիլ. 2. թալկանալ, թառամիլ, ուշագնաց լինել, մարիլ» ՍԳր. Եփր. ծն. Ոսկ. ես. Եւս. քր. նուաղեցուցանել Ագաթ. Ոսկ. մտթ. (այս բառերը շատ անգամ շփոթուած են նուազ բառի հետ՝ ղ և զ տառերի նմանութեան պատճառով)։


Նուիրակ, աց

s.

usher, sheriff's officer, sergeant, lictor;
nuncio;
deputy;
cf. Նուիրանոց.

• , ի-ա հլ. «պալատական յատուկ պաշտօնեայ՝ որ արքունիք կանչուած անձե-րին առաջնորդում էր թագաւորի առաջ. 2 թագաւորի կամ իշխանի առաջից գնացող պաշտօնաւոր՝ որ նրա գալուստն է յալտա-րարում և ճանապարհ բաց անում» Գծ. ժզ. 35, 38. Ոսկ. ես. 439 (Առաջի իշխանաց յոր-ժամ սպասաւորն երթայցէ, կարապետք և նուիրակք և քարոզք մեծաձայն առաջի կար-դայցեն). Վեցօր. 86 (Աստի անտի նուիրակք հպարտացեալք ամբարհաւաճեալք ստիպեն ճեպեն, զխառնաղանճ ամբոխն ի բաց պար-զեն). Եփր. բ. 284. Լաբուբ. 30. Բուզ. 221. Գիրք թղ. 90. Փարպ. Եղիշ. ը. էջ 156 (Չե-կաց ուրուք նոցա նուիրակ առ դուրս և ոչ կոչեցան պատուականք յարանց ի տաճարս նոցա). Մամիկ. էջ 25 (Վահան կոչեաց ըզ-նուիրակն և ասէ. Ե՛րթ կոչեա՛ զայս անուն իշխան). Անկ. գիրք նոր կտ. 58 (նոյնը մի քիչ ցած կոչւում է հրաւիրակ). «նոյն պաշ-տօնը կատարող եկեղեցական՝ կաթուղիկոսի մօտ» Օրբել. (Կաթողիկոսն Անանիա կոչէր նուիրակօք զՅակոբ և զՍահակ. Յուղարկէ նուիրակ... զՍտեփաննոս վարդապետ... հրա-ւիրական նամակօք) հրտր. Էմինի, էջ 201 և 321. «պտղի և եկեղեցական տուրքերը հա-ւաքելու համար կաթուղիկոսի կողմից ուրիշ երկիր կամ քաղաք ուղարկուած կրօնաւոր» (նոր բառ). որից նուիրակապետ Բուզ. 128 Պիոն 389. Յայսմ. Ճառընտ. (սխալ գրչու-թեամբ նուիրապետ Ուռհ. Ճառընտ. նուիրա-պետական Դիոն. երկն.)։


Նուս, ոց

cf. Նուք;
ի — երիվարի ելանել, նստել, to mount on horseback, to take horse.

• (ո հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկա-յութեան) «ուս, կռնակ, մանաւանդ ձիու գա-ւակ» Ոսկ. մ. ա. 8. Մամբր.բ տպ. 63. Սհկ. կթ. արմաւ. էջ 186. աւելի սովորական է նիւս Եղիշ. գ. էջ 59. Սեբ. 39. Կաղնկտ. Արծր. էջ 132, որից նիւսկեղթ «կողով» ՋԲ, Բաջունի, հտ. Գ. 179 cacolet, ԳԲ «կաշիէ պայուսակ»։


Նպաստ, ից

s. adv.

aid, assistance, succour, help, favour, subsidy, support, relief, resource, means;
ի —, in support of, on behalf or in favour of;
— մատուցանել, to aid, to succour, to help;
to care, to take care;
— լինել, cf. Նպաստեմ.

• = Հպրս. *ni-upastā «նպաստ» բառից, որ ևազմուած է ni-և upa-մասնիկներով՝ sta-«կենալ, կալ» արմատից. իրանական գրա-կանության մէջ աւանդուած չէ *ni-upasta ձևը, բայց ունինք զնդ. [other alphabet] ︎ upastā «օգնու-թիւն, նպաստ, օգուտ» [arabic word] upastābara «նպաստամատոյց, օգտակար. նպաստաբեր» (Bartholomae, Altir. Wört. 398 կարդում է upaštābara և թողնում առանց բացատրութեան. իմաստը ան-յայտ). հպրս. upastā «օգնութիւն, նպաստ». հին պարսկական բևեռագրութեանց մէջ յաճախակի գործածուած մի բանաձև է [other alphabet] Auramazdā-maiy upastām abara «Արամազդ ինձ նպաստ եռեռ». հմմտ. նաև ապաստան, որ պատկանում է նոյն ար-մատին։-Հիւբշ.


Նպատակ, աց

s. fig.

aim, butt, level, end;
premium, prize;
object, goal, end, scope, view, purpose, design, intent;
կէտ —ի, aim;
ուղղել ի —ն, to take aim at, to aim, to level at, to point;
հարկանել ի —ն, to hit the mark;
to attain one's end;
առնուլ կամ յափշտակել զ—ն, to obtain the premium, to win the prize.

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «նշան առնելու տեղ, նետի նշաւակ» Ողբ. գ. 22. Իմ. ե. 12, 22. «մտա-դրած բանը» Լմբ. Բրս. հց. «նախագաղա-փար, օրինակ» Նար. կուս. Լմբ. յայտ. «յաղ-թանակ, յաղթութեան մրցանակ» Ագաթ. Մծբ. որից նպատակեալ Զքր. կթ. նպատա-խաւոր. աննպատակ, աննպնտակայարմար, բարենպատակ, նպատակայարմար, նպա-տակակէտ ևն։


Նպար

cf. Նպարակ.

• «պարէն, ուտելիք» Պիտ. որ և նպա-րակ՝ նոյն նշ. Երեմ. խ. 5. Եւս. պտմ. 158. (երկուսն էլ ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան). որից նպարակաւոր Ծն. խե. 23. նպարակել Փարպ. կը. նպարակեալ Վկ


Նսեմ, ի, աց, ից

adj. s.

dark, dull, obscure, sad, gloomy, horrid;
cf. Նսեմութիւն.

• (յետնաբար ի-ա հլ.) «աղօտ, մը-թին» Վրք. հց. Ոսկիփ. Երզն. մտթ. «մթու-թիւն, խաւար» Խոր. Շնորհ. յուդ. Սարև պտմ. ոբից նսեմանալ «մթնել, գիշեր դառ-նալ» Միք. գ. 6. Յհ. զ. 17. նսեմացուցանել Զքր. կթ. Ղևոնդ. Շար. նսեմական Յհ. կթ. ևն։-Այս բառի համար ՆՀԲ ո՛չ մի ընտիր վկայութիւն չի տալիս. բայց Միք. գ. 6, Յհ, զ. 17 գործածուած գտնելով՝ բառիս ոսկե-դարեան գոյութեան համար կասկած չի մը-նում։