Definitions containing the research աճառ : 718 Results

Սարեակ

See full entry →

cf. Սարեկ.

Etymologies (1)

ՓՈԽ (borrowing) Սրանի՞ց է լազ. սուրիկի «սարեկ» (Աճառ. Արրտ. 1911, 418)։-Patrubány SA 1, 312 մեզանից է դնում հունգ. seregély «սարեակ»։


Սարսուռ, սռոյ

See full entry →

s.

shivering, cold chill, chilliness, trembling, terror;
— առնուլ or ունել զոք, to quake with fear, terror or horror.

Etymologies (1)

Կրկնական է համարում Այտն. Քնն. քեր. էջ 309։ Վերի ձևով մեկնեց Աճառ. ՀԱ 1899, 232։ Սագրզեան ՀԱ 1909, 334 թրք. sar-səlmaq «խախտիլ»։ Meillet, Altarm. Elementarb. էջ 43 վերի ձևով, բայց էջ 206 սարսիլ բայի հետ։ Մաք-սուդեան, Շողակաթ 164 կրկնուած՝ իբր սար+սուռ։ Թիրեաքեան, Բազմ. 1913, էջ 342 թրք. սարսմաք «ցնցել»։ Պատա-հական նմանութիւն ունի արաբ. ︎ -sarsar «սաստիկ և ցրտաշունչ հողմ» (Աբիկեան, Բառ. տճկ. 1892, էջ 360)։


Սափասուտ

See full entry →

adj.

quite false, untrue, lying.

Etymologies (1)

ՆՀԲ յն. σάφα «յայտնի, ակներև հաստատ» և φενδ կς «սուտ» բառերից է դնում, Տէրվ. Altarm. 6 և Նախալ. էջ 115 սուտ բառի *սփուտ նախաձևի հետ կրկնուած։ Հիւբշ. 377 կասկածով դնում է յն. σάϰα, σαφως և հյ. սուտ բառերից բարդուած։ Ուղիղ մեկնեց նախ Այտնե-ան, Քնն. քեր. էջ 310, որից անկախա-բար Աճառ. (անտիպ)։


Սեկ, ի, ոյ

See full entry →

s.

dressed leather, morocco, cordwain.

Etymologies (1)

Աճառ. ՀԱ 1908, 121 համարում է թաթարական ծագումով բառ. հմմտ. մանչու թթր. suko «կաշի» (ուրիշ է պրս. [arabic word] č̌akī «սեկ»)։ Patrubány ՀԱ 1908, էջ 213 հնխ. k'ei «պառկիլ» ար-մատից։ Յիշատակելի են նաև սանս. çik-«կապ, ցանց», լիթ. sikšna «ռա-րակ կաշի», յն. ϰισσηρις «արջառաջիլ», որոնք միասին հանւում են հնխ. k'īq-«փոկ, կաշի» բառից (Pokorny 1, 451)։


Սեղմ

See full entry →

adj.

close, dense, compact, firm, strait, narrow, compressed, confined.

Etymologies (1)

ԳՒՌ (dialectal) Մշ. սէղմել, Զթ. սէղմիլ, Տփ. սիղ-միլ, Ախց. Կր. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. սըխմէլ, Ասլ. սըխմէլ, Ագլ. Սվեդ. սխմիլ, Հմշ. սրխ-մուշ, Ակն. Ատ. զխմէլ, Խրբ. զըխմիլ, և շրջուած ձևով՝ Արբ. ղոմէլ. նշանակում են «սեղմել, ճնշել». այս ձևերը ազդուած են թրք. [arabic word] səq-maq «սեղմել» հոմանիշից և անկանոն կերպով վերածած են ե>ը և ղ>խ. տե՛ս Աճառ. MSL 10, 324 և Բազմ. 1897. 260։ Նոր բառեր են սխմուիլ, սխմուն, սխմոտել, սխմռտկել։


Սեմփոր

See full entry →

cf. Խոստուկ.

Etymologies (1)

ՆՀԲ ռնում է իբր անստոյգ բառ։ ՋԲ և ԱԲ չունին։ Brosset համարում է «dy-sentérie», որով անշուշտ կապում է փոր բառի հետ, ինչպէս որ Վենետ-կեան հրատարակիչն էլ սրբագրում է «ախտս իմն փորի» փխ. ախտ սեմփո-րի։ Վերի ձևով մեկնեց Աճառ. Հյ. նոր բառերի հին մատ. Բ. 15-16։


Պոռնիկ, նկաց

See full entry →

adj. s.

fornicator;
letcher, whore-monger;
adulterer;
— կին, prostitute, abandoned or debauched woman, harlot, street-walker, courtesan, whore, strumpet, wench, trull;
adulteress.

Etymologies (1)

= Յն. πύρνος «պոռնիկ մարդ». πόρνη «պոռ-նիկ կին» բառն է, որ յառաջանում է περνημι «արտահանելով վաճառել» բայից, որ հնդև-րոպական բառ է՝ ցեղակից հիռլ. renim (*prinami) «վաճառեմ» բային (Boisaq 805). -նախնաբար պոռնիկները գերուհև էին լինում, այն է վաճառքի առարկայ։ Յու-նարէնից է փոխառեալ նաև ասոր. [arabic word] თ pornā «պոռնիկ»։ Հայերէնի -իկ վերջաւո-րութիւնը ըստ Meillet REA 1, 12 ցոյց է տալիս թէ բառը նախ անցել է Պարթևներին և այնտեղից էլ հասել է մեզ։-Հիւբշ. 373։


Ջաղբ, ից

See full entry →

s.

suddenshower, heavy shower.

Etymologies (1)

Հիւնք. հանում է խիղբ բառից։ Աճառ. ՀԱ 1908, 124 յիշում է եակուտ. čalbax «ճահիճ, մօր, տիղմ», արևել. թրք. [arabic word] č̌alpa կամ [arabic word] čalpuq «անձրևից ցեխոտուած տեղ», [arabic word] čalad «ցեխ, կաւ, տիղմ», տորոնք պատահական նմա-նութիւն միայն ունին։ Petersson տե՛ս ջոլիր։


Ջայլամն, ամանց

See full entry →

s.

ostrich.

Etymologies (1)

Հիւնք. ջայլ-=թրք. č̌aylaq+իմն։ Վե-րի ձևով մեկնեց Աճառ. ՀԱ 1908, 124ա։ ԳԲ դնում է պրս. բայց առանց յիշելու պրս. բառը։


Ջայլեամն, լեմանց

See full entry →

cf. Ջայլամն.

Etymologies (1)

Հիւնք. ջայլ-=թրք. č̌aylaq+իմն։ Վե-րի ձևով մեկնեց Աճառ. ՀԱ 1908, 124ա։ ԳԲ դնում է պրս. բայց առանց յիշելու պրս. բառը։


Ջին, ջնաց

See full entry →

s.

cudgel, stick, wand.

Etymologies (1)

, ի-ա հլ. «գաւազան, ծեծի բիր, մահակ» Փիլ. նխ. 19. որից ջնել «գաւազա-նով ծեծել, տանջել» Պիտ. Նար. էջ 151. Ոս-կիփ. Տիմոթ. կուզ 79. «ականջին խորթ թր-ւիլ» Տիմտոթ. կուզ 116, 152. ջնումն Տիմոթ. կոպզ 275 (տե՛ս Ակինեան և Աճառեան, Տի մոթ. կուզ, էջ 48, 96). կայ նաև ոջին «ճիւ-ղերի կապոց, տրցակ» Վրք. հց. ա. 267 (չու-նի ՆՀԲ)։


Յիսուն, սնից

See full entry →

adj.

fifty.

Etymologies (1)

ԳՒՌ (dialectal) Ալշ. Մշ. τիսուն, Մկ. հիսուն, Հճ. Սչ. Սլմ. Վն. Տփ. իսուն, Ննխ. հիսուն, իսուն, սուն, սիւն, Ագլ. Հմշ. Ռ. հիսսուն, Տիգ։ իս-սուն, Մրղ. իսսուն, իցցուն, Ասլ. իռիւն, Զթ. իսսօն, իսսոն, Սվեդ. իսսօն, Ոզմ. հէ՛սօն, Ալշ. Ջղ. τիթսուն, Երև. իտցուն, Ախց. Կր. իցծուն, Սեբ. «իձձուն, Ոլ. իձձուն, Խրբ. իձ.-ձ'ուն. Գոր. Ղրբ. Սլմ. իցցուն, Յղ. իզուն.-վերջինները ձևացած են վաթսուն, ութսուն բառերի ազդեցութեամբ, որոնց մէջ թս ձայ-նախումբը ըստ օրինի վերածուած է áձ, ցa (տե՛ս Աճառ. Բազմ. 1897, 261).-Համշէնի մահմետական հայոց բարբառով իսըն «5Ո» (Մառ, Зan. Kоллeriи Boстok. I. էջ 73-80)։


Յոռի, ռւոյ, ռեաց

See full entry →

adj.

wicked, bad, defective, paltry, wretched, low, vile, sorry;
unseemly, detestable.

Etymologies (1)

Klaproth, Asia pol. 104 և 200 հֆր. Gre, վոթեակ. urod, գերմ. arg ձևերի հետ։ ՆՀԲ լծ. ռմկ. խօռ, հօռ, հուռ, քուռ, յն. խի՛ռօն։ Հիւնք. պրս. ղուրէ «ազոխ» բառից։ Աճառ. ՀԱ 1912, 39 յիշում է կասկածով քուչ. yolo «վատ», որի մեկ. նութիւնը դեռ ստուգուած չէ։


Յուրան, աց

See full entry →

s.

pyramid;
rick, stack;
decanter.

Etymologies (1)

«կա՛մ է բրգաձև աման, կարաս, սիւ-րահի, սիվրի գապ, և կամ է մառան ցո-րենոյ, շտեմարան, ամբար», ցուրան կամ յուրան «պիրամիդ, բուրգն հրաձև կամ տանձաձև, ցորենաձև»։ ՋԲ յուրան «թերևս օրան ցորենոյ դիզեալ բրգաձև. ևս՝ բուրգն»։ ԱԲ յուրան «բուրգ. կոթոռ. 2. բրգաձև դիզած որայ. 3. բրգաձև ա-ման»։ ՋԲ և ԱԲ ջնջած են սխալագիր ցուրան գրչութիւնը, որին համաձայն է նաև Նորայր, Հայկ. բառաք. էջ 2Ո։ Նորայր, Բառ. ֆր. 1009բ արաբ. հէրէմ բառի հետ (իմա՛ [arabic word] haram «բուրգ»). Kорщъ, թրգմ. Մշակ 1914, թ. 122 հպրս. *yava-dhāna «գարու աման» ձե. ւից, որ պիտի տար պրս. [arabic word] ǰaudan։ Յօրան բառի հետ կցելով՝ անստոյգ բա-ռի իմաստը վերի ձևով որոշեց Աճառ. Արրտ. 1915 (անտիպ մնացած)։


Նաժիշտ, ժշտաց

See full entry →

s.

maid-servant, female domestic, waiting-maid, or waiting-woman.

Etymologies (1)

Հիւնք. պրս. nāhid «կոյս աղջիկ»։ Աճառ. Բանաս. 1899, 252 համեմատե-լով երաժ-իշտ բառի հետ՝ գտնում է որ -իշտ մասնիկ է, որով արմատը լի-նում է *նաժ կամ մանաւանդ *նագ. կարելի է կարծել որ սա էլ իրան. *nag «ծառայել, աղախնութիւն անել» նշանա-կութեամբ մի բառից փոխառեալ լինի։


Նարմ

See full entry →

s.

quiet, stillness.

Etymologies (1)

ՆՀԲ ունենալով միայն նարմաշարժ ձևը, մեկնում է իբր «բառ անյայտ, թերևս նամաշարժ կամ նայաշարժ, իբր հոսանուտ կամ տարմաշարժ «բազ-մայոյզ»։ ԱԲ դնում է նարմ՝ պրս.։ Վերի ձևով մեկնեց Աճառ. Արարատ 1910, 269։


Յարկ, աց

See full entry →

s. fig. adv.

roof;
ceiling;
story;
roof-tree, roof, home, house;
shelter, refuge, cover;
— բնակութեան, abode, dwelling;
ընդ —աւ, under shelter, under cover, in security, secure or sheltered from;
— ի վիմի, tomb, sepulchre;
բառնալ զ—ն, to unroof.

Etymologies (1)

ՆՀԲ յարկ բառից է կարծած և նրա իբր երկրորդ նշանակութիւնն է դրած։ Յոյն բնագրի հետ համեմատութիւնը տռւաւ Աևինեան ՀԱ 1904, 171։ Վերի ձևով մեկնեց Աճառ. Արարատ 1910, 270։


Յարմար, աց

See full entry →

adj. adv.

befitting, suitable, fit, proper, congruous, decorous;
commodious, easy;
competent, sufficient;
capable, clever, apt, fit, qualified;
cf. Յարմարապէս.

Etymologies (1)

Աւետիքեան, Քերակ. 1815, 211 յար բառից կրկնուած։ ԳԴ պրս. nā-ham-vār=ան-յարմար։ ՆՀԲ յարմար՝ «իբր ւարումար եամ լարևլար. ուստի և յն. άρμόνιος, լտ. harmoniosus?, անյարմար = յն. ἀνάρμοςτος։ Տէրվիշ. Նախալ. 62 յար արմատից։ Հիւնք. յն. ἀρμόζω։ Վերի ձևով մեկնեց Bugge KZ 32, 21 (որ և ընդունում է Pokorny 1. 72)։ Աճառ. ՀԱ 1899, 207 ա յար բառից մ-ով կըրկ-նական (նոյնը նաև Մաքսուդեան, Շո-ղակաթ 164)։ Գազանճեան, Արև. մամ 1902, 77 յար+մ մասնիկ+յար։


Մոզի, զւոյ

See full entry →

s.

bullock, young bull, sturk, steer.

Etymologies (1)

ՓՈԽ (borrowing) Կապառովկ. μουζία «երինջ» (Karoli-des, Γλ. συγϰρ. 93, 196, Bugge KZ 32, I1). քրդ. [arabic word] mսzik «հորթ. 2. կնոջ առաջին ամուսնուց ունեցած որդին» (այս նշանակու-թիւնն ունի նաև մոզիկ Բլ.), մոզի «զուարակ» Մտթ. իբ. 4. վրաց. მოზვერი մոզվերի, գւռ. mozvi, mezve, mezvi «հորթ», լազ. mu-zari «էգ հորթ» (Աճառ. Արրտ. 1911, 417). ուտ. mozi, թրք. գւռ. Կր. mozig «մոզիկ» (Բիւր. 1898, 627). -անշուշտ պատահական է դիդ. meši «հորթ». բայց յայտնի չէ թէ պատահակա՞ն է նաև արևել. թրք. ❇ ︎ muzay «հորթ», որի դէմ ունինք օսմ. ❇ buzaγu «հորթ» (սրանից է Ննխ. բուզօվ «հորթ»), buzaγəlamaq «հորթ ծնիւ»։


Մոլ

See full entry →

s. bot.

suckers, sets, offshoots;
*mud mixed with straw.

Etymologies (1)

Աճառ. MSL 15, 244 կցում է սանս. mula-«արմատ» բառին, որի հետ Boi-sacq 654 և Pokorny 2, 303 միացնում են յն. μῶλω «մոգական բոյս, դեղնածա-ղիկ սխտոր», նախաձևը դնելով mōul-Այս ձևի դէմ սպասելի էր հյ. *մող. ուս-տի լաւագոյն եմ համարում վերի մեկ. նութիւնը, որ թէ՛ ձևով և թէ նշանակու-թեամբ աւելի համապատասխան է։


Մոմ, ոյ, ով

See full entry →

s.

wax, bee's wax;
wax-candle, wax-light, taper;
սպեղանի ի —ոյ, cerate, medicated wax;
— ճարպական, stearine candle;
cf. Ճրագ.

Etymologies (1)

, ո հլ. «մեղրամոմ» ՍԳր. Վեցօր. էջ 166. որից մոմակերտ Վեցօր. 165. մոմեղէն Բուզ. ականամոմ Եզն. մոմատեսակ Պղատ. տիմ. և օրին. մոմազօծ Մաշտ. ջահկ. մոմ-նել «մոմով պատել?» Կոչ. 115 (Զմորթն հա-նեալ մոմնեալ իբրև զպարկ. յն. չունի մոմ-նեալ). մոմակալ Յայսմ. Մաշտ. մոմածև Նիւս. կազմ. մոմլաթ Առաք. պտմ. 138. մոմեղինաւոր «ձեռքը մոմ բռնած տիրացու կամ դպիր» (նորագիւտ բառ) Լմբ. մատ. 201. Նոր բառեր են մեղրամոմ, կնքամոմ, մոմավաճառ, մոմլուցկի, մոմշոր (արդէն յիշուած է Թորոսեան, Տետր. հմռ. բառ. էջ 53), մոմապատ, մոմագործութիւն ևն։


Մորթ, ոց

See full entry →

s.

skin, hide, pelt;
leather;
remains, relics, coil;
— մարդոյ, derma, skin.

Etymologies (1)

ՓՈԽ (borrowing) Գնչ. morti «կաշի, մորթ». mortiá. koro «կաշեվաճառ, կաշեգործ» (փոխառու-թիւնը նշանակում է նախ Pott, Zigeuner 2, 453, յետոյ Müller SWAW 66, 278, Lag. Arm. Stud. § 1521, Paspati, Les Ichin-guianch)։


Մուղ

See full entry →

adj.

tamed, tractable;
երիվար —, broken in or trained horse.

Etymologies (1)

Այս բառը երևան հանեց նախ Աճառ. Հայ. նոր բառեր մնաց. գրոց մէջ, էջ 24։ Մեր հատուածի դէմ եբրայականն ու Եօթանասնից թարգմանութիւնն ունին «Եւ բերէին նոցա ուզտուք և իշովք և ջորւովք և եզամբք». որից թւում է թէ մուղ պիտի նշանակէր «եզ». բայց ես աւելի լաւ եմ համարած առնել «գրաստ կամ ձի» նշանակութեամբ։ Որովհետև հատուածում ջորին արդէն յիշուած է, ուստի կարծել եմ որ մուղ չի կարող լի-


Մեղկ, ից

See full entry →

adj. fig.

soft, loose, slack, flabby;
weak, faint, nerveless, indolent, effeminate, languid, cowardly;
slothful, sluggish.

Etymologies (1)

, ի հլ. «կակուղ, փափուկ, մեղմ. 2. կնատ, թոյլ, թուլամորթ» Սեբեր. Եզն. (նիւթական իմաստի համար հմմտ. Տիկ ջը-րով թրջեալ մեղկի. Վրդն. սղ. էջ 405). որից մեղկագոյն Ոսկ. մ. ա. 12, մեղկանալ Երեմ. դ. 31, Փարպ. մեղկացուցանել Ոսկ. ես. Եփր. թգ. մեղկել Ոսկ. ես. մեղկութիւն Եզն. մեղկիչ Ոսկ. մ. ա. 10. մեղկախորհուրդ Ոսկ. ես.։ Սաստկականն է զմեղկիլ կամ սմեղկիլ Վրդն դան.։ Նշանակութեան փոփոխութեամբ ո.-նինք մեղկիլ «ցաւ քաշել. ցաւ կրել», մեղ-կութիւն «ցաւ» Տիմոթ. կուզ, էջ 24, 29, 79, 275, 286, իբր հետևողութիւն յունարէնի (տե՛ս Աճառ. Հայ. նոր բառեր Տիմոթ. կուզի մէջ, էջ 87)։


Մետաքս, ից, աց

See full entry →

s.

silk;
անգործ —, raw silk;
գործարան —ի, silk-manufactory.

Etymologies (1)

, ի. հլ. (յետնաբար ի-ա, ո հլ.) «մետաքս, ապրշում (թելը և նրանով շին-ուած կտոր)» Վեցօր. 177. Ոսկ. ա. տիմ. Ագաթ. որից մետաքսեայ Ոսկ. մ. բ. 24. մետաքսառէչ Ագաթ. մետաքսագործ Խոր. Մագ. մետաքսահիւս Նար. խչ. բազմամե-տաքս Խոր. նոր բառեր են մետաքսավաճառ, մետաքսանման, մետաքսեղէն են։


Հոռի

See full entry →

s.

the second month of the ancient Armenian calendar.

Etymologies (1)

նաև Բագմ. 1845, 82, Հ. Ե. Տայեցի՝ Բազմ. 1897, 337, Բասմաջեան՝ անդ, էջ 339, Աճառ. անդ՝ էջ 394, Հիւնք. եα 313։-Ալիշան, Հին հաւ. 139 կցում է խոռ (Հայկի որդին), եգիպ. Հոր. Orus, յն. լտ. Հորա «դիցուհի գեղեցկութեան», գւռ. խորոտիկ և պրս. խոր «արև», իսկ էջ 338 պրս. խուրտատ ամսանունըչ Յա-կոբեան, Բանաս. 1900, 37 քաղդ. airu, եբր. iyyar, արաբ. ասոր. ayyar «երկ-րորդ լուսնային ամիսը», պրս. xōr «արև» ևն։ Պատահական նմանութիւն ունի չին.> orh4 «երկու»։


Մալ

See full entry →

s.

wether, mutton.

Etymologies (2)

ՆՀԲ մալել բայից հանելով մեևնում է «ոչխար արու մալեալ, թաղասմաւոր... որպէս և յն. μῆλον «ոչխար»։ Schef-telowitz BВ 29, 46 հհիւս. smale «ոչ-խար», գոթ. smals «փոքր», յն. μήλα «ոչխար», հիռլ. mil «անասուն» բառե-րի հետ՝ իբր բնիկ հայ։ Նոյնր կրկնում են Walde 458 և Pokorny 2, 296 հնխ. mēlo-ձևի տակ։ Դուար բառի յարադ-ռութեամբ և արաբերէնի համեմատու-թեամբ վերի ձևով մեկնում է Աճառ. Հայ. նոր բառեր հին մատ. Բ. 11Ո։

=Թթր. mal «արջառի վրայ դրուած հար-կըն էր. իւրաքանչիւր 20 ընտանի անասու-նից մէկը և 80 ստակ էլ դրամ էին առնում» (տե՛ս Գ. Ալթունեան, Արրտ. 1912, էջ 1121)։ նառում է արաբ. [arabic word] māl բառից, որ նշա-նակում է՝ «ստացուածք, ինչք. 3. ապրանք, վաճառք. 3. հասոյթ, եկամուտ. 4. դրամ. 5. տաւար»։ Նոյն թթր. բառից փոխառեալ է նաև վրաց. მალი մալի «փողով տուրք»։ որից მემალე մեմալե «հարկահաւաք» (տե՛ս և նախորդը)։


Մաճար, աց

See full entry →

s.

wine made of sour grapes.

Etymologies (1)

ԳՒՌ (dialectal) Երև. Ղզ. Տփ. մաճար՝ նոյն նշ.-նոյն բառն է նաև մաճառ Բս. Շիր. «ճակըն-դեղի թթու, հասուրիկ»։


*Մանչ

See full entry →

cf. Մանուկ.

Etymologies (1)

«արու տղայ». մհյ. բառ՝ ոստ Նորայր, Բառ. ֆրանս. 586 բ. գործածական է նոր լեզւում և գաւառականներում. հնից աւանդուած կայ մանչուկ, մանչոն «մանկիկ» ձևերով Մագ. թղ. 237, որոնց իմաստի և գործածութեան համար տես Աճառ. ՀԱ 1923, 254։


Մանր, նու, նունք, նունց

See full entry →

adj. adv. fig.

small, minute, little, fine, subtile;
slender, thin, slight;
—, —նունս, scantily, in small portions, minutely;
in retail, in detail;
— or — հատանել, կոտորել, to cut into small bits or pieces, to mince, to hash, to divide into morsels;
to cut thin;
— փշրել, to pound, to beat small, to triturate, to grind, to crush;
— պատմել, ասել, to relate or narrate minutely, circumstantially;
— ժպտել, to smile;
— ծամել, to chew or masticate well, to chew the cud, to ruminate;
to examine, to study, to ruminate on;
—նունս դրոշմել, to write or note down in detail;
— միտ դնել, ի քնին արկանել, to ponder on, to consider or examine minutely, thoroughly.

Etymologies (1)

(-նու, -նունք, -նունց) «մանր, փոքրիկ, պստիկ» ՍԳր. Եւս. քր. Ոսկ. Եփր. ա. կոր. որից մանրել ՍԳր. մանրուած Ա-մովս. թ. 9. մանրիկ ՍԳր. Ագաթ. Կոչ. ման-ռամանր Եփր. ա. կոր. մանրապատում Ա-գաթ. մանրատունկ Եզեկ. ժէ. 5. մանրախին Յոբ. ը. 17. Կոչ. մանրախոտկ Ագաթ. ման-րակծծի Ոսկ. բ. տիմ. մանրամաղ Վեցօր. Ագաթ. մանրավաճառ Զքր. սարկ. Ա. 20 (չունի ԱԲ) ևն։ Գրուած է նաև գւռ. ձևերով՝ մանտր, մանտրունք Կիր. պտմ. մանորուն Կոստ. երզն. 110. սխալ գրչութեամբ ման-նոաւր Սուտ-Շաահ. էջ 3։ Նըր բառեր են ման-րանկար, մանրանկարիչ, մանրանկարչական, մանրանկարչութիւն, մանրամասնութիւն, մանրամասնօրէն, մանրատար. մանրէ ման. րազնին, մանրադէտ, մանրադիտական. մանրավէպ, մանրաճճի ևն։


Նուագ, աց

See full entry →

s.

music, song, air, tune, melody, strain;
sonnet;
cup, goblet, bowl, mug;
fashion, manner;
bout, time;
երեքսրբեան —, trisagium, agiology;
յօրինել —ս, to modulate, to sing;
հեշտացուցանել զ—ս, to make a sweet concert or harmony;
զյաղթութեան —ս երգել, to sing an epinicion, a triumphal song;
fashion, manner;
bout, time;
զառաջին —ն, յառաջնում —ի, the first time;
ի բազում —ս, ի —ս բազումս, յայլ եւ այլ —ս, more than once, several or many times, over and over again;
ի միումն —ի, once, at once;
all at once;
զմի — եւս, once more;
վասն միոյ —ի, առ մի —, for once;
զայս մի եւս —, more, once again;
յերկարագոյն —օք զբանիւք անկանել, to be prolix, to prolong the discourse;
յերկարագոյն —օք, long, a great while or time;
զվեց օրն մի մի —, once a day for six days;
լուր զայս վերջին —, hear for the last time;
cup, goblet, bowl, mug;
— ոսկի, golden cup or goblet.

Etymologies (1)

ՆՀԲ հաւակ բառից։ Հիւնք. պրս. nāv։ «աման գոգաւոր ի ձև նաւու»։ Հիւբշ. Arm. Gram. 207 սխալմամբ կցել է նուագել բային։ Ուղիղ մեկնեց նախ Նորայր, Կոր. վրդ. էջ 200. նոյնը յետոյ, Աճառ. Արրտ. 1910, 269։ Karst, Յու-շարձան 406 սումեր. nag, nak «խմել»։


Նուիրակ, աց

See full entry →

s.

usher, sheriff's officer, sergeant, lictor;
nuncio;
deputy;
cf. Նուիրանոց.

Etymologies (1)

ՆՀԲ արաբ. և պրս. նէֆէր, նէֆէրաթ (իմա՛ արաբ. [arabic word] nafar «անձ, անհատ, զինւոր»), իբր «զինուոր սոսկական՝ հրա-մանակատար ևն»։ Պատկ. Maтep. дла арм։ cлов. II 20 ընդունում է արաբ. ռառի համեմատութիւնը և հասկանում է «գլխավոր կոմիսար»։ Ակինեան ՀԱ 1910, 9 տալով բառիս համար բազմա-թիւ վկայութիւններ, մեկնում է «արքայի անձնապահ, բարապան»։ Վերի ձևով մեկնեց ու բացատրեց Աճառ. ՀԱ 1910, 119։ Թիրեաքեան, ՀԱ 1912, 426 -ակ մասնիկով նուէր բառից, որ կցում է պրս. nūbār կամ naubar «նախախայ-րիք» բառին։


Նպաստ, ից

See full entry →

s. adv.

aid, assistance, succour, help, favour, subsidy, support, relief, resource, means;
ի —, in support of, on behalf or in favour of;
— մատուցանել, to aid, to succour, to help;
to care, to take care;
— լինել, cf. Նպաստեմ.

Etymologies (1)

ՆՀԲ լծ. ապաստան և հուպ աստ. իսկ պրս. նէվաստէն, նէվաշտէն «ջանալ ճգնիլ»։ Եւրոպա 1849, 200 հպրս. upas-tā «նպաստ» բառի հետ։ Müller ՏWAW 66, 275 հպրս. upastā, զնդ. upasta՝ ա-հած ni-մասնիկով։ Lag. Ges. Abhd. 228 յն. ὄταστόν «ընկերանալ»։ Նոյն Arm. Stud. § 1657 չի ընդունում Mül-ler-ի մեկնութիւնը՝ առարկելով թէ ni-և upa-միասին չէին կարող կցուիլ և թէ niu չի՛ կարող տալ ն։ Հիւնք. ապաստան բառից։ Müller-ից անկախաբար վերի մեկնութիւնը տուաւ Աճառ. Բազմ. 1897,


Շահատակ

See full entry →

cf. Նահատակ.

Etymologies (1)

ՆՀԲ «որպէս նահատակ կամ նախա-գրաւ արշաւօղ... կամ (արաբ.) šāhid «վկայ, նահատակ»։ Նոյն արաբ. ձևի հետ է դնում Պատկ. Maтep. I. 11։ Մառ ЗВО 11, 172 կցելով շահապետ բառին՝ արմատը դնում է շահ<իրան. šahr։ Աճառ. Արրտ. 1910, 179 իբր պհլ. *šah-ratak=պրս. šahrtak «քաղաքի վրայ ւարձակող», կազմուած šahr «քաղաք» և tak «արշաւել, վրան վազել» բառերից. հմմտ. նահատակ, ասպատակ։


Ովան

See full entry →

s.

sea-monster.

Etymologies (1)

(սեռ. ովանայ) «ծովային մի գա-զան է» Եւս. քր. ա. 14, 20-22, 47 (ունի միայն ԱԲ. իսկ ԳԲ մեկնում է «մէջքէն վար ձկան մորթով մը ծածկուած՝ բաբելացւոց էա աստուածը»)։ Նոյնը գիտէ Մագ. թղ. էջ 213 և 215 ովամայ և ովանայ ձևերով, և «Կարմիր ծովից դուրս եկող մի մեծ ձուկ» իմաստով (տե՛ս Աճառ. Հյ. նոր բառեր հին մատ. Բ. 200). «Կէտք վեհ գոլով քան զփագրոս... և քան զդռակոնոռայն և կամ զովամայն, որ ի Կարմիր ծովէ արտաքս ելեալ.-Յիշատակեալ եմք զփագրոս և զովանայն և զդռակոնոռայն և զկէտն Յովնանու, ընդ նոսին և զլևիաթա-նայն»։ Նոյն է վերջապէս Մխ. այրիվ. էջ 43 «Ովան գազանն հրեշտակ էր, որ ուսուցանէր մարդկան զամենայն հնարս կենցաղավարու-թեան»։


Որդի, դւոց

See full entry →

s.

son, child;
— աստուծոյ, Son of God, Only Son;
—ք լուսոյ, խաւարի, the children of light, of darkness;
հոգւոյ —, cf. Որդեգիր;
—ք բրտից, potters;
—ք որդւոց, nephews;
— ի հօրէ, from father to son, successively;
ըստ հօրն եւ —ն, like begets or produces like.

Etymologies (1)

ՓՈԽ (borrowing) Յոյն պատմիչներից Կոստանդին Պերփերոժէն կայսրը իր Պատմութեան մէջ երկու անգամ յիշում է հունգարացոց նախ-նական անունը՝ Zαβαρτοιάσφαλοι (կարդա՛ Սավարտիա՛սփալի)։ J. Türy հունգարացի գիտունը Századok թերթում (1897, էջ 317-403) աշխատում է ցոյց տալ թէ յոյն բառի առաջին մասն է հյ. Սևորդի, իսկ երկրորդը՝ յն. ἀσφαλεῖς «արի, ամուր»։ Ըստ նոյն հե-ղինակի՝ Սևորդիները Մաճառ ազգի նախնիոն են, հաստատուած էին Պարսկաստանում և երկար ժամանակ անկախ մնալուց յետոյ՝ Հայոց իշխանութեան հպատակեցան. 921-ին Կոստանդին կայսեր դէմ պատերազմի դուրս եկան (տե՛ս ՀԱ 1898, 88ա)։ Թօփչեան, Po-litische und Kirchengeschichte Arm. 1905, էջ 201 նոյն Սևորդիներին է կցում Կոստ. Պերփերոժէնի βερβότιοι ձևը (De Cerem. aulae Byzant. II, 48, 687) և արաբ պատմիչ Մասուդիի [arabic word] siyāvardī ձևը։ Ըստ Մասուդիի սրանք հայ էին և քաջ ժողովուրդ. նշանաւոր էր յատկապէս մի տեսակ պատե-з-րազմական կացին, որ իրենց անունով կոչ-ւում էր [arabic word] ︎ assāvardiyya։


Ուլն, լան, ուլունք, լանց

See full entry →

s. fig.

neck;
զուլամբ երթալ, to fall headlong, head-foremost, to tumble, to fall;
to be plunged in sensuality;
to be sunk in debauchery, to wallow in voluptuousness;
pearl necklace;
Venetian pearls, bead, glass-bead, bugle;
knuckle-bones, cockle.

Etymologies (1)

, ն հլ. (-լունք, -լանց) «մարգարտի հատ կամ զարդի համար փոքրիկ օղակաձև ապակի» Երգ. ե. 1. Ագաթ. «մանուկների խաղալու վէգ» Վեցօր. 178. Արշ. «վզի օղա-կաձև ոսկորները, անրակ» Տաթև. հարց. 244 (որ ըստ Մխ. բժշ. 4 հլունք). որից ուլնա-խաղաց ԱԲ. յուռութուլունք կամ յուռթու-լունք Բ. մկ. ժբ. 40. տապեղուլունք Ոսկ. r. գ. 6. Վեցօր. 178. ուլունավաճառ «ու-յունք ծախող» (չունի ԱԲ) Զքր. սրկ. Ա. էջ 25. գրուած է նաև ուղունք Արիստ. գրչ.։


Ուղերձ, ի

See full entry →

s.

gift, present, homage;
address;
— մատուցանել, to present an address.

Etymologies (1)

«ընծայ, նուէր» Հին բռ. որից ու-նինք. ուղերձել «ընծայ տալով մի բան խընդ-րել, աղերսել, սիրտը իրեն քաշել» Իմ. ժը. 21. Եզեկ. ժզ. 33. Ոսկ. մ. բ. 10. «նուիրա-բերել» ժմ. 604. «քաջալերել, յորդորել» Սարգ. գ. յհ. ա. էջ 620բ տպ. (Որք մօտ եր-թան և ողերձենն առ նահատակութիւնսն). ուղերձումն Նար. խչ. գրուած է նաև օղերձ, օղերց, ըղերձել, ողորձել (Սարգ. անդ, ա տպ. 784,բ տպ. 620), ըղորձել, ողերձել։ Արմատի երկրորդ նշանակութիւնն է «դէզ. հակ, բեռ», որից ունինք օղերձեալ՝ փխ. ու-ղերձեալ «բեռնաւորուած» Վեցօր. էջ 129 (տե՛ս Աճառ., Հայ. նոր բառեր հին մատ. Ա. 163) և նախաձայն ու-ի կրճատմամբ էլ ղերձ, ի հլ. «հակ, վաճառքի կապոց» Ոսկ, մ. բ. 1 (հմմտ։ ուղղորդ>ղորդ)։


Ուղի, ղւոյ

See full entry →

s.

road, way, route, journey;
passage;
յ— արկանել, to send on a voyage, to start a person on a journey;
յ— անկանել, ուղւոյ լինել, to set out, to start, to leave, to depart, to go away.

Etymologies (1)

Arm. St. 77 հսլ. sulu ծագում է հնխ. kul-ձևից, որ պիտի տար հլ. *սուլ. նոյնը կրկնում է Boisacq 211 ծան.)։ Աճառ. ՀԱ 1899, 206բ կցում է ուղիղ բառի հետ։ Pedersen, Հյ. դը. լեզ. 193 տալիս է վերի մեկնութիւնը, որ ընռու-նում են Boisacq 1099, Walde 30 և Po. korny 1, 25։ Մառ, Ocнов. табл. էջ 2 արաբ. sabīl և ասոր. šəwīlā «ճամբայ» բառերից հանում է սեմ. šbl, sbl ար-մատը, որին լծորդ է դնում յաբեթ. «*bl hvl, որից վրաց. biliki «նեղ ճամբայ», vla, svla «երթալ, քայլել». մոռանում է յիշել այստեղ նաև հյ. ուղի։ Meillet, Յուշարձան 211 վարանելով յիշում է հսլ. ulica։ Karst, Յուշարձան 407 սու-մեռ. sul «փողոց», 423 թրք. yol, եա-քուդ. suol, չուվաշ. šul, šol, կիրկիզ. žol «ճամբայ»։ Մառ ЗВО 25 (1921), էջ 26 մինգր. olə «ճանապարհ» և վրաց. reba «երթալ» բառերի հետ, իսկ Яфeт. cбoр. 1, 63 ալբան. uδε, բասև. bide «ճանապարհ» բառերի հետ։ Պատահա-կան նմանութիւն ունին թրք. yol և չին. [other alphabet] ︎ lu4 «ճանապարհ, փողոց»։


Ուղիղ, ղղոց

See full entry →

adj. fig. adv.

right, straight, direct, vertical, upright;
correct, accurate;
right, just, honest, loyal, equitable;
directly, straightly, vertically;
uprightly, rightly, justly, well;
— գիծ, right line;
— անկիւն, right angle;
— սիրտ, honest, loyal heart;
— միտք, upright mind, just judgment;
— առնել, to smooth, to prepare;
to make ready the way;
cf. Ուղղեմ;
— գնալ ի նպատակն, to come to the point, to aim at;
— վարդապետել, to indoctrinate, to instruct in sound principles;
— դատեցար, thou hast rightly judged.

Etymologies (1)

Ինճիճեան, Եղան. բիւզ. 1819, 147 ուղեղ «խելք» բառից։ ՆՀԲ լծ. հյ. ուղի և թրք. ulu «մեծ»։ Bugge, Btrg. 39 սանս. saralá «ուղիղ» բառի հետ։ Հիւնք. ուղի բառից։ Աճառ. ՀԱ 1899, էջ 20Բ համարում է կրկնուած *ուղ արմատից։ Pedersen, Հայ. դր. լեզ. 196 ղ մաս-նիկով ուղի բառից. նախապէս նշանա-կում էր «խողովակաձև»։ Meillet, Al-tarm. Elementarb. 20 նոյն է դնում ուղեղ «խելք» բառի հետ, որի հին ձևը համարում է ուղիղ։


Ուղիղ

See full entry →

s.

cf. Ուղեղ.

Etymologies (1)

Ինճիճեան, Եղան. բիւզ. 1819, 147 ուղեղ «խելք» բառից։ ՆՀԲ լծ. հյ. ուղի և թրք. ulu «մեծ»։ Bugge, Btrg. 39 սանս. saralá «ուղիղ» բառի հետ։ Հիւնք. ուղի բառից։ Աճառ. ՀԱ 1899, էջ 20Բ համարում է կրկնուած *ուղ արմատից։ Pedersen, Հայ. դր. լեզ. 196 ղ մաս-նիկով ուղի բառից. նախապէս նշանա-կում էր «խողովակաձև»։ Meillet, Al-tarm. Elementarb. 20 նոյն է դնում ուղեղ «խելք» բառի հետ, որի հին ձևը համարում է ուղիղ։


Շամղիտակ

See full entry →

s. bot.

symphytum, pulmonaria, comfrey, consound.

Etymologies (1)

ՀԲուս. § 2268 յիշում է շամղիտակ. շամպղիտակ ձևերով, ըստ Շէհրիմանեա-նի դնում է «լտ. sуmphytum» և թւում է կցել արաբ. [arabic word] samγūtan հո-մանիշին։ Բժշկարանները այս արաբ. բառը կարդացել են սամղուտան, սամ-ղըտան։ Տարակոյս չկայ թէ մեր բառի արաբերէնի հետ նմանութիւնը բոլորո-վին պատահական է և ղ=γ ձայների պատճառով մերժելի։ Երևակայական է նոյնպէս շամղիտակ-ին տրուած «sуm-phytum» նշանակութիւնը, որ ենթադրել է Շահրիմանեան՝ արաբ բառի ձայնա-կան դոյզն նմանութեան պատճառաւ։ Վերի ձևով մեկնեց Stackelberg WZKM 15 (1901), էջ 382. որից անտեղեակ նոյնը անկախաբար Աճառ. Արրտ. 1910, 179։


Շառ

See full entry →

adj.

cf. Շէկ.

Etymologies (1)

ՆՀԲ համեմատում է ձար բարի հետ։ Վերի ձևով է մեկնում Աճառ. Արրտ-1910, 179։


Շառափ

See full entry →

s.

light, beam, shine.

Etymologies (1)

Նախ Պատկ. Maтep. II. 12 և յետոյ անկախաբար Աճառ. SA 1, 303 փոխա-ռութիւն են դնում արաբ. [arabic word] šaraf «փառաւորութիւն, պերճութիւն, վեհու-թիւն, շուք» բառից. վկայութիւնները ձեռքի տակ չունենալով յայտնի չէ թէ իրօք շառափ «լո՞յս» թէ «պերճութիւն» պէտք է հասկանալ։ Բայց նախորդ շա-ռափ «տեղատարափ» բառի գիւտը կաս-կածելի է դարձնում երկու իմաստներն էլ. թերևս այս բառն էլ պէտք է միացնել նախորդին։


Շարական, ի, աց

See full entry →

s.

hymn, canticle, melody;
hymn-book, hymnology.

Etymologies (1)

-Կառմուած է հյ. շար(ք) բառից՝ -ական մասնիկով։ Այս բառով հասկանում էին իւ-րաքանչիւր տօնի յատկացուած ինը երգերի մի շարք, որոնք մի ամբողջութիւն էին կազ-մում։-Հնագոյն ժամանակներում ամէն տօ-նի համար կային զանազան հոգևոր երգեր։ Ը դարուն Յունաց մէջ, և նրանց օրինակով նաև Հայոց մէջ սովորութիւն դարձաւ միև-նոյն տօնին պատկանող զանազան հոգևոր երգերից ընտրելով կամ, եթէ պակասներ կա-յին, լրացնելով՝ կազմել ինը երզերի մի շարք։ Շարքի այդ մասերն էին՝ 1. Օրհնու-թիւն, 2. Հարց, 3. Գործք, 4. Մեծացուսցէ, 5. Ողորմեա, 6. Տէր յերկնից, 7. Մանկունք, 8. Ճաշու, 9. Համբարձի. իսկ բոլորի ամբող-ջութիւնը կոչւում էր կանոն կամ կարգ, եր-բեմն նաև սարք. օր. կարգ ծննդեան, կարգ աւագ շաբաթուն, կարգ ապաշխարութեան, իւր սարօքն ևն։ Այս բանը հաստատում է նաև Օրբելեանի հետևեալ վկայութիւնը. «Բա-ժանեաց և զութ ձայնսն և կարգեաց լարեաց զՅարութեան Օրհնութիւնսն» (հրտր. Էմ. էջ 101)։ Նախապէս ասւում էր (իբր ածական) շարական երգ, յետոյ բառը դարձաւ գոյա-կան, ինչպէս ունինք բազմական, գեղական, ուրուական, վաճառական, ազգական, իսկ գիրքը կոչուեց շարակնոց։-Շարական բառը կանոն բառից աւելի նոր է, մօտաւորապէս ԺԲ դարից, բայց կարող է լինել նաև աւելի հին՝ ժ դարից։ Ըստ Ամատունի (Հայոց բառ ու բան, էջ 511) «Բառս առաջին անգամ լի-շում է ԺԱ դարում ապրող Պօղոս վրդ. Տա-րօնեցին՝ ասելով. իսկ ի կիւրակէի և ի մար-տիրոսաց յիշատակս խնկարկութեամբ և շա. րականաւ (կատարել)»։ Բառիս կազմութեան համար կարող ենք համեմատել նաև յն εἰρμός «շարք, բայց նաև բանահիւսութիւն, շարական» (Sophocles 426բ). հմմտ. Վրք. հց. ա. 421 տունս եռմոսից, որ էջ 422 դառ-նում է տունս շարականաց. հմմտ. նաև անո՝ էջ 535-6 ասուածները։


Շաքար, ի, աւ

See full entry →

s.

sugar;
մաքուր, սպիտակ, refined or lump -;
խակ —, moist, brown or raw -;
— վանի —, candy;
գործատուն —ի, sugar-mill;
զտարան —ի, rugar-refinery;
համեմել —աւ, to —, to sweeten, to strew or sprinkle with -.

Etymologies (1)

(ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «շաքար» Խոր. աշխ. Ոսկիփ. Վրք. հց. Բժշ. Բրս. մրկ. 278. Գնձ. Շնորհ. առակ. որից շաքարաբուղխ Ոսկ. լս. շաքար-բերան «քաղցրախօս» Կոստ. երզն. 140. նոր բառեր են շաքարեղէն, շաքարաջուր, շաքար-աման, շաքարաւազ, շաքարային, շաքար-ախտ, շաքարակալել, շաքարել, շաքարեղէգ, օաքարավաճառ ևն։ Գրուած է նաև շառար.


Շեղջ, ից

See full entry →

s.

heap, mass, pile, stock, hoard, accumulation;
— ցորենոյ, stack, rick;
— խոտոյ, hay-cock, mow;
— — or —ս —ս, cf. Շեղջաշեղջ;
— կուտել, կուտել —ս —ս, to heap up, to pile up.

Etymologies (1)

Հիւնք. զեղչել բայից։ Աճառ. Հյ. նոր բառեր Տիմոթ. կուզի մէջ, էջ 94 իբր նո-րագիւտ բառ է դնում Տիմոթ. կուզ, էջ 222. գործածուած շեղջ բառը՝ «դագաղ» նշանակութեամբ։ Բայց Հ. Պ. Ֆ. (ՀԱ 1910, 30) ցոյց է տալիս, որ այս բանը թարգմանչի մէկ սխալն է, որ յառաջա-ցած է յն. σορός «դագաղ» բառը σωρός «շեղջ» կարդալով։ Սրանով նորագիւտ շեղջ «դագաղ» բառը ջնջւում է։ Peters-son, LDA 1915, 7։ 1916, 40 (ըստ Po-korny 1, 367) հնխ. k'eu-«ուռչիլ» ար-մատից է հանում. հմմտ. հիսլ. hvāll «կլոր բլուր», շվեդ. գւռ. hvālm «խոտի դէզ» ևն։


Շեպ

See full entry →

adj. s.

steep, abrupt;
declivity, slope;
անկանել ի —, to fall in one's back, to fall supine.

Etymologies (1)

ՆՀԲ լծ. շեղ և սեպ, ռմկ. շէվ, շիվ, շիպ, շէվգ, լտ. supinus։ Աճառ. Արրտ. 1910, 180 պրս. šēb ձևի հետ։


Շիրիկ

See full entry →

s.

sesame-oil.

Etymologies (1)

«սուսամի իւղ» Մխ. Բժշ. էջ 117 Կամրկ. ունին միայն ՀՀԲ, ՋԲ և ՀԲուս. § 2316. իսկ Բառ. երեմ. էջ 246 գրում և շիրակ։ Առաջին ձևից են ածանցուած շիր-կագործ, շիրկավաճառ (ըստ ՀՀԲ)։ Rivola. Բառ. Հայոց? դնում է շիրիկ «կտաւատի սերմ», իսկ շիրկի ձէթ «կտաւատի իւղը»։


Շիրիմ, րմաց

See full entry →

s.

tomb, sepulchre, urn, monument;
—ք, cemetery;
մարմնածախ —, sarcophagus;
— հոյակապ, mausoleum;
— դատարկ, cenotaph.

Etymologies (1)

ՓՈԽ (borrowing) Վրաց. შირიმი շիրիմի «միզաքար» (ըստ Մառ, Иппoл. 67 «գերեզմանաքար»), მირიმის კუა շիրիմիս քուա «չեչաքար», թուշ. მირიმ շիրիմ «միզաքար», լազ. širimi «ծովի կամ գետի աւազ». այս բոլորը ցոյզ են տա-լիս որ հայերէնի նախնական նշանակութիւնն էր պարզապէս «քար» (տե՛ս Աճառ. Արրտ. 1911, էջ 419)։