Definitions containing the research աբ : 8770 results

Գբայաթ

s.

home, house.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Կալ արաբ. [arabic word] bayt «տուն, բնակա-րան», յգ. [arabic word] buyut կամ [arabic word] aby-āl «տներ»։


Գդակ, աց

s.

cap, bonnet, coif;
biggin;
— ծաղկանց, calix.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Մեր բառի հետ նոյն են վրաց. ვადია գադիա, კუდი քուդի «գդակ, գլխարկ», მეǰუ-gე մեքուդե «գդակ կարող», չեչէն. քուդէ, մինգր. քուղի, կխուդի, լազ. քուդի, թուշ. քուդ «գլխարկ, գդակ»։ Բայց ի՛նչ է սրանց յարաբերութիւնը հայերէնի հետ։ Նկատելի է թէ սրանք չունին -ակ մասնիկը և ներկայաց-նում են մեո արմատական ձևը. ուստի թերևս մեր գդակը փոխառեալ լինի կովկասեաննե-րից կամ բոլորը միասին խալդիների՛ց։-M. Riabinin, MSL, 10, 16 վրացի բառը կցում է պհլ. xod, xūd, զնդ. xaoδa, հպրս. xauda, պրս. xud «խոյր» բառերին, որոնք այստեղ մեզ հետ կապ չունին, ինչպէս կար-ծում է նաև Մառ, ЗВO, 9, 306։ Վերջինս վրաց. բառի հին ձևը համարում է *գուտ, որ դանում է հյ. գտակ <*գուտակ բառի մէջ։-Այս բոլորից դուրս ունինք նաև հյ. գուտի «դդակ, դլխարկ» ձևը, որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Հաւաքարանի մէջ անուանց կաթուղիկոսաց Աղթամարայ, տպ. էջմիածին. 1316, էջ 19 (տե՛ս իմ Հայ. նոր բառեր, հտ. Բ. էջ 140) և որ կենդանի է մինչև հիմայ Վա-նի ու Մոկաց բարբառում կուտիկ ձևով և նշա-նակում է «վարդապետի ու քահանայի գըլ-խարկ՝ սև բրդից հիւսուած. 2. գլուխը դնելու սաղաւարտ, գլխանոց», հմմտ. կոտիկ «չա-նաղ. 2. կանանց գլխակապի շրջանակը» ևն։


Գեհեն, ենի

s.

gehenna, hell.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

(սեռ. ի, յետնաբար՝ ի, ռ հլ.) «դը-ժոխք, հանդերձեալ կենաց անշէջ հնոցր» ՍԳր. Ագաթ. (կրկնագրում՝ Յուշարձան, էջ 113բ). Կիւրղ. ել. Փարպ. դարձած է գեհեան «հասարակ հնոց» նշանակութեամբ՝ Ճառոնա. որից ունինք՝ գեհենաբորբոք Լաստ., գեհե-նազարդ Գնձ. Մեսր. եր., գեհենաժառանգ Անան. եկեղ., գեհենահոտ Վրդն. պտմ., գե-հենակից Սարգ. յուդ. Ճառընտ. ևն։

= Եբր. [hebrew word] gēi-hinnom ձևից, որ Ս. Գրքի միջոցով տարածուել է ամէն կողմ. այսպէս՝ յն. γέεννα, լտ. gehenna (ֆրանս. géhonne, իտալ. geenna), ասոր. [arabic word] géhannā, արաբ. [arabic word] jahannam (աղաւ. թրք. jehennem, jehellem, jahandam) գոթ. gaiainnan, ռուս. reеннa ևն։ Եբրայե-ցի բառը նախապես ասւում էր [hebrew word] gēi ben Hinnom և կամ պարզապէս gēi-Hinnom և նշանակում էր «Հիննոմի ձորը». որ Երուսաղէմի պարիսպների տակ զբօսա-վայր էր։ Այստեղ էր, որ Հրեաները Մողո-քին տաճար շինեցին և մարդազոհ հաստա-տեցին. Յովսիա թագաւորը կործանեց տա-ճարը և այդ տեղը գարշանքի առարկայ դարձնելու համար՝ քաղաքի կեղտոտութիւն-ները այնտեղ բերաւ ու տարածեց։ Այսպէսով նոյն տեղը կեղտի, զզուանքի ու սոսկման նշան դարձաւ, յետոյ էլ ստացավ «չարչա-րանք» և «դժոխք» նշանակութիւնները (տե՛ս M Devir Dirt êtvmol des mots frane. ϑ'origine orientale, Paris, 1876, géne «նե-ղութիւն» բառի տակ, որ ծագում է գեհեն-ից)։-Հիւբշ. 345։


Գեղ, ոց

s.

beauty, charm, attraction, allurement good grace.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. «գեղեցկութիւն» ՍԳր. Ա-գաթ. Եփր. ծն., «գեղեցիկ դէմք կամ տեսք» Յհ. կաթ. Նար., որից՝ գեղագոյն «գեղեցկա-գոյն» Ոսկ. փիլիպ. է., գեղանի Ուռպ. Վրդն Մծբ. էջ 297. Կոչ. էջ 12. Ագաթ. (բառիս վրայ առանձին մի քննութիւն ունի Վարդանեան, ՀԱ, 1913, 295), գեղատախտակ Ագաթ., գե-ղաւոր Ոսկ. եփես., գեղեցիկ (մասնիկի հա-մար հմմտ. երգեցիկ, դիեցիկ, ընկեցիկ) ՍԳր. Ոսկ. ես. Եւս. քր. Եզն., գեղեցկագոյն Իմ. է. 29, գեղեցկանալ ՍԳր., գեղեցկատեսիլ Ա-գաթ., տգեղ ՍԳր. Եւս. պտմ., տգեղանալ Ա-գաթ., անգեղեայ Խոր., լանջագեղ Երեմ. բ. 32, կանաչագեղ Վեցօր., հասակագեղ Վեց-օր., մարմնագեղ Ոսկ. ես., մեծագեղ Վեցօր. գանգրագեղ Բուզ., լուսագեղ Լաստ., գեղա-զանութիւն Ճշ. 550 ա. կրկնութեամբ՝ գեղգե-ղափայլ «գեղեցկափայլ» Կրպտ. ոտ., գեղգե-ղեալ «դեղեցիկ ղարդարուած» Թէօդոր. ի կոյսն. այլանդակ ձև է գեղեղել «գեղեցկաց-նել» ԱԲ։ Նոր բառեր են՝ գեղագիր, գեղա-գրութիւն, գեղագրական, գեղատեսակ, գե-ղեցկագիտութիւն, գեղարուեստ, գեղարուես-տագէտ, գեղարուեստական, գեղարուեստա-tր ևն։


Գեղ, ից

s.

village, fields.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. «գեղեցկութիւն» ՍԳր. Ա-գաթ. Եփր. ծն., «գեղեցիկ դէմք կամ տեսք» Յհ. կաթ. Նար., որից՝ գեղագոյն «գեղեցկա-գոյն» Ոսկ. փիլիպ. է., գեղանի Ուռպ. Վրդն Մծբ. էջ 297. Կոչ. էջ 12. Ագաթ. (բառիս վրայ առանձին մի քննութիւն ունի Վարդանեան, ՀԱ, 1913, 295), գեղատախտակ Ագաթ., գե-ղաւոր Ոսկ. եփես., գեղեցիկ (մասնիկի հա-մար հմմտ. երգեցիկ, դիեցիկ, ընկեցիկ) ՍԳր. Ոսկ. ես. Եւս. քր. Եզն., գեղեցկագոյն Իմ. է. 29, գեղեցկանալ ՍԳր., գեղեցկատեսիլ Ա-գաթ., տգեղ ՍԳր. Եւս. պտմ., տգեղանալ Ա-գաթ., անգեղեայ Խոր., լանջագեղ Երեմ. բ. 32, կանաչագեղ Վեցօր., հասակագեղ Վեց-օր., մարմնագեղ Ոսկ. ես., մեծագեղ Վեցօր. գանգրագեղ Բուզ., լուսագեղ Լաստ., գեղա-զանութիւն Ճշ. 550 ա. կրկնութեամբ՝ գեղգե-ղափայլ «գեղեցկափայլ» Կրպտ. ոտ., գեղգե-ղեալ «դեղեցիկ ղարդարուած» Թէօդոր. ի կոյսն. այլանդակ ձև է գեղեղել «գեղեցկաց-նել» ԱԲ։ Նոր բառեր են՝ գեղագիր, գեղա-գրութիւն, գեղագրական, գեղատեսակ, գե-ղեցկագիտութիւն, գեղարուեստ, գեղարուես-տագէտ, գեղարուեստական, գեղարուեստա-tր ևն։


Գեղազատ

s.

coursor, steed.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ և սրանից առնելով ԱԲ մեկնում են «արու ձի ընտիր, իբր ազատ ի գելո-ցե կամ սեպհական ազատաց»։


Գելազատ

cf. Գեղազատ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ և սրանից առնելով ԱԲ մեկնում են «արու ձի ընտիր, իբր ազատ ի գելո-ցե կամ սեպհական ազատաց»։


Գետ, ից

s.

river.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ո հլ. (յետնաբար նաև ի-ա հլ.) «գետ» ՍԳր., որից՝ գետաբար Ոսկ. Եբր., գե-տամեռ Ոսկ. Եբր., գետավէժ Ագաթ.. «ե-տարծուի Ղև. տ. ժա. 13. Օր. ժդ. 13, գե-տափն Գծ. ժզ. 13, գետաքար Եւս. քր., գետ-եզր Թուոց իբ. 5. Եւս. քր., խեցգետին Վեց-օր., ձիագետի Պտմ. աղէքս., Միջագետք ՍԳր. և շրջուած՝ գետամէջք Եփր. Եբր., գե-տորայ «գետեր» Սոկր. 188, գետհետիլ «ռռռ-գուիլ» Հաւաք. 27, գետափնեայ (նոր գրա-կանում), գետառ «տեղափոխուած գետի տե-ղը, ուր հերկում սերմանում են» Օրբ. էջ 167 (Տայ նախ զայգին մեծ որ ի Հալէից գետա-ռին և յետոյ զգիւղն իսկ զՀալիս.-ԱԲ մեկ, նում է պարզապէս «գետեզր». վերի ձևով ունի Ամատ. Հայոց բառ ու բան, էջ 129, որ հաստատում են Մուշի և Երևանի բարբառ-ները). ըստ Ամատ. անդ՝ էջ 123 ունինք նաև գետ «ԴՁ ձայնին պատկանող մի եղանակի անուն» Մանրուս. գետճոխ «նոյն» անդ։

ԳՒՌ (dialectal) Ջռ. գ'ետ, Ախց. Կր. գ'էտ, Ալշ. Հճ. Մշ. գ'եդ, Ակն. Երև. Խրբ. Սեբ. գ'էդ, Ասլ. գ'է՝դ, Վն. կ'ետ, Ղրբ. Սլմ. կէտ, Մրղ. կ'էտ, Հմշ. կէդ, Տիգ. քէղ, Ոզմ. գ'իտ, Տփ. գիդ. Ագլ. գ-իտ, Մկ. կ'իտ։ Նոր բառեր են՝ գետա-ռիլ, գետփոր, գետկալ, գետկապ, գետաբե-րուկ, գետուտի, գետատար, գետատուտ։


Գեր

s.

weeping, wailing, noise;
— գործել, to weep;
prep. adv. on, up, above;
more, very, much.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«ողբ, լաց, կոծ» (ունի միայն ԱԲ), որից գեր գործել «լալ, ողբալ» Ոսկ. պօղ. հտ. Ա. էջ 260, 492, 751, 832։ Բառս գտնում ենք նաև Գ. մակ. դ. 2 «Եւ քաջացն սուգ անհնա-րին և գեր արտօսրալից գոչմամբ եռանդն ի վեր հասեալ՝ զսիրտս ճմլէր» =յն. τοῖςδε *lουδαίοις (քաջացն) ἀνήϰεστον (անհնարին) πένϑος (սուգ) ὴν ϰαὶ (և) πανόδυρτος μετն δαϰρύων (գեր արտօսրալից) βօղ (=գոչ-մամբ)։ ՆՀԲ գրելով մէ՛կ բառ (գերարտօս-րալից), թարգմանում է «սաստիկ առ։ տառուიօ լի», իբր կազմուած գեր-ոչ-ոսկե-դարեան մասնիկով և համապատասխան յն. λανόδυοτος «յոյժ ողբալի» բառին։ Սակայն այս պարագային առանց թարգմանութեան է մնում με τα δαϰρύων «արտօսրալից»։ Նո-րայր, Կորիւն վրդ. և թարգ. էջ 455 ուղղում է հատուածը՝ «Եւ քաջացն սուգ անհնարին և գեր՝ արտօսրալից գողմամբ..», գեր առնե-լով իբր առանձին բառ և գոյական՝ «ողբ» նշանակութեամբ։ Հ. Ա. Վարդանեան, ՀԱ, 1911, 48-49 ցոյց է տալիս, որ յունարէնին համապատասխան լինելու համար պէտք է առնել գեր (ածական) «πανόδυρτος, յոյժ ողբալի», որով արտօսրալից ճշտիւ լինում է μετά δαϰούων։ Գեր ածականը գտնում ենք նաև Եղիշ. գ. էջ 44 «Ոմանք զգեր արտօսրն եբրև յաղբերականց հոսէին յաչաց իւրեանս» (ՆՀԲ գրում է իբրև մի՛ բառ՝ գերարտօսր, որ շատ անյարմար է գալիս տեղին)։ Նոյնը նաև Ոսկ. փիլ. էջ 482 «Մի ծոյլո, մի՛ մեղկս, մի՛ ի զեր մտաց», ուր յունարէնը երեք բառի դէմ ունի միայն օῦϰ ἀναπεπτωϰιτα «մեղկ, թոյւ»։ (Բայց ինչպէ՞ս պէտք է հասկանալ այստեղ հյ. գեր, «ողբալի՞» թէ՜ «ծոյլ»)։

Տէրվ. Նախալ. 51, 55, 81 տե՛ս գեղգե-ղել բառի տակ։ Նորայր, Կորիւն վրդ. և Առոմ. էջ 455 վերի ձևով պարղաբանե-լով բառը՝ կցում է պրս. [arabic word] γiri բառին. այսպէս [arabic word] γiri kardan «լալ գոչմամբ և աղաղակաւ» (ճիշտ ինչպէս հյ. գեր գործել), [arabic word] γaran «ի ձայն լալ և ողբալ», [arabic word] γiri «լալիւն՝ որ լինի գոչմամբ և աղաղակաւ», [arabic word] γarang «լաց՝ որ լինի տրտմութեամբ. կերկե-ռումն յորկորի, որ լինի ի լալոյ կամ ի նեղանալոյ»։ Հայերէնը պէտք էր դնել իրանեան այս ձևերից փոխառեալ. բայց ոչ նրանց ծագումն է յայտնի և ոչ էլ գոնե պահլաւերէն ձևը կայ։ Բառասկզբի γկարող է տալ հյ։ գ (հմմտ. [arabic word] γund> գունդ), բայց ձայնաւորները համաաա-տասխան չեն։


Երմոս

cf. Եռմոս.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Ուղիղ մեկնեց նախ ՀՀԲ, յետոյ ՆՀԲ։ + ԵՍ (հոլովւում է իմ, ինձ, զիս, յինէն, ինև, մեք, մեր, մեզ, զմեզ, ի մէնջ, մեւք ռ. րից մեօք.-կրկնագիր Ագաթ. ունի նաև զի-նեաւ փեխ. զինև. տե՛ս ՀԱ, 1913, 16.-ւեռ նաբար կայ բցռ. յիսանէ Ադամ. 226) «ես» ՍԳր. ևն։ Հին լեզուի մէջ այս բառից ածանց-ներ չկան. բայց նոր գրականը ունի եսա-կան, եսասէր, եսասիրութիւն, եսապաշտ, ե-սամոլ, եսամոլութիւն։


Երփն, ի, փունք, փնից

s.

colour, hue, dye;
fashion, form.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

(յետնաբար ի հլ.) «գոյն, երանգ» Ոսկ. յհ. ա. 13. Վեցօր., որից՝ երփն երփին «գոյնզգոյն» ՍԳր. Մծբ. Ոսկ. յհ. ա. 11, երւի-նագոյն Մծբ., երփնաներկ Մծբ., գեղերփնել Նար. խչ., երփներանգ Երզն. լուս., լուսերփին Արիստակ., ծիրաներփնիլ Խոր. վրդվռ. Յհ, իմ. եկեղ. գրուած է ներփն ներփն Անկ. գիրք նոր կտ. 207։

Հիւնք. երբ բառից։ Bugge, KZ, 32, 66 համարում է բնիկ հայ և համեմա-տում է սանս. rūpá-«ձև, պատկեր, գե-ղեցկութիւն», várpa «պատկեր» բառերի հետ։ Pedersen, Հայ. դր. լեզ. 50 համե. մատում է յն. ἔ́ρφος «մորթ» բառև հետ նշանակութեան տարբերութեան համար յիշում է յն. γρῶμα «մորթ. 2. գոյն». γροιά́ «մորթ. 2. գոյն», լտ. color «գոյն», սակայն նախապէս «մորթ»։ Scheftelowitz, BВ, 29, 35 արփ, երևիլ բառերի հետ՝ հնխ. prepso, յն. πρεπω։ Petersson, Fran filol. foreningen, i Zund. spráki uppsatser 4-րդ 140, ZUA 1916, 33 արփի բառի հետ միասին կը-ցում է սանս. sāranga «խայտաբղետ», լեթթ. särts «կարմրադէմ», շվէդ. sarf «մի տեսակ ձուկ», գերմ. Rotháuge «կարմրակն» ևն բառերին՝ հնխ. ser, sor «կարմիր» արմատից (տե՛ս Pokor-ny, 2, 499)։


Եւ

conj. adv.

and;
also, likewise;
-..., -..., both..., and;
— ոչ, neither, no, nor;
ոչ մին եւ ոչ միւսն, neither;
neither one nor the other;
— երիտասարդք — ծերք, both young and old;
— այլն, et caetera, and so on;
— այն զի, — այս զի, the more so;
— արդ, now, then;
—եթ, only, solely;
conj. adv. — եւս, also, more, over, still, moreover, likewise;
— զի, — քանզի, since, because.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ արմատն է ւ, յորմէ ռմկ. ու, վե, վ, իւ, սանս. եվա։ Peterm. 33 եբր. va և արաբ. ❇ va շաղկապների հետ. իսկ էջ 170 և շաղկապի հետ նոյն է դը-նում ինչ որ և դերանուն, ճիշտ ինչպէս եբր. և արաբ. hva դերանունները գալիս են va շաղկապից։ Spiegel, BVS, 4, 473 այս և դերանունը շաղկապից անկախ համարելով՝ համէմատում է ղնդ. ava ձևի հետ։ Lag. Urgesch. 61 և. Btrg. bktr. Lex. 5 սանս. api, զնդ. aiwi ձևե-ոի հետ։ Justi, Zendsp. 8 զնո. aēva հպրս. aiva, զազա yau, օսս. yeue, yu «մէկ», իսկ էջ 62 սանս. զնդ. uta, պհլ, պրս. u ևն։ Մորթման, ZDMG, 26, 533 բևեռ. eha և 591 բևեռ. iu բառերի հետ. Հիւնք. արաբ. վէ, ու, իւ։ Karst Յու-շարձ. 403 սումեր. bi «և, միասին, հետ»։ Ուռեր մեկնութիւնը տուաւ նախ Հիւբշ. ZDMG, 35 (1881), 654 մերժելով զնդ. aiβi համեմատութիւնը և դնելով aipi, սանս. api, յն. ἐπί ևն։


Եփ

s.

cooking, dressing;
յ— արկանել, to cook.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

(ո հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկա-յութեան) «եփուածք, եփելը» Վրք. հց., ո-րից՝ եփել «եփել» ՍԳր. «կերածը մարսել» Մխ. բժշ., եփոյ «ապուր» Դ. թագ. դ. 38= 40, եփոց «կերակուր» Մանդ., եփեցական Նար., եփիչ Եփր. ել., դժուարեփեաց «դժուա-րամարս» ԱԲ, խաղողեփեաց Վեցօր., կիսե-փեաց Ես. ծա. 10, հացեփեաց Ա. թագ. ո. 13, վաղեփեաց Ոսկ. մ. ա. 11, քաջեփ Պտմ աղէքս., բազմեփեաց Նար., իւղեփեաց Ա. մնաց. թ. 30. Բ. մնաց. ժզ. 14. նոր բառեր են՝ եփարան «ստամոքս» (Վարդան Յունա-նեան, Ձեռբածութիւն յերկինս, 1671, էջ 306), անեփ, սրնեփ են։

Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ, որ համեմա-տում է յն. ἐῥω, ἐωησις ձևերի հետ. թէև ապուր բառի տակ կցում է պրս. էպա «ապուր» բառին։ Diefenbach, Beri. Jahrb. 1843, 449 յն. πεπτειν, ἐυε︎ և պրս. puxtan «եփել» բառերի հետ։ Böttich. Arica, 33 յն. ἐνειν սանս. sap՝ Muller, SWAW, 42, 252 յն, ἀπ-τάω ὄπ-τέω։ Pictet, 2, 257 դնում է նախա-հաւ *pepel ձևից՝ իբր սանս. naί «ե-փել»։ Lag. Arm. Stud. § 743 «չգիտեմ, ասում է, յն. πεσσειν, ὄπταν, սեմական [arabic word] afi «եփել» ձևերի առնչութիւնը»։ Canini, Et. étym. 107 պրս. āf «արև», մալայ. äpi «կրակ» բառերի հետ։ Տէրվիշ. Նա-խալ. 46, 91 սանս. զնդ. pač, լն. πέσ τω լատ. coquo, հսլ. peštu ձևերի հետ *pak արմատից. մեր բառը իբրև *pa պարզականի *փեփ>*հեփ>եփ կրկնականից։ Հիւնք. յն. ἐώω։ Հայ. և հնխ. ձևերի յարաբերութեան վրայ տե՛ս Osthoff, SA, 2, 51։ Սանտալճեան, ՀԱ, 1913, 401 խալդ. yabi «եփեսցեն» և յն. ἔώω, Պատահական նմանութիւն ունին ասոր. [arabic word] efā «եփել», ասուր. epù, եբր. [hebrew word] afā «եփել», եգիպ. 'apa «խորո-վու», արաբ. [arabic word] mīfa «վառարան» ևն։


Զազիր, զրաց

adj.

ugly, deformed, slovenly;
dirty, filthy, indecent, impure, lewd, obscene.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. (յետնաբար նաև ի հլ.) «զզուելի, գարշելի, վատ, գէշ, պիղծ» Ծն-խա. 19-21. Եւս. պտմ. Եփր. պհ., որիղ՝ զազրագոյն Ծն. խա. 19, զազրագործութիւն Իւագր., զազրալի Փարպ, զազրաձայն Եփր. բ. տիմ. 252, զազրանալ «զզուելի դառնալ» Ոսկ. յհ. բ. 38, «զզուիլ, գանիլ» Ագաթ. Եփր. ծն., զազրալ «գանիլ» Եփր. համաբ. 129. որ և զազրիլ Սարգ. ա. յհ. ե. էջ 694, զազրա-ցուցանել Ժող. ժ. 1. Յոբ. թ. 31. Եփր. թգ. 400, զազրատեսիլ Ոսկ. բ. կոր., զազրոտի Գ. թագ. ժա. 33, զազրութիւն Յոբ. բ. 9. ե. 5 Եփես. ե. 4 ևն։


Գաղափար, աց

s.

idea, notion, imagc;
opinion, thought;
design, project, plan, conception;
pattern, model, exemplar, form, example, cast, mould;
copy, apograph.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «նախատիպ, կաղա-պար, օրինակ, պատկեր» Փիլ. Ոսկ. լս. Պա-րապմ. Յհ. իմ. ատ. Արիստ. ստորոգ. հնա-գոյն վկայութիւնն ունի Եփր. Վկ. արև. էջ 20 (որով առեալ որդիք մարդկան ի գաղափար՝ տեսեալ տպաւորին), որից՝ գաղափարել «ε-րինակել, նմանեցնել, ձևացնել» Փիլ. եւ. 3հ իմ. եկ. Նանայ. Զքր. կթ., գաղափարութիւն «օրինակ, նմանութիւն» Անան. եկեղ. Նա-նայ. յռջ. Ոսկիփ., նախագաղափար Փիլ. լին. Նիւս. կազմ. Կիւրղ. գնձ. Թր. քեր., նախա-գաղափարել Նխ. կողոս., նախագաղափա-րութիւն Նիւս. կազմ. Սարգ. ա. լհ.։ Նոր ռա-ռեր են՝ գաղափարական, գաղափարակից, գաղափարանշան.-արդի գրականում զա-նազանում են գաղափար (երբեմն գրուած գաղաբար՝ արևմտեան հայոց մէջ) «միտք, խորհուրդ, կարծիք» և կաղապար «նախա-տիպ, օրինակ, մօդէլ կամ ղալիբ»։


Գաղութ, ղթի

cf. Գաղթ.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Ասոր. ❇ gāluϑa «աքսոր, գաղթ» (Brockelm. 55 ա), եբր. արամ. [hebrew word] gālūϑ «աքսոր տարուիլը, աքսորականներ, գաղթականներ». այս բոլորը բնիկ սեմական բառեր են, որոնց պարզ արմատն է [hebrew word] gālā «բանալ, ծածկոյթը հանել, գաղտնիքը պարզել, բնակիչներին դուրս վտարելով եր-կիրը դատարկել ևն», որոնց հետ նոյն է ա-րաբ. [arabic word] ǰilā նոյն նշ. նաև «փայլ», այն է «կեղտերը հանելով՝ մաքրել»։ Ըստ այսմ վե-ոի ձևերի մէջ ծ մասնիկ է. ասորերէնի մէջ gālūϑā -սաստկական ձևն է, որի բաղա-դրեալն է gāluϑ և բացարձակը՝ gālu։-Հիւբշ. 301։

ՆՀԲ հայերէնով ստուգաբանելով՝ մեկնում է զաղտերթ, գաղոյթ «ղօղումն փախստեամբ»։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ նախ Lagarde. Armen. Stud. § 445։-Տէրվ. Մասիս, 1882, լունիս 24 քաղդ. գալութ ձևից։ Հիւնք. խախուտ, խախտել բառից։ Scheftelowitz, BВ, 29, 29 իբրև բնիկ հայերէն բառ կցում է գոթ. wraton «ճամբորդել», սանս. va-dana «ձի» բառերին։ -Պատահական նմանութիւն ունի թաթար. [arabic word] ka-gərt «գաղութ, nоcелeнie, колонiан (Будaговъ, Cpaв. cлов. 2, 409), որ եթէ չնչին փոփոխութեամբ ուղղէինք [arabic word] , կլիներ ճիշտ kagut, իբր հայե-րէնից փոխառեալ բառ՝ համաձայն ուշ ժամանակի տառադարձութեան։


Գաղջ, ից

adj.

tepid, lukewarm.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի հլ. ըստ ՆՀԲ, թէև առանց վկայութեան) «մի քիչ տաք» Յայտ. գ. 16. էլ. արիստ. 62, որից գաղջանալ Շնորհ. վիպ. Վանակ. յոբ., գաղջացուցանել Փիլ. ել. գրուած է նաև գաղճ, գաղճանալ ևն։-Բառ. երեմ. էջ 61 գաղջ բառին տալիս է նաև «ան-պիտան, մանր, կակուղ» նշանակութիւնները, որոնք փոխաբերական առումներ են։


Գաճ, ի

s.

gypsum, plaster;
պատել —իւ, to plaster.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պրս. [arabic word] kaǰ, gaǰ, աւելի հինն է [arabic word] gac, ինչպես ցոյց են տալիս պհլ. gač, պաղ. gaé. պարսկերէնից են փոխառեալ նաև արևել, թրք. [arabic word] gaj, քրդ. ❇ čiéz, çς gec, [arabic word] gāz, ն. ասոր. gāj, gač, վրաց. გაჯი գաջի, ավար. gač, ասոր. ❇ gas կամ ❇ gasa, արաբ. [arabic word] jass, jss, որոնք բոլոր նշանա-կում են «գաջ» (իսկ արաբ. jabsīn փոխա-ռեալ է յն. γύνος, γὸνινος հոմանիշից)։ Իրա-նեան փոխառութիւն է նաև ասուր. gassu «դաճ» (Aluss-Arnolt, Ass. eng. Nandwb, էջ 229 ա)։ Իրանեան ձևերի մայրը համար-ւում է զնդ. vīčiča-«կիր, գաջ, շաղախ» (Horn, § 890 և Bartholomae, 1437)։-Հիւբշ. 26 1.


Գամ, մոյ, մու

s. adv.

means, resources, remedy;
hold, crack, opening;
time, retaking;
ոչ կարել —ս գտանել, not to know where to put the hands or feet, to be without remedely;
—ս եւ հնարս գտանել, to find the way to do a thing;
ոչ կարացին — եւ մուտ գտանել, they could not do more;
— մի, once;
—ու, —ու, many times, successively, always;
— քան զ—, little at a time, more and more.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«բևեռ, մեխ, չիվի» Ոսկիփ., որից կազմուած են երկաթագամ Ագաթ. Խոր. Բ. 8z. Յհ. կաթ., պղնձագամ Վրդն. ծն., գամել «բևեռով պնդել, մեխել» ԱԲ։

ԳՒՌ (dialectal) Տփխիսի բարբառը պահում է գամ «անգամ» նշանակութեամբ. այսպէս՝ էս «ա-մօքը «այս անգամ», մէ գամ «մի անգամ», շատ գամ «շատ անգամ»։-ՆՀԲ հտ. Ա. 526 բ, Այտընեան, Քննակ. քեր. էջ 126, Մէնէ-վիշեան, Յուշարձան, 265 աշխարհաբարի կամաց «մեդմ» բառը հանում են գամ քան զգամ, գամաց ի գամս ձևերից. հմա. մի-ջին հյ. ի գամէ։ Բայց այս բանը չի կարող ուղիղ լինել, որովհետև ունինք Ակն. գամաց, Տփ. կամաց, Երև. Ջղ. կամանց ևն, որոնք սոյց են տալիս նախաւոր կ։ Եթէ բառը ծա-գած լինէր գամ բառից, սրանց տեղ պիտի ունենայինք Ակն. գ'ամաց, Տփ. գամաց, Երև Ջղ. գ'ամանց ևն, կամաց ծագում է կամք բառից. հմմտ. նոյն արմատից Ոզմ. կամով «կամաց», Ալշ. Ակն. Բզ. Մչ. Ննխ. Չրս. կամկար «կամաց, դանդաղ» (այսպէս ունի և Առաք. պտմ. 72, 84. հմմտ. նաև միջին հյ. կամկար. «Քարն որ զառիվայր գնայ՝ ի սկիզ-բըն կամկար է և որչափ մօտենայ ի ներքին կողմն, զօրանայ շարժումն»). կայ և միջին հյ. կամկէք կամ կամկէկ «կամացուկ» Վստկ. 54, 184 «Զտնկին դնելն աղուոր ի կամկեք արա, որ չճխմի» (տպ. համկէք, բայց էջ 248 ուղղուած կամկէք), «Յապիկած ամանս շըր-ջեա ի կամկեկ. Քաղցր, կամակ և գողտրիկ» Ուոմ. աղէքրս. 22։


Գայիսոն, ի, աւ

s.

lance.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. ի-ա հլ. (յետնաբար նաև ո հլ. այսպէս՝ գրծ. գայիսոնով Մագ. մեծ են, էջ 21) «նիզակ, տէգ» Յես. ը. 18, 26. Կիւրղ. յես. Մագ. Նար. էջ 241. Շնորհ. բարձր., որից գայիսոնաբար Անյ. բարձր., գայիսո-նական ՋԲ, արդի գրականում գայիսոն նշանակում է «թագաւորական մական»։


Գանգ

cf. Գանկ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. (յգ. գանկք կամ գանկունք) «գլխի ոսկորը» Փիլ. լին. Վրդն, պտմ. Սոկր.։ Նոր բառեր են՝ գանկոսկր, գան-կաբան, գանկաբանութիւն։


Գանկ, ի, ից

s.

skull, cranium.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. (յգ. գանկք կամ գանկունք) «գլխի ոսկորը» Փիլ. լին. Վրդն, պտմ. Սոկր.։ Նոր բառեր են՝ գանկոսկր, գան-կաբան, գանկաբանութիւն։


Գանձաւոր, աց

s.

treasurer;
receiver.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «գանձապահ, գան-ձապետ» ՍԳր. Զքր. կթ., որից գանձաւորա-պետ «գանձապահապետ» ԱԲ։


Գառն, ռին, ռինք, ռանց

s.

lamb;
— մայէ, the — baas.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ն հլ. (-ռին, -ռամբ, -ռինք, -ռանց) «նորածին ոչխար, ոչխարի ձագ» ՍԳր., որից՝ գառնենի Ոսկ. մ. ա. 23. Եփր. համաբ., գառնութիւն Փարպ., գառնազգեստ Նեղոս. Ոսկիփ., գառնածին Նար., գառնա-նալ Մանդ. Վրդն. ծն.։ Բոյսերի անուններ են՝ գառնալեզու, գառնադմակ ❇sempervi-vum globiferum L*, զառնադմակիկ ❇e-dum sempervivum Ledeb*, զառնականջ ,Oxalis corniculata L և կամ Rumex* Բժշ. (լատինական համազորները տե՛ս Տիրացու-ևան. Contributo, 59, 69)։

-Հնխ. vərén (vrrén) ձևից. հմմտ. ատ-տիկ. յն. ἀρήν «գառնուկ», կրետ. fαρήν,*հո-մեր. *fρην «մաքի» (որից πολύρρην «մաքի-ներով հարուստ»), ἀρνειός «խոյ», լտ. ver. vex «ոչխար, խոյ», սանս. urā «մաքի», ùrana-«խոյ, գառն», հպրս. *varnā, պհլ. սαրαև «խոլ», պրս. [arabic word] barra (<*varnak) «գառն», աֆղան. vral, օսս. warik, urek, värig, բելուճ. gvarak, քրդ. vark, barx։ Իմաստի զարգացմամը՝ հիսլ. հհիւս. vara «մորթ», անգլսք. waru, հիսլ. vara, գերմ. ware «ապրանք» (հմմտ. արաբ. māl և Ղրբ. ապրանք «ինչք և տաւար»). տե՛ս Walde, 826, Horn, § 211, Boisacq, 77, Pokorny, 1, 269, Ernout-Meillet, 1052։-Հիւբշ. 432։


Երկ, ոց

s.

work, labour;
endeavour;
pain, trouble, toil;
—ս արկանել, to strive hard, to make an effort to, to tire one's self;
to endeavour, to try, cf. Ճգնեմ, cf. Վաստակեմ, cf. Ջանամ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ լծ. յն. ἔ́ργον «գործ» և պրս. (ի. մա՛ արաբ.) [arabic word] 'araq «քրտինք»։-Windisch. 8, 29 յն. ἐογνν։ (Յոյն բա-ռիս նմանութիւնը պատահական է. իբ-րև փոխառեալ պիտի տար *երգոն կամ առառաւելն *երգ, իսկ իբրև բնիկ՝ տա-լիս է գործ. տե՛ս այս բառը)։ Bugge, Btrg. 15 սանս. gurù-«ծանր», յն. βα-*erv, *gerv նախաձևից, ինչպէս ունինք երկան


Երկայն, ից

adj.

long, extended;
far;
փոքր մի —, rather long.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(յետնաբար ի հլ.) «երկայն, երկար» ՍԳր. Ոսկ. յհ. ա. 1. Կոչ., որից՝ եր-կայնաբազուկ Եւս. քր., երկայնաբան Ոսկ. յհ. ա. 13. Եւագր., երկայնագոյն Բ. մակ, ժբ. 36. Իմ. ժբ. 24, երկայնակեաց ՍԳր. Ոսկ, λս., երկայնահոգի Եւագր., երկայնաձիգ Ոսկ. մտթ. և ես. Վեցօր. Եւս. քր., երկայնա-միտ ՍԳր., երկայնել ՍԳր. Եզն., երկայնու-թիւն ՍԳր. Ոսկ. յհ. ա. 25, ընդերկայնամիտ Եփր. ա. կոր. և ա. թես. գրուած է երկեայն Կնիք հաւ. էջ 4։


Երկին, կնի

s.

heaven;
heavens, the sky, the firmament;
paradise, dwelling of the blessed;
air, ether;
ելանել յերկինս, to ascend up into heaven;
յերկինս ամբառնալ, to raise to the skies;
կապուտակ —, the blue sky;
կամար երկնից, the arch or vault of heaven;
հուր, շանթ երկնից, the bolts of heaven;
ցասումն երկնից, the wrath of heaven;
—ք եւ երկիր, heaven and earth;
—ք! արդար —ք, heavens! good heavens! ջինջ՝ պարզ՝ անամպ ամպամած —, clear, serene, cloudless, cloudy sky;
հրեզէն —, the Empyrean.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի հլ. (յետնաբար նաև ի-ա հլ.) գործածական է մանաւանդ անեզաբար.-ՍԳր. Եզն. Կիւրղ. ղկ., որից՝ երկնաբերձ Ա-գաթ. Եզն., երկնաբերձագոյնս Ագաթ., երկ-նագէտ Ոսկ. ես. երկնագոյն Ես. գ. 23. ե-զեկ. ժզ. 10. Ագաթ., երկնակեազ Ագաթ., երկնահայեաց Վեցօր., երկնահար «կայծակ-նահար» Կոչ., երկնաւոր ՍԳր. Սեբեր., յերկ-նուստ Եղիշ. Խոր., միջերկնեայ Խոր. աշխ., երկնասլաց (նոր գրականում) ևն։

ցող, սաստիկ տաք» և կին «կին կամ կեանք». որով երկինք նշանակում է բուն «տեո՝ ուր կեանքը եռում կամ եփւում է». այս եր, ար արմատն ունին նաև արև, արեգ, երկիր. եռալ, երդ, այրել, օր։ Տէրվ. Altarm. 68 երկու կամ երկնչել և կամ երկիր, երեկոյ բառերի հետ։ Նոյն, Նախալ. 102 երկիր, երեկոյ, ներկել, նա-րօտ, արծաթ ևն ձևերի հետ՝ հնխ. arg «շողալ» արմատից։ Մառ ЗВО 5, 319 զնդ. asman հոմանիշի հետ՝ ինչպէս երկան= զնդ. asman։ Bugge, Btrg. 14 կապում է յն. ούρανός, դոր. ὥρανός, եւոլ. ὥρανός «երկին» ձևերին. եթէ յոյ-նի նախաձևն է *ὄρfϰνός, հայը գալիս է *erwin ձևից. իսկ եթէ ըստ Torp՝ յոյնի նախաձևն է «︎︎ հայր գալիս է *ewrin>*erwin ձևից։ Fick, I1, 40 սանս. arka «ճառագայթ, արեգակ», միռլ. erc «երկին» և լատ. arguatus «ռալընկոտ» բառերի հետ։ Հիւբշ. 443 մերժում է իռլ. ere և սանս. Parjánya-համեմատութիւնները։ Հիւնք. երկունք բառից։ Scheftelowitz, BВ, 28(1904), 19 սանս. rajas հյ. երեկոյ ևն բառերի հետ, իսկ էջ 309 երկայն, երկար բառե-րի հետ. հմմտ. վեդ. prath «երկարիլ» և prthivi «երկիր»։ Pedersen, Նպաստ, 5 իռլ. grian «արեգակ» ռառե հետ։ Tлeйe, Cборн. мат. Kавкaзa, 31, 6 իռլ. erc հոմանիշի հետ։ Մառ, ИАH, 1911, 142 երկին բառը գտնում է նաև լազ. երկինա-չխա, եկինա-չխա, իկինա-չխա «երեքշաբթի» բառերի մէջ, որոնք մեկնում է իբր «երկնից օր». բոլորը միասին հանում է «երկաթ» գաղափա-րից (տե՛ս երկաթ)։ Karst, Յուշարձ. 402 սումեր. dingir, բասկ. ingur «շըր-ջանակ»։


Դառն, ռին

adj.

bitter;
sour, acrid, sharp, harsh, grievous, painful, disagreeable, tiresome, tedious, disgraceful, fatal, sad, tormenting, austere;
maddening;
biting, satirical.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ն հլ. (-ռին, -ռանց, -ռինց) «լեղի» ՍԳր. Եզն. Մծբ., «դժնդակ, անտանելի» ՍԳր. Ոսկ. մ. ա. 23. Փարպ., «դառնիճ խոտը» Փիլ, ել., որից՝ դառնանալ «լեղինալ. 2. վշտա-նալ, զայրանալ» ՍԳր, դառնացուցանել ՍԳս. դառնացուցիչ Օր. լա. 27. Եզեկ. բ. 3, ղառ-նացութիւն Եփր. համաբ. 126, դառնութիւն ՍԳր, դառնէնի «դառն պտուղ ունեցող» Վե-ցօր. 97, դառնապէս ՍԳը, դառնաշունչ Ոսկ. ես. և մ. բ. 6. Եփր. թգ. 401, դառնադառն Ոսկ. յհ. ա. 9, դառնահոգի Եփր. թգ. 401, դառնաբեր Ագաթ. Կոչ., խաղողադառն Մծբ.. դառնին «դառն, լեղի» Ագաթ. «խիստ լեղի մի բոյս» (որ և դառինչ) Ոսկ. Եբր. Փիլ. ել. (հմմտ. յն. πιϰρὸς «լեղի» և πιϰρίς «դառնիձ. ղի հազար»), դառնագոյժ (նոր բառ) ևն։

Պատկանեան, Изсл. o cоcт. aрм. яз. 22 համեմատում է քրդ. tāl «դառն» բառի հետ. (րայց այս բառը պրս. [arabic word] ︎ talx «դառն» ձևից ծագած լինելով՝ այստեղ գործ չունի, ինչպէս նկատում է նաև Justi, Göttin. gel. Anz. 1866, 998). Canini, Et. êtym. 27 պելասկ. ϑere. Patrubány, SA, 2, 268 հնխ. denk «կծել» արմատից, իբր յն. δάϰνω «խած-նել» ևն։ Scheftclowilz, BВ 29. 20 սանս. tāra-«թափանցիկ, բաբձրաձայն», պրս. [arabic word] turš «թթու» ևն։ Հիւնք. ռառնալ բայից։ Այսպէս է մեկնում նաև Lidén. Arm. Stud. § 71, մանրամասն ցոյց տալով թէ ի՛նչպես շատ լեզունե-րում դառնալ նշանակող բալը սաանաւմ է «թթուիլ, կծուիլ» նշանակոթիւնը։ Նոյնը գտանում ենք նաև արդի հայերէ-նում, օր. գինին դարձեր է «գինին թթուել է, քացախել է». բայց հին հյ. դառն բառը չունի «թթու, կծու» նշանա-կոթիւնը։ Karst, Յուշարձան, 419 թա-վրաց. մծարե, իմերել. ծարե «դառն»։


Դաս, ուց

s.

order, rank, division, body, class;
choir;
place;
lesson, precept, dictate, instruction;
— ասել ումեք, to lecture, to read, to teach.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ու հլ. (յետնաբար նաև ի հլ.) «խումբ. կարգ, կարգաւորեալ բազմութիւն (մարդոց, անասունների, զինւորների, հրեշտակների ևն)» ՍԳր. Ագաթ. Կիւրղ. ղկ., «կարգ, աս-տիհան» Փիլ. Շար., «եկեղեցում ժամերգու-թեան յատուկ տեղը» Յհ., իմ. ատ., «ուստց-չի սովորեցրածը» Կրպտ. ոտ., որից՝ ղասա-դաս Բ. մակ. գ. 18. Ագաթ., դասասաց «ա-Արմատական բառարան-40 նագանոս» Կանոն. 175, դասալիք Ոսկ. ղկ Պիտ. Փիլ., դասակ ՍԳր. Ոսկ. մ. ա. և. Եփես., դասական «հետևակ զօրք» Ա. թագ. ժե. 4, դասակարգ Ղուկ. ա. 5, դասաւորել Ոսկ. յհ, բ. 12, դասել Սահմ. Շար. Նար., դասատուն «դպրոց» Վրդ. աշխ., գեղեցկադասութիւն Նիւս. երգ. Փիլ., շարադասութիւն Փիլ. Նոնն., գերադասել Շնորհ. ա. յհ., նախադաս Եղիշ. մատն. Պիտ.։ Նոր գրական բառեր են՝ դա-սարան, դասատու, դասատուութիւն, դասա-ցուցակ, միդասեան, երկդասեան, դասարան-ցի, դասարանական, դասաբաշխութիւն, դա-սագին, դասաղուլ, դասախօս, ղասախօսու-թիւն, դասախօսել, դասընկեր, դասընթաց, դասաւանղութիւն, դասաւանդել ևն։

ՆՀԲ լծ. յն. τάσσω, τάζις, τάγμα «շա-րել, շարք», թրք. dizmek «դիզել». dl21 «շարք», արաբ. [arabic word] dars «աշա-կերտի դաս»։ Peterm. 22 յն. τάζις։ Windisch. 11 յն. τασσειν։ Մորթման, ZDMG, 26, 544 բևեռ. tasizi «դասել», յն. τάσσω, ταζω։-Caniui, Et. etym. 234 յն. τάζις և քէշուռ. taz։ Հիւնք. յն. τά́σσω ևն։ Bugge, Zyk. Stud. 1, 12 ուզում է տեսնել Կապադովկիոյ Ἀασμένδα քաղա-քի անուան մէջ։ Մ. Ս. Գաբրիէլեան, Բառմ. 1903, 558 տասն բառեռ. Դա-ւիթ-Բեկ, Յուշարձ. 397 հյ. դեզ, ն. գալլ. das «դէզ», իռլ. dais, հբրըտ. das «դէզ», զնդ. diz, սանս. dih «դէզ, շարք, ծալք»։ Էսգէթ, Արրտ. 1915, 499 արաբ. [arabic word] dars «դաս» բառից։


Դաստ

s.

hand.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«ձեռք». մէկ անգամ ունի Օշին առ անաւարզ (տե՛ս Սմբ. պտմ. հրտր. Շահն, էջ 159), որից կազմուած են դաստածրել «ձեռքով ծրագրել՝ գրել» ԱԲ, դաստրութիւն (իմա՛ դաստատրութիւն) «ձեռնտուութիւն» ԱԲ, դաստաշարժ «ձեռքով շարժուած» Ուխտ. Ա. 12 (նորագիւտ բառ)։ Նոր գաւառականնե-րից էլ ունինք դաստափ Ղզ. «ձեռքի ափը»։


Դաստակ, աց

s.

wrist;
hand, palm;
— սրոյ, hilt of a sword;
—ս դնել, to haft, to set in a handle.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

(ի-ա հլ. ըստ ՆՀԲ, թէև առանց վկայութեան. յետնաբար գտնում եմ սեռ. դաստակաց Նար. կուս. 412) «ձեռքի և բա-զուկի մէջտեղի մասը» Ա. թագ. ե. 4. Նար., «սուրի կոթ» Մագ. քեր. 246. Անկ. գիրք հին կտ. 191, «ձեռք» Սիմ. սպար. 80 (Ոսկի նուագն ի դաստակին), «տրցակ, կապոց» մհյ. բառ (ըստ Նորայր, Բառ. ֆր. 779 ա), որից՝ դաստակետղ Անյ. բարձր., երկայնա-դաստակ «երկար կոթով» Շիր. չփ. և կշռ. հմմտ. նաև տստակ։

= Պհլ. dastak «կոթ, բռնատեղ, տրցակ, մի բուռ լի», պրս. [arabic word] dasta «կոթ, բռնա-տեղ, սուրի՝ դաշոյնի՝ դանակի՝ կացինի ևն կոթ», քրդ. deste «կոթ», հինդուստ. dustu «կոթ», գնչ. desto «կացինի ևն կոթ». բոլորն էլ ծագում են պհլ. պրս. dast «ձեռք» բառից։ Իրանեանից փոխառեալ են նաև արաբ. ❇-︎ dastaǰ և ասոր. [syriac word] ︎ dastaqā «կոթ»։ -Հիւբշ. 135։

Aöttich. Horae aram. 20, Րudim. az. 74 ևն պրս. drsta, ասոր. dastaq ա-բաբ. dastaǰ։ Նոյնը Justi, Zendsp. 124 զնդ. zaçla ձևի տակ։


Դաստակերտ, աց

s.

manufactory, edifice, building;
estate, village, country house, villa.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Հպրս. *dastakrta-«ձեռակերտ», պհլ. dastk(e)rt «աւան, գիւղ», Dast-kart «Խոս-րով Նուշիրվանի զարդարած հռչակավոր պալատը» (Blochet, Liste géogr. էջ 2). ո-րոնք գալիս են dast «ձեռք» և krta «շինել» բառերից։-Միջին պրս. ձևն է dastagerd, որ աւանդուած է յն. ἀασταγερὸ (Թէոփանէս) և արաբ. [arabic word] Dastaǰird տառադարձա-թեամբ, իբր տեղի անուն. նպրս. [arabic word] dasgara «աւան», որ և արաբ. [arabic word] das-karat «գիւղ. 2. բերդի շրջակայ աւանները. 3. ապարանք» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 856)։-Հիւրշ. 135։

Առաջին անգամ Muller, SWAW 38, 576-7 մեկնելով «ձեռակերտ»՝ հա-մեմատում է զնդ. zusta պրս. dast բա-ռեռե հետ։ Lag. Beitr. baktr. Lex. 27, 41 աւելացնում է բառիս արառ-daskarat տառադարձութիւնը։ Ընդար-ձակ գրում է բառիս վրայ Հիւբշ. ZDMG, 1876, 138-141 և համեմատում է պրս. dastkard ձևի հետ։ Տէրվ. Նախալ. 6ā յիշում է յն. և արաբ. տառադարձու-թիւնները։


Դաստապան, աց

s.

hit of a sword;
guard (of a gun).

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Հպրս. *dastapāna-ձևից, որ կազմուած է dasta-«ձեռք»+pana-«պահող» բառե-րից։ Այս ընդհանուր նշանակութիւնը յետոյ, ստացել է զանազան մասնաւոր առումներ, որոնցից մէկը հայերէն բառի նշանակութեւնն է, որ միւսների մէջ կորել է։ Միւսների մէջ ռւռնում ենք՝ պհլ. dastpanak «կրակի ունե-լի», պրս. [arabic word] dastbāna կամ [arabic word] dastvān «ձեռնոց, թաթպան». սրանիր տա-ռադարձուած է արաբ. [arabic word] dastabān,-Հիւբշ. 135։


Գալար, ից

s.

turn, rotation;
tenderness of heart, bowel.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

-Կառմուած է -ար մասնիկով (հմմտ. զարդ-ար-ել, մեծ-ար-ել, աստուած-ար-եալ. հրաժարիլ, յ-արդ-ար-ել) գալ «ոլորք» ար-մատից, որ թէև գրաբարի մէջ առանձին գոր-ծածական չէ, բայց երևան է գալիս նոր բար-բառների մէջ։ Գալ «ոլորք» ձևը ստորին ձայն-դարձն է գել, գիլ (որից գլ-որ-ել) արմատի, որ տե՛ս առանձին։


Բանգ

s. bot. hen-hane.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պրս. [arabic word] bang «բանգ», որի հին ձևն է զնդ. banha-«մի տեսակ բոյս, որ սառմո վիժելու համար են գործածում և ո-րից պատրաստում են թմրեցնող մի ըմպե-յիք»=սանս. bhangā«կանեփ և նրա սերմից պատրաստուած գինովցնող ըմպելիք» (տե՛ս Bartholomae 925, Hehn Kulturpflanzen 484, Horn § 232)։-Ըստ Marcel Devie, Dict étvmol des mots fr. d'origine orien-tale, Paris 1876 Հնդիկները այս անունով (bang) են կոչում թէ՛ «հնդիկ կանեփ» կո-չուած բոյսը և թէ՛ նրանից պատրաստուած թմրեցուցիչ հեղուկը։ Հնդիկ կանեփը կազ-մում է հաշիշի գլխաւոր տարրը։ Հնդիեները երբ որ ուզեն ուղեղը անզգայացնել, ցաւերը խաղաղել և անհոգ ննջել, փոշիացնում ևն bang-ը, խառնում ափիոնի, aree-ի և շա-քարի հետ ու կուլ տալիս։ Իսկ երբ ուզեն սւրախանալ, խառնում են մուշկի, յամբարի և շաքարի հետ ու խմում։-Իրանական բառը տարածուած է շատ ուրիշ լեզուների մեջ, ինչ. աֆղան. bang «կանեփ», արաբ. [arabic word] banj, վրաց. ბანგი բանգի, ռուս. пенька «կանեփ», լեհ. pienka, չեխ. pének, pénka, գերմ. Bangenkraut, պորտ. bango, ֆրանս. bangue ևն։-Հիւբշ. 263։


Բանդ

cf. Բանտ.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«թառի կամ նման երաժշտական գործիքների թևի վրայ՝ լարերի տակ՝ իրա-րից մի մի մատ հեռաւորութեամբ՝ գօտու նման փաթաթուած թելերը, որոնց վրայ դնէ-լով մատները՝ ստացւում են do, re. mi, ևն ձայները. ռուս. ладь, ֆրանս. touche, գերմ. Tast»։ Այս բառի առանձին գործածութեան չեմ հանդիպած. մեր բառարաններն էլ չգի-տեն. բայց նրա ապացոյցն է Լծ. սահմ. 274 դրուած վկայութիւնը, որ հետևեալ ձևն ունի «Բաղազանութիւն հնչմանց... որ այլևայլ ձայնքն բաղկանան և մի լինին ժիրն և բանդն. զի երաժշտական արուեստն չափով և քանակիւ է»։ Այստեղ ժիր և բանդ աղաւաղ գրչութիւններ են, փոխանակ զիր և բամբ (պրս. արաբ. ❇ ︎ zīru bam «բարձր և ցած ձայները»), բայց յայտնի կերպով ցոյց են տալիս, որ բանդ երաժշտական մի բառ գոյութիւն ունեցած է։ Այս բառից է կազ-մուած բանդախառն «բանդերը խառնուած» (կարող է երբեմն պատահիլ, որ նուագարանի բանդերը իրենց տեղից շարժին և այն ժա-մանակ ձայները սխալ դուրս կգան և ան-ներդաշնակ մի բան կլսուի). այս բառը մէկ անգամ գործածուած է Թէոփ. ի խ. մկ. «խօ-սիմք նուագարանքս քո. և արդ մի աղի պա-կասեաց. ժրացո՛ զբանդախառն երգարանս, զի մի՛ և այլ թերասցի»։

-Պոս. [arabic word] band բառից, որ բացի սո-վորական «կապ, յօդուած, գօտի» նշանա-կութիւններից, ունի նաև վերոյիշեալ «tou-che, ладь» նշանակութիւնը, որ թէև չկաւ պարսկերէնում, բայց կենդանի է մինչև այժմ էլ Ղարաբաղի թուրքերի և հայերի մօտ՝ bänd ձևով. Գէորգ Դպրի բառարանն էլ գիտէ [arabic word] bandi-šahriyar «է ա-նուն երաժշտական եղանակի միոջ»։-Աճ-


Բանդակ, ի

s.

jelly.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

Ճշտիւ կարելի է համեմատել պրս. ❇ bāda «գինի» բառի հետ. այս պարսիկ բառի ստուգաբանութիւնը ծանօթ չէ. բայց կայ [arabic word] bādya «գինու աման», որի հին ձևը դնում է Horn § 155 պհլ. bātak. հմմտ. Յունաց աւանդած βατιάϰη «մի տեսակ աման» պարսկական բա-ռը։ Սրանք ցոյց են տալիս, որ պրս. bāda բառի հին ձևը պիտի ունենար t ձայնը, որով երևան եկած նմանութիւնը ւռոս է ցնդում։ Պատահական նման--թիւն ունին նոյնպէս սանս. phāhta «նոր կարագ, առաջին խաշու», phāni «շա-քարի խմոր, կաթնախառն ալիւր», phā-nayāmi «կաթից կարագ հանել», ռուս. naтокa «ռուպ, մաքրած մեղր ևն»։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 98 պհլ, bandak «կապ» բառից, ճիշտ ինչպէս այժմ կայ պրս. bastanī «պաղպաղակ, բանդակ» bastan «կապել» բայից։

ԳՒՌ (dialectal) Երև. բադագ «թութի կամ խաղողի մաթ, բաքմազ» (տե՛ս Աբովեան, Երկերը, էջ 355 աւժմ Քանաքեռում այս բառը անգոր-ծածական է. նոյն իսկ ծերունիները չիմա-ցան), Հմշ. բետ «խազմուզ, շիրա»։


Թօշ

adj.

broad, wide (coat, boot).

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«թոյլ, արձակ, լայն (զգեստի և կօշի-կի համար ասուած)» Մարթին, որից թօշկօ-շիկ «կօշիկը ոտքին թոյլ, լխլխ» ԱԲ։


Ժաժ

s.

tow;
sweepings;
earthquake.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

-Պրս. [hebrew word] ︎ žāž «է նա անուն խոտոյ ի-րիք, որ է յոյժ փշալի, զոր ուղտն ո՛րչափ և ծասքիցէ վասն անհամութեան նորին՝ ոչ կա-րէ կլանել»։ Սա ծանօթ գազն է կամ նման մի փշաբոյս, որ մինչև հիմայ Պարսկաստանում և Հայաստանում գործածւում է իբրև ընտիր կպչան։ Եթէ հայ բառը հին է, կարող ենք են-թադրել պհլ. *zāž ձևը, իսկ եթէ Վեցօրէից մէջ յետոյ ներմուծուած մի բառ է, գալիս է ուղղակի պարսկերէնից-Աճ.

Հին բռ. մեկնում է ժած «խծուծ». նոյնպէս է նաև Բառ. երեմ. էջ 729 (ըստ որում Ալշ. ժժան «կանեփի խծուծ»)։-Վերի «խռիւ» նշանակութիւնը և բա-ռիս հին վկայութիւնը երևան հանեց Նորայր, Հայկ. բառաքնն. էջ 66։ Նոյնը տես նաև Վարդանեան ՀԱ 1911, 304։ Բառիս մեկնութիւնը տուաւ նախ Աճառ. (անտիպ), որից անկախաբար Թիրեա-քեան, Արիահայ բռ. էջ 169։


Ժահ, ուց, ից

s.

fetid odor, stink;
decaying matter, rottenness, putridity;
filth.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ու հլ. (յետնաբար նաև ի հլ.) «աղ-տեղութիւն, գարշահոտութիւն, գարշ և զազիր մի բան» Եւս. պտմ. Արծր. Յճխ. Բժշ. Տօնակ, որից ժահադիմութիւն «տգեղ տեսք» Խոր. ժահահոտ «վատ հոտ ունեցող». Նիւս. բն. և կուս. Սարգ. յկ. «վատ հոտ» Եւս. պտմ. ժա-հահոտութիւն Պիտ. Յճխ. ժահատեսակ Երզն. մտթ. 231. ժահահամ Շիր. 42։


Ժանգառ

s. adj.

verdigris, rust;
rusty, mildewed, blighted.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

-Պհ։ žangār ձևից, որ կազմուած է ան-շուշտ žang «ժանգ» բառից. այս բառը աւան-դուած չէ պահլաւ գրականութեան մէջ, բայց նոյնն են հաստատում պրս. [arabic word] zangar, [arabic word] zangār «ժանգ. 2. ժանգառի ներկը», [arabic word] ǰangār «ժանգառ». սրանից են փո-խառեալ նաև թրք. ǰengsar, բելուճ. zangal, ասոր. [other alphabet] zangara, արաբ. [arabic word] zīn-ǰar, հֆրանս. zingar, ziniar, asingar, վրաց. ვანგარო ժանգարո «ժանգառ»։-Հիւբշ. 156։


Ժանդ

cf. Ժանտ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(գրուած նաև ժանկ), ո հլ. «մետա-ղի վրայի ժանգը» Եզեկ. իդ. 6=12, Ոսկ. յհ. ա. 29. «քարի մամուռ» Ագաթ. «երևիլ, բոյ-սի մի տեսակ հիւանդութիւն» Գ. թագ. ը. 37. Սղ. հէ. 46. «կերցաւ, քաղցկեղ» Սարգ. Ճա-ռընտ. «թոյն, սպանիչ մահադեղ» Եւագր Ոսկ յհ. ա. 15. Կոչ. Ագաթ. որից ժանգաբեր Կոչ. ժանգախառն Կոչ. ժանգակեր Սիր. իթ. 13. Ագաթ. ժանգահար Յկ. ե. 3. ժանգաւոր Կոչ. 154. ժանգոտիլ Սիր. իթ. 13. Ոսկ. մ. բ. 22 ժանգել «ժանգով պատել» Տաթև. ամ. 312. ժանգեալ «ժանգոտած» (չունի ԱԲ) Տաթև. ձմ. կե, կթ (երկիցս). անժանգ Տօնակ. Վրդն. դան. երկաթաժանգ ԱԲ. ժանգառ «երևիլով վնասուած (բոյս)» Ագաթ. ևն։


Ժանի, նւոյ

s. fig.

tuks, teeth of wild beasts;
the molars, or grinding teeth;
face, wry face, look;
— փղաց, elephants tusks, ivory;
—ս արկանել յոք, to seize with the teeth, to force ones teeth into, to bite.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«ռառանի սուր ատամ». սովորա-բար անեզական է (-նեաց, -նեօք). ՍԳր. Ոսկ. մ. ա. 4. եզակի գործածութեամբ ունի Շնորհ. յս. որդի. սրանից են կազմուած՝ ժա-նեղ Տօնակ. ժանևոր Սարգ. ա. պ. Վրդն. ծն. ժանէհետ «ժանիքի հետք՝ նշան» ԱԲ ժանաթուակ Շիր. բռնաժանի Պտմ. ա-ղեքս. Թէոփիլ. պհ. երեքժանի «երեք ճիւղով, երեքարձէն» Ա. թագ. բ. 13. Եփր. թգ. 359, երեքժանեայ Յայսմ. եռաժանի Շիր. քառա-ժանի Շիր. չարաժանի Եփր. աղ. 249. Մանդ. ժանեկոտոր առնել «ժանիքներով կոտորել» Վրդն. այգեկ. 85. ժայնաւոր (այսպէ՛ս) Մագ. նոր գրականի մէջ էլ ժանեակ՝ որ յարմարեց-րած է ֆրանս. dentelle հոմանիշից թարգ-մանաբար։


Ժանուար, ի, աւ

cf. Ժանու.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

. ի-ա հլ. «գահաւորակ» Բուզ. հրտր. Պատկ. էջ 100 ժանուաւ՝ սխալ գրուած փխ. ժանուարաւ, էջ 159 ժանաւարս, էջ 163 ժանուարօք. ուրիշ օրինակ չկայ։ Յետին ժա-մանակից ունինք Զքր. սարկ. Բ. 128, 139 «Տարեալ մուծին ի ժանուարն. Եւ ի մտանել նորա ի ժանուարն, որ է քաճաւայ (=պրս. [arabic word] kaǰāva «ուղտաբարձ պատգարակ»)։

ՀՀԲ նշանակած է արդէն ժանաւար. ժանուար ձևերը. ՆՀԲ միայն ժանու, որ սխալ է. ՋԲ ժանու, ժանուար, ժանվար, իսկ ԱԲ ժանու, ժանաւար, ժանուար. Տէրվիշ. Մասիս 1881 մայ" 8 ուղիղ է համարում ժանու ձևը և սրանից ա-ծանցուած է դնում ժանուար։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ Հիւբշ. ZDMG 56 (1882), 134 և յետոյ Պատկ. հրտր. Բու-ղանդի 1883, էջ 163, իբր պրս. zanbar «դահաւորակ կանանց»։ Մէնէվիշեան WZKM 3 (1889), 64 դնում է պրս.


Ժիպակ

cf. Սնդիկ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Արաբ. [arabic word] zībaq «սնդիկ», որ փոխա-եեալ է պրս. [arabic word] zīva կամ [arabic word] ǰǰiva հո-մանեչից. սրանցից են փոխառեալ նաև թրք. ǰiva, ասոր. [syriac word] zibaq, քրդ. zive, ǰuvə cibak', բուլգ. živak, ալբան. žive, սերբ. živa, հֆրանս. zaibac, zaibach ևն հոմանիշ-ները։-Հիւբշ. 267։


Ժիտ

adj.

that searches, inquisitive;
bold, brazenfaced, impudent, importunate, troublesome.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«հետարորիր, հետամուտ, յանդուգն չիրբ» Ոսկ. ա. թես. և Բ. կոր. Սամ. երէց. ո՛րից ժտել «պաղատիլ, առանց ձանձրանա-լու՝ երեսը պնդած աղաչել» Սղ. լղ. 4. «յան-ղըդնիլ» Ոսկ. մ. ա. գ. 37. Օրին. ժբ. 17. ժզ. 5. «ի վերայ հասանել, լաւ հասկանալ» Մագ. գամագտ. ժտիլ ՍԳր. Ոսկ. Եղն. Եւս. քր. ժտե-ցուցանել Եզն. ժտազոյն Ոսկ. մ. բ. 10. ժտութիւն Ղկ. ժա. 8. Ոսկ. ես. անժտելի ԱԲ. նխալմամբ գրուած է ժխտիլ Վեցօր. Ոսկ մտթ., որ պէտք է ուղղել ժտիլ։


Ժուռ, ժռի

s.

sour grapes;
— քաղել, to gather unripe grapes;
— ումուռ մեռանել, to die prematurely;
ի — գալ, to walk, to take a walk.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«ազոխ, խակ խաղող» Բժշ. «տհաս, խակ» Ոսկիփ. որից ժուռուժուռ մեռանիլ «վաղամեռիկ լինել» Ոսկիփ. ժռութիւն Լծ. նար. ժռատ «ազոխ» Մխ. հեր. 123։-ՆՀԲ ունի նաև ժիռ բառը, ի հլ. որ մեկնում է «կա՛մ է ճիռ ողկուզոյ և կամ այգի ժայռոտ. որ և յոմանց ժուռ ասի»։ Սրանից առնեւոմ ԱԲ ժիռ «ճիռ», երկուսի մէջ էլ սխալ է բա-ռը՝ թէ՛ ձևով և թէ նշանակութեամբ։ Այս ձևը հանուած է Ոսկիփորի հետևեալ հատուածից. «Թէ համբերես և ոչ շտապես, ի ժըռէն հա-լուա զուգես», ուր ի ժըռէն պէտք է հասկա-նալ «ազոխից, խակ խաղողից» (ժուռ բառի բացառականը). որի համար հմմտ. թրք. ժո-ղովրդական առածը՝ sabr əlan qoruqdan helva olur-«համբերութեամբ ազոխր հրու-շակ կը դառնայ». (ակնարկելով ազոխից խաղողը, խաղողից ռուպը և ռուպից պատ-րաստուած հրուշակը)։


Ժպիտ

s.

smile;
laugh, grin, simper;
— ժանտ՝ երգիծական՝ քաղցր ախորժ՝ չարիմաց դժնդակ, malicions, mocking, affected laugh;
sweet, sardonic smile;
— ելանել ումեք, to wish to laugh.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«քմծիծաղ» Կանոն. որից ժպտիլ «կէս ծիծաղիլ» Սիր. իա. 23. Նար. Լմբ. Վրք. հց. ժպտումն Խոր. Արծր. ժպտական Գնձ անժպիտ Իմ. ժե. 4. սրա հետ նոյն է ժմիտ ԱԲ, որից ժմտիլ Փիլ. իմաստ. Ճառընտ. Պտմ. աղէքս. բարեժմիտ Արծր. ունինք նաև ժմբո-տիլ Կնիք հաւ. էջ 307. նոր բառեր են ժպտա-լից, ժպտուն ևն։


Իժ, ից

s. fig. adj.

viper;
aspie, asp;
adder;
viper;
malicious.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. «մի տեսակ վտանգաւոր օձ» ՍԳր. Վեցօր. 151, 196. «իժի նման չար» Եփր. աւետ. որից իժակորիւն Վեցօր. 192. իժացեալ Ճառընտ. իժաթոյն Յհ. կթ. իժա-նոց «իժ շատ եղած տեղ» Վրդ. առ. 232. հ-ժաթուակ Շիր. իժաբարոյ, Պիտ. դրուա» է նլի իւժ՝ գ ԱԲ։


Իղձ, ըղձից

s.

desire, wish, will;
prayer;
avidity, eagerness;
magician, sorcerer, foreteller of events;
guessing, divination, prophecy;
— լինել, to wish for, to envy, to covet, to desire eagerly, to burn with envy, with impatience, cf. Փափագեմ;
— առնել, cf. Աղօթեմ;
լնուլ զիղձս իւր, to satisfy one's desire, one's curiosity.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. «փափագ, բաղձանք» Պիտ. Ե-ղիշ. Խոր. «աղօթք» Արիստ. աշխ. «հմայող, վհուկ, կախարդ» Ա. թագ. զ. 2. Միք. գ. 7. Դան. բ. 27. Եւս. քր. որից իղձ լինել «սաս-տիկ փափագիլ» Եղիշ. ըղձիկ լինել ԱԲ. ըղ-ձալ, ըղձանալ «փափագիլ, աղօթել» Եբր. զ. I1. Գծ. իէ. 29. Ոսկ. ես. «հմայել» Եզեկ. ժգ, 23, իբ. 28. ըղձապատում «կախարդ, վհուկ» Չաք. ժ. 2. Երեմ. կթ. թ. ըղձական «կախար-դական» Ոսկ. ես. ըղձութիւն «փափագ» Նար. Մշկ. «հմայութիւն» Սգր. ըղձակերտ «սրբա-զան, պատուական» Հռ. ժե. 16. նախիղձիկք Եւս. քր. նախաձայնի յապաւումով ունինք նաև ղձալ, ղձանալ, ղձալի, ղձութիւն, ղձու-մըն ևն գրչութիւնները՝ զանազան ձեռագրե-րում։