cf. Համեմատեմ.
συγκρίνω comparo, confero Դատել կշռութեամբ, կշռել ընդ այլում, համեմատել, եւ Նմանեցուցանել իւրք.
Զո՞րս ընդ ու՞մ ումեք բաղդատել պարտ եւ արժանի է. (Փիլ. տեսական.։)
Բաղդատեսցէ զմերձակայ իրն առ այլ ինչ մեծ։ Բաղդատել կա՛մ զբարի ընդ բարիս յարարկանելով, եւ կամ զվատթար ընդ վատթարս, եւ կամ զմեծամեծս ընդ փոքունս, եւ կամ զփոքունս ընդ մեծամեծս. (Պիտ.։)
Փոքր՝ Աղէքսանդրի եւ Գարեհի պատերազմն առ Արտաշիսի բաղդատեալ. (Խոր. ՟Բ. 12։)
Աստուծոյ (օրինակ է) արեգակն, կամ այլ ինչ ի յէիցս՝ զորս բաղդատեմք. (Լմբ. պտրգ.։)
Ու՞մ բաղդատեցից զմեռեալս մտօք։ Յառագաստ փեսայի զկեանս իւր բաղդատեաց. (Երզն. մտթ.։)
ԲԱՂԴԱՏԵԼ. Որպէս ըստ հոմաձայնութեան հին յունին συγκρίνω comisceo, coagmento. Հաւաքել, խռնել, միաւորել.
Որք անհանգչելի ձայնիւ առ միմեանս բաղդատելով՝ զերեքսրբեանդ դրուատեն զիշխանական զփառս. (Մաշտ.։)
cf. Համեմատութիւն.
Կատարեալ էր յազգի իւրում, ըստ բաղդատութեան՝ ըստ այնց ժամանակաց բարի էր։ Որ մաքուր մտօք յԱստուած հպին, զգան մանաւանդ զիւրեանց տկարութիւնն առ բաղդատութիւն նորայն մեծութեան. (Փիլ. իմաստն.։)
Փոքր ինչ բաղդատութիւն առնել ընդ այլոց ազգաց. (Լմբ. պտրգ.։)
Այնոքիկ ըստ մարմնոյ, որ յոյժ փոքունք եւ նուազք եւ առ բաղդատութիւն հոգեւորական տուգանացն. (Գր. հր.։)
Բաղդատութեանն է յարադրական բան՝ ընդդէմ հարցաքննեալ՝ միշտ առ մեծագոյնսն։ Եւ բաղդատութիւն՝ կրկին. ներբողեան է, կամ պարսաւ. (Պիտ.։)
Բաղդատութեան աչաց զեղբարսն համեմատեսցուք. (ունկն գոլով մեր, մի՛, զի չեմք ակն, ասասցուք, եթէ չեմք ի մարմնոյ անտի. Լմբ. ատ.։)
Բաղդատութեամբս ուսուցանէ, թէ իւրաքանչիւր ոք հանդերձեալ է հաշիւ տալ գործոց իւրոց. (Երզն. մտթ.։)
Ըստ ամենայն մասին մարդկային բաղդատութեան, ըստ որում բնաւորեցաւ իւրաքանչիւր ոք գործել. (Նիւս. կազմ.։)
Բանակք անմարմնոցն բաղդատութեամբ ի քում յարկ կացեալ մնան։ Պարակցելով եւ յոգնահոյլ խմբիցն բաղդատութեանցն անլռելի փառատրութեամբ. (Անան. եկեղ։)
to join.
Բաղբանական է՝ բազում բաղեալ բան. (Նչ. քեր.։)
Բաղաձայնք՝ բաղելով ընդ նոսա ձայնաւոր գիր, ձայն բացակատարեն. (Մխ. ապար.։)
ivy.
ԲԱՂԵՂՆ եւ որպէս ռմկ. ԲԱՂԵՂ. κιστός, κιττός hedera, ἐλξίνη, σμίλαξ taxus, convulvulus Պատրաստուկ, պատաղիճ բոյս, որ բաղի կամ կցի եւ պատի զտնկովք. է՛ որ վնասակար տնկոց եւ բուսոց իբր գաղձ, եւ է որ անվնաս.
Իբր սիրական համբուրիւք ողջունի զմիմեամբք պատատի, որպէս զձիթենեօքդ բաղեղն. (Փիլ. լիւս.։)
deliberative.
Բաղխոհական խորհուրդ ի մէջ առեալ։ Բաղխոհական հնարիւք տրամախորհէր. (Մագ. ՟Ժ՟Բ. ՟Կ՟Ա։)
ճարտասանականն՝ սեռ գոլով՝ յերիս բաժանի ի տեսակս. յատենականն, ի բաղխոհականն, ի կացրդականն։ Բաղխոհակնն վասն ապառնոյ ժամանակին ունի զգոյութիւն. վասն զի յորժամ ոք ումեք խորհրդակից գոյ, վասն հանդերձելոյն խորհի. (Սահմ. ՟Ժ՟Թ։)
conjoined.
Ցանկութիւն ազդոյ յաղթահարիչ բնութեան մարմնոյս, այն զի բաղկակից է նորին։ Զղջումն եւ ամօթն բաղկակից են միմեանց։ Օրէնք հաստատեցին բնաւոր գիտութեամբն բաղկակից եւ յոյժ համեմատ ճշմարիտ օրինացն. (Լմբ. սղ.։)
to consist;
to be composed, constructed, constituted.
Մասանցն ոչ գոլով՝ եւ ոչ բոլորն կարող գոլ բաղկանալ։ Ի չորից տարերցդ բաղկացեալ գոյ մարմին։ Ուսումնականն քանակիւն բաղկանայ։ (Սահմ. ստէպ։)
Բոլորն ի մասանց բաղկանայ, եւ զբաղկացեալն ի մասանց քակտէ ապականութիւն. (Յհ. իմ. երեւ.։)
Բաղկանալ յոգւոյ եւ ի մարմնոյ, կամ ի շնչոյ եւ ի մարմնոյ։ Ոչ ի ժամանակի եղեւ աշխարհ, այլ ի ձեռն աշխարհի բաղկացաւ ժամանակ։ Ապաշխարողին կեանք ի խաւարէ եւ ի լուսոյ բաղկանան. (Փիլ. ստէպ։)
Ներհակքն ոչ կարեն համանգամայն ի միում (ենթակայի), եւ ի նոյն ժամանակի բաղկանալ։ (Ապականութիւն) ոչ կարէր ի միասին ընդ գոլոյն բաղկանալ. (Յհ. իմ. երեւ.։)
consistency, composition, conjunction.
Արհեստ է բաղկացութիւն, այսինքն գումարութիւն յարադրութեան. (Սահմ. ՟Ժ՟Բ։)
Յինքեանց ինքեանք լուծեալ քակտեսցին, եւ ի բաց հոսեսցի բաղկացութիւն նոցա. (Ոսկ. գծ.։)
Եւ Դեգերանք հրահանգաց. կրթութիւն.
to constitute, to compose.
Սուրբ հրեշտակք հրաւիրեն զմեզ յաղօթս, եւ բաղկացուք լինին մեզ, ուրախանալով ի նմին եւ աղօթելով. (Նեղոս.։)
Որ զիմանալի աշխարհն բաղկացոյց. (Մովս. քերթ. եկեղ.։)
Սկիզբն առնէ բաղկացուցանել զայս զգալի եւ զնիւթական աշխարհս. (Զքր. կթ.։)
Ստոյգ երաժշտականն բանիւ միայն պիտանացեալ բաղկացուցանէ զինքն. (Սահմ. ՟Ժ՟Է։)
copulative.
Ընդ միմեանս կամ ի մի հիւսիչ. շարամանօղ. իսկ ըստ որում անուն շաղկապի առ մեօք, տես ըստ հն. ՋՈԿԱՄԱՆ.
Են ըստ ինքեան պարզք եւ անշարադիրք. իսկ բաղհիւսական եղանակաւ ընդ աստուածութեանն մակագրեալք՝ շարունակք ասին. (Քեր. քերթ.։)
to make an intermixture, to conjoin.
Շարունակաւն բաղհիւսեսցուք քանակաւ. (Քեր. քերթ.։)
acorus;
yellow water-flag.
Տակ այսինքն արմատ Բաղշ անուն ջրային բուսոյ. պ. վաշխ, վաճ, ոճ. թ. ակիր՝ էկիր օթու. լտ. ագօ՛րուս. իտ. ագօ՛րօ, կլատիօ՛լօ.
Բաղշտակն, որ է վաճն, որ ակիրն. ինքն սպիտակ եւ թեթեւ տակ է, եւ ջրին մէջն կբուսնի. լաւն այն է՝ որ ի լի՛ լինի, եւ անուշահոտ լինի։ Ոճն՝ որ է ակիրն, որ է վաճն, որ հայերէն բաղշտակ ասի. (Բժշկարան.։)
cf. Բալասան.
Սքինոս, բաղսամոս, նարդէս (իբրեւ ծառք). (Վեցօր. ՟Զ։)
that;
ասացի —, I said that.
թարմատար. Բա. թէ. զի. որ. քի. (այլ ի յն. չիք շաղկապ ինչ).
Ասացի, բամ ցրեցից զնոսա։ Առաքեցի առ ձեզ ... բամ դարձարո՛ւք իւրաքանչիւր ի ճանապարհէ իւրմէ չարէ։ Ասացի՝ բամ ահա մերժեցայ, Ասացեր, բամ յորո՛ւմ աւուր կարդասցես առ իս, մի՛ երկիցես. (Օր. ՟Լ՟Բ. 26։ Երեմ. ՟Լ՟Է. 15։ Ողբ. ՟Գ. 54. 57։)
ԲԱՅ չ. Երբեմն թարմատար, որպէս Բա. բամ. թէ. զի. որ. քի.
Պատմեցին, եւ ասեն, բայ հուր ինչ մեք անդր ոչ գտաք։ Զի ասէր, բայ բազմաց ի ձէնջ են ընտանիք առ մեզ։ Ասաց անձն իմ, բայ բաժին իմ է նա։ Եւ ասացէք, բայ ընդէր. (՟Բ. Մակ. ՟Ա. 20։ ՟Ժ՟Բ. 24։ Ողբ. ՟Գ. 24։ Մաղ. ՟Բ. 14։ (ուր չիք շաղկապ ըստ յն. այլ միայն բայդ՝ ասել)։)
Երբեմն ի նշանակ հաստատութեան. որպէս Ապաքէն, արդարեւ. իսկ. գոգցես. արդեօք. թերեւս. անշուշտ. ռմկ. պա, պէ. եւ այլն.
Բերոսոս բայ ասէ յառաջնում մատենին։ Եւ գրով բայ ասէ զքաջութիւնսն դրոշմէր։ (Եւս.քր. ՟Ա։)
Այսօր ընդ իս եղիջի՛ր ասէ յադին դրախտին. բայ զի՞նչ ասիցես արդեօք. ի խաչ ելեալ եւ բեւեռեալ ես, եւ զդրա՞խտն խոստանաս. (Ոսկ. խչ.։)
Զի մի՛ յոլովագոյն բայ կշռովք բարձցէ զնա։ Ապարասանեալ բայ յաղագս բազմորդութեանն։ Հրաման տայր բայ նմին։ Արդ եթէ կամիք, բայ կարօղ եմ ես զնա ձեզ ցուցանել. (Պիտ.։)
Եւ իբր զձայն յունական, այսինքն ասաց, ասէ.
Ու՞ր իցեն (սահմանք սպարտիոյ). եւ նորա զնիզակն ցցեալ, բայ, յայսմ վայրի. (Պիտ.։)
cotton-plant.
Առոգանէին երկրագործք զբամբակենիսն, եւ միմեանց պատուիրէին զգուշանալ, զի մի՛ զծառսն կոխեսցեն զբամբակենիս ... պատասխանեալ բամբակենի, եւ այլն. (Մխ. առակ. ՟Ժ՟Թ։)
that loves slander.
Ոչ բամբասասէր մտօք, այլ ճշմարտութեամբ զելս իրացն ասելով. (Եղիշ. ՟Բ։)
Որ ոչն երկնչէին, եւ բամբասասէրքն էին. (Վրք. հց. ՟Ժ՟Թ։)
Խաբեցան բամբասասէրքն՝ ծուխ փոխանակ արեգական ունել. (Կլիմաք.։)
Մեղադիր եւ բամբասասէր բանիւք ի վերայ ձեր ծանրացեալ. (Ոսկ. յհ. ՟Ա. 10։)
slanderous.
Բամբասաւորք զինեալ նետիւք՝ զանձն եւ զընկերն խոցոտելով. (Նար. ՟Ի՟Ը։)
to detract, to slander, to speak ill of, to calumniate, to defame, to backbite.
καταλαλέω, καταλογέω, λοιδορέω , μέμφομαι, ψογέω, διαγογγύζω obloquor, attracto, maledico, convito, probro afficio, quaeror եւ այլն. Չարիս խօսել զայլմէ. ընդ վայր հարկանել, պարսաւել, ամբաստանել. տրտնջել. քրթմնջել. մեղ դնել. լուտալ. թշնամանել. դիմախօսել.
Բամբասեցին Մարիամ եւ Ահարոն զՄովսես։ Զի՞ բամբասէք զիս։ Զոր բանսարկուքն բամբասէին։ Որ բամբասէ զհայր կամ զմայր։ Բամբասել զճանապարհն առաջի բազմութեան։ Որ բամբասեալ, եւ ոչ փոխարէն բամբասէր. եւ այլն։ Կամ Առաքեաց լրտեսել զերկիրն, եւ եկեալ բամբասեցին զնմանէ առ ժողովրդեանն. (Թուոց. ՟Ժ՟Դ. 36։)
Չունիմք իշխանութիւն բամբասել զիշխանս. (Եղիշ. ՟Բ։)
Զի մի՛ դարձեալ բամբասիցիմք, յԱստուծոյ, որպէս հրէայքն. (Խոսր.։)
Ստիպիս ի սիրոյ, եւ ոչ բամբասիս։ Ոչ բամբասիս ի շնորհաց։ Յիրաւի բամբասելոցս։ Բամբասեցեալս ընդ բեթսայիդայ։ Իբրեւ զսուրբ բամբասողաց։ Ոչնչից հոլով, բամբասելի բերք. (Նար.։)
Ոչ ոք ասէ զճշմարիտն զմէնջ իբրեւ զբամբասողս (կամ զբանբասողս) մեր. (Վրք. հց. ՟Բ։)
castanets, snappers
Ազգ նուագարանի (թերեւս որպէս թամպուռ, կամ սանդուռ. կամ Ծնծղայ մեծ, եւ փոքր, որպէս զիլ, չալփառա եւ այլն) cf. ԲԱՆԳԻՌՆ.
Ի նուագս բամբռան։ Որք բամբռամբն երգէին. (Խոր. ՟Ա. 5. 23.) (լտ. թրգ. cymbalum, որ է ըստ յն. κύμβαλον )
derived from the verb.
Բայածական է, որ յըմբայէ ածանցոցեալ է. հիբար, սիրուն, իմաստուն, մարթուն. (Թր. քեր. (յն. սիրիչ, յիշատակիչ)։)
to be clayed, to hide one's self in a den.
ԲԱՅԱՆԱՄ ԲԱՅԵՄ կամ ԲԱՅԻՄ. φωλέω, φωλεύω lateo in lustro, cubo, μένω maneo Ի բայ կամ ի բայոց մտանել կենդանեաց. որջանալ. թաքչել. բայել, բահել.
Բայանան օձք ընդ հողով. եւ որջք իւրեանց են ի սորս եւ ի սոյզս երկրի. (Փիլ. լին. ՟Ա. 36։)
Բայացեալքն՝ եթէ՛ գազանք, եւ եթէ՛ թռչունք։ Ուր բնակեալ բայանայր զօրավարն տաճկաց՝ զօրհասական արջոյ բերելով նմանութիւն. (Արծր. ՟Բ. 7։)
Ազգք ազգք առնիտաց ի ձմերանի բայեցեալ անշարժ կայ. (Կոչ. ՟Ժ՟Ղ։)
den, cave, lair, haunt, kennel.
Ազդմունք բնականք, եւ արջոյ յառաջագոյն քան զձմեռն ի բայոց մտանելոյ. (Եզնիկ.։)
embassy.
Հրեշտակք (կոչին), զի ամենեքեան աստուածային բանիցն բանաբերք են։ Հրեշտակն պատգամաւոր ասի, եկ բանաբեր։ Գոլով բանաբերս ամենեցունց. (Վրդն. սղ.։)
lettered, learned, wise, experienced, versed.
Որ սուտ, եւ ստոյդ բանագէտ ընկերին յանցանացն լինի, ոչ վասն իւրոց յանցանացն կատարելապէս եւ անսահելի ունի զյիշխանութիւն. (Կլիմաք.։)
writer, author.
Արդեօք ճարտասանի ուրուք եւ կամ բանագրի դժնէի յարմարելով զբանն առ ի լսողացն հիացումն. (Բրս. ի գորդ.։)
Բանագիր լինիմք յոքնազան եւ բազմապատիկ պիտառութեամբք. (Ասող. ՟Գ. 21։)
eulogy, panegyric, praise.
Ձայնիւ երգոցս օրհնութեան՝ քումդ երանութեան բանագովութեան. (Նար. կուս.։)
to excuse one's self, to pretend;
to feign, to allege.
Բանագտակ լինէր (աքազ), թէ ոչ փորձեցից զտէր. (Գէ. ես.։)
Լաւագոյն էր առնել զասացեալն՝ քան չարաբարութեամբ բանագտակ լինել. (Ոսկ. ես.։)
Բանագտակ լինին յաղագս կարգին, զսեմ կրսերնգոյն կարծեալք, իսկ զվերջինն երնցագոյն զՅաբէթ. (Փիլ. լին.։)
to excommunicate, to anathematize.
ἁναθεματίζω anathema declaro, excommunico Ընդ բանիւ առնել. կապել. նզովիւք արգելուլ եւ որոշել յեկեղեցական հաղորդակցութենէ.
Եւ քանզի բանադրելն՝ ըստ յն. ասի վերադրել, վասն որոյ յայլ եւ այլ միտս բերի ասելն ի (Վարս ոսկ.)
Սաստեա՛, այսինքն բանադրեա՛։ որպէս թէ ասիցէ ոք, ա՛րկ զբանս քո յականջս նորա, զի ծանիցէ՝ թէ գիտակ ես նորա յանցանացն։
cf. Փակակալ.
Փակակալ. բալլիքի տէր։ Այլ շփոթի ընդ Բաղանեպան ի (Հ. վկ. ՟խ. մկ.։)
key;
lock;
explainer, expounder;
— նուագարանաց a, tuning key;
— հասարակաց, master-key;
— ժամացուցի, watch key;
գաղտ —, false key.
κλείς սեռ. κλείδος clavis Փականք ըստ որում բացօղ. գործի բանալւոյ եւ փակելոյ զդուռն. բալլիք.
Առնին զբանալին, եւ բացին։ Նոքա էին ի վերայ բանալեացն։ Ընդ առաւօտս բանային զդրունս տաճարին։ Տուաւ նմա բանալի գբոյն անդնդոց. (Դտ. ՟Գ. 25։ ՟Ա. Մնաց. ՟Թ. 27։ Յայտ. ՟Թ։)
Բանալի արքայութեան. (Շար.։)
Բանալիք քո բանայ զդուռն իմ. այսինքն խօսք քո առիթ լինին եւ ինձ խօսելոյ. (Վրք. հց. ՟Ժ՟Բ։)
Զքեզ եդ առաջի բանալիք բացարան. (Նար. խչ.։)
Զմին միոյն առնելով բանալի. այսինքն բացատրութիւն. (Լմբ. սղ.։)
Թուքն նորա եղեւ բանալի աչաց փակելոյ. (Եփր. համաբ.։)
oration, discourse, sermon.
Որ հրապարակախօսութիւն. ատենախօսութիւն. քարոզութիւն.
companion of the field.
Ամենեցուն խառնուրդք լինէին, հրեշտակք բանակակիցք մարդկան, եւ մարդիկ հաղորդք հրեշտակաց. (Ոսկ. մ. ՟Ա. 11։)
Զի իցեմք բանակակիցք հրեշտակաց եւ զօրաց երկնաւոր թագաւորին մերոյ. (Եղիշ. ՟Ը։)
the middle or centre of a camp or army.
Միջին վայրք բանակի կամ բանակաց.
reasonable, endowed with reason, discursive, intelligent;
logical.
Մերթ իբր Այն՝ որ հայի ի բան, այսինքն ի խօսս, հակակայ գործնականի.
λογικός rationalis, ratione et oratione praeditus Ունանկ ներքին եւ արտաքին բանի, այսինքն բանականութեան եւ խօսողութեան. բանաւոր. տրտմաբան. մտաւոր. իմացական. ասուն. խօսուն.
Ոմանք բանականք, իսկ ոմանք անբանք գոն. (Սահմ.։)
Առաքինութիւն բանականին է խոհականութիւն։ Անկատարութիւն ոգւոյն բանականի. (Խոր. ՟Ա. 1։)
Ասին բանական արք. (Տօնակ.) իմա՛ քաջ տրամաբանօղ, նրբամիտ, բանիբուն։
Պիտոյիցս ոմանք են բանականք, եւ ոմանք գործականք, եւ ոմանք խառնք։ Եւ բանականք են, որ բանիւն միայն նշանակեն զշահն։ Պէտք բանականք (իբր վճռական խօսք). (Պիտ.։)
Բանական մասն իմաստասիրութեան։ Բանականն եթէ մա՞սն է իմաստասիրութեան, եւ եթէ գործի, ի ստորոգութիւնսն Արիստոտէլի ուսցուք։ Արմատ եւ հիմն են բանականին՝ ստորոգեալն եւ ենթակայն։ Բանական՝ կատարումն ունի զապացուցականն. (Անյաղթ պորփ.։)
Բանական մակացութեանն սովաւ բովանդակին հնարք. (Յհ. իմ. ատ.։)
reason, under-standing.
λόγος, λογισμός, λογιότης ratio, rationis compotem esse, rationalitas Ունելն զբան ներքին եւ զարտաքին. տրամաբանօղ եւ խօսուն գոլն. տարբերութիւն բանաւորաց յանբանից. մարդկութիւն. եւ Իմացականութիւն.
Ի բանականութեանն ընդ անասունս դասակարգեալ։ Բանականութեանն յարգանօք կրկին ճմխացար. (Նար. ՟Ի՟Գ. ՟Խ՟Զ։)
Մեք զբանականութիւն յայտնի կացուցանեմք ի ձեռն լեզուիս, եւ այլն. (Մաքս. ի դիոն.։)
Գերազարդ բանականութեանցն հոյլք. (Շ. հրեշտ.։)
cf. Բանակատեղ.
κατάλυμα diversorium, σταθμός statio որ եւ ԲԱՆԱԿԱՏԵՂ. Տեղի բանակելոյ զօրաց, եւ ուղեւորաց. բանակ. կայք. բանակութիւն. վանք. իջեւան, օթեվան.
Այս բանակետղք որդւոցն Իսրայէլի։ Գրեաց Մովսէս զչուս նոցա, եւ զբանակետղս իւրեանց։ Եւ այս են բանակետղք գնացից նոցա. (Թուոց. ՟Չ՟Գ. 1։)
Գալ հասանել նոքօք ի բանակետղդ պարգեւաց քոց. (Եփր. համաբ.։)
Ոչ ոք (ի ձկանց) համարձակի անցանել յայլոց բանակետղ ընկալցի անյեղափոխելի. (Մագ. լ։)
to encamp, to place ones self, to pitch the camp.
Գտին զնոսա բանակեալս առ ծովեզերքն։ Բանակեցան եգիպտացիքն ի թիկնաց նոցա։ Անտի չուեցին, եւ բանակեցան ի ձորն զարեդ։ Եւ դուք բանակեցարո՛ւք արտաքոյ բանակին։ Բանակեցարո՛ւք զդովաւ շուրջանակի։ Եւ ամենայն զօրքն հասանէին, եւ բանակէին ի թիկնաց ամաւոյ։ Բանակեցան անդ յառաջ քան զանցանելն.եւ այլն։
contentious, that is fond of disputing, captious, cavillous;
— լինել, to cavil, to carp, to chicane, to dispute, cf. Բանակռուիմ;
— լինել յոչինչ պէտս, to dispute about trifles.
Մի՛ ոք դարձեալ յիմ վերայ արձակեսցի ի բանակռուացն. (Առ որս. ՟Ղ։)
Հանդարտ բարք ընդդէմ բանակռուացն. (Ոսկ. ՟բ. տիմ.։)
Զի՞նչ պէտք են խնդրել եւ բանակռիւ լինել. հաւատալն է օգտակար. (Աթ. ՟Բ։)
Այսպէս ընդ միմեանս բանակռիւք լինէին. (Վրք. ոսկ.։)
Բանակռուեալք յոչինչ պէտս առ ի կործանումն լսողաց. (Պրպմ.։)
Յաղագս նոցա բանակռուեսցուք, եթէ գտցին հակառակք. (Գր. տղ. թղթ.։)
Բանակռուել ձեր հոտ անոյշ ելանէ առաջի Աստուծոյ. (Վրք. հց. ՟Ժ՟Ը։)
Բանակռիւ ձեր եւ հակառակիլ, հոտ անոյշ ելանէ առաջի աստուծոյ. (Վրք. հց. ՟Ժ՟Ը. ձ. (տպ. բանառուել։))
cf. Բանակռիւ լինել.
Զի՞նչ պէտք են խնդրել եւ բանակռիւ լինել. (հաւատալն է օգտակար. Աթ. ՟Բ։)
Այսպէս ընդ միմեանս բանակռիւք լինէին. (Վրք. ոսկ.։)
Բանակռուեալք յոչինչ պէտս առ ի կործանումն լսողաց. (Պրպմ.։)
Յաղագս նոցա բանակռուեսցուք, եթէ գտցին հակառակք. (Գր. տղ. թղթ.։)
Բանակռուել ձեր հոտ անոյշ ելանէ առաջի Աստուծոյ. (Վրք. հց. ՟Ժ՟Ը։)
curious, that researches much;
critic, censurer.
Բանաքաղք, բանակրկիտք, ագահք եւ պիղծք. (Մծբ. ՟Ժ՟Թ։)
conference, parley.
Թագաւոր ընդ տնանկի խօսիցի. չիք ինչ այն, որ զփառաւորեալն՝ տկարին բանակցութիւնն վնասել կարէ. (Ոսկ. յհ. ՟Ա. 10։)
Ըստ իւրաքանչիւր ումեք բանակցութեանն ընթերցանի. (Բրս. սղ. ՟Ծ՟Թ։)
writer, author;
poet;
newsmonger.
λογοποιός orationis artifex, ποιητής poeta Հիւսօղ բանից. բանաստեղծ. քերթօղ.
examiner.
Որ ինչ լինի ճարակելով զբան, քննելով եւ խելամուտ լինելով.
to open.
Եբաց նոյ զպատուհան տապանին։ զդրունս երկնից եբաց։ Բա՛ց մեզ (զդուռն)։ Եբաց Յովսէփ զամենայն շտեմարանս ցորենոյ։ Բացաք զամանս մեր։ Բանալ զաչս, զշրթունս, զհանդերձ։ Եբաց զգիրսն։ Որպէս բանայր մեզ զգիրս։ Եբաց զմիտս նոցա՝ իմանալ զգիրս։ Նախծին, որ բանայ զամենայն արգանդ։ Բա՛ց դու զփոր ձկանդ։ Եփաց զարգանդ նորա, եւ այլն։ Զկոյրս բանալ. (Ագաթ.։)
Բանջարքն այլ եւ այլ զօրութիւն ունին. զի մին կակղացուցանէ՝ եւ միւսն խստացուցանէ, մին բանայ եւ միւսն կնքէ. մին միս ածէ եւ միւսն հալէ. (Կիւրղ. ղեւտ.։)
Գիտեմք ես, զի բանան աչք հօրն քո։ Բանայցեն աչք ձեր։ Բանայցե՞ն քեզ դրունք մահու։ Սահանք երկնից բացան։ Բանալ երկնից։ Բացաւ երկիր, եւ եկուլ զդադտն։ Գերեզմանք բացան։ Եփփաթա, որ է բացի՛ր։ Ռա՛բունի, զի բացայց. բացաւ, եւ երթայր զհետ նորա. եւ այլն։
Կոյրք բանային. (Ճ. ՟Ա.։)
Բանին դրունք երկնից։ Բանին գերեզմանք։ Դպրութիւնք հրաշիցն բանին. (Շար.։)
Բացեալ լինին դրունք. (Յհ. իմ. երեւ.։)
Որովք փակեալն բանանի. (Նիւս. երգ. (կամ է սխալ գրչի, փոխանակ գրելոյ՝ բանի. կամ որպէս լինի եւ դնիլ, դնանիլ։))
Եւ բացան աչք նորա (յն. վերահայեցաւ). (՟Ա. Թագ. ՟Ժ՟Դ. 27։)
cf. Բանակռիւ.
Զանօգուտ քննութիւն, եւ զբանամարտ հակառակութիւնս. յն. մի բառ, բանամարտութիւն. (Ոսկ. յհ. ՟Ա. 5։)
philologist.
Զգտակն բանից իմաստակաց՝ Մովսէս բանասէր զնա գիտէ գոլ, բայց իմաստուն եւ ոչ միով իրօք. (Փիլ. այլաբ.։)
Զի դուք բանասէր էք, գիտեմ ես. (Վրք. հց. ՟Ժ՟Բ։)
philological;
— հմտութիւն or ուսմունք, literature, humanity.
philology;
humanities;
letters.
Բանասիրութեան, եւ քննութեան իմաստից. (Վրդն. ղեւտ.։)
poet;
յոռի or զձուձ —, poetaster, rhymer.
ποιητής poeta, vates Ստեղծաբան. բանահիւս. մանաւանդ քերթող. եւ յն. ձայնիւ, պուետէս, պուետիկոս. (այսինքն արարօղ, կերտօղ՝ իմա՛ տաղաչափական բանից).
Զբանաստեղծս, զվիպագիրս. (Եւս. քր. ՟Ա։)
Դժուարին պատուածովք ըստ բանաստեղծացն ասել. (Առ որս. ՟Է։)
Զու՞մ արդեօք ի բանաստերծաց պատրուակես ընդ Մովսէսիւ. (Գր. տղ. թղթ.։)
Եսովպոս բանաստեղծ ի դեղփացւոց սատակեցաւ. (Եւս. քր. ՟Բ։)
Եւ Բանիբուն. գրագէտ. ճարտարաբան. քաջ մատենագիր. (կամ թէ քերթող՝ ըստ ՟Ա նշ).
Նախ քան զմեզ քաջք եւ բանաստեղծք, արք հոյակապք եւ զարմանալիք զարժանի բան պատմութեան արձանագրեցին. (Յհ. կթ.։)
ԲԱՆԱՍՏԵՂԾ (բան). ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ. ա. Բանաստեղծութեամբ յօրինեալ. բանահիւսական. քերթողական. ճարտարահնար. եւ Մտացածին. պատիր.
Այլ եւ ճառս եւս ինքնախօսս բանաստեղծս յարդարեալ՝ զղջացուցիչս չար գործոց. (Յհ. կթ.։)
poetical.
ԲԱՆԱՍՏԵՂԾ (ԲԱՆ) ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ. Բանաստեղծութեամբ յօրինեալ. բանահիւսական. քերթողական. ճարտարահնար. եւ Մտացածին. պատիր.
Այլ եւ ճառս եւս ինքնախօսս բանաստեղծս յարդարեալ՝ զղջացուցիչս չար գործոց. (Յհ. կթ.։)