goodnatured, good-tempered, civil, benign, affable, kind.
· Calfa
ԲԱՐԵԲԱՐՈՅ εὑήθηος, εὑγνώμων bonis moribus, proba mente praeditus , ἁγαθός, -θή bonus, probus, benignus, -a որ եւ ԲԱՐԵԲԱՐՔ ասի. ՈւՆօղ զբարի բարս, կամ զանոյշ բարոյս. քաղցրաբարոյ, հանդարտ, բարեսէր, մարդասէր. եւ Մարդասիրական. բարի. բարեսիրտ, կակուղ՝ անուշ՝ աղէկ.
Խաչակցութեամբն Քրիստոսի ըստ աւազակին բարեբարոյի. (Յհ. իմ. եկեղ.։)
Բարեբարոյ ընթերցողին. (Յիսուս որդի.։)
Առատացուցեալ նմա զամենայն ... ըստ անդստին բարեբարոյ մտաց իւրոց։ Զոր բարեբարոյ տեսութեամբ զնա նախ ընկալեալ. (Յհ. կթ.։)
excellent character, good-nature.
· Calfa
εὑγνωμοσύνη benignitas որ եւ ԲԱՐԵԲԱՐՈՒԹԻՒՆ. Բարեբարոյ լինելն. քաղցրաբարոյութիւն.
Հետեւեալ լինի ազատականութեանն՝ եւ բարուց գիջութիւն (մեղմութիւն), եւ բարեբարոյութիւն, եւ մարդասիրութիւնն, եւ ողորմած գոլն. (Արիստ. առաք.։)
cf. Բարեբարոյութիւն.
· Calfa
Ոչ նմանեաց անբանիցն բարեբարութեանց, որ առ տեարսն։ Նաեւ այն չեւ եւս խոնարհութեան նշանակ է, այլ բարեբարութեան. (Ոսկ. ես. եւ Ոսկ. եբր.։)
productive of good, fruitful, fertile, abundant.
· Calfa
Բարեբերք (պտղովք առաքինութեանց), եւ չարահալածք. (Սարկ. քհ.։)
fertility, fructification.
· Calfa
Այսպիսի բարեաց բարեբերութիւնք. (Սոկր.։)
that has good suckers, shoots or sprouts.
· Calfa
Որ ունի զբարի բարի բողբոջս. գեղեցկապէս բողբոջեալ. քաջընձիւղ. աղէկ ճղեր դուրս տուօղ, ուռճացած.
Բարեբողբողջ բոյսս վարսաւոր փայտից. (Նար. խչ.։)
Երեւացաւ ցամաքն հանդերձ բարեբողբոջ բոսօք եւ տնկօք. (Յհ. գառն.։)
that produces good fruit fruitful;
good-natured.
· Calfa
Բարից բուսուցանօղ. քաջաբոյս. քաջաբեր.
Կամ՝ Բարւոք բուսեալ. գովելի ըստ բուսոյ բարուց. ընտիր.
Թողու զաւակ մի բարեբոյս Լիպարիտ անուն։ Ունէին սոքա բողբոջք բարեբոյս զաւակաց. (Օրբել.։)
Կեղծաւորք միշտ զճշմարիտս յանդիմանեն՝ իբրեւ զխոշորս վարուք եւ խիստս մարդկան՝ յօրինադրել, եւ զինքեանս բարեբոյս եւ վշտակից (համարին). (Մխ. առակ. ՟Ժ՟Զ։)
that causes good to come forth.
· Calfa
Յիշատակարան բարեբուղխ բանից. (Նար. խչ.։)
naturally good, that has a good disposition, humane.
· Calfa
Այսպէս ասաց բարեբունն բան, ես բարի եմ (կամ առատ եմ). (Դիոն. ածայ.։)
benignity, clemency, mercy.
· Calfa
Նա մտցէ ընդ իս դիւրաբար, որ զիմս նմանեաց զբարեգթութիւն առ աղքատս. (Ոսկ. ՟ժ. կուս.։)
Ցո՛յց զսքանչելիս քո բարեգթութեամբդ լցեր.
Որ զթիւ սրբոց քոց բարեգթութեամբդ լցեր.
Որ զթիւ սրբոց քոց բարեգթութեամբդ լցեր.
Որ զթիւ սրբոց քոց բարեգթութեամբդ լցեր. (Շար.։)
beneficent, virtuous, pious, that does good.
· Calfa
Այր բարեգործ։ Բարեգործք էին։ Տնարարս՝ բարեգործս։ Բարեգործացն պապանծեցուցանել զանզգամ մարդոց զանգիտութիւն։ Լաւ է բարեգործաց, եթէ կամիցին ըստ Աստուծոյ կամացն չարչարել, քան չարագործացն.եւ այլն։
Բարեգործացն՝ բարութեան ուրախութիւն պատրաստեցին. (Ագաթ.։)
Տէրն բարի՝ չարն ծառայի՝ զբարեգործացն պարգեւեսցէ. (Նար. ՟Հ՟Դ։)
Տեսանե՞ս ո՛րչափ հատուցանէ Աստուած բարեգործացն յաղքատս. (Մանդ. ՟Ժ՟Ա։)
Բարեգործացն խնդրել բարիս՝ բնութեան են օրէնք. (Նար. ՟Ձ՟Գ։)
Լինիցիս բարեգործ ալեաց քոց. (Ճ. ՟Ա.) այսինքն խնայեա՛ ի ծերութիւնդ։
Զի փառաւորեսցեն զբարեգործն Աստուած. (Յճխ. ՟Բ։)
Բարեգործ առ ամենեսին։ Վնասակար եմ բարեգործիդ։ Առանց բարեգործիդ հրամանաց։ Բարեգործ աջովդ, եւ այլն. (Նար. ստէպ։)
to do well, good.
· Calfa
Իբրեւ ի վերայ որդւոց հատուցելոց հայրաբար գթացեալ բարեգործէ. (Ագաթ.։)
Զանգործութիւն բարւոյն, որ է ձեռաց նշանակ, ի բարիս բարեգործեաց. (Կամրջ.։)
Զանձինս մեր բարեգործիցեմք՝ աստուածատեսս առնելով. (Ածաբ. յայտն.։)
Զոր բարեգործեաց առ ազգս մարդկան, ո՞վ հատուսցէ նմա. (Արշ.։)
Բարեգործեալ ձեր առ քաղցեալսն՝ ինձ արարէք. (Զքր. կթ.։)
Փառաւորեսցէ միշտ զբարեգործօղն. ((այսինքն զբարերարն) Յճխ. ՟Դ։)
Այլ դու կարող ես սովորոբար՝ եւ առ զըլացօղս բարեգործել։ Ի քէն միշտ օգնեալ եւ բարեգործեալ. (Նար.։)
Յիշեսցո՛ւք, թէ զի՛նչ եւ քանիս մեղաք նմա, եւ ի նմանէ քանի՛ս բարեգործեցաք, եւ սիրեսցո՛ւք զնա. (Ոսկ. գծ.։)
Որ միանգամայն զամենայն աշխարհս բարեգործեցին։ Զազգս հայրապետաբար բարեգործեցեր. (Ճ. ՟Ա. Բ։)
Բարեգործել զնզովեալսն (իբր օրհնել, կամ ի լաւն փոխել)։ Բարեգործեսցին դատակնիքն (այսինքն ի լաւ անդր շրջեսցին). (Նար. ՟Ժ՟Է. ՟Ղ՟Դ։)
Այսպիսիքս լեալք՝ ամենայնիւ ի նմանէ բարեգործիցիմք (այսինքն բարիս գտանիցեմք). (Խոսր. պտրգ.։)
Հրաշափառապէս բարեգործեսցես բանդ կենդանի՝ ինձ խօսողութիւն անսայթաքելի. (իբր շնորհեսցես)։ Բարեգործեա՛ ի յանձին ... զամենալից շնորհս բազմապարգեւ քո ողորմութեան. (Նար. ՟Ժ՟Ը. ՟Լ՟Դ։)
Զի ամենայն մարդկային բնութիւն ըստ ազգակցութեան (ընդ Քրիստոսի) բարեգործեսցի. (Աթ. ՟Գ։)
Զի մի՛ ցաւելն անմխիթար իցէ, եւ մի՛ բարեգործելն անդաստիարակ. (Առ որս. ՟Ժ՟Ա։)
bounty, beneficence;
good works.
· Calfa
εὑπραγία, εὑπραξία bona opera Գործելն զգործս բարիս, եւ գործք բարեաց. առաքինի քաղաքավարութիւն. առաքինութիւն.
Որ արարեր լտիւս ի զբօսանս բարեգործութեան ի փրկութիւն անձանց մերոց. (Ժմ.։)
Առաջինքն ուրախ լինին ի վերջնոցն բարեգործութիւն. (Յճխ. ՟Ժ՟Գ։)
Ամենայն արուեստականացն (առաքինեաց) բարեգործութիւն փայլեն յաստուածադիր օրինացն. (Կորիւն.։)
Ծաղկեսցի նովաւ՝ որ ի յիս բարեգործութեան կենսատունկ դրախտ. (Նար. ՟Լ՟Է։)
Յետ դադարելոյ պատերազմաց՝ սկիզբն առնէ բարեգործութեանց պարթեւն քաջ։ Յետ բազում գործոց արութեան՝ ձեռնամուխ լինի ի բարեգործութիւնս, շինուածս բազումս առնելով. (Խոր. ՟Բ. 3. 24։)
Արիացեալք յերկս՝ հայցեն զառաջիկայ բարեգործութեանցն աջողութիւն։ Գործելով առուս, զբոլորեսեան յիւրաքանչիւրումն զօրացուցանելով ի բարեգործութեան. (Պիտ.։)
Նորոգեաց, լուսաւորեաց. հանապազ նովին բարեգործութեամբ զօրանայ. (Նար. ՟Հ՟Ե։)
Զի թէ հաւանեսցի խրատուցն, Աստուծոյ բարեգործութեանցն արժանի լինի. (Փիլ. այլաբ.։)
Աւազակն՝ որպէս ունայն էր ի բարեգործութենէ, այնպէս անտես եւ անլուր էր յամենայն բարեգործութեանցն տեառն մերոյ. (իմա՛ ըստ ամենայն նշանակութեան) (Եղիշ. ի խաչել.։)
Եւ այլ եւս բարեգործութիւն ի ձկանց եղեալ (ըստ վիպասանից). (Մագ. ՟Ժ։)
benign, humane, merciful, compassionate, tender, charitable, flexible.
· Calfa
εὕσπλαγχνος misericors, piissimus Որ ունի զբարի կամ զքաղցր գութ. քաղցրագութ. գթած յոյժ.
Հա՛յր բարեգութ, որ գթացար ի յազգս որդւոց մարդկան. (Շար. ստէպ։)
Հարք՝ բարեսէրք եւ բարեգութք լիցին. (Յճխ. ՟Ի՟Զ։)
Բարեգութն Պօղոս գրէր, հաստատեցէ՛ք զսէրն, եւ մխիթարեցէ՛ք. (Լմբ. սղ.։)
becoming, suitable, fit, proper.
· Calfa
Զի՞նչ ունիցիս պատճառս բարեդէպս առաջի դնել այդպիսի չարեացդ. (Սարգ. յկ. ՟Դ։)
decorum, fitness;
prosperity, luck.
· Calfa
Զառաջինն զիմ յիշատակեմ զանցս բարեդիպութեանցն։ Բարեդիպութեանցն սորա զուարթամիտ հանդիպեսցի։ Որ զբարեդիպութիւն մրցանակ մատուսցէ. եւ այլն. (Պիտ.։)
well adorned;
reformed.
· Calfa
Պատուեալ բարեզարդ գեղեցկութեամբ։ Բարեզարդ վայելչութիւնք. (Պիտ.։)
Բարեզարդ դաշամբ այս բանի։ Բարեզարդ բառիւք միշտ բարեբանեալ։ զուդամասն կրօնից բարեզարդն եպիսկոպոսութեամբ. (Նար.։)
Ի կարբերդ (շինեցաւ) Մովսիսի վանքն՝ բարեզարդ կարգադրութեամբ՝ բազմութեամբ եղբարց. (Ասող. ՟Գ. 7։)
Կեցեալ այսպիսի բարեզարդ կենօք. (Յիշատ.։)
to embellish, to adorn;
to reform.
· Calfa
εὑκοσμέω bene orno, exorno Շքեղացուցանել. վայելչացուցանել.
Զերկիր յեղանակօք բարեզարդէ։ Բարեզարդեցէ՛ք զձեզ արքունիսդ առաջնոցն սովորութեամբ. (Լմբ. սղ. եւ Լմբ. առ լեւոն.։)
embellishment, ornament, finery;
reformation, reform.
· Calfa
Խրթնացեալ ի բարեզարդութենէ բեմին. (Խոր. ՟Գ. 68։)
Բոլոր քաղաքի պատճառք բարեզարդութեան։ Բարեզարդութեամբք ի կենցաղումս բերկրեալք. (Պիտ.։)
Վասն բարզարդութեան անախտականացն. (Նար. ՟Ձ՟Ա։)
Զբարեզարդութիւնս մերոյ քաղցրութեան ոչինչ համարեցաւ. (Ճ. ՟Ա.։)
of good family, noble.
· Calfa
Զայս ասացեալ վայելուչն այն եւ բարեզարմն՝ ննջեաց խաղաղութեամբ. (Ճ. ՟Ա.։)
Մեծազարմ իշխօղս մեր՝ հանդերձ բարեզարմ ժառանգօք եւ ժառանգակցօք. (Սկեւռ. յար.։)
Եւ համօրէն՝ նոցին ծննդոյ, յոգնաշաւիղ՝ բարեզարմոյ. (Յիսուս որդի.) իմա՛ բարեզարմի, կամ բարի զարմի։
inheritance of great property;
good inheritance.
· Calfa
Ժառանգութիւն բարեաց, կամ Ընտիր ժառանգութիւն.
Բազումք ի մէնջ իբրեւ զհայրենի բարեժառանգութիւն պահեն զարբեցութիւնն. (Սարգ. ՟գ. յհ.։)
very good, very useful.
· Calfa
Ճանաչել զշահս ճշմարիտ բարելաւ կենդանեացս։ Բարելաւ կատարումն կենաց։ Բարելաւ ունակութիւն, կամ ախորժակ. (Պիտ.։)
great goodness, good-nature, nobleness, gentility.
· Calfa
Մրցանակ բարելաւութեան։ Սերմն բարելաւութեան. (Փիլ.։)
Պէսպէս կրօնիւք բարելաւութեան։ Զիւրեանցն արդարագործ բարելաւութիւնս։ Ոչ ասացելոցս բարելաւութեամբ միայն յօրանայ. (Պիտ.։)
Ապականիչ ոգւոցն բարելաւութեան. (Իգն.։)
Տեսեալ զբարելաւութիւն աշխարհին՝ հաճեցաւ ի նմա լինել. (Կաղանկտ.։)
sober, temperate, moderate.
· Calfa
Այլեւ տարերց բարեխառնիւք տո՛ւք ըզպտղոց առատութիւնս. (Շ. ոտ. Շ. հրեշտ.) իմա՛ իբր գ. բարեխառնութեամբ, կամ բարեխառն տարերբք։
Ամենայն մարմին խառնուած ունի ... ինն գոլով խառնուածոցն. նոյնպէս եցոյց ... ութ՝ զվատախառնիցն, եւ մի՝ զբարեխառինն։ Եւ թէ զբարեխառինն ասէ խառնել զմարդն, բայց ոչ զամենայն, այլ զմիջակին խառնուածոյ. (Նիւս. բն.։)
to temper, to moderate, to soften, to modify.
· Calfa
Բարեխառն, կամ միջասահման առնել. մեղմել. անուշցնել.
Բարեխառնել զօդս, կամ զբնութիւն ճաշակողացն. (Պիտ.։)
careful, that provides for wants, for an affair
· Calfa
Բարեխնամ հայրենի քաղցրութիւն։ Բարեխնամ կերակրողութիւն. (Պիտ.։)
to be careful, to provide.
· Calfa
Բարեխնամող տէր ամենեցուն. կամ Բարեխնամող երկայնմտութիւն. (Նար. ՟Ի. ՟Հ՟Գ. եւ այլն։)
that thinks of good things.
· Calfa
Սէր սուրբ ձիթենի պտղալից է ի սրտի բարեխորհին։ Հարք բարեսէրք, եւ բարեխորհք լիցին. (Յճխ. ՟Ժ՟Ա. ՟Ի՟Զ։)
Զի տեսողացն բարեխոհաց բարի պատճառք խրախութեան լիցին. (Յհ. կթ.։)
Իսկ եթէ կոյս պահեաց զմայրն, Աստուած ծնեալ բարեխորհիցն ճանաչիւր. (Ճ. ՟Գ.։)
Ոչ ոք ի բարեխորհից սակաւ (այսինքն փոքր) զմեղս ստութեանն. (Կլիմաք.։)
cf. Բարեխորհ.
· Calfa
Թագաւորեցուցանէ զՎաղարշակ՝ զայրս բարեխորհուրդ, եւ խոհեմ եւ քաջ. (Յհ. կթ.։)
that gives good advice, good instruction;
well instructed.
· Calfa
Մի՛ բանսարկուս, մի՛ դինեմոլս, այլ՝ բարեխրատս, զի զգաստացուցանիցեն զմանկամարդս. (Տիտ. ՟Բ. 3։)
Վաղարշ՝ բարեխրատից լսօղ հաւատայր. (Յհ. կթ.։)
Լսօղ եղեալ բարեխրատուցն իւրոց. (Ասող. ՟Բ. 2։)
Որպէ՛ս զիմաստուն եւ զբարեխրատ իմացող պատուեալ (զնաթանայէլ). (Կիւրղ. գանձ.։)
Յայնժամ բարեխրատքն՝ յիւրեանցն ողջախոհասցին յառաքինութեան կալ հաստատուն. (Պիտ.։)
Կարծեմ զնա անպիտան տգիտաց, եւ բարեխրատից. զի եւ բարեխրատքն զայսոսիկ զխօսս ըստգտանեն. (Սոկր.։)
adj. s. intercessor, mediator;
— լինել, cf. Բարեխօսեմ.
· Calfa
ԲԱՐԵԽՕՍ ի. ից կամ աց. ա. παρακαλών, παρακαλέσας, πρεσβευτής, μεσίτης advocans, advocatus, intercessor, mediator, legatus Որ բարի խօսի զայլոց, որպէս հաշտարար, կամ յորդորիչ. միջնորդ եւ աղաչաւոր.
Որպէս Քաղցրաբան. անուշ լեզու.
Քա՛ղցր լեր ի խօսել ... դաշն ի պատասխանելն, եւ բարեխօս յամենայնի. (Վրք. հց. ՟Ժ՟Զ։)
Ոչ իւրք բարեխօսիւ վարեցեալ. (Փիլ. լին.։)
Առաքեաց բարեխօսս. (Հ=Յ. նոյ. ՟Ի՟Ե.։)
Եթէ բարեխօս ոք կամ քարոզ եւ կամ առաքեալ՝ ստելով զքաղաքէն պատմիցէ. (Պղատ. օրին. ՟Ժ՟Բ։)
Աստուածածին եւ կոյս ... բարեխօս խոստովանողացս։ Որ բարեխօսդ ես միշտ աշխարհի։ Լե՛ր բարեխօս։ Զքեզ ունիմք բարեխօս. եւ այլն. (Շար.։)
Զօրք լուսեղինաց՝ բարեխօս լերուք ընդ մեղաւորացս եւ այլն։ Սոքա բարեխօսք հանդերձեալք, այլ եւ խնամակալք. (Շար.։ Նար. ՟Ձ՟Ա։)
Սոքա են մեզ բարեխօս յարքայութեանն Աստուծոյ։ Զճգնութիւնս սոցա բարեխօս քեզ ունիմք. (Շար.։)
Ամենայն միջնորդ եւ բարեխօս՝ բանիւ ունի բարեխօսել ... մարտիրոսք անբարբառ բարեխօսք են չարչարանօքն եւ հեղմամբ արեամբն իւրեանց։ Բարեխօս ունիմք զչարչարանսն տեառն։ Առանց բանի է բարեխօս նշան խաչիս. (Շ. բարձր.։)
Եւ է ընդ աջմէ Աստուծոյ, որ եւ բարեխօս իսկ է վասն մեր։ Միշտ կենդանի է՝ լինել բարեխօս վասն նոցա. (Հռ. ՟Ը. 34։ Եբր. ՟Է. 25։)
Առ հայր քո՝ եւ ինձ լիցիս բարեխօս. (Մխ. աղ.։)
Զմի որդի գիտեմք, որ խոստացաւ մեզ առաքել առ մեզ առ ի հօրէ զբարեխօսն զհոգին սուրբ։ Արդ գեղեցիկ է այս եկեղեցւոյ սրբարար եւ օգնական եւ բարեխօս հոգին սուրբ։ Բարեխօս կոչեցեալ է վասն մխիթարութեան բարեխօսութեան եւ օգնականութեան տկարութեանս մերոյ։ Ամենայնի վարդապետ եւ բարեխօս յԱստուծոյ եւ սրբարար հոգին սուրբ բարեխօս է։ Ծածկէ զայս ամենայն ամենաբարի զօրութիւն բարեխօսին. (Կոչ. ՟Ժ՟Ղ. ստէպ։)
Յուսամ ես տէրն իմ, յորդին համագործ, եւ ի հոգին սուրբ բարխօս։ Բնակեալ է յոսկերս սոցա բարեխօս հոգին. (Ագաթ.։)
Անդ բարեխօսն թռուցեալ (աղաւնակերպ) ... ի վերայ հանգչէր. (Ոսկ. յհ. ՟Ա. 11։)
Առանց բարեխօսի՝ բազմապատիկ տանջի։ Առանց բարեխօսի վրէժ առնուլ յանցանաց մերոց. (Եղիշ. ՟Բ. ՟Է։)
ԲԱՐԵԽՕՍ ԱՌՆԵԼ, ԱՐԿԱՆԵԼ, ՈՒՆԵԼ. Միջնորդ ընդ մէջ ձգել հաշտութեան, եւ ընդունելութեան հայցուածոց.
Սուրբ զաստուածածինն եւ զամենայն սուրբս բարեխօս արասցուք, եւ այլն. (Պտրգ.։)
Զքեզ ունիմք բարեխօս առ Քրիստոս վասն անձանց մերոց. (Շար.։)
ասի եւ Բարեխօս ունել զԱստուած առ սուրբս, յորժամ աղաչեմք զի հրամայեսցէ նոցա.
Զհարսն մեր զառաջինս բարեխօս կալցուք առ Աստուած, մանաւանդ թէ զԱստուած առ նոսա, զի նախ նոքա թողութիւն շնորհեսցեն արդարապէս անիծիցն, զոր հեղին ի վերայ որդւոց ժողովրդեան իւրեանց. (Շ. թղթ.։)
Բարեխօս լերուք առ տէր վասն քաւութեան մեղաց մերոց. (Ժմ.։ եւ Շար. ստէպ։)
to intercede.
· Calfa
Բարեխօսեալ առ մեծի թագաւորիդ՝ օգնեսցես մեզ. (Խոր. ՟Գ. 57։)
Զի բարեխօսեսցէ թագուհոյն. (Ճ. ՟Բ.։)
Առ Քրիստոս բարեխօսեա՛, փրկել զժողովուրդս իւր։ Բարեխօսեա՛ վասն անձանց մերոց։ Բարեխօսեցէ՛ք առ տէր. եւ այլն. (Շար.։ Ժմ.։) Իսկ զասելն զհոգւոյն սրբոյ.
Ըստ Աստուծոյ բարեխօսէ վասն սծբոց. (Հռ. ՟Ը. 27.) իմա՛ յանդիման լինել գերօրինակ միջնորդութեամբ. զորմէ տե՛ս ի բառն ԲԱՐԵԽՕՍ։ Գեղեցիկ է եւ առաջիկայս մեկնութիւն.
Բարեխօսել նորա (այսինքն Քրիստոսի) վասն սրբոց, եւ բարեխօսել հոգւոյն սրբոյ՝ առ ի վարդապետելոյ մեզ, զի ընդ միմեանց բարեխօսիցեմք. եւ ոչ եթէ առ բարձրագոյն ոք՝ միածնին կամ հոգւոյն սրբոյ բարեխօսելն գիտելի է. քանզի միապատիւ է աստուածականն, եւ աչ բազմաբար. (Ագաթ.։ եւ Կորիւն.։)
intercession, mediation.
· Calfa
Աբրահամ զնոյն թիւ յիշեցուցանէ ի բարեխօսութեան Սոդոմայ. (Արշ.։)
Սուրբ վկայքն՝ զոր դուքն չարչարեցէք, վասն ձեր նոքա բարեխօսութիւն կարեն մատուցանել։ Հասանել բարեխօսութեամբ սրբոյս յարքայութիւն Քրիստոսի. (Ագաթ.։)
Ի բարեխօսութիւն փութացի՛ր մեզ սուրբ աստուածածին։ Աղաչեմք զքեզ տէր բարխօսութեամբ հայցուածոց սրբոյ աստուածածնիդ, եւ ամենայն ընտրելոց. (Նար. ՟Ժ՟Բ։)
friend;
familiar, dear;
մտերիմ՝ անկեղծ՝ ճշմարիտ՝ անձնանուէր՝ սիրելի սուտ —, intimate, sincere, true, devoted, dear, false friend.
· Calfa
φίλος amicus Որ կամի զբարի ընկերին որպէս անձին, կամ ունի զբարի կամս առ այլ. ընտանի սիրելի. սիրական, սրտակից.
Քուսի արաքացի բարեկամ Դաւթի, կամ Քուսի առաջին բարեկամ արքայի. (տե՛ս ՟Բ. Թագ. ՟Ժ՟Ե. 37։ ՟Ժ՟Զ. 16. 17։ ՟Ա. Մնաց. ՟Ի՟Է. 33։)
Խօսէր տէր ընդ Մովսիսի դէմ յանդիման, որպէս ոք՝ զի խօսիցի ընդ բարեկամի իւրում։ Ղազարոս բարեկամ մեր ննջեաց։ Դուք բարեկամք էք իմ։ Եղբայր քո, կամ բարեկամ հանգոյն անձին քո։ Լուեալ երից բարեկամացն զչարիսն ամենայն։ Բարեկամք իմ եւ մերձաւորք իմ։ Հեռի արարեր յինէն զբարեկամս իմ եւ զծանօթս իմ։ Եւ եղէն բարեկամք. քանզի յառաջ թշնամիք էին միմեանց. եւ այլն։
ԲԱՐԵԿԱՄՔ. Որոյ կամքն է բարի եւ բարեսէր, փո՛յթ առ բարին, կամ Հայեցօղ զբարի.
Հայելով Յիսուս ի բարեկամսն, եւ ըստ բարի ցանկութեան նոցա տայ զպարգեւսն. (Մաշկ.։)
to be friendly, familiar, to make one's self familiar.
· Calfa
Բայց Շապուհ էր ցասմամբ ընդ Խոսրովայ՝ ի բարեկամանալն Արկադայ. (Խոր. ՟Գ. 50։)
Բարեկամացեալ էր նորա ընդ Հեռանայ հոնի. (Եղիշ. ՟Է։)
Բազում զօրագլուխք յունաց ընդ իս բարեկամացան ուխտիւ եւ երդմամբ. (Փարպ.։)
cf. Բարեկամանամ.
· Calfa
Զնոսա բարեկամեալ ... առ ինքն մատուցաներ. (Ագաթ.։)
Բարեկամեցաւ ընդ նմա, եւ ցածոյց զցասումնն։ Անտիոքոս բարեկամեալ ընդ Պտղոմէի՝ դաշինս հաշտութեան կռէր. (Եւս. քր. ՟Բ։)
Վասն այնորիկ իսկ արար զբարեկամութիւն Աստուած, ոչ ի չարութիւն բարեկամացն եւ ի բարեկամեցելոցն, այլ ի բարութիւն եւ ի շահ. (Ոսկ. մ. ՟Բ. 23։)
friendship, familiarity, attachment;
սերտ —, intimacy;
անկեղծ —, cordiality.
· Calfa
φιλία amicitia Փոխադարձ սիրելութիւն երկուց կամ բազմաց. բարեկամն լինել. սերտ ընտանութիւն. եւ Դաշնաւորութիւն.
Պահել զհաւատ բարեկամութեան առ մեզ։ Նորոգել զբարեկամութիւն։ Որ ծածկէ զյանցանս, խնդրէ զբարեկամութիւն. իսկ որ ատեայ զծածկելն, քակէ զբարեկամս եւ զընտանիս։ Որով՝ որք վարեցանն, առ Աստուած առաքեցին զբարեկամութիւն։ Եւ ի բարեկամութեան նորա՝ վայելչութիւն բարեաց. եւ այլն։
Ընդելական բարեկամութեամբ ի զբօսանս որսոց, ի խաղս. (Փարպ.։)
Ամենայն ազգ մեղաց՝ վասն յոյժ անձին իւրոյ բարեկամութեանն լինիցին. զի կուրացեալ իցէ առ սիրեցեալն սիրողն. (Պղատ. օրին. ՟Է։)
friend.
· Calfa
Յաղագս խրախճանութեանցն՝ զբարեկամս եւ զբարեկամուհիս ոչ յոլովագոյնս հնգից՝ երկաքանչիւրոցն ի միասին կոչիլ. (Պղատ. օրին. ՟Զ։)
well regulated, corrected, reformed, policed.
· Calfa
εὕτακτος bene ordinatus, dispositus Ուր իցէ բարի կարգ. բարւոք կարգեալ. կարգաւուրեալ.
Բարեկարգ շինութիւն տանց։ Օրինաց բարեկարգ յարմարութիւնք. (Պիտ.։)
Բարեկարգ աւանդութիւն, կամ ընթացք. (Լմբ. պտրգ. եւ Ժղ.։)
to order properly, to dispose, to put in order;
to amend, to reform.
· Calfa
Բարւոք կարգաւորել, գեղեցիկ տնտեսել. ուղղել.
Զբանակս անդրանկացդ բարեկարգեա՛ ինձ պահապան. (Նար. ՟Ձ՟Դ։)
good order, organization;
reform, reformation;
discipline;
policy.
· Calfa
εὑταξία ordo, ordinatio, modestia Բարւոք կարգաւորութիւն. բարեձեւութիւն. կարգ բարի եւ գովելի. գեղեցիկ կարգ. աղէկ կարգ կանոն.
Յետ այսպիսեաց արութեանց եւ բարեկարգութեանց մեռանի ի մծբին։ Որպէս զի ի բարեկարգութիւն հաստատեալ մեզ ծառայեսջիք մտերմութեամբ. (Խոր. ՟Բ. 7։ ՟Գ. 5։)
Հետեւօղ հարցն առաքինութեան գտեալ հանդիսանայր միշտ ի բոլոր բարեկարգութիւնս. (Յհ. կթ.։)
Չիք ինչ հոգեւոր գործառնութիւն կամ բարեկարգութիւն, թէ առանց գրոց լինիցի։ Եթէ ի բարեկարգութենէն սխալեսցին (քահանայք), զբոլոր ժողովուրդն կորուսանեն. (Խոսր.։)
Որպէս Գեղեցիկ դասաւորութիւն.
Ամենայն գիրք սուրբք բարեկարգութիւն ունին ընդ ստուգութեանն խառնեալ։ Իմա՛ փոքր ինչ զաշտիճանացս (սաղմոսաց) բարեկարգութիւն. (Լմբ. սղ.։)
Եւ Գեղեցիկ դասակարգութիւն.
Զսրբոցն իշխանութեանց՝ զհամակարգ աստուածայնոցն տէրութեանց եւ զօրութեանց ... զբարեկարգութիւնն. (Դիոն. երկն.։)
carnival, holy day time;
բուն —, the day before lent, shrovetuesday, shrovetide.
· Calfa
ռմկ. բարկենտանք. ուստի եւ պ. պէրգէտան. τὸ βακχεύματα bacchanalia իտ. carnevale ուստ թ. էթ փէսմէլէրի. Օր եւ ժամանակ բարիոք կենդանութեան, կամ բարեկեցութեան եւ ուրախութեան. որ սեպհականեալ է աւուրց յառաջելոց քան զերեւելի քան շաբաթապահս, մանաւանդ քան զմեծ պահս. վասն որոյ կոչի սա՝ ԲՈՒՆ ԲԱՐԵԿԵՆԴԱՆ.
Յաւուր բարեկենդանին։ Զերկու շաբաթսն (կամ զերկու շաբաթին) բարեկենդանին։ Հրամայեաց ի բարեկենդան շաբաթսն (կամ ի բարեկենդանաշաբաթսն) զամէն միս ի զոհից դիւացն վաճառել. (Ասող.։ Արշ.։ Տօնակ.։)
Ի նոյեմբ. ՟Ժ՟Դ. հոռոմն բարեկենդան առնէ քառասնօրեայ պահոց՝ Քրիստոսի ծննդեանն. (Հ. կիլիկ.։ Տե՛ս եւ ի Տօմար. բարեկենդան այլեւայլ պահոց։)
happiness, felicity, prosperity, rejoicing.
· Calfa
εὑζωή bona et beata vita որ եւ εὑημερία, εὑθυμία կամ εὑθηνία, εὑφροσύνη laetitia, εὑωχία deliciae եւ այլն. Բարիոք կենդանութիւն. քաջողջութիւն. եւ Բարեկեցութիւն. բարօրութիւն. յաջողութիւն. զուարթութիւն. ուրախութիւն.
Ոչ ածէր զմտաւ զտոհմային քաղաքակից ընկերութեանն բարեկենդանութիւն. (՟Բ. Մակ. ՟Ե. 6։)
Ես ասացի ի բարեկենդանութեան իմում, թէ ոչ սասանեցայց յաւիտեան. (Սղ. ՟Ի՟Թ. 7։)
Դարձուցից զամենայն բարեկենդանութիւնս նորա. (Ովս. ՟Բ. 11։)
Զյաւիտենական եւ զանասելի բարեկենդանութիւնն ընդ ապականացուիս այսմիկ փոխանակեն. (Իգն.։)
Աննիազ բարեկենդանութեան հասումն բաշխեալ ... Եւ ինքն ամենայն բարութեանց պատճառն Աստուած արբենալ ասի՝ վասն գերալրին եւ գերագոյն քան զմիտս բարեկենդանութեանն. (Դիոն. թղթ.։)
Զերկու շաբաթսն՝ բարեկենդանութիւն նոցա ընդարձակեաց. (այսինքն թոյլ ետ բարեկենդան առնել)։ Ի մէջ երկուց բարեկենդանութեանց եւ պահոց. (Կամրջ.։)
Եօթն շաբաթ պահոցն առանց բարեկենդանութեան. (Լծ. կոչ.։)
that has a good figure, handsome, graceful, genteel, pretty, well-made.
· Calfa
Չարն՝ ի ներքոյ դառն ապաժոյժ ղեղւոյն. Իսկ ի վերոյ բարեկերպ գունեալ. (Անյաղթ հց. իմ.։)
fine figure, good shape, grace, gentility.
· Calfa
Նայեցեալ ի կրօնս զգեստուս բարեկերպութեան ... երջանիկ կարդան եղկելոյս. (Նար. ՟Ձ՟Գ։)
of good morals, pious, virtuous, honest, religious.
· Calfa
Եկեղեցականացն բարեկրօն լինել. (Խոսր.։)
Եթէ բարեկրօն (տեսանեմ), յանդիմանութեան (ակն ունիմ)։ Ժողովք բարեկրօնից. (Նար. ՟Ի՟Գ. ՟Լ՟Ա։)
good morals, honesty, probity, piety, religion, goodness.
· Calfa
Եւ լինի աղագաւ յառաւել զգուշութենէ կարծեաց՝ թերութիւն բարեկրօնութեան. (Գր. տղ. թղթ.։)
to vouchsafe, to accept, to receive favourably, to please.
· Calfa
Օրհնեալ է անուն սուրբ փառաց նորա, որ այսպէս բարեհաճեցաւ։ Գոհանամ զքէն Քրիստոս Աստուած իմ, զի այսպէս բարեհաճեալ յիս՝ զօրացուցաներ զիս։ Բարեհաճեցաւ ի քեզ հայր բարերար. (ՃՃ.։)
Բարեհաճեցի՛ր, եւ ընկալ տէր ի հաճոյս քո զվերակացու եւ զտեսուչ հոգւոց մերոց. (Եփր. քրզ.։)
Զայս եւ տէրն աւանդեաց՝ զբարեհաճիլն ամենայն մարդկան. (Համամ առակ.։)
very agreeable;
բարեհաճոյ լինել, cf. Բարեհաճոյանամ.
· Calfa
Եթէ ուղղափառ հաւատս ցուցցուք, եւ բարեհաճոյ գործս, տաճար գտցուք հոգեւորական. (Գանձ.։)
Որք բարեհաճոյք եղեն Աստուծոյ, եւ արդարացան. (Աթ. ՟Դ։)
Որոց բարեհաճոյն լինել դէպ եղեւ, ապաքէն ամենայն իրօք բարեբաստիկ. (Փիլ. իմաստն.։)
Եւ ամենայն սրբոց քոց, որք յաւիտենից քեզ բարեհաճոյացան. (Պտրգ.։)
Այսքան սիրեաց զվայրանկեալ բնութիւնս, եւ այսքան բարեհաճոյացաւ ընդ մեզ. (Սարգ. ՟ա. պետ. ՟Ժ՟Բ։)