Definitions containing the research ց : 10000 Results

Բերկրալիր

cf. Բերկրալի.

NBHL (5)

ԲԵՐԿՐԱԼԻՐ ԲԵՐԿՐԱԼԻՑ. Լի կամ լցեալ բերկրութեամբ. խնդալից. ուրախալից.

Աղաղակեցին բերկրալիր բերանով ... Բերկրալիր շրթանց։ Բերկրալիր բանից. (Նար. խչ. եւ Նար. առաք.։)

Ա՛յ հրաշագործ բերան բերկրալիր՝ դու լռեցեր այժմ ի խօսելոյ. (Գանձ.։)

Աներկիւղ խնդութեամբ եւ բեկրալից ուրախութեամբ. (Շար.։ Զքր. կթ. խչ.։)

Ընդ արդարսն խայտալ եւ բերկրալից լինել. (Բրս. յուդիտ.։)


Բերկրական, ի, աց

cf. Բերկրալի.

NBHL (1)

Այսօր ընդ բերկրական զուարթնոյն կրեցեր աւետեաց զտէրն տերանց ի քեզ. (Շար.։)


Բերկրանք, նաց

s. pl. adv.

joy, mirth, pleasure, content, delight;
բերկրանօք, deliciously.

NBHL (4)

Ցնծալից բերկրանօք. (Նար.։)

Անհամեմատ, կամ անկշռելի, կամ անբաւ բերկրանօք։ Բարեզարդաբար բերկրանօք բերին։ Խօսնակ բերկրանաց։ Ախորժ բերկրանաց ճաշակմամբ. (Նար.)

Զլսողացն անձինս լի առնէին ուրախական բերկրանօք. (Լաստ. ՟Ժ։)

Ուրախութեան եւ բերկրանաց. (Կիւրղ. ղկ.։)


Բերկրապատար

adj.

joyful joyous, cheerful.

NBHL (1)

Պատարուն բերկրութեամբ. բերկրալից.


Բերկրեմ, եցի

va.

to rejoice, to give joy, to recreate, to divert, to delight, to enliven, to please.

NBHL (4)

ԲԵՐԿՐԵՄ ԲԵՐԿՐԵՑՈՒՑԱՆԵՄ. χαροποιέω laetifico, exhilaro, χαριεντίζομαι facete dico Տալ բերկրիլ. ուրախ առնել. զուարթացուցնել. զուարճացուցանել.

Յոյս հանդերձելոցն բերկրէ զհաւատացեալսն։ Իւր ինքեան փառաւորութիւնն բերկրէ լիւրաքանչիւրսն. (Խոսր.։)

Այս ինչ արդեօք իցէ, զոր ես ասեմ նշանակել ձեզ, եւ բերկրել զանձն քո. (Պղատ. սոկր.։)

Զտրտմեցելոյն սիրտ բերկրեցուցեր։ Իսկ բերկրեցոյց, որով տրտմեցաւ. (Նար. ՟Ժ՟Դ. եւ Նար. կուս.։)


Բերկրիմ, եցայ, եա՛ց, եա՛

vn.

to rejoice, to be delighted, pleased.

NBHL (9)

χαίρω, εὑφραίνομαι, εὑθυμέω gaudeo, laetor եւ այլն. Բերկրիլ ըստ որում խրախ լինել ի տես եւ ի լուր բարեաց. ուրախ լինել. ուրախանալ. խնդալ. ցնծալ. հրճուիլ. խայտալ. զուարթանալ.

Ի տեսանելն զքեզ՝ բերկրեսցի ի մտիս իւր։ Բերկրեսցին ի քեզ՝ որ գերեալք են։ Բերկրեսցի ոք, սաղմոս ասասցէ։ Ի յայտնութեան փառաց նորա ցնծացեալ բերկրեսջիք։ Որպէս մայր որդւովք բերկրեալ։ Սրտի բերկրեցելոյ (կամ բերկրելոյ) երեսք ծաղկին.եւ այլն։

Ուրա՛խ լեր բերկրեալդ, տէր ընդ քեզ. (Ղկ. ՟Ա. 27.) յն. քէխարիդօմէ՛նի իմա՛ շնորհազարդեալ, ի խա՛րիս, որ է շնորհ. բայց եւ արմատ նորա է խա՛րա, այսինքն ուրախութիւն։

Արդարեւ բերկրեալ ես, որ անճառելի շնորհին դու միայն բերկրեցար, այլ եւ ուրախութեան եւ բերկրանաց ազգի մարդկան գտար առիթ. (Կիւրղ. ղկ.։)

Որ զհրեշտակին զձայնն լուեալ՝ հիացեալ բերկրեցար։ Ուրա՛խ լեր եւ բերկրեա՛ մայր եւ կոյս։ Ցնծացեալ բերկրի սիոն։ Արեամբ նահատակացն բերկրեալ. (Շար.։)

Բերկրիլն թուի ինձ ծայր լինել ամենայն ուրախութեան եւ ցնծութեան իրաց. (Սարգ. ՟ա. պետ. ՟Ժ։)

Յոյժ ցնծացեալ բերկրեցաւ թագաւորն. (Եղիշ. ՟Բ։)

Ուստի բարձրեալն Աստուած պարտրեալ բերկրի։ Բերկրեալ, կամ բերկրեցեալ. բերկրեցելոյդ։ Բերկրեցելոցն պարուց. (Նար.։)

Ի կենցաղումս բերկրեալք Սրտիցն բերկրեցելոց. (Պիտ.) ուր գտան գրեալ եւ Բերկրիցէք, իբր բերկրիցիք։


Բերկրութիւն, ութեան

s.

joy, mirth, contentment, pleasure, delight, gaiety, agree-ableness, satisfaction, complaisance, mildness.

NBHL (4)

χαρά, εὑφροσύνη gaudium, laetitia Բերկրանք, բերկրումն. բարկրութիւն, այսինքն ցնծութիւն, ուրախութիւն. խնդութիւն. խնտում, ցնծում.

Ուրախանայի յանտրտում բերկրութեան վայելիւք։ Զուրախութեանցն բերկրւոթիւնս։ Ուրախակիցք իմումս լինցիք բերկրութեան։ Ի զգայութեանցն բերկրութիւնս. (Պիտ.։)

Անանց կամ հոգեւորական բերկրութիւն։ Բերկրութիւն հարսանեաց, կամ բարւոյ, կամ բարեաց։ Ձայն, կամ բարբառ, կամ նաւակատիք, կամ բաժակ բերկրութեան. (Նար.։)

Ի բերկրութեան լինել եւ յուրախութեան։ Միշտ խնդութիւն, համակ ցնծութիւն, յաւէտ բերկրութիւն։ Միով բանիւ պարառութեամբ բերկրութիւն զիրսն անուանեաց եւ ցնծութիւն. (Սարգ. ՟ա. պ. ՟Ժ։)


Բերումն, ման

s.

portage, carriage;
exigence;
tendency;
proneness, propension, inclination;
fertility.

NBHL (14)

Պատուեցեր զմեզ բերմամբ աստուածոցն. (Ճ. ՟Ա.։)

Զդժնդակացն զբերումն արտաքս հանելով. (Յճխ. ՟Ժ՟Ա։)

Ի բերմանէ իւրոցն շահից. (Պիտ.։)

Սա իսկ գոլով բերումն բանականին՝ լար ոսկի, օրէնք կոչեցեալ. (Պղատ. օրին. ՟Ա։)

Ի ծովային բերմանց շնորհալոյս մարգարիտ. (Նար. կուս.) իմա՛ զբերս ծովու, ն. կամ կր։

Ընդ կրունկն բերմամբ։ Երկնից բերմամբ. (Նար.։)

Բերումն հողմոց. (Ոսկ. յհ. ՟Ա. 24։)

Զօդոցն բերման ալեացն. (Պիտ.։)

ԲԵՐՈՒՄՆ. որպէս Վարումն. ընթացք. դեգերանք. անցք. դէպք.

Կենցաղոյս բերմունք։ Ի բերմանէ ընդունայնութեան. (Նար.։)

Ըստ իրացն բերման. (Սարգ. յկ. ՟Ժ՟Ա։)

Ախորժակացն բերմամբք։ Յօգտակարագոյն բերմանէ։ Յանդուգն բերմամբ. (Պիտ.։)

Զգայարանաց անյագութիւնն ի բերումն աշխարհի։ Քննեաց զանկարգ բերմունք մարդկան. (Լմբ. ժղ.։)

Անբռնադատ կրիցն առ սոյն բերումն. (Նար.։)


Բեւեկնի, նւոյ

s.

turpentine-tree;
juniper-tree;
բեւեկնոյ խիժ orկռէզ, colophony, rosin.

NBHL (3)

Ծածկեաց զնոսա Յակոբ ի ներքոյ բեւեկնոյն. (Ծն. ՟Չ՟Ե. 4։ ՟Ժ՟Դ. 6։ Յես. ՟Ի՟Դ. 26։)

Եղիցին իբրեւ զբեւեկնի տերեւաթափ. (Ես. ՟Ա. 30։ ՟Զ. 13։)

Ի բեւեկնոջ եւ ընկուզւոջ քաղցրաճաշակս պարարտութեան իւղոյ են. (Վեցօր. ՟Ե։)


Բեւեռակապ

adj.

nailed, fastened with nails.

NBHL (1)

Սանձեալ թիակօք զերիվարս տախտակագործացն՝ բեւեռակապ երկաթագործացն. (այսինքն զնաւս) (Ագաթ.։)


Բեւեռապինդ

cf. Բեւեռակապ.

NBHL (1)

Բեւեռապինդ ամրացուցանել. (Ասող. ՟Գ. 11։)


Բեւեռեմ, եցի

va.

to nail, to nail up, to fasten with nails.

NBHL (10)

προσηλόω, καθηλόω, ἱσχυρόω clavis figo, affigo, firmo Սեւեռել. հեղուսել. բեւեռօք պնդել. անշարժ հաստատել. յարել, կցել իսպառ. գամել.

Բեւեռեցին զնոսա բեւեռօք. (Ես. ՟Խ՟Ա. 7։)

Եւ ամենայն սպաս տան անտառին Լիբանանու՝ ոսկւով բեւեռեալ. (՟Բ. Մնաց. ՟Բ. 20։)

Եբարձ զայն ի միջոյ, եւ բեւեռեաց ընդ խաչափայտին. (Կող. ՟Բ. 14։)

Բեւեռեցին որպէս չարագործ. (Նար. ՟Հ՟Ե։)

Բեւեռեցար ի խաչին։ Ի խաչին բեւեռեալ. (եւ այլն. Շար.։)

Աներեւակի նետիւք խոցոտեալ ... հանապազամուխ բեւեռեալ աստուստ ընդ հոգւոյս։ Ընդ անցաւորս այս կենցաղ կորստեան՝ կամօք բեւեռեցայ։ Ի քեզ պատուաստեցայց՝ բեւեռեալ յուսով. (Նար.։)

Իբրեւ բեւեռեալք ընդ նմա՝ չառնուին յանձն թափիլ ի նմանէ։ Ո՞վ տայր ինձ այժմ զմարմնովն Պօղոսի եւ Պետրոսի զեղուլ, եւ բեւեռել ընդ գերեզմանս նոցա. (Ոսկ. մտթ. եւ Ոսկ. հռ.։)

Կողն (Ադամայ) ... իբր ամուսնացաւ, յետոյ, իբրու թէ ի տեղւոջ իւրում բեւեռեցաւ տնկեցաւ վերստին. եղիցին ասէ երկոքին ի մի մարմին. (Եփր. ծն.։)

Այն որ բեւեռեաց զունկնն զայն զհատեալ՝ կարող էր նա եւ զանդամսն միաբանեալս քայքայել։ Զունկնն ի տեղւոջ իւրում բեւեռեաց. (Եփր. համաբ.։)


Բզզամ, ացի

vn.

to buzz, to hum, to murmur.

NBHL (1)

Ձայն հանել ճանճից, մեղուաց, եւ նոցին նմանեաց ի թռիչս իւրեանց. տզզալ.


Բզզեմ, եցի

vn.

cf. Բզզամ.

NBHL (1)

Զմեղուացն քննեսցէ զձայնս, կամ զճանճից եւ զմժեխաց ... որ շուրջ թռուցեալ բզզեն, եւ ճիւաղ շառաչեն. (Ոսկ. յհ. ՟Ա. 28։)


Բզզումն, ման

s.

buzz, hum.

NBHL (1)

ԲԶԶՈՒՄՆ որ եւ ԲԶԶԱՆՔ. Բզզալն, կամ բզզելն մեղուաց, ճանճից, եւ այլն. վըզ վըզ ձան հանելը.


Բզզանք

s.

cf. Բզզումն.

NBHL (1)

ԲԶԶՈՒՄՆ որ եւ ԲԶԶԱՆՔ . Բզզալն, կամ բզզելն մեղուաց, ճանճից, եւ այլն. վըզ վըզ ձան հանելը.


Բզէզ, եզոյ

s.

scarab, beetle;
stag-beetle;
cockchafer.

NBHL (4)

ԲԶԷԶ ԲԶԻԶ. որ եւ ԲՆԴԵՌՆ. κάνθαρος, κανθαρίς scarabeus, scarabelaphus Ճճի բզզօղ՝ ո՛րպիսի եւ իցէ. մանաւանդ՝ որոյ թեւքն եւ ամփոփեալ ի պատեանս, եւ առաւել աղտաղասէրն.

Զայլ զբիւրս ի բզզոց անզարդ զեռունս։ Զամենայն զեռունս եւ զբզիզսն ... ժայթքեալ արտաքս բերցես. (Մագ. ՟Ժ՟Բ։)

Զկէսն պարթեւս, այսինքն զմեղու. եւ զկէսն պատենաթեւս, այսինքն ... զբզէզս. (Վեցօր. ՟Ը։)

Կաքաւն ի բզէզն ապաւինեցաւ։ Արծիւն ոչ լուաւ բզեզին։ Խոզն եւ բզէզն աղբակերք են. (Ոսկիփոր.։)


Բզիզ, զոյ

cf. Բզէզ.

NBHL (4)

ԲԶԷԶ ԲԶԻԶ. որ եւ ԲՆԴԵՌՆ. κάνθαρος, κανθαρίς scarabeus, scarabelaphus Ճճի բզզօղ՝ ո՛րպիսի եւ իցէ. մանաւանդ՝ որոյ թեւքն եւ ամփոփեալ ի պատեանս, եւ առաւել աղտաղասէրն.

Զայլ զբիւրս ի բզզոց անզարդ զեռունս։ Զամենայն զեռունս եւ զբզիզսն ... ժայթքեալ արտաքս բերցես. (Մագ. ՟Ժ՟Բ։)

Զկէսն պարթեւս, այսինքն զմեղու. եւ զկէսն պատենաթեւս, այսինքն ... զբզէզս. (Վեցօր. ՟Ը։)

Կաքաւն ի բզէզն ապաւինեցաւ։ Արծիւն ոչ լուաւ բզեզին։ Խոզն եւ բզէզն աղբակերք են. (Ոսկիփոր.։)


Բթիմ, եցայ

vn.

to make ones self dull, less keen;
to be dull, stupid, to grow rusty.

NBHL (7)

Մեր սուրքս բթեցան, եւ նոքա ոչ զարհուրեցան ի մեռանելոյ. (Ագաթ.։)

Սուրք սպանողացն բթեցան, եւ նոցա պարանոցքն ոչ ձանձրացան. (Եղիշ. ՟Գ։)

Տեսանե՞ս զհաւատոյ սրոյն բթելն։ Սրտմտութիւնն բթեցաւ։ Ի յանձկութենէ բթեալ։ Մեր իմաստքս ամենայն առ մարտակցութիւն նորին բթի, եւ անգործ եղեալ նհանջի։ Իմ հնարքս բթեցաւ. (Լմբ. սղ.։)

Ահաւասիկ տանջանք քո բթեցան. (Ճ. ՟Ա.։)

Վատթարացեալք բթեցաք յամենայն առաքինութեանց. (Լմբ. սղ.։)

Բթելն յըստ բնութենէն գործոց. (Նիւս. կազմ.։)

Բթեալ ստամոքսն ի բաց ընկենու զառողջարար կերակուրն. (Առաք. մոլ.։)


Բժաբեր

adj. s.

blear, bleared;
Գիճակն.

NBHL (3)

Բժոտ, բժոտեալ. ունօղ զբիժ, որպիսի լինին աչք տկարացեալք կամ բծաւորք.

Մտացն ակն՝ եթէ ընդ ծուխս ինչ աշխարհի իրացս գայցէ, բժաբե՛ր արտօսրալից լինիցի. (Ոսկ. մ. ՟Ա. 2։)

Ի ծխի՝ աչք բժաբերք եւ արտօսրալիցք լինին. (Խոսր.։)


Բժժանք, նաց

s. pl.

talisman, amulet, phylactery.

NBHL (9)

ἵαμα sanatio, remedium, ἁλεξιφάρμακον, περίαμμα amuletum, ligamen որ եւ ԲԺԻԺ. Սուտ դեղ բժշկութեան. կախարդանք. ծրարք եւ արարք վհկաց ի սուտ կարծիս բուժելոյ զախտս, կամ պահելոյ ի պատահարաց. է՛ որ տխմարական, եւ գործ սնապաշտութեան, եւ է՛ որ դիւթական եւ դիւական. հա մայիլ.

Գտանէին ի ներքոյ հանդերձից նոցա յուռութուլունս, եւ բժժանս յամենայն կռոց. (՟Բ. Մակ. ՟Ժ՟Բ. 40։) Ուր որպէս յուռութուլունք՝ ի յն. է ἰερώματα այսինքն նուիրականք, կամ սրբազան կարծեցեալ իրք հեթանոսանկանք. նոյնպէս եւ բժժանք՝ է ἱαμνεία (իբր յատուկ անոճն). զոր թարգմանիցն մեր առնու իբր ἵαμα , որ է բուժումն, բժշկութիւն։ Վասն որոյ բժժանքն լինի որպէս Բուժանք. այսինքն իրք բժշկարարք եւ ազատարարք՝ ստութեամբ.

Եւ ոմանց քերել բերել ի ծեփածոյ նաւին նաւթոյ՝ ի բժշկութիւն եւ ի ջնջոց ցաւոց ինչ բժժանաց. (Եւս. քր. ՟Ա։)

Զծրարս բժժանաց ի ձեռին եւ ի յարկին եւ ի պարանոցի կապել. (Մանդ. ՟Ժ՟Զ։)

Եւ եթէ այլ ոք ի ձէնջ գիտէ առ նոսա դիւական ինչ բժժանք, եւ զայնոսիկ յայտնեցէ՛ք նոցա, եւ ասացէ՛ք թողուլ, եւ ի բաց կալ. (Շ. թղթ.։)

Եթէ բժժանօք ինչ յուռթից կախարդել խորամանկեսցէ. (Նար. ՟Կ՟Զ։)

Կախարդութեամբ, եւ հնարիւք բժժանաց։ Առանց ամենայն բժժանաց կատարին ի Քրիստոսէ բժշկութիւնքն. (Բրսղ. մրկ.։)

Պատրաստեաց կերակուր բժժանօք կախարդութեամբ։ Ճ. (՟Ա.։)

Դեւն ունէր բարձեալ յամենայն անդամս իւր բժժանս դեղոց։ Բելիար ունէր յամենայն անդամս իւր բժըժանս դեղոց բարձեալ. (Վրք. հց. ՟Ի՟Զ։ Հ. մարտ. ՟Ի՟Դ.։)


Բժշկական, ի, աց

adj.

medical;
բժշկականն, cf. Բժշկականութիւն.

NBHL (7)

ἱατρικός, θεραπευτικός medicus, -a, -um, et sanandi vim habens Սեպհական բժշկաց եւ բժշկութեան. բժշկային. եւ Բժշկարար. առողջացուցիչ.

Հրաժարել ի վնասակարացն ըստ բժշկական բանին՝ եւ մեզ է օգտակար. (Բրս. հց.։)

Բժշկական կրթականութիւն ամենափորձ հնարաւորութեամբ՝ պատճառ կենաց անախտականաց. (Նար. ՟Խ՟Գ։)

Պարտ է, զի նա կամեսցի զառողջութիւնն, եւ ապա դեղքն բժշկականք ազդեսցեն. (Լմբ. սղ.։)

Ցօղելով յիս զբժշկականդ քո ցօղ. (Երզն. աղ.։)

Լուայ ի բժշկականէ ումեքէ եւ անցելոյ ընդ բանս բժշկականս՞ Մաշկ.։

Ա՛յլ արհեստք՝ կա՛մ յաղագս մարմնոյ է, որպէս բժշկականն, կամ յաղագս այնոցիկ՝ որ արտաքոյ մարմնոյ. որպէս հիւսնականն, շինողականն, դարբնականն. (Սահմ. ՟Ի՟Ա։)


Բժշկապետ, աց

s.

first physician.

NBHL (3)

ἁρχίατρος archiater, medicorum princeps Պետ բժշկաց. առաջին կամ երեւելի ի բժիշկս. ճարտար բժիշկ կամ բուժիչ. հէքիմ պաշը, պաշ հէքիմ.

Ղուկաս, բժշկապետն անձանց՝ քան թէ մարմնոց։ Բժշկապետ մարմնոց՝ յօդեալ ընդ հոգի. (Նար. առաք. եւ Նար. մծբ.։)

Ո՛չ է մարթ զօրաւոր լինել վիրաց քոց քան զճարտարութիւն բժշկապետին. (Կոչ. ՟Բ. յն. բժշկապետական.)


Բժշկարան, աց

s.

place of cure;
doctors shop;
medical book.

NBHL (8)

Եկեղեցի է բժշկարան մեղաւորաց. (Եփր. խոստով.։)

Բժիշկն՝ հաւատացողիդ հասեալ է. բժշկարանն բացեալ է, դեղ առաջի ե՛դեալ կայ. (Ոսկ. ղկ.։)

Բժշկարան հիւանդութեանց զանազան՝ զտեղիս զայս բացագործեալ. (Նիւս. թէոդոր.։)

Ի մէջ անցուցեալ զամենակար բժշկարանն՝ բժշկել զամենայն ախտս։ Բացեալ զիւր ամենակարն բժշկարան. (Ագաթ.։)

(Եկեղեցին՝) բժշկարան անսխալելի՝ տարակուսեալ պարտաւորաց. (Նար. ՟Հ՟Ե։)

Դեղ բժշկութեան են աղօթքն, արգել մեղաց, բժշկարան յանցանաց. (Ոսկ. եբր.։)

Բա՛ց հզօր եւ գթած զբժշկարանիդ կենաց վարդապետարան. այսինքն բա՛ց զդպրոց ուսանելոյ զսուրբ գիրս եւ զվարդապետութիւն հոգեւոր բժշկութեանդ. (Նար. ՟Լ՟Ե։)

Առ ժամանակն մարմնոց եւեթ բժիշկս առնէ զնոսա. յետոյ եւ զոգւոց իսկ բժշկարանս տայ ի ձեռս նոցա, զլաւն եւ զկարեւորն. (Ոսկ. մ. ՟Բ. 7։)


Բժշկեմ, եցի

va.

to cure, to physic, to remedy, to dress.

NBHL (15)

ἱατρεύω medeor, curo Բժշկութիւն առնել, այսինքն առնել զգործ բժշկի. դարմանել գեղովք առ ի առողջացուցանել զհիւանդս, կամ զախտս եւ զվէրս. եւ նմանութեամբ՝ զցաւս հոգւոյ, զկիրս եւ զկարծիս մտաց. դեղ ընել, պէտ ընել..

Դարձաւ արքայ յովրամ բժշկել ի վերացն զոր խոցեցին զնա ասորիքն. (՟Դ. Թագ. ՟Ը. 29։ ՟Թ. 15։)

Բժշկեցաք զԲաբելոն, եւ նա ոչ բժշկեցաւ։ Ի ցաւս քո բժշկեցար, եւ օգուտ ոչ եղեւ քեզ. (Երեմ. ՟Ծ՟Ա. 9։ ՟Լ. 13։)

Բժիշկն բժշկէ զցաւս, այլ ոչ բարկանայ հիւանդին. (Նեղոս.։)

Ո՛վ մտացի դու, եւ ու՞ր ուսար վիրօք զվէր բժշկել. (Լմբ. ատ.։)

Ամենեքեան եմք մահկանացու, այն՝ որ բժշկէն, եւ որ բժշկին. (Եղիշ. ՟Ը։)

ἱάομαι, θεραπεύω, ἑξακέομαι sano, sarcio, sedo եւ այլն. Բուժել՝ փարատելով զցաւս. ապաքինել, աւաքել. առողջացուցանել. լաւըցնել, աղէկցընել, ողջնցնել.

Ոչ դեղք եւ ոչ սպեղանիք բժշկեցին զնոսա, այլ՝ քո տէր բանդ, որ զամենայն բժշկէ։ Ես եմ տէր՝ որ բժշկեմ զքեզ։ Հարկանեմ, եւ բժշկեմ։ Եհար, եւ ձեռք նորա բժշկեցին։ Բժշկելով բժշկեսցէ զնոսա։ Բժշկէր զամենայն հիւանդութիւնս, եւ զամենայն ախտս ի ժողովրդեանն։ Մատուցին առ նա զամենայն հիւանդս ... եւ զդիւահարս եւ զլուսնոտս եւ զանդամալոյծս, եւ բժշկեաց զնոսա։ Զհիւանդս բժշկեցէ՛ք.եւ այլն։

Բժշկեցաւ մանուկն։ Բազում անդամալոյծք եւ կաղք բժշկէին։ Յայնս երկա՛յք բժշկեցարո՛ւք։ Եւ ահա բժշկեալ իցէ արած բորոտութեանն ի բորոտէ անտի։ Բժշկեցաւ արածն։ Վէրք իմ սաստիկք, ուստի՞ բժշկեցայց։ Բժշկեա՛ զիս տէր, եւ բժշկեցայց։ Ասա՛ բանիւ, եւ բժշկեսցի մանուկն իմ։ Եկին լսել ի նմանէ, եւ բժշկել ի հիւանդութենէ իւրեանց. եւ նեղեալք յայսոց պղծոց՝ բժշկէին։ Որոյ վիրօքն բժշկեցաք. եւ այլն։

Փութասցո՛ւք բժշկել, եւ բժշկիլ։ Վէրս ունիմք, ի միմեանց բժշկեսցուք. (Լմբ. ատ.։)

Վիրաւորեցար, այլ՝ բժշկեա՛ց. (Ճ. ՟Գ.։)

Մեք նախ քան զբժշկելն զմեզ՝ զայլս ձեռնարկեմք բժշկել. (Վրք. հց. ՟Բ։)

Զայսպիսի կարծիս՝ գալովն միւսանգամ՝ բժշկեաց. (Ոսկ. յհ. ՟Ա. 16։)

Ջուր բժշկեսցէ զծանրաւումն առողջին. (Բրս. թղթ.։)

Ի բնութենէ եւ ի տէրունեան օրինաց խրատեալք եղեն՝ բժշկել զէն էապէս. այսինքն պաշտել զոր էնն Աստուած. (Փիլ. տեսական.։)


Բժշկութիւն, ութեան

s.

cure, attendance, recovery, dressing;
medicament, medecine, remedy.

NBHL (6)

Ի զուր յանճախեցեր զբժշկութիւնս քո, եւ օգուտ չիք ուստեք քեզ։ Ախտիւ որովայնի, որոյ ոչ գոյր բժշկութիւն։ Որոց պէտք էին բժշկութեան՝ բժշկէր։ Բժշկութիւնս կատարեմ։ Ի ձգել զձեռն քո ի բժշկութիւն։ Այլում շնորհս բժշկութեանց։ Եւ տերեւ ծառոյն էր բժշկութիւն հեթանոսաց.եւ այլն։

Զդարման բժշկութեանն առնիցէ, շնորհելով նմա զառողջութիւն. (Եղիշ. ՟Ը։)

Որպէս բազում եւ պէսպէս են մեղքն, նոյնպէս եւ բազում եւ պէսպէս են բժշկութիւնքն. (Վրք. հց. ՟Դ։)

Գտանէին զբժշկութիւն յաղօթից սրբոյն. (Փարպ.։)

Բժշկութեան սկիզբն է արգելուլ զհիւանդութեանցն պատճառս, ոչ եւս թողուլ նիւթ հիւանդարարութեան. (Փիլ. լին. ՟Բ. 29։)

Զխափանածոյ նորա, եւ զբժշկութեանն տուժեսցի. (Ել. ՟Ի՟Ա. 19։)


Բիբեմ, եցի

vn.

to pip, to chirp.

NBHL (2)

որ եւ լտ. pipilo Ձայն հանել ձագուց. բի՛ բի՛ ճիվ ճիվ ձան հանել.

Դիտեսցէ, մի՛թէ ձագք բիբեսցե՞ն. (Ոսկ. կող. առ ստեփ. Լեհ.։)


Բիւրաբեղուն

adj.

very fruitful, very abundant.

NBHL (1)

Պատուասիրեն բիւրաբեղուն բանիւք գովեստից. (Նար. կուս.։)


Բիւրագոյն

adj. adv.

of a thousand colours

NBHL (1)

Ճիւաղ ինչ բիւրակերպ՝ բիւրագոյն պիսակացեալ. (Ոսկ. յհ. ՟Ա. 28։)


Բիւրազգի

adj. adv.

of several shapes or kinds, several, many, multitudinous.

NBHL (4)

Շինեաց ի նմա բիւրազգի գործած ապարանից. (՟Ա. Մակ. ՟Ժ՟Գ. 48։)

Ո՛րչափ ազգ իցեն ծառոց ... բազմադիմիք բիւրազգիք. (Վեցօր. ՟Ե։)

Բիւրազգի հնարք պիտոյ են, ոչ բանից, այլ՝ արդեանց. (Ոսկ. եփես.։)

Թէպէտ եւ բիւրազգի տանջեսցես. (Ճ. ՟Ա.։)


Բիւրակերպ

adj.

cf. Բիւրազգի.

NBHL (4)

Ըստ միակացն տասներորդաց մինչեւ ի բիւրակն ի հինգանկիւնի ձեւով միջին գտանի հարիւրն. (իբրու թէ՝ որպէս, ՟Ա, ՟Ժ, ՟Ճ, ՟Ռ, ՟.Ա. ուր ՟.Ա նշանակէ զբիւր. Փիլ. լին.։)

Բիւրակերպ մտաւորական շարժմանցն սխալանս. (Գր. հր.։)

Զբիւրակերպ խոցուածքս բանից յոգիս գանձեցի. (Սկեւռ. աղ.։)

Բիւրակերպ տեսիլք անքննելի տանջանացն. (Բենիկ.։)


Բիւրապատիկ

cf. Բիւրազգի.

NBHL (6)

Բիւրապատիկ իմն էին յայս եւ ի սոյն աղօթք ժողովելոցն. (՟Գ. Մակ. ՟Ա. 11։)

Թէպէտ եւ բիւրապատիկ ինչ արհաւիրս սաստից արկաք ի վերայ նոցա։ Բիւրապատիկ սքանչելեօք. (Ագաթ.։)

Բիւրապատիկ աղետից, կամ աղիտիւք. (Պիտ.։)

Զպէսպէս եւ զբիւրապատիկ ընթացս մարդկան. (Լմբ. ժղ.։)

Բիւրապատիկ ել ի ձեռաց նոցա. (Ոսկ. յհ. ՟Բ. 14։)

Բիւրապատիկ ելեր զխրատով նորա (այսինքն անցեր). (Խոսր. պտրգ.։)


Բիւրակնեայ

adj.

having many precious stones.

NBHL (2)

Ունօղ բիւրաւոր (այսինքն բազում) ականց պատուականաց. բազմագոհար. շատ ճէվահիրով.

Ընծայէ թագաւորն զբիւրակնեայ պսակն (կամ պսակս) արժանաւորացն. (Ճ. ՟Բ. ի մեծն ներսէս.։ եւ Ոսկ. յղ. կտրծի.։)


Բիւրասպի

adj.

that has ten thousand horses;
that has many wounds.

NBHL (1)

ԲԻՒՐԱՍՊԻ ԱԺԴԱՀԱԿ. պ. պիյուրէսպի էժտէհաք. Անուն ուրուն նախնի նահապետի պարսից, որպէս թէ ունողի զբիւրաւոր ասպս, այսինքն տասն հազար երիվարս. զորմէ տե՛ս ի (Խոր. ՟Ա. 31։)


Բիւրաւոր, աց

adj.

ten thousand or ten millenaries;
thousand, many, immense, numberless.

NBHL (13)

Որ ունի զթիւ բիւրու միոյ, կամ բազում բիւրուց. եւ կամ Անթիւ բազմութեամբ, եւ Անթիւ բազմութիւն. յն. μυριάδες բիւրք.

Ի բիւրաւոր բանակս հրեշտակաց. յն. ի բիւրս հրեշտակաց. (Եբր. ՟Ժ՟Բ. 22։)

Դարձի՛ր տէր ի հազարաւորս եւ ի բիւրաւորս իսրայելի. յն. ի բիւրս. (Թուոց. ՟Ժ. 36։ Օրին. ՟Լ՟Գ. 17։)

Իբրեւ զբիւրաւորս գառանց պարարտաց. յն. զբիւրս. (Դան. ՟Գ. 40։)

Հրաման տայր զօր յարուցանել զբիւրաւորս Ատրպատական նահանգին. (Խոր. ՟Բ. 21։)

Առաջի կային նմա անթիւ բիւրաւորք հրեշտակաց. (Վրք. հց. ՟Զ։)

Եւ ոչ բիւրաւոր բանակաց երկնաւոր զուարթնոց. (Ագաթ.։)

Բիւրաւոր բանակք վերին զուարթնոցն։ Գառանց բիւրաւորաց. (Շար.։)

Բիւրաւոր զօրաց հրեշտակականաց։ Խիտս բիւրաւորաց բուսոց անտառաց։ Բիւրաւոր օգնականութիւնս վերնապարգեւս. (Նար. խչ. եւ ՟Ղ՟Բ։)

Ի բիւրաւոր խազմիցս. (Մագ. լ։)

ԲԻՒՐԱՒՈՐ. Որ ունի ընդ ձեռամբ բիւր մի զօրաց. պետ տասն հազար արանց.

Այս առան՝ անուանի եւ քաջ՝ կարգեցաւ կողմնակալ բիւրաւոր՝ ի պարթեւէն Վաղարշակայ. (Խոր. ՟Բ. 7։)

Եւ Ունակ բիւրապատիկ իրաց. ճոխացեալ յոյժ յոյժ.


Բլթակ, աց

s.

lobe of the ear;
— սրտի, auricles of the heart;
— լերդի, lobe of the lungs.

NBHL (4)

(Իբրու նուազականն Բլիթ բառին). λοβός lubus (լծ. թ. լօփ ). ima pars auris, auricula Ստորին կողմն կամ ծայրն ականջաց՝ փափուկ եւ գնտիկ, յոր եւ լինի կախել զգինդս. անկճին վարի ծայրը, լոբիկ միսը.

Եւ առցես յարենէ նորա, եւ դիցես ի վերայ բլթակի աջոյ ունկանն Ահարոնի, եւ ի վերայ բլթակի աջոյ ունկան որդւոց նորա ... եւ ի վերայ աջուց բլթակաց ականջաց որդւոց նորա. (Ել. ՟Ի՟Թ. 20։ Նոյնպէս եւ Ղեւտ. ՟Ը. 23. 24։ ՟Ժ՟Դ. 14. 28։)

Բլթակ մի ունկան (կենդանեաց). (Ամովս. ՟Գ. 12։)

Լեարդն ծայրիւք բլթակացն իւրոց պատեալ ունի զորովայնն. (Նիւս. բն. ՟Ի՟Ե։)


Բլշակնիմ, եցայ

vn.

to have a cataract in the eye.

NBHL (3)

Բլչակնեալ նայեցար ի ճշմարիտ մարդեղութիւն էմմանուէլին. (Ճ. ՟Է.։)

Եւ մի՛ յարատ հայեցուածովք ի գեղ պատրնաց՝ բլչակնիցիմք ի պատուիրանացն Աստուծոյ պահպանութենէ. (Սիսեան։ Ճ. ՟Գ.։ (ուր Ճ. ՟Ա. պլշակնիցիմք։ Ճ. ՟Բ. բլչակիցեմք։))

Որոց ոչ բլշակնել եւ բթել տեսանելիքն ի նա հայել. (Սարկ. տոմար.։)


Բլշակնութիւն, ութեան

s.

state of a person who has a cataract or web in the eye, obscurity of vision.

NBHL (5)

ἁμβλυωπία visus obtusus, hebetudo Բթութիւն աչաց, որպէս եւ մտաց. վատատեսութիւն. պուշ, կամ հաւկուր ըլլալը.

Իսկ առաւելն քան զայս՝ ամպով ծածկեցաւ, ի բաց փախուցեալ ի քումմէ բլչակնութենէդ. (Առ որս. ՟Գ։)

Զխորհուրդս աստուածային իմաստիցն տիրապէս ոչ տեսանելով՝ բլչակնութեամբ կուրացեալ. (Սարգ. յկ. ՟Ա։)

Վարագուրաւ ծածկեալ ի բլչակնութենէ նոցա. (Վրդն. երգ.։)

Որոց կուրացեալ առաջնորդականն, եւ բլչակնութեան չափով օտարանան յԱստուածոյ. (Լծ. ածաբ.։)


Բլշանամ, ացայ

vn.

cf. Բլշակնիմ.

NBHL (3)

ԲԼՇԱՆԱԼ. ἁναβλύνομαι obtundor Վատիլ աչաց, վատատես լինել. մթագնիլ աչաց, կամ լուսոյ աղօտանալ.

Ոչ զի բլչացան աչքն, այլ յետ ծերանալոյն բնականագոյն. քանզի ծերութեան տկարանան երեսք (այսինքն տեսութիւնք). (Փիլ. լին.։)

Ո՛չ վասն նախախնամեցելոցն անձնիշխանութեան աստուածայինն լոյս նախախնամականին լուսափայլութեան բլչանայ. (Դիոն. երկն.։)


Բլրակ, աց

s.

hillock, knoll.

NBHL (1)

Մինչեւ ցբլրակ մի. (Ճ. ՟Ա.։)


Բծախառն

adj.

spotted, Stained, faulty

NBHL (2)

Ուր իցէ բիծ ինչ խառնեալ. արատաւոր, աղտեղեալ. աղտոտ.

Զառաջին յիշատակ մեղացն՝ ի միտս նորին բծախառն՝ նորոգել։ Բծախառն յիշատակ. (Լմբ. սղ.։)


Բծաւոր

cf. Բծախառն.

NBHL (2)

որ եւ ԲԾԱԿԱՆ. σπιλωτός maculosus Արատաւոր. պակասաւոր. աղտեղի, կամ ախտաւոր. յանցաւոր.

Բծաւոր լինի եւ արատաւոր։ Զի բծաւոր լինիմք ի սոցա ընդդէմ միմեանց զինելոյն։ Ուղիղ գնայ՝ որ ոչ է բծաւոր յախտս մեղաց. (Լմբ. սղ. եւ Լմբ. էր ընդ եղբ. եւ Լմբ. առակ.։)


Բծաւորեմ, եցի

va.

to spot, to soil.

NBHL (2)

Զլսողութիւնս բծաւորեցի. (Սկեւռ. աղ.։)

Ապրեալ ի խառնակութենէ, եւ ոչ բծաւորեալ. (Վրք. հց. ՟Ը։)


Բծեմ, եցի

va.

cf. Բիծ դնել.

NBHL (3)

Բիծ կամ արատ դնել ումեք. բծաւոր ցուցանել. ստգտանել. մուր քսել, մեղադրել.

Մի՛ բծեսցէ զամբիծ աղաւնին. (Ճ. ՟Ա.։)

Այսր պատասխանի ստուգութիւն նորա. զի մի՛ ոք բծեսցէ զստուգութիւն նորա։ Որ ի ձեռն այսր պատճառանաց կամին ըստգտանել եւ բծել զմեզ։ Եպերել եւ բծել զգաղատացիս. (Եփր. համաբ. եւ Եփր. ՟բ. կոր.։ Եփր. ՟գ. կոր.։)


Բծկանութիւն, ութեան

s.

spot, soil, fault, ugliness, deformity.

NBHL (4)

Ո՞ ի բաց քերեսցէ ի մէնջ զչարաչար աղտեղութիւնս զաստի ամբարեալ բծկանութեանցն. (Սարկ. քհ.։)

Թէպէտ եւ էիր դու երբեմն ծնունդ իժից ծնեալ, բայց մերկացի՛ր դու ի քէն զառաջին մեղանչականն զկենացն բծկանութիւն. զի ամենայն օձք ... մերկանան զհնութիւնս իւրեանց. (Կոչ. ՟Գ։)

բծոտեալ. Բծաւորեալ, կամ պիսակացեալ, աղտեղեալ.

Ի բաց ընկենուլ ... զզգալիսն ամենայն եւ զմարմնականսն, որովք պալարաբար բծոտեալ լինէր (միտքն). (Փիլ. լին.։)


Բղխեմ, եցի

va.

to produce, to cause;
to spread;
to pour.

NBHL (27)

եւ չ. ԲՂԽԵՄ կամ ԲԽԵՄ. Ծագել, ծագիլ՝ ըստ նմանութեան բազում իրաց. ի դուրս բերել, բերիլ՝ ո՛ր եւ է օրինակաւ. որում հանգէտ ընդհանուր նշանակութամբ չի՛ք յայլ լեզուս. զի ըստ տեղւոյն այլեւայլ բառք հանգիտանան։ Արմատն ի հյ. է՝ Բուղխ կամ բուխ՝ ի յանգս բարդութեան. (լծ. եւ ուղխ, ուխ. որպէս եւ բողբոջ, բոյս, բոյր կամ բուրումն. իսկ ի յն. բիղի. թ. բունղար, այսինքն աղբիւր. եւ յն. ֆի՛օ, վլասդա՛նօ. լտ. բու՛լլուլօ. թ. ֆիլիզ. եւ եւս թ. պուղ, բուխար. լտ. է պու՛լլիօ եւ այլն. որպէս տեսցի յառաջիկայս։)

ԲՂԽԵԼ. որպէս βλαστάνω, ἑκβλαστάνω pullulo, germino Ընձիւղել, բողբոջել. բուսցնել, բուսնիլ.

Բղխեսցէ երկիր զբանջար խոտոյ։ Նորատունկ բղխեսցեն։ Ծնցի, եւ բղխեսցէ.եւ այլն։

Որ զհայրածինն բղխեցեր զծաղիկ։ Բղխեցեր յարմատոյն յեսսեայ ծաղիկ վայելուչ. (Շար.։)

Բղխէ (ի սրտէ) զբարի ... բղխէ զչար։ Ի շրթանց բղխէ զիմաստութիւն։ Բղխեսցէ երկիր զողորմութիւն, եւ զարդարութիւն առհասարակ բղխեսցէ։ Բղխեաց երկիր նոցա մուն.եւ այլն։

Բղխեցից զծածկեալսն ի սկզբանէ աշխարհի։ Բղխեսցէ սիրտ իմ զպատգամս կամ զբանս, զօրհնութիւնս։ Յիշատակ բազում քաղցրութեան քո բղխեսցեն։ Օր աւուր բղխէ զբան։ Յամենայնէ՝ զոր ջուրքն բղխիցեն։ Բղխիցէ գետդ գորտ։ Բղխեաց գետն բազմութիւն գորտոց.եւ այլն։

Ըռնգունք մեր բղխեցին՝ զխաղաւարտ մահաբերին. (Գր. տղ. յերուսաղէմ.։)

ԲՂԽԵԼ. ἁποστάζω destillo Ծորել. կաթեցուցանել. կաթեցնել.

Բղխեսցեն լերինք զքաղցրութիւն։ Շրթունք բղխեսցեն զշնորհս.եւ այլն։

Մանաւանդ՝ ῤέω ruo, fluo, βρύω emano, ἑκβλύζω effluo, scaturio, ἁνομβρέω effundo more imbris Հոսեցուցանել. զեղուլ. յորդել. աղբերացուցանել. վազցնել.

Երկիր՝ որ բղխէ զկաթն եւ զմեղր։ Աղբիւրք բղխեսցեն ջուրս։ Միթէ աղբիւր ի միոյ ականէն բղխիցէ՞ քաղցր եւ դառն։ Արտեւանունք ձեր բղխեսցեն ջուր.եւ այլն։

Ոչ եղիցի աղբիւր՝ ոչինչ բղխելով. (Կիւրղ. գանձ.։)

Արկածից չարեաց, զոր ժամանակն այն աղբերաբար բղխեաց. (Փիլ. իմաստն.։)

Յորմէ եւ զայլսն բղխեաց առաքինութիւնս. (Փիլ. բագն.։)

Բղխեսցէ հոգիս վտակս արտասուաց. (Նար. ՟Կ՟Ե։)

Եւ Հոսիլ. յառաջագայիլ. խաղալ. յորդիլ. ծորիլ. ցայտել. աղբիւրանալ. բխալ, վազել.

Բղխել աղբերաց ջուրց։ Գետք բղխեսցեն։ Ջուրք բղխեսցեն։ Բղխեսցեն քեզ ջուրք քո ի քումմէ աղբերէ։ Աղբիւր ջրոյ բղխելոյ ի կեանսն յաւիտենականս. Եհար զվէմն, եւ բղխեցին ջուրք։ Ջուր բղխեաց։ Ուր վտակքն ջրոց եւ աղբիւրք անդնդոց բղխեն ընդ դաշտս եւ ընդ լերինս։ Գետ բղխեալ, եւ աղբիւր կենաց։ Գինեաւ հնձանք քո առաւել եւս բղխեսցեն։ Շտեմարանք նոցա լի են, եւ բղխեն ի միմեանս. եւ այլն։

Հոծեալ պատերազմունքն՝ ամենեքեան ի միոջէ աղբերէ բղխեցին ցանկութեան. (Փիլ. ՟ժ. բան.։)

Ասին դկղաթայ եւ արածանւոյ աղբիւրքն բղխել ի հայոց լերանցն. (Փիլ. լին. ՟Ա. 12։)

Բղխեսցէ գաւազան յարմատոյն յեսսեայ։ Ի նոցանէ բղխէր արմատ չարի՝ շառաւիղ դառնութեան.եւ այլն։

ԱՅսօր բղխեաց յարմատոյն յեսսեայ. (Շար.։)

Մինչեւ յաչաց անտի անօրինին եռանդն որդանց բղխեալ սորսորիլ. (՟Բ. Մակ. ՟Թ. 9։)

Բղխեաց ի նմանէ հոտ մահու. (Եղիշ. ՟Ե։)

Ընդ ծնողին է մշտնջենաւորակից ի նմանէ բանն՝ որպէս յաղբերէ ի հայրական էութենէ բղխեալ. (Կիւրղ. գանձ.։)

Այս բան (որդին) իսկութիւն եւ մշտնջենաւորութիւն է ի նորին հօր զօրութենէ առանց իրիք (ախտի) բղխեալ. (Ոսկ. յհ. ՟Ա. 3։)

(Հոգին սուրբ) աղբիւր մշտական՝ բղխեալ յարական՝ յերկուց միական, յակնէ հայրական՝ գետէ ծննդական՝ ծով ծաւալական. (Գանձրն.։)

Եթէ յառաջ խաղալ, եւ եթէ բղխել, եւ եթէ ելանել ոք ասիցէ, ի ճշմարտութենէն ոչ սխալէ. (Լմբ. հանգ.։)


Բղխիմ, եցայ

vn.

to flow, to drop, to gush, to stream, to spout out;
to derive, to emanate, to come, to proceed, to arise, to spring from.

NBHL (1)

Իսահակ յանապատացեալ արգանդէ բխեցաւ տունկ հոգի, որ ի քէն բըխի՝ անսպառելի. (Գանձ.։ եւ Մխ. ապար. եւ այլք յետինք։)


Բղխումն, ման

s.

source, gush, eruption;
emission, spiration, proceeding, emanation.

NBHL (11)

Նապաստակ երկնչի եւ ի բխմանէ վիժից աղբերց։ Զիմասնութեան բղխմունս. (Փիլ. լիւս. եւ Փիլ. լին.։)

Աղբերք՝ որոց բղխմունքն զայլոց կարօտութիւնս լնուլ։ Յորդութիւն բղխմանց. (Եզնիկ.։)

Բղխումն յորդաբուղխ սուրբ արեանցն. Բղխմամբ քո սուրբ արտասուաց. (Շար.։)

Առ արտասուացն բղխմունս։ Բղխմունք հանապազահոսք։ Բղխման բանիս, կամ կայլակաց բանից, կամ երգաբանութեանս. (Նար.։)

Սուրբ հոգին անհատացեալ բղխումն ի հօրէ եւ յորդւոյ անհատաբար, յերկաքանչիւրոց ընդ պատճառաւ, այսինքն իբրեւ ի միոջէ սկզբնէ. (Քեր. քերթ.։)

Զորդի իբր ծնեալ ի հօրէ բնութենակից եւ հաւասար հօր, եւ զհոգին իբրեւ զբղխումն ի նոցունց էութենէ. (Խոսր.։)

Իմոյ ծոցոյս է ծնունդ, եւ հոյրական սրտիս է բղխումն. (Երզն. մտթ.։)

Նա միակ է եւ միածին եւ ծոցածին որդի, եւ բղխումն սրտի բան սերտ սիրելի եւ հաճոյ. (Տօնակ.։)

Բխումն՝ ե՛ւս զորդի անուանեն (գիրք)։ Զորդին միածին Դաւիթ ի դէմս հօր բխումն զնա կոչէ ասելով, բխեսցէ սիրտ իմ զբան բարի. անախտ եւ աննիւթ ծննդեանն որ ի հօրէ, զբղխումն անուն մերձ դնէ։ Զծնեալն զորդի բխումն ի հօրէ պատմաբանէ. որպէս զի բխմամբն զանախտութիւնն, եւ զառանց չարչարանաց (այսինքն կրից) եւ հոսման զելումն գուշակեսցէ. նոյնպէս եւ զըստ մարմնոյն ծնունդ բխումն ի կուսէն մարգարէն ասէ. (Վահր. երրորդ. եւ Վահր. յայտն.։)

Հայր է հայրն միածնի որդւոյ, եւ բխումն հոգւոյն սրբոյ։ Որ է հայր միածնի որդւոյ, եւ բղխումն հոգւոյն սրբոյ։ Սէր աղբիւր է ամենայն բարեաց, սէր բղխումն երախտեաց Քրիստոսի, եւ վայելեցուցիչ յանապատում շնորհս նորա. (Յճխ. ՟Ե. ՟Զ. ՟Ժ՟Ա։)

Որդւոյ պատճառ ծնընդեամբ անճառ, հոգւոյ բղխումն աղբերաբար։ Աղբիւր կենաց Աստուած, եւ բղխումն ողորմութեան։ Բղխումն ողորմութեան, եւ պարգեւիչ կենդանութեան. (Շար.։)


Բղուղ

cf. Բղուկ.

NBHL (2)

ԲՂՈՒՂ որ եւ ԲՂՈՂ. ռմկ. բղուկ, բղիկ. Կարաս. թակոյկ. կուժ. ընդունարան մեղու, իւղոյ, գինւոյ, եւ այլն, մեծ կամ փոքր, քարեղէն կամ խեցեղէն.

Քեզ բղուղ մի իւղ տամ ... Ելից զբղուղ մի յարդով մինչեւ ի ճիտն, եւ զբերան բղղին սերեկեաց. (Ոսկիփոր.։ որպէս եւ Վստկ. ՟Ճ՟Խ՟Ը։ Հին բռ.։)


Բղջախոհութիւն, ութեան

s.

luxury, licentiousness, incontinence, lasciviousness.

NBHL (4)

ἁσωτία, ἁκρασία luxuria եւ այլն. Չար ցանկութիւն. վաւաշոտութիւն, անխառնութիւն. եւ Չարախոհութիւն.

Ոչ խրատեցի զցանկութիւնն ողջախոհութեամբ, այլ մանաւանդ հակառակացն բերմամբ, հեղդութեան, բղջախոհութեան. (Շ. առ.։)

Բղջախոհութեամբ թողեալ։ Գարշեաց ի բղջախոհութենէ. (Լմբ. ժղ.։ Ոսկիփոր.։)

Կարել ի ցանկականէն զբղջախոհութիւնն. (Բրսղ. մրկ.։)