Definitions containing the research որ : 10000 Results

Բազմացուցանեմ, ուցի

va.

to augment, to grow, to enlarge, to increase, to multiply;
to accumulate;
to re-inforce;
to fill, to people, to repeople.

NBHL (2)

Բազմացուցանելով բազմացուցից զտրտմութիւնս քո, կամ զզաւակ քո։ Բազմացուցից զքեզ յոյժ յոյժ։ զանասունն նորա բազմացուցեր եւ այլն։ Ըստ ցեղից ձերոց՝ ըստ բազմաց բազմացուցանիջի՛ք. (Թուոց. ՟Լ՟Գ. 54։)

Երկոքին ազդեն, քանակն եւ որակն. քանակն՝ ի բազմացուցանեմն, եւ որակն՝ իբր զաստեղս. (Փիլ. լին.։)


Բազմափայլ

adj.

very shiny, bright, brilliant.

NBHL (4)

Շիջուցին յինքեանց զբազմափայլ ճառագայթն աստուածպաշտութեան. որ. ՟Բ. 89։)

Աշտանակ բազմափայլ լուսոյն. որ. հռիփս.։)

Ծանուցանէր զշողումնն որպէս զբազմափայլ գործս լուսաւորութեան առաքինի մարդոյ. (Փարպ.։)

Մախայր ընդ նմա վասն բազմափայլ շնորհաց հոգւոյն՝ որ բնակեալ էր ի նմա. (Վրք. ոսկ.։)


Բազմաքանդակ

adj.

that has many fine sculptures;
well engraved;
well worked.

NBHL (1)

γραφικός insculptus, γραφικώτερος optime excavatus Ունօղ զբազում քանդակս ճարտարահիւսս պանծալի յօրինուածով, իբր փորագրութեամբ.


Բազմաքանքար

adj.

very clever;
very valuable, rich, precious;
very heavy.

NBHL (1)

Մաքսաւորն մի բարբառ արձակեաց, եւ զբազմաքանքար բեռնիս մեղացն թեթեւացոյց. (Մանդ.։)


Բազմաքնին

adj.

scrutinizing, very inquisitive.

NBHL (2)

Բազմաքննին միտք մարդկան ի խնդիր իմն անկանին յաղագս մանկանց կոտորածի. (Շ. մտթ.։)

Միայնակեաց խոնարհ ոչ բազմաքնին լինի յանճառս. իսկ ամբարտաւանն բազմաքնին (լինի) յանդգնութիւն։ Մի՛ բազմաքննին լինիր վասն սորա։ Նմանեմ այնոցիկ՝ որք վասն հողմոյ կշռովք բազմաքննին լինիցին. (Կլիմաք.։)


Բազմերախտ

adj.

full of kindness, very obliging.

NBHL (1)

Որ բազում բարիս եւ երախտիս առնէ. երախտաւոր յոյժ. երախտիքը շատ.


Բազմերան

adj.

very happy, blessed.

NBHL (1)

πολυμάκαρος beatissimus, felicissimus որ եւ ԲԱԶՄԵՐԱՆԵԱՆ. Երանաւէտ. երջանկութեամբ լի.


Բազմերանգ

adj.

of several colours, variegated.

NBHL (1)

Բազմերանկ ծաղկօք. (Ոսկիփոր.։)


Բազմերգութիւն, ութեան

s.

frequent use of songs.

NBHL (1)

Յորժամ անպտուղ ի բազմերգութենէն (սաղմոսին) լինիցիմ. (Նար. կ.։)


Բազմերջանիկ

cf. Բազմերան.

NBHL (3)

πολύολβος, πανόλβιος felicissimus, perbeatus որ եւ բազմերան. Յոյժ երջանիկ, լի բարեբաղդութեամբ. երանելի.

Բազմերջանիկ կոյս, կամ հայր, հարանց. կամ նախավկայս. որ. հռիփս.։ Ոսկ. լս.։ Յհ. իմ. երեւ.։ Տօնակ.։)

Զիւրոյն լուսաւորութեան պայծառութիւն՝ բազմերջանիկ հեղմամբ յայտնէ. (Դիոն. երկն.։)


Բազմեցուցանեմ, ուցի

va.

to set, to place, to lay down, to put.

NBHL (2)

Բազմեցուցին զնա ի գահու թագաւորութեանն պարսից. (Փարպ.։)

Ի վերնատունն խորհրդոյ շուրջ զսեղանովն բազմեցոյց զնախածանուցեալսն իւր. (Յհ. իմ. եկեղ.։)


Բազմըռիշտ

adj.

very avaricious, tenacious

NBHL (1)

Մինչեւ ի խորին ծերութիւն տղայաբարոյք եւ բազմըռշիտ գտանեմք. (Խոսր.։)


Բազմիմ, եցայ

vp.

to sit down, to sit, to place one's self.

NBHL (1)

Եւ բազմեցաւ յուդիթ ի վերայ նորա յակումբն մաշկեայ։ Ելեր բազմեցար, ննջեցեր իբրեւ զառիւծ։ Եւ բազմեալ հանգեաւ իբրեւ զառիւծ։ Բազմեսցին ընդ Աբրահամու յաարքայութեան։ Բազմեցայ ուտել եւ ըմպել։ Ոչ բազմեսցուք մինչեւ ի գալ նորա այսր։ Բազմի, ուտէ, ըմպէ։ Երթիջի՛ր բազմեսջի՛ր ի յետին տեղւոջ։ Կայր բազմեալ ընդ երկոտասան աշակերտսն։ Բազմեալ էին ընդ Յիսուսի եւ ընդ աշակերտս նորա։ Եւ Ղազար մի էր ի բազմելոց ընդ նմա.եւ այլն։


Բազմիմաստ

adj.

very wise, learned.

NBHL (1)

Փառաւոր եւ երեւելի լինէր յաչս անհաւատիցն իւրով բազմիմաստ գիտութեամբ. (Արծր. վէրջ։)


Բազմիշխանութիւն, ութեան

s.

polyarchy.

NBHL (1)

πολυαρχία multorum dominatus Իշխանութիւն բազում տեարց կամ թագաւորաց ի միասին. բազմապետութիւն.


Բազմոտանի

adj. s.

having many fect;
polypous

NBHL (5)

πολύπους multipes Կենդանի՝ որոյ բազում են ոտք՝ աւելի քան զերկուս կամ զչորս. շատ ոտքով.

Ամենայն որ գնայցէ ի չորս, մինչեւ ցամենայն բազմոտանիս. (Ղեւտ. ՟Ծ՟Ա. 42։)

Եցոյց զմեծատանցն զունայնութեան եւ զսնոտի կեանս, եւ զբազմոտանի ամբարշտութիւն։ Նենգաւոր է (սատանայ), եւ բազմոտանի. (Սարգ. յկ. ՟Ժ. ՟Է։)

ԲԱԶՄՈՏԱՆԻ գ. որ եւ յունական ձայնիւ Պողիպոդ. πολύπους, -ποδος polypus Ազգ բազմոտանի լուղակի կամ ժժմակի ծովու. ռմկ. ըխտափօդ եւ որ ինչ նման է նմին.

Բազմոտանիդ յորժամ յորս կերակրոյ է, զիւր մարմինն վիմաց նմանեցուցանէ առ ի պատրել զձկունս. զի թւեցեալ՝ թէ առ քարամբք լողին, բուռն հարեալ ըմբռնէ. (Փիլ. լիւս.։)


Բազմոց, աց

s.

altar or resting-place;
chair, seat;
mattress;
couch, sofa.

NBHL (2)

Ապա զորդիսն տասնեսին (զյոբայ), սպան յապարանս ի բազմոցին։ Ո՞ւր մեծամեծքն ի բազմոցի, կամ ո՞ւր սեղանն ամենալի. (Շ. յիսուս որդի. եւ Շ. եդես.։)

ԲԱԶՄՈՑ. Գահաւորակ բեմին, բարձր տեղի սուրբ սեղանոյ։


Բազմութիւն, ութեան

s.

multitude, great number, quantity, crowd, gross, heap, mass, bulk, body;
abundance, increase, inundation;
multiplicity, plurality, infinity;
people, troops, regiment, force, retinue.

NBHL (3)

Բազմութիւն ցորենոյ, եւ բազմութիւն գանձուց կամ փառաց։ Բազմութիւն նաւաց, կառաց, ջուրց։ Բազմութիւն աւուրց, ժամանակաց, եւ այլն։

Իսկ ուր ի յոյնս դնի՝ Բազմութիւն ողորմութեան, գթութեան, զօրութեան, եւ այլն. ի մեզ դնի՝ Բազում ողորմութիւն. եւ այլն։

Անուամբ քով եկաք ի վերայ բազմութեանս այսորիկ։ Եկն միաբան բազմութիւնն եւ խռնեցաւ, եւ այլն։ Առեալ զամենայն բազմութիւննլ խաղայ յարեւելս հիւսիսոյ. որ. ՟Ա. 11։)


Բազմունակ

adj.

that contains much or many things.


Բազմուսումն, մանց

adj.

very wise, learned, skilful, scientific.

NBHL (3)

πολυμαθής eruditus, doctus Քաջ ուսեալ. յոյժ գիտուն. աղէկ սորված, մեծ կարդացօղ.

Բազմուսումն փիւնիկեցի զպորփիւրոս անուանելով. (Անյաղթ պորփ.։)

Բազմալուրս առնելով, եւ բազմուսմունս՝ զբոլոր քերթողսն ուսանելով. (Պղատ. օրին. ՟Է։)


Բազմօրինակ, աց

adj. adv.

in several ways or manners, divers, various;
in many shapes.

NBHL (4)

Բազմօրինակք են մարդկան մեղանքն։ Ծանունս եւ բազմօրինակս ի վերայ հասուցանեն մահս։ Արուեստի պէտք են իմաստնոյն՝ բազմօրինակի, ըստ որում օգուտ արասցէ. (Փիլ.։)

Հիւանդութիւնք եւ մահք բազմօրինակք. որ. ՟Գ. 68։)

Բազմօրինակ եւ խորհուրդ փրկութեանն հրաշագործի. (Յհ. իմ. ատ.։)

Բազմօրինակաբար Աստուած յարժանաւորսն իւրում լինի. (Նիւս. երգ.։)


Բազրիք, րաց

s. pl.

flight (of stairs), balusters, balustrade (—);
bed.

NBHL (1)

Նեցուկք (որպէս բազուկք), կամ յենարանք (բազմելոցն). եւ վարդակք կամ ձողք՝ որք դնին յերկոսին կողմանս գահոյից, որպէս եւ սանդղոց, յորս (Յակոբայ՝) խաչն ... եւ բազրիքն՝ քահանայութիւն եւ թագաւորութիւնն Քրիստոսի. (Տօնակ.։)


Բազրոտն

s.

stair, step.

NBHL (2)

Ոտն բազրաց, որպէս աստիճանք սանդղոց, վանդակաց, գահոյից.

Շինել թագաւորին տախտս գեղեցիկս մեծ վանդակաւ ... մի բազրոտան փայտն պակա՛ս էր։ Կոփեա՛ զբազրոսդ ցայդ կարգաւ ի վերուստ մինչեւ ի վայր։ Ա՛ռ զերկուց կողմանց բազրոտն. (Ոսկիփոր.։)


Բաժակակալ

s.

salver.

NBHL (1)

Ունօղ զբաժակ կամ կրօղ, թէ՛ մատռուակն, եւ եթէ ափսեայն՝ յորոյ վերայ եդեալ իցեն բաժակք.


Բաժակեմ, եցի

va.

to soak, to water;
— զգետինն, զտունկս, to water the ground, the plants.

NBHL (5)

ποτίζω potum praebeo, rigo, irrigo որպէս թէ Բաժակաւ արբուցանել. իմա՛ Ոռոգանել զտունկս՝ փոս բանալով ի ձեւ բաժակի առ արմին. փոս բանալով ջրել.

Թողուլ ինչ երկրագործին դարման՝ խնամոց գործ, իբրու թէ բաժակել զնա, շուրջ խնամել, կակղել, բրել, փոս հատանել, ջուրբ ոռոգել. (Փիլ. լին. ՟Ա. 14։)

Կա՛մ նուրբ երկրի հերձածով գնաց ջրոյ անցի գործեն անարգել, կամ շուրջ զծառովն բաժակելով, զի մնալով ի նմա ջրոյն, զայն՝ որ հազիւն ոռոգանէին, ջեռուսցեն. (Փիլ. յովն.։)

Տաժանէ (որթն զերկրագործն) ի բրելն եւ ի բաժակելն, զաւելորդ ուղէշս յապաւել, ջուրբ արբուցանել։ Տանել զյանձանձանս աճեցմանն՝ միայն շուրջ զինքեամբ բոլորակաբար բաժակելովն, եւ այնպէս անկարօտ ի վտակացն ոռոգմանէ դարմանեալ սնանի. (Պիտ.։)

Ոռոգանել ջուրբ վարդապետութեամբ, շուրջ բրել եւ կակղացուցանել ... եւ կարծրութեամբ երկաթոյն բաժակեալ, որ է բանին սրբոյ. (Սարկ. քհ.։)


Բաժամիտ

adj.

distrustful.

NBHL (2)

որ եւ ԲԱԳԱՄԻՏ. Երկմիտ. փոփոխամիտ. երկու մտքի վըրայ, թէրէհաւատ.

Խուժախումբ եւ բաժամիտ ժողովն բժշկեալ լինէին ի հարուածոյ օձին. (Թէոդոր. խչ.։)


Բաժամտութիւն, ութեան

s.

mistrust, suspicion

NBHL (2)

Երկմտութիւն. վարանումն կամ անհաստատութիւն ի խորհւրդս.

Պատիր պտղովն՝ կաղակարծելի բաժամտութեամբ ամայացեալ (ի դրախտէն). (Թէոդոր. խչ.։)


Բաժանաբար, աց

adv.

dividedly, separately.

NBHL (2)

Ի քեզ ընկալար (զտէրն բոլորից), ոչ ի մասնէ, այլ ի լրութենէ. ոչ հատմամբ, այլ հաստատութեամբ. ոչ բաժանաբար, այլ ամբողջապէս. (Նար. կուս.։)

Զտարբերութիւն սահմանեսցուք, զիա՛րդ բաղկացաբար, եւ բաժանաբար առեալ գոյ. (Անյաղթ պորփ.)


Բաժանական, ի, աց

adj.

divisible.

NBHL (4)

Կամ διαιρετικός divisivus Բաժանողական. որոշիչ. զատօղ.

Բաժանական է միշտ իւրաքանչիւրն։ Բաժանական զանազանութիւնք Պորփ.։

Բաժանական կենդանոյն՝ բանականն եւ անբանն։ Բաղկացականքն հանրականագոյնք են, իսկ բաժանականքն՝ մասնականագոյնք. (Անյաղթ պորփ.։)

բաժանականն (հնարք)՝ համեմատիլ բնաւորեցաւ հրոյ. (Սահմ. ՟Բ։)


Բաժանակից, կցի, կցաց

adj.

that partakes with another.

NBHL (3)

μεριστής, συμμεριστής particeps, divisor, ἱσόμοιρος equalem partem habens Կցորդ բաժնի, կամ բաժանեալ իրի. մասնակից, հաղորդ, հասարակորդ. ընկեր.

Բաժանակիցս իւրեանց զանանկս եւ զորբս եւ զծերս՝ աւարին իւրեանց առնէին. (՟Բ. Մակ. ՟Ը. 30։)

Մաքսաւորութիւն՝ օտար աշխատութեանց բաժանակից ... Բաժանակից նորա շահիցն լինի։ Բաժանակից եւս արար զքեզ իւրոյ սեպհականացն. (Ոսկ. ապաշխ. եւ Մտթ.։)


Բաժանարար, աց

s.

distributer;
divisor.

NBHL (3)

Ո՞ կացոյց զիս դատաւոր կամ բաժանարար ի վերայ ձեր. (Ղկ. ՟Ժ՟Բ. 14։)

Կամ Բաժանիչ, որոշիչ յիրերաց.

Զոր տէրն եկն արկանել յերկիր զբաժանարարն՝ որոշել զհաւատացեալս յանհաւատից. (Վրդն. սղ.։)


Բաժանեմ, եցի

va.

to divide, to separate;
to share, to distribute;
to cut, to decompound, to disjoin, to uncouple, to disunite, to split, to cleave, to scatter, to behead, to make an incision;
— վիճակաւ, to allot.

NBHL (10)

ԲԱԺԱՆԵՄ ԲԱԺԱՆԻՄ. գրի եւ ԲԱՐԺԱՆԵԼ. μερίζω, διαμερίζω , ἁπονέμω, ἁποδιαστέλλω, διαιρέω partio, dispertio, distribuo, divido Բաժին բաժին կամ մասն մասն առնել զմի ինչ բոլոր , եւ բաշխել, վիճակել. մասն բաժին ընել՝ տալ. բաժնել.

Բաժանեցից զաւարն։ Տո՛ւր ինձ բաժին. եւ նա բաժանեաց նոցա զկեանս։ Ասա՛ ցեղբայր իմ բաժանել ընդ իս զժառանգութիւնն։ Բաժանեցէ՛ք զերկիրն եօթն բաժին։ Դու բաժանեսցես ժողովրդեանդ այդմիկ զերկիրն։ Վիճակաւ բաժանեսցեն զժառանգութիւն նոցա։ Բաժանեա՛ զերկիրս զայս ի ժառանգութիւն ինն ցեղիցն։ Բաժանեաց նոցա ճարակս։ Բաժանէ իւրաքանչիւր՝ որպէս եւ կամի։ Ոչ բաժանեաց նոցա. եւ այլն։

Զայս ամենայն աջողէ մի եւ նոյն հոգի, եւ բաժանէ իւրաքանչիւր՝ որպէս եւ կամի։ Երեւեցան նոցա բաժանեալ լեցուք իբրեւ ի հրոյ։ Բաժանեցից զնոսա ի մէջ Յակոբայ, եւ ցրուեցից զնոսա ի մէջ Իսրայէլի։ Տէր կորո՛ զնոսա, եւ բաժանեա՛։ Բաժանեցան նոքա ի սրամտութենէ երեսաց նորա.եւ այլն։

ԲԱԺԱՆԵԼ. διαιρέω, διαμερίζω, ἁφορίζω divido, separo Տրոհել, զատուցանել, անջատել. մեկնել յիրերաց. որոշել. քակել. (եւ ըստ այսմ առաւել կրաւորաբար վարի ի սուրբ գիրս ). բաժնել, զատել.

Զհայեցուածսն յերկուս բաժանեալ. որ. ՟Գ. 55։)

Զմիաւորեալն ինքն ըստ ինքեան բաժանէր ջուր յերկաքանչիւր կողմանս։ Յիրարաց բաժանեալ սահմանաւ (զճշմարտութիւն եւ զստութիւն). (Պիտ.։)

Առ զզօրն, եւ բաժանեաց յիրս առաջս։ Եւ անտի բաժանի ի չորս առաջս։ Բաժանեցաւ ջուրն յայսկոյս եւ յայնկոյս։ Բաժանեսցի Իսրայէլ ընդ երկու։ Բաժանեսցի հայր յորդոյ, եւ որդի ի հօրէ։ Ամենայն թագաւորութիւն բաժանեալ յանձն՝ աւերի.եւ այլն։

ԲԱԺԱՆԵԼ. որպէս Զանազանել.

Զյատուկ բաժանեն քառակի. որփ.։)

Յերիս անձինս բաժանեալ, աստուածութեամբ միաւորեալ. (Շար.։)


Բաժանումն, ման

s.

division, share, distribution, partition, repartition, dispensation;
decomposition, dismemberment, disengagement, disjunction, distraction, dissolution;
stitch, rupture, departure;
separation, disunion, scission, retrenchment, section, segregation.

NBHL (6)

Զերկրորդն՝ ամենիմաստին (Աստուծոյ) մատուցանել՝ պարսաւելի բաժանումն (է Կայենի). (Փիլ. լին. ՟Ա. 64։)

Բաժանմամբ յերկուս թագաւորութիւնս։ Խախտեալ եւ քայքայեալ՝ մատնեցաւ ի բաժանումն մեծ իշխանութիւն թագաւորութեան. (Փարպ.։)

ԱԺԱՆՈՒՄՆ. διορισμός distinctio Զանազանութիւն. տարբերութիւն. խտիր. որոշումն կմ բաժանումն մտաւոր եւ իմաստասիրական.

Անորշիչ բաժանմամբ՝ համագոյ միութեամբ. (Շար.։)

Եւ որ այլ ինչ իր բաժանման տեսանի ի բանս նոցա (աւետարանչաց). (Իգն.։)

Բաժաննումն զմինն ի բազումս տրամատէ եւ յանբաւս։ Ի ձեռն բաժանման ստուգաբար զմասունս նորա իմանամք։ Բաժանումն է առաջին հատումն ենթակայի (այսինքն առաջիկայ) իրողութեան. ո՛րգոն, յորժամ ասեմք, եթէ կենդանեացն ոմանք անբանք. (Սահմ. ՟Բ. ՟Ժ՟Է։)


Բաժապետ

s.

custom-house officer.

NBHL (1)

Վերակացու բաժից. մաքսապետ. (Յիսուս որդի.։)


Բաժեմ, եցի

va.

to tax, to levy a duty.

NBHL (1)

Այլ տո՛ւր ըզձայն մաքսաւորին, բաժեալ հոգւոյս մաքսապետին. աղաղակել բանիւ նորին, Աստուած՝ քաւեա՛ զմեղ իմ անձին. (Յիսուս որդի.։)


Բաժին, ժնից

s.

part, share, portion, quota, proportion, distribution, equality, parcel, piece;
dose;
lot;
— հարկաց, assessment.

NBHL (8)

μερίς , μερισμός pars, portio, partitio Մասն բոլորի բաշխելոյ՝ վիճակեալ իւրաքանչիւր տռողաց. վիճակ. որ եւ գրի ԲԱԺԻՆ. ... (լծ. եւ լտ. բօ՛րցիօ, պա՛րս. թ. բա՛յ, բարչէ, բարէ՛ )

Մասն արանցդ՝ որ եկին ընդ իս. նոքա առցեն զբաժին իւրեանց։ Բաժին եւ ժառանգութիւն ի տան հօր մերոյ։ Բաժին քո ընդ նոսա մի՛ լիցի, զի ես եմ բաժին քո եւ ժառանգութիւն։ Բաժին իմ ես դու տէր։ Եւ այս են բաժինք, զոր բաժանեաց Մովսէս որդւոցն Իսրայէլի։ Գնել անդ բաժին ի մէջ ժողովրդեանն։ Սոցա ել բաժին վիճակաւ։ Այս վիճակ բաժնիւ դարապանաց՝ որդւոցն կորխայ։ Մասն բաժնի։ Մասն ի բաժնի։ Բաժինք շնորհաց կամ պաշտամանց։ զԻ՞նչ բաժին կայ հաւատացելոյն ընդ անհաւատին։ Այս եղեւ բաժին իմ յամենայն վաստակոց իմոց. եւ այլն։

Ի բաժնոյ պարսից։ Ի կուրապաղատին բաժնէ. որ.։ Լաստ.։)

Ասեն... եօթն մոլորակացդ իշխանութեամբ (այսինքն ազատութեամբ) շրջել, եւ ոչ ի բաժնի կալ. (Շիր.։)

Զմարդն խառնէր ի բաժնին (այսինքն հաղորդ առնէր) եղելոցն անուանս դնելոյն. (Սեբեր. ՟Է։)

Մերթ՝ Բաժանումն. տրոհումն. ի բաց որոշումն. զատումն. կամ երկպառակութիւն. եւ պէսպիսութիւն. զանազանութիւն.

ԲԱԺԻՆ. որպէս κλίμα iglim Կլիմայ

Որ կային յերկրորդ կլիմն, որ է երկրորդ բաժին երկրի. (Վրդն. ծն.։)


Բալաձիգ

adj.

nebulous, misty, foggy;
-ք, dull weather.


Բալատեսիլ

adj.

dark, gloomy.

NBHL (1)

Բալատեսիլ գոլորշիւք զօրէն խիտ ամպոյն զսրբոյ հոգւոյն ճառագայթսն ի բաց հալածեն. (Բրս. պհ.։)


Բախած, ից

adj.

foolish, wanton, mad, cracked.

NBHL (3)

μωρός stultus, fatuus Բախեալ յայսոյն չարէ. հարեալ ի խելսն. թափեալ ուղեղ. խելագար. անմիտ. մորոս. փախուկ. խենթ

Որդի մի էր նորա Արտուազդ անուն՝ բախած ի մանկութենէ, զոր շիդարն կոչեն. (Վանակ. տարեմտ.։)

Ի գործ իմաստութեան բախած էր. (Բուզ. ՟Դ. 22։)


Բախեմ, եցի

va.

to strike, to beat;
to shock, to knock;
to touch;
to scourge;
—ի քարի զոտս, to strike one's foot in a stone;
— հողմոց զտուն, raging of the wind against the houses;
— զգուռն, ի գրան, to knock at the door;
— զկուրծս, to beat one's breast;
— զքնար, to touch a cithern, harp, lyre;
— ճառագայթից զաչս, to dazzle the eyes;
բախեալ արտասուօք, burst into toars.

NBHL (16)

եւ չ. ԲԱԽԵՄ որ եւ ԲԱՂԽԵԼ, եւ առաւել ըստ յետնոց. (ի ձայնէն առեալ՝ բա՛խ, բախ. ջա՛խ, ջախ) Հարկանել ուժգին՝ մինչեւ ցթնդիւն եւ ի հնչիւնձայնի իրիք. որպէս Բախել զդուրս. κρούω pulso զարնել. չալել

Կալ արտաքոյ, եւ բախել զդուռնն։ Պատեցին զտունն, եւ բախեցին զդուրսն։ Բախեաց զդուրս սենեկին։ Ձայն եղբօրորդւոյ իմոյ բախէ ի դրանն։ Բախեցէք եւ բացցի ձեզ։ Որ բախէ՝ բացցի նմա։ Եւ Պետրոս ստէպ բախէր.եւ այլն։

Եւ եւս՝ Բախել զկուրծս, եւ զայլն իրս. Կործել. հարկանել պէսպէս օրինակաւ. τύπτω percutio, πλήσσω ferio զարնել, ծեծել.

Բախեն զսալն (դարբինք). որ.։)

Տաշելով եւ բախելով գործեաց. (Վրդն. ել.։)

ԲԱԽԵԼ. որպէս Ընդհարկանել. προσπίπτω

Բախեցին զնա ալիք, եւ ոչ լուծաւ քակտեցաւ նաւ նորա. (Եփր, ծն։)

Նոքա՝ որ ինչ ընդդէմ աստուածութեանն բախէր՝ ասացին. (Եփր. համաբ.։)

Յորժամ բախեսցին (ծնօտք), ամենայն ձայնի գործիքն ընդ նա հնչեն. (Փիլ. քհ.։)

Բախեալ իմ զգործարանս իմաստից նոցա՝ խրատոյ բարւոյ զունկն մատուցանէին։ Որ զիմս բախեաց զիմաստիցս գործարան. (Յհ. կթ.։)

ԲԱԽԵԼ. որպէս Յետս ընկրկել, վանել, գտնել. ... κατακρούω reprimo

Ոչ որպէս արեգական բակդ, որք ի նա հային նկատելով, բախէ ճառագայթիւնքն. (Փիլ.։)

Սաստկապէս բախեալ զմիմեանս (հին տպ. ընդ միմեանս), յերկոցունց կողմանցն բազում վիրաւորս յերկիր անկեալ։ Անդ էր տեսանել շտապ մեծի տագնապին, առ ի յանդուգն յարձակմանէն՝ զմիմեանս բախելով. (Եղիշ. ՟Զ։)

Թէպէտ եւ յանդուգն յարձակմամբ յառաջեալ բախէին, երագապէս եւ դառնային. որ. ՟Բ. 43։)

ԲԱԽԻԼ. որպէս Դիպիլ. ի դէպ գալ.

Զինչ եւ անուանեաց Ադամ, այն անուն է նորա. քանզի յարմար բախեցաւ (անունն ընդ բնութեան). (Երզն. մտթ.։)


Բախիմ, եցայ

vn.

to be beaten;
to fight, to combat, to attack;
— ընդ միմեանս, to fight together, to knock, to dash against each other.

NBHL (1)

Արմատ Բախելոյ կամ Բեղխելոյ. Բախումն. ընդհարումն, որպէս եւ պատահումն զօրաց պատերազմաւ ընդ միմեանս. եւ ըստ այսմ ասի՝ յն. եւ լտ. συμβολή commissio, congressio մէկ տեղ կամ իրարու զարնուիլը.


Բախումն, ման

s.

cf. Բախիւն.

NBHL (4)

որ եւ ԲԱԽՈՒԹԻՒՆ. Բախելն եւ բախիլն՝ ըստ ամենայն նշ. հարումն. ընդհարումն. զարկուած. թնդիւն, եւ այլն. զարնելը, զարնուիլը.

Ընդհարումն եւ բախումն գործեսցէ. (Փիլ. այլաբ.։)

Որ ողբալով՝ բախմամբ սրտին, տեառնըդ իմոյ մայր առ խաչին. (Յիսուս որդի.։)

Ի կարծրութենէ բախման վանեցեալ։ Ի բախմանէ ալեաց, փոթորկաց։ Ընդ ուժգնակի բախման թնդելոյ ներքնային խորոց՝ հարթէ զլերինս. (Նար.։)


Բախտացի

adv.

fortunately, luckily;
at all events or hazards, by chance, by good luck.

NBHL (1)

Մարթն (կարելին՝ լինի) ... ի նուազն, որպէս բախտացի. քանզի պակաս՝ ոք ի փորել ինչ եդիտ գանձ. (Անյաղթ վերլծ. ՟Ժ՟Գ։)


Բակառեմ, եցի

va.

to encompass, to begird;
to contain, to comprehend.

NBHL (7)

Կամ Բակ առնուլ. որպէս շուրջ պատել. առընթեր կալ շուրջանակի. περιΐστημι circumdo, cingo, circum sto եւ παρίσταμαι assisto

Որ կենդանի ասէ, մակաւելի բակառէ, քան թէ որ զմարդն. այսինքն ի սեռն բազում ինչ փակի քան ի տեսակն. (Արիստ. ստորոգ.։)

Որով տարբերի բոլորն բակառեալ բանական եւ մահկանացու սեր. (Մագ. ՟Ձ՟Թ։)

Բակձաձական լսի բակառականն. որպէս՝ պա՛ր ասելովն, եղական թուովն զբազմօք բակառեաց. (Մագ. քեր.։)

Ծառայքդ Աստուծոյ, որ շուրջ յամենայն կողմանց բակառեալ կան. (Ճ. ՟Ա.։)

Զորդիս քրմացն զինքեամբ կացուցանէր՝ բակառեալ բազմութիւն յոյժ. (Կաղանկտ.։)

Իբրեւ զսատանայական թատերբ բակ առեալ (կամ բակառեալ) կայաք եւ հայէաք։ Հրաշտակք ի տանս Աստուծոյ շուրջ բակ առեալ (կամ բակառեալ) զթագաւորաւն. (Ոսկ. մտթ. եւ Ոսկ. եբր.։)


Բակուղ

s.

stick, staff.

NBHL (2)

ԲԵԿՈՒՂ որ եւ ԲԱԿՈՒՂ, Գաւազան, բիր. մահակ.

Բեկեղբ ջախջախեալ զծամելիսն. (Ոսկիփոր.։)


Բաղադրեմ, եցի

va.

to compose, to conjoin;
to ally;
to mingle, to mix;
to compound.

NBHL (6)

ԲԱՂ որ եւ ՓԱՂ. (լծ. թ. պիլէ) Մասնիկ նոյնանշան ընդ ձայնիցս՝ կից, համ, հաղ, շաղ, շար, յար, եւ այլն. ըստ յն. συν, συγ-, συλ-, συμ-, συρ- լտ. cum, con-, col-, com-, cor- եւ այլն. cf. ԿՈՂԱԲԱՂ։

Աստուստ եւ անուն հաւաքաբանութեան գտաւ, որ նշանակէ բաղհաւաքումն. քանզի բաղ՝ յորոց վերայ առադրի, բազմութիւն նշանակէ, որպէս մարտակից. (Անյաղթ վերլծ. ՟Թ։)

συντίθημι, προστίθημι compono, appono Ի միասին դնել. կցել. յարել. որ եւ ՇԱՐԱԴՐԵԼ. մէկտեղ դնել.

Որ զնախադատական ապացուցուեանցն զմակերեւութիւն բաղադրեալ հոգիաներկ եւ մարմնաքնար երգողին. (Թէոդոր. խչ.։)

Բաղադրեսցի անուանցն. (այսինքն յարեսցի ընդ անուանս)։ Յատուկ ստորոգեալն յամենայն ձայնս՝ եւ ճշմարտեալք զումեքէ, արդեօք եւ բաղադրեալք ի միասին՝ ճշմարտիցե՞ն զնմանէ. (Անյաղթ պերիարմ.։)

Բանականն եւ մահկանացուն բաղադրեցաւ յենթակայութիւն մարդոյն. որփ.։)


Բաղադրութիւն, ութեան

s.

compound, composition, synthesis, combination, condition, confection, formation, mixture.

NBHL (1)

σύνθεσις compositio Ի միասին դրութիւն. զօդումն. շարադրութիւն. յարադրութիւն. բաղկացութիւն. զանգումն. խառնումն. միաւորութիւն.


Բաղազան

adj.

suitable.

NBHL (2)

(ի բաղ, եւ զան, իբր Ազն). συγγενής cognatus, proximus, adfinis, cohaerens, concivus որ եւ ԲԱՂԱԶԱՆԵԱԼ. որպէս թէ Ազգակից իմն ըստ իմիք, միաբան, ընդակից, յարմար. հանգէտ. քաջադէպ բաղարկոցեալ. յերիւրեալ.

Երաժշտականն բաղազան է, զի ի բանից եւ ի ձայնից եւ յեղանակաց է, եւս ի փողոց եւ ի քնարից։ Բաղազանեալ ասէ զհինգ եւ զտասն, որ է տասն եւ հինգ. եւ թէ տասն երկու հինգ է. եւ այս որ մինչեւ ի տասն է՝ ո՛չ է բաղազան. այլ որ անտի ի վեր չարին՝ թէպէտ չեն յատուկ բաղազան, այլ ասին. (Լծ. սահմ.։)


Բաղազանեմ, եցի

va.

to conform, to make conformable.

NBHL (4)

Ազդակից իմն կացուցեալ. յարել. յարմարել. միաւորել. կցորդել. համեմատել. բաղդատել.

Բաղազանել զթիւ առ այլ թիւ, որպէս զտասն առ հինգ, ասելով, թէ տասն հինգին կրկնապատիկ է. (Սահմ. ՟Ժ՟Է։ Երզն. քեր.։)

Մի ներգործութիւն յերեսեան (անձինս) եզապէս բաղազանի. (Քեր. քերթ.։)

Այս իր՝ է՛ կամ չէ՛, հակասութեամբ բաղազանին, եւ հակադրութեամբ ստորոգին. (Ոսկիփոր.։)


Բաղազանութիւն, ութեան

s.

fitness, relation, conformity, connection;
alliance.

NBHL (8)

συγγένεια cognatio, adfinitas, correlatio, ἁναλογία analogia Ազգակցութիւն. մերձաւորութիւն. յարաբերութիւն. ձայնակցութիւն. համեմատութիւն.

Որոց բաղազանութիւն են երեք. ներկային ընդ յարաձգին, յարակատարին ընդ գերակատարին, անորոշին ընդ ապասնոյն. (Թր. քեր.։)

Բաղազանութեամբ հնչմանց, որպէս երաժշտականն։ Բաղկանայ երաժշտականն ի տարորոշ քանակէն, որ ըստ բաղազանութեան. (Սահմ. ՟Ժ՟Է։)

Զի՞նչ են բաղազանութիւնքն. կրկնապատիկն առ կէսն, եւ կիսոյն առ կրկնապատիկն։ Ունի երիս բաղազանութիւնս. ի հերակլեայ առ բազմութիւն հերակլեանց, եւ ի բազմութենէ հերակլեանց առ հերակլէս, եւ ի հերակլեանց առ միմեանս. (Անյաղթ պորփ.։)

Ցուցից եւ զիւր գործառնութեանցն բաղազանութիւն. (Մագ. ՟Կ՟Բ։)

Բաղազանութիւն, զուգաւորութիւն։ (Հին բռ.)

յԱստուածայինս՝ իբր Միասնականութիւն. ներգոյութիւն. ներպարառութիւն անձանց. առնչութիւն. որպէս ὀμοουσιότης consubstantialitas, ἑμπερίληψις comprehensio, circumincessio

Զբաղազանութիւն ցուցանէ երից ներանձնութեանցն՝ ո՛չ պատահաբար, այլ՝ գոյեղապէս. բաղազանութիւն Հոգւոյ եւ Որդւոյ ի ծոց Հօր լիակատար, եւ Հօր եւ Հոգւոյ ի ծոց որդւոյ անթերի, եւ Որդւոյ եւ Հօր ի ծոց հոգւոյն լրմամբ լիացեալ. (Քեր. քերթ.։)