Definitions containing the research միջոց : 350 results

Կատու, աց

s.

cat, puss;
— արու, tom-cat;
— էգ, she-cat;
— ոչ մալեալ, he-cat;
ձագ —ի, kitten, young cat;
— քաջ մկնորս, a good mouser;
— վայրի, cat-o-mountain;
նուալ՝ մլաւել —ի, to mew, to caterwaul;
մլաւիւն —ի, mewing;
երաժշտութիւն —աց, caterwauling;
ցնկնիլ —ի, to kitten, to bring forth kittens.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Թուշ. մինգր. կատու, լազ. կատու, ղատու, վրաց. կատա, կատունի, ինգիլ, կա-տալ, ակուշ. կատու, աւար. կետու, կետա, անդի gedu, դիդ. ketu, կայ. խիւր. gata. կաբ. gedu, աբազ. կետուուխ, կետունձ, չmտը, արչ. gadu, տաբաս. gadu, khatu, չերքէզ. կիտտու, չատու, բոլորն էլ նշանա-կում են «կատու» և վրացերէնի կամ մինգ, րելէնի միջոցով տարածուած են ամբողջ Կովկասեան սահմաններում։-


Կարգ, աց

s. adv.

order, rank, rule, class, series, arrangement, disposition;
turn, succession, sequel, train, concatenation;
rank, state, condition;
religious order, institution, congregation;
orders, ordination;
hierarchy;
rank, line, battle-array;
stratum, layer, bed;
կարգաւ, ըստ —ի, — ըստ կարգէ, — ըստ կարգի, in order, orderly, regularly, systematically, by turns;
one after another, each in his turn, successively;
արտաքոյ —ի, extraordinary;
— բնութեան, order of nature;
—ք ուղղութեան, the laws of probity;
դաշնակեալ կարգք, harmony;
— կանանց, the menses;
— բանից, train, style;
անդրէն ի — բանին ի վեր ելանել, to return to one's subject, to take up a discourse anew;
դնել ի կարգի, ի — արկանել՝ ածել, to put or set in order, to set to rights, to order, to arrange, to settle, to regulate, to dispose;
to enumerate, to run over;
խանգարել, վրդովել զ—, to trouble, to disturb, to disarrange (the order);
զանձն ի —ի ունել, ի — գալ, to regulate oneself, to become discreet, orderly, methodical;
ի — անկանիլ, to prepare, to dispose oneself;
ի — անկեալ պատմել, to relate or narrate methodically;
դնել ի վերայ —, to impose penitence;
ի — աշխարհի մտանել, to get married;
եւ որ ի —ին, and so forth.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Վրաց. კარგი կարգի «կարդ. շարք. 2. գեղեցիկ, սիրուն, ընտիր», ❇არგი თვინო կարգի ղվինո «կարգին (լաւ) գինի», კარვი კარაკი կարգի կարաքի «կարգին (լաւ) կարագ», კარგი ადამიანი կարգի ա-դամիանի «լաւ մարդ», ჭარგი ა կարգի ա «լա՛ւ, բաւական է». კარგვა կարգվա «կար-զաւորութիւն, կարգադրութիւն», მკარვავი մկարգավի «կարգադրիչ». საკარგავი սա-կարգավի «վերակացու, հսկող», გახკარვუ-ლება գանկարգուլեբա «կարգաւորութիւն, վարչութիւն», განკარვვა գանկարգվա «իշ-խել, ուղղել, կանոնաւորել, կարգադրել, կարգաւորել»։-Սղերդի արաբախօս քրիս-տոնէից բարբառով gark «սքեմ քահանա-յական» (Բիւր. 1899, 116), ուտ. կարք «կարգ» (դպրոցի միջոցով մտած բառ)։


Պաճար, աց

s.

cattle;
—ք, means, expedient, device;
—ս պաճարել, to seek the means to, to resort to all sorts of expedients, contrivances or shifts.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «նախիր, արջառ, եզ, կով, կամ լայնաբար՝ ամէն անասուն» Կա-նոնք սահ. 126. Տիմոթ. կուզ 327. Փիլ. Խոր. Պտմ. աղէքս. 13. որից պաճարաբուծ «հ--վիւ» Պիտ. պաճարամիտ «անմիտ» Լմր. մատ. 56, 95. պաճարեղէն «անասուններ» Նիւս. կազմ. պաճարարօտ Փիլ. Ասող. պա-ճարապէս «անասնաբար» Անյ. հց. իմ. քա-ջապաճար Փիլ.։ Այս արմատից են գալիս նաև աաճարանք «ինչք, ապրուստ, պաշարե-ղէն» Ագաթ. Պիտ. Յհ. կթ. Ղևոնդ. «ճար, ճա-րակ, հնարամտութիւն, հնարք» Ոսկ. մ. ա. Չ. Փիլ. յովն. 590. պաճարք «հայթայթանք. մեջոց, հնարք» Ոսկ. մ. ա. 22. պաճարել կամ պաճարիլ «հայթայթել, նիւթել, միջոց կամ հնարք գտնել» Ոսկ. մ. ա. 22. Փիլ. Պիտ. անպաճարան «անհնարին, շատ դըժ-ուար» Փիլ. իմաստն. նշանակութեան զար-գացման համար հմմտ. պախրէ։


Ռակայ, ից

s.

raca, fool, dolt, blockhead, madcap.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

-Յն. ῥααά (Մտթ. ե. 22, ուր հյ. թրգմ. յիմար), լտ. raca, գոթ. raka, ֆրանս. ra-ča, վրաց. რაკა րակա «յիմար, տխմար». բոլորն էլ փոխառեալ են յունարէնի միջոցով սեմաևանից։ Sophocles 967 դնում է եբր. [hebrew word] rεiq, [hebrew word] req «դատարկ, պարապ. 2. անաէտք, ոչինչ. 3. խեղճուկրակ. 4. անմիտ, դատարկամիտ» (Gesenius 758) բառից, իսկ Brockelm. Lex. syr. 359 ասոր. [other alphabet] rāqā «ընկած, անարգ» բառից, որ դրւում է ասոր. [arabic word] raq=եբր. [other alphabet] rqq «թքել» ար-մատից։-Հիւբշ. 376։


Ռեմոն

s.

earnest, pledge.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Արդեօք հայերէնի միջոցո՞վ է վո-րաց. არამონი արամոնի «գրաւ»՝ նախաձայն յաւելուածական ա-ի պատճառաւ (իբր. հյ. ըռամոն)։


Սադերովթ

s.

sateroth, ranges of the Temple.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Եբր. [other alphabet] sədērōth բառի յն. σαδηρωϑ տառադարձութիւնից, որ Ս. Գրքի թարգ-մանութեան միջոցին անցել է մեզ։


Պենտեկոստէ, ից

s.

Pentecost.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. (որ և պենտակոստէ Եփր. յար. 61, պենտակոս, պենդակոստեայ, պենդակոստէ) «Հրէից Եգիպտոսից դուրս գալու յիսուներորդ օրը, յիսնօրեակ» Բ. մկ, ժբ. 32. «Հոգեգալուստ՝ որ Զատկից 50 օր յետոյ է գալիս» Ա. կոր. ժզ. 8. Գծ. ի. 12. Կոչ. 298. «Ջատկից մինչև Հոգեգալուստ եղած 50 օրուայ միջոցը» Գծ. բ. 1. Սեբեր. Եփր. եփես. 147.-գրուած է պենտեկոստ Կանոն. 38, պենտէկոստէ Ոսկ. գծ. 44։


Պղեմբատ

s.

plumbatae, leaden shot or bullets.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Լտ. plumbatae նոյն նշ. կազմւած է plumbum «կապար» բառից. անշուշտ փո-խառեալ է յունարէն *πλουμβάτα տառադար-ձութեան միջոցով, որ չգիտէ Sophocles։ Կայ նաև նոյնի ասորի ձևը՝ ❇ (որ անշուշտ պէտք է կարդալ plumbatā) «virgae plumbatae»։-Հիւբշ. 373։


Պողովատ, ոյ, ի, ից

s.

steel.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *polavāt կամ *pōlāpat ձևից աւանռուած է pūlāfat ձևը). որից պհլ. po-lāpatēn կամ polāfaten «պողպատեայ», պրս. [arabic word] polād «պողպատ», որից էլ փո-խառութեամբ ասոր. ❇ pulad, եբր. [hebrew word] pəlāδā̄, արաբ. [arabic word] fūlāδ, աֆղան. polād, բելուճ. polād, pūlāt, օսս. bulat', քրդ. pu-lad, pola, pila, վրաց. ფოლიდი փոլադի, թուշ. უოლიდփոլադ, միջ. հյ. փոլատ, չեչէն, buolat', ռուս. (թուրքերէնի միջոցով) бy-дaтъ, հչեխ. bulát, լեհ. butat, կարակաս mōlat, բոլորն էլ «պողպատ», եաքուդ. bolot «թուր» (Berneker 100) ևն։-Հիւբշ. էջ 231։


Պողոտայ, ի, ից, այց

s.

high-way;
thoroughfare, broad street.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Ասոր. [arabic word] plātīā «հրապարակ, հա-սարակաց փողոց», որ իր հերթին փոխառեալ է յն. πλατεῖα հոմանիշից։ Այս բառը πλατύς բառի իգականն է. նշանակում է «լայն ու հարթ» (ցեղակից հյ. լայն բառին, որ տե՛ս) և առնուելով όδός (իգ.) «ճամբայ» բառի հետ՝ πλατεῖα ὄδός «լայն ու հարթ ճամբայ», որից գոյականաբար πλατεῖα «մեծ փողոց». Սրանից է փոխառեալ նաև լտ. platea և սրա միջոցով էլ գոթ. plaϑja, հոլլ. plaats, գերմ. Platz, անգլ. ֆրանս. place, իտալ. piazza «հրապարակ» (Kluge 373), որից վերջապէս թրք. piasa «դրամական կուրս», ռմկ. Պլ. փիացա «զբօսանք, շրջագայութիւն. 2. դրա-մական կուրս»։ Ըստ այսմ հայերէնի լայն, պողոտայ և փիացա բառերը, որոնք՝ իմաս-տով իրարից շատ տարբեր, արտաքին նմա-նութեան ո՛չ մի կէտ էլ չունին, ծագմամբ և ձևով միևնոյնն են։-Հիւբշ. 315։


Պուրակ, աց

s.

wood, forest, grove.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Թերևս պհլ. մի ձևի միջոցով փոխառ-եալ սանս. [other alphabet] pauraka «քաղաքի մօտ գտնուած զբօսավայր պարտէզ» բառից, որ ծագում է [other alphabet] pura «քաղաք» բառից (Böht-lingk, Sans. Wört. IV 889)։-Աճ.


Ստուար, աց

adj. gr.

large, great, voluminous;
thick, dense;
strong, lusty;
harsh, close;
— գունդ, բանակ, numerous, powerful army;
— ծանրութիւն, great weight.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Klaproth, Asia pol. 99 հբգ. stor բա-ռի հետ։ ՆՀԲ յն. στιβαρός, στερεός, պրս. սիդէպր, իւսդիւար, սանս. սթա՛վառա։ Windisch. 20, Böttich. Arica 65, 54, Müller SWAW 38, 574, Justi, Zendsp. 299 սանս. զնդ. և պրս. ձևերի հետ։ Տէրվ. Նախալ. 114 սանս. սթա՛վարա, նթո ւրա, լտ. restaurare, գոթ. stlurjan ձևերի հետ՝ հնխ. stu, sti «ցցուիլ» արմատից։ Հիւբշ. Arm. Stud. էջ 50-51 չի յիշում բառս, որից իմացւում է թէ իբր փոխառեալ է ընդունում։ Յայտնա-պէս փոխառեալ է համարում Horn, Grdr. 158, ծան. 2 (այսպէս և Թիրե-աքեան, Պատկ. աշխ. գր. 208 և Հիւնք.)։ Սակայն Հիւբշ. Arm. Gram. 493 առանց պատճառաբանութեան, ընդունելով հան-դերձ թէ հայ բառը բնիկ լինելու պա-րագային *ստուր կամ *ստևար ձևը պի-տի ունենար, ստուար համարում է բնիկ և ոչ փոխառեալ։ Scheftelovitz BВ 29, 2Ո սանս. sthura-կամ լիթ. stiprus «ուժեղ», հպրուս. po-stippan «բոլորո-վին» բառերի հետ համարում է բնիկ հայ։-Viggu Brondal, Mots scythes en nordique primitif (Kobenhavn 1928) աշխատութեան մէջ, սկիւթական և սար-մատական ցեղերի միջոցով փոխառիալ է համարում՝ իսլ. storr «մեծ, ուժեղ», ֆրիզ. stór, հանգլ. stór, հբգ. stur, հշվէդ. stur, ֆինն. suuri, լապ. šuք, վե-պս. sur, վոթյ. sur և դան. stor, որոնք բոլորն էլ նշանակում են «մեծ, խոշոր»։


Սէրսէրիմ

s.

Song of Solomon.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Եբր. [other alphabet] [hebrew word] šīr hašīrī̄m «Երգ երգոց» (գերագոյն երգ) բառն է, որ յունա-կան տառադարձութեան միջոցով անցել է հաւեղէնի. հմմտ. լտ. sir assirim։


Սիտղ

s.

water-pot, bucket.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Լտ. situla «դոյլ» բառն է, որ կարող է ուղղակի անցած լինել հայերէնի, ինչպէս կարծում է Meillet MSL 18, էջ 349 և կամ ն, σιτλα «դոյլ» ձևի միջոցով, ինչպէս ունի Հիւբշ. բառի յետին գործածութիւնը վերջինի կողմն է, բայց չի թոյլ տալիս վճռապէս ճըշ-տել հարցը։ Յոյնից են փոխառեալ նաև ա-սոր. [syriac word] sītiā, պրս. արաբ. [arabic word] sitil «կէս ֆնտանոց մի աման», արաբ. ❇sa︎ ❇saytal «ունկերով մի աման» (Կամուս թրք. թրգմ. Գ. 246). թրք. [arabic word] sitil, թուշ. სტილ ստիլ, ուտ. istil «մի ֆունտ» ևն։-Հիւբշ. 379։


Սկահ, ի

s.

cup, bowl, goblet;
— աշտանակաց, drip-receiver.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Ասոր. [syriac word] ǰesqəfā «բաժակ» բառից (Brockelmann, Lex. syr. 20բ), որ ոռո-ձածուած է Ծն. խդ. 2, ուր հայերէնն էլ ունի ճշտիւ սկիհ. (Եւ զսկիհն իմ արծաթի դիջիք յամանի կրտսերոյն)։ Ձևի համար հմմա. ասոր. [syriac word] ︎ nəšīfā>նաշիհ։ Ասորի բառը փոխառեալ է յունարէնից. հմմտ. σϰάφη, σϰαφίς, σϰάφσς, σϰαφίον և σxνφος «նաւակ, ջրաման, լական, բաժակ», որից նաև լտ. scaphium, scapium, scapha «նաւաև. ա-ման, բաժակ»։ Համարւում է ծագած հնև-sqabh «քերել» արմատից (Boisacq 871-2, 882)։ Սրանց հետ նոյն են հսաքս. skap, հբգ. skaf, գերմ. Schaff «ջրաման», որոնք ոմանք դնում են փոխառեալ լատինականի միջոցով (Kluge 416բ), ուրիշներ ցեղակից յունարէնի՝ իբր ծագած նոյն sqabh արմա-տից (Boisaca)։ սըկի, Հմշ. Շմ. ըսկի, Ալշ. սրգի, Մշ. սըգի, բըգին, Ռ. Սչ. սիգի, Ասլ. սիգիյ, Ախց. Ջղ. Մկ. ըսկին, Խրբ. Տիգ. սիգին, Սվեդ. սըգէն, բոլորն էլ «Հաղորդութեան բաժակ»։


Սղոխ, ի

cf. Սողոխ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Բլ. Բղ. Մշ. սղոխ, սխոխ «ջրի երե-սը կապած բարակ սառոյց», Մկ. սխուխ «խոնաւ հող՝ որ ցրտից սառել է». և սրա միջոցով էլ՝ սղոխ Վն. «խոնաւութիւնից մըշ-րուած թափուած՝ շինութեան հող ու ծեփ» (Ամատունի, Հայոց բառ ու բան, էջ 594)։ Սրանից սխոխիլ Բլ. Վն. «հողէ ամանի կաւը խոնաւութիւնից թափուիլ», Բլ. «ցրտատար լինել, սառչիլ (սոխ, շողգամ, գետնախնձոր, մարդու ոտք ևն)»։


Սպանախ, ի, ից

s. bot. spinage.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պրս. [arabic word] ispanāx հոմանիշից։ Այն բոյսի հայրենիքն է Պարսկաստանը, ուր ըստ Olivier (տե՛ս Voyage dans l'empire ottom. l'egypte et la Perse, 1802) ինքնաբոյս է։ Այս երկրից հին ժամանակ արտածուելով՝ Արաբների միջոցով տարուեց Սպանիա, որ-տեղից էլ տարածուեց ամբողջ Եւրոպա և Ասիա։ Արաբացի գրող Rāzi յիշում է նոյն բոյսը Թ դարուն։ Մեր մէջ առաջին յիշատա-կութիւնը ժԲ դարից է։ Բառիս եւրոաաևան ձևերն են սպան. espinaca, իտալ. spinace, հֆրանս. espinard, espinoche, ֆր. épinard, պորտ. espinafre, մլտ. spanachium, spina-cium, նյն. σπινάϰια, σπανάϰι, գերմ. Spi-nat, ռուս. աпинатъ ևն, բոլորն էլ արաբ. [arabic word] isfānāx (Կամուս, թրք. թրգմ. Ա. 544) մայր ձևից։-Հիւբշ. 277։


Սուտ, ստոց

adj. s. adv.

false, untrue, lying, deceitful, fallacious;
falsehood, untruth, story, lie, fib;
falsely;
թեթեւ —, white lie;
innocent falsehood;
— երդումն, perjury, false oath;
— վկայ, false witness;
— քրիստոսք, false christs, antichrists;
ամենեւին —, absolutely false;
— խօսել, ասել, to tell untruths, to lie;
— առնել or ի — հանել, to contradict most flatly, to give the lie to, to shew the falsehood of, to deny, to gainsay, cf. Ստացուցանեմ;
ի — հանել զկայսրն, to deny the accusation made before the emperor;
եդաք — զյոյսն մեր, we trusted in lies.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ, հնխ. psudo-ձևիզ. սրանից է նաև յն. φεῦδος «սուտ, ստախօ-սութիւն, խաբէութիւն», φευδής «սուտ», φεύδω, φεύδομϰι «ստել, խաբել», φսδρός «ստախօս» (Boisacq 1075). հնխ. ps-նա-խաձայն խմբի մէջ p ըստ օրինի ընկած, բայց իր միջոցով s անկորուստ պահուած է։ Ուրիշ լեզուի մէջ այս արմատը չէ պահուած։


Դար, ուց

s.

age;
century;
ոսկի՝ ոսկեղինիկ —, the golden age;
միջին —, the middle ages;
ի մերում դարու, in our times;
դարուց ի դարս, from age to age, for ever and ever.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳԴ պրս. [arabic word] tār «գլուխ, դագաթ»։-ՆՀԲ սրա հետ նաև նուազականը՝ [arabic word] tārak։ Windisch. 11 սանս. tr։ Bö̈ttich. ZDMG, 1850, 352 և Lag. Ges. Abhd 34 սանս dhara-«բլուր», dhāra «բարձ-րութիւն»։-Տէրոյենց, Երևակ, 1857, 99 լտ. terra «երկիր, հող», սանս. dara «խոռոչ»։ Justi, Dict. kurde քրդ. der «լեռնակող» բառի հետ Հիւնք. դար< պրս. թար, իսկ դարիւ և դարիւ < պրս. զարի զարի «հեծեծելով»։-Buzge, Lyk. Stud. 1, 9 սանս. dhārā «սայր, լեռան եզերք»։ Scheftelovitz, ЗВ, 29, 20 հիսլ. ϑurs «հսկայ»։ Յակոբեան, Բիւզանդիոն, թ. 743 ասոր. թուրա. արաբ. [arabic word] tur, եբր. ցուր «լեռ, ժայռ» և հյ. սար, ժայռ բառերի հետ։ Karst, Յուշարձան, 408 սումեր. tur «բարձ-րութիւն»։ -Չգիտեմ թէ կապ ունի՞ պրս. [arabic word] dar «է այն հարթ և դուր տեղին, որ է ի միջոցս լերանց կամ ստորոտ լերին»։ Եթէ այո՛, հայերէնը փոխառե-ալ է պահլաւական ձևից։ Պատահական նմանութիւն ունի սանս. dhara «սար, լեռ», որ ծագում է dhar «կրել, ունե-նալ» բայից (Böhtlingk. Սանս. բառ. հտ. ԳԴ. էջ 877)։ Իսկ սանս. dhāra «բարձ-րութիւն», որ յիշում է Lag. Ges. Abhd. 34 գոյութիւն չունի անդ՝ էջ 944։


Դար, ից

s.

height, hill, eminence, precipice;
դարիւ եւ դարիւ գալ, to come, to flow in many waves or surges.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳԴ պրս. [arabic word] tār «գլուխ, դագաթ»։-ՆՀԲ սրա հետ նաև նուազականը՝ [arabic word] tārak։ Windisch. 11 սանս. tr։ Bö̈ttich. ZDMG, 1850, 352 և Lag. Ges. Abhd 34 սանս dhara-«բլուր», dhāra «բարձ-րութիւն»։-Տէրոյենց, Երևակ, 1857, 99 լտ. terra «երկիր, հող», սանս. dara «խոռոչ»։ Justi, Dict. kurde քրդ. der «լեռնակող» բառի հետ Հիւնք. դար< պրս. թար, իսկ դարիւ և դարիւ < պրս. զարի զարի «հեծեծելով»։-Buzge, Lyk. Stud. 1, 9 սանս. dhārā «սայր, լեռան եզերք»։ Scheftelovitz, ЗВ, 29, 20 հիսլ. ϑurs «հսկայ»։ Յակոբեան, Բիւզանդիոն, թ. 743 ասոր. թուրա. արաբ. [arabic word] tur, եբր. ցուր «լեռ, ժայռ» և հյ. սար, ժայռ բառերի հետ։ Karst, Յուշարձան, 408 սումեր. tur «բարձ-րութիւն»։ -Չգիտեմ թէ կապ ունի՞ պրս. [arabic word] dar «է այն հարթ և դուր տեղին, որ է ի միջոցս լերանց կամ ստորոտ լերին»։ Եթէ այո՛, հայերէնը փոխառե-ալ է պահլաւական ձևից։ Պատահական նմանութիւն ունի սանս. dhara «սար, լեռ», որ ծագում է dhar «կրել, ունե-նալ» բայից (Böhtlingk. Սանս. բառ. հտ. ԳԴ. էջ 877)։ Իսկ սանս. dhāra «բարձ-րութիւն», որ յիշում է Lag. Ges. Abhd. 34 գոյութիւն չունի անդ՝ էջ 944։


Դար

adj.

even number;
— եւ կոճատ խաղալ, to play at even or odd.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳԴ պրս. [arabic word] tār «գլուխ, դագաթ»։-ՆՀԲ սրա հետ նաև նուազականը՝ [arabic word] tārak։ Windisch. 11 սանս. tr։ Bö̈ttich. ZDMG, 1850, 352 և Lag. Ges. Abhd 34 սանս dhara-«բլուր», dhāra «բարձ-րութիւն»։-Տէրոյենց, Երևակ, 1857, 99 լտ. terra «երկիր, հող», սանս. dara «խոռոչ»։ Justi, Dict. kurde քրդ. der «լեռնակող» բառի հետ Հիւնք. դար< պրս. թար, իսկ դարիւ և դարիւ < պրս. զարի զարի «հեծեծելով»։-Buzge, Lyk. Stud. 1, 9 սանս. dhārā «սայր, լեռան եզերք»։ Scheftelovitz, ЗВ, 29, 20 հիսլ. ϑurs «հսկայ»։ Յակոբեան, Բիւզանդիոն, թ. 743 ասոր. թուրա. արաբ. [arabic word] tur, եբր. ցուր «լեռ, ժայռ» և հյ. սար, ժայռ բառերի հետ։ Karst, Յուշարձան, 408 սումեր. tur «բարձ-րութիւն»։ -Չգիտեմ թէ կապ ունի՞ պրս. [arabic word] dar «է այն հարթ և դուր տեղին, որ է ի միջոցս լերանց կամ ստորոտ լերին»։ Եթէ այո՛, հայերէնը փոխառե-ալ է պահլաւական ձևից։ Պատահական նմանութիւն ունի սանս. dhara «սար, լեռ», որ ծագում է dhar «կրել, ունե-նալ» բայից (Böhtlingk. Սանս. բառ. հտ. ԳԴ. էջ 877)։ Իսկ սանս. dhāra «բարձ-րութիւն», որ յիշում է Lag. Ges. Abhd. 34 գոյութիւն չունի անդ՝ էջ 944։


Դարան, աց

s.

cupboard;
watch, ambush, ambuscade;
trap, caltrop, gin, snare;
subterraneous passage;
plot, cheat, deceit, intrigue;
— գործել՝ դնել, ի — մտանել, to lay an ambush, to lie in ambuscade, to be on the watch;
to dupe, to cheat, to plot;
— մատենից, book-case.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *daran կորած հոմանիշ ձևից, որ հետ հմմտ. սանս. dhárana, dháruna «աա-հող, կրող, ունող», զնդ. darəna «յետ պա-հելու միջոց» (Bartholomae, 739), օսս, da-tän «ունող, կալող», որ պահուած է միալն kuxdarán «մատանի» և eiraγdaran «աշ-տանակ» ձևերի մէջ (իրր «մատնակալ, մո-մակալ»)։ Այս բոլորի արմատն է իրան. dar «ունենալ, կրել պարունակել». հմմտ. հպրս. dar-, զնդ. darayehi, dar-, պհլ. daram, աֆղան. laral, օսս. darin, պրս. [arabic word] daram «անիմ», սնս. dhar, dhāráyati (տե՛ս Horn § 527, Bartholomae, 690)։-Հիւբշ. 136։


Դեղ, ոց

s.

remedy, medicine, medicament, purgative, potion, draught;
spice, drug;
cure, dressing;
poison, venom;
ink;
die, colour;
amulet, talisman;
— դալար, grass, herbage, green;
nacea;
dress;
verdure;
ամենաբոյժ —, panacea;
— մատուցանել, to physic, to dress;
— առնուլ, to take a remedy;
to take poison;
անոյշ՝ դառն՝ սաստիկ՝ գօրաւոր՝ ազդու —, sweet, bitter, violent, powerful, efficacious remedy.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ո հլ. (Ագաթ. ունի գրծ. դեղօք. յետնաբար նաև ի հլ.). առաջին և հիմնական նշանակութիւնն է «խոտ». այս իմաստով տ-ռանձին գործածուած չէ, այլ միշտ ղալար բառի հետ իբր «կանաչ խոտ». այսպէս՝ «Եւ խոտ նորա նուազեսցէ և դեղ դալար անդ մի՛ գտցի» Ես. ժե. 6. «Լիզանիցէ արջառ զդեղ դալար ի դտշտի» Թիւք իբ. 4. «Նուազութիւն խոտոյ և ամենայն դալար դեղոյ լինի» Ոսկ, ես. 163. «Մի՛ ելզէ ի վերայ նորա ամենայն դեղ դալար» Օր. իթ. 23. «Ո՛չ գտցի ի նմա դեղ դալար» Ես. իէ. 10. (այս գործածութեան հետ հմմտ. խոտ դալար դարձուածը. «Ամե-նայն խոտ դալար ի կերակուր» Մն. ա. 30. «Ժողովես զխոտ դալար» Առակ. իէ. 25)։ Բա-ռիս առանձին գործածութիւնը պահում են վրացին և գաւառականները (տե՛ս տակը)։-Խոտերը հին բժշկութեան մէջ կազմելով հի-ւանդութեանց գլխաւոր դարմանը՝ այս դեղ ռառն էլ սկսաւ կամաց կամաց գործածուիլ «բժշկական խոտ» նշանակութեամբ. այս ի-մաստով գտնում ենք գործածուած Լաբուբ. էջ 5 և Իմ. ժզ. 11 «Ջի ոչ դեղովք և արմա-տովք բժշկես դու, այլ բանիւ», «Ոչ դեղք և ոչ սպեղանիք բժշկեցին ղնոսա»։-Այնուհետև աւելի ընդհանրանալով՝ սկսաւ նշանակել «ա-մէն տեսակ դարման, դեղ» ՍԳր. Եզն. Պիտ. Փիլ. և այս ընդհանրացումը պատճառ եղաւ. որ բառի նախկին նշանակութիւնը գործածու-թիւնից դադրի, ասպարէզը թողնելով խոտ հոմանիշին։ Նշանակութեանց այս զարգա-ցումը տեղի է ունեցած Ե դարից շատ առաջ։ Վրացերէն մղելո მდელო «խոտ» բառը, որ հայերէնից է փոխառեալ, հակառակ վրացե-րենի սովորական վերջաձայն ի յանգին, ունի ո, որ ներկայացնում է հյ. բառի ո բունը (դեղ-դեղոյ). այս բանը ցոյց է տալիս թէ բա-ռը փոխ է առնուած ա՛յն ժամանակ, երբ հայ լեզուն իր բուները դեռ կորցրած չէր. հետևա-բար նաև «խոտ» նշանակութիւնը այս ժամա-նակից է։-Դ դարի վերջերում «խոտ» նշա-նակութիւնը կորաւ. և ահա դրա համար է, որ Ե դարուն հազիւ նրա մնացորդներն ենք գըտ-նում, իսկ Ե դարից յետոյ՝ բնաւ։ Բայց դեղ «դարման», ինչպէս Ե դարուն, նոյնպէս և մինչև այսօր սովորական է։-Դեղ «դար-ման, ճար» նշանակութիւնը յառաջանա-լուց յետոյ՝ նոր փոխանցումներով ձևա-ցան հետևեալ նոր նշանակութիւնները.-«թոյն» (իբր վնասակար դեղ կամ խոտ) Բ. մակ. ժ. 13. Իմ. ա. 14. Փիլ. Պղատ. օրին., «յուռութ կամ կախարդանք» (իբրև միջոց բժշկութեան) Սղ. ծէ. 6. Ոսկ. կող. ը., «մար-մինը օծելու անուշահոտ իւղեր» Պղատ. տիմ., «ներկ» Լաբուբ. էջ 6, Ագաթ. Արիստ. աշխ. Յհ. կթ. 5, «աչքի քաշելու ծարիր» Յայտ. գ. 18, «թանաք, մելան» Բ. յհ. 12, գ. յհ. 13. Ե-ղիշ. չրչր., «աբեթ, կպչան» (այս նշանակու-թիւնը չունին բառարանները). Տաթև ձմ. ճզ (Հուրս վառի յերկաթէ և ի քարէ, յոր-ժամ պատրաստ լինի դեղն)։-Նշանակու-թեանց այսպիսի զարգացում գտնում ենք նաև ուրիշ շատ լեզուներում. հմմտ. վրաց. ծամալի «թունաւոր խոտ, դեղ, թոյն, ներկ», թուշ. ծոմալ «բժշկութիւն, դեղ, փոշի», արե-վել. թրք. ot «խոտ, դեղ, լուծադեղ, թոյն, դալար փայտ», եաքուդ. otarmak «արածաց-Kraut «խոտ, դեղ, դարման», ռուս. τραο-«խոտ» և oтpaвa «թոյն», ասոր. [syriac word] samā և ն. ասոր. darmana «դեղ, թոյն, ներկ» ևն ևն։ -Դեղ բառի այս զանազան առումներից են ածանցւում՝ դեղատու Սղ. ծէ. 6. Յայտ. իս-8. Եփր. քրզ., դեղել «բժշկել» Մագ., «թու-նաւորել, կախարդել» Եղիշ. փիլ., «ներկել, Պղատ. օրին., դեղագիտութիւն «կախարդու-թիւն» Նոննոս., դեղագործ «դեղ շինող» Ոս կիփ., «թոյն պատրաստող» Փարպ., «ներկա-րար» Ոսկիփ., «ներկով նկարուած» Վրդն. սղ. դեղագործող «նկարիչ» Բանք իմ. 54, դեղոջ «ներկանկար պատկեր» Հաւաք. 19, դեղա-խունկ Սեբեր., դեղահունդ Ոսկ. եփես., դե-ղաթափ Մեսր. եր. Ճառընտ. Մեծոբ., անղե-ղեայ Ոսկ. փիլիպ. Սեբեր. Բուզ. կամ անդե-ղայ Կոչ. 155 (գրուած նաև անթեղայ, ան-դեղէս Պիսիդ. Վեցօր.), մաղձադեղ Եզն., մկնդեղ Բժշ., դեղուն «թունավորուած» Շշունի ԱԲ) Պտմ. կիլ. 205, սևադեղ Սե-բեր., գրադեղ «մելան, թանաք» Վրք. հց.. կարմրադեղ Փարպ., դառնադեղ Ոսկ. ապաշխ., թմբրադեղ Յայսմ., կապըն-դեղ, հացադեղ, խաշնդեղ, ճակնդեղ բոյ-սերը։ Նոր գրականում՝ դեղագիր, դե-ղատոմս, դեղատուն, դեղավաճառ, դեղա-վաճառանոց, դեղատուփ, դեղափոշի ևն։-Դեղ բառի հետ ծագմամբ նոյն են՝-Դալար «խոտ, կանաչ, մատղաշ». կազմուած է դալ արմատից՝ -ար մասնիկով (տե՛ս և առան-ձին).-Դալուկն «դեղնացաւ», կազմուած է դալ արմատից՝ ուկն մասնիկով (տե՛ս և ա-ձին). նշանակութեան զարգացման համար հմմտ. տճև. սարը «դեղին» և սարըլըք «դա-ւուկ», ֆրանս. jaune «դեղին» և jaunisse «դալուկ» ևն.-Դաղձն «վայրի անանուխ» կազմուած է խոնարհ աստիճանի դալ ձայն-դարձից, որ աճած է ձ աճականով, բաղա-ձայնի պատճառով լ դառնալով ղ. «խոտ» նախնական նշանակութիւնը պահում է դեղ (տե՛ս և առանձին)։-Դեղին «դեղին գոյնը». կազմուած է դեղ արմատից՝ -ին մասնիկով, նշանակութեան զարգացման համար հմմտ դալար, դալուկն և յաջորդները (տե՛ս և ա-ռանձին).-Դեղբ «դեղին». կազմուածբ ա-ձին).-πեղե, կազմուած դեղ արմատից՝ ձ աճականով. բուն նշանակութիւնն էր «դե-ղին», որ յետոյ կորտւ. գոյնի պատճառով այս բառը յատկացուեց ծանօթ պտուղին. հմմա. պրս. ❇ šaftrang, որ նշանա-կում է բուն «դեղնագոյն», բայց գործածւում է դեղձ պտուղի համար. նոյնպէս [arabic word] saflalu «ռեղձ», որ ստուգաբանօրէն նշանա-կում է «դեղին սալոր». գրեթէ նոյն բանն է նաև պրս. [arabic word] zardālū «ծիրան», որ բուն նշանակում է «դեղնակարմիր սալոր» (տե՛ս և առանձին)։ Դեղձ բառի հին նշանակութիւ-նը յայտնի կերպով ցոյց է տալիս՝ Դեղձան «դեղին», որ կազմուած է դեղ արմատից՝ 3 աճականով և -ան մասնիկով.-Դեղձն «վայ-րի անանուխ». գրականութեան մէջ գործա-ծուած չէ և ենթադրւում է միայն Ղրբ. տէ՛խս-նը ձևից. կազմուած է դեղ արմատիզ ճիշտ այն ձևով՝ ինչպէս կազմուած է դաղձն բա-ռը ղալ արմատից (տե՛ս դաղձն բառի տակ),

ՓՈԽ (borrowing) Շատ հին փոխառութիւն է վրաց. მgელო մդելո «խոտ, դալարիք», որ պահում է հին հայերէնի բունը (դեղ, դեղոյ) և մեր բառի առաջին և նախնական նշանակութիւ-նը։ Նախաձայն մ վրացական սովորական յաւելուած է, ինչ. მგოსანი մգոսանի «գու-սան»։ Կալ և վրաց. φელა դելա, որ ըստ Ե-րիսթավի բառարանի՝ անծանօթ մի բոյս է։-Նոր փոխասութիւն է գ.ռ. թրր. [arabic word] t-tal «խիսա աղդեցիկ միջոց, դարման» (< հյ. դեղթափ) (տե՛ս Յուշարձան 329 ա, հմմտ. նաև Բիւր. 1900, 670 ա)։-


Դեն, ից

s.

religion, faith, sect, belief (of infidels).

· Calfa

Etymologies (1) · Adjarian

-Պհլ. dēn կրօն, հաւատք», որի հետ նոյն են պազենդ. dīn, պրս. [arabic word] dīn, զնդ. daēnā «կրօն»։ Իրանեանից փոխառեալ են նաև ս.-սոր. dēn, եբր. արամ. [hebrew word] dīn «օրէնք» օրդ. թրք. din, չէրքէզ. din, սերբ. din ևն բոլորն էլ «կրօն, հաւատք (մահմետական կամ քրիստոնէական)»։ Հմմտ. նաև դենպ'տ, դենիմազդեզն բառերը։-Իրանեան բառի օա-գումը հետևեալ ձևով է բացատրւում.-կայ զնդ. daena-«կրօն» և daēnā-«ներքին էակ, հոգեղէն եսը, անձնականաթիւն կամ հոդի». Bartholomae, 662 և 665 այս երկա-սը իբր առանձին բառ է համարում. այս-պէս նաև Hlorn, որ առաջինից դնում է պրս. [arabic word] dīn «կրօն», իսկ երկրորդից պոս-❇ jān «հոգի» (տե՛ս § 597 և § 413). Geldner, BВ, 15, 261 երկուսը միացնելով դնում է dāy «տեսնել» արմատից. Jensen (տե՛ս Horn, էջ 133 ծան.) փոխառեալ է համարում ասոր.-բաբել. dinu «օրենք» բառից՝ ելամ. den-ձևի միջոցով, որի հետ Autran, Sumér. et ind. էջ 153 նոյն է դնում սու հեր. di «օրենք, արդարաթիւն» բառը։-*իւբշ. 139։


Խեճեպ

s.

egg-shell or nut-shell;
հանել ի —ոյ, to shell, to husk.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Գործածական է զանազան ձևերով, որոնք կարող ենք դասաւորել հետևեալ եղա-նակով.-1. խեճեպ՝ որից Մշ. խէջէբ, Զթ. խէշիբ, Ագլ. խճիպ և Հճ. ղmջեփ.-2. կճեպ սրից Ջղ. կճեպ, Երև. կճէպ, Սլմ. կիճեփ, Մրղ. կինէփ, Տփ. կճիպ, Հմշ. Ննխ. Ռ. գըջէբ, Սեբ. գջեբ, գէջէբ, Ալշ. կէջեբ. (բայական ձևով Սլմ. կիշպել, Մրղ. կիշպէլ, Հմշ. գըջ-վուշ).-3. կպէճ՝ որից Ախց. Կր. կպէճ, Տփ. կպիճ.-4. պճեկ՝ որից Շմ. պիճmգ.-5 քչև՝ որից Ղրբ. քչէվ, Ագլ. քչիվ։ Առանձին ձևեր են *քչեփ (որից Ղրբ. քչփէլ «կեղևել»), Ղրբ. խծիպ, Երև. Ղզ. խրճեպ, խոճեպ, Երև. կլճեպ։ Կան բարբառներ, որոնք միաժամա-նակ երկու ձև ունին. յատկապէս յիշենք Ագլ. խճիպ «պտուղի կեղև» և քչիվ «ծառի կեղև»։ Նկատելի է որ բառիս հոմանիշ կեղև ձևն էլ մեր արդի բարբառներում այսքան զանազան կերպարանքներ է ստացած և տարակոյս չկայ՝ որ կեղև (կլեպ) և խեճեպ իրար վրայ փոփոխակի ազդած և զանազան խաչաձևում-ներ են յառաջ բերած։ Այսպիսիների մէջ նկատելի է յատկապէս Երև. կլճեպ, որ կլեպ և կճեպ ձևերի գումարն է։-Անշուշտ այստեղ են պատկանում նաև խեճոռք Ապ. Բլ. Մշ. «ձուի կեղև» և կէջոռ Ալշ. «ձուի, ընկուզի կեղև», որոնց վերջաւորութեան ծագումը ան-յայտ է։-Վերջապէս ունինք գւռ. պեճկել, ճեպկել, փեճկել «փետել», որոնք թեռևս պճկել «կեղևել» ձևի միջոցով կապուին վե-րոյիշեալ կճեպ, փեճոկ բառերին։ (Աւելի հին է կեճեւել «փետռել» Բառ. երեմ. էջ 273)։-Հմմտ. նաև խեճէճ Երև. «ընկոյզի կամ բամբակի կեղև» (Ամատունի, Հայոց բառ ու բան, էջ 273բ)։


Խմոր, ոյ, ով

s. fig.

leaven, ferment;
sect.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Հայերէնից են փոխառեալ բոշաւե-րէն նմօր «խմոր» (Finck, Die Sprache der arm. Zigeuner ЗAН 1907, էջ 118), գնչ. k'omer (իմա՛ միջոցով էլ սերբ. hamur, amur, բոլորն էլ «խմոր»։ (Այս սեմական բառերը հանւում են xmr «պճպճալ (ջուրը, գինին)» արմատից. որից նաև եբր. *emer. արաբ. [arabic word] xamr, արամ. [hebrew word] xarra. ասոր. [syriac word] xamra «գինի», խպտ. amre «հացագործ»։ Սակայն այս xmr ար-մատն էլ կարող է պարզական երկձայն xm արմատից աճած լինել, ինչպէս և վերի xm՝ արմատը. սրանով բոլոր ձևերն էլ կմիանան իրար հետ)։


Կաթողիկոս, աց

s.

an oriental ecclesiastical dignity, patriarch of a people;
— Հայոց, Catholicos, Patriarch of the Armenian Church.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն. ϰαϑολιϰός «ընդհանրական, տիե-զերական» ածականն է՝ գոյականաբար գոր-ծածուած. որից փոխառեալ են նաև լտ. catholicus. արաբ. [arabic word] ǰāϑalīq կամ [arabic word] jatalīq, ասորի տառադարձութեամբ [arabic word] katulīka (Մառ. Гpaм. др.-apм. էջ 18), վրաց. კათოლიკოზი կաթոլի, կոզի (թերևս հայերէնի միջոցով)։ Տե՛ս նաև երը՝ կաթողիկէ բառը։-Հիւբշ. 353։


Կահ, ի, ուց, ից

s.

furniture, moveables;
baggage, luggage;
equipage;
apparel;
utensils;
implements, instruments;
— առնել զոք, to employ, to give occupation to.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ ճահ բառի՞ց. լծ. թրք. զապգա-հագ, յն. σϰεδος, σϰεῦη։ Lag. Gesam, Abhd. 297 և Btrg. baktr. Lex. 42 զնդ. *karəϑra և սանս. kártra «կախարդա-կան միջոցներ»։ Այս բառը ըստ Հիւբշ.


Կաճ, իւ

s.

felt;
—ակուռ թաղիք, compact felt.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Հայերէնից փոխառեալ պէտք է համարել թրք. [arabic word] keče «թաղիք». արև թրք. [arabic word] kiče «թաղիք», չաղաթ. [arabic word] ki-rā «գորգ». իսկ թուրքերէնի միջոցով վրաց. քեճա, նյն. ϰετοες, լեհ. kiecza, հունգ. kecse, խրվաթ. սերբ. kéča, čéča, գնչ. ke-č̌as, բոլորն էլ «թաղիք» կամ «եափունջիի նման վերարկու» (Berneker 498)։ Թաղե-զործութիւնը հայոց մէջ մշակուած արհեստ էր, ինչպէս որ է այժմ էլ. հմմտ. թաղիք, որ Արմատական բառարան-32 նոյնպէս անցած է զանազան օտար լեզու-Ների։


Փանդիռն, դռանց

s. mus. pandura, threestringed guitar;
trumpet.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Փռրո-Ասիական ծագում ունի. հմմտ. լիւդ. πανδοῦρα, πανδούριον, πανδουρίς «երեք լարով քնար»։ Բառտ փոխառեալ և տա-րածուած է արևելք և արևմուտք։ Նախ անցել է յոյներին և տուել է πανϑοῦρα, πάν-δουρον «երեքաղեան քնար» (Յունաց մօտ ասանդութիմն կար միշտ թէ փանդիռը Փոքր-Ասիայից է եկած)։ Այստեղից ձևացել են լտ. pandura և թրք. pandura, որի միջոցով են բուլգար. pandura, սերբ. pandura, pandur, bandur, ուկր. bandura «լարաւոր նուագա-րան կամ կիթառ»։ Միևնոյն բառը հասել է նաև Կոմևաս. ուր ունինք վրաց. უანტური փանտուրի կամ უანდური փանդուրի, թուշ. უანდურ փանդուր, չեչէն. p'aγdur «լարա-ւոր մի նուագարան», օսս. fändur, fändir «երկու լարով կիթառ»։ Կովկասեան ձևերը հայերէնի միջոցով չեն ու ձայնաւորի պատ-ճառաւ։-Հիւբշ. 395։


Փարթամ, ի, աց

adj.

opulent, wealthy, rich;
abundant, copious.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Փոխառեալ պհլ. գաւառական անծանօթ մի ձևից. հմմտ. պհլ. [other alphabet] fratom, պազ. fradum. հպրս. fratama, սոգդ, pr-tmw, զնդ. ❇ fratəma, սանս. [other alphabet] prathama-, որոնք բոլոր նշանա-կում են «առաջին»։ Բայց պահլաւական մի բարբառում անշուշտ նշանակում էր նաև «ազնուական, իշխան», որից փոխառեալ է եբր. յիշեալ [hebrew word] partəmīm «ազ-նուաևանք առ Պարսիկս» Եսթ. ա. 3, զ. 9, Դան. ա. 3, որից նաև յն. φορϑομμιν և վրաց. უორთომმინი փորթոմմինի «իշխան» (գտնը-ւում է եբրայականի համապատասխան տեղը՝ Դան. ա. 3)։ Թէև իրանական բառերը հայերէնից ձևով և նշանակու-թեամբ հեռու են, բայց կապւում են եբրա-յականի միջոցով. երբ հրասախ բառի դէմ կայ փարսախ ձևը, կարող էր նաև fratam ձևի դէմ գտնուիլ *fartam։


Փեղմոնի

s.

phelmoni, such a one;
եղմոնի — or — եղմոնի, in such and such a place.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Եբր. [hebrew word] palmōni «այս ինչ» բա-ռից՝ յն. φελμονή տառադարձութեան միջոցով (տե՛ս նաև եղմոնի). նոյն բառն է արաբ. [arabic word] ︎ fulān, որից ֆուլան Սմբ. դտ. 124, ըր այժմ էլ գործածական է ռմկ. ֆիլան, ֆալան ձևերով։


*Փիլթայ, ից

s. med. lint, scraped lint.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Արևել. թրք. [arabic word] pilta «պատրոյգ» բա-ռից, որ K. Shaw, A. Sketch համարում է պրս. [arabic word] pitila հոմանիշից փոխառեալ։ (Չարաչար սխալւում է Vámbery, Etvm Wört. որ չաղաթ. [arabic word] pitte ձևը իբր բնիկ թաթարական բառ՝ հանում է bel «մէջք» ռառից)։ Պրս. բառն էլ ծագում է արաբ. [arabic word] fatil, ռմկ. fitil, չրջմամբ՝ [arabic word] filīta «պատրոյգ» բառից։ Բառս բնիկ սե-մական է. հմմտ. ասոր. ❇ fətilā «պատ-րոյգ» և թալմ. [hebrew word] ftiā «պատրոյգ». արմատն է արաբ. [arabic word] ︎ ftl, եբր. [hebrew word] ftl, ասոր. ❇ fətal, եթովպ. [other alphabet] fatala «ոլորել, հիւսել», ասուր. patālu «փաթա-թուիլ, գալարուիլ», որոնցից նաև արաբ. [arabic word] taftil «հիւսել», [arabic word] maftul «հիւ-սուած թել» (Կամուս, թրք. թրգմ. Գ. 310), եբր. [hebrew word] pātil «թել, կապ». բառիս ծայ-րը հասնում է մինչև եգիպտ. petira (Gese-nius17, 668)։ Թուրքերէնի միջոցով բառս տարածուած է ամբողջ Արևելքում. ինչ. վրաց. ფილთა փիլթա, უთილა փթիլա-ურთილა փրթիլա, քրդ. fitil, ftil, fetil, pil-te, ավար. pilta, չեչէն. milt, նյն. φητιλιν, φυτίλιον, բուլգար. fetil, սերբ. fitilj, ուկր. fytyl, ռուս. фитиль, ուտ. filtá բոլորն էլ «պատրոյգ» (Berneker 282)։


*Փնթի

adj.

dirty, filthy.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Վրաց. ფინთი փինթի «զզուելի, կեղտոտ, կեղտ, կղկղանք!» (Չուբինով 130։ համարում է հայերէնից փոխառութիւն), թրք. [arabic word] plnti «գձուձ, զազիր», որից [arabic word] ︎ pintilemek «գձձիլ, վատթարանալ». -ըստ Будaговъ, Cpaв. cлов. 1, 319 թրք. [arabic word] pinti նշանակում է «կեղտոտ. 2. ժը-լատ» և ո՛չ միայն չունի թուրքական ար-մատներով ստուգաբանութիւն, այլ և ցեդա-կից ուրիշ թաթարական լեզուների մէջ էլ չկայ։ (Ըստ Pedersen, Հայ. դը. լեռ. 2ՈՈ թուրքերէնը հայերէնից է փոխառեալ)։ Թուրքերէնի երկրորդ իմաստի համար հմմտ. Ջղ. փնթի փողաւոր «շատ հարուստ»։ -Թուրքերէնի միջոցով և կամ ուղղակի հա-յերենից է փոխառեալ նոր ասոր. p'int'ii «կեղտոտ, թափթփած»։


Տարազ, ուց

s. alg.

form, fashion, manner, way;
furniture;
formula;
—, գործ —ու, clever work, artistic production;
գրահաշուական —, algebraic formula;
— խօսից, style;
cf. Վրացի;
ի — քաղաքացի, in plain, in private clothes;
ի — եկեղեցական, in clerical attire, dressed like a clergyman;
զգեցաւ աշխարհական —, he dressed like a layman.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ու հլ. (յետնաբար նաև ռ, ի-տ հլ.) «վարպետ բանուածք, արուեստաւոր գործուածք» ՍԳր. «միջոց» Ոսկ. հռովմ. 80. «ձև. եղանակ, կերպ, օրինակ» Ոսկ. հռովմ. 158, 207, Եփր. մրգ. 350 (գրծ. տարազիւք). որից տարազագործ «կտաւագործ վարպետ» Ես. ժթ. 10. տարազագործութիւն «ասրա-գործութիւն» Ոսկ. եփես. տարազել «յօրինել, ձևացնել» Մագ. այլատարազ «ուրիշ ձևով» Ոսկ. ես. կերպատարազ Նար. առաք. միա-տարազ Ըսիւք.։


Տաքսատ

s.

rank, line, order.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բիւզ. յն. ταζατος «կանոնաւոր զին-ւոր», յդ. օὶ ταζατοι «բերդապահ զօրք», որ և ταζατίων (Sophocles 1068բ)։ Կաղ-մուած է τά́šις «խումբ, դաս» բառից։ Հա-յերէնը անշուշտ փոխառեալ է ասորերէնի միջոցով, որովհետև Եփր. թարգմանուած է ասորերէնից, թէև Brockelmann, Lex. syr. 133բ չունի համապատասխան ձևը. սակայն գիտէ յն. τά́ζις բառից ածանցուած ուրիշ փոխառեալ ասոր. բառեր։-Աճ.


Տրէ, ի

s.

the fourth month of the ancient Armenian calendar (November).

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Հներից Վանակ. տարեմ. մեկնում է «զի տայ կամ կրէ գիշերն յօրէն «ժամն և զմասունքն» (այսինքն ցերեկը կար-ճանում է և գիշերը երկարում)։ Նոյնը Տաթև. հարց. 200. իսկ Տաթև. ձմ. ա. «Տրէ՝ զտէրունական խորհուրդն ասէ, ւորժամ տիրեաց Աստուած ի վերաւ ա-ռառածոռ»։ Brosset JAs. 1832, 529 հեռաւռր նմանութիւն է ուզում նշմա-րել վրաց. ოთხი ոթխի «չորս» բառի հետ։ Böttich. ZDMG 1850, 365 պրս. Tī յատուկ անունի հետ։ Lag. Ges. Abhd. 294, 9, Beitr. bktr. Lex. 56 սրանց է կցում սանս. taš̌tar և զնդ. tistrya, ո-րոնք չի ընդունում Lag. Arm. Stud. § 2245։ (Սրանց վրայ տե՛ս Horn, Grdr. § 406)։ Պատկ. O назван. дрeв. apм. мecяц. 39 պրս. և կապադովկ. ձևերի հետ նաև վրաց. տիրիս-կոնի, տիրիս-դենա «վրացական 11r։ և 12ր։ ամիս-ները»։ Հիւնք. պրս. թիր, Հիւբշ. 89 Տիր աւստուծու անունից։ Սոգդ. և չին. նո-րագիւտ ձևերի միջոցով մեկնեց Gau-thiot MsL 19, 122։


Րաւդոս

s. phys.

rod;
beams of light.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն ի βი ς «գաւազան, ձող. 2. անձրևի ժամանակ կամ արևի հողից խոնաւութիւն ծծելու միջոցին հորիզոնի վրայ երևցած գծե-րը»։-Հիւբշ. 386։


Տոհմ, ից, աց

s.

family, tribe, house, race, line, lineage, extraction.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Հայերէնի միջոցով են վրաց. ტოძი տոմի, մինգ. ტომი տոմի «տոհմ, ցեղ» (այս-պէս նախ Brosset JAs. 1832, 529). ուղղա-կի պարսկերէնից է փոխառեալ վրաց. ვარ-ტუხმე վարտուխմե «ծնողք»։


Քասղեւ

s.

Chisleu, the ninth month of the Hebrews.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Եբր. [hebrew word] kislēv հոմանիշն է, որ յն. χασ(ε)λε տառադարձութեան միջոցով ան-ցել է մեզ. եբրայական բառն էլ ծագում է ասուր. [other alphabet] ki-ši-li-mu կամ [other alphabet] k-is-li-mu «97? ասորաբաբելական ամիսը» բառից (Delitzsch, Assyr. Handwb. 344, Strassmaier, Alphab. Verz. 547)։-Աճ.


Քարտ, ից

cf. Քարտէս.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն. χάρτης «թղթի կամ մագաղաթի թերթ, գրուածք, գրութիւն, նամակ». ծա-գումն անյայտ է, բայց թերևս եգիպտաևան փոխառութիւն (Boisacq 1052)։ Բառս լունա-կան քաղաքակրթութեան միջոցով տառա-ծուած է ամէն կողմ. ինչ. լտ. charta. ե-տալ. carta, ֆր. carte, գերմ. Karte, չեխ. լեհ. ուկր. karta, ռուս. xартiя, картина, տերբ. hártija, ասոր. [syriac word] xartisā կամ xartēsā, ն. ասոր. kortesa, արաբ. [arabic word] qirtās և [arabic word] xarita, լազ. kartali, տճկ. xarta լ շատ աւելի հեռուները՝ ինչ. ավահիլի karalāsi և մալգաշ. karatāsi «թուղթ, նա-մակ»։-Հիւբշ. 388։


Քերովբէ, ից

cf. Քերովբիմ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Ասոր. ❇ krōwā, kərōwa, յգ. krō-wē կամ յն. χεροῦβ, յգ. γερουβεἰμ, γερουβιμ ձևերից, որոնք փոխառեալ են եբր. [hebrew word] kərūb. յգ. [hebrew word] kərū̄bim «քերովբէ» բառից։ Քրիստոնէութեան միջոցով տարա-ծուած է նաև ուրիշ լեզուների մէջ. ինչ. յա. Aherub. cherubim, cherubin, ֆրանս. chê-rubin, արաբ. ︎ karrubī ևն։ Բուն ծագումը անստոյգ է, հաւանաբար կապ-ւում է ասուր. karābu, kāribu, karabu [other alphabet] «խոնարհիլ, յար-գել, օրհնել, աղօթել, աղաչել» բային (Strassmaier, Alphab. Verzeich. 525 և Delitsch, Assyr. Handwb. 350)։-Հիւբշ. 320։


Քովթար

cf. Քովթարովթ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Եբր. [hebrew word] kaftōr, [hebrew word] koteret, յգ. [hebrew word] kotārot «խոյակ» բառից, յն. χωϑαρ, χωϑეρὲϑ տառադարձութեան միջոցով։


Քրքանք

s.

cf. Քրքիջ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«ծիծաղ» Փարպ. արմատն է քրք-, որից քրքել «ուրախացնել» Ոսկ. պօղ. ա. 169, նաև քրքիջ «ծաղր, ծիծաղ» Ոսկ. մտթ. և եբր. Վրք. ոսկ. քրքջել «համարձակ ծիծաղիլ» Ոսկ. մտթ. կող։ և եբր. քրքնջալ «ծիծաղիլ» Բրս. մրկ. 258. քրքինջ Բրս. մրկ. 258։ Սրանց հետ նոյն է Ղրբ. քրքզալ «ծև-ծաղիլ, վրան խնդալ». հմմտ. դարձեալ քրքուիլ և քքուիլ բառերի տակ ատուածները, որոնց միջոցով քրքանք, քրքել հասնում է քուք արմատին, իբր


Օճան, ի

s.

assistance, favour, protection, goodness, grace;
առնուլ —, to gain one's cause.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի, ի-ա հլ. յետնաբար) «օգնու-թիւն, օգնականութիւն, հնարք, միջոց, թոյլ-տւութիւն, բարիք» Ոսկ. ես. մտթ. և ա. տիմ. Եզն. Կորիւն. Ագաթ. գրուած է նաև ոճան։


Օրինակ, աց

s. gr. prep. adv.

example, model, exemplar, original;
transcript, copy;
idea, shadow, image;
drawing, design, plan, project, representation;
form, manner, way, sort, figure;
sample, pattern, specimen;
paradigm;
as, in imitation of, after the fashion of, by way of, like...;
զայս —, զայս ձեւ օրինակի, զ— զայս, ըստ սմին օրինակի, — զայս, պէս զայս —, in this manner or way, thus, so;
զայն —, զնոյն —, ըստ նմին օրինակի, in that way, in the same way, likewise;
զոր —, օրինակի աղագաւ, — իմն, for example, for instance;
— իմն, let us say, we will suppose;
ըստ —ի, after the manner of, according to the example of, in imitation of, like;
սովին օրինակաւ, like that, in that way;
աստուածահրաշ օրինակաւ, in a divine way;
որով օրինակալ եւ է or իցէ, in whatever way it may be;
բարի՝ չար՝ քնաղ՝ գեղեցիկ —, good, bad, rare, fine example;
— տալ, to give or set the example;
— առաջի ընծայել, to indicate as an example;
— առնուլ, to take for example or for model, to follow;
— զանձն ընծայեցուցանել, կացուցանել, to shew or set oneself an example of;
—աւ իւրով քաջալերել, to encourage by one's example;
— եկաց թագաւորաց, he was the model of kings.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Հայերէնից են փոխառեալ արև. թրք. ❇ ōrnak, Drnek «պատկեր, նմա-նութիմն, մի բանի նախատիպը, բուն օրի-նակը», օսմ. [arabic word] ︎ Drnek «նախատիպար, օրինակ, նմոյշ», Կազանի թթր. urnak, գւռ. թրք. Կես. Տ. և էնկ. (նաև թրքախօս հայոց ու յունաց բարբառով) örmek «օրի-նակ» (Բիւր. 1898, 712, 789 և 1899, 798), Եւդ. ōrnak (Յոտարձան 328)։ Թուրքերէնի միջոցով են լազ. orneγi, քրդ. էօրնէկ, օրի-նէկ (հմմտ. Յովհ. ժգ. 15 Չըմա քօ մը ժը ոռա էօրնէկ քի տա= Զի օրինակ մի ետու ձեց, Հռովմ. ճ. 14 Աւ օրինէկ քի պու ժէ-ռաչ քօ լը բաշէ տէ պր հաթա=Որ է օրի-նակ հանդերձելոցն), յն. ὄρνέϰι, սեոռ. urnek «օրինակ, նմոյշ»։ (Vámbery, Etym. Wört. էջ 78 թրք. բառը համարելով բուն körnek, ստուգաբանում է gor «տեսնել» ար-մատից. բայց որովհետև թուրքերէնի մէջ տարօրինակ է այսպիսի բառակազմութիւն, միանգամայն և գոյութիւն չունի միւս ալթա-յական ցեղակիցների մէջ, ուստի հաստատա-պէս փոխառեալ է հայերէնից։ Այսպէս է դնում նաև Будaговъ 1, 127։ Բուն թրքա-կան բառն է❇ ulñu (Будaгoвь 1, 155)։-Աւելորդ է խօսիլ Շահինեանի դէմ, որ Բիւր. 1Չ00, 341 թրք. բառը ուզում է դնել ցեղա-կից հայերէնի, մինչդեռ հայերէնը պհլ. փո-խառութիւն է)։


Անհեթեթ

Etymologies (1) · Adjarian

ՀՀԲ և ՆՀԲ հանում են հեթեթ-անք ձևից, որ միայն Լաստիվերտցին է գործածած և անշուշտ հայթայթանք «միջոց, հնարք» բառի գաւառական արտասանութեւնն է ներկայացնում։ Այս ստուգաբանութիւնը ընդունելու դէմ են՝ նախ ե ձայնաւորը փոխանակ այ երկբարբառի, երկրորդ՝ բառի նշանակութեան տարբերութիւնը և երրորդ՝ այն հանգամանքը, որ անհեթեթ բառը ունինք նաև դ-ով գրուած, մինչ-դեռ հայթայթել միշտ թ-ով է։ Հիւնք. Եա-նա լեռան անունից։


Մեսիայ, ի

Etymologies (1) · Adjarian

= Յն. Neoσίaς ձևից տառադարձուած. աւս էլ փոխառեալ է եբր. [hebrew word] masixa «ոծեաւ» բառիզ. արմատն է եբր. mšx «ձեռ-քով քսել, օծել, զօծել» (ասուր. mašá'u, արամ. [arabic word] mšx). յունարէնի միջոցով անսել է բոլոր քրիստոնեայ ազգերի լեզուին ունինք նաև արաբ. [arabic word] masih «Մեսիա». բռես էլ [arabic word] masīhi «քրիստոնեայ»։-Հիւբշ. 364։


Ջուխտ

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. ǰuxt «զոյգ», ǰuxtih «յոգնակի, բազմաթիւ», բելուճ. ǰuxt «հաւասար», պրս. [arabic word] ǰuft «զոյգ, լծակից, ամուսին, կին», [arabic word] ǰufta «կիցք, երկու ոտքով տրուած հարուած, աքացի», [arabic word] ǰuftak «անբա-ժանելի» (իմա՛ «զուգուած»)։ Իրանեաննե-րի հնագոյն ձևը ներկայացնում է զնդ. [other alphabet] ︎ уuxta «լուծ, լծուած», որ անցեալ դերբայն է yայ «կցել, զօդել, լծել» բայար-մատի և որի բնիկ հայ ձևն է լուծ (տե՛ս այս բառը)։ Պարսկականից են փոխառեալ թրք. [arabic word] čift «զոյգ, հերկ», čiftji [arabic word] «երկ-րագործ», քրդ. jot, ǰut, զազա jit «արօր».-թուրքականի միջոցով են բուլգար. čift, čuft «զոյգ. 2. լուծ եզանց», սերբ. čift, čiv «զոյգ», ռուս. юфть, ioxть «մի տեսակ կա-շի» (այսպէս է կոչուած ըստ որում այդ կա-շիները զոյգ զոյգ են աղաղում), գւռ. ռուս. տxть «եռեակ արտ, որոնցից միշտ երկուսն են մշակում և միւսը թողնում»։-Ռուսերէ-նից փոխառութեամբ գերմ. Juften. Juchten «նոյն ռուսական կաշին», որից էլ չեխ. juch-ta, լեհ. jucht, juchta և սրանից էլ ուկր. ǰucht, juchta «նոյն կաշին» (Berneker, 156 Kluge 233)։-Հիւբշ. 233։


Փնթի

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Վրաց. ფინთი փինթի «զզուելի, կեղտոտ, կեղտ, կղկղանք!» (Չուբինով 130։ համարում է հայերէնից փոխառութիւն), թրք. [arabic word] plnti «գձուձ, զազիր», որից [arabic word] ︎ pintilemek «գձձիլ, վատթարանալ». -ըստ Будaговъ, Cpaв. cлов. 1, 319 թրք. [arabic word] pinti նշանակում է «կեղտոտ. 2. ժը-լատ» և ո՛չ միայն չունի թուրքական ար-մատներով ստուգաբանութիւն, այլ և ցեդա-կից ուրիշ թաթարական լեզուների մէջ էլ չկայ։ (Ըստ Pedersen, Հայ. դը. լեռ. 2ՈՈ թուրքերէնը հայերէնից է փոխառեալ)։ Թուրքերէնի երկրորդ իմաստի համար հմմտ. Ջղ. փնթի փողաւոր «շատ հարուստ»։ -Թուրքերէնի միջոցով և կամ ուղղակի հա-յերենից է փոխառեալ նոր ասոր. p'int'ii «կեղտոտ, թափթփած»։