Entries' title containing դ : 5016 results

Ներընդունակ

adj.

contingent, casual.

· Calfa

NBHL (4)

Հոգւով իմով զօրացեալ, անճառելեացն ամենայնի լինիք ներընդունակ. (Պիտառ.։)

Զայս նիւթ գտանէ ներընդունակ, որ տիրապէս ընդ նա խառնի. (Լմբ. պտրգ.։)

Ներընդունակ շնորհացն անվախճան. (Գանձ.։)

Ներընդունակ են փառաց. (Մխ. ապար.։)


Ներընդունակութիւն, ութեան

s.

contingence, casualty.

· Calfa


Ներխորհուրդ

s.

arcane, secret or hidden sense or meaning.

· Calfa

NBHL (2)

Ներքին կամ բուն խորհուրդ, կամ Ունօղն զխորհուրդ գաղտնի.

Տո՛ւր զքեզ ներխորհրդումն բանի, եւ մի՛ զխորհուրդ բանին առ քեզ բռնադատեալ թիւրեսցես. (Յհ. իմ. երեւ.։)


Ներմարդանամ

vn.

cf. Մարդանամ.

· Calfa

NBHL (3)

Ներմարդացեալ բանիդ աստուծոյ։ Որդին աստուծոյ՝ հրաշափառ ներմարդացեալ։ Ներմարդացեալ յանարատ եւ ի սուրբ կուսէն մարիամայ աստուածածնէ. (Շար.։ Զքր. կթ.։ Մաշտ.։ եւ Ճշ.։)

Ներմարդանալոյն կատարումն, եւ մերոյին էութեան ճառումն ինքնաբերեալ՝ յասելն, մարմնացելոյ. (Պիտառ.։)

ՆԵՐՄԱՐԴԱՆԱԼ. ἑνανθρωπέω, ἑνανθρωπίζω humanam naturam induo, incarnor, incarnatus. Իսկապէս մարդանալն քրիստոսի. մարդ եղանիլ բանին. մարմնանալ. (որ ի յետնոց ասի եւ Ներմարդնանալ)


Ներմարդկութիւն, ութեան

s.

cf. Ներմարմնութիւն.

· Calfa

NBHL (1)

Արժանացաք հասանել ... առ սարսափելին՝ ներմարդկութեամբ ազատ խառնութեամբ միաւորիլ. (Ոսկ. յհ. յիշատ.։)


Ներմարդութիւն, ութեան

s.

cf. Ներմարմնութիւն.

· Calfa

NBHL (5)

Զմարմնաւորութիւնն եւ զներմարդութիւնն ընկալեալ համագոյ մեր։ Ըստ այնմ իմասցիս եւ զաստուած բանն ի ներմարդութիւնս։ Անորիշ ի ներմարդութենէն։ Ճշմարիտ ներմարդութեամբն մանուկ էմմանուէլ։ Զներմարդութեան տնօրէնութիւն. (Ճ. ՟Գ.։ Բրս. ղկ.։ Թէոդոր. խչ.։ Զքր. կթ.։ Գր. հր.։)

Տնօրինական ներմարդութեամբ խոնարհեալ ի ծունկս աշակերտացն առ ի լուանալ զոտս հողեղէնս. (Մաշտ.։ եւ Ճշ.։)

Պատմէ հօրն զպէսպէս տնօրէնութիւն որդւոյն ի ներմարդութեան։ Զեւտիքէս՝ զներմարդութիւնն ունայն ցուցանել յորդորէր (սատանայ). (Լմբ. պտրգ. եւ Լմբ. ատ.։)

Դէմքն մարդոյ մատթէոս՝ ներմարդութեանն պատմօղ. (Տաղ.։)

ἑνανθρώπησις, ἑνανθρωπότης assumptio humanae natrae, incarnatio. Մարդեղութիւն կամ մարդանալն բանին աստուծոյ. մարդկութիւն քրիստոսի.


Ներողակրօն խորհուրդ

sn.

cf. Ներողակրօնութիւն.

· Calfa


Ներտրամադրական

cf. Ներտրամադրեալ.

· Calfa

NBHL (6)

Ի ներքոյ ներտրամադրական բան, եւ արտաքոյ արտաբերական. (Դամասկ.։)

Ներտրամադրական բանն աներեւոյթ ի մեզ եւ անմարմին. ի վերայ քարտի աներեւոյթն երեւի. եւ է մի՝ ներտրամադրականին եւ յառաջաբերականին. (Քեր. քերթ.։)

Եւ է ներտրամադրեալ բանն՝ շարժումն անձին, որ ի խորհեցողականին եղեալ առանց իրիք արտաձայնութեան. (Պիտառ.։)

Զներտրամադրեալ բնութիւն բանիս հոգւով քո խառնեա՛. զարտաբերեալս յօգուտ լսողաց շնորհօք քո ներկեա՛. (Մխ. աղօթ.։)

Զներտրամադրեալ անձինն կիրս ծարաւոյ. (Անան. եկեղ։)

ՆԵՐՏՐԱՄԱԴՐԱԿԱՆ ՆԵՐՏՐԱՄԱԴՐԵԱԼ. ἑνδιάθετος internum (verbum, ut ratio). Ի ներքս անդ տրամադրեալ, բնաւորեալ, ներքին (բան՝ ծնունդ մտաց).


Ներտրամադրեալ

adj.

inward, innate, inborn;
— բան, idea, thought, conceit.

· Calfa

NBHL (6)

Ի ներքոյ ներտրամադրական բան, եւ արտաքոյ արտաբերական. (Դամասկ.։)

Ներտրամադրական բանն աներեւոյթ ի մեզ եւ անմարմին. ի վերայ քարտի աներեւոյթն երեւի. եւ է մի՝ ներտրամադրականին եւ յառաջաբերականին. (Քեր. քերթ.։)

Եւ է ներտրամադրեալ բանն՝ շարժումն անձին, որ ի խորհեցողականին եղեալ առանց իրիք արտաձայնութեան. (Պիտառ.։)

Զներտրամադրեալ բնութիւն բանիս հոգւով քո խառնեա՛. զարտաբերեալս յօգուտ լսողաց շնորհօք քո ներկեա՛. (Մխ. աղօթ.։)

Զներտրամադրեալ անձինն կիրս ծարաւոյ. (Անան. եկեղ։)

ՆԵՐՏՐԱՄԱԴՐԱԿԱՆ ՆԵՐՏՐԱՄԱԴՐԵԱԼ. ἑνδιάθετος internum (verbum, ut ratio). Ի ներքս անդ տրամադրեալ, բնաւորեալ, ներքին (բան՝ ծնունդ մտաց).


Ներտրամադրութիւն, ութեան

s.

natural disposition;
conception, thought.

· Calfa

NBHL (2)

Ներքին տրամադրութիւն. հաստատուն ըմբռնումն մտաց. խորհուրդ. խելամտութիւն.

Վարժողական ներտրամադրութիւն մակամտածական բաղդատութեամբ երկպատիկ ի քէն հայցէ բանս, նախ ելոյ, եւ բարւոք ելոյ։ Զայսոսիկ խոկացեալ տրամախոհեսցիս մակամտածական ներտրամադրութեամբ. (Մագ. ՟Ժ՟Թ. ՟Ի՟Ա։)


Ներքնաբերդ

s.

citadel.

· Calfa


Ներքնագունդ

s.

troops of men, terrestrial or mortal hosts.

· Calfa

NBHL (2)

Ստորին գունդ. խումբ երկրաւոր մարդկան.

Տեսանեն զներքնագունդ սրբոցն մարմնականաց թռուցեալ վերացեալ. (Ագաթ.։)


Ներքնադրոշմ

adj.

marked inside, inscribed.

· Calfa


Ներքսադրական, ի, աց

adj.

intercalary.

· Calfa


Ներքսադրութիւն, ութեան

s.

intercalation.

· Calfa

NBHL (1)

Բացադրութիւն առնելով զամենայն չարեաց, եւ ներքսադրութիւն անչարութեան ըստ անմեղ մանկանց. (Ոսկ. գծ.։)


Նժդեհ

cf. Պանդուխտ.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

, ի հլ. «պանդուխտ» ՍԳր. Բուզ. Եւս. պտմ. գրուած է նաև նշդեհ Եփր. եբր. 29-488

= Պհլ. *niždeh «պանդուխտ, տարաշխար-հիկ» բառից, որի հին ձևերը պիտի լինէին հպրս. *niždahyu-, զնդ. niždan'hu-, կազ-մուած niz «արտ-, դուրս» նախդիրով՝ dahyu-, dan'hu-, deh «գաւառ, երկիր, դեհ։ բառից։ Այս բառերը աւանդուած չեն իրան-եան գրականութեան մէջ, բայց կան ուրիշ մասնիկներով՝ զնդ. uz-dahyu-«տարագիր». antarə-dahyu-, ādahyu-«իր երկրում ապ-րող», սոգդ. *ntyw (=*an. dahyu-) «առ-սորական», իբր հյ. ան-դեհ։ Հյ. նժդեն իր ե ձայնաւորով մատնանշում է պարթևական բարբառային մի ձև, որ այլուստ ծանօթ չէ մեզ։-Հիւբշ. 203։

Windisch. 21 դեհ բառից։ Böttich. ZDMG 1850, 359, 183 սանս. nir և dasya բառերից, որոնք վերի ձևերի հա-մապատասխաններն են։ Lag. Urgesch. 598 das արմատի տակ։ Նոյն, Btrg. baktr. Lex. 26, Տէրվ. Մասիս 1882 յու-նիս 24 վերի ձևով։ Հիւնք. պրս. նիսբ «չիք» և դեհ բառերից. յիշում է նաև նաշթա «անօթի, քաղցած»։ Ուղիղ մեկ-նութիւնը վերջին անգամ Meillet KEá 2. 233։

ՓՈԽ (borrowing) Վրաց. ნიმდეხი նիշդեխի «նժդեհ» (տե՛ս Մառ, Հայ-վրաց. յարաբերութ. էջ 41)։

NBHL (5)

Պանդուխտ եւ նժդեհ եմ ես ի միջի ձերում։ Պանդուխտ եմ ես առաջի քո, նժդեհ եւ անցաւոր, որպէս ամենայն հարք իմ։ Ընտրելոցդ նժդեհից՝ որ ի սփիւռս. (Ծն. ՟Ի՟Գ. 4։ Սղ. ՟Լ՟Ը. 13։ ՟Ա. Պետ. ՟Ա. 1։)

Ազգն հեբրայեցւոց մինչեւ ի նժդեհս անգամ. (Եւս. պտմ. ՟Ա. 7։)

Եւ որպէս Նժդեհական. պանդխտական.

Փութայր յօտարութեանց նժդեհ կենցաղոյս անկանել ի գաւառն հայրենի. (Ճ. ՟Բ.։)

ՆԺԴԵՀ. παρεπίδημος peregre veniens, peregrinus, advena, hospes. Գրի եւ ՆՇԴԵՀ. Պանդուխտ. օտարական. տարաշխարհիկ. եկ.


Նժդեհակից

cf. Պանդխտակից.

· Calfa

NBHL (2)

Նժդեհակից մեր եղեւ ի շնորհս յասոսիկ. (՟Բ. Կոր. ՟Ը. 19։)

συνέκδημος comes peregrinationis. Պանդխտակից. ուղեկից. ընկեր ի պանդխտութեան.


Նիկիադաւան

adj.

holding or professing the doctrine of the council of Nice.

· Calfa

NBHL (1)

Կայր բարեպաշտութեամբ ի կրօնս նիկիադաւան քրիստոնէութեան. (Հ. յնվր. ՟Լ՟Ա.։)


Նկարադէմ

adj.

painted.

· Calfa


Նկարադրոշմ, ից

s.

character, letter.

· Calfa

NBHL (2)

Բարբառեալ նոյնպէս, բայց գրեն այլափոխ նկարադրոշմիւք։ Հասարակ եւ նոքա նկարադրոշմս նշանաց ունէին զառաջինն։ Նովին նշանագրօք եւ նկարադրոշմիւք զատուցեալս է տեսանել. (Նախ. ՟ա. թագ. ըստ ձեռ։)

χαρακτήρ character. Իբրեւ նկար դրոշմեալ գիր. նշանագիր, տառ.


Նմանորդ, աց

cf. Նմանող.

· Calfa

NBHL (1)

Խոնարհութիւն եւ հեզութիւն՝ հրեշտակաց նմանորդս առնեն զմեզ. (Ոսկ. յհ. ՟Բ. 13։)


Նշանադէտ

s.

sign-observer, soothsayer, augur, aruspex.

· Calfa

NBHL (1)

τερατοσκόπος prodigiorum inspector, sive interpres, divinator e portentis, haruspex, hariolus. որ եւ ՆՇԱՆԱԴԻՏՈՂ. (գրի եւ Նշանագէտ) Հրաշագէտ. կիւսահմայ. դիտօղ եւ մեկնիչ նշանաց. ըղձապատում. հաւահմայ. մեռելահմայ.


Նշանադիմակք

s.

notable or important events.

· Calfa


Նշանադրոշմ, ից

s.

character, letter.

· Calfa

NBHL (4)

Գրելն այլափոխ նշանադրոշմիւք. (Սեբեր.։)

Գրեն այլափոխ նշանադրոշմիւք։ Եւ նշանադրոշմիւք զատուցեալս է գտանել. (Նախ. թագ. ձ։)

ՆՇԱՆԱԴՐՈՇՄ. որպէս Նշան դրօշու. դրօշ. նշանակ. եւ Խաչվառ.

Սա պսակ շնորհաց՝ արքունական նշանադրոշմ. (Սիւն. տաղ խչ.։)


Նշանադրոշմումն, ման

s.

making the sign of the cross.

· Calfa

NBHL (1)

Միոյ միոյ ասելն, օրհնեսցի, օծցի, եւ սրբեսցի սեղանս, շուրջանակի նշանադրոշմամբքն. (Յհ. իմ. եկեղ.։)


Նշանախնդիր, դրաց

adj.

seeking signs of miracles.

· Calfa

NBHL (4)

Որ խնդրէ նշանս ի հաւատալ, եւ որ ի խնդիր է իմանալ զանյայտ նշանս. հրաշագէտ.

Խիստ եւ նշանախնդիրք ոմանք էին առ հաւատ հանդերձելոցն։ Երանելիք են՝ որք առանց նշանաց հաւատացին. իսկ նշանախնդիրքն յանդիմանին եւս. (Ոսկ. գծ.։)

Գայթագղութիւն է չարչարանք նորա՝ հրէից նշանախնդրաց, եւ յիմարութիւն է նաեւ հեթանոսաց՝ իմաստութիւն խնդրողաց. (Ոսկ. ՟ա. կոր.։)

Զսքանչելիս՝ զոր արար ի մէջ նոցա, զի նշանախնդիրք էին։ Կիսահմայք, նշանախնդիրք եւ հրաշագէտք են. (Վրդն. սղ. եւ Վրդն. ել.։)


Նշդարենի, նւոյ, նեաց

cf. Նշդարի.

· Calfa

NBHL (4)

Էր ի մէջ քաղաքին ծառ մի նշդարենի. (Հ. յունիս. ՟Ի՟Ը.։)

Նոճի նոճ յեռից ... նշդարենի սահ (շախ). (Նար. տաղ ծն.։)

Երկուց խնձորից (այտից) նշդարենի ոստոց. (Տաղ ի յհ. մկ.։)

Պատատի՝ որպէս զձիթենեօքդ բաղեղն, եւ կամ զնշդարեօք որթք. (Փիլ. լիւս.։)


Նշդարի, րւոյ, րեաց

s. bot. yoke-elm, horn-beam.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. անստոյգ ծառ. մեկնուած է «նո-ճի, սօսի, որթի նեցուկ ևն» Փիլ. լիւս. էջ 169. ասւում է նաև նշդարենի Յայսմ. յունիս 13. Նար տաղ. 464. Տաղ. առաջին տառի տար-բերութեամբ՝ ճշդար Լծ. փիլ. ճշդարենի Վկ. արև. էջ 235 (ոչ-ոսկեդարեան). Ոսկ. ճառք 879 Յայսմ. Ճառընտ.-երկու ձևերից մին կամ միւսը սխալ։

NBHL (4)

Էր ի մէջ քաղաքին ծառ մի նշդարենի. (Հ. յունիս. ՟Ի՟Ը.։)

Նոճի նոճ յեռից ... նշդարենի սահ (շախ). (Նար. տաղ ծն.։)

Երկուց խնձորից (այտից) նշդարենի ոստոց. (Տաղ ի յհ. մկ.։)

Պատատի՝ որպէս զձիթենեօքդ բաղեղն, եւ կամ զնշդարեօք որթք. (Փիլ. լիւս.։)


Նշողազարդ

adj.

cf. Նշուլազարդ.

· Calfa


Նշուլազարդ

adj.

cf. Նշուլափայլ.

· Calfa

NBHL (4)

ՆՇՈՒԼԱԶԱՐԴ կամ ՆՇՈՂԱԶԱՐԴ. Նշողիւք զարդարեալ. լուսաւոր, լուսատու. մաքրափայլ.

Նշուլազարդ է աստղ քան զաստղ լուսով իւրով։ Մովսէս այր մարգարէ՝ ակն նշողազարդ ամենայն ժողովրդեանն. (Մծբ. ՟Ժ՟Է։)

Լոյսն ձգեաց զտարածածս իւրոյ նշողազարդ լուսաւորութեան. (Վեցօր. ՟Բ։)

Նշուլազարդ մաքրութեամբ զտեալ զմռայլս մեղաւորս. (Նար. ՟Խ։)


Նոխազադէմ

adj.

goat-faced.

· Calfa

NBHL (2)

Զպայն (որ եւ պան) մինդիս կոչեն եգիպտացիքն. վասն որոյ եւ զնոխազ մինդիս կոչեն. զի եւ պայն նոխազադէմ է. (Նոննոս.։)

τραγοειδής hircinam formam habens. Ունօղ զդէմս նոխազի. որ է ի կերպարանս այծեաց.


Շողազարդ

adj.

cf. Նշուլազարդ.

· Calfa

NBHL (1)

Ոչ միաբանի ճաճանչն շողազարդ ընդ մթացեալ միգի. (Մծբ. ՟Ժ՟Թ։)


Շուշանազարդ

adj.

worked or adorned with lilies.

· Calfa

NBHL (2)

Զարդարեալ մաքուր կուսութեամբ որպէս զշուշան.

Անդ շուշանազարդ կուսանքն պաճուճին. (Ոսկ. կտրծ.։)


Շռինդ

s.

noise, tumult, rumour, clamour, uproar, row;
public rumour, report;
ի — համբաւոյն, at the news or report of;
—ն աղաղակի նոցա, their cries, shouts;
ի — ահեղ պատերազմի, at the terrible news of war;
at the dreadful preparations for war.

· Calfa

NBHL (1)

Եթէ ոչ լուիցէք ձայնի իմում՝ եթէ ոչ շռինդդ մեծ եւ յոյժ դարձցի ի փոքրկութիւն ի մէջ ազգաց, ուր ցրուեցից զձեզ անդր։ Իբրեւ շռինդն իմն յանկարծուստ հարկանէր. (Բարուք. ՟Բ. 29։ ՟Բ. Մակ. ՟Ե. 5։)


Շրուանդ

s.

grape-stalk.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«հատերը վրայից թափած խա-ղողի ողկոյզ, չանչ» Եպիփ. բարոյ. =Բար. 155, 156 (այլ ձձ. շուանդ, շուանգ)։

NBHL (1)

Ոզնին՝ յորժամ ողկոյզն ելանէ այգւոյն, արկանէ զպտուղն ի խոնարհ, եւ ինքն թաւալի ի վերայ, եւ թողու լոկ զշրուանդն. (Եպիփ. բարոյ.։)


Շրջադարձ

adj.

circumvolving, moving around.

· Calfa

NBHL (2)

Երգեցողս արուեստաւորս, կաքաւողս շրջադարձ ի խայտալն. (Վրդն. երգ.։)

Հարկաւորի բազում առնել շրջադարձս յերկաքանչիւրսն (յաջ եւ յահեակ) (Բրս. պհ.։)


Շրջադրութիւն, ութեան

s.

surrounding, enclosure.

· Calfa

NBHL (2)

Հայեա՛ ի յանզերծ վտանգիցս շրջադրութիւն։ Որ յայսքանեացս շրջադրութիւն զանակնկալն գիւտ նշանակեցեր։ Սանձարկու լեզուի, շրջադրութիւն շնչոյ, կացուցիչ հագագի։ Իբր զընդարձակ ծոց արարածոց, եւ երկրի՝ արեգականն շրջադրութեան. (Նար. ՟Խ. ՟Կ՟Գ. ՟Զ. եւ Նար. խչ.։)

περίθεσις, περίθεμα circumpositio, circumdatio. եւ այլն. Շուրջանակի դնելն, դնիլն. շրջափակութիւն. շուրջ պատումն. պահպանութիւն. պաշարումն.


Շքադիր, դրաց

adj. s.

honouring, paying honour;
—ք, courtiers, attendants.

· Calfa

NBHL (1)

Մեծամեծք աւագանւոյն՝ շքադիրք, որ եկեալ էին պատիւ առնել նմա, եւ երթալ ընդ նմա յարքունիսն. (Ագաթ.։)


Շքեղազարդ

adj.

highly ornamented, richly adorned, magnificently dressed, splendid, magnificent, superb.

· Calfa

NBHL (4)

Շքեղ զարդուք.

Ծիրանէկիր շքեղազարդ թագաւոր։ Շքեղազարդ կոյս։ Շքեղազարդ պսակ. (Կոչ. ՟Ժ՟Բ։ Լմբ. վերափոխ. եւ Լմբ. ատեն.։)

Շքեղազարդ պայծառութեամբ զարդարեցան ամենեքեան. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)

Շինեցին եկեղեցի, եւ շքեղազարդ պայծառացուցին զնա մեծագոյն սպասուք. (Ճ. ՟Բ.։)


Շքեղազարդեմ, եցի

va.

to adorn richly, to decorate, to embellish.

· Calfa

NBHL (3)

ՇՔԵՂԱԶԱՐԴԵԼ. Շքեղաբար զարդարել. շքեղացուցանել. փառաւորել.

Թագ արքունական շքեղազարդեալ զգլուխն զքրիստոս. (Թէոդոր. խչ.։)

Իբրեւ զփեսայ շքեղազարդեալ՝ էր տեսանել զճեմեալն յառագաստ իւր քրիստոս. (Լմբ. ատ.։)


Ոդէոն, ի

s.

odeum (theatre).

· Calfa


Ոդիսական, ի, աց

adj. s.

of Ulysses;
Odyssey.

· Calfa


Ոլիմպիադ

cf. Ողոմպիադ.

· Calfa

NBHL (1)

cf. Ողոմպիադ։


Ողիմպիադ

cf. Ողոմպիադ.

· Calfa

NBHL (1)

ՈՂԻՄՊԻԱԴ կամ ՈՂԻՒՄՊԻԱՍ. cf. Ողոմպիադ, աս, եւ այլն։


Ողկուզազարդ

adj.

furnished, adorned with bunches.

· Calfa

NBHL (3)

ՈՂԿՈՒԶԱԶԱՐԴ ՈՂԿՈՒԶԱԼԻ ՈՂԿՈՒԶԱԼԻՑ. Ողկուզօք զարդարեալ՝ լցեալ.

Զորթն պտղաբեր ողկուզալից ողկուզազարդ սրբէ տէր իւր. (Մծբ. ՟Ժ՟Թ։)

Որպէս այգի ողկուզալի՝ կամ ձիթենի պտղով ի լի. (Շ. եդես.։)


Ողնդժնեայ

adj.

headstrong, doggedly tenacious, pertinacious, obstinate.

· Calfa

NBHL (1)

Ըստ նոցին խստապարանոցութեան, եւ ողնդժնեայ բարուցն խառնէր տայր նոցա զբաժակն դառնութեան. (Ագաթ.։)


Ողոմպիադ, աց

s.

olympiad.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(գրուած նաև ոլոմպիաս, ոլոմպիադ, ոլոմպիաթ, ոլիմպիադ, ոլիմ-պիաթ, ուլիմպիադ, ուլումպիադ, ուլիմպի-անդ, ողիւմպիադ, ոլիւմպիադ, ողիւմպիաս, ողիմպիադ, ղիմպիադ), ի-ա հլ. (սխալ սեռ. ոլոմպիացն Պտմ. աղեքս. 24) «Ոլիմպիայ դաշտում չորս տարին մի անգամ խա-ղացուած յունական ըմբշամարտութեան աշ-խարհահռչակ խաղերը. 2. այդ խաղերի մէջ տարուած յաղթական մրցանակը. 3. նրա վրայ հիմնուած յունական թուականը» Եւս. քր. Ագաթ. Կոչ. 218. որից ողոմպիտետն Իւս քր. Խոր. հռիփ. ղոմբիական ԱԲ.

NBHL (4)

Ժամանակք թագաւորաց, եւ ողոմպիադաց, որ թարգմանի ըմբշամարտաց։ Յաւելից ի սոյն եւ զդիր ողոմպիադացն, որք ի յունաց գրեցան։ Յունաց առաջին ողոմպիադն կարգեցաւ։ Առ վաթսներորդիւ եւ հինգերորդիւ ողոմպիադաւն։ Յունաց ողոմպիադք (մրցանքն, եւ թուականն). ՟Ա. ողոմպիաս, յորում յաղթէր կուռբոս հեղիացի ի ստագին։ Յաղթեաց յողոմպիոջն վեցիցս, ի պիթիոջն վեցիցս. եւ այլն. (Եւս. քր.։)

Տրդատ յոլոմպիաթսն յունաց հսկայազօր երեւեալ. (Ագաթ.։)

Ոլի մպիաթն առ յունօք անուանի այն, որ ըստ չորս ամացն ժողովին ի տօն տարեկանացն ... Հերովդէս թագաւորէ յամին հարիւրորդի ութսներորդի վեցերորդի յոլիմպիաթացն՝ յամին չորրորդին իւրոյ. (եւ այլն. Կոչ. ՟Ժ՟Բ։)

ՈՂՈՄՊԻԱԴ կամ ՈԼՈՄՊԻԱՍ. որ եւ ՈԼՈՄՊԻԱԴ, ՈԼՈՄՊԻԱԹ, ՈԼԻՄՊԻԱԴ, ՈՒԼԻՄՊԻԱԴ, ՈՒԼԻՄՊԻԱՆԴ. լաւ եւս՝ ՈՂԻՒՄՊԻԱԴ, ՈԼԻՒՄՊԻԱԴ. յն. օլիմբիա՛ս , սեռ. օլիմբիա՛տօս. հյց. օլիմբիա՛տա. ὁλυμπίας, -άδος, -άδα olympias, -adis, olympii, -ia, olympiaca. Խաղ աշխարհագումար ըմբշամարտաց, եւ ասպարիզական արշաւանաց յողիւմպիա դաշտի եղիդ կամ հեղիայ գաւառի՝ չորեքամեայ ընդհատութեամբ իբր միանգամ ի նահանջ ամս. եւ Թուական հաշուիս այսորիկ. եւս եւ Յաղթանակն.


Ողորդ

adj.

right;
cf. Ուղղորդ.

· Calfa

NBHL (2)

cf. Ուղղորդ, ըստ որում խիստ եւ անխոնարհելի. տի՛ք. եւ կամ յոխորտ, խորթ.

Կայ յետկար երդման ոչ եւս յաւելուլ կալ ի նոյն ողորդ միտս ընդ թագաւորին. (Յհ. կթ.։)


Ողջախորհուրդ

adj.

right-minded, sincere, frank, upright.

· Calfa

NBHL (2)

Ողջախոհ. ողջամիտ. անխարդախ. հաւատարիմ.

Հանդերձ՝ ողջախորհուրդ եւ աննենգ ուխտապահ նախարարօքն։ Ողջախորհուրդ մտօք գնային ի գործ պատերազմի։ Ողջախորհուրդ մտաց լաւահայեցաց. (Փարպ.։)


Ողջանդամ

adj. adv.

perfect in body, sound in wind and limb;
safe and sound;
entirely, wholly.

· Calfa

NBHL (9)

Զի իցէք ողջանդամք եւ կատարեալք, եւ ոչինչ իւիք նուազեալք. (Յկ. ՟Ա. 4։)

Օրէնքն զողջանդամս հրամայեն կացուցանել քահանայս. (Խոր. ՟Բ. 18։)

Մեք յիրաւի պատժիմք, զի զողջանդամ մարդիկսն խեղէաք. (Եղիշ. երէց.։)

Զյովնան միւսանգամ ողջանդամ կացուցեր ի կենդանութենէ. (Ագաթ.։)

Մի՛ ակնունիցիս ողջանդամ բարեմիտ ապրել։ Դարձաւ ամենայն ժողովուրդն առ յեսու ողջանդամք։ Ողջանդամք եւ առանց խոցոտելոյ ի պատերազմէ ելանեն. (՟Բ. Մակ. ՟Ե. 19։ Յես. ՟Ժ. 21։ ՟Բ. Մակ. ՟Ը. 36։)

Այլք ամենայն ողջանդամք ապրեալ՝ երթային զհետ փախստականացն։ Եւ ինքն ողջանդամ անդրէն յերկիր իւր դառնայր. (Եղիշ. ՟Է. ՟Ը։)

Ինքեանք դարձեալք ողջանդամք հասանէին։ Գնացին ղջանդամք։ Եւ զձեզ պատուով ողջանդամ ի տունս ձեր արձակել. (Փարպ.։)

Ողջանդամ զնա լուծեալ ի կապանարանէ։ Լուծանել թողուլ ողջանդամ անվնաս. (Յհ. կթ.։)

ὀλομελής qui membris est integris ὀλόκληρος integer ὐγιής sanus. Ողջ անդամօք. անվնաս. անթերի. անվթար. ողջ եւ առողջ. ամբողջ.


Definitions containing the research դ : 10000 results

Նեմէ, ի, ւոջ, մեայք

s.

Nemaean games.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն. νέμεα «նեմէական խաղերը». գալիս է Արգոլիսի Νεμέα ձորի անունից, որովհետև այդ խաղերը ներկայացնում էին այդ ձորում։

NBHL (2)

νέμεα, νέμεια nemea, ludi nemaei. Խաղ ելլադայ կամ որմզդական ագոնի յանուն տեղւոյն՝ որ յեղիս կամ յարգողիդէս. ըստ յն. նէ՛մեա. այսինքն անտառային թաւուտ՝ վարսաւոր ծառոց վայր.

Բացեալ դիւցազնային տեսլարանաց եւ ձեւոց յոլոմպիադսն, ի նէմեայսն. (Փիլ. լիւս.։)


Նենգ, ի, աւ, իւ

s. adj.

fraud, artifice, stratagem, wile, craft, guile, cunning;
cf. Նենգաւոր.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի-ա հլ. (յետնաբար նաև ի, ո հլ.) «դաւ, դաւաճանութիւն, խաբէութիւն» Բ. մկ. ժռ. 21. Մրկ. ժդ. 1. Եւս. քր. «նենգաւոր» Ոսկ. ես. և յհ. բ. 5. որից նենգել ՍԳր. Բուզ. Եզն. Ոսկ. մտթ. նենգագործ Ոսկ. մ. բ. 1 8. Եւս. քր. նենգախոշոշ Եւագր. նենգան Ել, իբ. 11. Եւս. քր. նենգատր ՍԳր. նենգաժէտ Իգն. (նենգաժոտ Դամասկ. Վրդ. առ. 5. Մե-ծոբ. Գնձ. նենգժոտ Իգնատ. ղկ. 241, 386, Լմբ. ժբ. մրգ. էջ 192 (զաք. զ. 8). Ուռհ. 101), տիրանենգ Բուզ. Փարպ. աննենդ Փարպ. Եղիշ. ուխտանենգ Փարպ.-նոր բա-ռեր են դրամանենգ, չարանենգ, դիւանենգ, մաքսանենգ ևն։

նախ ԳԴ, յետոյ ՆՀԲ, Lag. Urg. 604, Muller SWAW 42, 258 պրս. [arabic word] nang «նախատինք» բառին են կցում, որ ո՛չ ձևով է համաձայն մեր բառին և ոչ էլ նշանակութեամբ (պհլ. nang «ա-մօթ, նախատինք»)։ Հիւնք. հենգն բա-ռից։ Հիւբշ. 203 մերժում է պրս. nang։ Թեռեաքեան, Արիահայ բռ. 269 -մանգ (խորամանգ) բառից է հանում։

NBHL (8)

Նենգաւ ջանալ ըստ ամրականսն։ Զիա՛րդ զնա նենգաւ կալեալ սպանանիցեն. (՟Բ. Մակ. ՟Ժ՟Գ. 21։ Մրկ. ՟Ժ՟Դ. 1։)

Նենգ գործեալ սպանին։ Նենգաւ սպանին։ Որ զնենգն գործեաց նմա։ Նենգ գործեալ նմա յիւրմէ որդւոյն կամ փեսայէն՝ մեռանէր. (Եւս. քր.։)

Արիւնահեղն, եւ նենգով լին. (Շ. եդես.։)

Նենգով նուաճել, կամ երդմնեցուցանել, կամ ասել, կամ կործանել. (Փարպ.։ Մեսր. երէց.։ Եփր. աւետար.։)

Փախչիլ ի նենգ խորհրդոց։ Մի՛ նենգ խորհրդով մերձենալ առ ահաւոր սեղանն։ Հարցանէին ի նենգ մտաց. (Նախ. իմ.։ Ոսկ. ես. եւ Ոսկ. յհ. ՟Բ. 5։)

Զճանապարհ նենգ սիրոյն եւս յայտնէ։ Աբիսողոմ զնենգ բանսն խօսելով յականջս ժողովոյն՝ քակեաց ի հնազանդութենէ հօրն. (Լմբ. առակ.։)

Զինքն գողացաւ ի նենգ սրտէ նորա. (Վրդն. ծն.։)

δόλος dolus, fraus, stratagema, ars. եւ բայիւ ἑπιβουλεύω molior, insidior. իսկ գործիականն իբր մ. ἑν δόλῳ, δόλῳ dolo δολερῶς dolose. որ եւ ՆԵՆԳՈՒԹԻՒՆ. Դաւ. դաւաճանութիւն. խաբէութիւն չարարուեստ. ... (իսկ նէնգ ՝ է նախանձ).


Նեպակ

cf. Նեպուկ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «մի տեսակ հարկ» Օր-բել. հրտր. Էմ. էջ 149 և 159. («Տայ ի ձեռս նորա զԱրծիւ գիւղ և զբերդկաներիչ... ա-զատ յամենայն աշխարհական հարկաց և և նեպակաց. Առաք զԲեխ իւր սահմանովն և արքունի նեպակովն և տուաք զԱրուքս իւր սահմանովն և արքունի նեպակովն, որ էր երկու տասան դրամ»).-տե՛ս նաև Այտրն. ևան. Քնն. քերակ. 143։-Նեպակ բառը գրե-թէ նոյնպիսի իմաստով. գործածուած եմ գտնում նաև մէկ անգամ Թովմա Արծրու-նու պատմութեան մէջ (հրտր. Պատկ. էջ 27). «Եկեալ երեկոյին խնդալից (Որմիզդ)՝ ակն ունէր առլնուլ կերակրովն. եգիտ ապա-կանեալ և գիշակեր, զի մողէսք և կովիդայք, քարաթաթօշք և բնդռունք ի վերայ եկեալ կերան զորս նորա (նրա որսացածը)։ Արդ յայսմհետէ ըստ նեպուկի գեաղջն կապճա-համար ժժակք յամենայն ի դուռն արքունի ի սատակումն եկեսցեն. զի սոքա վնասա-կարք առ աստուծոյն եղեն»։ -Խնդրական բառի համար Պատկ. գրում է թէ հին օրի-նակն ունէր նեպակի. Պօլսոյ տիպը՝ էջ 26 ունի նեպուկի. ՆՀԲ-ի օրինակն ևս ունի նե-պակի, թէև մի քիչ տարբեր ձևով. «Մողէղք և կովիդեայք և բնդռունք, ըստ նեպակի գեղջն կապճահամար ժժակք» (տե՛ս նեպակ բառի տակ)։ ՆՀԲ այս բառը նոյն է համա-րում հյ. նեպուկ բառի հետ, որ նշանակում է «բազմոտանի մի ճճի» և Արծրունու հատ-ուածի մէջ բոլորովին անյարմար է։ Նախ պէտք է ընդունիլ այստեղ նեպակ ձևը, որի ճիշտ նշանակութիւնը իմանալու համար յի-շենք Եղիշէի համապատասխան մի հատուա-ծը, որից ազդուած է Արծրունին. «Օձք և մողէսք, գորտք և մրջմունք, և որ այլ ևս խառնափնդոր բազմաճճիք են՝ մի կացցեն. այլ վաղ թուով համարով ի մէջ բերցին ըստ արքունի չափոյն։ Եւ որ այլ ևս ինչ սպասք իցեն, կամ զոհից կամ սպանդից, ըստ տօ-նական կարգին՝ կարևոր թուականին և ըստ կապճաթիւ մոխրաչափ կարգին» (Եղիշ.բ)։ Եղիշէի այս հատուածից երևում է, որ վնա-սակար միջատները ջնջելու համար հին Պարսից կառավարութիւնը ամէն գիւղի վրայ որոշեալ մի չափ էր դրած. գիւղացիք՝ այս թիւը իրենց վրայ բաժանելով՝ ամէն մէկ անձի ընկած բաժինը որոշում էին և ըստ այնմ հաւաքելով միջատները՝ գիւղովին ներ-կայացնում էին դուռը։ Սա մի կերպով նման է Կովկասի մորեխակոռին, որ հաստատուած է ջնջելու համար մորեխը։ Նեպակը այսպէ, սով ըստ Արծր. «զրադաշտական օրէնքով ջնջելիք վնասակար միջատների համար կա-ռավարութեան կողմից նշանակուած կապ-ճահամարը կամ չափն է»։

NBHL (1)

Մողէզք եւ կովիդեայք եւ բնդռունք, ըստ նեպակի գեղջ կապճահամար ժժակք. (Արծր. ՟Ա. 3։)


Նեռն, ռին, ռինք

s.

antichrist.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

=Ներոն կայսեր յունաձև Νέρων անունից ձևացած. (Ներոն<լտ. Nero նշանակում է բուն «ուժեղ» և ծագում է հնխ. ner-«այր, մարդ» բառից. հմմտ. սանս. nár-, զնդ. nar, պրս. nar, յն. ἀνήρ ևն. Walde 517)։ Այս ևայսեր վերայ արդէն Յայտ. ժգ. 18 մի ակ-նարկ կար՝ իբր դերաքրիստոսի վրայ. «Աստ է իմաստութիւն. որ ունի միտս՝ համարեսցի զթիւ գազանին. թիւ եղեալն մարդոյ և թիւ անուան նորա և այս. վեց հարևր վաթսուն և վեց»։ Ներոնի անունը տառահաշւով հա-նում էին 666 և քրիստոնեաներից ջատերը ա՛յնպես ընդունեցին նրան՝ իր հանած մե։ ծամեծ հալածանքների աատճառաւ հմմտ Ոսկ. բ. թես. «Խորհուրդն անօրէնութեան արդէկ իսկ զօրանայ. զՆերոնէ ասէր, որպէս թէ օրինակ էր Նեռինն»։-Հիւբշ. It' 19, 472։

Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ, յետոյ Հիւնք. և վերջին անգամ Հիւբշ. IF 19, 472-5, հլ. թրգմ. ՀԱ 1907, 249-250։ Lag Urgesch. 67 սնս. ništya «մերժում, ար-համարհանք»։ Ալիշան, Հին հաւ. 232-3 գերմ. nornes «մարդկանց բախտը գը. րող վհուկները», Բևեռ. նեռ «դժոխոց չաստուած մը»? Բառիս վրայ շատ ըն-դարձակ խօսում է Թ. Աւդալբէգեան Հ1 1928, 418-428 և 494-503, և մերժե-լով Ներոնից ծագումը (հայերը Ներոնից դժգոհելու ոչինչ չունէին. ընդհակառակր նա խաղաղութիւն բերաւ հայ երկրին), դնում է Միհր աստծու անունից։

ՓՈԽ (borrowing) Հայերէն նեռ ձևից փոխառեալ եմ համարում կապադովկ. յն. νήρια, որ ոսա Karolides, Iλ. συγϰρ. 200 գործածական է ժո-ղովրդական երգերի մէջ, իբրև «Քարոն կամ Մահ». կանայք հասկանում են իբրև «միւս աշխարհը»։ (Karolides կցում է սանս. na-rakas «ստորերկրեայ աշխարհ» բառին)։

NBHL (8)

Նեռն գալոց է. եւ արդէն իսկ նեռինք բազումք եկեալ են։ Նա իսկ է նեռն, որ ուրանայ զհայր եւ զորդի. եւ այս նեռինն է. եւ այլն. (՟Ա. Յհ. ՟Բ. 18. 22։ ՟Դ. 3։ եւ ՟Բ. Յհ. 7։)

Ժողովիջիք առ դերաքրիստոսն, որ է նեռնն. (Պիտառ.։)

Խորհուրդն տնօրէնութեան արդէն իսկ զօրանայ. զներոնէ ասէր, որպէս թէ օրինակ էր նեռինն. (Ոսկ. ՟բ. թես.։)

Թէ այլ ոք եկեսցէ յիւր անուն, զնա ընդունիջիք զդերաքրիստոսն զնեռնն, որ աստուած զինքն քարոզէ. (Նանայ.։)

Զնեռինս չարագոյնս եւ բազմապատիկս քան զնոյնս ընդ մեզ բերեմք. (Յհ. իմ. պաւլ.։)

Մինչ ի վկայն բնաւից վերջին, որ ի նեռնէն կատարեսցին. (Յիսուս որդի.։)

Իսկ որ առ նեռամբն լինին, եւ այլն. (Կոչ. ՟Ժ՟Ե։) (Թիւ անուան նեռին 666. նշանակեալ ի Յայտ. ՟Ժ՟Գ. 15. ի մեզ դէպ գայ տառից ձայնիս. Մեծ գազան. եւ ըստ յն. լեզուի, բայիս Ուրանալ. եւ այլազգ եւս յայլ լեզուս։

ἁντίχριστος antichristus. Դերաքրիստոս. անտիքրիստոս. այսինքն հակառակ Քրիստոսի՝ կամ փոխանակ Քրիստոսի սուտ Քրիստոս. վերջին սուտ մեսիայն, եւ կարապետք նորա. ի մեղ Նեռն՝ կարծի առեալ յանուանէ Ներոն կայսր՝ նախկին հալածչի, առ որով եւ Սիմոն կախարդ գտաւ առաջին նեռն.


Նեսար, ի, աւ

s.

neessarian.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի-ա հլ. «չար դև, սատանայ» Ա. թագ. իա. 7. որից առնելով ունին նեստր Առաք. պտմ. 27 նէսար Նար. էջ 244, նիե-սեր, նեսեր Կիւրղ. թգ։

= Եբր. [hebrew word] nesār բառից, որ գործած-ուած է բնագրի համապատասխան տեղը. այս բառը թէև ընդհանրապէս «ծածկուիլ, բռնուիլ, սեղմուիլ, դադրիլ» իմաստն ունի, բայց վերի հատուածում անստոյգ է (ըստ Gesenius17, 612)։ Բողոքականների անգլե-րէն թարգմանութեան մէջ (New Vork, 1894) դրուած է «detained». Եօթանասնից մէջ թարգմանուած է «συνεγὄμενος -նեղեալ» և կողքին էլ մեկնութեան ձևով եբրայեցի բառը դրուած է նոյնութեամբ՝ իբրև փակագծի մէջ։ Ձեռագիրների տուած ընթերցուածներն են νεσσαρ, νεσσαράν νεεσσαράν, νεεσάρ։ Հայ թարգմանը հետևել է յոյնին և այս բառը ուղղակի տառադարձրել։-Հիւբշ. IF Anz. 10. 42։

NBHL (2)

Նեղեալ նեսարաւ առաջի տեառն, դովեկ ասորի. (՟Ա. Թագ. ՟Ի՟Ա. 7։)

Եւ էր անդ ոմն ի ծառայիցն շաւուղի նեղեալ ի նիեսեր։ Նեղեալ ի նեսեր, փոխանակ ասելոյ՝ թէ վասն մեղաց. (Կիւրղ. թագ.։)


Ներբան

s.

sole of the foot;
— կօշկաց, sole;
— գուրպայից, foot.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(անեզաբար գործածուած) «ոտքի տակը» Ագաթ. Եփր. օրին. էջ 278. «ոտ-քերը մէջը պնդելու կոճղ» (տանջանքի գոր-ծիք) Ոսկ. գծ. էջ 296.-գրուած է ներբոն այս վերջին վկայութեան մէջ, իսկ լերբան ձևով ունի Վրդ. առ. 317 (երեք անգամ իրար ետևից)։

NBHL (4)

Բերել երկաթիս, եւ վարել ընդ ներբանս ոտից նորա։ Հողաթափքն՝ երկայն եւ ստուարասուր բեւեռօք իբրու թէ թափանցիկ լինէին ընդ ներբանս ստից նորա։ Հանդերձեալ լինէին ներբանք երկու ոտիցն. (Ագաթ.։ Ճ. ՟Ա.։ Վրք. հց. ՟Դ։)

Ընդ ներբանս կօշկի նորա. (Եփր. օրին.։)

ՆԵՐԲԱՆ. Նմանութեամբ՝ Կոճղ, յոր պնդեն զոտս կապելոց.

Զոտսն նորա պնդեաց ի կոճեղ, ի փայտն զոր ներբան (կամ ներբոն) անուանէին. (Ոսկ. գծ.։)


Ներբող, ից

s.

eulogy, praise, encomium, panegyric.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

Հներից Պիտ. մեկնում է. «ներբողեան է բան արտադրական եղելոյ բարեաց. և ասացեալ է այսպէս՝ յաղագս հնոցն ի գեղս գովութիւնս առնելոյ. գեղս կոչէին զնրբափողոցս»։ Այս մեկնութիւնը ակ-նարկում է յն. ἔγ-ϰώμιον «ներբող» բա-ռը, որ կազմուած է ἐν «ներ» մասնիկով ϰῶμος «տօն, փողոցներում երգելով հան-դէս» բառից. իսկϰωμη «գիւղ, արուար-ձան»։ Այս մեկնութեան համաձայն ՆՀԲ հայ բառը դնում է «ներփողական կամ նրբափողեան, ևս և նրբափողոցեան». Անհաւանական չէ դնել ներ-փոռոր. ռ րովհետև յունաբան հայերէնի մէջ ուրիշ անգամներ էլ ենք գտնում հայերէն թըր-թըռուն և թաւ բաղաձայնների փոխանա-կութեան օրինակներ. ինչպէս՝ ընդ>ենթ,

բաղ>փաղ, ապադարձ>ապաթարց ևն։

NBHL (1)

Արժանանայ փոխարինաց ներբողիցս. (Նիւս. թէոդոր.։)


Ներկ, ոյ

s.

tint, dye, colour;
— կոշկաց, shoe-blacking.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

. ո հլ. «ներկ» Բրս. մրկ. Յայսմ. Գնձ. որից ներկանել ՍԳր. Ոսկ. ես. Եփր. ծն. կամ ներկել Սեբեր. Ոսկ. մ. բ. 5. Վեզօր. 152 կամ ներկուլ Ոսկ. հռովմ. 326. ներկագործ Արծր. ներկած Մանդ. Շար. ներկածոյ Խոր. ներկուած Եփր. թգ. Եղիշ. ծիրանաներկ Եւս. պտմ. անձերկ Մանդ. երանգաներկութիւն Փիլ. նխ. երփնաներկ Մծբ. ինքնաներկ Գէ. ես. լուսաներկ Մագ. ծաղկաներկ Փիլ. սևա-ներկ Վեցօր. մեղսաներկ Վրդն. օրին. և սղ. նարօտաներկ Սեբեր. Վեցօր. 152 ևն։ Նոր բառեր են իւղաներկ, ջրաներկ, ներկարար, ներկանիւթ, ներկապնակ, ներկատուփ ևն։

ԳՒՌ (dialectal) Ջղ. ներկ, Ախց. Շմ. նէրկ, Սլմ. ներկ, Ալշ. Մշ. ներգ, Երև. Սեբ. նէրգ, Գոր. Ղրբ. նըէրկ, նըրկ, Ագլ. Մկ. նիրկ, Սվեդ. նիրգ.-բայական ձևով՝ Կր. Մրղ. նէրկէլ, Տփ. նէ՛րկիլ, Խրբ. Տիգ. նէրգիլ, Ագլ. նm՛ր-կիլ, Զթ. նիյգիլ, նիրգիլ։ Նոր բառեր են ներ-կուկ, ներկուն։

NBHL (1)

Զներկն ոչ ընդունիք (յանձինս). (Բրսղ. մրկ.։)


Ներհակ

cf. Հակառակ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Մշ. նէրհագ, Երև. նէհրակ ընկնել «յամառիլ, հակառակ գնալ». միւսները տե՛ս անդ։

NBHL (5)

Զիա՞րդ ներհակք միաբանեսցին՝ բայց ի տարերց. (Սարկ. հանգ.։)

Ներհակացն գոլ ընդունական։ Ընդունական ներհակացն է (անհատն)։ Ոչինչ թուի համանգամայն զներհակսն ընդունել. (Արիստ. ստորոգ.։)

Է՛ նոցա առ ամենայն բան զներհակն մերձ դնել. (Իգն.։)

Ներհակս ինձ զօրացուցի ապառումս եւ անկռուելիս։ Բազմահատուած էութիւն բնութեանս՝ ներհակք միմիեանց ի պատերազմի։ Ընդէ՞ր զինեցար ընդդէմ քո ներհակ. (Նար. ՟Ի՟Ա. ՟Ի՟Ե. ՟Խ՟Զ։)

ἑναντίον contrarius, oppositus, adversus, adversarius. Տակեալ ի միւս կողմն. հակառակ, հակակայ ծայրէ ի ծայր. ընդդէմ. ընդդիմակ. եւ Հակառակորդ.


Ներքինի, նւոյ, նեաց

s.

eunuch;
ձայն —նւոյ, shrill voice;
— առնել, —ս խզել, cf. Ներքինացուցանեմ;
անմորուս են —, eunuchs have no beard.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

(-նւայ, -նեաց) «կռտած. 2. կանանոցի կուռտ պաշտօնեայ կամ վերակա-ցու» ՍԳր. Բուզ. որից ներքինանալ Կանոն, ներքինացուցանել կամ ներքինեցուցանել «կռտել» Շիր. քրոն. ներքինապետ Դան. ա 3-18։

-Կազմուած է ի մասնիկով՝ հյ. ներքին բառից, նմանողութեամբ կամ թարգմանա-բար իրանեանից. հմմտ. սոգդ. 'ntryk (կար-դա՛ antarfkə) «ներքինի. 2. կռտած», կազ-մուած իրան. antar>պրս. [arabic word] andar «մէ-ջը» բառից։

ՆՀԲ, Ինճիճեան, Հնախ. Բ.. ՆՀԲ նեռ-քին բառից։ Տէրվ. Altarm. 35 ի մասնի-կով ներ=սանս. nar, զնդ. nar, պրս. nar «այր մարդ» + քին (իմա՛ կին) բա-ռերից։ Հիւբշ. ZDMG 30, 774-9 ծի-ծաղելի է գտնում այս մեկնութիւնը, բրովհետև այս պարագային պիտի ունե-նայինք *ներակնի. բառը գալիս է *ներ-քէնի նախաձևից։ Müller SWAW 88 (1877), 14 ներ «մէջ» բառից և ո՛չ թէ սանս. nara «այր»+կին։ Հիւնք. յն. ἀνενεργής «անկարող» բառից։ Ուղիղ մեկնութիւնը վերևի ձևով տուաւ Meillet REA հտ. 2, էջ 5։

NBHL (5)

Վաճառեցին զյովսէփ յեգիպտոս պետափրեայ ներքինւոյ դահճապետի փարաւոնի։ Յորդւոց քոց տարցին, եւ արասցեն ներքինիս ի տան թագաւորին բաբելացւոց։ Զի են ներքինիք՝ որ յորովայնէ մօր իւրեանց ծնան այնպէս. եւ են ներքինիք՝ որ ի մարդկանէ եղեն ներքինիք.եւ այլն։

Մարդպետութիւն, որում հայրն կոչէին ներքինեաց. (Բուզ. ՟Բ. 7։)

Ներքինի ոչ միայն զարարեալն կոչել սովոր է գիրք, այլեւ որ ի տան թագաւորաց միամիտք իցեն. (Մխ. երեմ. (քանզի եւ ըստ արաբ. խատիմ, է ծառայ եւ աղախին՝ անխտիր. ուստի)։ Իսկ ՟Բ. Մնաց. ժը 33. ուր դնի ի մեզ ներքինի, ի յն. ասի կառապետ, զի շփոթի դիւրաւ ի գրչաց՝ ընդ։)

Ի ծառայից կարգի կայցեն ի դրան արքային բաբելոնի, արասցեն ասէ ներքինի. (լս. դարփսեցի. իմա՛ դարպասեցի) (Գէ. ես.։)

εὑνούχος eunuchus σπάδων spado, castratus, eviratus. Ներքին պաշտօնեայ արքունի պալատան, մանաւանդ կուռտ՝ ի ծառայել կանանց արքունեաց. կռտած մարդ, սարայի մարդը.


Նզար

adj.

weak, slender, slim, thin.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«վտիտ, ճռզած». մէկ անռամ աւ. նի Մանդ. զ. «Մատուցանէք ի սեղան իմ հաց պղծութեան, զխոտանն և զյափշտակեալն և զանօգուտն, այսինքն զնզարն» (այլ օր. զնի-հարն). մէկ անգամ էլ Սոկր. 668. «Ոչ տա-նելով սառնամանեացն, քանզի յոյժ նզարս տկար մարմին ունէր»։ Նոյն բառն ունինք և նիզար ձևով, որ գիտէ Բռ. երեմ. էջ 235՝ ներգև բառի բացատրութեան մէջ (տպ. նի.-ղար,բ տպ. նիզար) և էջ 302՝ վտիտ և նի-հար բառերի մօտ։

NBHL (1)

Մատուցանէք ի սեղան իմ հաց պղծութեան, զխորանն եւ զյափշտակեալն եւ զանօգուտն, այսինքն զնզարն. (Մանդ. ՟Զ։)


Նէեղաս, աց

s.

neelassa;
peacock.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Եբր. [hebrew word] ︎ ne'elāsā բառն է, որ գոր-ծածուած է բնագրի համապատասխան տե-ղը, անստոյգ նշանակութեամբ. ոմանք հա-մարում են «սիրամարգ» (այսպէս Ս. Գրքի անգլ. New fork 1894 թարգմանութեան մէջ ռռուած է «peacock, սիրամարգ»), այլք «ջայլամն» (այսպէս Պօլիս 1895 Ս. Գրքի գրաբար հրատարակութեան մէջ, ծան. «Եբր. թևք ջայլեմանց ցնծան»)։ Ըստ Gesenius 17րz տպ. էջ 594 բառս ծագում է [hebrew word] s «վայելել» արմատից և նշանակում է «թրո-չունների թևերն ուրախ թափահարելը»։ Բառս յն. տառադարձուած է νεέλασσα, νεέλασα, որից էլ հայ ձևը։

NBHL (2)

Թեւք թռուցելոց նէեղասաց ... եթէ յղասցի ասիդն եւ նէեսայն. (Յոբ. ՟Լ՟Թ. 13։)

Յղասցի ասիդն եւ նեսայն. առանց սերման երկու իրս լինի ի նմանէ. սողուն է նա յերկրին փղշտացւոց սեւագոյն կերպիւ։ Ասիդն զձուն ընդ բերանն փսխէ, եւ բուսանի ծառն՝ որ կոչի ասիթ. եւ անտի կենդանակերպի նէեսայն. եւ ծառոյն ոստքն գործին, եւ տերեւքն են ոսկէգոյնք եւ ոսկէթելք. (Լծ. կոչ.։)


Նէեսա

s.

nessa;
ostrich.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«անծանօթ մի թռչուն է». մէկ անգամ ունի Յոբ. լթ. 13. «Եթէ յղասցի ա-սիդն և նէեսայն». մեկնուած է զանազան ձևերով. հմմտ. «Ակիւղաս տառեղն թարգմա-նեաց զնէեսայն. Ոսկիփ.-Յղասցի ասիդն և նեսայն. Առանց սերման երկու իրս լինի և նմանէ. սողուն է նա յերկրին փղշտացւոց սևագոյն կերպիւ. Ասիդն զձուն ընղ բերանն փսխէ. և բուսանի ծառն՝ որ կոչի ասիթ. և անտի կենդանակերպի նէեսայն. և ծառոյն ոստքն գործին և տերևքն են ոսկեգոյնք և ոս-կեթելք». Լծ. կոչ.։ ՆՀԲ կիսատ է բերում Լծ. կոչ. վկայութիւնը. պէտք է շարունակել այս-պէս. «.. տերևքն են ոսկեգոյնք և ոսկեթելք սրմակերպք, որ ի տունս թագաւորաց հազի գտանին։ Եւ ասիդն որ էարկ զձուն՝ մոռացաւ թէ ուր ցրուեաց. զի ոչ ետ նմա բաժին ի-մաստութեան։ Ուծացաւ յորդւոց իւրոց իբր թէ ոչ յիւրմէ։ Քանզի զորդիսն իւր ինքն ոչ սնուցանէ. այլ զձուսն զոր արկանէ, անտի բուսանի ծառ, որ կոչի ասիդ. և անտի կեն-դանակերպի նէեսայն առանց սերման ա-մուսնութեան» (Լծ. կոչ. էջ 110-111)։

= Եբր. [hebrew word] nosā բառն է, որ գործա-ծուած է բնագրի նոյն տեղում և նշանակում է «թռչունի մեծ փետուր» (Gesenius 15րգ տպ. էջ 488 և 17րդ տպ. էջ 494, 517). ըստ այսմ ունինք անգլ. թարգմանութեան մէջ (New Vork 1894) «or wings and feathers unto the ostrich», Պօլսոյ 1895 թ. հրատա-րակութեան մէջ «եբր. միթէ իցե՞ն նման թևոց և փետրոց արագլի»։ Յունարէնում ամ-բողջովին ձևափոխուելով դարձել է «ἐάν ουλλάβη ἀοίδα ϰαὶ νεσσα (այլ ձ. νεέσσα)», որից և հայերէնը։

NBHL (2)

Թեւք թռուցելոց նէեղասաց ... եթէ յղասցի ասիդն եւ նէեսայն. (Յոբ. ՟Լ՟Թ. 13։)

Յղասցի ասիդն եւ նեսայն. առանց սերման երկու իրս լինի ի նմանէ. սողուն է նա յերկրին փղշտացւոց սեւագոյն կերպիւ։ Ասիդն զձուն ընդ բերանն փսխէ, եւ բուսանի ծառն՝ որ կոչի ասիթ. եւ անտի կենդանակերպի նէեսայն. եւ ծառոյն ոստքն գործին, եւ տերեւքն են ոսկէգոյնք եւ ոսկէթելք. (Լծ. կոչ.։)


Նժար, ից

s.

balance-scale.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

=Նոյն է վրաց. ნიეარი նիժարի «յախճա-պակի, ճենապակի», ნიჟარა նիժարա «եւե-ցեմորթի կեղևը կամ խեցին, մարգարտի պատեանը, սադափ» բառերի հետ։ Նահապե-տական կեանքում նժարը խեցեմորթի մի խեցի կամ մի կեղև էր. հմմտ. յն. πλαστιγὲ «ոստրէի կեղև. 2. կշիռքի նժար»։ Ըստ այսմ հայ բառի նախնական նշանակութիւնն է «խեցի»։ Բայց որովհետև այս իմաստը չը-կայ հայերէնում, իսկ վրացերէնի մէջ էլ «նժար» իմաստը գոյութիւն չունի, ուստի երկուսն էլ բխում են մի երրորդ աղբիւրից, որ կարող է լինել կա՛մ խալդերէնը և կամ թերևս (ժ-ի պատճառաւ) կորած իրանեան մի ձև։-Աճ. 224. Նորագիւտ Ա. մնաց. ժզ. 19. որից նըժ-դեհիլ Ոսկ. ես. նժդեհանալ Արծր. նժդեհա-կից Բ. կոր. ը. 19։ Հոմանիշն է պանդուխտ. երկուսի տարբերութիւնն այն է, որ նժդեն շեշտում է օտար երկրի մէջ բնակութիւն, իսկ պանդուխտ օտար տան մէջ բնակութիւն սրա համար է որ Ծն. իգ. 4 և Ա. պետր. բ. 11 յն. πάροιϰος ϰαὶ παρεπίδημος թարգման-ուած է պանդուխտ և նժդեհ. նոյնն են հաս-տատում նաև պանդխտանոց բառը և նժ-դեհ բառի ծագումը։

NBHL (2)

Ի մէտս կշռոց եթէ ղմին ծանրացուցանես նժար, թեթեւագոյն ամենայն իրօք զընդդիմակն առնես. (Բրս. հայեաց.։)

Եբարձ ի մէտս կշռոց զտառապանս նոցա եւ մեղս, եւ ծանրացաւ նժար ազգի ազգի տառապանաց։ Տե՛ս, գուցէ թեթեւացուցանես զարդարութեանն քո նժար. (Մաշկ.։)


Նժոյգ, ուգից

s.

fresh horse, relay, led-horse;
prancer;
courser.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ինճիճեան, Հնախ. Ա. 197-200 պրս. նէզիճ «cheval de main, եէտէք» և յոյն ու հռովմայեցի մատենագիրների նի-ռեան կոչած ձիերի տեսակը (նոյնը նաև Նորայր, Կորիւն վրդ. էջ 338. բայց ոչ ԳԴ և ո՛չ Կամուս չգիտեն նման մի պրս. բառ)։ Lag. Urgesch. 355 առոյգ բառի հետ սանս. ōǰas «ոյժ» ձևի հետ։ Հիւնք. ընկոյզ բառից է հանում։ Արշէզ ՀԱ 1896, 268 ն մասնիկով զոյգ բառից։ Մառ, Яфeт. cбор. 1, 49 ջորի բառին է կցում՝ իբր ն-ժորգ։ Nyberg, Hilfsbuch 2, 134 դնում է<իրան. *nižaugah-ձե-ւից, իբր «արագ, ուժեղ (ձի)»։

NBHL (4)

Հինգ հազար հեծեալ վառեալ նժոյգ ի ձեռն՝ պաշտպան գնդիցն. (՟Ա. Մակ. ՟Զ. 35։)

Բազում նժոյգս զարքունական ձիոյ։ Զոր հեծուցեալ իլ վերայ իւրոյ նժուգի՝ ապրեցուցանէր։ Մատուցանէր նժոյգս սրավարս։ Ետ տանել ընդառաջ նորա նժոյգս մեծազարդս եւ երեւելիս. (Բուզ. ՟Դ. 12։ Փարպ.։ Յհ. կթ.։ Արծր. ՟Գ. 9։)

Զնժոյգս ծովայինս. (Թղթ. դաշ.։)

ՆԺՈՅԳ. Գրի եւ ՆԺՈՅՔ, ոյից. (յն. պէսպէս) ἴππος (որ է ձի, եւ այրուձի) κέλης, κελετιστικός desultorius, ductitius, parippus, nisceus equus ὐποζύγιος jumentum. Երիվար առոյգ՝ փոխանակաւ՝ ձեռնածու. որ եւ ասի ՆԺՈՅԳ եւ ՁԵՌՆ. երկրորդական ձի ընտրանաւ.


Նիգ, նգաց

s.

bolt, lock, padlock;
lever, bar;
traverse, cross piece of timber;
trabs, trabeculae (a meteor);
— փայտեղէն, mortar;
փակել նգօք, to bar, to bolt, to fasten with a padlock.

· Calfa

Etymologies (6) · Adjarian

, ի-ա հլ. «դռան ետևր ձգուած սող-նակը. 2. գերանները կամ սիւները իրար կա-պելու համար խոտորնակի ձգուած գերան կամ ձող» ՍԳր. Եփր. դտ. 343. «մեծ և ծանր բաներ շարժելու լծակ, լոմ» Յայսմ. փետ՛ 14. Նիւս. կազմ. Երզն. մտթ. «ձողաձև կամ գերանաձև լոյս՝ որ երևում է ամպերում» Արիստ. աշխ. «իբրև բանտ ծառայող քարա-հանք. latomia» Փիլ. նխ. բ. 48. «սանդի. տոռ, հաւանգդաստա» Նոնն. 31. որից նգա-բեկել «փայտով կամ երկաթով մխտել, ցըն-ցել, խախտել» Ոսկ. հերոդ. նգել «տեղից խախտել» Նիւս. կազմ. Վրդն. ծն. «ճխտել, թխմել» (օր. բարձը բերանը թխմել) Մամիկ 45. նգախարխար Պտմ. աղէքս. Խոր. կարծ-րանիգ Եղիշ. թղմ. 297. երկաթանիգ Ճառ-ընտ. պղնձանիգ Գ. թգ. դ. 13։

= Բնիկ հայ բառ՝ հնխ. kneig2h-արմա-տից (ստորին knig2h-ձայնդարձից), որի նախնական նշանակութիւնն էր «յենուիլ» (Meillet, Dict. étym. It էջ 205), յետոյ, դարձաւ նաև «փակել» և «ծռել, թեքել» (Po-korny 1, 476)։ Յեղակիցներից հմմտ. լտ. гoniveo, conivo «փակել, յատկապէս կոպե-րը՝ աչքերը փակել, թարթել, աչք փակել (չտեսնելու տալ), ներողամիտ լինել, համա-ձայնուիլ, կուրանալ, բոյսի ծիլերը փակուիլ». hictare «աչքերը թարթել» (առաջին նշանա-կութիւնը եղել է «յենուիլ», ըստ վկայութեան Festus-և). nitor (հլտ. gnitor) «վրան յեն-ուիլ, ուժով թեքուիլ, ճիգ անել, երկնել (ծննդկանի)», nisus, nixus «ճիգ արած, ջանք գործ դրած, յենուող, յենուած (գաւա-զանի վրայ, ծառի դէմ ևն), հաստատուն». գոթ. hneiwon, hnaiw, հիսլ. hniga, hneig, hnē, անգսք. և հբգ. hnigan «թեքուիլ»։ Հա-յերէնի մէջ ունինք թէ «յենուիլ» և թէ «փա-կել» նշանակութիւնը, որովհետև նիգը այն փայտը կամ երկաթէ ձողն է, որ դռան ետին յենելով փակում է դուռը։ Լատիներէնի հետ բոլորովին նոյնանում են հյ. գւռ. ნիք տալ «սեղմուիլ (կղկղանքը դուրս տալու համար)» = լտ. nitor «faire des efforts pour aller 3 la selle ճիգ գործ դնել կղկղանքը դուրս տա-լու համար» և նիք տալ «ճիգ անել ծննդկա-նի՝ երախան արգանդից դուրս քշելու հա-մար»=լտ. nitor «enfanter, երախայ բե-րել»։-Աճ.

Տէրվ. Altarm. 67 և Նախալ. 90 սանս. nah «կապել», nahana-«գամ, պահանգ, նիգ», լտ. necto «կապել» բառերի հետ հնխ. nagh «կապել» արմատից։ (Ըստ WIalde 512 սրանց արմատն է հնխ. neg'h-, որ պիտի տար հյ. *նեձ, նոյն իսկ ենթադրելով հնխ. (երկար ē-ով) nēg'h>*նիձ, բայց ո՛չ նիգ)։ Հիւնք. ննքել ռայիզ։ Պատահական նմանութիւն ունին արաբ. [arabic word] 'ank, [arabic word] i'nāk «դուռը փակել», [arabic word] mi'nak «դռան նիգ կամ փականք» (Կամուս, թրք. թրգմ. Գ. էջ 106)։

ԳՒՌ (dialectal) Ախց. նիք «դուռը փակելու համար յետևից գցուած ձողը», Խրբ. նիք՝, Ագլ. նագ՝ նոյն նշ։-Հին Ջղ. նիկը «ծանր բաներ շար-ժելու երկաթ ձող, լինգ» (գրուած է նինգ Սարաֆեան, Բանալի գիտութ. Սանկպետ. 1788. էջ 90, 119), Սիփ. նիգ (ըստ Ամատ Հայոց բառ ու բան, էջ 248), Երև. Բլ. Շիր. լինգ. (ըստ այսմ վերջինիս ծագման ըն-թացքն է եղել՝ նիգ-ն յաւելուածով՝ նինգ -առաջին ռնգականի տարանմանութեամբ էլ՝ լինգ, ինչպէս բացատրեց Արշակ Տօնեան դասախօս մեր համալսարանում)։-Թերևս նոյն է նաև Կր. Ննխ. Պլ. նիք «մի տեսակ փորկապութիւն, epreinte», նիք տալ Ակն. Կր. Մշ. Շիր. Պլ. «սեղմուիլ (կղկղանքը դուրս տալու կամ ծննդկանի՝ երախան արգանդից դուրս քշելու համար), որից Տփ. լքէցնիլ «փորը քիչ քիչ և ցաւով դուրս գալ»։

«գետնափոր հորերի միջի թունաւոր գազը». նորագիւտ բառ, որ երկու անգամ գտնում եմ գործածուած Սմբ. դատ. էջ 3 և ՅՈ. «Վասն որ ոք զիր հորն բանայ և մարդ ածէ ի ներք՝ նա նիգն սպաննէ. Ու մարդն ի նգէն խեղդվի»։

ԳՒՌ (dialectal) Հոი և Պարսկահայք ունին նիք «ծանը և թանձր օդ՝ որ գոյանում է գետ-նափոր տների, հորերի մէջ ևն» (Ամատ. Հա-յոց բառ ու բան, էջ 503)։

NBHL (3)

Արասցես նիգս յանփուտ փայտից. հինգ նիգ առ մի սիւն. եւ նիգ մի ի մէջ սեանցն թափանցանց ի միոջէ կըողմանէ ի միւս կըողմն. եւ արասցես օղս ոսկիս՝ յորս ագուցանիցես զնիգսն։ Օդամանեակս պղնձիս՝ ագոյցս նգացն։ Թափեաց զդրունս քաղաքին հանդերձ նգովքն։ Քաղաքս ամուրս պարսպօք, եւ դրամբք եւ նգօք։ Նիգք երկաթիք։ Նիգք դրանց. եւ այլն։

μοχλός vectis, repagulum. Երկաթ կամ փայտ ձողաձեւ. փակաղակ դրան. աղխ. պարզունակ. դռնափակ. լծակ. գործի ամրացուցանելոյ, կամ խախտելոյ.

ՆԻԳ ասի նմանութեամբ ձողաձեւ կամ գերանաձեւ նշոյլ յօդս երեւեալ. (որպէս տեսի անձամբ ի հհռովմ. 1817. ի մէջ ամպոց) Ճաճանչքն ասացեալ լինին, եւ բոցքն ոստուցեալ ի նմա լինին, եւ նիգքն, եւ խորափիտքն. Արիստ. աշխ. յն. գերանիկք. δοκίδες trabeculae.


Նիհար, աց

adj.

thin, lean, meagre, gaunt, spare, skinny, scraggy.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳԴ պրս. նէհար, նահար, նիզար։ Եա-զըճեան, Արևելք 1884 նոյ" 16 դրաւ սանս. har, hր արմատից։ Տէրվ. անդ, դեկտ. 6 պարսկերէնից։ Հիւնք. պրս. նի-զար բառից։

NBHL (1)

Համք հիւթոցն, քաղցր, դառն, կծու, աղի, գէր, նիհար. (Նիւս. բն. (յն))


Նինջ

s.

slumber, sleep, repose;
մի՛ տար — արտեւանաց քոց, give not slumber to thine eyelids.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

«քուն, թեթև քուն» Սղ. ճլա. 4. Առակ. զ. 4. որից ննջել «քնել» ՍԳր. «մտա-նել առ կին» ՍԳր. «դադարիլ, հանդարտիլ» Եփր. օրին. «մեռնիլ, վախճանիլ» ՍԳր. Ոսկ ննջեամ «քնեմ» Եփր. աւետ. ննջեզեաւ «մե-ռել, մեռեալ» ՍԳր. ննջեցուցանել ՍԳր. Եփր. թգ. դժուարանինջ Պղատ. օրին. քաղցրանինշ Արծր. ննջարան, ննջասենեակ (նոր բառեր), անննջելի (երեք ն միայար) «չքնող» ԱԲ։

Պատահական նմանութիւն ունի հին-դուստ. nind «քուն», որ գալիս է սանս-nidrā «քուն» բառից (արմատը drā' ni մասնիկով)։ Klaproth, Asia pol. 348 ռիբեթ. niig, 104 բենգալ. niin և սանս-niszdana։ Հիւնք. զննել բառից։ Patru-bany SA 1, 210 հնխ. *ni-nidh-lo ձևից. հմմտ. սանս. nidrā «քուն», ni-nidrā-su «քուն, քնկոտ», ni-dha-na «վերջ. մահ»։

ԳՒՌ (dialectal) Գոր. Ղրբ. նէնջ, Երև. Մշ. նունջ. բայական ձևով՝ Երև. ննջէլ, Գոր. Ղրբ. ննջիլ, Զթ. Տփ. ննջիլ, Դվ. ննջէլ, լնջէլ, Խն. Մշ. ննջալ, Շմ. մնջիլ, Եւդ. լնջիլ «քնել, ննջել»։ Նոր բառեր են հաւնունջ Խն. Մշ., ննջուկ Խն, «թեթև քուն», կրկնութեամբ քուն-նունջ Երև. Ղզ., քննջել Բբ.։

NBHL (1)

νυσταγμός dormitatio (լծ. ընդ թորմ, թմրութիւն). եւ բայիւ ἑπινυστάζω dormito. Արմատ Ննջելոյ, որպէս ՆՆջումն. նիրհ. մրափ, քուն.


Նիշ

s. geom.

sign, mark;
spot, speckle;
point;
այս —, այն —, such a one, such;
so and so;
յայս — աւուր, in such a day;
բանից նիշ, cf. Նշանաբան.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«կէտ, հետք, նշան» Եփր. ծն. Խոր. Յճխ. «նշաւակ» Մագ. գամագտ. (տե՛ս ՀԱ 1911, 665). որից այս նիշ «այս ինչ, այս ինչ տեսակ» Եզն. 46. նշել «նշան դնել» Գնձ. նշաւորել Արծր. վարժնականիշ Բուզ. դ. 2. բոցանիշ Շար. խաչանիշ Յհ. իմ. եկեղ. Մաշտ. կայծանիշ Մագ.։

= Պհլ. *niš բառից, որ թէև աւանդւած չէ իրանեան գրականութեան մէջ, բայց նրա գո-յութիւնն են ապացուցանում՝ հայերէնից ջոկ՝ իրանեանից փոխառեալ ասոր. [syriac word] nišā «նշան, դրօշ, նշանակութիւն, պատահումն, նպատակ, օրինակ, նիւթ» և քրդ.❇ [arabic word] niši «նշան, ցուցմունք»։ Սրանց հետ հմմտ. նաև նշան, նշանակ։-Ոմանք ասոր. [syriac word] nisa, [arabic word] nisā «նշան» բառը կցելով եբր. [arabic word] nēs «նշան, իբր նշան տնկուած ձող», արամ. nissā, nesā «նշան, հրաշք» բառերին, հա-մարում են բնիկ սեմական, փոխառեալ ա-սուր. nišu «կանգնեցնել, բարձրացնել (ձեռք. աչք՝ յաղօթս, յերկինս)» ձևից (տե՛ս Gese-nius17, 507, Delitzsch, Assyr. Hndwb. 485)։ Այս պարագային հայը փոխառեալ կլինի ա-սորականից։-Հիւբշ. 204, 312։

NBHL (4)

ԱՅՍ ՆԻՇ. Այս ինչ (տեղի կամ ժամանակ) առանց անուան նշանակեալ իւիք նշանաւ. այն ինչ. այսպիսի. եղմոնի փեղմոնի. ... իսկ Այս անուն՝ ասի զմարդոյ եւ զտեղւոյ.

Յայս նիշ տեղւոջ բնաւ ջուր ոչ էր, եւ զիա՞րդ ցորդագոյնս գնայ. (Ճ. ՟Գ. (այսինքն յայսպիսում անջրդի վայրի)։)

Յայս նիշ տեղւոջ բնակէ ի դաւթի եկեղեցւոյս։ Թաքուցին յայս նիշ տեղւոջ. (Վրք. հց. ՟Ժ՟Դ. ՟Ժ՟Ե։)

Պահեալ կան մարմինք մեր յայս նիշ գերեզմանի. այսինքն ի դոյզն շիրմի. (Զքր. կթ.։)


Նիս

cf. Նսեհ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«օդի շնչելը,, փչիւն, քամի». անստուռ բառ. մէկ անգամ ունի Մագ. լ. «Ստորիջեալ ընդ լուսանցսն մանրամաղ փոշետեսաևու-թիւն վսամական սթափառումն ի նսէ օդոյն զմիմեամբք հոլովեալ». ուր բացառական ի նսէ կարող է ենթադրել ուղ. *նիս կամ *նուս։

NBHL (1)

Ստորիջեալ ընդ լուսանցսն մանրամաղ փոշետեսակութիւն, վսամական սթափառումն ի սէ օդոյն զմիմեամբք հոլովեալ. (Մագ. ՟Լ։)


Նիրհ

s.

light sleep, drowsiness, sleepiness, dozing.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«քուն, մրափ» Սիր. լդ. 1. Երեմ իգ. 31. Եփր. ծն. էջ 11. որից նիրհել ՍԳը. նիրհալ Եփր. թգ. 360. նիրհեցուցանել Դատ. և. 27. նիրհումն Յոբ. լգ. 13. Ոսկ. եզեկ Եփր. աղ. քաղցրանիրհ Ոսկ. եբր. դառնա-նիրհ Եփր. խոստ. գրուած է նըրհացեալ «քր-նած» Տիմոթ. կուզ, էջ 113։

= Իրան. *niδra-ձևից, որ թէև աւանդուած չէ իրանեան գրականութեան մէջ, բայց են-թադրւում է հյ. նիրհ = սանս. [other alphabet] nidrā-«քուն», հինդուստ. nid, nind «քուն», nindasā «քնած», գնչ. nendir, lindr «քուն» ձևերի միջոցաւ։ Չայնական փոփոխութեան համար հմմտ. հայ. մուրհակ<իրան. muhr = սանս. mudrā-։-Հիւր». 204։

NBHL (2)

Արկ՝ ասէ՝ նիրհ ի վերայ ադամայ. հեբրայեցի՝ քուն ասէ. (Եփր. ծն.։)

Սփռի քուն, եւ նիրհ յաչաց։ Մինչդեռ զառաւօտին կատարէին պաշտօն ի յոտն կալով, նիրհ անկանէր մատթէ երիցու. (Ճ. ՟Գ.։)


Նիւթ, ոց

s.

matter, body;
element;
substance;
subject, matter;
cause, reason, grounds;
—ք, materials;
— հրոյ, matches, incentive, tinder;
— ցրիւ, diffuse matter;
— եւ տեսակ, form and matter;
խօսեսցուք զայսր —ոյ, let us discourse on this subject.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

ո, ի-ա հլ. (յետնաբար նաև ի հլ.) «տարր, բաղկացուցիչ մարմին» ՍԳր. Եզն, Ոսկ. մ. գ. 25. «իր, գոյք, ինչք» Փիլ. Վրք. հց. Լմբ. «առիթ, պատճառ, առարկայ» Երզն, մտթ. գրուած նիութ Վրդ. առ. 123. որից նիւ-թել «մանել, հիւսել» ՍԳր. «չար կամ բարի մի բան հնարել» ՍԳր. «հայթայթել, պատ-րաստել, կազմել» Առակ. ժե. 18. Ոսկ. յհ. ռ. 15. Իւս. ատմ. նիւթիչ Վեցօր. նիւթութիւն Կոչ. 151. հոգենիւթ Յհ. կթ. չարանիւթ Առակ ժբ. 20. բազմանիւթ Յոբ. ե. 15. լուսանիւթ նար. խաւարանիւթ Ճառընտ. կարծրանիւթ Անան. եկեղ. հողանիւթեայ Անյ. բարձը. հրանիւթ Կաղկանտ. հիւթանիւթ Կոչ. 50 Կիւրղ. ծն. նիւթապաշտական (նոր բառ).-սխալ գրուած մի ձև է նիւթծուն «թրծեալ (աղիւս)» Եւս. քր. Ա. 68՝ փոխանակ թրծուն (տե՛ս Վարդանեան, ՀԱ 1922, 652), բայց սա այլուր գոյութիւն ունեցող մի բառ էր (հմմտ. Գաբիկեան ՀԱ 1923, 378)։ նունդ առնել»), Սլմ. նիւթ «կերակրի համը, հիւթը», Ննխ. նիֆթ «գործի էութիւնը»։

Brosset JAs. 1834, 369 ևն վրաց. նիվթի։ ՆՀԲ վրաց. նիվթի, հայ. հիւթ. լծ. յն. νήϑω, νέω, νηὲω, լտ. neo, nector Հիւնք. յն. νηϑω։ Վերի ձևով մեկնեց Meillet MSL 11, 396։ Pedersen, Հայ. դր. լեզ. 162 հիւթ մեկնում է ըստ Meil-let, բայց նիւթել բայը սրանից բաժանե-լով՝ կցում է հիւսել բային։

NBHL (6)

Հաստատեաց զաշխարհս յանկերպարան նիւթոյ։ Ի հողեղէն նիւթոյ դիւրաբեկ անօթս եւ դրօշեալս գործէ։ Գիտասցեն՝ թէ ո՞ւր է նիւթ նոցա։ Պատրաստեցից նմա նիւթս (ի շինութիւն տաճարի)։ Բերէին նուէրս տեառն յամենայն գործս խորանին վկայութեան, եւ յամենայն նիւթս նորա։ Ականս ի նիւթ վատկասին եւ տախտակին. (եւ այլն.)

Ի չորից նիւթոց զերեւելիսս եցոյց. եւ ի նոյն նիւթոյ արարեալ զմարդն, եւ շնչեաց ի նա հոգի։ Կրակ ի բազում նիւթոց լինի։ Ամենայն նիւթք երկրի՝ աստուածք (հեթանոսաց). (Յճխ. ՟Դ։ Փարպ.։)

Բոց՝, նիւթոյ է ծնունդ. եւ վատնէ զնիւթն, որպէս չարութիւնն. (Առ որս. ՟Ժ՟Դ։)

ὔλη (յորմէ sylva եւ hyle ). materia κάτεργον confectio. վր. նիվթի. Հիւթ թանձր. տարր. մարմին բաղադրիչ. սկիզբն բաղկացուցիչ կամ բաղհիւսիչ զգալեաց. ինչ մի՝ առիթ այլոց իրաց. հիւղէ.

Լինի մարդն այն ծառայ ասղանն, կամ նիւթի ինչ երկրաւորի։ Ցնակալ նիւթից. (Վրք. հց. ՟Բ։)

Եղեւ նիւթ բարկութեանն աստուծոյ։ Տայ օրէնս նիւթ ինքնիշխանութեան։ Նիւթ լիցի անապատն մեծամեծ սքանչելեաց. (Վրդն. պտմ. եւ Վրդն. ծն. եւ խռովութեան. Երզն. մտթ.։)


Նկան, աց

s.

hearth-cake or griddle-cake;
loaf.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

, ի-ա հլ) «մի տեսակ հաց» ՍԳր. Եփր. համաբ. 122. որից նկանակ ՍԳր. Նոնն նկանակածին ԱԲ.-սրանից պէտք է դնել նաև նկանախոր նոր բառը՝ որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Օրբել. (վկայութիւնը տե՛ս կողմն բառի տակ). սրա համապա-տասխանը դժբախտաբար չունի Կաղանևատ-ուացին, բայց թէ թւում է որ պէտք է հաս-կանալ «նենգաւոր, խարդախ», իբր նկանը կամ հացը խորող, ինչպէս պրս. nānkor (հացին կոյր նայող, ապերախտ, անաղու-հաց)։

-Պհլ. *nikan ձևից, որ կազմուած է ni բայական մասնիկով kan «փորել» արմա-տից. հմմտ. զնդ. nikan «հողը փորելով մե-ջը թաղել». nikanta «թաղուած, խորուած». ըստ այսմ նկան<*nikan նշանակում է «թաղուած» և յատկապէս ցոյց է տալիս «մոխրի տակ թաղելով եփուած հացը»։ Պհլ. *nikan բառի այս վերջին նշանակութիւնը աւանդուած չէ գրականութեան մէջ. իրանեան միւս ձևերը, որոնք ձայնապէս փոքր ինչ նը-ման են (այսպէս՝ պհլ. [other alphabet] nān, բելուճ naγan, սոգդ. nγn-, մինջ. naγn, պրս. [arabic word] hān. օրդ. nan, nāīi, non, զազա nāñ, na, դուժ. nōn), ծագում են *naγna-«հաց» բա-ռից և գործ չունին *nikan ձևի հետ. սակայն ունինք խորազմ. kand «հաց» (ըստ Ալ-Բիրունի), pknd «հաց» (ըստ Բուրհան-ի-Կաթիի), որոնք գալիս են նոյն kan արմատի անց. դերբ. kanta-«թաղեալ, թառուած» ձե-ւից և անուղղակի կերպով հաստատում են nikan «հաց» բառի գոյութիւնը։

ՆՀԲ լծ. եբր. ուկա, օկկա, մաօկ։ Pir tet 2, 313 պրս. քրդ. բուխար. nān «հաց» բառի հետ։ Müller SWAW 46 465 և 48, 236 սրանց. և բելուճ. naγan ձևի հետ, իբր հին հյ. *նական։ Lag. Gesam. Abhd. 298 khan արմատի տակ։ Նոյն, Arm. Stud. § 1626 յիշում է խո-րազմ. pakand և ենթադրում է որ նկան լինի «մոխրի տակ եփուած հաց»։ Jus-ti Dict. Kurde 416 կցում է նոյն իրան-եան ձևերին։. Հիւնք. ունկն բառի սեռ ունկան ձևից։ Հիւբշ. Arm. Gram. 204 ընդունում է որ հյ. նկան<*nikan, բայո սրա հետ անհամաձայն է գտնում առս բելուճ. և մինջ. ձևերը։ Վճռական մեկ-նութիւնը վերի ձևով տուաւ Gauthiot MSI 19, 129։

NBHL (3)

Խորհրդական նկանօք երից չափոց. (Արշ.։)

Նկանքն իբրեւ ամուլք եւ անորդիք աճեցին օրհնութեամբք նորա. (Եփր. համաբ.։)

ՆԿԱՆ ՆԿԱՆԱԿ. (լծ. եբր. ուկա, օկկա, մաօկ ). ἑγκρυφίας panis subcineritius ἅρτος panis μαγίς torta. Բլիթ հացի. պան բաղարջայ. գրտակ. շօթ. պլակինդի. ... տե՛ս (Նկան, Ծն. ՟Ժ՟Ը. 6։ Ել. ՟Ժ՟Բ. 39։ Թուոց. ՟Ժ՟Ա. 8. եւ այլն։ Նկանակ. Դատ. ՟Ե. 8։ ՟Ե. 13։ ՟Ա. Թագ. ՟Ժ՟Է. 17։ Մտթ. ՟Ժ՟Դ. 17. եւ այլն։ Կամ Նկանակ հացի. ՟Ա. Թագ. ՟Բ. 39։ ՟Ի՟Ա. 3։ Առակ. ՟Զ. 26։ Երեմ. ՟Լ՟Է. 20։)


Նկատ

s.

human respect.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

«նայելը, դիտելը, ուշադրութեան առնելը» Նար. որից նկատել «նայիլ, դիտել» ՍԳր. Ոսկ. գղ. Կոչ. Վեցօր. նկատութիւն Սե-բեր. նկատումն Կիւրղ. գնձ. նկատիչ Նար. լայտանկատ Նար. խչ. նախանկատ Սկևռ. Նար. աննկատելի Բենիկ. Ճառընտ. նոր ձև. ւեր են՝ նկատի առնել, ի նկատի ունենալ, նկատողութիւն, նկատառութիւն, նկատառում են։

ԳԴ պրս. nigah «նայուածք»։ ՆՀԲ լծ,

թրք. նիյաթ, նիյէթ «դիտումն», պրս. higāh «նկատ, նայուածք»։ Հիւնք. պրս. նիկեահիյտէն։ (Այս պրս. ձևը կարող էր միայն տալ հյ. նկահ, ինչպէս որ ունինք. բայց ո՛չ երբեք նկատ)։ Patrubány ՀԱ 1910, 93 ն մասնիկով հնխ. gad «նա-յիլ» արմատից. հայերէնից են փոխառ-եալ ֆինն. katso «նայիլ», հունգ. ka-csint «աչքերն ամփոփել»։

«ձեռքով բռնելու յարմար փայտի մի կտոր է, որի ծայրը սանտրաձև երկաթ թելեր են շարուած. սրանով նշխարքը յետևի կողմից ծակծկում են, որպէսզի դիւրաւ եփ-ուի»։ (Բառս ունի միայն Քննասէր, Ծիսական բառարան, Օրաց. հիւանդ. 1906, էջ 170)։

NBHL (1)

Զիս նկատ եղեալ զոչ արժանիս լուսոյ, զհանդիպումն աւուրն անիծին. (Նար. ՟Կ՟Ը։)


Նկար, ուց

s.

painting, picture;
image, figure, effigy;
embroidery or needlework of divers colours;
lively description;
ի —ու հանել, to paint, to take or draw a portrait;
to describe;
cf. Թատրոնական;
cf. Մաւրիտանական.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

. ու հլ. (յետնաբար ի-ա հլ.) «կեն. դանագիր, պատկեր» Եզեկ. իգ. 14. Եզն, Եփր. համաբ. «երփներանգ՝ նախշուն բան-ուածք» ՍԳր. որից նկարել «գծագրել. 2, կերպարանել, ձև տալ. 3. գրել. 4. օրինակ տալ, ներկայացնել, գաղափարը տալ» ՍԳր Ոսկ. Եզն. Եւս. պտմ. Եփր. ծն. նկարէն ՍԳը նկարիչ Դ. թագ. ժբ. 12. Ոսկ. Բ. տիմ. նկա-րագիր Եբր. ա. 3. Ագաթ. Ոսկ. Եւս. պտմ նկարակերպ ՍԳր. Ոսկ. եփես. ոսկենկար Եփր. թգ. նախանկար Ոսկ. ա. տիմ. նորա-նկար Եւս. քր. դեղանկար Նար. խչ. երփնա-նկար Ճառընտ. բազմանկար Շնորհ. եռես խայտանկար Վրդն. սղ. լուսանկար Անան եկեղ. խաչանկար Լմբ. պտրգ. յոգնանկար Նար. հրաշանկար Յհ. կթ. նոր բառեր են դի-մանկար, իւղանկար, գիւղանկար, որմանը-կար, զարդանկար, ծաղկանկար, լուսանկա-րիչ, լուսանկարչատուն, նկարազարդ, նկար-չական, ծովանկարիչ, զարդանկարիչ ևն։-Պատկեր և նկար հոմանիշների զանազանու-թեան համար հմմտ. հետևեալ վկայութիւն-ները. Նկարիչ ոք որ զդեղսն ընդ միմեանս խառնիցէ՝ ի տգեղութիւն ածէ զնկար պատ-կերին. Ոսկ. եփես. 723.-Զբազում պատ-կերսն զոր ազգի ազգի նկարուք քանդակեալ դրօշեալ. Ոսկ. եփես. 781։-Արդի գրաևա-նում նկար գործածական է արևելեան բար-բառում, իսկ պատկեր՝ արևմտեան բարբա-ռում։

= Պհլ. *nikar ձևից. հմմտ. մանիք. պհյ. nīgār «նկար» (Salemann ЗАН 2 99), պրս. [arabic word] nigār «նկար, պատկեր. 2, գեղեցիկ», ︎ nigārēn «նկարէն», [arabic word] nigārīdan «նկարել», [arabic word] nigāstan (ներկ. [arabic word] nigāram) «նկարել», քրդ. nikar «նկար, գրութիւն». ծագում են պրս. ❇ [arabic word] nigarīdan «նայիլ, դիտել», [arabic word] higarān «հայող, դիտող» բառից (Horn § 1036, § 1038)։-Հիւբշ. 204։

Ուղիղ մեկնեց նախ ԳԴ, յետոյ ՆՀԲ Windisch. 42 (աւելացնելով սանս. kr «գործել»), Böttich. ZDMG 1850, 350 ևն։ Boрp, Gram. comp. IV 399 սանս. anu-karōmi «նմանեցնել»։

NBHL (3)

Պատկերս քաղդէացւոց նկարեալս գրչաւ ի նկարս. (Եզեկ. ՟Ի՟Գ. 14։)

Գործել զամենայն գործ սրբութեանն, զոստայնանկութիւն, եւ զնկարու՝ կապուտակաւն եւ ծիրանեաւն։ Գործ նկարուց։ Գոյնագոյն նկարուց։ Նարօտ պէսպէս նկարուց։ Գոյնագոյն նկարօք, եւ պատուական հանդերձիւք. (եւ այլն. Եչ. ՟Լ՟Ե. 35։ ՟Լ՟Թ. 38։ Դտ. ՟Ե. 30։ Եսթ. ՟Ա. 6։)

γραφή, ζωγράφημα pictura εἱκών imago. պ. նիկեար. Գծագրութիւն ներկով. պատկեր. կենդանագիր. նկարէն յօրինուած. գործած. ... եւ նագըշ. քաշած պատկեր, քաշուածք, բանուածք.


Նկուն

adj.

vanquished, conquered, humbled, lowered, abased, depressed;
base, abject, vile, low, contemptible, mean, poor, little, ignoble;
— առնել, to conquer, to subdue, to bear or break down, to humble, to depress, to abase, to weaken, to harass, to mortify, to humiliate;
— լինել, to be conquered, overcome, humbled, abased, worsted, to succumb, to yield to.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

«նուաստ, ստորին, ցած, նուաճ. ուած. ընկճուած» ՍԳր. Մծբ. Կոչ. 22. Եփր. հռ. 28. ա. Կոր. 72. որից նկնութիւն Կոչ. 97. նկնատեսակ «փոքր երևցող» Վեցօր. 129 (որ սխալ ձև է ըստ Նորայր, Բառաքնն. և Վարդանեան ՀԱ 1922, 653. աւելի ճիշտ կլի-նէր ասել ձևափոխեալ և նորամոյծ). նկնա-խոհ, նկնահասակ, նկնաձև Պիտ. աննկուն (նոր բառ)։

= Պհլ. ❇ nikūn «հակառակ, խոտոռնաև գլխիվայր» բառից, որ է պրս. [arabic word] nigun «ներհակ, խոտորնակ. 2. դարձած, շրջուած, կոր». որից պհլ. ❇ nīkunsār, մանիք, պհլ. [hebrew word] nigūnsār (ЗAH 8, 94)= պրս. [arabic word] nigūnsar կամ [arabic word] sarni-gūn «գլխիկոր», պհլ. nikūn, Nvberg Hilfsb 2, 159 իրանեան բառը մեկնում է ni «դէպի վայր» +kav «կորանալ, ծռիլ». հմմտ. պհլ. fra-kavān «կամար», զնդ. kava «սապատ», frakava «որ առջևից կուզ ունի», apakava «որ ետևից կուզ ունի»։-Հիւբշ. 205։

Ուղիղ մեկնեց նախ ԳԴ, յետոյ ՆՀԲ, Muller SWAW 42, 250, Lag. Beitr. bktr. Lex. II, Հիւբշ. KZ 23, 403։-Meillet MSL 9, 54 նի մասնիկով, ինչ-պես զ-կնի զ մասնիկով։ Հիւնք. -ուն մասնիկով՝ ընկ-ենուլ բայից։

NBHL (4)

Նկուն (են) մեղքն ի մէջ արդարոց։ Գտցէ զոք նկուն քան զինքն, զի կլանել մարթասցէ։ Յայլ ինչ չեղէ ձեռնհաս, եւ նկուն գտայ։ Նկուն եղեալ գտաւ ի ներքոյ քան զսովորական բնութիւն. (Յճխ. է։ Մծբ. ՟Ժ՟Թ։ Փարպ.։ Եղիշ. ՟Ե։)

Թախծեալ դիմօք, եւ նկուն կորացեալ հասակաւ. (Պիտ.։)

Զի զնոսա ի նկուն խոնարհութենէ անտի (խորհրդոց) ի վեր կանգնել մարթասցէ. (Ոսկ. յհ. ՟Բ. 16։)

Ի նկուն անդր իջեալ խոնարհեցարուք դուք, զի յայս ամենայն բամբասանս եկիք դուք դորա. (Եփր. ՟ա. կոր.։)


Նհանգ, աց

s.

alligator, cayman.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

, ի-ա հլ. «ծովային առասպելա-կան վիշապ, գետաձի, կոկորդիլոս» Եւս. քր. ա. 204. Ոսկ. մ. բ. 23. Եզն. որիր նհան-գանման Աղթամ. (հրտր. Կոստ. 111՝ սխալ տպուած)։

= Պհլ. *nihang ձևից. հմմտ. պրս. [arabic word] nihang «կոկորդիլոս». սրանից է փոխառեայ նաև ասոր. [other alphabet] ︎ nihangá «կոկորդիլոս»։ -Հիւբշ. 205։

ՓՈԽ (borrowing) Վրաց. ნიანვი նիանգի «կոկորդի-լոս, վիշապ»։

NBHL (2)

Զվիշապացն եւ զնհանգացն համբաւեն. վիշապք ասեն եւ նհանդք կեղծս ի կեղծս լինին։ Ոչ նհանգ ինչ անձնաւոր գոյ։ Նահանգք ինչ իցեն գետոց, եւ շահապետք վայրաց։ Ի վիշապի կերպարանս, կամ ի նհանգի իմն, եւ ի շահապետի. (Եզնիկ.։)

պ. նէհէնք. (իբր նէհր խունգ. գետոյ ձի). ἰπποπόταμος hippopotamus, equus fluvialis, crocodilus, draco aquatilis, piscis homines comedens ἑρινύς furia. Ձիագետի. գազան ջրային, որպէս կրոկոդիղոս, վիշապ ձուկն, փոկ, եւ այլն.


Նման, ից

adj. adv.

like, similar, resembling, approaching;
equal, conformable, analogous;
v. imp. — է, it suits, it is proper, fit or becoming;
it seems, it appears;
ամենեւին — է նմա, he is as like him as can be;
— զ—ն սիրէ, like loves like;
similarly, in the same manner, alike, such.

· Calfa

Etymologies (5) · Adjarian

(յետնաբար ի հլ.) «հանգոյն, պես» ՍԳր. որից նման է «յարմար է, կարելի է ա-սել» Ոսկ. մ. բ. 27. Եփր. ծն. և թգ. նմանիլ ՍԳր. Ոսկ. Եւս. պտմ. նմանագոյն Սեբեր Եւս. քր. Ոսկ. ես. և բ. տիմ. նմանակից Կոչ. Ոսկ. ես. Ագաթ. Բուզ. նմանահան Ագաթ. նմանութիւն ՍԳր. Ագաթ. Եւս. պտմ. նմանի Յոբ. լե. 8. Ոսկ. եփես. Եւս. քր. եմանավիշտ Իմաստ. ե. 3. աննման Իմ. բ. 15. Սեբեր. Վեցօր. Ագաթ. աննմանագոյն Ոսկ. մ. բ. 22. հայրանման Փարպ. զուգանմանութիւն Ճա--ընտ. ծովանման Ագաթ. խորանանման Ա-գաթ. խաչանման Ագաթ. Կորիւն. նմանողա-կից Եւթաղ. 91. խեցանման Վեցօր. գեղնման կամ դեղնման Եփր. եբր. 218. Ոսկ. կող. Փիլ. (տե՛ս Նորայր, Հայկ. բառաք. 8)։-Ըստ Ակինեան, ՀԱ 1907, 149-150 սրանից ծագած նմանեցուցանել բայը ունի նաև «ընտրել» իմաստը. այսպէս հետևեալ օրի-նակների մէջ. «Խորհուրդ ի մէջ առեալ Պար-սիկք թէ զո՜ արժանի թագաւորութեան նը-մանեցուցանել կարասցեն (Փարպ. էջ 157 հրտր. Տփղիսի). Ապա իբրև ոչ ոք գոյր ի տանէն Գրիգորի այնմ (կաթուղիկոսութեան) արժանի, ապա նմանեցուցին զՇահակ ոմն անուն (Բուզ. Գ. ժէ). նմանեցուցէք տեղիս դիւզնագիւտ որսոց ինչ, որով լոկ զբօսուս-ցուք զնա (Բուզ. Գ. ի)»։ Յետիններից Շիր, ունի «համարել» իմաստով. «(Ի շարժել ամ. պոց) զլերինս բարձունս ի հեռաստանէ՝ շար-ժունս նմանեցուցանեմք»։ -Նոր բառեր են նմանաբուժութիւն, նմանաբուժական, նմա-նողութիւն, նմանողաբար ևն։

ՆՀԲ նմայն յար։ Windisch. 42 սանս. mā արմատի հետ։ Böttich. ZDMG 18s0 350. 186., Arica 84, 405 սանս anumā, պրս. nimāndan։ Lag. Urgesch. 137 ենթադրում է պրս. nimān ձևից։ Մորթման ZDMG 26, 601 բևեռ. na-manu։ Տէրվ. Altarm. 97, Նախալ. 97 ma. man «չափել, ձևել, համեմատել»

արմատից՝ ն նախդիրով։ Թիրեաքեան, Պատկ. աշխ. գրակ. 204 պրս. numūdan «ցոյց տալ», numūna «օրինակ»։ Հիւնք. յն. ὄμοιος, պրս. մանանիտէն (?)։ Mül-ler WZKM 8 (1894) 273 պհլ. manaka ձևի հետ։ Lagarde-ի ենթադրութեան վրայ՝ վերի ձևով ձևակերպեց Հիւբշման։

ԳՒՌ (dialectal) 1. Երև. Կր. Հւր. Մկ. Ջղ. Սչ. Վն. հփ. նման, Ագլ. նմուն, Զթ. նօմօն, նօմոն, Գոր. Ղրբ. Շմ. մնան, Ախց. Խրբ. Մրղ. Ջղ. (գիւղերը), Սլմ. լման, Հմշ. լմօն, Մշ. նմա-նագ. -2. Ջղ. Սչ. Վն. նմանել, Ագլ. նմա՛նիլ, Խրբ. լմանիլ, Մրղ. Ննխ. լմանէլ, Ասլ. Պլ. Պրտ. Ռ. Սեբ. ըլմանիլ, Ալշ. Տիգ. ըլմընիլ, Հմշ. լմօնուշ, Զթ. ըյմանիլ, ըրմանիլ.-3. Ախց. Շմ. աննման, Զթ. աննօմօն, աննօմոն, Մրղ. Ռ. անլըման, Խրբ. Պլ. ալլըման, Հմշ. օնլըմօն. առաջինները նշանակում են «ան-նման, գեղեցիկ», յաճախ. հեգնաբար գոր. ծածուած, որից և վերջինը նշանակում է «այ-լանդակ»։-Նոր բառեր են՝ նմանուկ, հայր-նմանակ, մայրնմանակ։ -Հետաքրքրական մի ձև է Վն. մանիլ, Մշ. մmնիլ «նմանիլ». որ կարող է ներկայացնել բառի պարզական ձևը՝ առանց ni-նախդիրի յաւելման, բայց աւեւե հաւանաբար յառաջացած է նախա-ձայնի անկումով։

ՓՈԽ (borrowing) Bugge IF 5, 274 (թրգմ. ՀԱ 1895, 261) հյ. նմանաւղ բառից փոխառեալ է դը-նում գոթ. manaulja «ձևով, կերպարանօք». որ գործածուած է մէկ անգամ Փիլիպ. բ. 7։

NBHL (18)

Ադամայ ոչ գտաւ օգնական նման նմա։ Որ ինչ նման իցէ նոցա։ Նոքա նման քեզ, եւ դու նման նոցա։ Նման է եղբօրորդին իմ այծեման։ Զառաջին բարբառն զնմանն ամենեցուն նոյնգունակ լացեալ.եւ այլն։

ՆՄԱՆ. ա.մ. նխ. Ի դէպ, զոյգ եւ կշիռ. պատշաճ. համեմատ. հանգէտ. ըստ.

ԶՆոյն եւ որդին նմին նման գործէ.եւ այլն։

Վասն զի բանական իմն եկնդանի է մարդն, նման եւ զոյգ պարտ է պիտոյից բանին կազմել զմարմնոցն գործի. (Նիւս. կազմ.։)

Աշակերտն քո աշակերտ ծերոյ էր, եւ նորա եդաք զնմանն իւր։ Նոքա ոչ էին նման աղօթից ծերոյն (այս ինքն նմանօղ)։ Նման իմաստութեան քո՝ զոր ունիս յաստուծոյ, յորդորեա՛ զնա. (Վրք. հց. ՟Թ. ՟Ժ՟Ա։)

Այլեւ գիրք ծննդոցն ըստ այսմ պատմութեանս նմանս բարբառին։ Յովբ նմանս Երեմիայի բարբառի. (Իսիւք.։)

Յօձ նման չարութիւն կատաղեալ ժողովրդեանն. (իբր օձանման. Յհ. իմ. եկեղ.։)

Յանկարծակի վարելով՝ նման իսկ է ակամայութեան. (անդ։)

Նմա՛ն է զճառս զայս ի դէմս եկեղեցւոյ առնուլ. (Գէ. ես. ի Սարգսէ.։)

Ստացաւ, նմա՛ն է՝ մինչ ասիցէ, հայր ինձ մարմին հաստատեաց։ Նշանակէ, որպէս նման է, զհրէիցն ընդդիմանալն. (Կիւրղ. գանձ. ՟Ժ՟Ե։ Պրպմ. ՟Ի՟Դ։)

Որպէս եւ նման է, առանց մարմնաւոր աշխատութեան ոչ կարէ մարդ առնուլ զպատիւ յաստուծոյ։ Բազումք յեղբարց մերոց նման են, որպէս թէ խոնարհ են. (Վրք. հց. ՟Բ։)

Որ զայն (զողորմածութիւն) չունիցի, եւ մարդ լինելոյ իսկ չէ՛ նման. (յն. ի մարդ գոլոյ օտար է). (Ոսկ. մ. ՟Բ. 27։)

Նման եւ ճշմարիտ է բանս։ Թուի թէ ի դարձին գրեաց զթուղթս զայս. եւ նման իսկ է։ Վասն աստուծոյ խօսել զայս բան, ինձ ոչ էր անկ եւ ո՛չ նման։ Ձեռնարկեն ի գործ եւ ի բան, որ չէ իւրեանց նման պատշաճ. (Սհկ. կթ. արմաւ.։ Սարգ. ՟բ. պ. ՟Բ։ Շ. խոստ.։ Ոսկիփոր.։)

Նմա՛ն է. նմա՛ն է այսպէս։ Նման է դարձեալ՝ եթէ ի տեղի ծառոյն եղեւ Գողգոթա. (Եփր. թագ. ստէպ։)

Նմա՛ն է այս, եթէ անդ բժշկեաց նա զՄարիամ Մագդաղինացի։ Եւ այս չէ՛ ինչ նման, թէ ի ցասումն ածէր զնոսա բանն. (Եփր. համաբ.։)

Նման էր այս յասել, թէ խաւար ստուեր է երկնից։ Այլ նման էր, զի յաւուրն առաջնում հաստատեցան եւ ամպք։ Եթէ ոք ասիցէ, թէ ոչինչ է այս նման։ Անուն պղծոյ առ այնոսիկ կենդանիս՝ որ ոչն ուտէին, զի՞նչ նման է. (Եփր. ծն.։)

Օդով ասել՝ չէ՛ նման։ Նմա՛ն է՝ թէ եբրայեցիք էին։ Նման է, թէ Յովսէփ ոչ պատմեաց հօրն զչարիս եղբարց. (Վրդն. ծն. ել։)

դիմազ. ՆՄԱՆ Է, են. դիմազ. ὀμοῖον, πιθανόν (ἑστι ), ἀρμόζει, δοκέω, δοκεῖ μοὶ , εἱκεῖ, ἕοικε sic apparet, videtur, ut par est, convenit, perinde est ac, ac si, puta probabile est. Այնպէս է՝ որպէս թէ. յարմա՛ր է. ի դէպ գայ. յանկաւոր է. ոչ ինչ ընդհատ է. հաւանալի է. թուի. երեւի. որպէս կարծեմ.


Նշայ, ի

s.

starch.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Արաբ. [arabic word] nisā (Կամուս, թրք. թրգմ. Գ. 939), որից նաև քրդ. nišai, nša «օսլայ»։ Բուն ծագումը տե՛ս նշաստակ։-Աճ.


Նշան, աց

s. geom.

sign, mark;
sign, signal, character, symbol;
trace, vestige;
sign, proof, token;
omen;
miracle, prodigy, wonder;
ensign, colours, flag, standard, banner;
the Holy Cross;
betrothal, affiancing;
seal, mark;
central point, centre;
aim, butt;
point;
— կռուոյ, arms;
— յաղթութեան, trophy, triumph, victory;
— or —ս տալ, to give a sign, to beckon;
to signify, to indicate;
to affiance;
— առնուլ, to take aim at, to level at;
ոչ եւս տալ — կենաց, to give no signs of life;
— անձրեւի է, we shall have rain.

· Calfa

Etymologies (5) · Adjarian

, ի-ա հլ. «նշան 2. դրոշմ, ցինա-նշան, յայտանիշ. 3. նետի նպատակ, նշան. 4. դրօշակ. 5. խաչ, խաչանիշ. 6. հրաշք» (հմմտ. ասոր. [syriac word] āϑā «նշան. 2. հրաշք») ՍԳր. Բուզ. Ագաթ. «7. նշանադրութիւն. 8. կէտ, միջակէտ. 9. կենտրսն. 10. նշանագիր. նշանախեց» Սահմ. փիլ. Դիոն. որից նշանել Սղ. դ. 7. Սեբեր. Եփր. ծն. նշանագիր Եբր. և. 12. Եփր. թագ. Եւս. քր. և պտմ. Կորիւն Ագաթ. Ոսկ. նշանագործ ՍԳր. Սեբեր. նշա-նախեր Մտթ. ե. 8. Ղուկ. ժզ. 17. նշանա-կերտ Վեցօր. նշանակիր Բուզ. Սեբեր. նշա-նացի Առակ. զ. 13. Ղկ. ա. 22. նշանաւոր ՍԳո. Եւս. քր. Եւագր. նշանացել «աչքով ևն նշան անել» Բուզ. 225 (հմմտ. աքացել). նշանաւորութիւն «գրուածք» Տիմոթ. կուզ, էջ 259. նշանանի «նշաններ» Մագ. մեծ են. էջ 40. խաչանշան Կորիւն. միանշան Բուզ. հա-մանշան Կոչ. մատնանշան՝ Կորիւն. կառա-նշան Ագաթ. բարենլան ՍԳր. Եզն. բոցանշան Ագաթ. ապանշան Ոսկ. պօղ. ա. 7. նշանիս «թագաւորապսակ կոչուած բոյսը» Բժշ, (տե՛ս ՀԲուս. § 2207), աննշանանալ «հետ-քը կորցնել, անհետ լինել, ծածկուիլ» Մին, համդ. 99, 103. նոր բառեր են՝ նշանառու, նշանազգեստ, նշանախօսութիւն, նշանած ևն։

= Պհլ. [other alphabet] nisān «նշան», պրս. [arabic word] nišān «նշան, նիշ, դրոշմ, հետք, զինանշան, դրօշակ, նպատակ, անգամ»։ Իրանեաններից են փոխառեալ նաև ասոր. [arabic word] nīsānā «նշան», վրաց. ნიϑანი նիշանի «նշան, նետի նպատակ», ნიმნება նիշնեբա «աչքով նշան անել, նշանացել. 2. ցուց.-մունք, գուշակել, նկատել», ნიმნვა նիշնվա «նշանակել», քրդ. nišan «նշան, ցուցմունք, նպատակ, հարսանեկան նշանադրութիւն». մանչուր. [arabic word] nišan «ձիու վրայ դրոշմ, կերպասի վրայ նշան ևն», թրք. [arabic word] nišan «նշան, հետք, նշանադրու-թիւն» և սրա միջոցով բուլգար. nisanja, ռեռռ. nišan. լեհ. niszan, ռում. nišan, ռուս. Գոանս. nichan «տաճկական պատուանշան». մմտ. նաև նիշ, նշանակ։-Հիւբշ. 205։

Ուղիղ մեկնութիւնը տուաւ նախ Ա։ գերեան, Բցտր. չափ. և կշռ. 139. նոյնը նաև ԳԴ։-ՆՀԲ վրաց. նի՛շի, պրս. նի-շան, նիշանէ, արմատը նիշ։ Peterm. 22, 34 պրս. nišān։ Windisch. 42 սռա հետ նաև սեմ. nēs, որի վրայ տե՛ս նիշ։ Ուղիղ են նաև Müller SWAW 38, 577. Lag. Ges. Abhd. 66, Justi. Dict Kurde 420 ևն։

ԳՒՌ (dialectal) Ալշ. Ախց. Գոր. Երև. Խրբ. Կր. Ղրբ. Մկ. Մշ. Ննխ. Շմ. Ջղ. Սլմ. Սչ. Վն. Տփ. նշան, Տիգ. նշmն, Հմշ. նշօն, Ագլ. նշուն, Ասլ. Պլ. Մրղ. Ռ. Սեբ. նիշան, Զթ. նիշօն, նիշոն, Սվեդ. նիշուն (վերջին երեք շարքը նոր փոխառութեամբ թուրքերէնից).-բայա-կան ձևով՝ Ագլ. նշա՛նիլ, Տփ. նշնիլ, Սչ. շան-վել «նշանուիլ», Ասլ. Պլ. նիշանէլ ևն.-նշա-նացի տալ ձևից են կազմուած Շմ. Ջղ. նշանց տալ, Ջղ. Տփ. շանց տալ, Մրղ. նիշաս տալ, Սլմ. շաշ տալ, որոնք նշանակում են «ցոյց տալ»։-Նոր բառեր են նշանախօս, նշանածատես, նշանածացու, նշանդրէք, նը-շանթխէք, նշանդարձէք, նշանտարէք, նշան-տուք, նշանտուէք, նշանօրհնէք, նշանօրհնել-չէք ևն։

ՓՈԽ (borrowing) Վրաց. ნიმანი նիշանի «նշան» բա-ռի երկրորդ նշանակութիւնը՝ «հրաշք», փո-խառեալ է հայերէնից.-այս նշանակութիւնը յիշում է Չուբինով 1222, բայց էջ 984 մո-ռացել է նշանակել։

NBHL (17)

Եղիցին ի նշանս եւ ի ժամանակս։ Եդ տէր աստուած նշան ի կային։ յս է նշան ուխտին։ Այս եղիցի քեզ նշան։ Զի՞նչ նշան իցէ քոյոյ գալստեանն։ Տուեալ էր նշան մատնչին։ Եթէ ոչ տեսից ի ձեռս նորա զնշան բեւեռացն։ Եթէ լինիցի ի մորթ մարմնոյ իւրոյ նշան սպւոյ.եւ այլն։

Որ սեւ նշանքն երեւին լուսնին՝ իբր գիծք իմն դրոշմի, ասացին զնմանէ արտաքինքն, թէ խոյլք են խոռոչաց. (Շիր.։)

Նշան՝ որ հրամանաւ, որպէս այն՝ թէ ե՛րթ, որդին քո կենդանի է, կամ ղա՛զարէ արի՛ ե՛կ արտաքս. (Ոսկ. գծ.։)

Մինչեւ յե՞րբ ոչ հաւատան ինձ ամենայն նշանօք՝ զոր արարի ի մէջ նոցա։ Նշանս եւ արուեստս։ Նշանօք եւ արուեստիւք։ Խնդրեա՛ դու քեզ նշան ի տեառնէ ի խորութեան կամ ի բարձրութեան։ Կամիմք նշան ինչ տեսանել ի քէն։ Նշանն Յովնանու մարգարէի։ Տայցեն նշանս մեծամեծս եւ արուեստս (սուտս).եւ այլն։

Բարձրացուսցէ նշան ի հեթանոսս։ Ի վերայ լերինն դաշտականի առէք նշան։ Ի վերայ պարսպացն Բաբելոնի կանգնեցէ՛ք նշան, եւ այլն։

Հանդէպ ճակատուն Երուանդայ ելին նշանք Արտաշիիս. (Խոր. ՟Գ. 46։)

Այր իւրաքանչիւր զհետ նշանի գնդի իւրոյ գնասցեն։ Հարկանէին զփողս նշանաց զհետ նոցա։ Իւրաքանչիւր զօրացն յանուն տեառն նշանս բաշխէր.եւ այլն։

Նշանս բաշխէր, դրօշս արձակէր. (Եղիշ. ՟Զ։)

Դի՛ր նշան ի ճակատ արանցդ։ Եւ ապա երեւեսցի նշան որդւոյ մարդոյ. (Եզեկ. ՟Թ. 4։ Մտթ. ՟Ի՟Դ. 30։)

Որպէս թագաւորի դրօշք՝ նշանք են թագաւորական իշխանութեան, այսպէս եւ խաչն նշան է երկնաւոր թագաւորին։ Բարեպաշտ Կոստանդիոնոս այսու նշանիւ յաղթեաց թշնամեացն ի պատերազմի. (Շ. բարձր.։)

ՆՇԱՆ. τάγμα vexillum, signum σημασία tessera σύμβολον symbolum. Դրօշ արքունի՝ որոշիչ տէրութեան. եւ Ինչ մի բաշխեալ զինուորաց ի նշանակ գոլոյ ի բանակէ կամ ի գնդէ անտի.

ՆՇԱՆ. σημεῖον signum τρόπαιον tropaeum, signum victoriae. Խաչն Քրիստոսի, որպէս դրօշ եւ դրոշմ նորա, եւ նշանակ յաղթութեան. եբր. թա՛վ, որ եւ խաչաձեւ տառ.

Նշանաւ ամենայաղթ խաչիւդ քո Քրիստոս։ Ետուր մեզ նշան յաղթութեան սուրբ զխաչ քո. (Շար.։)

Որպէս ի նշանն դնի մատանի արծաթ ի մատն հարսին։

Անզատն՝ կարգեալ դասի ըստ նշանի միայն. իսկ զատականն՝ որ երկու նշանօք յանգեցեալ է, գիծ է։ Սկզբնատիպ սոցա՝ թիւք են. ազատ նշանին՝ մի. եւ գծին՝ երկու. եւ վեր ի վերոյ երեւմանն՝ երեք. եւ հաստատնոյն՝ չորք. (Փիլ. ՟ժ. բան.։)

Շուրջ պտտելն՝ որպէս շրջագայն զնշանաւն, ամենայն զբեւեռաւն, յորմէ հաստեցաւ. (Մաքս. ի դիոն.։)

ՆՇԱՆ. σημεῖον, κέντρον punctum centri, centrum. Միջակէտն բոլորակի. կենդրոն. որ եւ ԲԵՒԵՌ ասի.


Նշխար, աց

s.

bit, piece, particle, fragment;
rest, residue;
remains, mortal coil;
consecrated bread, eulogia;
—ք սրբոց, relic;
տուփ —աց, reliquary, shrine;
— պատարագի, host, wafer;
— կնքոյ, wafer;
— գործել or կազմել, to make wafers;
—ք եւ նշմարք հայաստանի, the antiquities of Armenia (Picturesque Armenia).

· Calfa

Etymologies (4) · Adjarian

, ի-ա հլ.? «հացի, կերակրի ևն մնաոռոր կտոր» ՍԳր. Վեցօր. 185. «սրբոց ոսկորների կամ մարմնի մաս» Ագաթ. «եկե-ղեցու օրհնեալ հաց» Տօնակ. Շնորհ. որից նշխարել «հացից կամ կերակրից մնացորդ թողնել» Դ. թագ. դ. 43. Յհ. զ. 12. նշխա-րակուժ Կանոն. նշխարատուն Յիշատ. գըր-ուած է նշխարհ Անան. ժմնկ. էջ 78։

= Պհլ. *nišxvar ձևից. հմմտ. պրս. ❇ nišx'ār, [arabic word] nisšxur, [arabic word] nišxār, որ մեկնւում է «որոճումն» (ԳԴ), «ինչ որ ուղ-տը, եզը, ոչխարը և նմաններ կերած և նորից փորից բերանը բերելով ծամում են և ցած տանում. 2. յարդի և կերի մնացորդ՝ որ մնում է չորքոտանիներից» (Բուրհան). վեր-ջին նշանակութիւնը ճիշտ ու ճիշտ մեր նըշ-խարն է, որ է «հացի՝ կերակրի ևն մնա-ցորդ»։ Կամուս, թրք. թրգմ. Բ. 123 նոյն պրս. բառը մեկնում է «ուտելիքի մնացորդ՝ որ չորքոտանիները մսուրի, տոպրակի, և գե-տինը՝ արօտի մէջ թողնում են» և սրանից փոխառեալ է համարում արաբ. [arabic word] niš-vār «չորքոտանիների՝ կերն ոտելուց յետոյ, մնացորդ թողնելը» (=գրբ. նշխարել)։

ՆՀԲ պրս. նիւշխար, նիշխար կամ կազմուած նիշ և խար բառերից (տե՛ս խար բառի տակ), իբր «նիշ կամ մնա-ցորդ ուտելեաց»։ Windisch. 42 նշ-հա-մարում է մասնիկ։ Թիրեաքեան, Պատկ. աշխ. գր. 204 ուղիղ է մեկնում։ Հիւնք. խոշոր բառից։ Kорщъ, թրգմ. Մշակ 1914, 123 հպրս. *niš-xāϑa «անուտե-լի» ձևից. հմմտ. սանս. khādá-«ուտե-լիք»։

ԳՒՌ (dialectal) Ախց. Խրբ. Կր. Հմշ. Մշ. Ջղ. Սեբ. Սլմ. Սչ. Տփ. նշխարք, Վն. նշխարք, Գոր. Ղրբ. նշխարք, նխշարք, Ալշ. Երև. Շմ. նըխ-շարք, Տիգ. նշխmրք, Ագլ. նշխօրք, Ննխ. նշխարք, նիխշարք, Պլ. Ռ. նիշխարք, Ասլ. նիշխարք, նիշխար*, Մրղ. նիշխmրք, Մկ. նխշարք՝, Սվեդ. նիխշուր, Հճ. նէշխօյ, Զթ. նէշխօյ, նէշխոր կամ նէշխօյք, նէշխորք. բո-լորն էլ «եկեղեցու օրհնեալ հաց» իմաստով։ Նոր բառ է նշխարաձիգ «մոլոշ բոյսը. mal, va»։

NBHL (9)

Բարձին զնշխարս կոտորոցն։ Ահաւասիկ նշխար. դիր զայդ առաջի քո, եւ կե՛ր։ Մարախ սաստիկ կերիցէ զամենայն նշխարսն, զոր եթող ձեզ կարկուտն։ Ապա թէ մնայցէ ի մսոյ զոհին կատարման, եւ ի հացէ անտի յայգ, այրեսցեն զնշխարն հրով։ Նշխարն ի զոհհէ անտի։ Զնշխար հնձոց անդին քո.եւ այլն։

Մեղուք զնշխարս իւրեանց կերակուր թագաւորաց ընծայեն. (Մանդ. ՟Զ։)

Նախ տեառն կերակրի՝ սպասաւորեալ ի ծառայիցն, եւ ապա ծառայքն ի նշխարէ տէրանցն. (Շ. ընդհանր.։)

Զի՞նչ զարդարն զզովտ առակարկութիւն ամենեցունցն կացոյց, եթէ ոչ նշխար գինւոյն սոդոմայեցւոց. (Սարգ. ՟գ. յհ.։)

ՆՇԽԱՐ. ասի լայնաբար կամ նմանութեամբ՝ Մասն եւ յաւելուած ո՛ր եւ է իրաց. մնացեալ ինչ մի. նշմար. մնացորդ.

Ուր յայտնեցան նշխարք սրբոյ եւ մեծի առաքելոյն մերոյ թադէի. (Խոր. ՟Բ. 71։)

Եկա՛յք ամփոփեսցուք զգանձս աստուածային զնշխարս սոցա։ Բերէր ընդ իւր նշխարս ինչ յոսկերաց մեծի մարգարէին եւ այլն. (Ագաթ.։)

Այլոց քահանայից կազմեալ նշխարաւ մատուցանեն զպատարագն. (Շ. ընդհանր.։)

ՆՇԽԱՐ. εὑλογία eulogia, benedictio, hostia. Հաց պատարագի, կամ բաղարջ ի նիւթ սուրբ խորհրդոյ. մասն լոկ օրհնեալ՝ բաժանելի ժողովրդեան. նշխարք, մաս.


Նշմար

s.

mark, trace, sign, vestige, indication;
— գեղոյ, some remains of beauty.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

«նշան, հետք, երևոյթ, տեսիլ» Եփր. համաբ. Նար. Յայսմ. որից նշմարել «նկատել» ՍԳր. նշմարեցուցանել Ագաթ. նօմարանք իմ. ե. 11. Եւս. քր. և պտմ. Ոսկ. ես. Եփր. եբր. ել. աստեղանշմար Եզն. բա-րենշմար Նար. դիւրանշմար Փիլ. հիանմար Նար. Տաղ. աննշմարելի Ճառընտ.։

= Պհլ. *nismār<հպրս. *nišmara-ձևից, որ կազմուած է ni-բայական մասնիկով՝ šmar=smar արմատից. հմմտ. պրս. [arabic word] *umār «համար, թիւ, հաշիւ, համարում». šumurdan «հաշուել, թուել, համարել, են-թադրել», axtaršumar «աստեղանշմար», զնդ. mar (դիտել», hišmarəntō «նկատողք». սանս smar «յիշել, մտածել» (Horn § 791). տե՛ս նաև հայ. համար։ -Հիւբշ. 206։

ՆՀԲ «նիշ և նշան իմն մնացեալ», իսե նսեմ բառի տակ՝ արմատը դնում է նսեմ։ Windisch. 42 նշ-համարում է մասնիկ։ Lag. Urgesch. 247 և Btrg bktr. Lex. 26 պրս. šumar ձևի հետ šmar արմատից։ Հիւնք. իբր ան-ճըմա-րիտ։

ԳՒՌ (dialectal) Վն. նշմար տալ «կամքը յայտնել». ննխ. նշմարք «ակնարկութիւն, ակնարկ».-Թերևս նոյն բառն է Սս. մշմրել «նայիլ, դի-տել» (որտեղ ըստ օրինի միջին ա ձայնա-ւորը ընկած և նախաձայնը ազդուած միջա-ձայն մ-ից)։-Երև. Մշ. նշմարանք «երես» (Ամատ.)։

NBHL (6)

Նշմար մնացեալ ապստամբութեան հինն Իսրայէլի։ Նշմարք սակաւ մնացուածոց ի ծայրից ծփմանց ազդելոյ ծովուն. (Նար. ՟Բ. ՟Ի՟Ե։)

Իբրեւ զհաւու թռուցելոյ յօդս, որոյ ոչ գտանին նշմարանք գնացից. (Իմ. ՟Ե. 11։)

Օրինակ երկնաւորացն են, այսինքն նշմարանք են այսր պաշտաման։ Յաչս այնր ապաշխարութեան, մերս որպէս նշարանք են։ Որպէս եւ նկարիչք՝ զկերպարանս եւ զնշմարանս իրացն ցուցանէին կախարդք. (Եփր. եբր. եւ Եփր. նին. եւ Եփր. ել.։)

Թերեւս սակաւ ինչ նշմարանս ճշմարտութեան յանդիման կացուցանել. (Սարգ. յկ. ՟Դ։)

Ոմն՝ եւ ազդմունք իւր, ոմն՝ եւ նշմարանք իւր։ Ոչ կրին նենգութիւնք, եւ ոչ նշմարանք մթութեան։ Յորս չիք ինչ նշմարանք եւ կամ գիւտք խաւարի. (Նար. ՟Զ. ՟Ժ՟Ե. ՟Հ՟Ա։)

ՆՇՄԱՐ ՆՇՄԱՐԱՆ ՆՇՄԱՐԱՆՔ. նաց. ἵχνος vestigium τεκμήριον argumentum, signum ἑρείπιον rudera οἱκόνισμα species ἅποψις perspectus եւ այլն. Նիշ եւ նշան իմն մնացեալ. ստուերագիծ մնացորդ՝ նշխար՝ հետք իրաց՝ հազիւ երեւեալ. երեւոյթ. տեսիլ կամ ակնարկութիւն աղօտ. իշմար, իշմարանք


Նշօշ

s. bot. telegonus.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«կատաղի կոչուած բոյսը. լտ. thely-თonum» Գաղիան. նո՞յն է սրա հետ նշուշ. որ առանձին չէ գործածուած, բայց ունինք նրանից քարնշուշ «քարաննուխ, տճկ. թա-նանէսի» Բժշ. (այժմ էլ կենդանի ի Հայս) ըստ ՀԲուս. § 3178 և յաւելս

NBHL (1)

Դեղեքոն կամ դղեքոն. նշօշ, որ է կատաղին։


Նոխազ, աց

s.

he-goat, goat.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

. ի-ա հլ. «արու այծ» ՍԳր. Ագաթ. որից նոխազեան Եփր. մնաց. նոխազադէմ նոնն. նոխազերգութիւն «ողբերգութիւն» Մագ. և Երզն. քեր. նոխազոտն Նոնն. 4I, նոխազասրուն Նոնն. 13։

= Պհլ. գաւառական մի ձևից, որի հետ հմմտ. պրս. [arabic word] nuhā̄z «արու այծ՝ որ հօ-տին է առաջնորդում», պհլ. n(u)hazīk «այծ-եղջիւր աստեղատունը»։ Մարքվարթ REձ 8 (1928), 222 իրան. բառը մեկնում է իբր պհլ. *naxv-az, հինը *naxv-aza «առաջից առաջնորդող» (նախ+ազ)։-Հիւբշ. 207։

❇Klaproth, As. polyg. 107 պրս. nиx-sar, nuxsān։ Ուղիղ մեկնեց նախ ԳԴ։ ՆՀԲ պրս. նիհազ ձևը յիշելով հանդերձ՝ հայ բառը մեկնում է «նախն յայծս»։ Ուղիղ են նաև Spiegel, Huzw. Gram. 187 190, Müller SWAW 42, 253, Lag. Btrg. bktr. Lex. 47։ Տէրվ. Altarm. 26, հայ բառը դնում է բարդուած նո<նաւ< նար (պրս. nar) «արու» և խազ<քաղ «այծ» ձևերից. իսկ պրս. nuhāz փո-խառեալ է դնում հայերէնից։

NBHL (2)

Խոյս հինգ, նոխազս հինգ։ Երուս նոխազս յայծեաց։ Նոխազ առաջնորդ հօտի։ Զարիւն նոխազաց.եւ այլն։

τράγος hircus, haedus. պ. նիհազ. Արու այծ՝ որպէս թէ նախն այծս, հայր այծեաց, եւ առաջնորդ նոցա. քօշ. քաղ. ... (ուստի լտ. հի՛րքուս, հէ՛տուս ).


Շշի

s.

storax;
cf. Շեր.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«մի տեսակ ծառ է. թերևգ cerasus mahaleb» Վրդն. լս. 55 Բժշ.։

NBHL (1)

Գաւազանօք ընկուզի, եւ սօսի, եւ շրշի՝ ծնանէր ի ջուր աւազանին նկարէնս. (Վրդն. լս.։)


Շոգ, ոյ

s.

solar heat, hot vapour.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

(յետնաբար ո հլ.) «տաքութիւն, տօթ» Լմբ. առակ. և Բենեդ. Վանակ. յոբ. «շոգի, գոլորշի» Պիտառ. «տաք» էֆիմ. 110. որից շոգի «գոլորշի». Եւս. պտմ. Եզն. «շունչ» Եզն. Ագաթ. «լոյսի ճառագայթ» Եփր. հա-մաբ. Երզն. մտթ. «գիտութեան նշոյլ» Եփր. ա. կոր. 75. շոգանալ «շոգիանալ» Նիւս. բն. օոգալիք կամ շոգլիք «գոլորշի» Երզն. մտթ. էջ 570. (որ և շոգլի Երզն. երկն. զ. շոքլ Վրդ. առ. 115. շուքիլ «vapor» Cl. Galano, Gr. et log. inst. Romae 1645, էջ 21 ա, շոգոլի «գո-լորշի» Վրդն. ծն. Փիլ. լին. 289. «հառա-ւանք» Նիւս. կազմ.), շոգեալ «տաքազած» Յայսմ. յնվ. 11 (չունի ԱԲ), շոգիամէգ Նար. շոգեակ Վրդն. սղ. շոգէտեսակ Նիւս. բն.-Նոր բառեր են շոգեկառք, շոգենաւ, շոգենաւակ, շոգեշարժ, շոգեմեքենայ, շոգեմակոյկ, շոգե-կաթսայ, շոգելից, լիաշոգի։-Շոգ և շոգի բառերի նշանակութեանց զարգացման հա-մար հմմտ. գոլ և գոլորշի։

ՆՀԲ շոգ՝ ռմկ. ձևն շոգի և շող բա-ռերի, իսկ շոգի՝ հանում է ոգի բառից, լծ. սիք, յն. փυքή։ Հիւնք. ոգի բառից։ Pe-dersen, Հայ. դր. լեզ. էջ 102 շնչել և հո-գի բառերի հե՛տ։ Lidén, Յուշարձան 385 հոգի բառից դնում է շոգի, ինչպէս հունչ բառից շունչ։ Գաբրիէլեան ՀԱ 1909, 222

ՓՈԽ (borrowing) Քրդ. ❇ šοq «տաք» (Justi, Dict. Kurde, էջ 264 բառս կցում է արաբ. [arabic word] šavq բառին, որ ըստ Կամուս, թրք. թրգմ. Բ. 938 նշանակում է «ցոլք, փայլ» և չունի «տաքութիւն» նշանակութիւնը)։

NBHL (1)

Ամառնային օդոցն շոգն ի հարկանելն զմարմինն՝ զովացուցանողի կարօտ առգնէ։ Թէ շոգ լինի կամ աշխատին, ի հօր կամս է պահելն եւ լուծանելն. (Լմբ. առակ. եւ Լմբ. բենեդ.։)


Շոգմոգ, ի, աց

s. adj.

tale-bearer, tell-tale, backbiter, informer, slanderer;
tale-bearing, slanderous.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

(յետնաբար ի-ա հլ.) «բանսար-կու, քսու, բամբասող» Հռ. ա. 30. Յուդ. 12, 16. Բուզ. որից լոգմոգել «շողոքորթել» Յհ. կթ. Պիտառ. շոգմոգութիւն Յճխ. Բրս. ճգն. Ասող.։

ՆՀԲ «իբր շոգւով բերանոյ իւրոյ մոգիչ լսելեաց կամ ի կրկնութենէ շոգ կամ մոգ բառիդ»։ Վերի ձևով Աճառ. ՀԱ 1899, 207 ա։ Գազանճեան, Արևել. մամ. 1902, 77 շոգ բառից՝ մ մասնիկով և կրկնութեամբ։ Petersson, Ar. u. Arm. Stud. էջ 125 շոգի «գոլորշի» և հոգի բառերից՝ մ յաւելուածով։

NBHL (6)

Շոգմոգք, չարախօսք։ Տրտնջօղք եւ շոգմոգք. (Հռ. ՟Ա. 30։ Յուդ. 16։)

Շոգմոգք՝ դիւաց օժանդակք. (Կլիմաք.։)

Դիւրաւ զլսելիսդ ի վայր տայք այլոց երբեմն վատաբարոյից եւ շոգմոգաց (կամ շոգմոգ մարդկան). (Պտմ. աղեքս.։)

Փայտ ի վերայ հրոյ բարդեալ՝ ի հրոյ անտի մաշեցսցի այրեալ. եւ ի տուն՝ ուր շոգմոգք կերակրին, ի նոցանէ ապականին. (Ոսկիփոր.։ շոգմոգ խօսիւքն դիզեալ կուտակեցուցանեն։ Ի շոգմոգ եւ ի շատխօս շաղփաղփանաց հրաժարեալ. Ոսկ. ղկ.։ Նեղոս.։)

Եւըզտըրտունջն ընդ բամբասին, ըզքըրթմընջիւնն ընդ շոգմոգին. (Յիսուս որդի.։)

ψίθυρος, μεμψίμοιρος mussitans, susurro, murmurans, querulus. (իբր Շոգւով բերանոյ իւրոյ մսգիչ լսելեաց. կամ ի կրկնութենէ Շոգ կամ մոգ բառիդ) Շշնջօղ բանսարկու. հծծօղ քսու. փասքուս. քոմսս. բամբասասէր. տրտնջօղ. եւ Բամբասական.


Շող, ոց, ից

s.

ray, flash of light, beam;
—ս արձակել, to emit or throw out rays, to beam.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

(յետնաբար ի, ո հլ.) «արևի ճառա-ռայթ, նշոյլ, ցոլք» Բ. մկ. ա. 22. Ես. լր. 8, Ագաթ. Եզն. «լուսաւոր, փայլուն» Ոսկ. եբր. Վեցօր. 115. «տաք» Վստկ. 17. Սմբ. պտմ. 70. Տաթև. հարց. 211, որից շողալ «փայլիլ, զոլալ» Նաւ. գ. 3. Յոբ. թ. 23. Ոսկ. ես. Եփր. թգ. Ագաթ. Սեբեր. «լոյսի մէջ երևիլ» Եզն. Սեբեր. Վեցօր. էջ 161, 179 (ՀԱ 1913, 135) «երևիլ» Ոսկ. փիլիպ. 412, Եփես. 868. շո-ղանալ «սաստիկ տաքանալ» Մանդ. Յայսմ շողացուցանել Ագաթ. Եւս. պտմ. Բուզ. Սե-բեր. Ոսկ. ես. շողաւոր Կորիւն. շողային «տաք» Աբր. կրետ. 66. շողսիրտ «տաքարիւն, կրքոտ, զայրացած» (չունի ԱԲ) Անսիզք 35 շողհաց «մատաղի յատուկ մի տեսակ հաց» Սմբ. դատ. 60. շողկտացուցանել «հայելին արևի դէմ ցոլացնել» Վստկ. 73. շողրեցուցա-նել «մի քիչ տաքացնել» Վստկ. 215. կրկնու-թեամբ՝ շողշողիլ «փայլփլիլ» Նար. խչ. լող-շողենի «փայլուն» Նար. տաղ. նոր բառեր են՝ լուսաշող, ամպշող, շողշողուն ևն։ Այստեղ են պատկանում նաև նշող, նշոյլ ձևերը. ո-րոնց վրայ տե՛ս առանձին։

Այվազովսքի, Յղ. հնչման 16 տճկ. շէօլէ «շող» (իմա՛ արաբ. [arabic word] su'lā «բոց, նշոյլ»)։ Canini, Et. etym. 182 սանս. çuč̌ «փայլիլ»։ Տէրվ. Մասիս. 1881 մայիս 5 ցոլանալ բառի հետ յն σγελλω, լտ. calere, calor։ Նոյն, Նախալ. 115 կասկածով սանս. cur, զնդ. xvarəta «փայլ», գերմ. Schwuel «գոլ» ձևերի հետ՝ հնխ. svar «վառիլ, այրիլ» ար-մատից։ Հիւնք. լտ. sol «արեգակ» ռա-ռից։ Bugge IF 1, 441 սանս. sčandra-յետնաբար čandrá «փայլուն, լուսին» և հյ. շանթ ձևերի հետ։ Patrubány IF 14, 55 հնխ. kelē արմատից՝ լտ. calere, ւեթ. šilaū «տաքանալ», հգերմ. lāo։ Գաբրիէլեան, ՀԱ 1909, 222 նոյն ընդ շոգ։ Karst, Յուշարձան 427. օսմ. yəl-də-rəm «փայլակ», yəl-tramaq «կայծա-կել», ույգուր. yola «ջահ, լոյս», չաղաթ. žili čili «տաք» բառերի հետ։ Peterssor LUA 1915, 3 և 1916, 47, Ar. u. Arm. Stud. 94, որից և Pokorny 1, 368 հնխ. k'eu-«փայլիլ, պայ ծառ» արմատի տակ հմմտ. հյ. շուք, շա iթ, սանս. çvah «վա-ղը», զնդ. surəm «առաւօտը կանուխ», սանս. çona-«կարմիր» և այլն։

NBHL (4)

Ցոլք լուսոյ արեգական՝ երեւեալ ընդ ծակս. նշող. նշոյլ. շառաւիղ. ճառագայթ. շտւղ.

Որպէս յորժամ շողն ընդ երգ մտանիցէ, եւ հողմաղք իմն երեւին ի շողն։ Ընդ լուսանզցոյց երգոցն ի շողսն խաղայցէ մարամաղ փոշին. (Եզնիկ.։ Ագաթ.։)

Ի լուսատարր օդոյ եւ յանօսր շողից կերպացեալ. (Ուռպ.։)

Յորժամ յամպոց յամպ մտանիցէ եւ ելանիցէ արեգակն, զջերմակիծ շող ամպն յերկիր առաքելով, զխոնաւութենէ օդոյ յայտ առնէ. լինի . կամ ՟Գ. իբր՝ զշո՛ղ ամպ, կամ զշողն՝ ամպն եւ այլն։


Շողոմ, աց

s.

adulator;
flattery;
—ս առնել, to flatter, to toady, to blandish.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Տէրվ. Altarm. 72 կցելով շողոքորթ բառի հետ, արմատը դնում է ղոմ, ղոք՝ ծագած պարզական ra արմատից. հմմտ սանս. ra «սէր», յն. ἐραμαι «սիրեմ», šοος «սէր», զնդ. ram «հանգչիլ, ուրա-խանալ», սանս. rāma «ուրախութիւն, հաճոյք», լիթ. rimti «հանգչիլ»։

NBHL (1)

Սոքա ընկեր ընկերի շողոմս առնեն՝ վասն ժողովելոյ ի Սիւնհոդոսն. (Վրք. հց. ձ։)


Շոճ, ի

cf. Շոճի.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«նուագ կամ նուագարան» Հին բռ. (իբր հոմանիշ է դնում՝ «նուագք, տաղք, գե-ղապարք, շոճք, նուագարան»)։

Դիտելի է որ պրս. ❇sarv նշ. «նո-ճի» և սրանից sarv-i sahi, sarvistān, sarv-i sitāh զանազան երաժշտական եղանակների անուններ են։

NBHL (2)

Մո՛ւտ ի բուրաստանդ, եւ յարմատոյ շոճի թփոյն առ վարդենեօքդ առցես հոտ. (Պտմ. վր.։ (Թուփ ասի թերեւս մատաղ տունկն շոճւոյ։))

ՇՈՃ մանաւանդ ՇՈՃԻ. πιτή, πίτους abies, pinus. Սոճ. սոճի. ազգ նոճի եւ դիոյ՝ որպէս փստղենիլ ընտանի եւ վայրի. եւ որ ինչ է ի նմին ծառոյ. չամ, չամ աղաճը,


Շոյտ

adj. adv.

quick, light, prompt, active, swift, nimble, agile, brisk, alert;
quickly, promptly, speedily, quick, fast.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

(ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկա-յութեան) «փութկոտ, ճարպիկ, յաջողակ, ա-րագաշարժ» Առակ. իբ. 29. Վեցօր. էջ 85. Ոսկ. կող. «շուտով, շուտ մը» Սիր. ժգ. 11. Վրք. հց. որից շուտաբան Կոչ. 421. շուտա-գոյն Կոչ. 215. շուտախօս Սիր. դ. 34. շու-տութիւն Փարպ. ևն։ Արմատը ռմկ. գրւում է նաև լուտ, որ հիմայ ընդունուած է գրական լեզուի մէջ՝ «արագ» նշանակութեամբ. որից շուտասելուկ (նոր բառ)։

ԳԴ պրս. ❇ zud «շուտ, արագ». (նմանութիւնը պատահական է, որովհե-տև բառիս պհլ. ձևը՝ [other alphabet] zut՝ պիտի

տար հյ. *զուտ)։ Böttich. ZDMG 1850. 359 սանս. juta և պրս. zūd։ Lag. Ges Abhd. 66 զնդ. šīta «եկած, քշուած»։ Տէրվ. Նախալ. 112 կասկածով չու, չուել բառի հետ։ Karolides տես շիթ։ Հիւնք. պրս. šīd «արեգակ» բառից։

ԳՒՌ (dialectal) Ախց. Կր. Մկ. Ջղ. շուտ, Ալշ. Երև-Մշ. Ննխ. Ռ. լուդ, Մրղ. շուտ, շուէտ, Վն. շոտ, Ագլ. Շմ. շիւտ, Սլմ. շուէտ, Սվեդ. ուշէդ։ Որովհետև բառս երկու տարբեր նշանակու-թիւն ունի («կանուխ» և «արագ»), որոնք շատ անգամ իրար հետ շփոթւում են, Ղրբ. զանազանութիւն դնելով գործածում է շիւտ «կանուխ» և լի՛ւշիւտ (<շուտ-շուտ) «արագ, յաճախ»։ Նոր բառեր են շուտահաս, օուտ-հասուկ, շուտկեկ, շուտմաշ, շուտուց կամ շուտունց։

NBHL (5)

Կայտառ ի մանկութեանն, շոյտ (կամ շուտ) յերիտասարդութեանն։ Բարիոք էր մանուկն (քո). թերեւս շոյտ իցէ, այլ ոչ այնչափ շոյտ եւ գեղեցկագոյն քանզ զմովսէս։ Ի վերայ շոյտ անձինն եւ մարմնոյ՝ զգոյշ յամենայնի. (Վեցօր. ՟Ե։ Ոսկ. կող. ՟Ը։ Խոր. ՟Բ. 49։)

Յամենայն ախտս բարկ եւ շոյտք են ընդ մեզ ի մարտնչել. (Լմբ. սղ.։)

Չարն ընդ բարին շո՛յտ խառնի. (Սիր. ՟Ժ՟Գ. 11։)

Շոյտ պատուէր (տուր) իմոյ գնդին, գան զիս տեսանեն. (Շ. տաղ.։)

Աղօթիւք եւ փափաքանօք խնդրեալ, եւ շո՛ւտ կորուսեալ. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)


Շոպ

s.

parching by the sun.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Մկ. շօբ «տիֆ և նման վարակի. հիւանդութիւն», շփած «արևահար», Ալշ. Մշ. շօբա «typhus»։

NBHL (1)

Ամենայն ազգ մրգաբերաց, որ ի շորպէ վնասին։ Յաղագս որ շոպ կամ դեղնութիւն դիպի սրտին կամ այգւոյ. (Վստկ. ՟Ղ՟Ե. ՟Ղ՟Է։)


Շոր, ից

s.

cloth;
vest, dress.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

(յետնաբար ի, ո հլ.) «հագուստ» Տա-թև. ձմ. ձդ. Յայսմ. յնվ. 2. Առաք. պտմ. 456. Մխ. ապար. Մին. համդ. 56. Սիմ. ա-պար. 160. որից կեղտաշոր «քուրջ, կեղտոտ շոր» (նորագիւտ բառ) Յայսմ. ապր. 16 շորեթափիլ «հագուստները վրայից ընկնիլ?» Ոսկիփ. Վրդն. առ. 60. շորեղէն Ես. պտմ. 42. ոտաց շոր կամ ոտնաշոր «կանացի վարտիք» Զքր. սարկ. Բ. 82, 88։

ԳՒՌ (dialectal) Ալշ. Մշ. Ջղ. Վն. շոր, Ախց. Երև-Կր. Ննխ. Պլ. Ռ. ըօր, Շմ. շօր, Գոր. Հմշ. Ղրբ. Սեբ. շէօր, Ասլ. շէօ՞ր, Ագլ. Տփ. շուր, Մկ. Տիգ. շուր, Սլմ. շուէր, Մրղ. շուիր. սրժ րանք նշանակում են «1. լաթ, կտոր. 2. հա-ռուստ, զգեստ. 3. շորի կտոր, քուրջ, հին շոր».-Պլ. միայն «մանկիկի առականքը պատող շորերը»։-Նոր բառեր են շորաբա-լուլ, շորակտոր, շորահան, անշորահան, շո-րահին, շորահոտ, շորաձևանք, լորձևէք, շո-րացու, շորաւորիկ, շորհանելուկ, շորերաւօն, շորապահ, շորատուն, ոտաշոր, տակարոր.-շորեղէն հաւաքական բառ է և նշանակում է «շորերն ընդհանրապէս» (հմմտ. քարեղէն, արծաթեղէն, պղնձեղէն, երկաթեղէն, փայ-տեղէն), մինչդեռ շորեղէն Մ. Մաշտ. էջ 216բ նշանակում է «շորից շինուած»։

NBHL (2)

Ռամկականն բառիս Ձորձ. հանդերձ. զգեստ. կատաւ. լաթ, լաթեղէն.

Արարին ամենեքեան (զձեւ խաչի ի դրօշ) որք ի շորից, եւ որք ի փայտից։ Առի զդաստառակս, եւ ասեմ, ուստի իցէ այս ազնիւ շորս. (Հ. յնվր. ՟Բ.։ Հ. ապր. ՟Գ.։)


Շուայտ

cf. Շուայտաբարոյ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«ցոփ, զեղխ, վաւաշոտ» Ժմ. յն, որից շուայտանալ «զեղխութիւն անել» Ոսկ, ա. կոր. և ա. տիմ. Մանդ. շուայտիլ Ոսկ. մ. ա. 4, 10. ա. Թես. Եփր. թգ. շուայտու-թիւն Ղկ. իա. 34. Սիր. լդ. 3. շուայտասէր Ոսկ. բ. կոր. շուայտանք Մանդ. շուայտաբա-րոյ Ագաթ. (ուղղել շղուաբարոյ). ունինք նաև գրուած լուայթիլ։

NBHL (2)

Ի (Հին բռ.) մեկնի լայնաբար, պոռնիկ, կամ ծանակ. այլ նոյն եւ ընդ արաբ. շէհվէթ, որ է շուայտութիւն։

ἁσελγής lascivus. Արմատ յաջոդ բառից, որպէս Շուայտոտ. պագշոտ.


Շուար

cf. Շուարումն.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

Թիրեաքեան, Արիահայ բռ. 144 թըշ-ուառ բառից է հանում, իսկ էջ 301 պրս. ❇ šūr «խենթ» բառից (սրա վրայ տե՛ս շորիկ)։ Պատահական են չերքէզ. աշվա-րա «վախ» և սոգդ. šiβār «ամօթ»։

ԳՒՌ (dialectal) Ալշ. Դվ. Երև. Մկ. Մշ. Սլմ. Վն. շի-վար.-Ջղ. շվարել, Գոր. Ղրբ. Ննխ. շվարէլ, Ախց. Կր. Սեբ. շվարիլ, Շմ. լվարվիլ, Մրղ. շոււարէլ։ Նոր բառեր են շուարայ, շուարուկ։

NBHL (1)

Ամենավարան. յամէն դիմաց շիւարումն է մեղաւորին յաւուրն ահագին ... վարանեալ շիւարեալ. (Լծ. նար.։)


Շութափ

adj.

nimble, light-footed, swift, quick, agile, lithe.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«արագ, շուտ շարժուող» Փիլ. նխ. բ. 101, որից շութափել «շտապել, փութալ, արտորալ» Սիր. ժա. 11. Ոսկ. մ. բ. 7. Վե-ցօր. 85. Արծր. 211. «ազատել» Արծր. 240. շութափութիւն (գրուած նաև շութափութու-թիւն) Առակ. ժդ. 35. Ոսկ. հռ. Յհ. կթ.։

NBHL (1)

Կամար շութա՛փ արագընթաց յարդագողի. (Փիլ. նխ. ՟ա.։)


Շուկայ, ից

s.

market, bazaar, market-place.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«փողոց, հրապարակ, վաճառա-նոց, բազար» Ոսկիփ. Վստկ. 29. Ուռհ. Բրս. մրկ. (արդի գրականում միայն վերջի երկո։ նշանակութիւններով). որից շուկամէջ «շու-կային մէջը» ԱԲ, շուկայիկ, շուկայական (նոր բառեր)։

NBHL (1)

Նոյն ընդ ռմկ. սօգագ, զուգագ, սուգ. Փողոց պողոտայ. հրապարակ. վաճառատեղի.


Շուկատ

adj.

fraudful, low, base, ignoble.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«շառլատան». մէկ անգամ ունի Եւագր. 94. «Դևն չարութեան... ընդ երեսս խնդայ... շուկատ է ի ծածուկ թռուցեալ ի վե-րայ անձանց վաստակասիրաց և զվաստակսն զոր գործեն, ի նմին որսայ». Սարգիսեան գրում է շուկատէ (իբր բայ) և «շուկատէ ի ծածուկ թռուցեալ» բառերի դէմ յունարէն բնագրում գտնում է ἐφάλλετ ὄέέως! «Ի վերայ յարձակի նրբամտութեամբ». ուստի աւելի յարմար էր դնել շուկատ «նրբամիտ, խորա-մանկ»։ Հին լծ. մեկնում է «տկար», լս. լծ. «սուր և արագ»։ Յետնաբար գտնում ենք գոր-ծածուպծ նաև Կոստ. երզն. 158 «Նա ւառնու յիսնէ խրատ, միտքն է ի դուրս՝ զօրն ի շու-կատ»։-Գրուած է շոկատ Սասն. 17 (ձագ մի շոկատ)։

NBHL (2)

Դեւն ամբարհաւաճութեան ընդ երեսս խնդայ, շուկատ է. (Եւագր. ՟Ժ՟Ա.)

Գռեհիկ՝ որ դեգերի ի շուկայս. կամ որ թափառեալ շրջի ի պատրել զամբոխ. ըստ յն. πλάνος δημοχαρής . մոլար ռամկահաճ.


Շուշմայ, ից

s.

sesame.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «կնճիթ, սուսամ և սուսամի ձէթ» Շնորհ. ընդհ. տպ. Եմ. էջ 97. Սանահն Վստկ. 172. Բժշ. գրուած է նաև շուշմա, շուշ-պա, շուշմուշ։ Սրանի՞ց է արդեօք շուշմաուկ «տուղտ» ՀԲուս. § 2366։

NBHL (1)

Շուշմա, սումսում, շիրիկ ձէթն. շիրիճ. ռուղանի դունճութ. ռուղանի շէր՝ շիրան շիրպախտ. (Բժշկարան.։) (որ եւ շիրուղան, շիմշիմ եաղը, շիրլըղան եաղը. լտ. oleum sesaminum ).


Շուշփայ, ի, ից

s.

fine linen;
altar napkin, corporal.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. «սկիհր մաքրելու կամ ծածկելու շոր, սրբոց մա-ռունքների պատանք» Մաշտ. ջահկ. որից շուշփայական (նորագիւտ բառ) Ստ. ժմ. 637 (Որպէս ի ձեռն զգեստու ի վերայ ուսոցն շուշփայական հանդերձիւքն)։

NBHL (3)

ՇՈՒՇՓԱՅ կամ ՇՈՒՇՊԱՅ. որպէս լտ. corporale եւ purificatorium. Մաքուր կտաւ որպէս սնդոն սուրբ սեղանոյ, եւ որպէս մաքրիչ սկհոյ.

Առցեն զշիշս ծածկեալ պրիսմեղէն շուշփայիւքն. (անդ։)

Իսկ ի գիրս ձեռնադրութեան դնի Պորփուրայ։