Definitions containing the research աղօթք : 153 results

Փադան

s.

head-hand, veil.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. [other alphabet] ︎ padām «ըստ զրադաշտա-կան դենի՝ աղօթքի ժամանակ քիթն ու բերա-նը կապելու կողպատ, որով մարդուս անմա-քուր շունչը արգիլւում էր սուրբ կրակին դիպչելուց», փարս. panām, panōm, պրս. [arabic word] fadām «փադամ, որ է պարտակ ին։ զոր կալնուն կանայք զերեսօք իւրեանց»։ Պհլ. ձևը տալիս է հյ. փադամ. բայց նրա հետ կար անշուշտ նաև աւելի հին padān, ձևը, ինչպէս ցոյց է տալիս զնդ. [other alphabet] paitidāna-հոմանիշը և որից ձևացած է հյ. փադան։ Զնդ. մայր ձևը կազմուած է paiti-մասնիկով dā «դնել» արմատից և բուն նշ. «դէմը դրուած» (Bartholomae, Altir. Wort. 830)։ Իրանեանից են փոխառեալ նաև թալմ. [hebrew word] fadāmā, արաբ. [arabic word] faddām, որ Կամուս, թրք. թրգմ. Գ. 529 մեկնում է «շորի կտոր, որ զրադաշտականները ջուր խմելու ժամանակ բերանին են կատում»։ Իրանեան ձևերի ձայնափոխութեանց վրայ տե՛ս Benveniste 33, BSL л 99, էջ 158։-Հիւբշ. էջ 254։


Քարոզ, ից, աց

s.

herald, crier;
preacher;
musician;
preach, sermon;
— լինել կարդալ, to announce, to publish, to herald, to proclaim;
— տալ, to preach, to make or to preach a sermon.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա, ռ հլ. «մունետիկ, բարձ-րաձայն հրապարակող կամ յայտարարող» ՍԳր. Եւս. պտմ. Եզն. Բուզ. «երաժիշտ, նուագածու» Եւս. քր. «սարկաւագի կարդա-ցած ինչ ինչ աղօթքները» Խոսր. ժմ. և պտրգ. «գանձ, տօնական տաղ» Նար. Գնձ. ժմ. «մեկնաբանական գրուածք կամ ճառ» Լմբ. ատ. Շար. Եփր. համաբ. որից քարոզել ՍԳր. Եզն. քարոզութիւն ՍԳր. Կոչ. քարոզա-կից Եղն. միաքարոզ Ագաթ. քաջաքարոզ Ասող. ճշմարտաքարոզ Թէոդ. մայր. մար-գարէաքարոզ Նար. առաք. քարոզատու (նո-րագիւտ բառ) Հայել. 255. քարոզչական, քարոզչութիւն (նոր բառեր) ևն։


Օրհն

s.

cf. Օրհնութիւն.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *āfrinam «օրհնեմ, գովեմ» ձևից, որ կազմուած է a նախամասնիկով fri-«սիրել, յարգել, գովաբանել» արմատից. հմմտ. զնդ. ❇ āfrīnāmi «օրհնեմ, աղօթեմ», ❇ fri «աղօթք», ❇lիfrima-«ռոհներգութիւն», սոգդ. āfirīwan «օրհնու-թիւն», պհլ. [other alphabet] » ā̄frin «գովեստ, գովա-բանութիւն», nafrmn «անէծք», պրս. [arabic word] āfrin, āfarin «գովեստ. կեցցե՛», [arabic word] nafrin «անէծք»։ Այս բոլորր պատկանում է հնխ. prēi-, pri-«դուր գալ, հաճիլ, բարե-կամանալ» արմատին, որի այլ ժառանգ-ներն են՝ սանս. priyatē «սիրել», priyá «սիրելի, կինը», priyátā-«սէր», գոթ, friǰon «սիրել», frijaϑwa «սէր», frjonds=հբգ. friunt=գերմ. Freunϑ «բարեկամ», անգսք. trēod «սէր», հիսլ. frī «սիրելի, կինը», frīa «սիրել», frōendi «բարեկամ», հպլ. prijateli = ռուս. прiятeль «բարեկամ» ևն ևն (Po-korny 2, 86-7)։ Հայերէնի, ինչպէս և յու-նարէնի մէջ, այս արմատը չէ պահուած։ Իրանեանից են փոխառեալ նաև ուտ. afre «աղօթք, օրհնութիւն», afrep'esun «աղօթել, օրհնել»։ Հայերէնի մէջ պհլ. *āfrinam տու-ած է նախ աւհրնեմ, որ թէև անսովոր, բայց պահուած է էջմիածնի հնագոյն Աւետարա-նում (տե՛ս Rey. des ét. arm. 1, 168), յե-տոյ շրջմամբ աւրհնեմ։