cold.
Ցրտային. ցուրտ. ցրտագին. պաղ, պաղած, եւ մսած.
Հուր ջերմին եւ չորին, ջուր ցրտին եւ գիջին. օդ ջերմին է եւ գիջին, հող, ցրտին եւ չորին. (Լծ. ածաբ.։)
Յորովայնն ժողովեալ այտումն եւ ցրտին պղծութիւն. (Մեկն. ղեւտ.։)
Բնութեամբ ցրտին՝զօրէն ծովու։ Ունիմք (ի մարմնի) ցրտինս եւ ջերմինս. (Մագ. ՟Ծ՟Է։)
Բորբոքեցո՛ յանձն իմ ցրտին, զհոգիս ջեռո՛ սիրով քոյին. (Յիսուս որդի.։)
Ի չոր եւ ցուրտ բնութեան հողոյ՝ որ ստորացան, ցրտին եւ գէճ բնութիւն ջրոյ՝ որք խառնեցան ... ուստի աղբերք ցրտին բղխեն եւ սառնական. (Երզն. ոտ. երկն.։)
Աղքատս այս, եւս առաւել թէ Քրիստոս՝ այսպէս մերկ եւ ցրտին շրջի. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)