desire, longing, envy;
will, pleasure;
sensual pleasures, lust, concupiscence, voluptuousness, sensuality, passion, love;
cupidity;
— փառաց, ambition;
գալ ի —, to desire, to wish;
լինել ի ցանկութեան մեծի, to desire ardently, to wish for eagerly;
առնել ընդ ցանկութեան անձին, to act according to one's caprice.
ՑԱՆԿՈՒԹԻՒՆ կամ ՑԱՆԳՈՒԹԻՒՆ. ἑπιθυμία, ὅρεξις , πόθος, ἕρως concupiscentia, cupiditas, desiderium, appetitus, amor, placitum. Ցանկալն. ցանկ կամ յանկաւոր կարծեցեալ բերումն սրտի եւ ոգւոյ առ բաղձալիս իւր. իղձ. բաղձանք. յօժարութիւն. տենչ. տենչանք. փափաք. սէր. տարփանք. հաճոյք.
Զցանկութիւն տնանկաց լուար տէր։ Տէր առաջի քո է ամենայն ցանկութիւն իմ։ Զի սկիզբն նորա ճշմարիտ ցանկութիւն խրատու է։ Ցանկութիւն իմաստութեան տանի յարքայութիւն։ Առ ամենայն ցանկութիւն բաւական։ Հաց ցանկութեանց (այսինքն ցանկալի) ոչ կերայ։ Խօսի բանս խաղաղութեան ըստ ցանկութեան (այսինքն հաճոյից) անձին իւրոյ։ Ըստ ամենայն ցանկութեան քում, կամ անձին քոյ՝ զենցես, եւ ուտիցես միս ըստ օրհնութեան տեառն Աստուծոյ քոյ.եւ այլն։
Դա՛նիէլ ... լի այր ցանկութեան (այսինքն ցանկալի) ես դու. (Աթ. ՟Թ։)
Մեծաւ ցանկութեամբ ճաշակել զանուշակս քաղցրութեանն զբարերարին խնամս։ Ըստ իւրաքանչիւր բարւոյ ցանկութեան սուրբ շնորհօք։ Զայցելութիւնն առնուլ բարեացն ցանկութեամբ. (Յճխ.։)
Զանմահ կենացն ցանկութիւնսն. (Մանդ.։ Ասի եւ Ցանկութիւն շահից, կերակրոյ, գեղոյ, փառաց, ծարաւոյ, չարեաց, եւ այլն։)
ՑԱՆԿՈՒԹԻՒՆ. որպէս Ցանկասիրութիւն մարմոյ. որ եւ ասի Հեշտ՝ ցանկութիւն, Տռփանք.
Որ ինչ յաշխարհի է, ցանկութիւն է մարմնոյ, եւ ցանկութիւն է աչաց։ Բորբոքեցան ցանկութեամբք իւրեանց ի միմեանս։ Ծառայէաք ցանկութեանց եւ պէսպէս անառակութեանց։ Էր ի ցանկութեան մեծի՝ լինել ընդ նմա.եւ այլն։
Զատեաց որոշեաց զվաւաշոտ ցանկութիւնն յայլոց ցանկութեանց. որ արդարեւ չարագոյն է քան զամենայն ցանկութիւնս մարմնականս. (Սարգ. ՟ա. պ. ՟Թ։)
Քաջանայ ընդդէմ բղջախոհ եւ վատթար ցանկութեան. (Լմբ. իմ.։)
Ընդ ողջախոհին յովսեփայ՝ որ յաղթեաց մեղաց ցանկութեան. (Շար.։)
Ժողովուրդն սրբեալ ի միաբանութեանց առ կանայս, եւ յամնայն հեշտ ցանկութեանց արտաքոյ եկեալք. եւ կոչի ախտս այս սորա՝ հեշտ ցանթութիւն. (յն. թարգմանի եւ հեշտութիւն, փափկութիւն եւ այլն) (Փիլ. ՟ժ. բան.։)
Singulier | Pluriel | |
---|---|---|
nominatif | ցանկութիւն | ցանկութիւնք |
accusatif | ցանկութիւն | ցանկութիւնս |
génitif | ցանկութեան | ցանկութեանց |
locatif | ցանկութեան | ցանկութիւնս |
datif | ցանկութեան | ցանկութեանց |
ablatif | ցանկութենէ | ցանկութեանց |
instrumental | ցանկութեամբ | ցանկութեամբք |