cf. Վարուժանակ.
ՎԱՐՈՒԺԱՆ եւ ՎԱՐՈՒԺԱՆԱԿ, ՎԱՐՈՒԺՆԱԿ. Արուն ի զոյգս հաւուց եւ թռչնոց, որ առաւել լինի հզօր եւ գիշատիչ. որպէս եւ էգն կոչի մարի, զի լինի մայր.
Ո՞վ ոք զոսկեփետուր վարուժանն իմ հաւահար առնել կարողանայր, զբարձրաթիռ արծիւն. (Արծր. ՟Դ. 12։)
Վարուժանի (արծուոյ կամ բազէի) տեսեալ զբազմորդի զլոր, եհար զմի ի ձագուց նորա եւ ըմբռնեաց. (Մխ. առակ.։)
Զէգ տատրակէ այսպէս ասեն, թէ օտար ամուսնութիւն ոչ խնդրէ՝ ո՛չ ի կեանս իւրոյ վարուժանին, եւ ո՛չ ի մահու. (Վեցօր. ՟Ը։)
Դէպ լինի վարուժանին իւր մեռանել. (Նար. երգ.։)
Հապա առաքինիք՝ վարուժանակք իմ ապականիչք՝ խառնեցէ՛ք զմագիլս ձեր յաղաւնի միամիտ. (Վանակ. յոբ.։)
Որսական թռչնոց արականք. կանդ ... կամ վարուժանակ. (Մագ. քեր. եւ Երզն. քեր.։)
Բոլորովիմբ ըմբռնի իբրեւ զճնճղուկ ի վարուժանակէ (բազէի կամ ցնոյ). (Մաշկ.։)