to create.
πλαστουργέω formo, effingo. Ստեղծել. արարչագործել հաստել. կազմել. յօրինել.
Զադամ ստեղծագործել։ Ստեղծագործեաց զմարդն. (Նանայ.։)
Ոչ յաստուած այնոյն բնութենէ զսրբազանն զայն ստեղծագործեաց մարմին, այլ ի կուսէ էառ զնա. (Պրպմ.։)
Հոգւոյն սրբոյ ստեղծագործեալ զմարդկային հոգի. (Խոսր.։)
Իմաստութեամբ իւրով ստեղծագործեաց զնոսա. (Վրք. հց. ՟Ա։)
Ո՞չ ապաքէն զսատանայ մի ի հրեշտակաց ստեղծագործեաց աստուած. (Պիտառ.։)
Ո՛չ հրամանաւ, այլ ամենակարօղ եւ ամենեսրբովքն իւրովք ստեղծագործեաց ձեռօք (զմարդն). (Ղեւոնդ.։)
Երկնային զօրացն հաստիչ, մարդկան ազգի ստեղծագործող. (Սարգ. ՟ա. պ. ՟Ը։)
Յանգոյից ստեղծագործել։ Վերստին ստեղծագործել յերջանիկն անարատութիւն. (Նար. ՟Խ՟Թ. ՟Հ՟Գ։)
Ինքն անձամբ իւրով կուսէն ընկալեալ մարմին՝ ստեղծագործեցաւ մարդ։ Ամենայն մարմինն ստեղծագործի. (Լաստ. ընթերց.։ Մաքս. ի դիոն.։)
Եւ որպէս Ճարտարել. հնարել. գտանել իմաստութեամբ.
Հրամայէ նմա ստեղծագործել զխնդրելին իւր. (Յհ. կթ.։)