sindon, Tyrian stuff, cloth, linen;
sheet;
table-cloth;
cf. Մարմնակալ.
ՍՍՆԴՈՆ որ գրի եւ ՍՆԴՈՒՆ, սՆԴՈՒ, ՍՆՏՈՒ, ՍԻՆԴՈՆ, ՍԻԴՈՆ. Բառ յն. սինտօն, սինտօնի . σινδών, σινδόνη sindon, tela tyria, linteum, corporale. Սաւան կտաւի յերկրէն սիդոնի եւ տիւրոսի. բարակ կտաւ. բեհեզ. օթոց. պատանք. պաստառակալ. եւ Մարմնակալ.
Զմարմինն (կուսին) աստուածընկալ՝ առաքելոցն ամփոփեալ ի սնդոնի մաքուր եւ սուրբ կտաւուց. (Լմբ. վերափոխ.։)
Ցոյց ինձ ինձ զոտս քո. եւ հիւանդն ի բաց առեալ զսընդոնն՝ եցոյց նմա. (Վրք. հց. ձ։)
սարկաւագն մեկնէ զխորհրդաակն սնդուն ի վերայ սեղանոյն զգուշութեամբ. (Պտրգ. աթան.։)
Զայս սնաւ եւ զկտաւ քթանեայ ... սնտուք եւ վարշամակք. (Մաշտ. կիլիկ.։)