ՍԹԱՓԵՄ ՍԹԱՓԵՑՈՒՑԱՆԵՄ. Թափել զթմրութիւն. զգաստացուցանել. զարթուցանել. զուարթացուցանել. արծարծանել զոգի. սփոփել.
Սթափեաց վաղվաղակի զտրտմեալ միտսն, եւ մխիթարեաց։ Սթափել կամէր զմիտս նոցա ի տրտմութենէ. (Ոսկ. եփես. եւ Ոսկ. փիլիպ.։)
Եւ եթէ տրտմէր, թագաւորդ ողոքէր, մինչեւ սթափեցուսցէ զնա. (՟Ա. Եզր. ՟Դ. 31։)
Սթափեցո զխելս մտաց քոց, եւ լու՛ր ինձ. (Հ=Յ. մարտ. ՟Ի՟Է.։ 1)
| Présent | |
|---|---|
| ես | սթափեցուցանեմ |
| դու | սթափեցուցանես |
| նա | սթափեցուցանէ |
| մեք | սթափեցուցանեմք |
| դուք | սթափեցուցանէք |
| նոքա | սթափեցուցանեն |
| Imparfait | |
|---|---|
| ես | սթափեցուցանեի |
| դու | սթափեցուցանեիր |
| նա | սթափեցուցանէր |
| մեք | սթափեցուցանեաք |
| դուք | սթափեցուցանեիք |
| նոքա | սթափեցուցանեին |
| Aoriste | |
|---|---|
| ես | սթափեցուցի |
| դու | սթափեցուցեր |
| նա | սթափեցոյց |
| մեք | սթափեցուցաք |
| դուք | սթափեցուցէք |
| նոքա | սթափեցուցին |
| Présent | |
|---|---|
| ես | սթափեցուցանիցեմ |
| դու | սթափեցուցանիցես |
| նա | սթափեցուցանիցէ |
| մեք | սթափեցուցանիցեմք |
| դուք | սթափեցուցանիցէք |
| նոքա | սթափեցուցանիցեն |
| Aoriste | |
|---|---|
| ես | սթափեցուցից |
| դու | սթափեցուսցես |
| նա | սթափեցուսցէ |
| մեք | սթափեցուսցուք |
| դուք | սթափեցուսցջիք |
| նոքա | սթափեցուսցեն |
| Prohibitif | |
|---|---|
| դու | մի՛ սթափեցուցաներ |
| դուք | մի՛ սթափեցուցանէք |
| Impératif | |
|---|---|
| դու | սթափեցո՛ |
| դուք | սթափեցուցէ՛ք |
| Exhortatif (thème du présent) | |
|---|---|
| դու | սթափեցուցանիջիր |
| դուք | սթափեցուցանիջիք |
| Exhortatif (thème du passé) | |
|---|---|
| դու | սթափեցուսջի՛ր |
| դուք | սթափեցուսջի՛ք |